23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ, որտեղ քննարկվել է նախկին խորհրդակցությունների հանձնարարականների կատարման ընթացքը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Անդրադարձ է եղել հատկապես պատժի անխուսափելիության խնդիրներին: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ ժամանակակից իրավական պետության խնդիրն է` ոչ միայն պաշտպանել քաղաքացիների իրավունքները, այլ նաև պատժել այդ իրավունքների նկատմամբ ոտնձգություններ կատարողներին, որովհետև եթե պատասխանատվության անխուսափելիությունը, այսպես ասած, չի թևածում օդում, նշանակում է` շարունակում են վտանգված մնալ մարդու, հասարակության, պետության շահերը:
«Ակնհայտ է, որ ամենից լավ պրոֆիլակտիկան` հանցագործությունների բացահայտումն է և պատժի անխուսափելիության ապահովումը: Ընդ որում` երկու խնդիր կա. մեկը վերաբերում է հանցագործությունների բացահայտման և քննության փուլերին, որ օպերատիվ և քննչական մարմինները պարտավոր են իրականացնել ժամանակին ու որակյալ, և երկրորդ խնդիրը` դատավճռի կայացումն է ու դրա ի կատար ածումը: Մենք երկու պարագաներում էլ խնդիրներ ունենք և այլևս չենք կարող հանդուրժել դրանց գոյությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ այդ ուղղությամբ որոշակի ուսումնասիրություններ են կատարվել, որոնք Նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը կներկայացնի խորհրդակցության մասնակիցներին:
Դատաիրավական ակտերի կատարման գործընթացի վերաբերյալ Նախագահի օգնականի զեկույցից հետո, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը և ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել են նախորդ խորհրդակցությունների արդյունքում քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Ucom» հեռահաղորդակցային ընկերության աշխատակիցն ընկել է վերամբարձ կռունկից Երևան քաղաքի Վահրամ Փափազյանի փողոցում մալուխ անցկացնելու ժամանակ, հաղորդում է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
«Սյունիքի մարզի Նորավան գյուղի բնակիչ,22-ամյա Ալյոշա Օհանյանը նախօրեին ընկել է 3-4-մետրանոց բարձրությունից: Վայր ընկնելու պատճառ է հանդիսացել «ԳԱԶել» մակնիշի 870 ՕՕ 64 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի` մալուխին հարվածելը»,- ասվում է հաղորդագրությունում:
Տուժածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ucom (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և իրենից ներկայացնում է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող կազմակերպություն: Համագործակցելով շվեդական «Ericsson» ընկերության հետ`«Ucom» ՍՊԸ-ն կառուցել է հեղափոխական ցանց ` հիմնված FTTH (fiber to the home- օպտիկական մալուխ մինչև բնակարան) տեխնոլագիայի վրա: Այն տրամադրում է օպտիկական մեկ մալուխով միանգամից 3 ծառայություն` գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված հեռախոսակապ:-0-
Չնայած այն բանին, որ «Օլիմպ» ԱԿ-ի սեփականատերերի հայցը դեռևս դատարանում է, այսօր առավոտյան ժամը 7-ի սահմաններում հողին հավասարվեց Աբովյան փողոցի վրա գտնվող «Միլանո» խանութի շենքը, փլատակների տակ թողնելով նաև «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող արժեքավոր շարժական գույքը:
Հիշեցնենք, որ այս գործում պայքարը հայրենի դատարաններում անարդյունք եղավ. հանրային գերակա շահ ճանաչված, Աբովյան 4 հասցեում գտնվող շենքի տարածքը նախ օտարվեց առանց սեփականատիրոջը նախնական համարժեք փոխհատուցում տալու, ապա կազմակերպվեց վտարում, որից հետո հանրային գերակա շահ ճանաչված տարածքում, այլևս գործողություն չկատարվեց մինչև օգոստոսի 20-ը:
Մինչ այդ,սեփականատերը օգոստոսի 11-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան` արգելել շինության քանդումը, Դա էլ հավանաբար արագացրել է գործողությունների ընթացքը. Երևանի քաղաքապետի` օգոստոսի 18-ի որոշմամբ կառուցապատողին տրվել է շինությունը քանդելու թույլտվություն:
Հետաքրքիր է, որ նույն «Միլանոյի» հարակից շենքերը դեռևս կանգուն են և կառուցապատող սիրիահայ Ավետիս Կարագուլյանը դրանց հարցում կարծես չի էլ շտապում:
Փաստն այն է, որ պետական կարիքների համար հարկադիր օտարված տարածքում` արդեն քանդված «Միլանո» խանութի սեփականատիրոջ դատական տարբեր ատյաններում սեփականության իրավունքի վիճարկումներն, ոչ միայն ապարդյուն անցան, այլև արագացրեցին դեպքերի ընթացքը, սեփականատիրոջը թողնելով արդարություն փնտրելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ի պատասխան, տարածել է հայտարարություն.
«Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների պաշտպանը խախտել է կարգապահական վարույթի գաղտնիությունը:
Իրականություն. Ըստ օրենքի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Պաշտպանի հաղորդումները ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ներկայացնելու և դրանց մասին տեղեկատվություն տարածելու փուլում կարգապահական վարույթ դեռևս հարուցված չէ: Հետևաբար, կարգապահական վարույթի ընթացքին առնչվող կանոնների վկայակոչումը պարզապես անհեթեթ է: Եթե Պաշտպանը (ինչպես և որևէ այլ անձ) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով ներգրավվի կարգապահական վարույթին, ապա այդ պարագայում արդեն գաղտնիության դրույթները կտարածվեն նաև իր վրա: Պաշտպանն իր գործունեությունն իրականացնում է հրապարակային, բաց և թափանցիկ բոլոր այն դեպքերում, երբ օրենքն ուղղակիորեն ու հստակ չի արգելում Պաշտպանին այդպես գործել:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակավ հաստատված է համարել դատավորների կողմից օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տված լինելը:
Իրականություն. Պաշտպանի հաղորդագրության մեջ հստակ և բառացի նշված է, որ դատավորները «պաշտպանի գնահատմամբ» թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, իսկ այդ հանգամանքների հաստատված համարելն իսկապես մնացել է օրենքով սահմանված մարմնի իրավասությունը:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Քանի դեռ ՀՀ արդարադատության խորհուրդը դատավորների գործողությունները չի համարել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում, որևէ այլ պետական մարմին իրավասու չէ նման գնահատականներ տալ:
Իրականություն. Պաշտպանն իր դիմումատուներից ստացված յուրաքանչյուր գործով ուսումնասիրում է դիմումները և գնահատում ներկայացված հիմնավորումները: Հակառակ տրամաբանության դեպքում օրենսդրական փոփոխությունը, որով Պաշտպանին տրվել է նման լիազորություն, պարզապես անիմաստ կդառնար, քանի որ անհատ անձինք առանց Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության էլ կարող էին և հիմա էլ կարող են անձամբ դիմել կարգապահական վարույթ հարուցող մարմիններին: Իսկ երբ անհատ անձինք որոշում են օրենքով սահմանված իրենց իրավունքն, այդուհանդերձ, իրացնել Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով, ապա վերջինս միայն դրանք գնահատելուց հետո կարող է հանդես գալ հաղորդմամբ:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. ՀՀ արդարադատության խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, և դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը դատարանի վրա ճնշում գործադրել է նշանակում:
Իրականություն. ՀՀ արդարադատության խորհուրդը ոչ թե հանդես է գալիս որպես դատարան, այլ ըստ օրենքի գործում է որպես դատարան: Օրենսդիրն այս դրույթը սահմանելիս հնարավորություն է տվել ՀՀ արդարադատության խորհրդին իր ընթացակարգային գործողություններում կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսդրության կարգավորումները: Այս մասին վկայում է ՀՀ դատական օրենսգրքի 158 հոդվածը, որի կիսատ և աղավաղված մեջբերումը վերածվել է ապատեղեկատվության: Նույնիսկ եթե ՀՀ արդարադատության խորհուրդը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով «հանդես գար» որպես դատարան, և թույլատրված չլինեին գնահատականները, ապա այդ դեպքում ապատեղեկատվության հեղինակները առաջարկում են ընդհանրապես արգելել խոսել բոլոր դատարաններում բոլոր ընթացիկ գործերի մասին:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի անկախության բաղադրատարրերից է, inter alia, արտաքին ազդեցությունը բացառող երաշխիքների առկայությունը:
Իրականություն. Առանց մեր փաստարկները լատիներեն արտահայտություններով ծանրաբեռնելու արդեն իրապես տեղին մեջբերում անենք նույն աղբյուրից. «Թեպետ դատական իշխանությունը կարիք ունի հատուկ պաշտպանության, սակայն այն չի գործում վակուումի մեջ, և արդարադատության իրականացմանը վերաբերող հարցերը կարող են լինել հանրային քննարկման առարկա: Թեև դատարանները վեճերի լուծման ֆորումն են, սա չի նշանակում, որ այլ վայրերում չեն կարող լինել այդ վեճերի նախնական քննարկումներ…» /Մարդու իրավունքների եվրոպական դատարան, «Սանդի Թայմզն» ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով/:
Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը:
Իրականություն. Մեր վերոհիշյալ փաստարկները հիմնավորում են, որ Պաշտպանի գնահատականները եղել են օրենքի տառին համապատասխան: Անհրաժեշտ է հավելել միայն, որ իրականում դատավորների հեղինակությանը, անկախությանը և պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը խոչընդոտում են դատական համակարգի բազմիցս փաստված անկատարությունները, որոնց Պաշտպանն անդրադարձել և շարունակելու է անդրադառնալ հանրային նման բանավեճերի ու քննարկումների շրջանակում:
Որպես հետգրություն. ՀՀ վճռաբեկ դատարանը կամ դրա որևէ պալատ վստահաբար չեն քննարկել և օրենքով իրավասու էլ չէին քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի անունից տարածված ապատեղեկատվությունը առանձին անհատների ապօրինի գործունեության արդյունք է:
Մարդու իրավունքների պաշտպանին՝ սահմանադրական մարմնին, ուղղված հակաիրավական հորդորը «հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից» կարող է ապագայում դիտարկվել որպես Պաշտպանի որոշումների վրա ազդելու նպատակով նրա գործունեությանը միջամտություն կամ պաշտոնատար անձանց կողմից Պաշտպանի օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտում կամ Պաշտպանին ուղղված սպառնալիք, որոնց համար օրենքով սահմանված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն»:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին, ժամը 06.10-ին, Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ դիմակավորված 5 անձինք, զինված մտել են Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն եւ զենքի սպառնալիքով հափշտակել ոսկյա զարդեր ու գումար:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ին, նշված դիմակավորված անձինք, պատշգամբով մտել են Նապոլեոն Ազիզյանի տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակել 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6 նկարներ` դիմել են փախուստի:
Ազիզյանին, նրա կնոջը եւ դստերը տրվել են դատաբժշկական ուղեգրեր, կատարվում է նախաքննություն:
Նապոլեոն Ազիզյանը բավականին հարուստ մարդ է,Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Արտաշես Գեղամյանի` <Ազգային միաբանություն> կուսակցությունից :
Oգոստոսի 18-ին`ժամը 1:06-ին ահազանգ է ստացվել, փրկարար ծառայություն, թե Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 4 տան ձեղնահարկում քաղաքացի է կախվել, եւ դիակը իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ուժերով իջեցվել է տան բնակիչ, 29-ամյա Արտակ Արշաֆյանի դին:
Երեկ` օգոստոսի 17-ի ուշ երեկոյան, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Վահրամ Մարգարյանը, ով կասկածվում է Երեւանի կենտրոնում` Զաքյան փողոցում տեղի ունեցած Ռուսաստանի քաղաքացի, գործարար, 46-ամյա Խաչիկ Գալոյանի սպանության մեջ:
Բերման ենթարկված Վահրամ Մարգարյանը Հունգարիայում 2004թ. փետրվարի 19-ին Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբայրն է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Վ.Մարգարյանի Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարանում Կենտրոնի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է F1 տիպի մեկ նռնակ` պայթուցիչով եւ նռնակի մեկ պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական փորձաքննության: Այս պահին հետաքննությունը շարունակվում է:
