23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հա՜, Մոսկվայում քրեական հեղինակությամբ բարեկամաներ ունեմ, որոնց հետ տալիս առնում եմ, սաղի հետ էլ մոտիկ եմ։ Բայց թող մեկը ասի, որ մենք մի բան արած ունենք, մի օր մի հատ սվետաֆորի տակ անցած ունենք, մեկի ճանապարն ենք կտրել, կամ մեկի հացին ենք վայիս եղել»,- այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արեւելյան խոհանոց» սրճարանի սեփականատեր, քրեական աշխարհում հայտնի Ջնդի Ամալյանը մանրամասնելով, թե ինչպես են ոստիկանները զինաթափել իր թիկնազորին:
Պարոն Ամալյան ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Կիեւյան — Օրբելի խաչմերուկում զինաթափել են նաեւ ձեր թիկնազորին: Որտեղի՞ց էիք վերադառնում եւ ի՞նչ անօրինականություն էիք թույլ տվել:
Ասում են երկու մեքենայով չի կարելի շրջել ես էլ մի մեքենայով եմ շրջում: Նման մի շոու դեռ 2 ամիս առաջ էլ էր արվել «Արեւելյան խոհանոցից» ներքեւ Կասյան փողոցի վրա: Ախրանային վերցրեցին տարան 6-րդ վարչություն եւ ասացին, թե դուք տեղյակ չե՞ք, որ 2 մեքենայով չի կարելի շրջել: Ես էլ ասացի, որ ինձ ոչ ոք չի զգուշացրել: Նաեւ հիշեցրեցի, որ իմ աշխատողները ոստիկանության աշխատողներ են եւ կարող էին նրանց միջոցով այդ մասին տեղեկացնել: Այդ օրն իմ ախրանային 5 րոպե հետո թողեցին: Բայց 3 օր անց կանչում են իմ ախրանայի տղերքին, զենքերը վերցնում, եւ ասում են, որ էլ ինձ համար ախրանա պետք ա չաշխատեն: Ամալյանի հետ զենքով մարդ պետք ա չլինի: Ես դիմեցի համապատասխան մարմիններին ասացի, որ իմ վրա «պակուշենի» ա եղել եւ հետաքրքրվեցի, թե ի՞նչի համար են իմ ախրանայի զենքերը հավաքում: Բայց…:
Եթե չի կարելի 2-րդ մեքենա լավ, ուրեմն ես մի մեքենայում, օրենքի շրջանակներով, 3 հոգու կպահեմ: Այսպես ձգվեց- ձգվեց մինչեւ երեկ: Էջմիածնի Ջրառատ գյուղում սրբավայր էր բացվել: Սրբավայրում մատաղ էինք արել եւ 5 մեքենայով վերադառնում էինք: Սակայն ճանապարհին դիմացի 2 մեքենաները կանգնացրեցին, որտեղ, որ ես էի: Տաքսու մեջից գրաժդանսկի հագնված իջան ու հարձակվեցին մեր վրա: Իմ հետի տղերքը վախեցան ասացին «պակուշենիա» ասացի չէ, մեկին ճանաչում եմ, օրգանի աշխատող ա: Եկան դուռը այնպես բացեցին, որ մի վարորդը ընկավ. մեքենան խալաստոյ գնում էր, մի կեպ տոռմուզ տվեց, որ դիմացի մեքենային չխփի: Ես էլ ասացի՝ այս ի՞նչ անշնորհքություն ա էս, ո՞վ ա սենց մարդ բռնում: Մենք չգիտեինք, դուք եկել էիք մեզ խփելու, թե օրգանի աշխատող եք: Ասացին՝ բա 2 մեքենայով եք: Ես էլ ասացի, որ 2 մեքենայով չենք 5 մեքենայով ենք եւ մատաղ ուտելուց ենք գալիս: Սուրբ օր ա, մատաղ ենք տվել եւ 5 մեքենայով գալիս ենք տներով: Մի մեքենաս վերադարձրել են, մեկն էլ ասացին՝ 2 օրից կտանք: Բայց հարազատությունս, ես, խուճապի մատնվեցինք, կարծեցինք մահափորձ ա: Մի մեքենայի մեջ հայրս էր, մայրս, կինս, թոռնիկս մի խոսքով ազգ ու տակս: Մենք մեզ թույլ չէինք տա, որ կալոնա պահեինք ուղակի բարձրանում էինք Հրաչյա Քոչար, որ գայինք տներով:
