23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 29-ին, Հայաստանի դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ:
Նախագահի մամուլի ծառայության տեղեկացմամբ, խորհրդակցության սկզբում ընդգծելով, որ նախաքննության խնդիրների հաջող լուծումն առավելապես պայմանավորված է այս ոլորտում դատախազական հսկողության բացառիկ գործառույթի պատշաճ իրացումով, Նախագահը դատախազության գործունեության մեջ առանձին հանցատեսակների դեմ պայքարում նկատելի դրական տեղաշարժի մասին խոսելուց բացի, խստորեն քննադատել է դեռևս առկա բացասական երևույթները՝ առանձին դատախազների անփութությամբ կամ չարամտությամբ պայմանավորված գործողությունները:
«Ընդհանրապես, դատախազությունը շարունակում է մնալ պետական այն մարմինների շարքում, որոնք կարողանում են իրենց գործունեության մեջ թեև քիչ, սակայն որոշակի դրական արդյունքներ ցույց տալ: Ասվածի ապացույցն են հանդիսանում, մասնավորապես, միջազգային կառույցների կողմից մեր պետության առաջընթացի արձանագրումը փողերի լվացում և թրաֆիքինգ հանցատեսակների դեմ պայքարում: Հաջող կարելի է համարել նաև իրավակարգի ամրապնդման գործում իրավապահ այլ մարմինների հետ համագործակցության բարելավումը: Որոշակիորեն բարելավվել է նաև զինվորական դատախազության աշխատանքը:
Նման օրինակները մեկ անգամ ևս վկայում են, որ բարեխիղճ և ազնիվ դատախազները, որոնք համակարգում քիչ չեն, գիտակցում են հանրության և պետության առջև ստանձնած իրենց առաքելությունը և այդ առաքելությունն իրականացնում են սրտացավորեն:
Սակայն պետք է փաստեմ նաև, որ շարունակում է արդիական մնալ առանձին դատախազների անփութության կամ չարամտության խնդիրը, որը, ցավոք, արժանի գնահատականի չի արժանանում: Հիշեցնեմ, որ անցած տարվա դեկտեմբերին կայացած խորհրդակցության ընթացքում նախաքննության որակի և դատախազական հսկողության արդյունավետության հարցերը քննարկելիս առանձնապես շեշտվել էր հենց այս երևույթը և առաջարկվել դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկել: Ու թեև այս ուղղությամբ որոշակի քայլեր կատարվել են, ընդհուպ մինչև մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, սակայն առկա բացասական երևույթները չեն նվազել: Եվ մասնավոր հետևությունն այն է, որ առանձին անհատներ այս ամենից պարզապես դասեր չեն քաղել: Դասեր չեն քաղել, որովհետև դատախազության ներսում ես չեմ տեսնում սուր պայքար այդ երևույթների դեմ: Ակնհայտ է, որ նախաքննության ընթացքում դատախազը լուրջ դերակատարություն ունի, սակայն նախաքննական մարմինների ներկայացուցիչներն այստեղ են, և բոլորը քաջ գիտակցում են, որ այս գործում յուրաքանչյուրն ունի պատասխանատվության իր բաժինը:
Այս կարճ ժամանակահատվածում Նախագահի աշխատակազմում քաղաքացիներից ստացված դիմումների և բողոքների ստուգման արդյունքում նախաքննական պրակտիկայում բացահայտվել են փաստեր, որոնք ուղղակի անհամատեղելի են առողջ բանականության հետ: Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր և անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում: Մենք այսօր դեռևս այդ փաստերի մասին կլսենք:
Ձեր գործունեության ուսումնասիրության ընդամենը երկու-երեք ամիսների ընթացքում պարզվել է, որ, օրինակ.
