23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մամուլում տարածում գտած 4 դատապարտյալների գործով գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ, այս պահին խմբի աշխատակիցները տեղեկացնում են, որ 4 դատապարտյալներն էլ հացադուլ են հայտարարել: Նրանցից երկուսը կարել են բերանները, երրորդը մատն է կտրել, իսկ չորրորդ դատապարտյալին տեսնել չի հաջողվել, քանի որ նա գտնվում է իր գործով ընթացող դատական նիստին:
Մատը կտրած դատապարտյալը հայտնել է, որ առավոտից իրեն ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել, նույնիսկ ցավազրկող չեն ներարկել: Դատապարտյալները Մարդու իրավունքների պաշտպանին առանձին դիմումներ են ներկայացրել:
Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջինն է արձագանքել տեղի ունեցածին:
Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Վարդան Օսկանյանին որպես գործով մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը դեմ քվեարկելու մասին հայտարարեց քվեարկությունից օրեր անց միայն: Այն էլ ԱՄՆ դեսպան Հեֆերնի Հայաստանի իշխանություններին ուղղված նամակից հետո: «Հիշեցնենք, որ իրեն անկախ հռչակած այս պատգամավորը օրենսդիր մարմնում է հայտնվել օրենքի բացահայտ խախտումով: «ՉԻ»-ն այս մասին ծավալուն հրապարակումներով է հանդես եկել: Հիշեցնենք միայն, որ սովորելով ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում, վերջինս կեղծ տեղեկանք էր ներկայացրել այն մասին, որ այդ ընթացքում բնակվել է Հայաստանում: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ Աղվան Հովսեփյանը հանդես չի գալիս Մարուքյանին անձեռնմխելիությունից զրկելու, նախաձեռնությամբ. ըստ էության Մարուքյանը խաբել է պետությանը` խախտելով ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմը: Ավելացնենք նաև, որ Մարուքյանի պաշտպանը միայն Աղվան Հովսեփյանը չէ. բանն այն է, որ Մարուքյանին հովանավորում է Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, ում հետ Մարուքյանր պարբերաբար հանդիպումներ է ունենամ և նրանից աշխատանքային գործունեության ցուցումներ ստանում: Պատգամավորն այս մասին իր շրջապատում խոսում է առանձնակի հպարտությամբ` տպավորություն ստեղծելով, որ իր «պրոտեժեն» միայն Աղվան Հովսեփյանը չէ: Նրանից բացի գոյություն ունի Ֆլեշի Բարսեղի գործոնը, որն անկախ պատգամավորի համար կարևոր է այնքան, որքան մանդատը»,- եզրափակել է թերթը:
«Չորրորդ ինքնիշխանություն».
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 5-րդ գումարման ԱԺ եւ ոչ մի նստաշրջանի չի մասնակցել։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Նա եղել է խորհրդարանում, բայց ոչ նիստերին մասնակցելու համար։ ԲՀԿ ղեկավարն ընդհանրապես հայտնի է ԱԺ նիստերին չմասնակցելու իր վարքով։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ եթե պատգամավորը չի մասնակցում նիստերին, ապա նա նախապես այդ մասին պետք է գրավոր տեղեկացնի ԱԺ նախագահին։ Երեկ «Ժամանակը» փորձեց պարզել՝ իր բացակայությունների մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Գ. Ծառուկյանը նախապես տեղեկացրե՞լ է։ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել մեր հարցին։ Պատգամավորները նաեւ սովորություն ունեն իրենց բացակայությունների համար «բյուլետեն» ներկայացնել։ Միգուցե Գ. Ծառուկյանը հիվա՞նդ է եղել եւ ներկայացրել է համապատասխան բժշկական թերթիկ։ Թ. Սողոմոնյանն այս հարցին եւս չցանկացավ պատասխանել՝ ասելով, թե պատգամավորների հետ կապված նման տեղեկությունները կամփոփի նստաշրջանի ավարտին»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի (դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ) որոշմամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի գործով նախ կհարցաքննվեն տուժողները, վկաները, ամբաստանյալները, ապա կհետազոտվեն գործի գրավոր փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները:
