29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Իրանցի գեյերը գտնվում են շատ վատ վիճակում: Նրանք սկսել են Facebook սոցիալական ցանցում բարձրաձայնել իրենց խնդիրները։ «Մենք ամենուրեք ենք» անունը կրող քարոզարշավին 1600–ից ավելի գեյ է միացել.«Ես իրանցի գեյ եմ։ Ես վախենում եմ բարձրաձայնել իմ կողմնորոշման մասին։ Ես փախել եմ Իրանից, փախել սեփական ընտանիքիցս։ Ես այժմ փախստական եմ Թուրքիայում, բայց սպասում եմ այն օրվան, երբ մեզ կընդունեն ողջ աշխարհում»,– հայտնում է քարոզարշավին միացած գեյերից մեկը:
Քարոզարշավն ուղղված է Իրանի իշխող վարչակարգի դեմ, որը չի ընդունում ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, ավելին, այն համարում է հանցագործություն և որի համար սահմանված է մահապատիժ:
Ինտերնետում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող իրանցիները տեսահաղորդագրությունն են տեղադրել՝ տեղեկացնելով աշխարհին իրենց հուզող խտրականության մասին:
Օգտվելով գործերի վերանայման ստեղծված բացառիկ հնարավորությունից, ինչը տեղի չի ունեցել անկախ Հայաստանի 20-ամյա դատաիրավական պրակտիկայում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բազմաթիվ ցմահ դատապարտյալներ դիմել են դատարան, որպեսզի վերանայվեն դատավճիռները և իրենց տրվեն պատժաչափեր` կոնկրետ տարիների տեսքով: 25-ամյա Հայկ Թորոսյանը նրանցից մեկն է:
Ցմահ ազատազրկման է դատապարտվել 2005 թ-ին` 19 տարեկանում: Այդ ժամանակ ծառայելիս է եղել Հայկական բանակում: Հայկի փաստաբան Մանվել Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի արարքը հետևանք է եղել հոգեկան ու ֆիզիկական հարկադրանքի, սակայն այդ հանգամանքն այդպես էլ պատշաճ ուշադրության չի արժանացել: Հայկը`«չաստ նայողների» կողմից «փչացվելու» սպառնալիքով, զենք է գողացել, նրանց իսկ պահանջով,նրանց տալու համար փորձել խանութ կողոպտելու միջոցով գումար հայթայթել: Կողոպուտի պահին արձակած կրակոցը դիպել է մի ոստիկանի, որը մահացել է: Հայկ Թովմասյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման` մեղադրվելով դիտավորյալ սպանության մեջ:
Սեպտեմբերի 8-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, սկսվեց ու հետաձգվեց ցմահ դատապարտյալ Հայկ Թորոսյանի դիմումի քննությունը` մեղադրողի բացակայության պատճառով: Ներկա չէր նաև դատապարտյալը, թեպետ փաստաբան Վարդանյանը միջնորդել էր, որպեսզի դատական նիստին ապահովվի նաև իր պաշտպանյալի ներկայությունը: Դատավորը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ին ղեկավարությանը դիմում կուղղվի Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` արտագնա նիստ կազմակերպելու կապակցությամբ: Իսկ որ ավելի հավանական է, հաջորդ նիստը տեղի կունենա հենց «Նուբարաշեն»-ում, որպեսզի ապահովվի դատապարտյալի ներկայությունը:
Հայկ Թորոսյանը` ի թիվս բազմաթիվ այլ ցմահ դատապարտյալների դիմել է դատարան «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», այս տարվա մայիսի 23-ին ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի համաձայն:
Բանն այն է, որ հիշյալ փոփոխությամբ , որոշակի ժամկետով ազատազրկման վերին շեմ է սահմանվել 20 տարին, նախկինում գործող 15-ի փոխարեն: Այսինքն` Քր.Օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ կետում այսօր արդեն գրված է ոչ թե «12-15 տարի կամ ցմահ ազատազրկում», այլ` «12-20 տարի, կամ ցմահ ազատազրկում ձևակերպումները:
Ըստ մասնագետների, այս փոփոխությունը մեղմացում է ցմահ դատապարտյալների համար,այն հիմնավորմամբ, որ եթե կոնկրետ դատավճիռների կայացման պահին դատարանն, ըստ օրենքի, հնարավորություն ունենար ընտրություն կատարել ոչ թե 15 տարվա ու ցմահ դատապարտման, այլ 20-ի ու ցմահի միջև, ապա հնարավոր է որոշ գործերի պարագայում`ըստ արարքի ծանրության աստիճանի, պատժաչափը նշանակվեր` 15-20 տարվա միջակայքում: Այսինքն` լինեին դեպքեր, երբ դատարանը բավարարվեր 16, 17,… տարվա պատժաչափ սահմանող դատավճիռներով:
Իսկ մեղմացում պարունակող օրենքներն, ըստ Քրդատ. օր.-ի, ունեն հետադարձ ուժ:
Զարուհի Մեջլումյան
Երեկ` Սեպտեմբերի 7-ին, ժամը 15.00-ին, 66-ամյա Գոհար Չ.-ն անցաթղթով մուտք է գործել ՀՀ Գլխավոր դատախազության վարչական շենք, սակայն նրա ձեռքի պայուսակում մուտքի մոտ`անցակետում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են դյուրավառ հեղուկով լցված 1 լ տարողության պոլիէթիլենային շիշ:
Գոհար Չ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալուց:
Ոստիկանությունից հայտնեել են, որ կինն ասել է, որ դյուրավառ հեղուկով լցված շիշը պահել է իր մոտ` ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործելու նպատակով:
Կատարվում է նախաքննություն:
ԼՂՀ պաշտպանության բանակի 19-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանի սպանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում նոր փաստեր են ի հայտ եկել, որոնց հիման վրա ենթադրվում է, որ զինծառայողը մահացել է զինակիցների միջև ծագած վեճի հետևանքով:
Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը բանակում զոհված զինվորների ծնողների հետ հանդիպման ժամանակ:
Նախապես, սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Հայկ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՔՕ 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու կասկածանքով, որն անզգուշությամբ մարդու մահ է առաջացրել) հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է նրա զինակիցը՝ շարքային Լենդրուշ Նազլուխանյանը:
Գասպարյանը նշել է, որ պարզվել է` Հայկ Մկրտչյանը մահացել է նրա ուղղությամբ արձակված կանխամտածված մի քանի կրակոցից: Նա հավաստիացրել է, որ կվերանայվի հոդվածը, որի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Դեպքի առնչությամբ քննչական խմբեր են աշխատում: Լենդրուշ Նազլուխանյանին սեպտեմբերի 9-ին մեղադրանք կառաջադրվի դիտավորյալ սպանության համար:
Հայաստանի գլխավոր դատախազությունը Արարատ քաղաքում տեղի ունեցած մանկասպանության վերաբերյալ հայտնում է.« 2011թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 23:45-ին, քաղաքացի Ռ.Ալոյանի՝ Արարատ քաղաքում գտնվող բնակարանում հայտնաբերվել են նրա որդիների՝ 6-ամյա Վարդան Ալոյանի եւ 4-ամյա Հայկ Ալոյանի դիակները` բռնության հետքերով:
Նույն օրը` ժամը 01:00-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեխաների մայրը:Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Ալոյանը 2011թ. սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առեւտուր արել, ապա վերադարձել տուն եւ կերակրել նրանց: Մոր ներկայացրած պատճառաբանությամբ, իրեն միայնակ զգալով եւ իր կյանքը համարելով ավարտված, որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաեւ իր կյանքին:
Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, նա իրեն պատկանող շարֆը կապելով խոհանոցի դռան վերեւում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա արել է հանգույց եւ ավագ որդուն` Վ. Ալոյանին կախելով այդ հանգույցից` խեղդամահ է արել:
Այնուհետեւ խոհանոցի պատին ամրացված կախիչից ամրացնելով սավանից պատրաստված մեկ այլ օղակ` դրանից կախել եւ խեղդամահ է արել նաեւ կրտսեր որդուն` Հ. Ալոյանին: Այս ամենից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին եւ փորձել իրեն խեղդելով կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր մտադրությունը:
Երեխաներին վերմակով ծածկել է եւ տանից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երեւան:Նախաքննությամբ պարզվել են Ռ.Ալոյանի ընտանեկան կյանքին եւ ծնողներին վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնք մասամբ հրապարակում ենք՝ նկատի ունենալով հասարակական մեծ հնչեղությունը: Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ Ռ.Ալոյանի հայրը ընտանիքը լքել է, երբ նա դեռ եղել է մանկահասակ: Իսկ մայրը սպանվել է՝ կացնահարվել, 1989 թվականին այդ ընթացքում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Հակոբ Թադեւոսյանի կողմից: Ռ.Ալոյանը շուրջ 7 տարի ապրել է մանկատանը, ապա սովորել «Էրեբունի» բժշկական քոլեջում, որն ավարտել է 1997 թվականին՝ ստանալով բուժքրոջ որակավորում: Որպես մանկատան սան` 2003 թվականին Արարատ քաղաքում նրան հատկացվել է նշված բնակարանը:
Ամուսնացել է Երեւան քաղաքի բնակիչ Գ.Խ.-ի հետ, որի հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցել է երկու որդի: Երեխաների հայրը պարբերաբար լքել է ընտանիքը, բնակվել առանձին, երեխաները մնացել են մոր խնամքին եւ նրանց կարիքները հոգալու համար, նախաքննության ունեցած տվյալների համաձայն, Գ.Խ-ն երբեմն օգնել է միայն գումարով: Ռ.Ալոյանը ստացել է նաեւ սոցիալական նպաստ: Արարատ քաղաքի պոլիկլինիկա ՊՓԲԸ-ի հոգեբուժական եւ նարկոլոգիական բաժանմունքում հաշվառված չէ:Քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու, այդ թվում երեխաների մոր՝ Ռ.Ալոյանի տված ցուցմունքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ»:
Երեկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հայաստանի քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Լենդրուշ Նազլուխանյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղակատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` նախաքննությունը շարունակվում է:
Երեկ նույն աղբյուրից հայտնել էին, որ Հայկ Մկրտչյանը մարտական դրիրքում հերթապահություն իրականացնելիս մահացել է Լենդրուշ Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից:
Քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` «զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ», սահմանված պատիժը 3-ից 7 տարվա ազատազրկումն է:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Ծանրքաշի աշխարհի բռնցքամարտի չեմպիոն Ջո Լուիսը մի անգամ զգուշացրել էր իր արագաշարժ հակառակորդին. «Կարող ես վազել, սակայն չես կարող թաքնվել»: Միևնույն նախազգուշացումն այժմ վերաբերում է Թուրքիայի կառավարությանն ու նրա երկու խոշոր բանկերին:
Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ երեք ամերիկահայեր ԱՄՆ-ի դաշնային դատարան հայց ներկայացրեցին ընդդեմ Թուրքիայի Հանրապետության, Կենտրոնական և «Ziraat» բանկերին` պահանջելով միլիոնավոր դոլարի փոխհատուցում, Թուրքիայի կառավարությունն անտեսեց իր դեմ արված մեղադրանքները` հայտարարելով, որ որպես գերիշխան պետություն, օտար դատարաններ լիազորություն չունեն իր դեմ դատ բացելու:
Ամերիկահայ հայցվորները պահանջում էին 64 միլիոն դոլարի չափով փոխհատուցում Հայոց ցեղասպանության հետևանքով Ադանայում իրենց կալվածների բռնագրավման համար: Հայցվորները նաև ևս մի քանի միլիոն դոլար էին պահանջում վարձավճարի և հաշվեգրված տոկոսավճարի համար, որը ԱՄՆ-ի կառավարությունը վճարել է Թուրքիային վերջին 60 տարիների ընթացքում հայկական հողերում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող «Ինչիրլիկ» օդային բազան օգտագործելու համար:
Քանի որ հայց ներկայացնելու առաջին քայլերից մեկը պատասխանողներին դատական փաստաթղթերի օրինակների տրամադրումն է, Թուրքական երեք ամբաստանյալները իրավական փաստաթղթերը ստանալուց խուսափելու համար հորինեցին զանազան սխեմաներ` դատավարությունը հետաձգելու կամ խափանելու նպատակով: Արդյունքում, հայցվորների փաստաբանները վերջին ինն ամիսների ընթացքում ստիպված էին իրենց կաշվից դուրս գալ դատական փաստաթղթերը թուրք պատասխանողներին հանձնելու համար:
Զարմանալի է, որ դատական փաստաթղթերի տրամադրումը խանգարելուն ուղղված բոլոր ջանքերից հետո, 2011 թվականի հունիսի 1-ին Կենտրոնական բանկը և «Ziraat» բանկը միջնորդություն ներկայացրեցին գործը կարճելու պահանջով` պնդելով որ իրենք չեն ստացել անհրաժեշտ փաստաթղթերը:
2011 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ դաշնային դատարանի դատավոր Դոլի Ջին մերժեց թուրքերի պահանջը` հավաստիացնելով, որ հայցվորների ներկայացուցիչները «մի քանի անգամ փորձել են փաստաթղթերը հանձնել բանկերի Նյու Յորքի գրասենյակներին: Չկարողանալով բանկի շենք մուտք գործել և մի անգամ էլ «Ziraat» բանկի կողմից սխալ տեղ ուղարկվելուց հետո` դատական կատարածուները թողել են դատական ծանուցագրերի և բողոքի օրինակները շենքի պահակների մոտ: Հայցվորների դատապաշտպանն այնուհետև փոստով ուղարկել է լրացուցիչ օրինակներ Բանկի պատասխանողներից յուրաքանչյուրին միևնույն այդ հասցեներով»:
Դատավորը որոշում կայացրեց, որ իրավական փաստաթղթերը պատշաճորեն ներկայացվել են Թուրքիայի Հանրապետությանը և հրահանգեց թուրքական ամբաստանյալներին իրենց միջնորդությունը դատարան ներկայացնել մինչև 2011 թվականի օգոստոսի 19-ը:
Հայցվորների դատապաշտպանը թուրքիայի իշխանություններին դատական փաստաթղթերը հանձնելու հարցում շատ ավելի մեծ դժվարությունների բախվեց, քան երկու բանկերի Նյու Յորքի գրասենյակներին հանձնելիս: 2011 թվականի հունվարի 26-ին, բողոքի անգլերեն և թուրքերեն տարբերակներն ուղարկվել էին Անկարայում արդարադատության նախարարությանը` ըստ Հաագայի կոնվենցիայի պահանջներին: 2011 թվականի մարտի 1-ին Թուրքիան գրավոր հայտնեց հայցվորների փաստաբաններին, որ ինքը հրաժարվում է ընդունել դատական փաստաթղթերը` հայտարարելով, որ այս դատը վտանգում է Թուրքիայի «ինքնիշխանությունը և անվտանգությունը»:
Սպառելով բոլոր այլ միջոցները` 2011 թվականի ապրիլի 14-ին հայցվորների փաստաբանները ներկայացրեցին փաստաթղթերը ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտ` խնդրելով վերջինիս դրանք պաշտոնապես ներակայացնել Թուրքիայի կառավարությանը: 2011 թվականի հունիսի 20-ին, Պետական դեպարտամենտը տեղեկացրեց հայցվորներին, որ դիվանագիտական ճանապարհով փաստաթղթերը փոխանցել է Թուրքիայի Հանրապետությանը:
Անկարայում ԱՄՆ դեսպանատունը փոխանցած փաստաթղթերին կցեց մի «դիվանագիտական նոտա»` զգուշացնելով Թուրքիայի կառավարությանը, որ ԱՄՆ օրենքով «դատավարության պատասխանող կողմը պետք է ներկայացնի հայցին իր պատասխանը` ծանուցումը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում կամ պատրաստ լինի ընդունել հայցվորի օգտին հեռակա կարգով կայացված վճիռը»: ԱՄՆ դեսպանատունը պնդեց, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը կատարի Միացյալ Նահանգների օրենսդրական պահանջները կամ պատրաստ լինի «հայցվորի օգտին կայացրած վճռին»:
2011 թվականի օգոստոսի 29-ին, սահմանված 60 օրյա ժամկետը լրանալուց և Թուրքիայի կողմից ոչ մի պատասխան չստանալուց հետո, ամերիկահայ հայցվորների փաստաբանները խնդրեցին դաշնային դատարանին վճիռ կայացնել ընդդեմ Թուրք պատասխանողների:
«Վաթան» թերթը հայտնեց անցյալ շաբաթ, որ թուրքական երկու բանկերը, լրջորեն անհանգստանալով ԱՄՆ-ի դաշնային դատարանին չպատասխանելու հետևանքով մի քանի միլիոն դոլար կորցնելու վտանգից, շտապեցին փաստաբան վարձել և խնդրեցին ժամկետը երկարաձգել մինչև 2011 թվականի սեպտեմբերի 19-ը պատասխան ներկայացնելու համար:
Եթե սեպտեմբերի 19-ին թուրք պատասխանողները չներկայանան դատարան, դաշնային դատավորը կարող է որոշում կայացնել հեռակա կարգով հայցվորի օգտին և կարգադրել, որ ԱՄՆ-ում գտնվող նրանց ակտիվները վճռի արժեքին համաչափ առգրավվեն և վերադարձվեն ամերիկահայ հայցվորներին:
Թուրքիայի կառավարությունն այլևս չի կարող փախուստ տալ Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդին հասցրած հսկայական վնասների պատասխանատվությունից: Ժամանակն է, որ Թուրքիան դիմագրավի իր ահռելի ոճիրների երկարամյա պատմությունը և կատարի համապատասխան հատուցում:
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Հայաստանի գլխավոր դատախազությունը պարզաբանումներ է ներկայացրել Վայքի ծննդատանը մանկաբարձ‑գինեկոլոգի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ:
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկակական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
«Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգի կողմից Գնդեվազ գյուղի բնակչուհի Արմինե Թորոսյանի ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր:
Սեպտեմբերի 5-ի դրությամբ պարզվել է, որ Գնդեվազ գյուղի բնակչուհի Ա. Թորոսյանը 2011թ. փետրվարի 2-ին որպես հղի հաշվառվել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում: Ընդհանուր առմամբ հղիությունն ընթացել է նորմալ եւ պտղի մոտ խնդիրներ չեն հայտնաբերվել, զարգացումն ընթացել է նորմայի սահմաններում:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` 2011թ. հերթական կոնսուլտացիայի ժամանակ հղի Ա. Թորոսյանը «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում անցել է սոնոգրաֆիկ հետազոտություն, որի ժամանակ պարզվել է, որ արձանագրված հղիության ժամկետը չի համապատասխանում հղիության օբյեկտիվ տվյալներին: Հղին ուղեգրվել է դոպլեր քննության` «Արմենիա» ԲԿ: Մի քանի օր անց Ա. Թորոսյանն իր կոնսուլտացիոն բժշկին հեռախոսով տեղյակ է պահել, որ դոպլեր հետազոտությամբ իր մոտ խնդիրներ չեն հայտնաբերվել եւ այլեւս չի ներկայացել կոնսուլտացիաների:
2011թ. օգոստոսի 11-ին Ա. Թորոսյանը դիմել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք:
Օգոստոսի 11-ին, ինչպես նաեւ օգոստոսի 14-ին տնային հերթապահությունն իրականացրել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը, ով օգոստոսի 11-ին զննելով ծննդկանին` պարզել է, որ ծննդաբերական ընթացք չկա, նշանակել միջմկանային անալգին-դիմեդրոլ` ցավերը հանգստացնելու համար, եւ ուղարկել տուն:
2011թ. օգոստոսի 14-ին` ժամը 5-ի սահմաններում, Ա. Թորոսյանը կրկին դիմել է վերոհիշյալ բուժհաստատություն: Հերթապահ մանկաբարձուհին զննել է նրան, զանգահարել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին ու հայտնել, որ ծննդկանի վիճակը նորմալ է եւ ներզննման տվյալներով արգանդի պարանոցի բացում չկա: Բաժանմունքի վարիչը հեռախոսազրույցի ընթացքում ցուցում է տվել կատարել մաքրող հոգնա, իսկ ինքը հիվանդանոց է գնացել 10:30-ին, անձամբ կատարել ներզննում եւ պարզել, որ արգանդի պարանոցի բացումը 2սմ է, պտղապարկը` պահպանված, իսկ հեմոդինամիկ մյուս տվյալները` նորմալ: Պտղի սրտի աշխատանքը եղել է 147-148 զարկ 1 րոպեում, ինչը եւս նորմայի սահմաններում է եղել: Ծննդկանի հերթական զննումը կատարվել է 16:30-ին, զննման տվյալներով ծննդաբերության ընթացքը եղել է նորմալ: Հղիի մոտ ճիգային շրջանը սկսվել է ժամը 20-ին, արգանդի պարանոցի բացվածքը եղել է լրիվ:
Ժամը 21-ին նկատվել է ճիգային շրջանի թուլություն: Անմիջապես ձեռնարկվել է ստիմուլյացիա` ծննդաբերության խթանում, պտղի սրտի աշխատանքը եղել է նորմալ, ներարգանդային թթվածնային քաղց չի ախտորոշվել: Ժամը 22:15-ի սահմաններում պտղի մոտ նկատվել է թթվածնային քաղց, իսկ գլուխը եղել է կոնքի ելքի ուղիղ չափսում, որի դեպքում ցուցված է եղել կատարել վակում-էքստրակցիա: Սակայն բուժմիավորումում տվյալ գործիքների բացակայության պատճառով կատարվել է էպիզքոտոմիա` շեքի կտրվածք, որից հետո մանակաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը պտղի պարանոցի հատվածից բռնելով` դուրս է բերել:
Երեխան ծնվել է կենդանի, բայց չի ճչացել: Երեխայի պարանոցին եղել է պորտալարի եռակի փաթաթում եւ պորտալարի վրա եղել է մեկ իսկական հանգույց: Բաժանմունքի վարիչը նորածնի պարանոցն ազատել է պորտալարից եւ թուլացրել հանգույցը: Երեխայի սրտի աշխատանքը եղել է նորմալ, սակայն երեխան լիարժեք չի շնչել: Այնուհետեւ բաժանմունքի վարիչի եւ մանկաբարձուհու կողմից կատարվել է նորածնի վերին շնչուղիների արտածծում, արհեստական շնչառություն եւ վերակենդանացման այլ միջոցառումներ, որոնք օգուտ չեն տվել: Երեխան չի ճչացել շուրջ 40 րոպե:
Այնուհետեւ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի կողմից հրավիրվել են նույն բուժմիավորման բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը եւ մանկաբույժը: Վերջիններիս ներկայանալուց հետո մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչն օգնություն է ցույց տվել Ա. Թորոսյանին:
Տեսնելով, որ երեխայի վիճակը ծանր է` համապատասխան կանչ է տրվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից: 2 ժամ անց ժամանած շտապ օգնության անձնակազմը համապատասխան բուժօգնություն ցույց տալուց հետո երեխային տեղափոխել է Երեւան քաղաքի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ եւ 2011թ. սեպտեմբերի 4-ի մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 31-ին, ժամը 17-ին ոստիկանության Վայքի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ օգոստոսի 14-ին Գնդեվազ գյուղի 20-ամյա բնակչուհու ծննդաբերության ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հ-ն իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել, ինչն էլ ազդել է նորածնի առողջական վիճակի վրա և նա մահացել է:
«Մուրացան» հոսպիտալ տեղափոխված երեխայի դիահերձման պատասխանը դեռ չի ստացվել: Պատճառը քննիչի բացակայությունն էր. Տեղեկություններ կան, որ Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին երեկ ծեծի են ենթարկել:
Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դեմիդրոլ սրսկել, իսկ ինքն էլ իբր հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ — գամ, ինչն էլ բարդությունների է հանգեցրել: Սրան բժշկուհին հակադարձել էր` թե ասվածը տարրական անգրագիտություն է և ինքը չէր կարող նման բան ասել: Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա: Բժշկուհու գործունեությունը ներկայումս կասեցվել է, Հայաստանի առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Վայքի հիվանդանոցում:
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ ցուցմունքներից մեկն էլ վերաբերվում է ծառայողական մեքենաների լվացման արդյունքում յուրացված գումարներին:
Պարզվում է` ՃՈ ավտոմեքենաները ամեն օր ուղարկվել են լվացման, (400 ավտոմեքենա) և այդ նպատակով պետբյուջեից յուրաքանչյուր մեքենայի համար տրամադրվել է 2600 դրամ, սակայն իբր Մարգար Օհանյանի հանձնարարությամբ տեսուչներն իրենք են վճարել այդ գումարը:
Փաստացի օրական 400 լվացված ավտոմեքենայի դիմաց պետբյուջեից յուրացված գումարը կազմել է ամսական 31 միլիոն 200 000 դրամ:
Հանրապետության երկու բուհեր արդեն ունեն նոր ռեկտոր։
Գյուրմրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խորհրդի նիստում, 21կողմ ձայնով ռեկտոր է ընտրվել Վարդևան Գրիգորյանը:
Իսկ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նիստում 18 կողմ ձայներով ռեկտոր է ընտրվել Շահեն Շահինյանը: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։
ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) ռեկտոր էր ընտրվել ավելի վաղ մեկ դեմ ձայնով ընտրվել էր ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.