23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է.
«Նաիրիտ գործարանի նախկին աշխատակից Կարեն Իսրաելյանը դիմել է դատարան գործարանի կողմից տարիներ շարունակ իրեն չվճարված աշխատավարձի գումարը ստանալու համար։ Դատարանը կայացրել է բռնագանձնման վճիռ, որի հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը /ԴԱՀԿ/ կատարողական վարույթ է հարուցել։ Արդյունքում արգելանք է դրվել գործարանին պատկանող գույքի վրա, այնինչ ըստ օրենքի արգելանքը պետք է դրվեր դրամական միջոցների վրա, ինչը ԴԱՀԿ ապահովող ծառայության առաջնահերթ պարտավորությունն էր։ Հարկադիր կատարողների կողմից օրենքի հստակ պահանջի ակնհայտ խախտման հետևանքով էլ Կարեն Իսրաելյանին հասցվել է զգալի նյութական վնաս՝ առ այսօր նրան չի վճարվել 5 600 000 դրամ։
Կարեն Իսրաելյանը դիմել Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով նրա միջնորդությունը` պարտավորեցնել ԴԱՀԿ ապահովող ծառայությանը կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունը:
Պաշտպանը գրություններ է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ որպես ԴԱՀԿ ապահովող ծառայությունը վերահսկող մարմին, սակայն Պաշտպանի միջնորդությանն ի պատասխան Արդարադատության նախարարության կողմից այդպես էլ չի ապահովվել պարտապան ընկերության դրամական միջոցների վրա արգելանքի կիրառումը: Արդյունքում, Պաշտպանը Արդարադատության նախարարությունից պահանջել է վերացնել Կարեն Իսրաելյանի իրավունքի խախտումը և միաժամանակ պատասխանատվության ենթարկել խախտումը թույլ տված հարկադիր կատարողներին»:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Հայկական Վարկածի» հետ զրույցում մի հետաքրքիր քաղաքացիական գործի մասին պատմեց. այդ տիպի գործերն այնքան շատ են հանդիպում մեր իրականության մեջ, որ որոշեցինք մանրամասնել:
Նախ, փաստաբանն ասաց, որ քաղաքացիական գործերով, մարդկանց մեծ մասը զոհ է գնում մանիպուլացիայի և շատ դեպքերում սադրանքի է ենթարկվում հենց հարազատի կողմից:
Հատկապես տարածված քաղգործերից է, երբ անձինք տոկոսով գումար են վերցնում, առանց մտածելու բնակարաններ են գրավ դնում, թղթեր են ստորագրում ու ընկնում «կրակը»: Ինչպես ստորև բերվող դեպքում է, հանկարծ պարզվում է, որ իրենց տները, առանց իրենց գիտության՝ վաճառել են: Դե հետո արդեն դատ- դատարան, արդյունքում՝ մարդկիկ մնում են առանց բնակության վայրի:
«Այս դեպքում տոկոսով գումար տվողը բժիշկ է: Իմ վստահորդները` մայրը և որդին, փեսային օգնելու համար, նրա խնդրանքով, որը գործ սկսելու համար գումար չուներ, ստորագրել են, որ իրենց բնակարանը երաշխավորում են՝ որպես գրավ, որպեսզի փեսան տոկոսով գումար վեցնի:
Այսինքն՝ գումար են վերցնում ` 5, 7, 10 տոկոսով, սակայն ձևակերպումը այլ կերպ է լինում՝ բնակարանի առուվաճառք:
Այս դեպքում, ի՞նչ է տեղի ունեցել. բավականին բարձր տոկոսադրույքով գումար են ձևակերպել: Փեսան չի կարողացել ամբողջությամբ հետ վերադարձնել գումարը, որից հետո շատ արագ` մի քանի ամսվա ընթացքում,բնակարանը մեկը վաճառել է մեկին, մեկը`մյուսին, այսպես, երեք ձևական առուվաճառք են ձևակերպել:
Բանն այն է, որ բնակարանը վաճառել են, սակայն ոչ ոք չի եկել, բնակարանը չի տեսել, իսկ այդ բնակարանում ապրում են ութ հոգի` ամուսիններ, իրենց երեխանները, թոռները և տատը:
Այժմ դիմել են դատարան` նրանց վտարելու պահանջով, հասկանալի է, սա սովորական գործ է` պետք է, որ դատարանը քննության առարկա դարձնի:
Այս գործի հետաքրքրությունն այն է, որ դատավորն շահագրգռված էր գործով. իրենք ասում են` գնել ենք բնակարանը, վտարեք իրենց, որովհետև իրենք անօրինական են ապրում: Մենք հակընդդեմ հայց ներկայացրեցինք, մեր պահանջն այն էր, որ ձևական է եղել այդ առուվաճաառքի գործարքը, իրականում տոկոսով գումար է տվել, ու այդ գումարի մեծ մասը վերադարձվել է` մնացել է քիչ` հինգ հազար, յոթ հազար դոլար, մոտ երեսուն հազար դոլարից, գործարքի իրական հետևանքները կիրառեք, և թող բնակարանը պարտավորության դիմաց գրավ դրվի, մինչև ամբողջ գումարը կփակվի:
Բայց դատարանն այնքան շահագրգռված էր, որ մեր պահանջն անհիմն համարեց` ոչ թե մերժեց, այլ չքննեց` ասելով՝ այս երկու պահանջներն իրար հետ կապ չունեն` առանց հիմնավորելու, իրականում ակնհայտ է, որ այդ գործերը շատ կապված են:
Սա բացահայտ խախտում է, այսինքն, գործի քննության ժամանակ մի կողմն ասում է` իմն է տունը, մյուս կողմն էլ ասում է` մենք ոչ մի անգամ չենք տեսել, որ գան տունն առնեն. այդ ինչպե՞ս է պատահում` երեք հոգի տունը առնեն, ոչ ոք չգա տեսնի քանի սենյակ է, վերանորոգված է, թե ոչ:
Օրենք կա, երբ դատարանը քննում է, տեսնում է, որ գործարքը ոչ թե առուվաճառք է, այլ փոխառության պայմանագրով գումար են տվել, կիրառում է այդ օրենքը, սակայն այս դեպքում դատարանն այնքան շահագրգռված էր, որ անձի հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքը խախտեց:
Այսինքն, սա այն դեպքն է, երբ անձը դիմում է դատարան և դատարանը բողոքը չի վերցնում, սա սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում է: Իսկ այդ խախտում կատարած դատավորին` Իսկուհի Վարդանյանին, Մալաթիա- Սեբաստիայի առաջին ատյանի դատարանից տեղափոխեցին Վերաքննիչ դատարան` պաշտոնը բարձրացրեցին:
Դատավոր Վարդանյանը գործը քննեց` վտարման վճիռ կայացրեց, իսկ մեր միջնորդությունը չքննեց. և այդ ամենը այնքան արագ տեղի ունեցավ, որ մենք չհասցրեցինք մեր իրավունքները պաշտպանել:
Դիմեցինք Վերաքննիչ դատարան: Վերաքննիչում գործը քննում էին երեք դատավորներ`նախագահող Նարինե Բարսեղյան, Արսեն Մկրտչյան, Գոհար Մատինյան:
Օրենքն այսպիսի կետ ունի, որ եթե նույն հարցով ուրիշ գործ է քննվում, Վերաքննիչ դատարանը պետք է կասեցնի տվյալ գործի քննությունը , եթե մյուս գործը կարևոր է, կամ,գոնե, զուգահեռ քննվի` հարյուր դեպքից, հարյուրը կասեցվում է:
Դատարանն առաջին անգամ մերժեց, երկրորդ անգամ գրավոր ներկայացրեցի, գնացին խորհրդակցական սենյակ, հավանաբար, ինչ-որ տեղեր զանգելուց հետո եկան ու որոշեցին` չպետք է կասեցվի, պետք է շարունակվի գործի քննությունը` առանց քննելու մեր հիմնական պահանջները, այն է` այնտեղ կան երեխաներ, ովքեր չեն կարող պաշտպանել իրենց շահերը, մարդիկ, որ ծնվել են այդտեղ, երկար ժամանակ ապրել են, ինչ-որ տեղ, ունեն օգտագործման իրավունք և եթե վտարում ես այդ անձանց, պետք է փոխհատուցում վճարես:
Այս հարցերը չքննվեցին ընդհանրապես:
Մեր դատարաններում ամենատարածված ձևը ո ՞րն է` քանի որ չեն կարող քննել ու մերժել, նրանք պարզապես չեն քննում գործերը, իրենք ձև են ընդունում, թե չկա այդպիսի պահանջ` ջայլամի քաղաքականություն են վարում և իրենց թվում է, թե հմտություն է, որ իրենք կիրառում են, բայց այդ հմտության պատճառով է, որ Եվրոպական դատարաններն այսքան որոշումներ են կայացնում, մասնավորապես, օգտագործման իրավունքի հետ կապված 4-5 որոշում է արդեն կայացրել:
Հետո գործը կասեցնելու մասին որոշումը բողոքարկեցինք Վճռաբեկ դատարան, բնականաբար, դատարանն ասաց` մենք այդպիսի գործեր չենք քննում:
Այսինքն, մեր դատարաններն այնքան շահագրգռված են, որ նրանց որոշումները ողջամիտ տրամաբանություն չունեն, ստացվում է` մարդկանց պետք է վտարեն, հետո մի քանի ամիս հետո դատարանը կորոշի, որ ինքը սեփականատեր է, նորից այն մեկին կվտարի…սա դատավորների կանխակալ վերաբերմունքն է, քանի որ գործի հետևում ի դեմս բժիշկի կանգնած է պետական պաշտոնյա, և մի քանի ընտանիքի իրավունք կոպտորեն ոտնահարվում է:
Մեր դատարանները չեն հիմնավորում իրենց որոշումները, ու դա նրանց ամենամեծ բացթողումն է: Այսինքն` դու տաս տարբեր հիմնավորումներ ես բերում դատարան, նրանք անդրադառնում են մեկին, երկուսին կամ ոչ մեկին չեն անդրադառնում` լրիվ ուրիշ հիմնավորում են բերում ու չեն հերքում բերված հիմնավորումները. սա պատճառաբանված դատական ակտ կայացնելու կոպիտ խախտում է»,- իր նկատառումները ներկայացրեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Գործի վերաբերյալ զրուցեցինք նաև տուժող Ռուբեն Սևոյանի հետ, որը մեզ հետ զրույցում պատմեց. « Սկզբում չգիտեի, ես գիտեի պետական բանկ է, քանի որ միջնորդ կար, բայց պարզվեց, որ անհատ է` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցի զինվորական բաժանմունքի վարիչն է՝ Տիգրան Նազարյանը: Առաջին ատյանով ինձ վտարել են, Վերաքննիչով վտարել են:
Մենք այդ տան մեջ ենք ապրել ու երեք տարի մեզ ոչ ոք չի անհանգստացրել, սակայն մեր թիկունքում առուծախ են արել: Քանի որ բժիշկը հայտնի մարդ է` չի ցանկացել անունը շոշափվի, նրանք Պողոսյան Մարինայի անունով են անել տվել, որն այդ գործի մեջ հմուտ է, սկզբում իր կնոջ՝ Ռուզաննա Նազարյանի անունով էր, հիմա փոխել են Պողոսյան Մարինայի անունով»,- մանրամասնեց տուժող Սիմոնյանը:
Աննա Սարգսյան
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նստավայրը՝ Եղվարդ)՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօրվա դատավճռով Կոտայքի նախկին փոխմարզպետ Լևոն Միքայելյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման:
