23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր «փուչիկների» գործով միակ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, դատավճռով նա երկու տարի ժամկետով զրկվեց կենցաղային նպատակներով դյուրավառ, այրիչ նյութերի պահպանման և օգտագործման իրավունքից: Խափանման միջոց բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը մնում է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Պաշտպանական կողմը դեռևս պետք է քննարկի և որոշի Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնել-չներկայացնելու հարցը:
Հիշեցնենք, որ պաշպանական կողմի միջնորդությամբ գործը քննվել էր արագացված դատաքննության կարգով, ամբաստանյալը լիովին ընդունել էր իրեն ներկայացված մեղադրանքը:
Մինչ դատավճռի հրապարակումը պաշտպան Կարեն Մանուչարյանը միջնորդեց արդեն դատական վիճաբանությունների փուլում գտնվող գործը վերսկսել իր պաշտպանյալ Սերոբ Բոզոյանի անձը բնութագրող փաստաթղթեր դատարանին ներկայացնելու համար: Ըստ դրանց, ամբաստանյալը 2009թ. քիմիաթերապիայի կուրս է անցել, վիրահատվել և դուրս գրվել բարելավմամբ, մինչև 2012թ. ապրիլ ամիսը նրա ընտանիքը նպաստառու է եղել, 9-ամյա որդին վատառողջ է: Պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալը նախընտրական միջոցառման կազմակերպիչներին զգուշացրել է մեթան գազով փուչիկների լիցքավորման դեպքում վտանգի մասին, հայտնել, որ անվտանգ հելիում գազ այդքան քանակությամբ (7000), փուչիկներ լիցքավորելու համար չի ճարվում և անհամեմատ թանկ արժե 4-5 մլն դրամ՝ մեթանով լիցքավորելու դեպքում՝ 770 հազար դրամի դիմաց:
Պաշտպանը դատարանին միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ կամ, ծայրահեղ դեպքում, հետաձգել պատժի կիրառումը:
Մեղադրողը պնդել էր ամբաստանյալին մեկ տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդությունը՝ նշելով, որ ներկայացված փաստաթղթերից չի երևում «քաղցկեղ» ախտորոշումը: Ամբաստանյալն իրեն մեղավոր ճանաչեց անփութության մեջ՝ ներողություն խնդրելով տուժողներից տոնը տխուր օրվա վերածելու համար:
Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետևանքով նույն օրը 228 մարդկանց անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հինգշաբթի` հոկտեմբերի 18֊ ին, տեղի է ունենալու օլիմպիական չեմպիոնուհի, Հայաստանի և Օլիմպիական կոմիտեի «երեսը պարզած» բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի հարսանիքը: Նա ամուսնանում է իրենց համքարության ներկայացուցիչ-ծանրամարտիկի հետ: Հարսանիքի քավորը, սակայն, Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը չէ. նախընտրել են ավանդական քավորին: Սակայն ողջ հարսանիքն ընթանալու է Ծառուկյանի բարձր հովանու ներքո: Ընդ որում, «Շանթ» ռեստորանային համալիրում: Ապարանյան ծագմամբ օլիմպիական չեմպիոնուհու համար ընտրել են ապարանյան «ծագմամբ» ռեստորանը, որը Ղարիբյանին է պատկանում` Աղվան Հովսեփյանի հոգատար տանիքի ներքո:
«Հրապարակ».
«Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով վերացնել փողերի լվացման հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Ա. Գրիգորյանը:
Ըստ կողմի, հիշյալ որոշմամբ խախտվել են «Սիվիլիթաս» հիմնադրամի իրավունքները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և Վերաքննիչ դատարանները մերժել են նույնաբովանդակ բողոքները:
Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները: Այդ մասին հայտնում են Սիվիլիթաս հիմնադրամից:
Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 22-ից: Հուլիսի 17-ին ստուգումների ժամկետը երկարաձգվել էր տասը օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով նախ հուլիսի 21-ին, ապա օգոստոսի 29-ին 30 աշխատանքային օրով կասեցվել էին հարկային ստուգումները Սիվիլիթաս հիմնադրամում:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումները կարող են կասեցվել առավելագույնը 90 աշխատանքային օր ժամկետով:
Այսօր ԲՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես անդրադարձավ Օսկանյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման վերաբերյալ Հանթսմանների հնարավոր արձագանքին. «Հանթսմանների խոսելը կլինի ամպրոպի նման և շատ հետաքրքիր հետևանքներ կունենա որոշ մարդկանց համար: Կգա ժամանակը, կխոսեն: Այդ մարդկանց բարի համբավը ոտնահարում են մեր ԱԺ-ում»։
Նա շատ որոշակի պաշտոնյաների ուղղեց ասելիքը, որոնք բարձրաձայնում են թե՝ Օսկանյանը պետք է բարձր գոռար իր անմեղությունն ապացուցելու համար:
«Լռությունը շատ անգամ ավելի բարձր ճիչ է:Նրանք կխոսեն, և դա շատ հետաքրքիր հետևանքներ կունենա որոշ մարդկանց համար, որովհետև այդ անունը հոլովելը պատիվ չի բերում Հայաստանին, դա մեր ազգային շնորհակալությունն էր: Որքան ես գիտեմ, շատ բացասաբար են վերաբերվում տեղի ունեցող բոլոր գործընթացներին»:
Ըստ փաստաբանի՝ «Այս գործն ունի մի ելք՝ շուտափույթ կարճում: Մարտի 1-ը չմոռանանք. թե դատարաններն ինչ քաղաքական պատվերի են ունակ: Այս երկրում ոչ ոք էլ չի վստահում նախաքննության մարմնին»:
Աթանեսյանը շեշտեց, որ իրականացնելու է սովորական պաշտպանություն՝ ի ցույց դնելով գործի շինծու հիմքերն ու կարճման ենթակայությունը:
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն ուրբաթ օրն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին թերթին փոխանցել են ականատեսները: Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը փորձել է Արմեն Ամիրյանից պարզաբանում ստանալ, թե որն էր նրա այդ այցելության պատճառը` հաշվի առնելով վերջին շրջանում ձևավորված ավանդույթը, համաձայն որի` մեկը մյուսի ետևից մեղադրանքներ են առաջադրվում այս կամ այն պետական կառույցի ղեկավարներին: Հանրային ռադիոյի տնօրենը հայտարարել է, որ ինքը բոլոր տեղերում էլ լավ ընկերներ ունի և այդ օրը նույնպես ընկերոջն է այցելել: Թղթակցի ճշտող հարցին` այսինքն, ոչ մի խնդիր չկա՞. Արմեն Ամիրյանը պատասխանել է. «Երբեք, երբեք»:
«Հայկական ժամանակ».