Մենք արդեն գրել ենք, որ Զաքյան 4 շենքի մոտ օգոստոսի 2-ին Խաչիկ Գալոյանի սպանության գործով կասկածյալ է ձերբակալվել: Կասկածներ կային, որ սպանությունը տեղի է ունեցել վրեժխնդրության հողի վրա: Գալոյանը բավականին լուրջ բիզնեսով էր զբաղված Տուափսեում, իսկ ձերբակալվածը 55-ամյա Բորիս Հաիրյանն է, ում որդին` Տիգրանը` «Բաքսյոր Տիկո» մականունով, սպանվել էր մեկ տարի առաջ, դարձյալ Տուափսեում:
Մոտ մեկ շաբաթ առաջ Ջերմուկի իրավապահները բացահայտեցին VTB բանկի Ջերմուկի մասնաճյուղում 5 -6 ամիսների ընթացքում կատարված խոշոր չափի յուրացումները:
Պարզվեց, որ նշված ժամանակահատվածում բանկի ոսկու գնահատող մասնագետը մոտ 9 – 10 միլիոն դրամի ոսկու փոխարեն բանկում գրավ է ընդունել բիժուտերիա:
Մոտ 17 էպիզոդով բացահայտման արդյունքում կալանքի են վերցվել վերոհիշյալ մասնագետը և բանկի տնտեսագետը: Մեր ունեցած տեղեկություններով կալանավորում է սպառնում նաև գանձապահին և կառավարիչին:
Այս դեպքից քանի օր հետո Ջերմուկում ծծմբաթթու խմելու միջոցով ինքնասպանություն գործեց երիտասարդ մի կին: Մեր տեղեկության համաձայն, նշված ինքնասպանությունը ևս կապված է բանկի պատմության հետ:
Ինքնասպան աղջիկը VTB բանկի վարկառու է եղել:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` կանխիկացնելու միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության եւ կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի նախկին գլխավոր հաշվապահը, նույն հիմնարկի ֆինանսական ծառայությունների մասնագետից նախապես վերցված «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության առկա քարտի հաշվին 2010թ. հունվարի 29-ից մինչեւ 2010թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ հիմնարկի ֆինանսական միջոցներից փոխանցելով եւ անձամբ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության առկա քարտով կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:
Նոնա Գալստյանը Գորիսում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա փաստաբանն է` տուժող կողմը որոշել է խոսալ, ինչո՞ւ:
— Ես փաստաբան եմ և այս գործով հանդիսանում եմ տուժողի օրինական ներկայացուցչի ներկայացուցիչը, քանի որ աղջիկն անչափահաս է, նրա օրինական ներկայացուցիչը մայրն է, ես էլ մոր ներկայացուցիչն եմ եւ իրավասու եմ խոսել տուժողի անունից: Մենք երկար ժամանակ լռում էինք, ելնելով երեխայի շահերից, բայց հետեւելով մամուլի հրապարակումներին ես տեսա, որ թե լրագրողները, թե նախաքննական մարմիններն առանց խնայելու հրապարակում են աղջկա եւ հոր անունները, կատարվածին տալիս են այլ պատկեր, արդեն խոսակցություններ են շրջանառվում, թե, իբր` աղջիկն այնքան զուգընկեր է ունեցել, որ չի հիշում թե ումից է հղի:
— Ի՞նչ է կատարվում իրականում, գործը ի՞նչ փուլում է, ո՞րն է տուժողի պաշտոնական դիրքորոշումն այսօրվա դրությամբ:
— Ոստիկանություն է դիմել աղջկա մայրը, երբ հայտնաբերել է որ աղջիկը հղի է: Աղջիկը մատնանշել է հորը եւ ասել, որ հայրը նրան պարբերաբար, հարկադրաբար մղել է սեռական գործողությունների, այլ կերպ` սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ: Դրա հիման վրա հարուցվել է քրեական գործ ՔՕ 141 հոդվածով`«Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ», այնինչ ես գտնում եմ, որ պետք է հարուցվեր 138 հոդվածով`«Բռնաբարություն»: Հորը մինչև այժմ մեղադրանք չի առաջադրվել և նա չունի նույնիսկ կասկածյաի կարգավիճակ: Նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն, եզրակացության համաձայն պարզվել է, որ պտղի հայրը նա չի:
— Բա ո՞վ է պտղի հայրն այդ դեպքում, աղջիկն ինչ-որ անուններ է տալիս եւ ստուգո՞ւմ են բլորին:
— Այո, մի քանի անուն է տվել, ստուգել են` նրանք չեն: Աղջիկը համառորեն մատնանշում է հորը: Ես ուզում եմ լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել առ այն,, որ` հանդիսանում է աղջկա հայրը պտղի հայրը թե չէ, եթե աղջիկն ասում է, որ հայրը նրան սեռական բռնության է ենթարկել, նա պետք է պատժվի: Այլ հարց է, որ մենք բացի աղջկա ցուցմունքներից ներկայումս այլ ապացույցներ չունենք, բայց կամաց-կամաց հավաքում ենք: Նախաքննությունը ընթանում է: Բարդացնում է այն, որ գավառական քաղաքում մարդիկ այնքան էլ հակված չեն անկեղծանալու, թե դպրոցում, թե հարեւանության մեջ խոսակցություններ հաստատ եղել են: Հնարավոր չի փոքր տեղ այդպիսի բաներ կոծկել, ուղղակի չեն ասում: Մենք փորձում ենք հոր` աղջկա հետ կենակցելու ապացույցներ հավաքել այս էտապում: Շուտով առերեսումներ կլինեն, դրանք էլ կարող են օգտակար լինել:
— Կապանի նյարդահոգեբանական դիսպանսերում աղջկան դրվել է «Մտավոր հետամնացություն» ախտորոշումը: Դուք համաձա՞յն եք դրա հետ, աղջիկն իրո՞ք ունի մտավոր հետամնացություն: Կարելի է՞ նման ախտորոշմամամբ մարդու խոսքին հավատալ:
— Աղջիկը պարբերաբար բռնության է ենթարկվել, նրա հոգեկան վիճակը բնական է, որ չէր կարող հավասարակշիռ լինել: Բայց դա դեպրեսիա, ընկճվածություն, ինչպես ասես կարելի է անվանել, միայն ոչ մտավոր հետամնացություն: Այդ ախտորոշումը դրվել է Կապանի նյարդահոգեբանական դիսպանսերում Արարատ Վարդանյանի կողմից այն ժամանակ, երբ աղջկա մայրը նկատելով նրա վարքի մեջ տարօրինակություններ, նյարդային անհավասարակշիռ վիճակ, դիմել է բժշկի: Այժմ քննիչի կողմից նշանակել է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն, չնայած ես կարծում եմ, որ դրա կարիքը չկա,աղջիկն ադեկվատ է եւ նրա ցուցմունքները վստահելի են, բայց համաձայնվել ենք:
Աղջիկն անմեղսունակ չի, նա ադեկվատ է եւ ադեկվատ է ընկալում իր հետ կատարվածն ու կատարվելիքը: Եթե նա ասում է, որ հայրը սեռական ակտ է ունեցել իր հետ, ուրեմն ունեցել է: Ինչո՞ւ պետք է զրպարտի հարազատ հորը: Ինչո՞ւ պետք է վախենա նրանից հակառակ դեպքում:
— Գործի նախաքննությունն ընթանում է Գորիսում: Արդյո՞ք հարմար է աղջկան ամեն անգամ Գորիս տանել, չե՞ք դիմել նախաքննությունը Երեւան տեղափոխելու համար: Եւ ոչ միայն այդ պատճառով: Գավառում գործող ծանոթ-բարեկամ համակարգի պատճառով էլ ինձ մոտ անվստահություն կա որոշակի
— Չենք դիմել, բայց կդիմենք: Աղջկա համար ամեն անգամ Գորիս գնալը, այդ միջավայրը, մարդկանց հայացքները, ի վերջո` հոր մոտակայքում գտնվելը նրա վրա շատ վատ են ազդում: Ծանոթ-բարեկամը բացառել չի կարելի, նաեւ մեր ունեցած տեղեկությունների համաձայն այդ նույն բաժանմունքում աշխատում է նաև աղջկա հորեղբոր տղան, ինչը կարծում եմ օբյեկտիվ և անաչառ նախաքննություն ապահովելու տեսանկյունից, չեմ բացառում, որ կարող է խոչընդոտ հանդիսանալ: Այնուամենայնիվ, նախաքննությունը չավարտված հայտարարություններ ու հրապարակումներ անելը ես համարում եմ սխալ ու իմ պաշտպանյալի շահերին հակասող: Ի վերջո, նախաքննական մարմինները պետք է ունենան էթիկա և պետք է հաշվի առնեն, որ տուժողը երեխա է, դեռահաս: Նրա վերապրածը պետք է հաշվի առնել և գործել օրենքի պահանջին համապատասխան, լինել օբյեկտիվ և անկողմնակալ:
— Ո՞նց է աղջիկը հիմա, որտե՞ղ է, ո՞վ է նրան օգնում, աջակցում: Ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղվում:
— Նա հիմա ՀՕՖ-ում է, նրանք ապաստան ունեն նման դեպքերի համար: Աղջիկը շատ է փոխվել հոգեբանի հետ աշխատելուց հետո: Ընկճված է բնականաբար, բայց մնացած ամեն ինչում սովորական դեռահաս է` զբոսնում է, շփվում:
Հ.գ. Հուսանք, փաստաբանի հորդորները հաշվի կառնվեն եւ մեդիա դաշտի մարդիկ լինելով` աղջիկներ, տղաներ, կանայք, տղամարդկ, քույրեր, մայրեր, եղբայրներ, հայրեր, մորեղբայրներ ու հորեղբայրներ, մորաքույրներ եւ հորաքույրեր, հիշեն, որ իրենց առջեւ մարդ է` երեխա, դեռահաս, որի հետ զարհուրելի բան է կատարվել, որը կարող էր կատարվել, Աստված մի արասցե իրենց կամ իրենց մերձավորի հետ…. Փոխարենը` օգնենք, նպաստենք արդարադատությանը` որ մեղավորը պատժվի, իսկ աղջնակն էլ կազդուրվի ստացած հարվածներից ու դառնա հասարակության համար պիտանի մարդ ու լավ կյանք ապրի…
Ու ամենակարեւորը` չխարանենք…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.