23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստը տեղի չունեցավ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանի բացակայության պատճառով: Պաշտպանը էլեկտրոնային փոստի միջոցով գրությամբ տեղեկացրել էր դատարանին, որ մեկ այլ քրեական գործով աշխատանքային զբաղվածության պատճառով չի կարող մասնակցել այսօրվա նիստին, խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի և դատական նիստ նշանակել մեկ այլ օր:
Դատարանը պաշտպանի բացակայությունը համարեց անհարգելի և հայտարարեց, որ հաջորդ նիստին չներկայանալու դեպքում պաշտպանի նկատմամբ կկիրառվի դատական սանկցիա:
Դատարանը չբավարարեց նաև Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի դիմումը այլ նիստով զբաղվածության պատճառով նոյեմբերի 23-ի դատական նիստն այլ օր նշանակելու մասին: Դատարանը պարզաբանեց, որ դատական նիստերի օրվա մասին որոշում կայացվել է դեռևս հոկտեմբեր ամսին, և պաշտպանները տեղյակ էին այդ մասին:
Դատարանը հայտարարեց նաև, որ դեկտեմբերին դատական նիստեր կանցկացվեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ՝ ներկայումս նիստերն անց են կացվում շաբաթական երկու անգամ:
Իսկ հաջորդ դատական նիստի օրը մնաց անփոփոխ՝ նոյեմբերի 23-ին:
«Փաստինֆո»
Konstantin Ter-Nakalyan (Antiliberast). Երբ Հրայր Թովմասյանն այսօր հայտարարում է, որ մեկ բանտարկյալի վրա տարեկան 3000 դոլար գումար է ծախսվում (իսկ նա դա ասել է այսօր ԱԺ-ի լսումների ժամանակ), դա արդար ցասում կարող է առաջացնել շատերի մոտ, առավել ևս, երբ օրինակ հաշմանդամ երեխայի վրա նույն պետությունը ծախսում է մոտ 240000 դրամ, իսկ մինիմալ աշխատավարձը կազմում է տարեկան 420000 դոլար։ Առաջին հայացքից ստացվում է, որ գողն ու ավազակը ավելի կարևոր են, քան օրինապահ և խեղճ քաղաքացին։ Այնուամենայնիվ, պետք է երկու բան հստակ հասկանալ.
— էդ 3000 դոլարը, այսինքն 1.200.000 դրամը, որ տարեկան ծախսվում է ՔԿՀ-ում իրենց պատիժը կրողներից յուրաքանչյուրի վրա, իր մեջ ներառում է այդ մարդկանց հսկող հսկիչների աշխատավարձը, նրանց սնունդը, կոմունալ ծախսերը, հանդերձանքը և այլն, և այլն։
— վստահ եմ, որ անկախ ու լուրջ փորձագիտական հետազոտությունը ցույց կտա, որ հատկացվող 3000 դոլարից, իր նպատակին հասնում է միայն մի մասը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց Կարեն Արայանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Դատարանը մեղավոր ճանաչեց ամբաստանյալին «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստանովելի դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաև պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեջ և դատապարտեց մեկ տարվա ազատազրկման և նվազագույն աշխատավարձի 300-պատիկի՝ 300 հազար դրամ, չափով տուգանքի:
Հաշվի առնելով, որ Կ. Արայանը ուներ նախկինում չմարված դատվածություն՝ (ազատազրկում 6 տարի 3 ամիս ժամկետով, որի կեսը՝ 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը, կրելուց հետո վաղաժամկետ պայմանական ազատվել էր պատժի մնացած մասը կրելուց), դատարանը գումարեց պատժի չկրած մասը և ընդհանուր առմամբ պատիժ նշանակեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում և 300 հազար դրամ տուգանք:
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 18-ին, ժամը 22.45-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր օդամղիչ ատրճանակից կրակելու համար նախատեսված 4,5 մմ տրամաչափի մետաղական 5 գնդակ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի բաժնի և Լոռու մարզի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած քննչական և օպերատիվ հետախուզական համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 19-ին բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Արտակ Վերանյանը՝ ներկայացնելով նաև նշված ատրճանակը:
Պարզվել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ և Արեն Վերանյանները և 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանը «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու: Ծագած վիճաբանության ընթացքում Արտակ և Արեն Վերանյանները կոպիտ կերպով խախտելով ռեստորանի աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հաճախորդների ու սպասարկող անձնակազմի նկատմամբ՝ վիճաբանել են Սամվել Շարբաթյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին և շուրջ 15 րոպե խախտել հասարակական կարգն ու խաթարել ռեստորանի բնականոն աշխատանքը:
Վիճաբանության ընթացքում Արտակ Վերանյանը խլելով Ս. Շարբաթյանի ձեռքին եղած ատրճանակը՝ մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին, մարմնին և սպանել նրան:
Արտակ Վերանյանը ձերբակալված է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արեն Վերանյանին և Սամվել Դիլոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ, ասաց, որ իր հանձնարարականով քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունը ոչ մի դեպքում ընդառաջ չի գնա ինքնախեղված կալանավորների պահանջներին:
Նախարարը նշեց, որ բանտերում ինքնախեղումները դարերի պատմություն ունի, իսկ պատճառները գրեթե նույնն են՝ ուշադրություն հրավիրել իրենց և իրենց գործի վրա, ադմինիստրացիայից պահանջել տրամադրել արտոնություններ, հիվանդ ձևանալ, դժգոհություն հայտնել ադմինիստրացիայից կամ դատավճռից:
«Այդ պահանջները կատարվելու դեպքում, ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ ընդհանրապես, բոլոր հիմնարկներում բանտարկյալները կլինեն անկառավարելի»,- ասաց նախարարը և ավելացրեց, որ հենց այդ պահանջները չկատարելով այս տարի քրեակատարողական հիմնարկներում սպանության դեպք չի եղել:
Ինչպես գրում է թերթը, «Rolls Royce» մակնիշի 013 օօ 11 համարանիշով ավտոմեքենան պատկանում է Երևանի Էրեբունու երկարամյա թաղապետ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր)։ Այս մարդն ի պաշտոնե իրավունք չի ունեցել բիզնեսով զբաղվել, ուստի առնվազն տարօրինակ է, թե 30 տոկոսով աղքատ մեր երկրում ինչ միջոցներով է գնել գերթանկարժեք այս ավտոմեքենան։
«Նշենք, որ «Rolls Royce»–ի այս մոդելը Եվրոպայում վաճառվում է մոտ 500 հազար ԱՄՆ դոլարով։ Բայց սա դեռ ամբողջը չէ։ Մ. Սեդրակյանն ԱԺ պատգամավորի համարներով էլի մի մեքենա ունի։ Նրան պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 01 MM 005 համարանիշերը վերջերս փոխվել են 051 օօ 01 պատգամավորական համարանիշերով։ Այս «ժեստը» նրան արել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որպեսզի Սեդրակյանն անարգել մտնի խորհրդարանի տարածք։ Հիշեցնենք, որ օօ 01 համարանիշերով ավտոմեքենա վարելու իրավունք ունեն բացառապես ԱԺ հանձնաժողովների ղեկավարները, տեղակալները կամ խմբակցության ղեկավարները։ Բայց Մ. Սեդրակյանը, լինելով ԱԺ շարքային պատգամավոր, շնորհիվ Հ. Աբրահամյանի, օօ 01 համարանիշեր ունի։ «Ժողովուրդ»–ը փորձեց պարզել, թե ինչ արժանիքի համար է Սեդրակյանը նման արտոնություններից օգտվում, բայց չստացվեց։ Այս պատգամավորը, ինչպես յուրաքանչյուր «իրեն հարգող» մանդատավոր, մամուլի խոսնակով է շրջում ԱԺ-ում։ Եվ ահա այդ խոսնակը փոխանցեց, թե չեն ցանկանում տեղեկությունը մեկնաբանել»,– գրում է թերթը։
