23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հարավկովկասյան երկաթուղում կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ:
ՀԿԵ մամուլի ծառայությունից հայտնում են, թե «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով՝ Վլադիմիր Իվանի Լյոգկին նշանակվել է ֆիրմային-տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետի տեղակալի պաշտոնում:
Մի քանի օր վաղ Եվգենի Ալեքսանդրի Լադոշան նշանակվել է նյութատեխնոլոգիական մատակարարման տնօրինության պետի պաշտոնում:
Եվգենի Ալեքսանդրի Լադոշան ծնվել է 07.05.1967 թ. Բրյանսկի մարզի Ունեչա քաղաքում: 1998 թ. ավարտել է Ռուսաստանի տրանսպորտի պետական բաց տեխնիկական համալսարանը:
Երկաթուղու համակարգում աշխատանքը սկսել 1982 թ.՝ որպես ջերմաքարշի մեքենավարի օգնական: Մինչ «ՀԿԵ» ՓԲԸ-ում նշանակումը զբաղեցրել է «ՌԵ» ԲԲԸ մասնաճյուղի քարշակային շարժակազմի վերանորոգման մոսկովյան տնօրինության նյութատեխնիկական ռեսուրսների մատակարարման համակարգման սեկտորի պետի պաշտոնը:
Նշանակումները պամանավորված են տվյալ ուղղություններում աշխատանքների ակտիվացման եւ արտադրական գործընթացների օպտիլալացման անհրաժեշտությամբ:
Կարեն Ավագյանը Facebook-ի իր էջում գրել է. Օսկանյանի թեման իրավական է, քաղաքական, սոցիալական, առողջապահական, թե տնտեսական, այլևս չի հետաքրքրում մեր գործընկերներին։ Բանն այն է, որ նրանք ավելի «կարևոր» գործով են զբաղված։ Եվ մի կողմ թողնենք այն փաստը, որ Օսկանյանն անընդհատ իր մասին հիշեցնում է տարբեր գրականություններից մեջբերումներով, միևնույն է, կա ավելի հետաքրքիր և «հնչեղ քաղաքական խաղալիք»՝ այսպես ասած, քաղաքական կոնսուլտացիաները։ Սակայն ոչինչ, սա էլ կանցնի։ Զինվենք համբերությամբ և տեսնենք, թե հաջորդ«քաղաքական խաղալիքն» ով կամ ինչն է լինելու։
Նոյեմբերի 7-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արման Գ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 03.00-ին, «Անգլիական» զբոսայգու դիմաց 1986 թ. ծնված Արսեն Ա.-ի հասցեին տվել է հայհոյանքներ և իր «Վալտեր» մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից երեք անգամ կրակել նրա ուղղությամբ:
Արման Գ.-ն ատրճանակը ներկայացրել է ոստիկանության ծառայողներին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։00–ի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Էջմիածին) տեղի կունենա ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) որդու` Մակարի և նրա ընկերների գործով դատավարությունը։
Խոսքը ս. թ. սեպտեմբերի 9-ին՝ ՏԻՄ ընտրությունների օրը կատարված ծեծկռտուքի մասին է, սակայն Մակար Պետրոսյանը մեղադրյալների շարքում չէ, իսկ նրա 3 ընկերները մեղադրվում են խուլիգանության մեջ (258 հ. 3-րդ մաս)։ Ըստ մեղադրանքի՝ Զոհրաբ Եղիկյանը, նրա ընկեր Կառլեն Եղիազարյանը և եղբայր Սպարտակ Եղիկյանը 2012թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, տեղեկացել են, որ համագյուղացի Արման Սարգսյանը հայհոյել է իրենց ընկեր Մակար Պետրոսյանին և վրեժխնդիր լինելու նպատակով վերջինիս հետ գնացել են իրենց գյուղի (Բամբակաշատ) մշակույթի տանը գտնվող ընտրատեղամաս, որտեղ Արմանը եղել է վստահված անձ։ Մակարի խումբը, մտնելով ընտրատեղամաս, հաշվի չառնելով հավաքված քաղաքացիների և ոստիկանների ներկայությունը, կռվի է բռնվել Արմանի հետ, որի ընթացքում հայհոյել է նրան և բռնության ենթարկել՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով Ա. Սարգսյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Ծեծողներից երկուսը կալանավորված են, իսկ գործող գյուղապետի օգնական Սպարտակը ստորագրությամբ ազատ է արձակվել։
