Փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Հայկական Վարկածի» հետ զրույցում մի հետաքրքիր քաղաքացիական գործի մասին պատմեց. այդ տիպի գործերն այնքան շատ են հանդիպում մեր իրականության մեջ, որ որոշեցինք մանրամասնել:
Նախ, փաստաբանն ասաց, որ քաղաքացիական գործերով, մարդկանց մեծ մասը զոհ է գնում մանիպուլացիայի և շատ դեպքերում սադրանքի է ենթարկվում հենց հարազատի կողմից:
Հատկապես տարածված քաղգործերից է, երբ անձինք տոկոսով գումար են վերցնում, առանց մտածելու բնակարաններ են գրավ դնում, թղթեր են ստորագրում ու ընկնում «կրակը»: Ինչպես ստորև բերվող դեպքում է, հանկարծ պարզվում է, որ իրենց տները, առանց իրենց գիտության՝ վաճառել են: Դե հետո արդեն դատ- դատարան, արդյունքում՝ մարդկիկ մնում են առանց բնակության վայրի:
«Այս դեպքում տոկոսով գումար տվողը բժիշկ է: Իմ վստահորդները` մայրը և որդին, փեսային օգնելու համար, նրա խնդրանքով, որը գործ սկսելու համար գումար չուներ, ստորագրել են, որ իրենց բնակարանը երաշխավորում են՝ որպես գրավ, որպեսզի փեսան տոկոսով գումար վեցնի:
Այսինքն՝ գումար են վերցնում ` 5, 7, 10 տոկոսով, սակայն ձևակերպումը այլ կերպ է լինում՝ բնակարանի առուվաճառք:
Այս դեպքում, ի՞նչ է տեղի ունեցել. բավականին բարձր տոկոսադրույքով գումար են ձևակերպել: Փեսան չի կարողացել ամբողջությամբ հետ վերադարձնել գումարը, որից հետո շատ արագ` մի քանի ամսվա ընթացքում,բնակարանը մեկը վաճառել է մեկին, մեկը`մյուսին, այսպես, երեք ձևական առուվաճառք են ձևակերպել:
Բանն այն է, որ բնակարանը վաճառել են, սակայն ոչ ոք չի եկել, բնակարանը չի տեսել, իսկ այդ բնակարանում ապրում են ութ հոգի` ամուսիններ, իրենց երեխանները, թոռները և տատը:
Այժմ դիմել են դատարան` նրանց վտարելու պահանջով, հասկանալի է, սա սովորական գործ է` պետք է, որ դատարանը քննության առարկա դարձնի:
Այս գործի հետաքրքրությունն այն է, որ դատավորն շահագրգռված էր գործով. իրենք ասում են` գնել ենք բնակարանը, վտարեք իրենց, որովհետև իրենք անօրինական են ապրում: Մենք հակընդդեմ հայց ներկայացրեցինք, մեր պահանջն այն էր, որ ձևական է եղել այդ առուվաճաառքի գործարքը, իրականում տոկոսով գումար է տվել, ու այդ գումարի մեծ մասը վերադարձվել է` մնացել է քիչ` հինգ հազար, յոթ հազար դոլար, մոտ երեսուն հազար դոլարից, գործարքի իրական հետևանքները կիրառեք, և թող բնակարանը պարտավորության դիմաց գրավ դրվի, մինչև ամբողջ գումարը կփակվի:
Բայց դատարանն այնքան շահագրգռված էր, որ մեր պահանջն անհիմն համարեց` ոչ թե մերժեց, այլ չքննեց` ասելով՝ այս երկու պահանջներն իրար հետ կապ չունեն` առանց հիմնավորելու, իրականում ակնհայտ է, որ այդ գործերը շատ կապված են:
Սա բացահայտ խախտում է, այսինքն, գործի քննության ժամանակ մի կողմն ասում է` իմն է տունը, մյուս կողմն էլ ասում է` մենք ոչ մի անգամ չենք տեսել, որ գան տունն առնեն. այդ ինչպե՞ս է պատահում` երեք հոգի տունը առնեն, ոչ ոք չգա տեսնի քանի սենյակ է, վերանորոգված է, թե ոչ:
Օրենք կա, երբ դատարանը քննում է, տեսնում է, որ գործարքը ոչ թե առուվաճառք է, այլ փոխառության պայմանագրով գումար են տվել, կիրառում է այդ օրենքը, սակայն այս դեպքում դատարանն այնքան շահագրգռված էր, որ անձի հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքը խախտեց:
Այսինքն, սա այն դեպքն է, երբ անձը դիմում է դատարան և դատարանը բողոքը չի վերցնում, սա սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում է: Իսկ այդ խախտում կատարած դատավորին` Իսկուհի Վարդանյանին, Մալաթիա- Սեբաստիայի առաջին ատյանի դատարանից տեղափոխեցին Վերաքննիչ դատարան` պաշտոնը բարձրացրեցին:
Դատավոր Վարդանյանը գործը քննեց` վտարման վճիռ կայացրեց, իսկ մեր միջնորդությունը չքննեց. և այդ ամենը այնքան արագ տեղի ունեցավ, որ մենք չհասցրեցինք մեր իրավունքները պաշտպանել:
Դիմեցինք Վերաքննիչ դատարան: Վերաքննիչում գործը քննում էին երեք դատավորներ`նախագահող Նարինե Բարսեղյան, Արսեն Մկրտչյան, Գոհար Մատինյան:
Օրենքն այսպիսի կետ ունի, որ եթե նույն հարցով ուրիշ գործ է քննվում, Վերաքննիչ դատարանը պետք է կասեցնի տվյալ գործի քննությունը , եթե մյուս գործը կարևոր է, կամ,գոնե, զուգահեռ քննվի` հարյուր դեպքից, հարյուրը կասեցվում է:
Դատարանն առաջին անգամ մերժեց, երկրորդ անգամ գրավոր ներկայացրեցի, գնացին խորհրդակցական սենյակ, հավանաբար, ինչ-որ տեղեր զանգելուց հետո եկան ու որոշեցին` չպետք է կասեցվի, պետք է շարունակվի գործի քննությունը` առանց քննելու մեր հիմնական պահանջները, այն է` այնտեղ կան երեխաներ, ովքեր չեն կարող պաշտպանել իրենց շահերը, մարդիկ, որ ծնվել են այդտեղ, երկար ժամանակ ապրել են, ինչ-որ տեղ, ունեն օգտագործման իրավունք և եթե վտարում ես այդ անձանց, պետք է փոխհատուցում վճարես:
Այս հարցերը չքննվեցին ընդհանրապես:
Մեր դատարաններում ամենատարածված ձևը ո ՞րն է` քանի որ չեն կարող քննել ու մերժել, նրանք պարզապես չեն քննում գործերը, իրենք ձև են ընդունում, թե չկա այդպիսի պահանջ` ջայլամի քաղաքականություն են վարում և իրենց թվում է, թե հմտություն է, որ իրենք կիրառում են, բայց այդ հմտության պատճառով է, որ Եվրոպական դատարաններն այսքան որոշումներ են կայացնում, մասնավորապես, օգտագործման իրավունքի հետ կապված 4-5 որոշում է արդեն կայացրել:
Հետո գործը կասեցնելու մասին որոշումը բողոքարկեցինք Վճռաբեկ դատարան, բնականաբար, դատարանն ասաց` մենք այդպիսի գործեր չենք քննում:
Այսինքն, մեր դատարաններն այնքան շահագրգռված են, որ նրանց որոշումները ողջամիտ տրամաբանություն չունեն, ստացվում է` մարդկանց պետք է վտարեն, հետո մի քանի ամիս հետո դատարանը կորոշի, որ ինքը սեփականատեր է, նորից այն մեկին կվտարի…սա դատավորների կանխակալ վերաբերմունքն է, քանի որ գործի հետևում ի դեմս բժիշկի կանգնած է պետական պաշտոնյա, և մի քանի ընտանիքի իրավունք կոպտորեն ոտնահարվում է:
Մեր դատարանները չեն հիմնավորում իրենց որոշումները, ու դա նրանց ամենամեծ բացթողումն է: Այսինքն` դու տաս տարբեր հիմնավորումներ ես բերում դատարան, նրանք անդրադառնում են մեկին, երկուսին կամ ոչ մեկին չեն անդրադառնում` լրիվ ուրիշ հիմնավորում են բերում ու չեն հերքում բերված հիմնավորումները. սա պատճառաբանված դատական ակտ կայացնելու կոպիտ խախտում է»,- իր նկատառումները ներկայացրեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Գործի վերաբերյալ զրուցեցինք նաև տուժող Ռուբեն Սևոյանի հետ, որը մեզ հետ զրույցում պատմեց. « Սկզբում չգիտեի, ես գիտեի պետական բանկ է, քանի որ միջնորդ կար, բայց պարզվեց, որ անհատ է` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցի զինվորական բաժանմունքի վարիչն է՝ Տիգրան Նազարյանը: Առաջին ատյանով ինձ վտարել են, Վերաքննիչով վտարել են:
Մենք այդ տան մեջ ենք ապրել ու երեք տարի մեզ ոչ ոք չի անհանգստացրել, սակայն մեր թիկունքում առուծախ են արել: Քանի որ բժիշկը հայտնի մարդ է` չի ցանկացել անունը շոշափվի, նրանք Պողոսյան Մարինայի անունով են անել տվել, որն այդ գործի մեջ հմուտ է, սկզբում իր կնոջ՝ Ռուզաննա Նազարյանի անունով էր, հիմա փոխել են Պողոսյան Մարինայի անունով»,- մանրամասնեց տուժող Սիմոնյանը:
Աննա Սարգսյան
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.