Ըստ ձեզ՝ սա օրենքի շրջանակներում իրականցվող գործողություն ՞է:
Եթե օրենքի շրջանակներում է, ապա մենք օրենքի մարդ ենք: Մենք Ռուսաստանում 10-15 տարի «Արեւելյան խոհանոցն» ենք աշխատացրել, այլ տեղերում էլ գործարքներ ունեմ, մարդիկ իմ մոտ աշխատում են: Բայց ես այստեղ արդեն, ոչ մի լավ բան չեմ տեսնում:
Նշեցիք, որ ձեր դեմ 2 անգամ Հայաստանում մահափորձ է իրականցվել: Եթե կարելի էր մանրամասնեք, թե ի՞նչ պայամաններում է մահափորձը եղել, ե՞րբ, ինչո՞ւ եւ ո՞ւմ կողմից:
«Արեւելյան խոհանոցի» հետեւի բակում 4 տարի առաջ իմ վրա կրակեցին 4 հատ ինձ կպավ, 5 հատ աներձագիս: Մեկին բռնել են հիմա գժանոցում ա: Հասկանալի է, որ այդ գժին պատվեր տված կլինեն, բայց ո՞վ եւ ինչո՞ւ ես չգիտեմ: Բայց, որ հիմա ֆակտ իմ կյանքը վտանգված ա փաստ է, ու այդ պայմաններում իմ ախրանային զինաթափել են: Նրանք իրավունք չունեին: Լյուբոյ քաղաքացի կարող է գնալ դիմել եւ ախրանա վարձել: 3 տարի է ես գումար եմ մուծել եւ օրինական ոստիկան եմ իմ կողքը պահել:
Ձեզանից առաջ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին թիկնազորին զինաթափեցին եւ պատճառաբանեցին, որ թիկնազորի վճարումները ուշացել է: Հնարավո՞ր է, որ դուք պարտք ու պահանջ ունեցած լինեք:
3 տարի է, որ ես ոչ մի օր վճարումները ուշացրած չկամ:
Իսկ, ե՞րբ եք եկել Ռուսաստանից եւ ինչո՞ւ:
Ինձ կարոտը բերեց Հայաստան, որովհետեւ ես Հայաստանում եմ մեծացել: 4 տարի է, ինչ Հայաստանում եմ: Եկել եմ ներդրում եմ արել «Արեւելյան խոհանոց» եմ բացել, մարզերում անասնապահական ֆերմաներ եմ սարքում: Հատկապես Ապարանի շրջանում: Նաեւ «Միդիա Սանգալ» եզդիների ազգային միավորման պատվավոր նախագահն եմ: Մոսկվայում բիզնես ունեինք, ծախսեցինք, եկանք Հայաստան, որ երեխաներս այստեղ ապրեն եւ չդառնային ռուս:
Ներկա պահին ձեր անվտանգությունը ինչպես է ապահովվում:
Ներկա պահին իմ անվտանգությունը ոչ մի կերպ չի ապահովվում, ոչ էլ ես ինձ ապահով եմ զգում: Եվ չգիտեմ, ո՞վ է իմ գլխին սարքում:
Իսկ ինչ կասկածներ ունեք, ո՞վ է սարքում ձեր գլխին:
Ես չեմ կարող կոնկրետ ասել, բայց, որ սարքում են դա ադնազնաչնի այդպես ա: Նախագահը, եթե հրամայել ա, որ 2-րդ մեքենան իմ հետեւից չլինի դա չի լինի: Բայց ոչ, թե իմ ախրանան իրավունք չունի իմ հետ լինի: Ես էլ գլուխ չեմ հանում , թե ինչի՞ են այդպես անում:
Թշնամիներ ունենք, թե ոչ:
Կունենամ: Եթե այստեղ օբյեկտ ունեմ նշանակում է, թշնամի էլ կունենամ:
Դուք խոսքի սկզբում նշեցիք, որ օրենքի մարդ եք, բայց շատերը ձեր անունը կապում են կրիմինալի հետ:
Եթե Մոսկվայում քրեական հեղինակություն բարեկամներ ունեմ, հետները տալիս առնում եմ, դա հո չի նշանակում, որ ես քրեական հեղինակություն եմ: Հա ունեմ, սաղի հետ էլ մոտիկ եմ: Այսօր կյանքը այնպես է, որ սաղի հետ էլ մոտիկ ենք, բայց թող մեկը ասի, որ մենք մի բան արած ունենք, մի օր մի հատ սվետաֆորի տակ անցած ունենք, մեկի ճանապարն ենք կտրել, կամ մեկի հացին ենք վայիս եղել:
Իսկ քրեական հեղինակությունը այս միջադեպի մասին տեղեկացվա՞ծ է, թե՞ ոչ:
Դե իրենք էլ տեղեկացված կլինեն ես չեմ կրող ասել:
Որոնք են լինելու ձեր հետագա գործողությունները: Կամ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ խոսե՞լ եք, փորձե՞լ եք հասկանալ, թե ո՞րն է այս ամենի պատճառը:
Չէ՜, ոստիկանապետի հետ չեմ խոսել: Բայց առաջիկա անելիքները ես գիտեմ, ո՞նց կանեմ: Բողոք կներկայացնեմ, որ, որպես ազգային փոքրամասնության պատվավոր նախագահ գոնե ախրանա ինձ տան, որպեսզի ապահով լինեմ: Դա եմ խնդրելու: Հիմա շատ վախեցած եմ տանից դուրս գալիս, ինձ ուղեկցող չկա: Առանց զենքի ուղեկցեն, Աստված չանի, գան ինձ խփելու՝ անմեղ մարդկանց էլ կխփեն: Հակառակ դեպքում, մտադրվել եմ ունեցվածքս վաճառել եւ ընտանիքով հեռանալ Հայաստանից: Ի՞նչ է, ես իրավունք չունեմ իմ ընտանիքի անդամների հետ երկու մեքենայով տեղ գնամ, ուրախության եւ այլնի մասնակցել:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը
Երեկ «Հրապարակը» տեղեկություն է ստացել, որ գործարար, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը` Աշոտ Սուքիասյանը, Աֆրիկայի Սիեռա Լեոնեի Հանրապետությունում ձերբակալվել է և մոտ 10 ժամ հարցաքննվել տեղի ոստիկանությունում: Թերթը հիշեցնում է, որ նա և գործարար Փայլակ Հայրապետյանը կոնֆլիկտ ունեն: Ամիսներ առաջ Հայրապետյանը գրավադրել էր գրեթե ողջ ունեցվածքը, որի դիմաց Սուքիասյանը բանկից 12 միլիոն դոլար գումար էր վերցրել` իբր Սիեռա Լեոնեում գտնվող իր ալմաստի հանքերը շահագործելու և այդ հումքը Հայաստան բերելու համար: Փայլակ Հայրապետյանը, ով նույնպես այս պահին Աֆրիկայում է, թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը: Ավելին, նա ասաց, որ Սուքիասյանը ձերբակալվել է իր` Սիեռա Լեոնեի Հանրապետության դատախազությանը գրած դիմումի հիման վրա: «Պարզապես այդ գումարները, որ «Ամերիա» բանկից ստացել է Աշոտ Սուքիասյանը, ըստ բոլոր փաստաթղթերի, բիզնես-պլանի, այդ փողերը պետք է ներդրվեին Սիեռա Լեոնեում: Ես դիմում եմ գրել տեղի դատախազությանը, ոստիկանությանը, որպեսզի նրանք պարզեն, թե ուր են գնացել այդ փողերը, որոնք պետք է ներդրվեին իրենց հանրապետությունում: Հիմա ոստիկանությունն ուզում է պարզել, թե այդ գումարները ուր են գնացել և ինչի վրա են ծախսվել»,-թերթի հետ հեռախոսազրույցում ասել է Հայրապետյանը: Նրա խոսքով, այդ գումարներով Սիեռա Լեոնեում մոտ հազար աշխատատեղ պետք է բացվեր:
«Հրապարակ».
