23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ս.թ հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն դեղամիջոցների խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրման դեպք:
ՀՀ քաղաքացի Մանվել Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերվել է 32 անուն դեղամիջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլն դրամ: Տվյալ դեղամիջոցները Հայաստանում ունեն լայն պահանջարկ, սակայն համապատասխան պետական մարմինների կողմից արտոնագրված չեն:
Պարզվել է, որ Մ. Խաչատրյանը նշված դեղամիջոցները ՀՀ է ներկրել իր հանցակից գործընկերոջ պատվերով: Վերջինիս պատկանող երկու դեղատներում ևս հայտնաբերվել են նման չարտոնագրված դեղամիջոցներ:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական Վարչությունը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր մերժեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, միջադեպի արդյունքում հարուցված քրգործով ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի՝ մեղադրողին բացարկ հայտնելու միջնորդությունը:
Դատարանը, չգտավ դատաքննությանը մեղադրողի մասնակցությունը բացառող հանգամանքներ:
Ավելի վաղ Ավագ Լալայանը ինքնաբացարկ հայտնելու առաջարկ էր կատարել դատարանի մասով, սակայն կրկին մերժվել էր:
Դատարանը ավարտեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի պարզաբանումը, որն ընդհատվել էր ինքնաբացարկի ու բացարկի միջնորդությունների քննարկման պատճառով: Ամբաստանյալներն, ովքեր ռեստորանային համալիրի աշխատակիցներ են, մեղադրվում են նույն հոդվածներով՝ տուժողներին տարբեր աստիճանի վնասվածքներ հասցնելու և ծեծի ենթարկելու համար:
Նախաքննական մարմինը գտել է, որ ամբաստանյալները կատարել են գործողություններ՝ միասնական դիտավորությամբ և միմյանց փոխլրացնելով: Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը, հայտարարեց, որ իրեն պարզ չէ, թե իր ո՞ր գործողությունների համար է իրեն մեղադրանք առաջադրվել: Հինգ ամբաստանյալները ևս նույն կարծիքն են հայտնել:
Հոկտեմբերի 24-ի նիստում դատարանը կհայտնի իր դիրքորոշումը դատական նիստերի ընթացքի մասին.հաջորդականության հետ կապված՝ մեղադրող կողմը նպատակահարմար է գտնում, որպեսզի նախ հետազոտվեն գործում եղած ապացույցները, ապա հարցաքննվեն ամբաստանյալները, վկաներն ու տուժողները, իսկ պաշտպանական կողմը կարծում է, որ գրավոր ապացույցների հետազոտումից հետո հարցաքննվեն վկաները, տուժողները, ամբաստանյալները:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ վաղը կիրականացվի հերթական մշտադիտարկումը՝ այս անգամ՝ Շահումյան-Մարտակերտ ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական 1news.az-ը, ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Ուիլյամ Փրայորը, իսկ հայկական կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Ժիրի Աբերլեն։
Շարունակում ենք մեր զրույցը Քրեական դատավարության նոր օրենսգրքի աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի դոցենտ Հրայր Ղուկասյանի հետ.
-Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների մեջ աշխատանքային խումբը ներառում է էական նորություններ, բայց վստահությունը, թե դրանք կկիրառվեն ամբողջությամբ, դեռ պետք է ամրապնդել հանրության գիտակցության մեջ:
Նախաքննության ընթացքում հարցաքննված բոլոր վկաների ներկայությունը չէ, որ հնարավոր է լինում ապահովել դատարանում: Իսկ դա արդեն արդարադատության համար նվազ կարևոր խնդիր չի կարող լինել:
-Այո, այդ հարցը, որը կարծում ենք կարևոր նորամուծություն է մեզ համար, նաև բուռն քննարկումների տեղիք է տվել: Դա նախաքննության ժամանակ ապացույցների դեպոնացման գաղափարն է, այս առաջարկությունը մենք ստացել ենք եվրոպական փորձագետներից: Հարցը կապված է դատարաններում անձանց հարցաքննելու խնդրի հետ, երբ նախաքննության ժամանակ ցուցմունքներ տված անձինք չեն գալիս դատարան, կամ օբյեկտիվ պատճառներով չեն կարող ներկայանալ, օրինակ՝ հիվանդ է, կամ երկրից մեկնում է և այլևս հնարավոր չէ նրան հարցաքննել դատարանում:
Սա այն դեպքն է, երբ մենք իրականում խնդիր ենք ունենում եվրոպական կոնվեցիայի վեցերրորդ հոդվածի հետ, երբ մեղադրյալը չի կարողանում իր դեմ ցուցմունք տված անձանց լսել դատարանում: Եվ հարցաքննության հետ կապված խնդիրներ են առաջանում և՛, մեղադրող կողմի համար, և՛, պաշտպանության կողմի համար:
Ներկայումս նախանշվել է այսպիսի մի սկզբունք, որը կոչվում է ցուցմունքների դեպոնացում. բոլոր այն դեպքերում, երբ քննիչը կունենա հիմնավոր կասկածներ, թե նախաքննության ժամանակ ցուցմունք տված անձը հիվանդ է, ֆիզիկապես անկարող է, կամ այլ պատճառներով, ասենք ֆինանսական, չի կարող գալ դատարան կամ երկրում չի գտնվում և այլն, քննիչն ինքը այդ անձին բերում է դատարան, հրավիրում է պաշտպանության կողմին և դատավորի ներկայությամբ վկային հարցաքննում, իսկ, եթե այդ անձը արդեն երկրում չի, նախատեսված է հարցաքննություն սկայպի միջոցով. համապատասխան հանձնարարական է տրվում տվյալ վայրի քննչական մարմնին , ինքը այդ անձին բերում է, նստացնում հարցաքննության: Դեպոնացման նպատակն այն է, որ կողմը կարողանա իրան հարցեր տալ դատավորի ներկայությամբ:
-Ստացվում է, որ նախաքննությամբ անցնող բոլոր անձինք պետք է պարտադիր անցնեն դատարանով, և անձի դեմ ցուցմունք տված յուրաքանչյուրը, պետք է իր ցուցմունքները կրկնի դատարանում:
Շարունակելի…
-Պաշտպանական կողմի և քննիչի հնարավորությունները խիստ տարբերվում են միմյանցից, և միշտ էլ նժարը թեքվում է նախաքննական մարմնի կողմը, մինչդեռ ճիշտ հակառակը պետք է լիներ:
-Այո, և մյուս կարևոր հանգամանքն այն է, որ նախաքննության փուլում պաշտպանական կողմին տրվելու է լայն հնարավորություններ. մասնավորապես, ըստ նախագծի, մեղադրյալը կամ պաշտպանն են ներկայացնելու ապացույցները, նյութերը: Դրանց գործում ներգրավելը կախված կլինի ոչ թե քննիչից, այլ դա ավտոմատ սկզբունքով կդառնա գործի մաս ու ապացույց, քանի դեռ քննիչը չի ապացուցել, որ այդ նյութերը չեն վերաբերվում գործին:
Իսկ գործող օրենսգրքով քննիչը պետք է որոշի՝ վերցնի, թե չվերցնի ներկայացվող նյութերը և, մեծամասամբ, չի վերցնում՝ասելով, թե սա չի վերաբերում գործին, տարեք դատարանում ներկայացրեք:
Բացի այդ, բավականին ընդլայնվել է պաշտպանի լիազորությունները քննչական գործողություններին մասնակցելու առումով, եթե այժմ կարող էր մասնակցել քննիչի թույլտվությամբ և միայն իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվող գործողություններին, հիմա ինքը ունենալու է երեք հավասարազոր հնարավորություն, նախ՝ պարտադիր պետք է մասնակցի այն գործողություններին, որոնք իր պաշտպանյալն է մասնակցում՝ բոլորին անխտիր, երկրորդ՝ ինքը իրավունք ունի մասնակցելու այն գործողություններին, որոնք կատարվելու են պաշտպանյալի խնդրանքով և այն գործողություններին, որոնք ինքն է խնդրել կատարել:
Նաև պաշտպանները հնարավորություն են ունենալու փորձագետի կարծիք ստանալ, ճիշտ է, գործող օրենսդրությամբ կա այդ կետը, բայց դրա կիրառման ուժն ավելի է բարձրացվելու և, ըստ էության, փորձագետի կարծիքը հիմա արդեն կհամարվի ապացույց:
Ու մի կարևոր փորձ է նաև արվել, որ վերջ դրվի տարիներ շարունակ դատական ատյաններում ձևավորված այն պրակտիկային, երբ դատարանները ոչ թե լսում են մարդկանց, այլ հետազոտում են փաստաթուղթը, և սահմանվում են դրույթներ, որոնք նախաքննության ժամանակ, կամ ցանկացած փորձաքննության, որ կկատարի, եզրակացությունը կամ կարծիք տված անձը, այսինքն՝ փորձագետը, պարտադիր պետք է դատարանում հարցաքննվի :
Այսինքն՝ եզրակացություն տված ամեն մի փորձագետ պետք է իմանա, որ գնալու է դատարան, իրեն հարցեր են տալու և ինքը պարտավոր է պարզաբանել իր գրածը, որովհետև տարիներ շարունակ փորձագետի կարծիքը միայն ընթերցվում էր և համարվում էր, որ ապացույցը հետազոտվեց:
Ավելին՝ հնարավորություն է լինելու որպես վկա դատարանում հարցաքննել քննիչներին և ոստիկանության աշխատակիցներին, ովքեր տվյալ գործի շրջանակներում որոշակի գործողություններ են կատարել: Դատարանը պետք է լսի այն բոլոր անձանց, ովքեր փաստաթուղթ են կազմում:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17.35-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, որ համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09.10-ին, Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել և ի պահ է հանձնվել նշված ընկերության պահակին մինչև հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն օրը, ժամը 15.00-ին, պարզվել է, որ առանց համապատասխան թույլտվության պոկվել է ավտոտնակի կաղապարակնիքը, և ավտոմեքենան փախցրել են:
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, որ համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09.10-ին,
Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել և ի պահ է հանձնվել նշված ընկերության պահակին մինչև հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն օրը, ժամը 15.00-ին, պարզվել է, որ առանց համապատասխան թույլտվության պոկվել է ավտոտնակի կաղապարակնիքը, և ավտոմեքենան փախցրել են:
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանում տեղի է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ Ընդհանուր Ժողովը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության անունից ողջունելով ժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է.