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է ազատվել Վարդան Ղուկասյանի կադրերից մեկից` տրանսպորտի բաժնի պետ Յուրա Ալեքսանյանից, որը ղեկավարում է ԵԿՄ Շիրակի մարզային կառույցը եւ գեներալ Մանվելի մտերիմներից է: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը՝ վկայակոչելով Գյումրիի քաղաքապետարանի իր աղբյուրներին։
«Քաղաքապետարանցիների ասելով՝ Վարդան Ղուկասյանը, ով մշտապես տիրություն է արել ազատամարտիկներին, նրանց ֆինանսապես օգնել, ԵԿՄ-ին տարածք է տրամադրել, նախքան իր հեռանալը տրանսպորտի բաժնի պետ է նշանակել ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանին, որպեսզի գոնե այս ձեւով կարողանա օգտակար լինել հաշմանդամ ազատամարտիկներին: Հաշվարկելով, որ կարելի է 30 անաշխատունակ ազատամարտիկների որպես դիսպետչեր տեղավորել աշխատանքի, նա այս պաշտոնը հանձնել է Յուրա Ալեքսանյանին: Սակայն Գյումրիի նորանշանակ քաղաքապետը ԵԿՄ-ի ղեկավարին առաջարկել է իր կամքով հեռանալ: Սա, ըստ մեր աղբյուրների, հարուցել է գեներալ Մանվելի զայրույթը, քանի որ ԵԿՄ-ն ՏԻՄ ընտրությունների ժամանակ պաշտոնապես սատարել է Սամվել Բալասանյանին: Լուրեր են շրջում, որ գեներալը պատրաստվում է այս թեմայի շարջ բացատրություն պահանջել պարոն Բալասանյանից»,- գրում է «Առավոտը»:
ԱՄՆ դեսպանի հետ Ծառուկյանի հանդիպումը շարժել է առանց այդ էլ ԲՀԿ-ից դժգոհ ռուսական կողմի զայրույթը, որը մինչ այդ դժգոհ էր Օսկանյանին կուսակցության երկրորդ համար դարձնելու հանգամանքից: «Ծառուկյանն ամենահարմար պահը չէր ընտրել այդ բանն անելու համար»,- ասում են ռուսները` նկատի ունենալով ռուս-ամերիկյան լարված հարաբերությունները և վերջին զարգացումները` Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի հարկադիր վայրէջքի առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի արձագանքը: Այս ամենը և ներքաղաքական որոշ զարգացումներ կարող են հանգեցնել այն բանին, որ Ծառուկյանն, ի վերջո, հայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Թե ինչ ֆորմատով կլինի այդ սատարումը` դեռ հայտնի չէ: Ըստ որոշ աղբյուրների, չի բացառվում նոր հուշագրի ստորագրում, որը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա օրերին:
«Հրապարակ».
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող, բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ քաղաքացի Բ. Մանուկյանի կողմից ապօրինի գործողություններ կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քաղաքացի Բ. Մանուկյանի վերաբերյալ քննվել եւ մեղադրական եզրակացությամբ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 215-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար 2011թ. օգոստոսի 2-ին որոշում է կայացվել` գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ: Այդ որոշման հիման վրա քաղաքացի Բ. Մանուկյանին արձանագրությամբ ի պահ է հանձնվել ոսկերչական իրեր արտադրելու համար նախատեսված 5 հաստոց, որոնք Բ. Մանուկյանը թաքցրել է:
Արդյունքում` Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. հունվարի 24-ի դատավճռով նշանակված գույքի բռնագրավումը կատարելու նպատակով իրականացված կատարողական գործողությունների ընթացքում նշված հաստոցները չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնին:
Թուրքական իշխանությունները թույլ են տվել Հալեպ մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռին շարունակել ճանապարհը, հայտնում է «Հուրրիյեթը»։
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլեթ Առընչը տեղեկացրել է, որ ինքնաթիռում միայն մարդասիրական բեռ է եղել և օդանավը ճանապարհը շարունակելու իրավունք է ստացել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.