Հատուկ քննչական ծառայությունում նոր քրգործ է նախապատրաստվում ամերիկահայ գործարար, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Արցախ» բանկի 40 տոկոս բաժնետեր Հրաչ Կապրիելյանի դեմ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Վերջինս նախօրեին հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվում է եւս մեկ գործ ամերիկահայ գործարարի դեմ, ըստ որի ամերիկահայ գործարարը ֆինանսական խնդիրներ եւ չվճարված պարտքեր ունի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին։ Այժմ Հրաչ Կապրիելյանը Հայաստանում չէ»,- գրում է «Ժամանակը»։
Հավանաբար քչերը գիտեն, որ ամերիկահայ բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյանների նկատմամբ խարդախության համար պատիժը կրելուց հետո, այս ամռանը քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Գրիգոր Իգիթյանը: Խոսքն այն անձնավորության մասին է, որը որոշակի նախադրյալների, ցուցմունքների հիման վրա իրավապահների (և ոչ միայն) կողմից կասկածվում էր ու միգուցե հիմա էլ կասկածվում է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանությունը կատարելու մեջ: Ոստիկանության կոլեգիայի 2010 թ. փետրվարի 5-ի նիստում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Գ.Իգիթյանին նկատի ուներ հետևյալ հայտարարությամբ. «Հանցագործության բացահայտման ուղղությամբ ունենք որոշակի ձեռքբերումներ, անձնակազմն այդ մասին արդեն գիտի, պարբերաբար ես ներկայացնում եմ: Տարվում են ամենօրյա օպերատիվ աշխատանքներ, որոնք, համոզված եմ, այս տարվա ընթացքում կտան իրենց դրական արդյունքը»: Ոստիկանապետը հենց նրան նկատի ուներ` 2010 թ. ապրիլի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարելով, որ կալանավայրերում գտնվող մարդիկ կան, որ թեև «Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով են կալանավորված, այնուամենայնիվ, առնչություն ունեն Գևորգ Մհերյանի սպանության հետ` ըստ քրեական գործում տեղ գտած փաստարկների»:Եվ, ահա, այդ նույն Իգիթյանն ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց հանդես է եկել սենսացիոն հայտարարություններով լի պարզաբանմամբ, ըստ որի, ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր հնարքներով փորձել են հասնել նրան, որ ինքն իր վրա վերցնի Գ.Մհերյանի սպանությունը: Եթե Իգիթյանն իրոք ճիշտ է ասում, ապա, բնականաբար, հարց է առաջանում, թե ՀՀ ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի այժմ արդեն նախկին պետ, ոստիկանության բարձրաստիճան սպա Արթուր Մարգարյանն ինչո՞ւ, ի՞նչ շահագրգռությամբ է գնացել այդ քայլին` շատ լավ իմանալով, որ Գ.Իգիթյանին համոզելու և վերջինիս կողմից տվյալ հանցանքի կատարումն իր վրա վերցնելու դեպքում, ազատության մեջ կմնար փոխոստիկանապետի իրական սպանողը, թերևս նաև` սպանության պատվիրատուն: Ավելին, ծառայելով ոստիկանության բոլորովին այլ, Մհերյանի սպանության գործի քննության հետ որևէ կապ չունեցող ստորաբաժնում, նա ինչո՞ւ է միջամուխ եղել այդ գործին: Հիշյալ հայտարարությունը կատարելուց առաջ Գ.Իգիթյանն ասել է. «Քանի որ հայտարարության մեջ հնչելու են մարդկանց անուններ և, ամենայն հավանականությամբ, նրանց կողմից կատարված իրավախախտումների մասին, և այդ մարդիկ հզոր ուժ են իրենցից ներկայացնում, ես կցանկանայի, որ, առաջին հերթին, ապահովեին այս հայտարարությունը հրապարակելուց հետո իմ և իմ ընտանիքի անվտանգությունը` այն պատճառով, որ նման փորձեր եղել են, եղել է կյանքի սպառնալիք իմ նկատմամբ, իմ ընտանիքի նկատմամբ»:
Իգիթյանը պատմել է նաև, թե ինչպես Մհերյանի սպանությունից երևի մոտ 2 ժամ հետո երկու ոստիկան գալիս են իրենց տուն և իրեն տանում ՀՀ ոստիկանության գլխավոր շենք, գլխավոր մուտքով բարձրացնում ՀՀ ոստիկանապետի աշխատասենյակ (այդ ժամանակ Գ.Իգիթյանին խարդախության համար դատապարտող դատավճիռն արդեն կայացված էր), ուր իր եղբոր` Խորեն Իգիթյանի ներկայությամբ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իրեն հարցնում է` ի՞նչ կխմես… Ի դեպ, որքան տեղյակ է թերթը, Ա.Սարգսյանը քավոր-սանիկային հարաբերություններով կապված է Արթուր Մարգարյանի ընտանիքի հետ:
«Հայացք».