• դատախազի թողտվությամբ հանցանք կատարած մի քանի անձինք գործով դառնում են վկա, նույնիսկ ոչ թե թողտվությամբ, այլ նրա ակտիվ մասնակցությամբ
• դատախազը հանցավորության դեմ պայքարելու փոխարեն ինքն է հանցանք կատարում և հայտնվում հետախուզության մեջ: Եվ որևէ մեկը որևէ պատասխանատվություն դրա համար չի կրում՝ ո՛չ նրա անմիջական պետը, ո՛չ դատախազության այն պաշտոնյան, որ պարտավոր էր ի պաշտոնե նաև հսկողություն իրականացնել այդ դատախազի գործունեության նկատմամբ
• Հաջորդը՝ օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու փոխարեն լկտի պահվածքով վիճաբանում է իրավապահ այլ մարմնի աշխատակցի հետ: Վիճաբանությունն էլ, երևի, այստեղ ճիշտ բառը չէ: Ոստիկանության աշխատողին նրա պետի միջոցով հրավիրում է իր աշխատասենյակ և լկտիաբար նրան ապտակում, այսինքն՝ ծեծում: Եվ անպայման ես պետք է միջամտեմ, որպեսզի այդ մարդը ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկվի, այլ ուղղակի նրան ազատեն դատախազության համակարգից: Եթե դատախազը ինքը պետք է ինքնադատաստան տեսնի, ինքը պետք է այդպես վարվի, դատախազը ուրիշներից ի՞նչ կարող է պահանջել
• Հաջորդը՝ դատախազի կոչմանը ոչ վայել իրավիճակում հայտնվելու դեպքում, մնում է անպատիժ: Այսինքն, դատախազը փողոցում կռիվ է սարքում, պարզ է՝ աղմուկից հետո քրեական գործ է հարուցվում, և հետո չեղած վկա ներգրավելով, բոլոր հնարավոր, անհնար միջոցներով տանում են և ուրիշին են ուզում դատապարտել:
Հանցավոր, արատավոր միտում կա՝ գործերը քննելիս, մեկ էլ հանկարծ 15 տարվա գործունեությունն ուսումնասիրելու անհրաժեշտություն է ի հայտ գալիս: Հանձնարարում են հարկայինին՝ այս կազմակերպության վերջին 15 տարվա գործունեությունն ուսումնասիրի: Հարյուրավոր մարդկանց պետք է քննել, այն դեպքում, երբ դա գործի հետ քիչ առնչություն ունի: Եվ այս ամբողջը բացատրում են գործի համապարփակ, ամբողջական քննությամբ, իբր: Ի՞նչ գործ ունեք: Հանցագործությու՛նը բացահայտեք:
Եվ սրանք արձանագրված դեպքերից միայն մի քանիսն են: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ընդհանրապես, իրավապահ մարմնում ինչպե՞ս կարող է այսպիսի մթնոլորտ լինել: Այսինքն, դա նշանակում է, որ որոշ մարդիկ հղփացել են: Եթե մարզի դատախազի տեղակալը մտածում է, որ ինքը կարող է այդպիսի արարք թույլ տալ, ես ուրիշ կերպ մտածել չեմ կարող»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է քրեական գործերով նախաքննության վիճակի գործնական խնդիրների վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմում իրականացված վերլուծությունը: Ներկայացված օբյեկտիվ տվյալները և դրանց համակողմանի վերլուծությունը թույլ են տվել եզրակացնել, որ՝
• քրեական գործերով նախաքննության համար պատասխանատու անձանց կողմից ոչ պատշաճ են իրականացվում կամ ընդհանրապես չեն իրականացվում իրենց դատավարական լիազորությունները
• անձի դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների քննության ընթացքում խախտվում է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու պահանջը
• դրա հետևանքով չեն լուծվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խնդիրները` հանցանք կատարած անձինք չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, ակնհայտ անմեղ անձինք մեղադրվում են հանցանքի կատարման մեջ կամ առանց անհրաժեշտության ենթարկվում են իրավունքների սահմանափակման
• իրենց գործունեության մեջ խախտումներ թույլ տված պաշտոնատար անձինք չեն ենթարկվում կատարածին համարժեք պատասխանատվության կամ ընդհանրապես մնում են անպատիժ
• անմիջական իրավակիրառողներն իրենց գործունեության բարելավման կամ դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակման, իրականացման գործում անհրաժեշտ նախաձեռնություն չեն ցուցաբերում:
Հաշվի առնելով արձանագրված խնդիրների բնույթը և դրանց առաջացրած հետևանքները՝ Հանրապետության նախագահը իրավիճակի շտկմանն ուղղված հանձնարարականներ է տվել կոնկրետ պատասխանատուներին:
Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ շահագրգիռ վերաբերմունք է ակնկալում ՀՀ գլխավոր դատախազից, դատախազի տեղակալներից, քննության պատասխանատուներից: «Ես պահանջում եմ բոլորից սկզբունքայնություն: Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ունենա, և այդ պատասխանատվությունը պետք է ֆիքսված լինի:
Մենք 2012թ. առաջին եռամսյակի արդյունքներով նորից անդրադառնալու ենք քննության որակին և կոնկրետ փաստերին»,-ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի արդարադատության խորհրդուրդը հավանության է տվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Նորա Արայիկի Կարապետյանի թեկնածությանը։
Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհուրդը միաժամանակ որոշել է դատավորի թեկնածուին ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին դատավորի պաշտոնում նշանակելու համար:
Խորհրդի նույն օրվա նիստում քննարկելով Խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները և ղեկավարվելով Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` Խորհուրդը որոշել է.
1. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
2. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Սիմոնյանին հայտարարել նախազգուշացում:
Այս օրերին Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթանում է կեղծ թղթադրամների ու կավատության գործով ձերբակալված խմբի դատավարությունը, որտեղ վկայի կարգավիճակում հանդես է գալիս նաև ներկայումս Ստրասբուրգի հոգևոր հովիվ (Նիս քաղաքի նախկին հոգևոր հովիվ) տեր Վաչե Հայրապետյանը :
Հիշեցնենք, որ Գևորգյան ճեմարանի նախկին տեսուչ, Վաչե քահանա Հայրապետյանի անունը կապվել էր մի շարք մութ պատմությունների հետ, որի մասին մոտ երկու տարի առաջ, Նիսի Սբ. Աստվածածին եկեղեցու հետ կապված, Հայ համայնքը լուրջ մեղադրանքներ էր ներկայացրել Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորհան սրբազանին:
Շվեյցարահայ համայնքը տեր Վաչեի «արկածալից կյանքի» մասին տեղեկացրել էր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդին` 2009թ. դեկտեմբերին նամակով խնդրելով տեր Վաչեին հեռացնել ծառայությունից, սակայն Վեհափառի կողմից զորակցում չէին գտել:
Վիճակն այնքան էր սրվել, որ ֆրանսահայերը մշակել և պատրաստել էին եկեղեցիների բարեփոխման ծրագիր, ինչպես նաև եկեղեցիների օրինակելի կանոնադրության նախագիծ։ Նրանք պահանջում էին, որ եկեղեցին վերջ տա կամայական կամ ավտորիտար որոշումներ ընդունելու գործելակերպին, հաշվի առնի եկեղեցու խորհրդի անդամների կարծիքը, չմիջամտի աշխարհիկ հարցերին:
Հետաքրքիր է, որ Գարեգին Բ –ն այլ դեպքերում , երբ չափազանց փոքր սխալի համար հոգևորական է կարգալույծ անում, այս դեպքում զարմանալի համբերատարություն է ցուցաբերել: Այն էլ մի մարդու նկատմամբ, որն իր ծառայության բոլոր տարիների ընթացքում երբեք չի փայլել, ավելին՝ նրա ամբարտավանության պատճառով Գևորգյան ճեմարանը լքել են ոչ քիչ թվով ուսանողներ:
Համայնքի տասնյակ նամակներին վերջապես արձագանքելով` Մայր աթոռը տեր Վաչեին Նիսից տեղափոխել է այլ՝ Ստրասբուրգի համայնք` հոգևոր ծառայության։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա նիստում ճանաչեց բանդիտիզմի գործով ամբաստանյալների պաշտպանների լիազորությունները:
Այսպիսով, փաստաբան Հովիկ Արսենյանը պաշտպանում է ամբաստանյալ Արտուշ Հակոբյանին, փաստաբաններ Յուրա Ալոյանը և Էդուարդ Աղաջանյանը՝ ամբաստանյալ Քյարամ Ամոյանին, փաստաբան Վաչագան Քոսյանը՝ ամբաստանյալ Արման Դալլաքյանին, փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ ամբաստանյալ Դավիթ Գալստյանին, փաստաբան Կարեն Հակոբյանը՝ Սամվել Դավթյանին, փաստաբան Ռաֆիկ Սարդարյանը՝ ամբաստանյալ Արթուր Մանուկյանին: Մեղադրանքը պաշտպանում է մեղադրող Ջոն Ֆարխոյանը:
Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդություններն ամբաստանյալներ Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի, Արման Դալլաքյանի՝ հարազատների հետ տեսակցությունների ու հեռախոսազանգերի սահմանափակումները վերացնելու մասին: Դատարանը բավարարեց Հ. Արսենյանի միջնորդությունը իր պաշտպանյալ Ա. Հակոբյանի բջջային և բնակարանի հեռախոսահամարների մուտքային ու ելքային հեռախոսազանգերի վերծանումները հեռախոսային օպերատորներից պահանջելու մասին:
Պաշտպան Հ. Արսենյանի միջնորդության հիման վրա որոշում կայացվեց նախաքննության ընթացքում իր անմեղության և այլուրեքության մասին Ա. Հակոբյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-բողոքները կցել գործին:
Ըստ պաշտպան Արսենյանի, գործում չկան փաստական տվյալներ առ այն, որ իր պաշտպանյալը ստեղծել և ղեկավարել է բանդա, ուստի միջնորդեց ոստիկանությունից պահանջել այդ փաստական տվյալները: Դատարանը մերժեց միջնորդությունները՝ ապացույցները կհետազոտվեն և կգնահատվեն դատարանի կողմից դատաքննության ընթացքում: Դատարանը մերժեց նաև պաշտպանի միջնորդությունը՝ պարզելու, թե ինչի կապակցությամբ է իր պաշտպանյալը հայտնվել օպերատիվ-հետախուզական մարմինների տեսադաշտում՝ օպերատիվ աշխատողների աշխատանքը գաղտնի է, և դատարանը նրանցից տվյալներ պահանջելու լիազորություն չունի:
Փաստաբան Կարեն Հակոբյանը միջնորդեց իր պաշտպանյալ Սամվել Դավթյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են 6 անձինք: Ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին (վերջինս, փորձելով ազատվել ոստիկանության աշխատակիցների հետապնդումներից, դիմել էր փախուստի, որի ընթացքում, բարձրանալով Մյասնիկյան պողոտային հարակից ժայռի վրա, վայր է ընկել և մահացել) ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների` Ա. Հակոբյանը 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել և ղեկավարել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
Նախաքննության տվյալներով մասնավորապես` Սամվել Դավթյանը և Դավիթ Գալստյանը մասնակցել են Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:
Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստության մեջ մեղադրվում են նաև Քյարամ Ամոյանն ու Արթուր Մանուկյանը: Վերջինս մեղադրվում է նաև իր մոտ եղած ատրճանակից ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակելու մեջ:
Արման Դալլաքյանը մեղադրվում է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու մեջ:
Բացի այդ՝ կատարված խուզարկությունների արդյունքում Ա. Հակոբյանի և Դ. Գալստյանի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի, իսկ Ս. Դավթյանի և Ա. Դալլաքյանի մոտ՝ ափիոն տեսակի թմրամիջոց:
Բանդան վնասազերծվել է հերթական ավազակային հարձակումը նախապատրաստելիս, որը պետք է իրականացվեր Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, սակայն չեն կարողացել ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով:
Հանցագործությանը մասնակից այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:
«Փաստինֆո»
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա դատավճռով Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ Խուլիգանություն: Դատարանը պատիժ նշանակեց նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, սակայն օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելով՝ վերջնական պատիժ նշանակեց տուգանք նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով, այսինքն՝ 30 հազար դրամի չափով: Այս մասին տեղեկանում ենք «Փաստինֆո» լրատվական գործակալությունից:
Հիշյալ հոդվածի առաջին մասը՝ Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, նախատեսում է պատիժ տուգանքի տեսքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 50-ապատիկի չափով, կամ կալանք՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
Ըստ մեղադրական եզրակացության, Վարդգես Գասպարին 2011թ. հոկտեմբերի 20-ին ժամը 12.00-ի սահմաններում ՀՀ կառավարության թիվ 1 շենքի մոտակայքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով: Ըստ մեղադրանքի, շուրջ 15 րոպե տևողությամբ աղմկել է և հայհոյել, իր այդ դիտավորյալ գործողություններով խանգարել անցորդների և ներկաների հանգիստը:
Իր վերջին խոսքում ամբաստանյալը հայտարարել էր, որ իր դեմ խուլիգանության հատկանիշներով հարուցված գործը դուրս է իրավական հարթությունից: Ըստ նրա, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության խաղաղ ցույցի մասնակիցներն, այդ թվում՝ ինքը, ընդամենը հակազդել են քաղաքացիական հասարակության իրավունքների ոտնահարմանը: Ավելին, ըստ ՀԱԿ ակտիվիստի, այդ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է անհարգալից վերաբերմունք դրսևորել քաղաքացիական հասարակության հանդեպ, և մասնակի դիմադրության հանդիպելով՝ հանձնարարել է ոստիկանություն բերման ենթարկել իրեն:
Մեղադրող՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը, իր մեղադրական ճառում միջնորդել էր Վ.Գասպարիին տուգանք նշանակել՝ 50 հազար դրամի չափով:
Իսկ Վ.Գասպարիի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Վ.Գասպարիի մյուս պաշտպանը՝ Ռոբերտ Ռևազյանը, պաշտպանական կողմը բողոքարկելու է դատավճիռը վերաքննիչ դատարան:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հրապարակ» օրաթերթի 26.10.2012թ. համարում տեղեկություն է հրապարակվել, թե «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները պատրաստվում են մասսայական հացադուլ անել, քանի որ դժգոհ են տեսակցություններից, ուտելիքից, սանիտարական վիճակից:
Նախ հայտնենք, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկն այսօրվա դրությամբ ամենաբարեկարգներից մեկն է: Օրենքով սահմանված կարգով բոլոր դատապարտյալներին տրվում են թե երկարատև, թե կարճատև տեսակցություններ: Դատապարտյալների կամ հարազատների դիմումների հիման վրա թույլատրվում է խցում փոքր սառնարան ունենալ (ըստ քրեակատարողական ծառայության ներքին կանոնակարգի` փոքր չափերի): Դատապարտյալների որոշ մասը սառնարան ունի:
Ինչ վերաբերում է «պլիտաներին», նշենք, որ ըստ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 1543-Ն որոշման արգելված իրերի ցանկի 14-րդ կետի` դատապարտյալներին և կալանավորված անձանց արգելվում է էկեկտրակենցաղային իրեր ունենալ (բացառությամբ էլեկտրական ածելիների, հեռուստացույցի, ռադիոընդունիչի, առանց ձայնագրման հնարավորության մագնիտոֆոնի և փոքր չափերի սառնարանի), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկների դատապարտյալների: Թույլատրվում է նաև փակ տաքացուցիչ (առանց պարույրի) ունենալ, եթե քրեակատարողական հիմնարկը չի տաքացվում, իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկն ունի կենտրոնացված ջեռուցման համակարգ:
Մասսայական հացադուլի մասին էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում: Օրերս «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում մեկ կալանավոր է հացադուլ հայտարարելու մասին դիմում ներկայացրել, նշելով, որ բողոքում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքից»։
Շարունակում ենք մեր զրույցը Քրեական դատավարության նոր օրենսգրքի աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի դոցենտ Հրայր Ղուկասյանի հետ.
Ներկայացվեցին քրեադատավարական օրենսգրքում նախատեսվող հիմնական փոփոխությունները. մեր զրույցի ավարտին աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանն ասաց.
— Որոշակի փոփոխություներ են տեղի ունեցել վերահսկող մարմնի լիազորություններում. դրվել է այսպիսի սկզբունք՝ սյուբեկտ-գործառույթ -լիազորություն, այս առումով բավականին տարանջատվել են քննիչի, քննչական բաժնի պետի և դատախազի լիազորությունները:
Օրինակ՝ հիմա դատախազը չի կարող քննիչին տալ հանձնարարություններ՝ դեռևս չարված գործողությունների վերաբերյալ:
Եվրադատարանների հետ կապված ասեմ, որ ուղղակիորեն օրենսգիրքն այդ հարցերը չի կարգավորում, բայց նոր օրենսգրքում շատ հարցերում հաշվի է առնվել Եվրոպական դատարանի դիրքորոշումները, նաև Հայաստանի դեմ կայացրած վճիռները: Կարծում եմ, որ օրենսգրքի ճիշտ կիրառումը կքչացնի հոսքը դեպի Եվրադատարան:
Իսկ մեծ հաշվով, ինչ վերաբերում է այն հարցին, որ Եվրադատարանը կայացնում է վճիռներ՝ ընդեմ ՀՀ-ի, և մեզ մոտ ոչ մի դատավոր չի պատժվում, ես կարծում եմ, որ չկա պետություն, որն այս համակարգում խնդիրներ չունենա: Պատասխանատու է դատական համակարգը և մեծ հաշվով պետությունը: Մենք ունենք նաև Եվրոպական դատարանների մի շարք վճիռներ, որոնք մեր օրենքի անկատարության արդյունք են, որով էլ խախտվում է մարդու իրավունքը:
Ռուզան Ավոյան
Ավարտվել է հոկտեմբերի 2-19-ը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ համար հավակնորդների քննությունները: Այս փուլում քննությանը մասնակցության դիմում էին ներկայացրել 122 հավակնորդ, որից քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնել և հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր են ստացել 79 մասնակից, 1 հավակնորդ չի ներկայացել քննության և 42 հավակնորդ չեն հաղթահարել քննության արդյունքները:
Այսպիսով 2011թ-ից առայսօր հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ համար դիմել են 2123 հավակնորդ և հավաստագիր են ստացել 1610 հավակնորդ:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը երեկ հայտարարել է, որ կենսաթոշակային ոլորտում խոշոր չարաշահումների եւ յուրացումների գործով նախնական կալանքի տակ գտնվող Վազգեն Խաչիկյանն իրեն մեղավոր չի ճանաչում, միաժամանակ, իր կալանավորման մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
ՀՀԿ ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերի 28-ից, մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի, խարդախության եւ խոշոր չափերով յուրացումների մեջ: Խոսքը կազմակերպված խմբով պետական բյուջեից 240 միլիոն 680 հազար 984 դրամ (ավելի քան 600 հազար դոլար) հափշտակելու եւ յուրացնելու մասին է: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Խաչիկյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում:
Կենսաթոշակային ոլորտում խոշոր չարաշահումների եւ յուրացումների գործով, Վազգեն Խաչիկյանից բացի, մեղադրվում են եւս չորս տասնյակ անձինք:
Ըստ պաշտոնական տեղեկությունների` այս հանցագործությամբ պետությանը, ընդհանուր առմամբ, պատճառվել է 327 միլիոն 441 հազար 206 դրամի վնաս:
Հանրապետական Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման շրջանում կենսաթոշակային ոլորտում յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ քրեական գործ հարուցված էր դեռ անցյալ տարվա մայիսից: Նախաքննությունը շարունակվում է արդեն շուրջ մեկուկես տարի: Բայց Խաչիկյանը ձերբակալվեց մեկ ամիս առաջ` կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած հայտնի խորհրդակցությունից հետո»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
Շարունակում ենք մեր զրույցը Քրեական դատավարության նոր օրենսգրքի աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի դոցենտ Հրայր Ղուկասյանի հետ.
— Օրենսգիրքը մի կարևոր նորամուծություն ևս ունի, որը նաև միջազգային պահանջներից է բխում. օրինակ՝ միջազգային իրավունքում ուլտրաստացիոնար հանցագործության մասնավորապես փողերի լվացման հետ կապված: Այստեղ անմեղության կանխավարկածի մի քիչ փոխակերպված տարբերակն է գործում. կա որոշակի փաստերի ապացուցման պարտականություն, որը դրվում է անձի վրա . դա կոչվում է անձի բացառիկ իրազեկվածության տիրույթ: Դրանք հարցերն են, որոնք տվյալ անձից բացի ոչ ոք չգիտի և, երբ դրանց վերաբերյալ բացատրություն տալու անհրաժեշտություն կա, միայն տվյալ անձը կարող է աղբյուր հանդիսանալ.
Հիմա. փողերի լվացման մեղադրանքի դեպքում ինչ որ մեկի հաշվեհամարի վրա եկել է հսկայական գումար, որը համադրելի չի իր եկամուտների հետ և մարդուն հարցնում են որտեղի՞ց քեզ այսքան միջոց, ու երբ անձը լռություն է պահպանում նա ուղղակի չի կարողանում ապացուցել, թե որտեղից իրեն այդ միջոցները: Եթե պարզվի, որ այդ գումարը եկել է ինչ որ օտարերկրյա հաշվից, եղել է ինչ որ գործարքի արդյունքում, կամ ինչ որ մեքենայություն է արվել, քանի դեռ դու լռում ես, դա համարվելու է ճշմարտություն:
Շատ ավելի պարզ օրինակ կա՝ դուք ճամպրուկով անցնում եք մաքսային սահմանը, ձեզ սկզբից ֆունդամենտալ երեք հարց են տալիս. Ասում են . Սա ձե՞ր ճամպրուկն է, ասում եք՝ այո, ասում են դուք եք դասավորե՞լ և ձեզ ինչ որ մեկը խնդրե՞լ է ինչ որ բան տանել, ասում եք՝ ոչ: Եթե բացեցին ձեր ճամպրուկը և այնտեղ եղավ թմրանյութ, դուք պետք է դրա բացատրությունը տաք: Հիմա դուք չեք կարող լռություն պահապանել, դուք պետք է ապացուցեք, թե որտեղից եք ձեռք բերել թմրանյութը: Իրավասու մարմինն արդեն խնդիր չունի ապացուցելու, ինքը կարձանագրի, որ ճամպրուկում թմրանյութ կա:
Շարունակելի…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.