Մեղադրող Արթուր Դավթյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել և հաջորդ նիստին ապահովել բոլոր տուժողների մասնակցությունը, և յուրաքանչյուր տուժողի հարցաքննել բոլոր մյուս տուժողների ներկայությամբ: Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել 4 տուժողներից 2-ը, տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանը և նրա ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Մեղադրողը նպատակահարմար համարեց, որպեսզի տուժողների հարցաքննության փուլը սկսվի տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունից՝ նա բացակայում էր դատական նիստից: Տուժող կողմը ևս համամիտ էր վերջին առաջարկի հետ, իսկ պաշտպանական կողմը գտնում է, որ հարցաքննությունը կարելի է սկսել նիստին ներկա Գարիկ Սողոմոնյանի հարցաքննությունից:
Միևնույն ժամանակ պաշտպանական կողմում առաջարկներ հնչեցին հետաձգել դատական նիստը տուժողի հարցաքննությանը պատրաստվելու համար:
Դատարանը ևս գտավ, որ այս փուլում տուժողների բացակայությունը խոչընդոտ է դատական նիստը շարունակելու համար, ուստի որոշվեց նիստը հետաձգել և հոկտեմբերի 31-ի դատական նիստին ապահովել բոլոր տուժողների մասնակցությունը և տեղում որոշել տուժողների հարցաքննության հերթականությունը:
«Փաստինֆո»
Շարունակում ենք մեր զրույցը Քրեական դատավարության նոր օրենսգրքի աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի դոցենտ Հրայր Ղուկասյանի հետ.
Կարևոր հարցերից մեկն էլ պարզեցված ընթացակարգերն են, որի մասին կցանկանայի խոսել. Մենք ունենալու ենք պարզեցված նախաքննություն, որն ավելի կարճ ժամկետներում է իրականացվելու: Թեթև և միջին ծանրության հանցագործությունների համար ունենալու ենք արագացված քննություն, որը մի քիչ այլ անվանում ունի. այն նման է այսօրվա արագացված քննությանը, բայց այն կոչվելու է «Համաձայնության վարույթ» այսինքն, երբ մեղադրյալը համաձայնվում է առաջադրված մեղադրանքի հետ և կողմերը սկսում են դատաքննությունը: Իմաստն այն է, որ կողմերը բանակցում են և որոշում, թե ինչ պատիժ պետք է սահմանվի մեղադրյալին և դատարանը ընդամենը նայելով այն հանգամանքին, որ դա չի հակասում օրենքին՝ ընդունում է որոշում:
Ունենալու ենք նաև «համագործակցության վարույթ», որը շատ մեծ տարածում ունի արևմտյան երկրներում՝ հատկապես ԱՄՆ-ում: Երբ որևիցէ հանցագործության մեջ մեղադրվող անձը համագործակցության համաձայնություն է կնքում մեղադրող կողմի հետ և օժանդակում է այդ հանցագործության բացահայտմանը, այսինքն՝ այլ հանցակիցներ բացահայտելու, որոշակի հանգամանքներ պարզելու վերաբերյալ: Ինքը դրա փոխարեն ստանում է որոշակի արտոնություններ, օրինակ. պայմանական դատապարտություն, կամ արդեն սահմանված պատժից մեղմ պատիժ: Բայց, մի հատ շատ կարևոր բայց կա. Համագործակցությունը պետք է լինի միայն շատ ծանր հանցագործությունների բացահայտման դեպքում, օրինակ՝ գողություն կատարած անձը պետք է օգնի սպանություն կատարած անձին, բայց հակառակը չի կարող լինել: Մենք չենք կարող ասել, որ սպանության մեջ մեղադրվող անձը օգնել է խուլիգանության դեպք բացահայտել, ու դրանով մեղմել նրա պատիժը: Սա դրված է ամերիկյան արդարադատության հիմքում, երբ անձը ցանկանում է հանրային օգուտ տալ:
— Այս ամենը շատ լավ է թվում, երբ որ թղթի վրա է գրված, բայց կիարռելու դեպքում արդյո՞ք չեն խաբի տվյալ անձին….