Տուժող է ճանաչվել միայն Արման Սարգսյանը, մինչդեռ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ այդ միջադեպից 15 րոպե առաջ էլ Մակարը և նրա համախոհները ծեծի էին ենթարկել նաև գործող գյուղապետի մրցակից Գոռ Մելիքյանի եղբոր որդուն՝ Արամ Մելիքյանին, որն իր հետ կատարվածը պատմել էր ԶԼՄ-ներից մեկին («Հժ»). «… Մեքենայիս դեմը կտրեցին… Առաջինը ինձ մոտեցավ Պետրոսյան Ալիկի տղան՝ Մակարը, իրա զենքն իմ վրա պահած՝ մոտեցավ ես էլ տեղիցս չշարժվեցի… Ինքը մոտեցավ պատուհանից զենքի կոթով հարվածեց քթիս, ինչից հետո իրա հետիններին հրամայեց գալ, նստել իմ մեքենան… Նստեցին մեքենաս։ Մեքենայի մեջ բոլորը սկսեցին ինձ հարվածել։ Ես սկսեցի արնահոսել։ Էդ որ տեսան, ասեցին՝ լավ հերիք ա, ու գնացին… ու որ արդեն գնում էին, էդ Մակարն ասեց. «Հորդ կասես, որ իրան որտեղ տեսնենք՝կպատժենք»»։ Սակայն այս դրվագը գործում չկա։ Ա. Մելիքյանի ազգականներից մեկը լրագրողի հետ զրույցում նշել էր, որ ծեծի շարժառիթը սեպտեմբերի 23-ի ընտրություններում Ալիկ Պետրոսյանին (նրա բարեկամ, գյուղապետ Արբակ Եղիազարյանին) դեմ դուրս գալն է եղել։
«Ժողովուրդ».
ՀՀ կառավարությունը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը, որով կանոնակարգվում է ընդերքի պետական տեսչության գործունեությունը։ Փոփոխությամբ կարգավորվում է ընդերքի օգտագործման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը’ ընդերքի համալիր և ողջամիտ օգտագործման ապահովման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից:
Հաջորդ երկու որոշմամբ հաստատվել են ՀՀ ընդերքի մասին երկրաբանական տեղեկության տրամադրման կարգը, «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունում ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը»։
Փոփոխություն և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում՝ կառավարությունը պարզեցրել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության ոլորտը կարգավորող իրավական դաշտը, նվազեցրել իրավական ակտերի քանակը, սահմանել, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին դեղին հիմնագույնի համարանիշները կարող են տրամադրվել կառավարության’ ավելի վաղ ընդունած որոշումներով հաստատված կարգերի դրույթների հիման վրա։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում է ՀՀ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպմանը։ Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ կհստակեցվեն ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների զննման ընթացակարգերը, կկանոնակարգվեն ուղևորների սպասարկման ընթացքում իրականացվող տեսահսկման միջոցառումները, և կբարձրացվի ավիացիոն անվտանգության մակարդակը։
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրական և գիտատեխնիկական կոոպերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
ԿԳՆ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է. «ԲՀԿ» հայտարարությունը փրկօղակ է ՀՅԴ-ի համար: 2009 թվականից այդ կուսակցությանը հետապնդող քաղաքական պարտությունների շարանը համալրվեց սեփական քաղաքական անզորության մեջ ինքնախոստովանական մենախոսությամբ:
2009 թվականին կոալիցիոն դուռը շրխկացնելով փակելուց հետո ակնհայտ դարձավ դաշնակցականների քաղաքական ֆալսստարտը: Ձախողումների կախարդական շղթան բերեց նրան, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախկինում 3-րդ քաղաքական ուժը վերածվեց ամենափոքր խմբակցության:
Այսօր ՀՅԴ-ն գալիք նախագահական ընտրությունների համար անգամ խորհրդանշական պատվավոր մասնակցության դափնիներին հավակնող սեփական թեկնածություն չունի` մեծագույն ողբերգություն ոչ այնքան ՀՅԴ-ի համար, որքան Հայաստանի քաղաքական մշակույթի և պատմության համար:
Քաղաքաքիրթ երկրներում ներկուսակցական ժողովրդավարության բավարար աստիճան ունեցող կուսակցությունների ձախողված ղեկավարները պաշտոնանկ են լինում՝ տեղը զիջելով նոր դեմքերին, նոր գաղափարներին:
ՀՅԴ-ն իրականում արժանի է ավելի լավ նորագույն պատմության:
Շարունակում ենք մեր զրույցը փաստաբան Տիգրան Հայրապետյանի հետ:
«Վերջերս հնչեղություն ստացավ մեկ այլ գործ ևս. երբ Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Թորոսյանը քաղաքացուն կանչել էր «ռազբորկայի», դատարանի շենքում կարգադրիչների հետ ծեծել էին, հետո առավոտյան էլ գնացել դիմում էին գրել, թե քաղաքացին եկել է, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, պարզապես իրենք կարգի են հրավիրել և ձեռք չեն տվել: Քաղաքացուն կալանավորեցին, ազատազրկման դատապարտեցին խուլիգանության համար: Այդ դեպքում այդքան մարմնական վնասվածքները որտեղի՞ց. դատարանը կամ հետաքննության մարմինը պետք է պարզեր, որովհետև փորձագետի եզրակացություն կա 11, 12 տարբեր մարմնական վնասվածքներ` գլխի վրա, կողի վրա, ոտքերի վրա, ու իրենք ասում էին՝ «Մատով չենք կպել»:
Հետո դատավորն ու կարգադրիչներն, այնպիսի վարկած էին առաջ քաշում, որ հնարավոր չէր դա ուղղակի բացատրել. ասում էին՝ առաջին անգամ եկավ Աշոտը, մենք տեսանք ինքը հարբած է, ասեցինք` գնա, ինքը գնաց, մենք էլ վախեցանք` մտածեցինք, հնարավոր է զենքով հետ գա, կանչեցինք ուժային կառույցի մեր ընկերներին, որ մեզ պաշտպանեն: Բայց իրենք, մի քանի ամիս հետո, որ ցոււցմունք էին գրել, խառնել էին` գրելով, որ` Աշոտը եկավ, մենք բոլորս այնտեղ էիք: Հետո, գրել էին` հենց Աշոտը գնաց, մենք վախեցանք, զանգեցինք, իրենց կանչեցինք:
Հիմա. Մենք կես ժամ իրենց ասում ենք` այդ դեպքում, որն է ճիշտը, Աշոտն առաջին անգամ եկավ, մնացած աշխատողներն այնտեղ էին, թե` զանգեցինք, կանչեցինք եկան, ո՞նց կբացատրեք:
Կես ժամ` ոչ ոք չէր պատասխանում այդ հարցերին ու այդպես էլ չիմացանք` ոնց է եղել, այսինքն՝ չբացահայտվեց, չպարզվեց, թե Աշոտի մարմնական վնասվածքները որտեղից են եղել. իրեն դատապարտեցին խուլիգնության համար: Աղմուկը շատ էր ու դատախազությունը չորս ամիս հետո խափանման միջոց կալանավորումը փոխեց:
Ի դեպ, Աշոտը պաշտոնով մարդ էր` մարզպետարանում` հիվանդանոցի ֆինանսական տնօրեն էր: Ինքը հացադուլ արեց, հետո դատախազությունը հասկացավ, որ մամուլը շատ արձագանքեց, միայն դա էր պատճառը որ կալանավորումը փոխեցին.Այլ դեպքում դա էլ չէր լինի: Հիմա այդ գործն էլ պետք է գնա Եվրոպական դատարան:
Այսինքն, մեր դատարանները չեն պատճառաբանում իրենց դատական ակտերը ու այն մարդիկ, ովքեր այս ոլորտի մեջ չեն ինչ-որ խելացի բան ասում են, այդ մարդիկ գլուխները շարժում են ,մտածում են` սա էլ է տեսակետ, ու մենք այսպես 5 — 7 տարի է գնում ենք առաջ` հանձինս մեր Վճռաբեկ դատարանի:
Վճռաբեկ դատարանը պարծենում է իր նախադեպային որոշումներով. ուրեմն մի այսպիսի նախադեպային որոշում կայացրեց ` մեկ սենյականոց բնակարանը պատկանում է երեք հոգու, երեք սեփականատեր ունի, համասեփականատերերից մեկն ասել էր. «Ես իրենց բաժինն օգտագործում եմ արդեն երկար ժամանակ», որպեսզի ապացուցի, որ սխալ է այս հետևությունը, բոլոր գործի նյութերով հաստատվում էր, որ 20 տարի ինքն է մենակ ապրում իր ընտանիքով:
Դատարանը գրել էր` քանի որ այդ մեկ սենյականոց բնակարանը չի բաժանվել երեք մասի, ինքը չի կարող ասել, որ նրանց բաժինն էլ է օգտագործել և այդ հիմքով մերժեց:
Այսինքն, սա նույնն է, որ ձմերուկը երեք հոգու է պատկանում, մեկն ասի` ես եմ կերել ամբողջը, դատարանն էլ ասի` դու չես կարող ասել իրենց մասն էլ ես կերել, որովհետև իրենց մասը չեն առանձնացրել` չեն որոշել, որն է իրենց մասը, ոնց կարող ես ասել` կերել եմ:
Այսպիսի որոշումներ է կայացնում մեր վճռաբեկ դատարանը.մեր Սահմանադրական դատարանի նախագահը` Գագիկ Հարությունյանը մի օր ասաց` «Սա իրավական խայտառակություն է», շատ մեղմ ասեց. սա ոչ թե իրավական խայտառակություն է, այլ` հանցագործություն:
Այսինքն, Վճռաբեկ դատարանի հովանավորությամբ, մնացած դատարանները այս դիրքորոշումն են բռնել: Ստացվում է, կարևոր չէ` դու տրամաբանական պատճառաբանես, կարևոր է, որ ինչ-որ բան ասես կամ չասես: Ավելի անվտանգ է` չասես, որովհետև, չեն կարող ասել` սխալ ես ասում. Ինքը չի ասում ու դա անցնում է մեզ մոտ:
Շարունակելի…
Լիլիթ Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է. Թուրքական լրատվամիջոցները և նրանց հետևած մի շարք լրատվամիջոցներ շտապել են (կամ էլ մտածված) լուրեր տարածել, թե իբր թուրքական կողմի պահանջով Հայաստանից Սիրիա ուղևորվող “Օգնիր եղբորդ’ նախաձեռնության հումանիտար բեռով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Էրզրումում։
Իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն։ Ըստ թուրքական կողմի հետ նախապես ձեռք բերված և հաստատված թռիչքային պլանի, մեր օդանավը պիտի վայէջք կատարեր Էրզրումում՝ անցնելու համապատասխան զննում։ Այդպես էր նաև նախորդ անգամ։
Մեր գլխավոր և միակ խնդիրը հումանիտար աղետ ապրող Սիրիահայ համայնքին և առհասարակ կարիքավոր սիրացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելն է, ինչին և ուղղված էլ մեր նախաձեռնությունը։
Հավատում ենք, որ այս անգամ էլ ինքնաթիռը բարեհաջող տեղ կհասնի և կվերադառնա՝ իրականացնելով մեր մարդասիրական առաքելությունը։
Քաղաքական կոնսուլտացիաներ….
Մենք միգուցե չենք կարող այնքան սուրբ դառնալ ,որ սիրենք ու ներենք մեր թշնամիներին,բայց գոնե մեր առողջության և երջանկության համար, եկեք մոռանանք և ներենք նրանց…
Մի շարք քաղաքական ուժեր արդեն հայտարարել են առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ նախապատրաստվող համագումարների մասին, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Մասնավորապես, հայտնի է, որ դեկտեմբերին կայանալու են ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության, ՀՅԴ-ի, «Ժառանգություն» կուսակցության համագումարները։ Ե՞րբ է Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում նման միջոցառում անցկացնել՝ առաջիկա ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը հանրությանը ներկայացնելու համար։ Երեկ այս հարցին Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ նման միջոցառում անելու որոշում դեռ չկա։
Գործընթացները շատ արագ են զարգանում, եւ ըստ դրա՝ մենք մեր որոշման մասին կհայտնենք»։ Ընդ որում, ըստ Մուսինյանի, իրենց մասնակցության ձեւաչափի մասին հայտարարությունը Կոնգրեսը կարող է անել կամ համաժողովի, կամ էլ, չի բացառվում՝ հանրահավաքի ժամանակ»,- գրում է «Հայկական ժամանակը»։
«Հայկական ժամանակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.