23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր ՀՀ նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին ծանուցագիր է ուղարկվել, որով նա հոկտեմբերի 8-ին հրավիրվել է հարցաքննության: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:Ըստ ամենայնի՝ Վ. Օսկանյանին այդ օրը մեղադրանք կառաջադրվի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին խորհրդարանն իր համաձայնությունն էր տվել, որ պատգամավորը ԱԱԾ-ի կողմից փողերի լվացման հատկանիշներով հարուցված գործում ներգրավվի որպես մեղադրյալ՝ բավարարելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը:
Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի եղբայրը` Վահրամ Մարգարյանը, ինչպես հայտնի է, մեկ տարի է, ինչ նստած է բանտում: Վահրամը մեղադրվում է այն բանի համար, որ «գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իր բնակության վայրում` Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի նռնակ և «Ջ-1» տեսակի ինքնաշեն նռնակի պայթուցիչ, նաև, Բորիս Հակոբյանի օժանդակությամբ և նրա տրամադրած հրազենի և ռազմամթերքի զործադրմամբ, 2011 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 21:00-ի սահմաններում Երևանի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից»: Գործով միակ վկա Աշոտ Ֆրանգուլյանը պնդում է, որ սպանության մեջ մեղավոր է Վահրամ Մարգարյանը: Վահրամ Մարգարյանը չի ընդունում մեղադրանքր, իսկ Բորիս Հակոբյան անուն-ագզանունով քաղաքացին պնդում է, որ սպանությունը կատարել է մենակ: Նույնիսկ մեղադրող կողմի վկաները իրենց ցուցմունքներում նշել են, որ Ֆրանզուլյանին դեպքի վայրում չեն տեսել: Թերթը հիշեցնում է, որ Ֆրանգուլյանն այն նույն Ֆրանգուլյանն է, որի կեղծ ցուցմունքների հիման վրա կալանավորվել էր «Հայկական ժամանակի» խմբագիր Հայկ Գևորգյանը, իբր Ֆրանզուլյանին վրաերթի ենթարկելու մեղադրանքով:
«ՉԻ» տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հանձնարարել է արագորեն փակել այս հարցը և ազատ արձակել Վահրամ Մարգարյանին: Այս որոշմանը նա հանգել է վերջին իրադարձություններից հետո, երբ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ պատվի արժանացրին: «ՉԻ»-ն նշում է նաև, որ Վահրամ Մարգարյանին ազատություն շնորհելու գործում լոբբինգ են իրականացրել որոշ կարկառուն ՀՀԿ-ականներ:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում 02.10.2012թ. զետեղված՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանն առնչվող տեղեկատվության կապակցությամբ`Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում 02.10.2012թ. զետեղված՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանն առնչվող տեղեկատվության կապակցությամբ ծառայությունն անհրաժեշտ է համարում նշել, որ հրապարակման մեջ պարունակվող փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ինչը, բնականաբար, հանգեցրել է սխալ մեկնաբանությունների և հետևությունների:
Մասնավորապես՝
1. Ըստ հրապարակման. «Գավառ քաղաքի բնակչուհի Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա, «ԱրմենՏել» ՓԲԸ-ին ունեցած 48 280 դրամ պարտքի պատճառով, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի կողմից արգելանք էր դրվել»:
Իրականում. «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից 09.07.2012թ. ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին կատարման է ներկայացվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԳԴ1/0096/02/11 քաղաքացիական գործով 16.04.2012թ. տրված կատարողական թերթը, որի համաձայն՝ պետք է Նունե Կողպեցյանից հօգուտ «Արմենտել» ՓԲԸ բռնագանձել 104,578 դրամ:
Փաստորեն, կատարողական վարույթը հարուցվել է և արգելանք է դրվել ոչ թե «48,280 դրամ պարտքի պատճառով», այլ 104,578 դրամի բռնագանձման նպատակով:
2. Ըստ հրապարակման. «Այս տարվա հուլիս ամսին քաղաքացին ողջ գումարը վճարել էր և ստացել վճարման անդորագիր»:
Իրականում. Սույն թվականի հուլիսի 17-ին պարտապան Նունե Կողպեցյանը ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում վճարել է 48,280 դրամ, որից 43,051 դրամն ուղղվել է «Արմենտել» ՓԲԸ պահանջի բավարարմանը, իսկ 5,229 դրամը գանձվել է որպես կատարողական գործողությունների կատարման ծախսի գումար:
Որպես պարտավորության գումարը մնացած մասով ուղղակիորեն «Արմենտել» ՓԲԸ-ին վճարելու վերաբերյալ ապացույց՝ Նունե Կողպեցյանը հարկադիր կատարողին ներկայացրել է ՀԴՄ կտրոններ: Սակայն, քանի որ այդ կտրոնները տեղեկություն չեն պարունակում այն մասին, թե ում կողմից և ինչ պարտավորության մարման նպատակով է կատարվել վճարումը, հարկադիր կատարողն իրավաչափորեն առաջարկել է ներկայացնել պահանջատիրոջ կողմից տրված՝ պարտքի մարումը հավաստող փաստաթուղթ: Պահանջատեր «Արմենտել» ՓԲԸ-ի կողմից նման փաստաթուղթ ներկայացվել է միայն սույն թվականի սեպտեմբերի 5-ին:
Փաստորեն, պարտապան Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու իրավական հիմք հանդիսացող ապացույց ծառայությունը ստացել է ոչ թե հուլիս ամսին, այլ սեպտեմբերին:
3. Ըստ հրապարակման. «Բայց մինչ օրս (այսինքն՝ 02.10.2012թ.-ԴԱՀԿ ծառայություն) Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշումը չի կայացվել»:
Իրականում. 10.09.2012թ. հարկադիր կատարողը որոշում է կայացրել պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու մասին, իսկ 20.09.2012թ. դրությամբ ՀՀ բոլոր առևտրային բանկերում Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա տվյալ պարտավորության կատարման նպատակով դրված արգելանքները փաստացի վերացված են եղել:
Փաստորեն, հրապարակման օրվա դրությամբ, Նունե Կողմեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքներն արդեն իսկ վերացված են եղել:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունն իր մտահոգությունն է արտահայտում ոչ ստույգ տեղեկությունների հիման վրա ծառայության գործունեության վերաբերյալ արված հապճեպ մեկնաբանությունների ու եզրահանգումների կապակցությամբ և կոչ է անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին այսուհետ առավել հետևողական լինել հրապարակային գնահատականների հիմքում ընկած փաստերը ստուգելու հարցում»:
ՀՀ կառավարությունը 2007-ի հունվարից մինչ օրս Եվրադատարանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիոների արդյունքում պետական բյուջեից, այսինքն` հարկատուներիս հաշվին վճարել 1225 հազար եվրոյին համարժեք դրամ:
Եվս 41 հազար 500 եվրոյին համարժեք դրամ պետք է վճարվի վերջին թարմ վճիռներով: Մինչդեռ որևէ դատավոր, ինչպես «ՀԺ»-ի թղթակիցն է պարզել ՀՀ արդարադատության նախարարությունից, այս տարիների ընթացքում աշխատանքից չի հեռացվել ԵԴ-ին ՀՀ-ի դեմ վճիռ կայացնելու հիմքեր տալու համար:
Հայկական ժամանակ
Երեկ «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերությունը երրորդ պարզաբանումն է ներկայացրել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանի կողմից մամուլում արված հայտարարությունների վերաբերյալ
Հայտարարության վերջում ընկերությունը բավականին ուշագրավ ինֆորմացիոն արտահոսք է տվել։ Բանն այն է, որ ասուլիսի ժամանակ հարց է տրվել Այվազյանին, թե ինչպես է նա վերաբերվում հանքավայրեր ունենալու փաստին, այն դեպքում, երբ եղել է նույն լիազորված մարմնի ղեկավարը, ոը տրամադրում էր այդ լիցենզիաները։ Այվազյանն ի պատասխան՝ իր հանքավայրեր ունենալու իրավունքը համեմատել է շնչելու իրավունքի հետ՝ ասելով, որ նույն տրամաբանությամբ մեզ, այսինքն՝ Այվազյանին, կարող ե զրկել շնչելու իրավունքից։
Ընկերությունն էլ արձանագրել է հետևյալը. «Կարծում ենք, այս հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումներով. փաստ է, որ Այվազյանի «շնչառության» արդյունքում Այվազյանի ձեռքով ստորագրված հրամաններով Հայաստանի մի շարք առաջատար հանքավայրեր գրանցվել են Այվազյանի մերձավորների ու մտերիմների անուններով, այնուհետև այս հանքավայրերի նկատմամբ՝ պարզ «շնչառության» պայմաններում իրականացվել են գործարքներ։ Այդ գործարքներից առնվազն մեկից Այվազյանն անձամբ ստացել է 24 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա յուրօրինակ Այվազյանաշունչ է»:
Չորրորդ ինքնիշխանությունը
Այսօր` հոկտեմբերի 4-ին, «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պայթեցնելու փորձ կատարած, ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, վճիռ է կայացրել.