Մեղադրող կողմը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով, իսկ պաշտպանական կողմը միջնորդել է պատիժ նշանակել տուգանքի կամ նվազագույն՝ 3 ամիս ժամկետով ազատազրկման տեսքով՝ արդեն իսկ կրած պատիժն, ըստ պաշտպանական կողմի, լիուլի բավարար է:
Ըստ մեղադրանքի, Լևոն Միքայելյանն, աշխատելով ՀՀ Կոտայքի մարզպետարանում որպես մարզպետի տեղակալ, հանդիսանալով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների գործունեությունը համակարգող, այսինքն՝ մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ՀՀ Կոտայքի մարզի դպրոցների երեք և առողջապահական կազմակերպությունների երկու տնօրենների օգտին գործողություն կատարելուն նպաստելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար 2005թ. նոյեմբերից մինչև 2012թ. հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում ութը դրվագով նրանցից անձամբ ստացել է տարբեր չափերով կաշառք:
«Փաստինֆո»
Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը և հայտնել, որ 2012թ. մարտ ամսին Կառավարության համապատասխան որոշմամբ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին օտարվել է Մոսկովյան 33ա հասցեում գտնվող շենքի մի հատվածը, որի մաս են կազմում շենքի աստիճանավանդակներն ու միջանցքը: Այս որոշման արդյունքում շենքի մյուս սեփականատերերը զրկվել են տվյալ աստիճանավանդակներից ու միջանցքից օգտվելու հնարավորությունից։
Պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, որպեսզի նրանք կարողանան օգտվել այդ տարածքներից «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն պետք է նրանց հետ կնքի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագիր: Մինչդեռ, համաձայն ՀՀ օրենսդրության՝ շենքի աստիճանավանդակներն ու միջանցքները հանդիսանում են ընդհանուր օգտագործման տարածքներ, որոնցից իրավունք ունեն օգտվել շենքի բոլոր սեփականատերերը, իսկ գույքի սեփականատիրոջ հետ անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագիր կնքելն իրավաչափ չէ: Դեռ ավելին, Կառավարության որոշմամբ այդ տարածքների տրամադրումը «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին շենքի մյուս սեփականատերերի սեփականության իրավունքի խախտում է, քանի որ ըստ օրենքի շենքի ընդհանուր օգտագործման տարածքը տվյալ շենքի բոլոր սեփականատերերի սեփականությունն է:
Վերոնշյալ խնդրի կապակցությամբ Պաշտպանը մի քանի անգամ հարցումներ է ուղարկել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, որտեղից այդպես էլ հստակ չի պարզաբանվել Կառավարության տվյալ որոշման իրավաչափությունը։ Չի հստակեցվել նաև այն հանգամանքը, որ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին գույքն օտարելիս հաշվի չի առնվել շենքի մյուս սեփականատերերի համաձայնությունը: Պաշտպանը նաև առաջարկել է Պետական գույքի վարչությանը հանդես գալ Կառավարության տվյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով, սակայն խնդիրը այդպես էլ լուծում չի ստացել և շենքի սեփականատերերի իրավունքները դեռ մնում են ոտնահարված։
Շարունակում ենք մեր զրույցը Տիգրան Հայրապետյանի հետ.
