29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի վերջո ՀՔԾ-ն ինչո՞ւ է խուսափում փորձաքննության ենթարկել ՊՆ-ի զենքերը։
«Նախ՝ ՀՔԾ-ն որևէ հարցից, որևէ փաստից չի խուսափել, չի խուսափում և չի էլ պատրաստվում խուսափել: Այդ հարցը քննարկվել է, և կոնկրետ չունենք բանակի ստորաբաժանում, որը մասնակցել է զանգվածային անկարգությունները անմիջականորեն կանխելու գործողություններին: Դրանք ամբողջությամբ իրականացրել են ոստիկանության զորքերը, հետևաբար ՊՆ-ի զենքերը փորձաքննության չեն վերցվել», — պարզաբանեց Հարությունյանը, նշելով, որ Սերժ Սարգսյանին իրենք պետք է հաշվետվություն ներկայացնեն, որն ընթացքի մեջ է:
Նա պարզաբանեց, որ նոր ոստիկաններ չեն հարցաքննվել, սակայն հարցաքննվել է մոտ 200 քաղաքացի: Դրան զուգահեռ՝ կատարվում է նաև լրացուցիչ հարցաքննություն, որը վերաբերում է նաև ոստիկանության ծառայողներին:
Արդյոք ներկայիս աշխատանքները զուտ ձևի համար են և կարող են ապարդյուն լինել, և ճիշտ է այն կարծիքը, որ լրացուցիչ քննությունը կարող է ընդամենը քաղաքական գնահատական ապահովել, Հարությունյանն ասաց. «Բացահայտման հետքի վրա դեռևս լույս փռող բացահայտումներ չեն արվել, սակայն ասել, որ ամեն ինչ անցել է ապարդյուն՝ ճիշտ չէ: Արվել է շատ բան, անելիքներ դեռ կան և շարունակվում են: Փաստեր, որ կօգնեն դուրս գալ բացահայտման հետքի վրա, չեն ստացել, բայց դա չի նշանակում, որ չհաջողվեց ոչինչ անել»:
Լրագրողի դիտարկմանը, թե չեն հարցաքննել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին՝ Վահագն Հարությունյանը արձագանքեց. «Հարցաքննված անձանց պատասխանները բավարարել է ստանալ այն պատասխանները, որ անհրաժեշտ է քննության համար»:
Այսօր տեղի ունեցավ սկեսրոջ ու ամուսնու կողմից ծեծի արդյունքում սպանված Զարուհի Պետրոսյանի դատավարության հերթական նիստը:
Հարցվեցին չորս վկա` 3 քոլեջի դասախոս, որտեղ սովորել է Զարուհին, և մեկ հարևան:
Առաջին դասախոսը ասես չէր ուզում շատ սուր խոսալ. նա ասաց, որ Զարուհին ամուսնացած լինելով ու փոքր երեխա ունենալով հանդերձ զարմանալիորեն պարտաճանաչ հաճախում էր դասերին, որը քոլեջում պատճառաբանում էին նրանով, որ իբր` կիսուրը շատ է նրան օգնում, դրա համար էլ հասցնում է: Պատասխանելով հարցերին ընդհանուր առմամբ Զարուհու բարոյական ու մարդկային կերպարը նկարագել է դրական:
Երկրորդ դասախոսը շատ լավ էր ճանաչում Զարուհուն, նրա քոլեջի կուրսղեկն էր, քաջատեղյակ էր Զարուհու ընտանեկան պրոբլեմներին, գիտեր, թե ինչ վիճակում է գոյատևում աղջիկը, և այնուամենայնիվ, երբ Զարուհին կիսվել է նրա հետ բաժանվելու մտադրության մասին, նա խորհուրդ չի տվել, ասելով` «Ամեն տան էլ պատահում է, կկարգավորվի: Դու որբ ես մեծացել, երեխայիդ մի որբացրու»:
Նա ասաց, որ Զարուհու ուսման ընթացքում նրա վրա կապտուկներ կամ այլ տարօրինակություններ չի նկատել, ինչպես նաև`բարոյական վարքագիծը բնորոշեց որպես պարկեշտ:
Երրորդ դասախոսը ասես բանից անտեղյակ մեկը լիներ: Նա զարմացած էր, որ իրեն դատարան են հրավիրել, քանի որ երբևիցե Զարուհուն դաս չի տվել ու ընդհանրապես, ինչի՞ են իրեն կանչել…
Վկայություն է տվել նաև մեկ հարևան` կին, ով Սարկիսով ընտանիքին առանձնապես մոտ չի եղել, բայց Զարուհու հետ բարևել են միշտ իրար: Նա ասել է, որ Յանիս Սարկիսովը փոքրուց հայտնի է եղել իր խուլիգանական պահվածքով, պատմեց կոնկրետ իր հանդեպ կատարած խուլիգանությունների մասին: Զարուհու կերպարի մասին դրական էր արտահայտվում: Սարկիսովների տանից կռիվ-ղալմաղալի ձայն չի լսել մինչև սպանությանը նախորդող վեց ամիսները: սակայն հետագայում իմացել է աղջկա բարդ վիճակի մասին:
Մի խոսքով` դատարանում այսօր պարզում էին հիմնականում Զարուհու բարոյական կերպարը:
Այսքան բան այսօր: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, ժամը 12.00-ին:
Ես օրենքներից այդքան էլ քաջատեղյակ չեմ, բայց դետեկտիվի հանդեպ պատանեկության տարիների սիրուցս կարող եմ կռահել, թե ի՞նչ է կատարվում. Սարկիսովի դատապաշտպանը հավանաբար ուզում է Զարուհի Պետրոսյանին` դաժան, երկարատև ծեծի արդյունքում տանջամահ արված կնոջը նեկայացնել որպես անբարոյական կին, ուղղել «Դաժան սպանություն»-ը դեպի «Սպանություն խանդի հողի վրա աֆեկտի վիճակում»: Հայրությունն էլ ճանաչեցին, ու Յանիսը որպես երեխայի խնամակալ երկու տարի էլ չի նստի «Մեղմացնող հանգամանքների» լույսի տակ: Իսկ դա նշանակում է, բացի նրանից, որ մանկահասակ երեխան պետք է մեծանա հանցագործի խնամակալության տակ, նաև` ոչ մեկին ոչ մի դաս չի լինի այս դատավարությունից: Ու մեր որոշ եզ տղամարդիկ անասնաբար կշարունակեն ընտանեկան ծեծուջարդը, ու մեր որոշ տմարդի կիսուրներն անպատիժ կծեծեն հարսներին թավայով, ու հետո բերանները լաթի կտոր կկոխեն` որ համ չգոռա, համ էլ արյունը դուրս չթափի…
Իսկ մեղադրյալի աթոռին նստած մարդասպանը այսօր էլ շարունակում էր իրեն լկտի պահել նույնիսկ դատարանի դահլիճում, դատական նիստին ներկա ՀԿ-ների ներկայացուցիչ ու լրագրող աղջիկներին միջնամատ ցույց տալով…
Իրականում նա միջնամատ է ցույց տալիս բոլորիս` հարևաններից ու դասաախոսներից սկսած մինչև դատախազ ու դատավոր:
Լուսանկարը` Սվետլանա Անտոնյանի
Այսօր՝ հուլիսի 29-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց վարույթ հարուցել «Երևան SET» սուպերմարկետի նկատմամբ՝ օրենքի հնարավոր խախտման առնչությամբ:Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնում գործում է «Երևան SET» անվանումով սուպերմարկետ, որի ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է «Երևան CITY» սուպերմարկետների ցանցի ապրանքային նշանին:
Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարողի գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մասնավորապես այս դեպքում շփոթության առաջացում է համարվում այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակումը:
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լսվեց «Շանթ» ընկերության սեփականատեր եղբայրների վեճի արդյունքում հարուցված քրեական գործերից մեկով անցնող անձանցից Վարուժան Մանուկյանի կալանքը,որպես խափանման միջոց փոփոխելու հարցը: Տեղեկացնենք որ, առաջին ատյանի դատարանը կալանքի էր վերցրել Մանուկայնին, ինչը բողոքարկման արդյունքում դատավոր Ա. Խաչատրյանը այսօր փոխարինեց գրավով:
Ինչ է տեղի ունեցել. «Շանթ պլյուս» եւ «Երեւան պլյուս» ՍՊ ընկերությունները պատկանում են Վարշամ եւ Մանվել Ղարիբյան եղբայրներին: 2006 — 07 թթ. Վարշամ Ղարիբյանին պատկանող «Երեւան պլյուս» ՍՊԸ-ում գործադիր տնօրեն է աշխատել արդարադատության փոխգնդապետ Վարուժան Մանուկյանը, որը դրանից առաջ պաշտոնավարել է ՀՀ արդարադատության համակարգում:
Մանուկյանի` «Երեւան պլյուսում» աշխատելու տարիներին Ղարիբյան եղբայրների ղեկավարած մի ՍՊԸ-ից մյուսին ավտոմեքենայի վաճառք է ձեւակերպվել: Եւս երկու մեքենաներ վաճառվել են Ղարիբյանների ազգականին եւ աշխատակցին: Առքուվաճառքի ձեւակերպումից մի քանի տարի անց «Երեւան պլյուսի» սեփականատեր Վարշամ Ղարիբյանը որոշել է, որ մեքենաները վաճառվել են շուկայականից ակնհայտ էժան գնով, հետեւաբար իրեն նյութական վնաս է պատճառվել, իսկ գործարքը կատարել է տարիներ առաջ գործադիր տնօրեն աշխատած Վարուժան Մանուկյանը:
Հետքրքիր է, որքան էլ արտառոց է, տարիներ անց Վարշամ Ղարիբյանի` իրեն պատճառված նյութական վնասի մասին դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել Մանուկյանի դեմ: Քրեական գործ հարուցելու որոշումն այնուհետեւ բողոքարկվել է դատական կարգով: Ի վերջո երեք ատյան անցնելուց հետո դատարանի որոշմամբ չբավարարվելով, ՀՀ դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Բ. Պետրոսյանը ցուցում է իջեցնում «Վ. Մանուկյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ դատարան դիմելու մասին»:
Թե տարիներ առաջ Մանվել Ղարիբյանի ՍՊԸ-ից վաճառված ավտոմեքենաները և գործադիր տնօրեն Վարուժան Մանուկյանն ինչ կապ ունեն կոռուպցիայի կամ կազմակերպված հանցավորության հետ, կիմանա միայն ՀՀ գլխավոր դատախազը. որի բարձր հովանու ներքո էլ տեղի է ունենում իր երբեմնի ընկերոջ` Մանվել Ղարիբյանի ունեցվածքը փոշիացնելու հերթական քայլը: Դատախազության կամայականությամբ արդեն ավելի քան տասն օր Մանուկյանը կալանավայրում է:
Այս գործով կալանավայրում էր հայտնվել նաև «Շանթ +»-ի գլխավոր հաշվապահ Լ. Մարտիրոսյանը, որի խափանման միջոցը վերոհիշյալ գործին առնչվելու առումով, կալանքի էր փոխվել միայն նրա համար, որ քննիչի, շաբաթ օրով արված ծանուցումը հայփոստի մեղքով Մարտիրոսյանին ուշ էր հասել: Ունենալով բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում էին, որ հաշվապահը չի խուսափել ներկայանալուց, չէին համոզել առաջին ատյանի դատավորին ու կալանքի որոշումը մնացել էր անփոփոխ.Մարտիրոսյանին ևս խոշոր չափի գրավի դիմաց ազատ արձակեց վերաքննիչ դատարանը:
Հուլիսի 23-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ 2011 թ. առաջին կիսամյակի ամփոփիչ խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Մասնավորապես նշվեց, որ 2011 թ. 6 ամիսների ընթացքում Երեւան քաղաքում գրանցվել է ընդհանուր թվով 4448 հանցագործություն, որը 716 դեպքով կամ 19,2%-ով ավելի է նախորդ տարվանից: Մայրաքաղաքում է գրանցվել հանրապետությունում հաշվառված հանցագործությունների 53,3%-ը, ծանր դեպքերի 98,2%-ը եւ առանձնապես ծանրերի՝ 57%-ը:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցագործությունների աճը տեղի է ունեցել հիմնականում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հաշվին, որոնք աճել են 380-ով կամ 23,9%-ով եւ անձնական գույքի հափշտակությունների հաշվին, որոնք աճել են 417-ով կամ 28,8%-ով: Նվազել են պետական եւ սեփական գույքի նկատմամբ խարդախությունները՝ համապատասխանաբար 26 եւ 112 դեպքերով: 109 դեպքով կամ 24,9%-ով նվազել են բնակարանային գողությունները: Անձի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 8-ով կամ 1,1%-ով, 1-ական դեպքով նվազել են մարմնական, ինչպես եւ ծանր մարմնական վնասվածքները, սակայն աճել են դիտավորյալ սպանությունները՝ 1-ով եւ սպանության փորձերը՝ 4-ով: Մահով վրաերթերը աճել են 5-ով (21-26):
Կիսամյակի ընթացքում գրանցվել է թմրամոլության դեմ պայքարի ցուցանիշների աճ, ընդ որում, հայտնաբերված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 74-ով կամ 16,1%-ով, իսկ իրացման փաստերը՝ 76-ով կամ 28%-ով: Աճել է թմրանյութերի իրացման բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 85,6%, նախորդ տարվա 67,2%-ի դիմաց:
Զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվը նվազել է 8-ով, իսկ հրազենով կատարված հանցագործությունները աճել են 10-ով կամ 125%-ով: Կիսամյակի ընթացքում առգրավվել եւ հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 137 միավոր հրազեն (նախորդ տարի՝ 166):
Հանցագործությունների բացահայտումն աճել է ինչպես բոլոր գծերով (3,8%-ով), այնպես էլ քրեական հետախուզության գծով (7,4%-ով), կազմելով՝ համապատասխանաբար 79,3% եւ 77,5%: Աճել են ծանր (4%-ով) եւ առանձնապես ծանր (18,9%-ով) հանցագործությունների բացահայտման ցուցանիշները՝ կազմելով համապատասխանաբար 71,5% եւ 89,4%:
2011 թ. 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրվել է մահով ՃՏ պատահարների աճ 5 դեպքով: Գրանցված 26 այդպիսի դեպքերից բացահայտվել են 23-ը, իսկ 3-ը մնացել են չբացահայտված, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 6-ի դիմաց: Բացահայտումը կազմել է 88,5%, նախորդ տարվա 71,4%-ի դիմաց:
Կիսամյակի ընթացքում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 70 հանցագործություն, որը 12—ով կամ 14,6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:
Խորհրդակցության ընթացքում ելույթ ունեցան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Խորհրդակցությունն ամփոփելով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը տվեց համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ՝ աշխատանքում առկա թերությունների վերացման եւ հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման աշխատանքների բարելավման ուղղությամբ:
Անցյալ շաբաթ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբանը չէր բացառել, որ նա կարող է ձերբակալվել:
Սակայն այսօր Կիևի Պեչորսկի դատարանի դատավորը հրաժարվել է բավարարել դատախազության՝ Յուլյա Տիմոշենկոյին ձերբակալելու միջնորդությունը։
Նա այդ փաստը բացատրել է նրանով, թե իրոք, Տիմոշենկոն պարբերաբար խախտում է նիստերի կարգուկանոնը, անհարգալից վերաբերմունք է դրսևորում դատարանի հանդեպ, սակայն ձերբակալությունը ծայրահեղ միջոց է, որը կիրառվում միայն բոլոր միջոցների սպառման դեպքում: Այս պահին դատարանը գտնում է, որ դատական նիստերի կարգը չխախտելու համար բոլոր միջոցները սպառված չեն:
Հետաքրքիր է, որ նախկին վարչապետը`«Բատկիվշինա» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Տիմոշենկոն իրեն ներկայացված պահանջները որակել է որպես ընդդիմության վերացմանն ուղղված վերջին քայլ: Եւ նույնիսկ սպառնացել. «Եթե դատավորն անի դա, ապա շատ հետաքրքիր կլինի»:
Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գող Դեդ Հասանի սանը` Սերգեյ Ասատրյանը, ով քրեական շրջանակներում հայտնի է «Սերյոժա Ասետրինա» մականունով: Սերգեյը ձերբակալվել է հուլիսի 23-ին ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության Կենտրոնի եւ Հարավի դաշնային օկրուգների համատեղ աշխատանքի արդյունքում:
Ըստ նախնական տեղեկության, ազդեցիկ օրենքով գողը մեղադրվում է Ռոստովի մարզում ուղղիչ աշխատանքային հիմնարկները կազմալուծելու մեջ:
Աղբյուրը հայտնում է, որ Սերգեյը, հայ «օրենքով գող» Էդիկ Թբիլիսկիի որդին է, ով իր «օրենքով գողի» կարգավիճակը ստացել է Յապոնչիկի եւ Դեդ Հասանի կողմից դեռևս 2008թ. նոյեմբերին: Նրա հայրը, որ պակաս ազդեցիկ «գող» չէ, վերոհիշյալ անձանց մերձավորներից է: 24-ամյա Ասատրյանն առաջին անգամ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել էր նախորդ տարվա օգոստոսի 5-ին. անձնական հետախուզման ժամանակ նրա մոտ թմրանյութ էին հայտնաբերել: Ուղիղ մեկ ամիս անց, երիտասարդն ազատության մեջ էր, քանի որ քննության ժամանակ գործը լուծարվել էր: Կրտսեր Ասատրյանը նախկինում դատված չի եղել:
Այսօր Ստամբուլում կայացել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի գործով հերթական և վերջին դատական նիստը:
Անչափահասների գործերը քննող քրեական դատարանը Սամասթին «ծրագրված սպանություն իրականացնելու» մեղադրանքով դատապարտել է 21 տարի 6 ամսվա, իսկ «անօրինական զենք պահելու» համար՝ 1 տարի 4 ամսվա ազատազրկման տեղի է ունեցել:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Ստամբուլի դատարանը 22 տարվա 10 ամսվա ազատազրկման է դատապարտել Սամասթին:
Ստամբուլի դատախազ Ալի Դեմիրը պահանջել էր Օգյուն Սամասթին հանցագործությունն իրականացնելու պահին անչափահաս լինելու պատճառով «ծրագրված սպանություն իրականացնելու» և «անօրինական զենք պահելու» մեղադրանքներով դատապարտել 19 — 27 տարվա ազատազրկման:
Նշենք որ, 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում Օգյուն Սամասթը փողոցում գնդակահարեց «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին։ Խմբագրապետի սպանության գործի դատավարությունն ընթանում էր արդեն չորս տարի:
Հուլիսի 22-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 547 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 309 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 65-ը, կրճատում 4,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 116-ը, կրճատում 67,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 34-ը, կրճատում 22,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 30-ը, կրճատում 10,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սևան» — ազատ է արձակվել 71-ը, կրճատում 44,
«Հրազդան» — ազատ է արձակվել 32-ը, կրճատում 7,
«Աբովյան» — ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 16-ը, կրճատում 9,
«Կոշ» — ազատ է արձակվել 110-ը, կրճատում 76:
Այսօր ՀՀ ոստիկանության ԿՀ 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը ասուլիս էր հրավիրել: Թեման արդիական է և տարողունակ: Առաջինը, ինչի մասին շտապեց տեղեկացնել Պետրոսյանը, վերաբերում է Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությանը, որը ուժի մեջ է մտել ապրիլի 9-ից, ըստ դրա` պատժելի է դարձել նաև թրաֆիքինգի զոհի ծառայություններից օգտվելը, որը չի վերաբերում այն դեպքերին, երբ ծառայություններից օգտվողը զոհի մասին հայտնում է իրավապահ մարմիններին:
Անդրադառնալով ԱՄՆ ամենամյա զեկույցին, փոխգնդապետն ասաց. «Կա թերահավատություն ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետության նկատմամբ: Եթե մենք գնահատեինք մեր աշխատանքը, հնարավոր է՝ ավելի շատ թերացումներ նկատեինք, քանի որ այս բնագավառում անելիքները դեռ շատ են, սակայն ես համամիտ չեմ ԱՄՆ պետդեպի՝ մարդկանց թրաֆիքինգի մասին ամենամյա զեկույցում մի քանի դրույթների հետ»:
Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում նշվել էր, որ, հիմնվելով կառավարության աշխատանքի ուսումնասիրությունների և մամուլի հրապարակումների վրա, Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին, ինչի հետևանքով հայտնվել է երկրորդ խմբում։
Տ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանն արդեն երրորդ տարին է, ինչ` երկրորդ խմբում է, ՌԴ-ն երրորդ խմբում է, իսկ առաջին խմբում են Վրաստանը և Լիտվան:
Թրաֆիքինգ ասվածը մեզանում հնչում է կարծես վերացական, սակայն մեր երկրում շատ ավելի շոշափելի է. եթե սեռական շահագործման դեպքերը նախորդ տարիների համեմատ նվազել են, ապա շատ ավելի տեսանելի է աշխատանքային թրաֆիքինգը, եթե իհարկե իրերն իրենց անուններով կոչենք: Քիչ չեն նաև երեխաների շահագործման դեպքերը` թե՛ սեռական, թե՛ աշխատանքային առումով:
Այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալների առնչությամբ Տ. Պետրոսյանը նշեց, որ ավելի քիչ են թրաֆիքինգի ավանդական դեպքերը, երբ կանայք տեղափոխվում էին Թուրքիա և շահագործվում, սակայն վարույթում կան հինգ քննվող գործեր:
Զոհեր կան նաև ապաստարանում, որի կառուցման համար պետբյուջեից 14 միլիոն հատկացվեց: Նրանց տվյալները գաղտնի են պահվում, և այսօր որևէ տեղեկություն չկա, թե ոլորտում ինչ վիճակ է. փոխգնդապետ Պետրոսյանի տվյալներն էլ շատ ժլատ են` պատկերացում կազմելու համար:
Դեպքերը շատ ու ակնհայտ են, սակայն, չգիտես ինչու, իրավապահները շրջանցում են դրանք: Պետրոսյանն անդրադարձավ նաև այն լուրերին, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից այգում երեխաներ են շահագործվում՝ նշելով, որ իրավապահ մարմինները կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.