Արդեն 5 տարուց ավելի է, Մանկավարժական համալսարանում բացվել է ռազմական հոգեբանության ֆակուլտետ, որի շրջանավարտները, սակայն տարիներ շարունակ չգիտեն ինչպես վարվել իրենց ստացած «նեղ մասնագիտական» դիպլոմի հետ:
Եվ ահա Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» և «Հայաստանի զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» գործող օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:
Այս օրենքի նախագծով մտցվում են առաձին՝«զինված ուժերում ներդրված սպա-հոգեբան» և «հրամանատարի` հրետանու գծով, օգնական» հասկացությունները և սահմանվում են նրանց գործառույթները: Գործադիրն ու օրենսդիրը ցանկանում են ազդել բանակում ինքնասպանությունների վիճակագրության վրա, թե ինչքանով դա կհաջողվի, այլ խնդիր է, սակայն գոնե կլուծվի այն հարյուրավոր շրջանավարտների աշխատանքի հարցը որոնք, այս պահին չգիտեն, թե իրենք ինչի համար են սովորում:
Այս նախագծով սահմանվում է. Գնդի սպա-հոգեբանը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գնդում հոգեբանական աշխատանքի կազմակերպման, անձնակազմի հոգեբանական վիճակի, և դրանց «պահպանմանն ուղղված աշխատանքների համար»: Նա ենթարկվում է գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալին, ղեկավարում է զորամասի հոգեբանական օգնության և վերականգնողական կետի աշխատանքները:
Գնդի սպա-հոգեբանը պարտավոր է՝ իմանալ գնդի յուրաքանչյուր սպայի և ենթասպայի հոգեբանական նկարագիրը, կազմել և գնդի հրամանատարի` սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպայի, հետ մշտապես ճշտել գնդի սոցիալ-հոգեբանական բնութագիրը, և առհասարակ, մշտապես ուշադրության կենտրոնում պահել առանձին ստորաբաժանումների բոլոր զինծառայողներին, ընդհանրապես և մասնավորապես՝ այն զինծառայողներին, որոնց նկատմամբ պահանջվում է հոգեբանական և մանկավարժական հատուկ ուշադրություն:
Նրա գործառույթների մեջ է մտնում նաև գնդի զինծառայողների սոցիալ-հոգեբանական գործընթացների ուսումնասիրությունների անցկացումը. «Ձեռնարկել աշխատանքներ ինքնավնասման երևույթների կանխարգելման, ինքնավնասման հակված անձանց բացահայտման ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը չորրորդ գումարման վերջին քառօրյայում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը», իսկ օրենքի փոփոխությունների ընդունումը պայմանավորված է երկու օրենքների անհամապատասխանությամբ:
Բացի այդ, «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքով» «կարգապահական մեկուսացում» տույժը՝ «գաուբվախտ» ուղարկելը, փոխարինվել էր «կարգապահական վաշտ ուղարկելը» տույժով: Այն կրում են կարգապահական վաշտերում:
Կից ներկայացված տեղեկանք-հիմնավորումում ներկայացված է, որ կարգապահական վաշտերի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են , և օրենսդրական նոր փոփոխության անհրաժեշտությունն է ՝ օրենքով հստակեցնել կարգապահական վաշտեր ուղարկելու գործընթացը, կարգապահական վաշտերում գտնվող զինծառայողների հաշվառումը, տվյալ ոլորտում միասնական գործողությունների իրականացման ապահովումը:
Տարակարծությունների տեղիք է տվել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի» որոշ դրույթներ. Մասնավորապես. զինվորը կարող է չկատարել իր վերադասի հրամանը, եթե այն ակնհայտ ապօրինի է գնահատում:
Կա նաև մեկ այլ մոտեցում. զինվորը կարող է նման հրամանների դեպքում այն բողոքարկել:
Կառավարությունը ներկայացրել է նաև «ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագիծը:
Գործարար, «Ժառանգություն» կուսակցության անդամ Գառնիկ Սահակյանը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասվում է.
