23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Facebook-ի էջում հետաքրքիր հրապարակում կար.
«Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալ Հայկ Գալստյանը կարել էր աչքերը և հացադուլ հայտարարել, այս մասին գրվել է մամուլում:
Սակայն Պաշտպանի արագ արձագանքման խմբի աշխատակիցները Հայկ Գալստյանի հետ ունեցած զրույցի ընթացքում պարզել են, որ նա հացադուլի մեջ չի գտնվում, չի կարել աչքերը և չի էլ պատրաստվում. հենց այս մասին է տեղեկացնում ՄԻՊ-ի Facebook- յան էջը:
Այն, որ դատապարտյալը կարող է հայտնել, թե որևէ բողոք չունի վարչակազմից, իսկ մամուլի լուրերը իրականությանը չեն համապատասխանում, բնական է, քանի դեռ դատապարտյալը զրկված է ազատությունից, ն կարող է գրել ինչ պահանջվում է իրենից, նամանավանդ, որ նման դեպքերում լինում է փոխզիջում ու որոշ պահանջներ բավարարվում են:
Եթե այս հայտարարության հեղիկանը ՔԿՀ- ը լիներ, ինչ որ տեղ կարելի էր տրամաբանական համարել. դատապարտյալի բողոքը բավարարվել է, նա էլ հրաժարվում է դրանից, սակայն այստեղ Անդրեասյանի՝ որպես պաշտպանի գործունեության հարցն է: Արդյո՞ք, նրա իրականացրած պաշպանությունը լիարժեք է, երբ նրա արագ արձագանքման խումբն ընդամենը կոմպրոմիս է արձանագրում, կամ տեսնում է այն՝ ինչ շահեկան է տեսնել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ դատախազությունում խորհրդակցություն էր հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ։ Այդ մասին գրում է «Հայացք» թերթը։ «Խիստ քննադատելով համակարգի թերությունները, նախագահը մասնավորապես ասաց. «…դատախազը հանցավորության դեմ պայքարելու փոխարեն ինքն է հանցանք կատարում եւ հայտնվում հետախուզության մեջ: Եվ որևէ մեկը որևէ պատասխանատվություն դրա համար չի կրում՝ ո՛չ նրա անմիջական պետը, ո՛չ դատախազության այն պաշտոնյան, որ պարտավոր էր ի պաշտոնե նաև հսկողություն իրականացնել այդ դատախազի գործունեության նկատմամբ»:
Այս հանդիպումից հետո մի երկու ղեկավար ազատվեց, որոնց ենթակաները փախած էին: Ու վերջ:
Վերոհիշյալ խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը: Սակայն երևի նրա ենթակաների համար ՀՀ նախագահի խոսքը այնքան էլ «ասնավանի» չէ: Ինչո՞ւ ենք այդ եզրակացությանը հանգել: Խոսենք կոնկրետ փաստով: Օրերս ԱԱԾ-ն հեռուստատեսությամբ պաշտոնական հայտարարություն տարածեց, որով ասվում էր, որ Արաբկիրի քննչական բաժնի քննիչներ Սմբատ Մովսիսյանն ու Արման Մանուկյանը կասկածվում են կաշառք պահանջելու մեջ: Մեր հավաստի տվյալներով, Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սմբատ Մովսիսյանը փախուստի մեջ է: Նա մեղադրվում է թմրամոլից կաշառք պահանջելու մեջ: Նույն մեր աղբյուրները հավաստում են, որ ո՛չ քաղաքի քննչական վարչությունում, ո՛չ ՀՀ քրեական վարչությունում Ս. Մովսիսյանի հարցը չի քննվել:
Իսկ Արաբկիրի քննչական վարչության պետ Վարդան Վարդանյանը շարունակում է պաշտոնավարել: Ինչո՞ւ է ՀՀ նախագահի պահանջն անտեսվում: Թե՞ այն, որպես զենք, օգտագործվում է, երբ իրենց պետք է»,- գրում է «Հայացքը»։
Մամուլում տարածված տեղեկատվության համաձայն «Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալ Հայկ Գալստյանը կարել էր աչքերը և հացադուլ հայտարարել:
Պաշտպանի արագ արձագանքման աշխատակիցները Հայկ Գալստյանի հետ ունեցած զրույցի ընթացքում պարզել են, որ նա հացադուլի մեջ չի գտնվում, չի կարել աչքերը և չի էլ պատրաստվում: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Facebook-ի էջից:
Դատապարտյալը հայտնել է նաև, որ ոչ մի բողոք չունի վարչակազմից, քանի որ նրա բոլոր պահանջները բարվարաված են: Իսկ մամուլում տեղ գտած լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
«Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ հայտնվել են անելանելի վիճակում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ երեկ գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը առանց որևէ բացատրության 20 բանվորների ազատել է աշխատանքից։ Ըստ մեր աղբյուրների՝ պատճառն այն է եղել, որ մարդիկ փորձել են իրենց իրավունքները պաշտպանել և ակտիվություն են ցուցաբերել՝ պահանջելով իրենց հասանելիք 4 ամսվա չստացած աշխատավարձը։ Փորձեցինք իրավիճակի շուրջ մեկնաբանություն խնդրել Նաիրա Մարտիրոսյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց մի տղամարդ, որը չցանկացավ ներկայանալ, միայն տեղեկացրեց, թե Նաիրա Աշոտովնան վարորդի հետ տեղ է գնացել, և չգիտի, թե երբ կգա։ Հիշեցնենք, որ «Միկա ցեմենտ»–ը պատկանում է հայտնի գործարար Միքայել Բաղդասարովին» որն օրերս սկսել է «Արմավիա»–ի վաճառքի գործընթացը»,– գրում է թերթը։
«Ժողովուրդ»
«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանը դիմում-նամակ է գրել.
«Դիմում եմ և խնդրում լրագրողական կազմին, բացի «Շանթ» հեռաստատեսությունից (քանի որ վերջիներն աղավաղում են իրականությունը, նախարարի ցուցումով կարճ ցուցադրելով ամբողջական հարցազրույցը), այցելել ինձ: 20.11.2012թ. այսպես կոչված արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հեռուստատեսությամբ խեղաթյուրել է իրականությունն` ասելով, որ ինքնախեղման դեպքերը պայմանավորված են անհիմն պատճառներով: Քանի որ իմ ծնողներն ունեն նախագահի կողմից հրահանգ` «Հրազդան» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ը տեղափոխելու համար, ես դիմել էի բանտի ադմինիստրացիային այս հրահանգը կատարելու պահանջով, միաժամանակ հայտարարելով հացադուլ և կարելով աչքերս:
Հիշեցնեմ, որ դրանից հետո ինձ այցելեց արդարադատության նախարարության պատվիրակությունը, որը խոստացավ կատարել Նախագահի հրահանգը: Սակայն, որ տեսանկյունով նայում եմ, ՀՀ-ում ոչ թե ՀՀ նախագահն է որոշողը, այլ Հ. Թովմասյանը: Ամեն դեպքում ոչ նախագահի հրահանգը, ոչ էլ նախարարի պատվիրակության խոստումը չկատարվեցին, ավելին, 20.11.2012 ԱԺ-ում կայացած հանրային լսումների ժամանակ, այսպես կոչված, նախարարը պնդեց, որ նրանք չեն գնալու ոչ մի զիջումների այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր արդարություն գտնելու համար դիմում են ինքնախեղման: Վիրավորված եմ ինձ զգում նաև այն բանից, որ Նաիրա Զոհրաբյանի հարցն արագորեն քաղաքականացվեց, և մեծ հաշվով մենք և մեր խնդիրները, ինչպես նաև բարձրաձայնվող հարցերը կրկին անտեսվեցին: Այս ամենն ինձ հիմք է տալիս մտածել, որ ինձ խայտառակ ձևով խաբել եք և չեք պատրաստվում ոչ մի բան անել ինձ համար: Այսպիսով, 21.11.2012թ. հայտարարում եմ անժամկետ հացադուլ, կրկին աչքերս կարելով, մինչ այն պահը, երբ դուք, պրն Թովմասյան անձամբ, կայցելեք ինձ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ (ոչ մի լիազորված պատվիրակություն այլևս ընդունելի չէ ինձ համար): Իմ պահանջը ձեզ տեսնելն է, եթե այս անգամ էլ կարողանաք ֆռռցնել դատապարտյալի պահանջը, ասելով թե իբր միշտ թմրանյութ կամ բջջային հեռախոս ենք պահանջում մեր հացադուլներով և ինքնախեղումներով, ուրեմն հալալա ձեզ: Դե ինչ, կհանդիպենք «Հրազդան» ՔԿՀ-ում, ընդմիշտ ձեր, դատապարտյալ Հայկ Գալստյան:
Վճռական եմ շարունակել հացադուլս մինչև վերջ, անկախ հետևանքներից իմ առողջության համար»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության «Կենտրոն-1» տարածքային ստորաբաժանման երկու վճարող-տեսուչների դեմ գործով դատավճիռը:
«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ, դատարանը ամբաստանյալներ Արմեն Ավետիսյանին ու Հովհաննես Միրզոյանին մեղավոր ճանաչեց խոշոր չափերի յուրացում ու վատնում կատարելու, փաստաթղթեր կեղծելու մեջ (նրանք մեղադրվում են իրենց վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով խոշոր չափերի գումարներ հափշտակելու մեջ՝ վճարային ցուցակներում կենսաթոշակառուների անվան դիմաց ստորագրությունները կեղծելու միջոցով): Դատարանը երկու ամբաստանյալներին էլ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ Խոշոր չափերով յուրացնելը և վատնելը, դատապարտեց երկուսուկեսական տարվա, իսկ 325-րդ հոդվածի առաջին կետով՝ փաստաթղթեր կեղծելը, 6-ական ամսվա ազատազրկման, սակայն՝ կիրառելով Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ընդունված համաներման մասին որոշումը, ազատեց նրանց պատժի կրումից:
ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության ավագ դատախազ Հովհաննես Ենոքյանը միջնորդել էր ամբաստանյալներին համապատասխանաբար դատապարտել երկուսուկեսական և մեկական տարվա ազատազրկման և համաներմամբ ազատել պատժի կրումից:
Գործը դատարանում քննվեց արագացված դատաքննության կարգով, քանի որ երկու ամբաստանյալներն էլ լիովին ընդունել են իրենց մեղքը, անկեղծորեն զղջացել և կամովին վերականգնել հանցագործությամբ պատճառված վնասը:
Ա.Ավետիսյանը մինչև 2010թ. դեկտեմբերի 30-ն աշխատելով վճարային ծառայության Երևանի «Կենտրոն-1» տարածքային ստորաբաժանումում որպես վճարող-տեսուչ, 2008–2010թթ. ընթացքում վճարային ցուցակներում երկու մահացած կենսաթոշակառուների անվան դիմաց ստորագրությունները կեղծել էր, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել խոշոր չափերի, ընդհանուր՝ 682.590 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները։ Իսկ նույն ստորաբաժանումում մինչև 2010թ. դեկտեմբերի 30– ը որպես վճարող- տեսուչ աշխատած Հովհաննես Միրզոյանը՝ տեղեկանալով կենսաթոշակառուների մահվան կամ ՀՀ-ից բացակայելու մասին, 2007–2010թթ. ընթացքում, կեղծելով վճարային ցուցակներում ընդգրկված 3 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի՝ 1.231.574 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները։
2012թ. նոյեմբերի 18-ին` ժամը 22:45-ին, Լոռու մարզի Շահումյան համայնքում գործող «Մուշ» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ս. Շարբաթյանի դին` բռնության հետքերով: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ըստ դատաբժիշկների եզրակացության` Ս. Շարբաթյանի մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի ֆունկցիայի խանգարումը:
Նկատի ունենալով, որ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել են իրարամերժ ու որոշ դեպքերում` ոչ հավաստի տեղեկություններ և միաժամանակ կարևորելով հանրության` ստուգված տեղեկություններ ստանալու իրավունքը` ներկայացնում ենք որոշ տեղեկություններ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների մասին այն ծավալով, որքանով դրանց հրապարակումը չի խոչընդոտի նախաքննության հետագա ընթացքին:
Մասնավորապես` դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության տվյալներով, դատաբժշկական փորձաքննությամբ և ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ 2012թ. նոյեմբերի 18-ին երեկոյան Ս. Շարբաթյանը «Մուշ» ռեստորան է հրավիրել Վանաձոր քաղաքի բնակիչ Արտակ Վերանյանին և իր քրոջ որդի Հ. Ասլիկյանին` նպատակ ունենալով Արտակ Վերանյանից պահանջելու, որպեսզի վերջինս չհետապնդի իր քրոջ դստերը:
Համաձայն պայմանավորվածության` նշված ժամին ռեստորան են գնացել Հ. Ասլիկյանը և Արտակ Վերանյանը` վերջինիս եղբայր Արեն Վերանյանի և ընկերոջ` Ս. Դիլոյանի հետ: Ժամը 22:00-ի սահմաններում վերոնշյալ հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որը վեր է ածվել ծեծկռտուքի` արդեն ռեստորանի բակում: Արդյունքում` Ս. Շարբաթյանը դեմքին և քթի շրջանում մեկ հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի ֆունկցիաների խանգարման: Վնասվածքն ստանալուց հետո Ս. Շարբաթյանը տեղափոխվել է ռեստորանի առանձնասենյակ, որտեղ և գիտակցության չգալով` մահացել է:
Բացի այդ, փորձաքննության համաձայն` Ս. Շարբաթյանի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են օդամղիչ ատրճանակից արձակված գնդակներից առաջացած թվով 5 կապտուկների տեսքով չթափանցող վնասվածքներ, որոնք մահվան պատճառի հետ կապված չեն:
Նշենք, որ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունները, թե Ս. Շարբաթյանի նկատմամբ բռնությունը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ և որ նրա մահվան պատճառը սուր կտրող-ծակող գործիքի կամ հրազենի գործադրումն է, իրականությանը չեն համապատասխանում: Նախաքննությամբ նման տվյալներ ձեռք չեն բերվել:
2012թ. նոյեմբերի 19-ին`ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին կամովին ներկայացել է Արտակ Վերանյանը, ներկայացրել օդամղիչ ատրճանակ և հայտնել, թե Ս. Շարբաթյանի հետ վիճաբանել է ինքը և ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին:
Կատարվում են քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները լիարժեք պարզաբանելու, Արտակ Վերանյանի ցուցմունքը ստուգելու ուղղությամբ, պարզելու, թե ում է պատկանում օդամղիչ ատրճանակը և ով է այն օգտագործել վիճաբանության ժամանակ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` Արեն Վերանյանին և Ս. Դիլոյանին հայտնաբերելու և ոստիկանություն բերման ենթարկելու ուղղությամբ:
ՀՀ Գլխավոր Դատախազություն
Հունիսի 17-ին «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ արած և դրա համար 4–ամսյա ազատազրկման դատապարտված ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, որ նոյեմբերի 1-ին ազատ արձակվեց, երեկ մեր թղթակցին բացատրել է իր արարքի իմաստը։
«Համենայնդեպս, կիմանային, որ հայկական բանակում բոլոր սպաները չէ, որ կանացի հորմոններ են ձեռք բերել»,– ասել է Սամվելյանը։ Ըստ նրա՝ ՀՀ ՊՆ-ն համարժեք չարձագանքեց «Հարսնաքարի» դեպքին, որի հետևանքով մահացավ ռագմաբժիշկ Վահե Ավետյանը, ևս 4-ը հայտնվեցին հիվանդանոցում։ Հարցին ինչ պետք է աներ ՊՆ-ն, փոխգնդապետը պատասխանել է. «Էդ դեպքից մի երկու ամիս առաջ, երբ որ քաղմասում մեկը գեներալի հետ վատ էր խոսացել, մտան սաղ քաղմասը գրավեցին։ Թող գնային՝ «Հարսնաքարն» էլ գրավեին»։ Սամվելյանը, որն այդ դեպքի պատճառով գրկվել է ՊՆ-ում իր աշխատանքից, իրականում գնացել էր ռազմաբժիշկներին ծեծի ենթարկած թիկնապահներին պատմելու։
«Հայկական ժամանակ».