Օրինակ, տեսեք, Իսկուհի Վարդանյանը, որին իբրև լավ դատավոր տեղափոխել են Վերաքննիչ դատարան, այնքան հեռու է դատական համակարգից:
Իր կամայական վճիռներից է ձևավորվել համոզմունքս, կարող եք վերցնել, կարդալ ու մի իրավաբանի ցույց տալ` առնվազն մի 20 կոպիտ խախտում կնշի այդ վճիռի մեջ: Ինքը երևի խորհրդային ժամանակների դատավոր է, այդ ժամանակից օրենքներ չի կարդացել, եթե կարդար էլ, չէր կարող, հավանաբար, լավ յուրացնել, որովհետև նախկին խորհրդային միության ժամանակ իրավաբանական ֆակուլտետ ուրիշ սկզբունքներով էին ընդունվում` ընդունվում էին, ոչ թե խելքի, այլ ուրիշ չափորոշիչների շնորհիվ:
Առաջին ատյանում շատ երիտասարդ դատավորներ կան, որոնք ընդունակ են, որոնք գիտեն օրենքները, բայց այդ որոշումները, դատավճիռները, բողոքարկվում է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանում տասնհինգ հոգի են: Հայաստանի որ մասից, որ բողոք է բերվում, այդ տասնհինգ հոգին են քննում:
Իսկուհի Վարդանյանը հիմա ամեն օր 20-30 որոշում է կայացնում ու այդ որոշումները նա կայացնում է որոշակի գործոններից ելնելով:
Վերաքննիչ դատարանը հետևում է Վճռաբեկ դատարանի օրինակին: Ի՞նչ է անում Վճռաբեկ դատարանը` ինքը չի քննում գործերը, ինքն ասում է` ես չեմ քննում գործերը, ես այն գործն եմ քննում, որը գտնում եմ օրենքի կիրառության համար պիտանի:
Վերաքննիչ դատարանն էլ հենց այնպես չի քննում գործերը, Առաջին ատյանը ինչ որոշել է` որոշել է, եթե Առաջին ատյանի որոշաումից այլ բան ես ակնկալում ուրեմն պետք է գտնես «ճանապարհը»:
Կոնկրետ` մի քանի շաբաթ առաջ Վերաքննիչ դատարանի երեք դատավորների նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ ես դիմել եմ նախագահին, որ իրենց լիազորությունները դադարեցվեն ու, որպեսզի արդարությունը վերականգնվի կամ հետագայում ստուգեն, քրեական գործ հարուցելու վարույթ կա, թե ոչ:
Բայց նախևառաջ իրենց լիազորությունները անպայման դադարացվեն, քանի որ ակնհայտ կոպիտ կամայականություն են կատարում: Սակայն պատասխան չկա` արդեն մեկ ու կես ամիս է , անգամ` թեթերում գրվեց այդ բաց նամակը, հետո այդ ձևով ուղարկեցինք, բայց պատասխան չկա:
Այսինքն, նախագահը հավաքում է, դատավորներին ասում է, որ պետք է` խիստ լինեք, խիստ դատեք, բայց հարց է` զեկուցվո՞ւմ է իրեն այս բոլոր խախտումների մասին:
Ասեմ, ՀՀ-ն չունի այդպիսի խնդիր. եթե եվրոպական երկրներով վերցնենք, առաջին կամ երկրորդ տեղում է, որ շատ արագ է քննում գործը` հապճեպ, առանց պատճառաբանելու, իրենք խնդիր չունեն:
Նախագահին ներկայացրել են դատական համակարգի բաց տեղերը, դրանցից մեկը դատարանների ողջամիտ ժամկետը խախտելուն է վերաբերվում, այսինքն` գործերի ձգձգելուն: Իբրև թե բնակչությունը դժգոհում է դրանից, սակայն դրանից չէ, որ դժգոհում է. Նայում ենք Եվրոպական դատարանի վճիռները` ողջամիտ ժամկետի խախտումը վեց, յոթ, ութ տարին է. մեզ մոտ բոլոր գործերը վեց ամսում, ամենաշատը` մի տարում վերջանում է: Ճիշտ է, հազվագյուտ քրեական գործեր են լինում, որ երկու և կես տարի ձգվում է: Դա համատարած խախտում չէ, մեզ մոտ խախտումներ կան ուրիշ հարցերում:
Նախագահն ամեն անգամ, որ խոսում է` ասում է` արագ քննեք, դատարանները մի ծանրաբեռնեք, բայց այդպիսի խնդիր մենք չունենք:Քրեական գործերում խնդիրն այդ ողջ ընթացքում անձին կալանքի տակ պահելուն է վերաբերվում:
Դա ձեռք է տալիս Վճռաբեկ դատարանին, որովհետև Վճռաբեկ դատարանը իր որոշումների վերջում գրում է` «Քանի որ անձը իրավունք ունի այլ գործի քննության, ես էլ չեմ բեկանում, հետ ուղղարկեմ, որ քննվի, ես ժամկետը խնայելու համար, որոշում եմ միանգամից փոխել», ու ինքը միանգամից փոխում է` ինչ ուզում, գրում է:
Վճռաբեկ դատարանը ներկայացնում է ամբողջ իրավաբանական հանրությանը, ամբողջ մարդկությանը, թե իբր քաղաքացիների դժգոհությունը վերաբերվում է ժամանակի խնդրին, այնինչ քաղաքացին դժգոհ է անարդարությունից:
Մի քանի տարի առաջ ուրիշ վարկած էին առաջ քաշում, ասում էին` երկու կողմ են, եթե որոշում է կայացվում, միշտ էլ մեկնումեկը դժգոհ է մնում, դրա համար այսքան դժգոհություններ կան:
Բայց այդպես չէ, նույնիսկ այն անձը, որը համոզված է, թե դատական ակտն արդար է, ինքը հաղթելու է, միևնույնն է դժգոհ է մնում, քանի որ նա դրա համար ստիպված է վճարել. այսինքն ինքը գնում է արդարությունը:
Շարունակելի…
Աննա Սարգսյան
Տիգրան Ուրիխանյան. Փորձեցի հնարավորինս կոռեկտ արձագանքել իրենից ընդդիմություն ձևացնող պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի անպարկեշտ շահարկումներին, բայց արի ու տես, որ կամ չի հասկանում, կամ էլ չի ցանկանում հասկանալ, իսկ որոշ դժկամների սեփական «բարձրախոսները» արդեն դրա հիման վրա սկսել են նույնիսկ սեփական ֆանտազիայի ներքո վերլուծություններ անել:
Դե ուրեմն ստացեք ինչ որ ուզում էիք: Որ ամբողջ ազգով պայքարում էինք, որպեսզի ընդունվի «սաֆարովյան լկտիության» դեմ ԱԺ հայտարարությունը, միակ մարդը, ով դեմ քվեարկեց Զարուհի Փաստանջյանն էր, թե՞ կարծում եք, որ մարդկանց հիշողությունը կարճ է: Իսկ հիմա թե ինչու Զարուհին չներկայացավ իր իսկ հեղինակած նախագծի քննարկմանը, լավ իմանալով, որ ձայների հարաբերակցությունը այն ժամանակ թույլ է տալու անցկացնել նախագիծը, ընդ որում, նորից կրկնում եմ, այն նիստին, որին ես ներկա էի: Որովհետև նրան հորդորել էին չներկայանալ: Դե թող կանգնի հանրության առջև ու ասի, որ այդպես չէ և կստանա իր իրական կերպարի մասին փաստացի նկարագիր ու թող չկասկածի, որ իր մութ խաղերի մասին կարող է ինչ-որ բան հայտնի լինել ոչ միայն իրեն: Ցանկանու՞մ եք իմանալ որտեղ էր Զարուհին այն պահին: Ասեմ: Հենց այն ԵԺԿ-ի կանանց կոնֆերանսին որի փոխնախագահն էլ Հունգարիայի վարչապետն էր, որն էլ իր թեթև ձեռքով ծախեց եվրոպական արժեքները Ռամիլ Սաֆարովով հանդերձ: Դե ուրեմն պետության հաշվին արտասահմաններում «թրև եկող» պատգամավորուհուն կրկին հորդորում եմ զուսպ մնալ ու սեփական մեղքերը չփորձել բարդել 24 ժամ պարտաճանաչորեն աշխատող մարդկանց վրա: Իսկ իմ քվեարկություններին թող հետևի ժողովուրդը, ու ամեն ինչի պատասխանը կստանա և ամեն բան կնկնի իր տեղը:
Ավելին ասել չեմ ցանկանում , որովհետև չեմ պատրաստվում կնոջը ավել բան ասել, իսկ նրանց ովքեր փորձում են շարունակել շահարկել այս թեման ու անձնական վիրավորանքներ հայտնել հուշեմ, որ եթե նրանք կանայք չեն, ապա թող առավել զուսպ ու զգույշ լինեն, կարող է իրենց հանդեպ արտահայտումներում այնքան էլ կաշկանդված չլինենք:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Հայաստանի մարզերում գտնվող պատմական հուշարձանները Երևան տեղափոխելու մասին կառավարության որոշումը, ինչպես նաև այդ թեմայի վերաբերյալ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ոլորտը համակարգող փոխնախարար Արև Սամուելյանի մեկնաբանությունները, որոնք մեծ կասկածի տակ են դնում այդ պաշտոնները զբաղեցնեղ անձանց կոմպետենտությունը:
«Չենք լռելու»-ն պահանջում է Հասմիկ Պողոսյանի և Արև Սամուելյանի հրաժարականը՝ հույս հայտնելով, որ մեր հին երկրի մշակույթն ապագայում անգամ սարսափելի երազում չի տեսնի նման համակարգողների»:
Վերջին օրերին Մեղրիում համառորեն լուրեր են պտտվում, թե այնտեղ հոկտեմբերի վերջին ճոխ որս Է կազմակերպել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ Շախտի Ռուբոն, ով Նեմեց Ռուբոյի խնամին Է։ Ըստ տարածված լուրերի, վերջինս հոկտեմբերի վերջին մի խումբ զինվորականների հետ, որոնց թվում է եղել նաև ռուս գեներալ, Մեղրիում քարայծի որս են արել։ Անկախ այն բանից, թե լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը, նշենք, որ Ռուբեն Խլղաթյանը որսի սիրահար Է և հաճախ Է շքախմբով մեկնում այդ կողմերը՝ լիցքաթափվելու: Սակայն վերոնշյալ դեպքն այնքանով Է ուշագրավ, որ նրա որսորդական սիրո զոհն են դարձել քարայծերը, որոնք գրանցված են Կարմիր գրքում՝ որպես անհետացող տեսակ, և նրանց որսն օրենքով արգելվում Է։
Այս տեղեկության իսկությունը փորձեցինք ճշտել որսորդ Ռուբեն Խլղաթյանից, ով լսելով, որ իր զրուցակիցը ՝ լրագրող Է, իսկույն վրա տվեց. ««Հրապարակ» թերթի հետ օրը գիշերով զրույցի կարիք չունեմ ես, կամ վաղը, կամ երկուշաբթի, ես հիմա իմ օջախում եմ»։ Մեր հարցին, թե օրերս եղե՞լ է Մեղրիում, կտրուկ «ոչ» պատասխանեց, երբ նշեցինք՝ որսի նպատակով, Խլղաթյանն անջատեց հեռախոսը։ Մեղրիի նախկին քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանն Էլ, ով լիազորությունները պատրաստվում Է հանձնել նորընտիր Արշավիր Հովհաննիսյանին՝ նոյեմբերի 13-ին, ասաց, որ ինքը հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 3-ը Երևանում է եղել և նման տեղեկություն չունի։ Ոստիկանությունից էլ հայտնեցին, թե Մեղրիում որս այս տարի գրանցվել է ամռանը, այն էլ՝ վայրի խոզի։ Սա զավեշտալի պատասխան է, իհարկե, քանի որ այս կողմերում որս մշտապես է կատարվում, բայց դե, ոստիկանությունը միայն շարքային քաղաքացիների որսագողությունն է գրանցում։ Հուսով ենք, որ Ռուբեն Խլղաթյանը թեմայի մասին լիարժեք զրույցի կարիք, ինչպես վստահեցրեց ինքը, կունենա երկուշաբթի։
«Հրապարակ».