Ըստ որի` Սամվելյանը դատապարտվել է 4 ամիս ազատազրկման և 200 հազար դրամ տուգանքի: Փոխգնդապետի ազատազրկման ժամետը հաշվարկվելու է հուլիսի 1-ից:
Սամվելյանը, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով, առաջին իսկ նիստում իրեն մեղավոր էր ճանաչել, իսկ նրա պաշտպանը միջնորդել էր գործը քննել արագացված կարգով:
Հիշեցնենք, Վարդան Սամվելյանը մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալն է: Նա «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի, որպես սպայի՝ պատիվը ստորացնելու նրան դաժանորեն ծեծելով սպանելուն ի պատասխան, հուլիսի 1-ի գիշերը նա զինամթերքով մուտք էր գործել Երևանի Ավան թաղամասում գտնվող «Հարսնաքար» ռեստորան և սպառնացել պայթեցնել այն:
Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո, Վարդան Սամվելյանը ձերբակալվել էր և տեղափոխվել ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:
Օրերս մի քաղաքացուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր տվել, որ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի ապօրինի և ինքնակամ շինությունների օրինականացման և տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Մնացականյանն իրենից պահանջել է 300 ԱՄՆ դոլար կաշառք` իր հանգուցյալ մոր անվամբ որպես ապօրինի կառույց հաշվառված, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում գտնվող ավտոտնակը սեփականաշնորհելու համար, իսկ Վանաձորի Նաիրի փողոցում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող շուրջ 300 քմ հողատարածքը սեփականաշնորհելու համար՝ 800 դոլար կաշառք:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 3-ին Սամվել Մնացականյանը 1.100 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստով իր աշխատասենյակում բռնվել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, 1958 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետևանքով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թ. մայիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային թերապիայի անվան ներքո, նրանց տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածք և ստիպել զբաղվել անասնապահությամբ՝ խնամելով տուն-ինտերնատի և իր բարեկամների խոշոր և մանր եղջերավոր անասունները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին պարզել են նաև, որ Նվեր Հովհաննիսյանը ս/թ. ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս:
Նվեր Հովհաննիսյանը ձերբակալված է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավորությամբ, մերժել է Փարավոն Միրզոյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասները փոխհատուցելու պահանջների մասին հայցն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի։
«Հայցվորը վիճարկում էր 2010թ. ապրիլի 9-ին «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ կողմից հրատարակվող «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի թիվ 322 համարի 7-րդ էջի վերին մասում, ինչպես նաև «Չորրորդ ինքնիշխանություն» ինտերնետային կայքէջում (www.chi.am) տեղ գտած «Ճանաչել Փարավոնին» վերնագրով հրապարակումը։ Փարավոն Միրզոյանը պահանջում էր 2 միլիոն ՀՀ դրամ զրպարտության համար, 1 միլիոն՝ վիրավորանքի և 300 հազար ՀՀ դրամ՝ փաստաբանական ծախսերի համար։
Միրզոյանի պահանջը դատարանը ոչ միայն չի բավարարել, այլ նաև մերժել է նրա հայցն ամբողջությամբ:
Չորրորդ ինքնիշխանություն
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ԵԴ) վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության և հօգուտ Ժիրայր Սեֆիլյանի:
Նա 2006 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով և մինչև 2008-ի հունիսը մնացել է անազատության մեջ, այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սեֆիլյանի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը մանրամասնել է, որ ԵԴ-ն արձանագրել է, այն փաստը, որ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի անձնական հեռախոսազրույցները 2006 թվականի ամռանից ամիսներ շարունակ գաղտնալսելու, այնուհետև նրան ազատազրկելու և շուրջ 8 ամիս նախնական կալանքի տակ պահելու գործընթացներն իրականացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներով:
Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված է անձի ազատության իրավունքը, իսկ 8-րդ հոդվածը պետությանը պարտավորեցնում է առանց բավարար իրավական հիմքերի չմիջամտել մարդու անձնական կյանքին, հեռահաղորդակցությանն ու նամակագրությանը:
Վերընշված խախտումների դիմաց Հայաստանի Հանրապետությունը պետք է Ժիրայր Սեֆիլյանին վճարի 6000 եվրոյին համարժեք փոխհատուցում:
Գրիգորյանն ասել է, որ ԵԴ-ն արձանագրել է, որ իր պաշտպանյալին կալանավորելու և կալանքի ժամկետը շարունակաբար երկարաձգելու համար ներկայացված չեն եղել բավարար հիմքեր, և դատարանի որոշումները կայացվել են «ստերեոտիպային» հիմնավորումներով:
«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի աղմկահարույց ձերբակալությունը հաջորդել է կառույցի` 2006-ի դեկտեմբերի 2-ի հավաքին: Փաստաբանի պնդմամբ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերով այդ ձերբակալությունը և քրեական հետապնդման ողջ գործընթացն իրականացվել է «խայտառակ խախտումներով», որի համար այժմ պետք է վճարի Հայաստանի Հանրապետությունը:
Գրիգորյանն ասել է նաև, որ իրենք պետք է առաջիկայում սկսեն պատասխանատու պաշտոնյաներին պատասախանատվության ենթարկելու գործընթացը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.