«Անցած տարվա դեկտեմբերից Հայաստանի տարածքում տեղադրված և գործարկված արագաչափ ու տեսագրող սարքերով երթևեկության կանոնների արձանագրված խախտումներով՝ մինչ օրս կայացվել է տուգանքների ավելի քան 373 հազար որոշումԿայացված որոշումներով, վարորդներից արդեն գանձվել է ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ։ Այս մասին երեկ մեր թղթակցի հարցումին ի պատասխան՝ հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։ Վերջինս պարզաբանել է, որ այս գումարի 30 տոկոսը կգնա ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին, իսկ 70 տոկոսը՝ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով կհատկացվի «Սեքյուրիթի Դրիմ» կազմակերպությանը։ Վերջինս տեղադրում և սպասարկում է նշված արագաչափ ու տեսագրող սարքերը»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
Նոյեմբերի 19-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին կրկին հրավիրել էին Ազգային անվտանգության ծառայություն:
Նախկին արտգործնախարարին հրավիրել էին ծանոթանալու գործի շրջանակներում անցկացված փորձաքննության արդյունքներին, ինչը սակայն Օսկանյանը հրաժարվեց անել:
Այս մասին հայտնում է «Սիվիլինեթը»։
Բնապահպանական պետական տեսչության կողմից նոյեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 670 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված շուրջ 3.64 միլիոն դրամի վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50 հազար դրամի չափով և հաշվարկվել է 54 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 49.5 հազար դրամի վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Կոտայքի Տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամի չափով:
Կենսաբազմազանության, հողերի թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամի չափով և հաշվարկվել է 60 հազար դրամի վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից «ԴԳՄՔ» ՓԲ ընկերության պոչամբար տանող թափուկատարի վթարի հետեւանքով հողի աղտոտման համար հաշվարկվել է 2.88 մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Սյունիքի Տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված հրացանը հանձնվել է ոստիկանությանը:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400 հազար դրամի ընդհանուր վարչական տուգանքի չորս որոշում և հաշվարկվել է շրջական միջավայրին 600 հազար դրամի ընդհանուր վնաս։
Ընդհանուր առմամբ բնապահապանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.36 միլիոն դրամ:
Ստյոպա Սաֆարյան. 1. Ավանի Աճառյան թաղամասում բացվեց Ստյոպա Սաֆարյանի ևս մեկ շտաբ: Միայն այն, որ շտաբի դուռը բացելուն պես մեր հետ միասին ներս մտավ առաջին այցելուն` մի արիստոկրատ տիկին, ցույց էր տալիս, որ մարդիկ մեզ սպասում են: Ու մինչ տղաները կզբաղվեին տարածքը կարգի բերելով, պլակատներ փակցնելով, հարակից 5 շենքերի բնակիչներին հասցվեցին իմ նախընտրական բուկլետները: Այդ ընթացքում ես հասցրեցի շփվել տարածքում զբոսնող կամ անցուդարձ անող մարդկանց հետ: Փոքրիկ վիճակագրություն. կես ժամվա ընթացքում հանդիպածս 30 մարդուց ընդամենը 2-ն էին, որ չէին թաքցնում մրցակցիս ընտրելու իրենց մտադրության մասին /այդ երկուսը քիչ անց հարակից բեսեդկայում ակնարկեցին, որ եթե փող տամ, ապա ինձ կտրեն. բնականաբար, ասացի, որ ճիշտ թեկնածուի չեն մոտեցել/, մյուսները ասում էին, որ ծանոթ են իմ հասարակական-քաղաքական ու խորհրդարանական գործունեությանն ու շատ կցանկանան, որ ես դրանք շարունակեմ: Քարոզիչները նույնպես ասում էին, որ բնակարաններում մարդկանց 80 տոկոսը ջերմությամբ է ընդունել իմ բուկլետը:
2. Ավանի շենքերում հանդիպած մարդկանցից ընդամենը 1 կին է «սպառնացել», որ կհավաքի չբացված /որոնց բնակիչները տանը չէին/ դռներին դրված բուկլետները: Երիտասարդ քարոզիչի ու տիկնոջ խոսակցությունը իսկապես անեկդոտ է: Հակասաֆարյանական տիկին` «դրեք, դրեք, միեւնույնն է ձեզանից հետո հավաքելու եւ թափելու եմ»: Քարոզիչ տղան հեգնում է` «տիկին, դուք այս շենքի հավաքարա՞րն եք»: Տիկինը զայրացել է, որ իրեն կարող են շփոթել հավաքարարի հետ, կատաղել է իրեն շնորհված նոր կոչումից, հասկացել, որ սրամիտ երիտասարդի հետ զրույցի շարունակությունը կարող է նոր անակնկալներ ունենալ իր համար ու ծլկել է:ՃՃՃՃՃ
3. Ժամը 14:00-ից Գայի արձանի մոտից, ավանդույթի համաձայն քարոզարշավ երթով գնացինք Նոր Նորքի 2-րդ զանգվածի այն շենքերը. որոնց բնակիչներին չէինք հասցրել նախորդ անգամ հանդիպել ու զրուցել: Արդեն կարելի է ասել, որ Նոր Նորքի 2-րդ զանգվածի զգալի մասի բակերում եղել ենք: Անգամ չհայտարված այցի պարագայում ապշեցնող էր, որ մարդիկ 5 րոպե անց բակ էին իջնում, իսկ որ ավելի զարմացնող ու հիացնող էր` հարակից շենքերի պատուհանների ճնշող մեծամասնությունը, չնայած ցուրտ եղանակին, բացվում էին ու բաց մնում մինչեւ հանդիպման ավարտը եւ նրանք բնակարաններից, պատշգամբներից ունկնդրում էին Ստեփան Հասան-Ջալալյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի ելույթները:
4. Հերթական անգամ շնորհակալությունս եմ հայտնում այն երիտասարդներին ու ավագ զորակցողներիս, ովքեր ինձ ուղեկցեցին քայլարշավի ընթացքում: Կեցցեք, ես ուժեղ եմ Ձեզանով ու իմ ժողովրդով:
5. Արդեն իսկ նյարդային շարժումներ եմ նկատում մրցակի թեկնածուի շտաբի որոշ տիկնանց ու երիտասարդների կողմից: Ավանի տիկնոջ մասին գրեցի: Նոր Նորքի 2-րդ զանգվածում մի երկու երիտասարդ, հանդիպման պահին որոշեցին բարձրաձայն երաժշտություն միացնել ավտոմեքենայում, ապա նաեւ անցուդարձ անել փողոցում: Երկրորդ անգամ դեմ-դիմաց դուրս գալուց հետո հասկացան, որ լավ ավարտ չի սպասվում այդ ամենին: Եւ որ հետաքրքիր էր, մարդկանց ու թիմիս զայրացրել էր ոչ միայն նրանց «վիխըդկեքը», այլ կատարյալ քյառթու ցքցքոցը: Հանդիպման եկած կանանցից մեկը զարհուրած նետեց` «էս Ձեր բարձր մշակույթը լիկվիդացրեք մեր թաղից, ինչպիսի~ ճաշակ»:
6. Հուսով եմ, մրցակից թեկնածուս հրաշալի գիտակցում է, որ նմանատիպ միջադեպերը չեն բխում իմ եւ իր շահերից եւ կահնձնարարի իր ակտիվիստներին «ռաբիս ցքցքոց լսել» սաստիկ ինտիմ վայրերում: Ես չեմ ակնարկում, թե սա հրահանգ կամ հանձնարարություն է: Քավ լիցի: Ինքնաբուխ ժայթքումներ են, բայց լավ կլինի եւս մեկ անգամ հանձնարարել զերծ մնալ սանձարձակություններից: Դա հստակ պետք է ասվի բոլոր շտաբերում: Բարեբախտաբար, մինչեւ այժմ որեւէ անշնորք արարք չի եղել եւ հուսամ` չի էլ լինի: Մրցակցիս այս արժանիքի մասին չեմ կարող չխոսել:
7. Վաղը ժամը 13:00-ին մեկնարկում է մի փոքր ավելի զանգվածային քարոզարշավ-երթ: Ինձ զորակցելու կգան իմ շատ ընկերներ` հասարակական ու քաղաքական դեմքեր, այդ թվում Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ ուրիշ շատերը, այդ թվում` քաղաքացիական տարբեր շարժումներից: Կհավաքվենք Գայի արձանի աստիճանների վրա, նրանք կհնչեցնեն իրենց բարեմաղթանքներն ու պատգամները եւ մենք հաստատված երթուղով կշարունակենք մեր քայլերթը: Ուրախ կլինեմ այնտեղ տեսնել բոլորին, ում ճանաչում եմ, եւ նրանց, ովքեր ցանկանում են իմ հետ իրենց ընկերությունը հաստատել ու մի ամբողջ կյանք լինել լավ ընկերներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.