Վճռաբեկ դատարանը պարծենում է իր նախադեպային որոշումներով. ուրեմն մի այսպիսի որոշում կայացրեց նախադեպային` մեկ սենյականոց բնակարանը պատկանում է երեք հոգու, երեք սեփականատեր ունի, համասեփականատերերից մեկն ասել էր, որ` «Ես եմ իրենց բաժինն օգտագործում եմ արդեն երկար ժամանակ», որպեսզի ապացուցի, որ սխալ է այս հետևությունը, բոլոր գործի նյութերով հաստատվում էր, որ 20 տարի ինքն է մենակ ապրում իր ընտանիքով:
Դատարանը գրել էր` քանի որ այդ մեկ սենյականոց բնակարանը չի բաժանվել երեք մասի, ինքը չի կարող ասել, որ նրանց բաժինն էլ է օգտագործել և այդ հիմքով մերժեց:
Այսինքն, սա նույնն է, որ ձմերուկը երեք հոգու է պատկանում, մեկն ասի` ես եմ կերել ամբողջը, դատարանն էլ ասի` դու չես կարող ասել իրենց մասն էլ ես կերել, որովհետև իրենց մասը չեն առանձնացրել` չեն որոշել, որն է իրենց մասը, ոնց կարող ես ասել` կերել եմ:
Այսպիսի որոշումներ է կայացնում մեր Վճռաբեկ դատարանը.մեր Սահմանադրական դատարանի նախագահը` Հարությունյանը մի օր ասաց` «Սա իրավական խայտառակություն է», շատ մեղմ ասեց. սա ոչ թե իրավական խայտառակություն է, այլ` հանցագործություն:
Այսինքն, Վճռաբեկ դատարանի հովանավորությամբ, մնացած դատարաններն այս դիրքորոշումն են բռնել: Ստացվում է, կարևոր չէ` դու տրամաբանական պատճառաբանես, կարևոր է, որ ինչ-որ բան ասես կամ չասես: Ավելի անվտանգ է` չասես, որովհետև, չեն կարող ասել` սխալ ես ասում. Վճռաբեկը չի ասում ու դա անցնում է մեզ մոտ:
Մենք դատարանում հայց ենք ներկայացնում, որ Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել, ասում է, որ սա այնպիսի իրավունք է, որ պետք է փոխհատուցում տրվի, մեր դատարաններն էլ աշխատում են Եվրոպական դատարաններին չկպչել:
Իմ կարծիքով, այս ամենի մեղավորը Վճռաբեկ դատարանն է, որ այսպես աղավաղել է դատական համակարգը: Չգիտեմ, հնարավո՞ր է շտկել դատական համակարգը, թե ոչ. Համենայնդեպս, կարծում եմ, որ առաջիկա մի քանի տարիներին հնարավոր չէ` կամ պետք է շատ կտրուկ փոփոխություններ լինեն:
Շարունակելի…
Աննա Սարգսյան
Օրեր առաջ «Հայկական Վարկածն» անդրադարձել էր «ARM-CREDIT» ինքնաստեղծ վարկային կազմակերպությունից տուժածների (մոտ 20տուժող) պատմությանը, որոնց թիվը գնալով աճում է:
Որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը պարզաբանում է ուղարկել «Հայկական Վարկածին». Ձեր կայքէջում զետեղված ««ARM-CREDIT»-ից քցվածները» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Եղբայրության փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Արմ Կրեդիտ» կազմակերպությունն առանց ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման իրականացրել է վարկերի տրամադրման գործունեություն։ Նշված փաստով ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաԺնում նյութեր են նախապատրաստվում անհատ ձեռներեց Ռաֆայել Պարսամյանի վերաբերյալ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ի թիվս այլ քաղաքացիների բացատրություն է տվել նաև Գայանե Գևորգի Աճեմյանը։
Նախապատրաստվող նյութերի ընթացքը լուծվելուց հետո անհրաժեշտության դեպքում Ձեզ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.