«Վեհափառ Տեր, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության 87-րդ Ընդհանուր Ժողովի հարգարժան մասնակիցներ, տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ համայն հայության համար շատ կարևոր ու խոշորագույն այս միջոցառմանը:
Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Ընդհանուր ժողովի բացումը ևս մեկ առիթ է Մայր Հայրենիքի համար` դրվատանքի և շնորհակալության խոսքեր փոխանցել ձեզ այն անուրանալի և հսկայական աշխատանքի համար, որ արել է մեկ դարից ավել կենսագրություն ունեցող այս կառույցը` ՀԲԸՄ-ն:
Ուզում եմ առիթն օգտագործել` հպարտանալու, որ հիմնադրվելով 1906-ին Կահիրեում` Պողոս Նուբար փաշայի կողմից, այս ազգասեր, ազգակենտրոն կառույցը չդարձավ համայնքային, տեղական մեկ կազմակերպություն, այլ տարածվեց և սփռվեց աշխարհով մեկ` ունենալով կազմակերպչական կառույցներ աշխարհի 26 երկրներում:
Աշխարհում շատ քիչ են այսպիսի բարեգործական միություններ, որոնք ունեն այսչափ հարուստ կենսագրություն, ծավալված են երկրագնդի չորս կողմը և միավորում են Հայրենիքի և Հայության հարցերով մտահոգ հազարավոր մարդկանց:
Հայ բարեգործական ընդհանուր միության աշխատանքը տեսանելի և շոշափելի է և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ ծավալվող եկեղեցաշինական գործունեություն, հատկացումներ Մատենադարանին, ՀՀ ԳԱԱ-ին, մի շարք բուհերի ֆինանսավորում, մշակութային, կրթական, գիտական, հրատարակչական բազմաթիվ ծրագրերի ու ստեղծագործական խմբերի` սրանք ՀԲԸՄ-ի իրականացրած ծրագրերի միայն մի մասն են և դրանք դեռ կարելի է թվարկել տասնյակներով:
Մեր ժողովրդի ամենապայծառ զավակներից մեկը` Ալեք Մանուկյանը, խոսելով իր կատարած գործերի մասին, մի առիթով ասել է. «Ինձ համար որևէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր մի բան կունենա իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանա»:
Այս բարձր գիտակցությամբ է առաջնորդվում Հայ բարեգործական ընդհանուր միությունը, և ամենևին էլ վատ չէր լինի, որպեսզի նման գիտակցումով վարակվեին նաև մնացած կարող մարդիկ, ովքեր, կուտակելով հսկայական ունեցվածք, ունենային նաև սոցիալական պարտավորություններ` անկախ քաղաքական հայացքներից կամ համոզմունքներից:
Այն հայը, ով իր գործունեությունը բացի սեփական անձից նվիրում է իր ժողովրդի խնդիրների լուծմանը, մշտապես դառնում է պաշտելի իր հայրենակիցների կողմից: Վկա Ալեք Մանուկյանը` ում աճյունն ամփոփված է այստեղ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` իբրև հայ ժողովրդի արժանի զավակ: Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, սիրելի ներկաներ և մաղթում տարիների արգասաբեր աշխատանք` ի փառս Հայ ժողովրդի և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»:
Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ սպանություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու համար Վ. Մարգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է եւ հոկտեմբերի 19-ի դատական նիստում նրան ներկայացվել է նոր մեղադրանք:
2011թ. օգոստոսի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանի սպանության դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Վ.Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել` չպարզված հանգամանքներում ապօրինաբար ռազմամթերք հանդիսացող նռնակ, նռնակի պայթուցիչ ձեռք բերելու եւ իր բնակարանում պահելու, Բ. Հակոբյանի օժանդակությամբ և վերջինիս կողմից տրամադրված հրազեն հանդիսացող Մակարով տեսակի ատրճանակի գործադրմամբ Խ. Գալոյանին սպանելու համար:
Իսկ Բ. Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել` սպանությանն օժանդակելու և ապօրինի կերպով զենք պահելու համար: Ըստ նախաքննական մարմնի՝ Բ. Հակոբյանը գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իրեն պատկանող` Երևան քաղաքի Հակոբյանց փողոցի թիվ 43 հասցեում գտնվող տանը պահել հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի 11 փամփուշտներ, ապա Վահրամ Մարգարյանին տեղեկատվություն և հանցագործության կատարման գործիք` վերոհիշյալ հրազենն ու ռազմամթերք հանդիսացող 8 փամփուշտները տրամադրելով` օժանդակել է վերջինիս կողմից 2011թ. օգոստոսի 02-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Միտուշի Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելուն:
2012թ. ապրիլի 4-ին քրեական գործն ուղարկվել էր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Քրեական գործի դատաքննության փուլում հետազոտվել են ինչպես մեղադրական եզրակացությամբ վկայակոչված բոլոր ապացույցները, այնպես էլ դատարանում մեղադրանքը պաշտպանողի եւ դատապաշտպանի միջնորդությամբ վկայակոչված նոր ապացույցները:
Առաջադրված մեղադրանքում Վահրամ Մարգարանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ հորաքրոջ տանից հայտնաբերված ռազմամթերքից տեղյակ չէ, Խաչիկ Գալոյանին չի սպանել, նրա սպանությանը որևէ առնչություն չի ունեցել և միայն հեռուստատեսությամբ է տեղեկացել, որ վերջինիս սպանել է Բորիս Հակոբյանը:
Բորիս Հակոբյանն առաջադրված մեղադրանքում իրեն ևս մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ որդու` Տիգրանի սպանությունից հետո մեկնել է ՌԴ Տուափսե քաղաք և փորձել է սեփական միջոցներով պարզել որդու սպանությունը կատարած անձանց: Խաչիկ Գալոյանի, ինչպես նաև այլ անձանց հետ ունեցած զրույցներից իր մոտ համոզմունք է առաջացել, որ սպանությունը կազմակերպել է Խաչիկ Գալոյանը, սակայն իր համոզմունքի մասին ոչ նրան, ոչ էլ որևէ այլ անձի չի հայտնել, այլ նպատակադրվել է հարմար առիթի դեպքում սպանել նրան և լուծել որդու վրեժը:
2011թ. ամռանը Բորիս Հակոբյանը, տեղեկանալով Խաչիկ Գալոյանի` Հայաստան մեկնելու մասին, առանց որևէ մեկին տեղեկացնելու ինքը նույնպես ժամանել է Հայաստան: Երևանում գտնվելու ժամանակ 2 օր հետևել է Խաչիկ Գալոյանին, ապա 02.08.2011թ.` ժամը 21:00-ի սահմաններում, Զաքյան փողոցում մոտենալով նրան` հանգուցյալ հորից իրեն փոխանցված ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել Խաչիկ Գալոյանի մարմնի տարբեր մասերին, իսկ դեպքից օրեր անց կամավոր ներկայացել է ոստիկանություն և հանձնել հանցագործության գործիքը:
Դատարանում հարցաքննված վկաները` Բորիս Հակոբյանի կինը` Լուսիկ Պողոսյանը, որդին` Սարգիս Հակոբյանը, ինչպես նաև բարեկամը` Վարուժան Ստեփանյանը, գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ Տիգրան Հոկոբյանի մահից հետո Բորիս Հակոբյանը մեկնել է ՌԴ Տուափսե քաղաք և փորձել սեփական միջոցներով պարզել Տիգրան Հակոբյանի սպանությունը կազմակերպած անձին, սակայն այս կապակցությամբ երբևէ իրենց հետ չի կիսվել: 2011թ. հուլիսի 30-ին Բորիս Հակոբյանը բոլորովին անսպասելի, առանց որևէ մեկին տեղեկացնելու վերադարձել է Երևան: Խաչիկ Գալոյանի սպանության մասին իրենք տեղեկացել են հեռուստատեսությունից, իսկ դրանից մի քանի օր անց Բորիս Հակոբյանը իրենց հայտնել է, որ ինքն է սպանել նրան, քանի որ պարզել է, որ Խաչիկ Գալոյանը առնչություն է ունեցել Տիգրան Հակոբյանի սպանության հետ:
Վարդան Սահակյանը և Նունե Ղազախեցյանը, ովքեր հանցագործության դեպքի վայրում տեսել են հանցանք կատարած անձին փախուստի դիմելիս, թեև նախաքննության ընթացքում հարցաքննվել էին, սակայն իրենց ցուցմունքներով անձի ճանաչման գործողություն կատարելու համար բավարար տվյալներ չէին ներկայացրել, որի արդյունքում վկայակոչված քննչական գործողությունը չէր կատարվել:
Մինչդեռ դատաքննության ընթացքում Վարդան Սահակյանը և Նունե Ղազախեցյանը ցուցմունքներ տվեցին այն մասին, որ ամբաստանյալ Վահրամ Մարգարյանը ոչ հասակով, ոչ կազմվածքով ընդհանրապես նման չէ այն անձին, որին տեսել են դեպքի վայրում, փոխարենը նշեցին, որ ամբաստնյալ Բորիս Հակոբյանը թե հասակով, թե տարիքով և թե կազմվածքով համապատասխանում է դեպքի վայրում իրենց կողմից նկատված անձին:
Այսպիով՝ մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազի՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի գնահատմամբ դատաքննության ընթացքում ի հայտ են եկել այնպիսի տվյալներ, որոնք նախաքննական մարմնին հայտնի չեն եղել:
Հատկանշական է, որ դեպքի վայրից փախուստի դիմող հանցանք կատարած անձին տեսած բոլոր վկաների, այդ թվում` դեպքի վայրի հարևանությամբ գործող տաքսի ծառայության վարորդներ Սամվել Պապյանի, Հրահատ Սոսյանի, Վրեժ Կարապետյանի, ինչպես նաև շենքի բնակիչներ Տիգրան Նազարյանի և Ավետիք Գևորգյանի` դատարանում տված ցուցմունքերով կարելի է հաստատված համարել միայն այն, որ հանցանք կատարած անձը ունեցել է կլորավուն գլուխ ու ճաղատ է եղել, այլ անհատականացնող տվյալ գրեթե չեն նշել: Իսկ ինչ վերաբերում է տարիքին և հասակին, ապա այս կապակցությամբ հակասական տվյալներ են ներկայացվել: Սակավ անհատականացնող տվյալներ ներկայացնելը վերջիններս պատճառաբանել են հատկապես այն հանգամանքով, որ հանցանք կատարած անձը իրենց տեսադաշտում եղել է վարկյաններ:
Մինչդեռ թե ամբաստանյալ Վահրամ Մարգարյանը և թե Բորիս Հակոբյանը ունեն գլխի կլորավուն ձև և երկուսն էլ ճաղատ են` տարբերությամբ, որ Բորիս Հակոբյանի մոտ այն կապված է տարիքի հետ:
Վկա Աշոտ Ֆրանգուլյանը թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, այդ թվում` Վահրամ Մարգարյանի հետ առերես այն մասին, որ 2011թ. օգոստոսի 2-ին` մինչև ժամը 20:00-ն, գտնվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի 26 հասցեում գտնվող կամարամուտքում և վերանորոգել այն, ապա Աբովյան փողոցով ուղևորվել է Զաքյան փողոց, որտեղ ցայտաղբյուրի մոտ գտնվելու ընթացքում լսել է կրակոցի ձայներ և տեսել փախուստի դիմող Վահրամ Մարգարյանին:
Ընդ որում, վկա Աշոտ Ֆրանգուլյանի ցուցմունքից է բխում քրեական գործով ձեռք բերված մեկ այլ ապացույց` անձին ճանաչման ներկայացնելու վերաբերյալ կազմված արձանագրությունը:
Թեև Աշոտ Ֆրանգուլյանը նման ցուցմունք է տվել, սակայն վերջինիս կողմից տրված ցուցմունքի արժանահավատությունը կասկած է հարուցում ներքոհիշյալ 2 հիմնական փաստարկներով.