Հարգելի պրն. Նախագահ
Ես` Գառնիկ Սահակյանս, 1993թ.-ից ՀՀ դեղերի շուկայում գործող մի ընկերության` «Սզնի» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենն եմ: 2009-10թթ. ընթացքում տարբեր ատյաններին ուղղված դիմումներով, բողոքներով (նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների աջակցությամբ) մեզ հաջողվեց հասնել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից առողջապահության ոլորտում պետական գնումների լայնամասշտաբ ուսումնասիրության, ինչի արդյունքում բացահայտվեցին պետբյուջեից ապշեցուցիչ ֆինանսական յուրացումներ:
Մասնավորապես պարզվեց. 2009-11թթ. ընթացքում ՀՀ-ում գործող 134 բուժհաստատություններից 109-ը դեղերի գնման մրցույթներ չեն հայտարարել: Մրցութային գործընթացների խափանումը դրսևորվել է երեք ուղղություններով` դեղի ինքնարժեքից ցածր գնային առաջարկի ներկայացում, դեղի նվիրատվության կարգով տրամադրում բուժհաստատությանը, մրցույթ հայտարարած բուժհաստատության կողմից օրինական պարտավորությունների չկատարում: Արդյունքում 109 բուժհաստատությունների կողմից արտամրցութային կարգով դեղերի ձեռքբերման վրա ծախսվել է շուրջ 9,4 մլրդ ՀՀ դրամ, որից 3,45 մլրդ-ը ՏՄՊՀՀ-ի կողմից գնահատվեց որպես «պետական բյուջեից ոչ արդյունավետ ծախսված միջոցներ»:
Պետբյուջեի հանցավոր վատնում լինելուց զատ, դեղերի շուկայի նման խեղումը սնանկացման եզրին է հասցրել փոքր ընկերություններին: Մասնավորապես, ՏՄՊՀՀ-ի կողմից արձանագրվեց, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն չհիմնավորված ցածր գին կիրառելու ճանապարհով երկու բուժհիմնարկների հայտարարած դեղի (ցեֆտրիաքսոն) գնման մրցույթներում պարտության է մատնել «Սզնի» ՍՊԸ-ին: Կուտակված ապրանքային պաշարներն իրացնել չկարողանալու արդյունքում «Սզնին» կանգնել է սնանկացման առջև: Դա այն դեպքում, երբ «Նատալի ֆարմը» նույն դեղը 2009-11թթ. ողջ ընթացքում իրացրել է 2,5-4 անգամ ավելի բարձր գնով, քան մենք: Երեք այլ մրցույթներում «Նատալի ֆարմը» նվիրատվություն է կատարել բուժհաստատություններին, ինչի արդյունքում մրցույթներում հաղթելուց հետո մեզ հետ պայմանագրեր չեն կնքվել:
Փաստերի ուսումնասիրությունից ՀՀ ՏՄՊՀՀ եզրակացրել է. «Նատալի ֆարմ» ՍՊԸ գործողությունները միտված են չհիմնավորված գներ կիրառելու և մրցակցի վաճառքի հնարավորությունները սահմանափակելու միջոցով «Սզնի» ՍՊԸ-ին շուկայից դուրս մղելուն: ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ «Նատալի ֆարմ» ընկերության կողմից 2009-10 թթ. ընթացքում «Սզնի» ընկերության դեմ կիրառված գործողությունները որակվել են «գերիշխող դիրքի չարաշահում» և նշանակվել է տուգանք քսան միլիոն դրամի չափով:
Փաստացի, չնչին մի գումար գանձելուց բացի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն այլ պատժի չենթարկվեց միտումնավոր և հետևողական կերպով ՀՀ դեղերի շուկան խեղելու, մենաշնորհելու և ՀՀ պետբյուջեին միլիարդավոր դրամների վնաս հասցնելու համար: Նման մեղմությունը չունի արդարացում, և այժմ, երբ ինչ-ինչ նկատառումներով դեղերի շուկայում տիրող բացարձակ օրինազանցության վիճակը հայտնվել է Ձեր, դրա արդյունքում նաև իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում, ճիշտ ժամանակն է խոսքերից անցնելու քայլերի:
Իբրև «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի հակաօրինական գործությունների արդյունքում սնանկացման հասցված և շուկայից դուրս մղվող կողմ, ես` «Սզնի» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Գառնիկ Սահակյանս, պահանջում եմ, որ «Նատալի ֆարմը» փոխհատուցի ՀՀ պետբյուջեին և ինձ հասցված վնասները ողջ ծավալով և «Գնումների մասին» ՀՀ օրենքի սահմանած կարգով, առավելագույն` երեք տարի ժամանակով զրկվի դեղերի շուկայում պետգնումների մասնակցելու իրավունքից: Նման հակազդեցությունը թույլ կտա մտածել, որ դեղերի շուկայով Ձեր մտահոգությունը նախընտրական ակցիա չէ, այլ ոլորտը կարգավորելու և հետագա ապօրինությունները կանխելու հանձնառություն:
Գառնիկ Սահակյան «Սզնի» ՍՊԸ տնօրեն, Վանաձոր
Հիմք ընդունելով ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագիրը՝ ՀՀ կառավարությունը որոշել է 2012 թ. աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով և հաստատել կազմը, մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց, ինչպես նաև կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմերը։
Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահը ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է զորակոչն անցկացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում։
Երեկ միաժամանակ երկու դատավարություն էր ընթանում` փուչիկների և «Հարսնաքարի», և երկուսի վերաբերյալ էլ, ինչպես ասում են, «սիրտս կախ է»: Փուչիկների մասով ես ցավ եմ զգում մեկ տարով դատապարտված խեղճուկրակ մարդու համար, որը, ինչպես կարելի է եզրակացնել դատավճռից, միայնակ է պատասխանատվություն կրում 228 հոգու վնասվածքների համար: Այս գործի կապակցությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպիսի զուգահեռ է անցկացրել` եթե դուք խանութում անորակ կոստյում եբ գնել, ո՞վ է դրա համար մեղավոր` դո՞ւք, թե՞ վաճառողը: Զուգահեռն, ինձ թվում է, կոռեկտ չէ. եթե ես կոստյում եմ գնում ի´նձ համար, ապա, այո, դա իմ և վաճառողի խնդիրն է: Եթե ես որևէ ապրանք գնում եմ հազարավոր մարդկանց համար, ապա ես պարտավոր եմ ստուգել այդ ապրանքի որակը և անվտանգության աստիճանը: Եթե դա չեմ արել, ապա առնվազն վաճառողի մեղսակիցն եմ: Եվ այստեղ ի հայտ է գալիս երկու հարց: Նախ` եթե գնորդը գիտեր, որ ապրանքը վտանգավոր է (այդպես է ասում Սերոբ Բոզոյանը) և, այնուամենայնիվ, այն գնել է, ուրեմն նա ավելի մեծ հանցագործ է, քան անբարեխիղճ արտադրողն ու վաճառողը: Երկրորդ` եթե նրան տվել են 100 ռուբլի այդ ապրանքը գնելու համար, իսկ նա գնել է 20 ռուբլիանոց ապրանք, ուրեմն նա նաև խարդախ է: Ինձ չի հետաքրքրում, թե որ կուսակցությունից է այդ գնորդը, բայց քանի որ նա ամբաստանյալի աթոռին չէ, պետք է ենթադրեի որ այդ չբացահայտված անձը (անձինք, կազմակերպությունը) մոտ է իշխանական համակարգին: Այս գործով տուժածները շատ պասիվ են, դրա համար էլ հեշտությամբ հաջողվեց իրականությունը կոծկել և պատժել սլաքավարի:
«Հարսնաքարի» գործով աղմուկն ավելի շատ է` կան հասարակական ակտիվիստներ, որոնք հետևում են դատաքննության բոլոր ելևէջներին: Չնայած դրան` այստեղ էլ առանձնապես ոգևորվելու պատճառներ չկան: Օրինակ` երեկ դատախազը ընդամենը «հետաքրքրասիրություն» համարեց տուժող կողմի փաստաբանների միջնորդությունը` պարզել` հանցագործությունը կատարած անձինք «Հարսնաքարի» աշխատակիցնե՞րն են, թե՞ ոչ: Ուրեմն մարդիկ գնում են ռեստորան, որտեղ նրանց սպասարկելու փոխարեն ծեծում-սպանում են, սակայն ամենևին կարևոր չէ` սպանողները այդ ռեստորանի աշխատակիցնե՞ր են, թե՞, օրինակ, այցելուներ: Դատավարության նման ընթացքը հուշում է ինձ, որ այստեղ ոճրագործներն իրենց գլուխը կազատեն խորհրդանշական պատիժներով, և գործն ամբողջությամբ չի բացահայտվի:
Ի տարբերություն այդ գործին հետևող հասարակական գործիչների` ես չեմ կարծում, որ դատարանի կամ մեղադրողի, կամ դատավորի վրա ճնշում է գործադրվում: Այստեղ, ինձ թվում է, գործում է մտածողության իներցիան: Այդ մարդկանց թվում է, թե իրենց կարող են ինչ-որ մի պահի ճնշել, և նրանք, շառից-փորձանքից հեռու, գերադասում են «իրենց ճիշտ պահել»` մտածելով, որ այդպիսով կհաճոյանան «վերևներին»: Գուցե մեկը նրանց բացատրի՞, որ ժամանակները փոխվել են:
Առավոտ
Քրեական դատավարության նոր օրենսգրքում սպասվող փոփոխությունները