Մեր երկրում կիրառելու դեպքում կարող է բարդություններ առաջանա նաև հարազատների հետ կապված:
— Չեն կարող խաբել, քանի որ համաձայնության դիմած անձը պարտադիր պետք է պաշտպան ունենա, ինքը պետք է խորհրդակցի և կարողանա հասկանալ ի՞նչ է իրեն սպասվում: Երաշխիքներ օրենքը տալիս է: Մնում է ճիշտ հասկանալ ու ճիշտ կիրառել:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ներքին ընթացակարգերի համաձայն 2010 թվականի նոյեմբեր ամսից բանակցություններ են տարվում Ազգային ժողովի պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Տիգրան Վաչիկի Ստեփանյանի հետ` կապված վերջինիս կողմից Բանկի առջև իր ունեցած պարտավորությունները չկատարելու կապակցությամբ:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սկսած 2011 թվականի նոյեմբերից, ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին վանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին:
Քանի որ, Բանկի հաճախորդ Տիգրան Ստեփանյանը գիտակցաբար չի կատարել Բանկի առջև ունեցած իր պարտավորությունները 2012 թվականի ապրիլին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայց է ներկայացրել դատարան պարտքի բռնագանձման պահանջի վերաբերյալ: Արդյունքում հայցը բավարարվել է, դատական որոշումը հրապարակվել է 2012 թվականի օգոստոսին և օրինական ուժի մեջ մտել 2012 թվականի սեպտեմբերին:
Դատական վիճաբանություններից հետո ս.թ. սեպտեմբերի 10-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ դիմում է ներկայացրել դատարան Ազգային Ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:
Շարունակում ենք մեր զրույցը Քրեական դատավարության նոր օրենսգրքի աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի դոցենտ Հրայր Ղուկասյանի հետ.
-Հաջորդ նորամուծությո՞ւնը:
-Մեկ նորամուծություն ևս կա , որը նույնպես մենք համարում ենք հեղափոխական, և որը շատ մեծ դիմադրություների է հանդիպել քննարկումների ընթացքում. դա մեղադրյալին սուտ ցուցմունք տալու իրավունքից զրկելն է:
Ներկայիս քրեական օրենսգիրքը մեղադրյալի սուտ ցուցմունք տալու դեպքում պատասխանատվություն չի սահմանում. դա բերել է երկու մեծ բացասական երևույթի. առաջին՝ հանգեցրել է նրան, որ մեղադրյալի ցուցմունքին բոլորը՝ քննիչ, դատախազ, դատարան, ի սկզբանե նայում են որպես ոչ ճիշտ տեղեկատվության, ասում են՝ քանի որ դու գիտես , որ սուտ կարող ես ասել և դրա համար չես պատժվելու, ուրեմն հավանականությունը շատ մեծ է, որ դու սուտ ես ասում : Երկրորդ՝ դա բերում է նրան, որ մեղադրյալը չարաշահում է իր այդ անպատժելիությունը, այսինքն, երբ մեղադրյալի ցուցմունքը պետք է ստուգվի, նա ինչ-որ փաստերի մասին կարող է տեղեկություն տալ, որը ստուգելուց հետո պարզվում է, որ ճիշտ չէ, ու հետո ինքը ասում է, թե՝ այո, դա էդպես չէր: Այսինքն՝ ինքը մանիպուլացիայի է ենթարկում ձեզ: Չափանիշն այն է, որ ինքը իր ցուցմունքներով չպետք է մոլորության մեջ գցի արդարադատության իրականացման գործընթացը:
Այսինքն՝ նախկինում մեղադրյալը գիտեր, որ ինչ էլ ասեր՝ ճիշտ կամ սուտ, միևնույնն է, դատարանը չէր հավատում դրան իսկ հիմա, եթե նա սուտ ցուցմունք տալու համար առանձին պատասխանատվության ենթարկվի, հարցն ավելի կլրջանա, և բոլորի զգոնությունը կբարձրանա դրանից:
Սուտ ցուցմունքի համար նախատեսվում է երկու տարի, բայց իմ սյուբեկտիվ պատկերացմամբ, պատժաչափը պետք է ավելի խիստ լինի և ընդհանրապես պետք է մարդիկ իմանան, որ արդարադատությանը ստելու համար շատ խիստ են պատժվելու:
Մեղադրյալի ֆունդամենտալ իրավունքն է խոսել կամ չխոսել: Լռելու իրավունքը գալիս է անմեղության կանխավարկածից, որովհետև ասում է. մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, կարող է բացարձակ անգործություն դրսևորել՝ որպես մեղադրյալ, ներառյալ ցուցմունք չտալը և գործի քննությանը որևիցէ կերպ չօժանդակելը: Այսինքն՝ մեղադրյալը պարտավոր չէ որևիցե կերպ օժանդակել գործի քննությանը. դա նշանակում է՝ մեղադրանք եք առաջադրել, գնացեք, ապացուցեք. ես կարող եմ դրանից պաշտպանվել ապացույցներով խոսելով, կարող եմ նաև պաշտպանվել իմ լռությամբ:
Այստեղ օրենքը մեծ ընտրություն է տալիս մարդուն, ինքը հնարավորություն ունի, իր փաստաբանի հետ խորհրդակցելով, որոշի, թե ինչ մարտավարություն ընտրի մեղադրանքից պաշտպանվելու համար:
Այսօրվա նոր նախագծով լռության մասով ոչինչ չի փոխվել, ես կասեի ընդհակառակը, այն իմաստով, որ սուտ ցուցմունքն է դարձել պատժելի և դրանով լռության արժեքը մեծացել է և օրենքն ասում է, որ լռությունը երբևիցե չի կարող մեկնաբանվել անձի դեմ, մյուս կողմից լռության իրավունքը մարտավարություն է, երբ դիմացինը չունի ապացույցներ: Բայց եթե կան 1, 2, 3 ապացույցներ և լռության պայմաններում չես հերքում դրանք, դեռ չի նշանակում, որ այդ ապացույցները հավաստի են, քանի որ դու չես հերքել:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` հոկտեմբերի 19-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, որ համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09.10-ին, Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել և ի պահ է հանձնվել նշված ընկերության պահակին մինչև հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն օրը, ժամը 15.00-ին, պարզվել է, որ առանց համապատասխան թույլտվության պոկվել է ավտոտնակի կապարակնիքը, և ավտոմեքենան փախցրել են, այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածք «ԳԱԶ-13» ավտոմեքենան տեղափոխել է 1959 թ. ծնված Արամ Պ.-ն:
Արամ Պ.-ն ցուցմունքում նշել է, որ ինքն ավտոմեքենան տեղափոխել է 1959 թ. ծնված Գևորգ Ղ.-ի խնդրանքով, քանի որ իմացել է, որ Գևորգ Ղ.-ն այդ մեքենան գնել է աճուրդով և տեղափոխել է վերանորոգելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունն այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մոտակայքում:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ և իր դաշտային օգնական Իրժի Աբերլեի մասնակցությամբ:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ուիլյամ Փրայորը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և գլխավոր դատախազությունը, յուրաքանչյուրն առանձին-առանձին, Գյումրիի քաղաքապետարանից անցյալ շաբաթ պահանջել են 2005-2011թթ. ողջ փաստաթղթային արխիվը:
ԱԱԾ-ի անանուն աղբյուրը «ՀԺ»-ի թղթակցին փոխանցել է, որ այս կառույցին հետաքրքրում է, թե Գյումրիի քաղաքապետարանում ինչպես են ծախսվել պետության կողմից հատկացվող տարեկան մոտ 1.5 միլիարդ դրամ դոտացիոն գումարները: Տեղեկություններ կան, որ դրանք ամբողջությամբ փոշիացվել են, և այդ գործով մեծ աղմուկ կբարձրանա մոտ 1 ամիս անց: Մյուս կառույցները պահանջել են բոլոր այն փաստաթղթերը, որոնցում երևում է, թե քաղաքապետարանն ինչ գործարքներ է կատարել այդ տարիներին, ինչպես նաև ողջ հաստիքացուցակը` աշխատանքային պայմանագրերը, հայեցողական պաշտոններում նշանակումների վերաբերյալ փաստաթղթերը: Կարծիքներ կան, որ նախագահական ընտրություններից առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ է հարուցվելու, և նա հայտնվելու է ճաղերի ետևում: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում` իհարկե:
«Հայկական ժամանակ»
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.