1. Դատարանում ցուցմունք է տվել վկա Հրաչիկ Թումասյանը, ով դատարանին հայտնել է, որ իրոք Աշոտ Ֆրանգուլյանը 02.08.2012թ. աշխատել է Աբովյան 26 հասցեում գտնվող կամարամուտքում, սակայն նշել է, որ վերջինս ժամը 21:00-ի սահմաններում չէր կարող գտնվել Զաքյան փողոցում, քանզի մինչև 22:30-ը միասին գարեջուր են խմել Աբովյան 26 հասցեում: Բացի այդ, Ա.Ֆրանգուլյանը հեռացել է Սայաթ-Նովա պողոտայով, այլ ոչ թե` Աբովյան փողոցով: Ուշագրավ է, որ Աշոտ Ֆրանգուլյանը նույնպես ընդունել է Հրաչիկ Թումասյանի հետ գարեջուր խմելու հանգամանքը:
Վկայակոչված փաստարկը հայտնի չի եղել նախաքննության փուլում, և այն նույնպես հայտնի է դարձել դատաքննության ընթացքում:
2. Աշոտ Ֆրանգուլյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի պահին գտնվել է Զաքյան փողոցում գտնվող ցայտաղբյուրի մոտ, որտեղից էլ ոստիկանները տաքսի ծառայության վարորդների հետ նույն ավտոմեքենայով իրեն ուղեկցել են ոստիկանություն:
Սակայն տաքսի ծառայության վարորդներ Սամվել Պապյանը, Հրահատ Սոսյանը, Վրեժ Կարապետյանը, Վարդան Սահակյանը իրենց ցուցմունքներով հայտնեցլ են, որ բացի իրենցից դեպքի պահին ցայտաղբյուրի մոտ այլ անձ չի եղել, ավելին` նշել են նաև, որ ոստիկանություն ուղևորվելիս ավտոմեքենայի մեջ նույնպես այլ անձ չի եղել:
Վկայակոչված փաստարկը նույնպես հայտնի չի եղել նախաքննության փուլում ու դարձյալ այն հայտնի է դարձել դատաքննության ընթացքում:
Ինչ վերաբերում է աձին ճանաչման ներկայացնելու վերաբերյալ կազմված արձանագրությանը, համաձայն որի` վկա Աշոտ Ֆրանգուլյանը, ի թիվս այլ անձանց, ճանաչել է Վահրամ Մարգարյանին` որպես դեպքի վայրից փախուստի դիմած անձի, ապա հարկ է նշել հետևյալը.
Նախաքննական մարմինն իր` 16.03.2012թ. քրեական հետապնդում չիրականացնելու որոշմամբ հաստատված է համարել, որ Վահրամ Մարգարյանին 17.08.2011թ. ոստիկանության բաժին բերման ենթարկելիս վերջինիս նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառվել են մարտական հնարքներ, որոնք նախաքննական մարմնի կողմից դիտվել են իրավաչափ:
Նշված դրավգով նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ Վ.Մարգարյանի մոտ արձանագրվել են վնասվածքներ` ձախ աչքի կոպերի, աջ աչքի ստորին կոպի, քթի, մեջքի, աջ քունքա-ճակատային շրջանի, ծոծրակային ձախ կեսի, կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի, գոտկային շրջանի ձախ հատվածում:
Բացի այդ, նույն որոշմամբ հաստատված է համարվել, որ Վահրամ Մարգարյանը, 20.08.2011թ. գտնվելով ոստիկանության Կենտրոնականի բաժնում, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, ձեռքերով և ոտքերով հարվածել է աշխատասեղանին, չհրկիզվող պահարանին, ինչպես նաև գլխով հարվածել է պատին:
Այս փաստով նույնպես քրեական հետապնդում չի իրականացվել` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:
Նշված դրվագով ևս նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն Վահրամ Մարգարյանի մոտ հայտնաբերվել են վնասվածքներ` ձախ վերին և ստորին կոպերի շրջանի արյունազեղումների, ձախ ստորին կոպի, ձախ այտոսկրի, ձախ թշային շրջանի քերծվածքի ձևով:
Այսինքն` հաստատվել է, որ Վահրամ Մարգարյանը 17.08.2011թ.-ից մինչև 20.08.2011թ. ունեցել է նշված վնասվածքները, ընդ որում դրանց ճնշող մեծամասնությունը տեղակայված են եղել Վահրամ Մարգարյանի դեմքի և գլխի շրջանում` տեսանելի հատվածներում, մինչդեռ վերջինս Աշոտ Ֆրանգուլյանին ճանաչման է ներկայացվել 20.08.2011թ., ուստի ակնհայտ է դարնում, որ Վահրամ Մարգարյանը էապես տարբերվել է շարքում կանգնած մյուս ճանաչվողներից:
Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանաչման ենթակա անձը ներկայացվում է ճանաչողին` նույն սեռի և արտաքինով ու հագուստով, ճանաչվողին հնարավորին չափ նման առնվազն երեք այլ անձանց հետ:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` «Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ»:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Էական են այն խախտումները, որոնք դրսևորելով մարդու և քաղաքացու սահմանդրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ` դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ, կամ սահմանփակմամբ, կամ որևէ այլ կերպ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա»:
Այսպիսով` գնհատելով ինչպես նախաքննությամբ ձեռք բերված, այնպես էլ դատարանում ի հայտ եկած նոր ապացույցները իրենց համակցությամբ` ոչ միայն հերքվում է անմիջականորեն Վահրամ Մարգարյանի կողմից Խաչիկ Գալոյանին սպանելու հանգամանքը, այլ ավելին` հիմնավորվում է, որ Խաչիկ Գալոյանի սպանությունը կատարվել է անմիջականորեն Բորիս Հակոբյանի կողմից:
Հետևապես հիմնավորվել է, որ Վահրամ Արտուշի Մարգարյանը գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իր բնակության վայրում` Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում, կիսատաբատի գրպանում և սպորտային կոշիկի մեջ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ և «Ջ-1» տեսակի ինքնաշեն նռնակի պայթուցիչ, որոնք հայտնաբերվել են 2011թ. օգոստոսի 17-ին հիշյալ բնակարանում կատարված խուզարկության ընթացքում:
Այսինքն` Վահրամ Արտուշի Մարգարյանը կատարել է ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք:
Միևնույն ժամանակ հիմնավորվել է, որ Բորիս Սարգսի Հակոբյանը գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել և իրեն պատկանող` Երևան քաղաքի Հակոբյանց փողոցի թիվ 43 տանը պահել է հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի 11 փամփուշտներ: Բացի այդ, հիմնավորվել է, որ նշված հրազենի և ռազմամթերքի գործադրմամբ 2011թ. օգոստոսի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Միտուշի Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից:
Վերոնշյալ պատճառաբանությամբ, մեղադրանքը պաշտպանող դատախազի գնահատմամբ քրեական գործի դատաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել մինչդատական վարույթի ընթացքում Վ. Մարգարյանին և Բ. Հակոբյանին առաջադրված մեղադրանքները փոփոխել` Վ. Մարգարյանին առաջադրելելով նոր մեղադրանք ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Բ. Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
«Փուչիկների գործով» մեղադրյալ Սերոբ Բոզոյանի կինը`Մարինե Բոզոյանը, «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր ամուսնուն փուչիկների պատվեր տվել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը: «7000 փուչիկ էր: Ինքը 7000 փուչիկ չէր կարող մենակ փչել ու կապել: Ինքը սկզբից ասել ա. որ էս գազով` հելիումով պիտի փչվի, պիտի 2 մետր բարձրություն ունենա, որ վթար չլինի, իսկ վթարն էլ ինչի՞ց է տեղի ունեցել…»,- ասել է Մ. Բոզոյանը: Հարցին, թե՞ այսինքն` պատվիրատուն ցանկացել է, որ Ս.Բոզոյանը մեթանո՞վ լիցքավորի փուչիկները, Մ. Բոզոյանը պատասխանել է. «Այո, որպեսզի գումարը քիչ լինի, որովհետև հելիումովը թանկ է»: Մ. Բոզոյանի խոսքով` իր ամուսինը վախենում է ճշմարտությունն ասել, այնինչ` ասելիք ունի. «Ճիշտն ասած, էսօր ես իրեն խոսեցրի, ասացի` ճիշտն ասա, դու մի բան գիտես ու չես ասում: Ինքն ասաց` պետք չի, որ ճիշտը պատմեմ»:
«168 ժամ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.