«Հայկական վարկածը» պարբերաբար հարցեր է ստանում դատապարտյալներից, նրանց հարազատներից, որոնք ցանկանում են առավել հանգամանալից տեղեկանալ քրեական օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում սպասվող փոփոխությունների մասին:
Մենք զրուցեցինք Քրական դատավարության նոր օրենսգրքի աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի դոցենտ Հրայր Ղուկասյանի հետ՝ փորձելով ներկայացնել քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիմնական փոփոխությունները:
Օրենսգրքի նոր նախագիծը որակական նոր փաստաթուղթ է: Իրավական ակտ, որը շատ լուրջ տարբերություններ ունի գործող օրենսգրքի հետ համեմատած:
Դեռևս 2010 թվականին կառավարության կողմից ընդունվեց հայեցակարգ , որի հիման վրա պատրաստվում է օրենսգիրքը, ինքը արդեն որոշակի տեսք ունի, պատրաստի վիճակ, կառավարության կողմից օգոստոսի 7-ին հաստատվել է նախնական տարբերակը, հիմա օրենսգիրքը մտնելու է Ազգային ժողով, որտեղ քննարկման է դրվելու:
—Ի՞նչ հիմանական առանցքային ուղղություններ կան այս փաստաթղթում:
-Ասեմ որ, փոխվելու է առաջին հերթին քրեական գործ հարուցելու կարգը: Մեր գործող օրենսդրության համաձայն՝ այն բավականին ֆորմալիզացված բարդ ընթացակարգ է. հաղորդումը ստանալուց հետո 10 օր նախաքննություն է ընթանում. ստուգում են հանցագործություն կա, թե՞ ոչ, հետո նոր որոշում՝ հարուցել քրեական գործ կամ մերժել:
Նոր օրենսգիրքն ահագին պարզեցրել է այդ ընթացակարգը:
Փորձ է արվելու այդ ֆորմալիզմից ազատվել: Երբ օրենքով սահմանաված կարգով հաղորդում է ստացվում հանցագործության մասին, միանգամից սկսվում է վարույթը: Այսինքն՝ նախաքննությունը սկսվում է վարույթ ընդունելու պահից:
Դա նշանակում է , որ գործն ի սկզբանե վարելու է մեկ անձ՝ գործը քննող քննիչը: Ներկայիս՝ հետաքննություն, հետաքննիչներ կամ այլ անձինք, որոնք նախապատրաստում են գործը հետո տալիս քննիչին, չեն լինելու:
Դուրս են գալու ձևական պահերը, երբ սկզբից բացատրություն են վերցնում անձից, հետո քրեական գործ հարուցելուց հետո է նա ցուցմունք տալիս և այլն, այդ ամենը հավասարվում է մեկ մակարդակի : Սկսվեց գործի քննությունը, անձինք դառնում են վկաներ:
—Իսկ եթե գործը չի ունենում այդ հիմքը, որով քրեական գործ հարուցվի: Ինչքանո՞վ է ճիշտ քննիչին զբաղեցնելը:
-Դրա համար նախագիծն ասում է. առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող: Հետաքննության իմաստն է փոխվում այսինքն` դա կլինի օպերատիվ հետախուզական միջոցառումների համալիր ծրագիր:
Հ.Գ. Ընթերցողին չծանրաբեռնելու նկատառումով զրույցը ներկացնում ենք հատվածաբար.
Զրուցեց՝ Ռուզան Ավոյանը
Շարունակելի….
Դատապարված անձանց խնդիրներին անդրադառնալիս կարմիր թելի պես անցնում է դժգոհության այն մեծ ալիքը, որ առկա է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովի գործունեության հետ կապված:
Հանրությունը տեղեկացված է, որ ինչ -ինչ փոփոխություններ սպասվում են, կապված «անկախի» գործունեության հետ, սակայն կոնկրետ ոչինչ դեռևս հայտնի չէ:
«Հայկական Վարկածի» հավաստի տեղեկության համաձայն Հանձնաժողովի գործունեության հետ կապված մշակվել է նախագիծ, որը սակայն, առայժմ սառեցված է:
Կա ՀՀ նախագահի հրամանագիր, ըստ որի մինչև 2013 -ի կեսը ավարտին պետք է հասցվի նախագծի մշակումը:
Այն ենթադրում է սահմանել կոնկրետ չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվի Անկախ հանձնաժողովը դատապարտյալին վաղաժամկետ ազատելու, նրա պատժաչափը մեղմացնելու հետ կապված:
Ներկայումս, չափորոշիչների բացակայության պարագայում որոշումը կայացվում է հանձնաժողովի անդամների անձնական համոզմունքի հիման վրա, ինչը լուրջ դժգոհություների և տարակարծության տեղիք է տալիս:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.