Հարգարժան Պետրոս, Ձեր նյութի վերջում խոսում եք լրագրողի պարտականությունների խոչընդոտման անթույլատրելիության մասին, միևնույն ժամանակ, սակայն, ինձ եք վիրավորում: Բոլորը տեղյակ են, որ ես ունեմ ուրույն աշխտաոճ, որը Դուք դժվար ըմբռնեք, քանի որ ինքնակոչ լրագրող եք և չեք սերտել անգամ լրագրողական այբուբենը: Երևի նեղացել եք նաև, որ չեմ ընդունել համագործակցելու Ձեր առաջարկը: Եթե ծանոթ չլինեի ֆիզիոլագիական Ձեր տվյալներին, կասեի՝ <Պետրոս ջան, մի նեղացիր, փորձիր լենանաս>: Բայց գիտեմ, որ էդ ժամանակ եթեր դուրs գալն արդեն պրոբլեմատիկ կլինի, իսկ ես, ի տարբերություն Ձեզ, դիմացինին երբեք վատը չեմ ցանկանում: Այնպես որ, սառը ջուր խմեք և հանգստացեք:
Գագիկ Շամշյան
Հիմնականում թրաֆիքինգի զոհ են դառնում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Մարդը կարիքի մեջ»` People in Need, հայաստանյան կազմակերպության թրաֆիքինգի և միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը:
Նրա տեղեկացմամբ, 2008-2011 թթ.-ին Հայաստանում գրանցվել է թրաֆիքինգի բացահայտման 8 դեպք, որի արդյունքում տուժել է 11 անչափահաս:
«Հիմնական մասը շահագործվել է Երևանում. տասնմեկ տուժած երեխաներից բոլորն էլ ունեցել են ծնողներ, և նրանց մեծ մասը եղել են ինչ-որ հաստատության երեխաներ»,- ասել է նա:
Տաթևիկ Բեժանյանի խոսքով, զոհը բավականին շատ ինֆորմացիա ունի թրաֆիքիգինգի մասին, հետևաբար նրա կյանքը այդ առումով վտանգված է նույնիսկ նրանց ճիրաններից ազատվելուց հետո: Ըստ նրա, դեպքեր են լինում նաև, երբ հենց նույն զոհերը հետագայում զբաղվում են թրաֆիքինգով:
Ասուլիսի մյուս բանախոս, թրաֆիքինգի զոհերի հոգեբանությունն ուսումնասիրող հոգեբան Մարիամ Մեհրաբյանը նկատել է, որ թրաֆիքինգի զոհ հիմնականում դառնում են մտավոր կարողությունների խնդիրներ ունեցողները։
«Թրաֆիքինգի զոհ են դառնում հիմնականում մտավոր ունակությունների խնդիր ունեցող երեխաները, նրանք, ովքեր ուսման գործընթացի մեջ ներգրավված չեն և ցածր ինքնավստահություն, զոհի վարք ունեցողները»,-ընդգծել է հոգեբանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.