23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է «Կենտրոն-1» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Կենտրոն-1» տարածքային բաժանմունքի վճարող-տեսուչ Ա.Մուշեղյանն իրեն վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, տեղեկանալով կենսաթոշակառուների` հանրապետությունից բացակայելու կամ նրանց մահվան մասին, ինչպես նաև տեղեկացված լինելով, որ կենսաթոշակառուների մահվան փաստը սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնում անհայտ է և հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալներն ընդգրկված են մնացել կենսաթոշակների վճարային ցուցակներում` Ա.Մուշեղյանը 2006-2010թթ. ընթացքում պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում ընդգրկված կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելով նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 3 136 212 դրամ կենսաթոշակի գումար:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Մուշեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ հարուցվել է 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դատավոր Արմեն Դանիելյանը նշանակվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ: Միաժամանակ դադարեցվել են նույն դատարանի դատավորի նրա լիազորությունները, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ՀՀ նախագահն այս նշանակումը կատարել է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի հուլիսի 12-ի առաջարկությունը:
39-ամյա Ա.Դանիելյանը ունի դատավորի` 6 տարվա աշխատանքի փորձ։ 2007 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2009 թվականից որպես դատավոր աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ զանգեր է ստանում ՌԴ քաղաքացիներից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում Հրաչյա Հարությունյանին թե՛ ֆինանսական, և թե՛ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով աջակցություն ցուցաբերելու հարցում:
Պաշտպանի՝ ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցի գլխավորությամբ՝ աշխատակազմը մշտապես կապ է պահպանում Հրաչյա Հարությունյանի փաստաբանի հետ և այժմ կազմակերպում է օգնության փոխանցման գործընթացը:
2012թ. հունիսի 17-ին ռազմական բժիշկ Վահե Ավետյանը հիվանդանոց է հասցվել ծայրահեղ ծանր վիճակում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի հետևանքով: Երևանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում այս մասին նշեց Վ.Ավետյանին երկու անգամ վիրահատած նեյրովիրաբույժ Արման Հակոբյանը: Ըստ նրա, տուժողը գտնվում էր ենթասահմանային կոմայի մեջ, որին հաջորդում է մահը: Նեյրովիրաբույժը գտնում է, որ կլինիկական ու պարակլինիկական տվյալները վկայում էին գլխուղեղի մահվան մասին՝ «հրազենից կարող էր ապաքինվել, բայց դրանից՝ ոչ»: Մասնավորապես, առկա էր 1 սմ-ի չափով արյունազեղում և ուղեղի կիսագնդի 4 սմ-անոց շեղում, վերջինս, ըստ նեյրովիրաբույժի, առաջացել է շատ արագ ու ուժգին հարվածից: Ընդ որում, այդ վնասվածքները չէին կարող պատճառվել վայր ընկնելու կամ հիվանդանոց «վատ տեղափոխման» հետևանքով:
Պաշտպանական կողմի այն հարցին, թե այդ պարագայում ի՞նչ իմաստ ուներ երկու անգամ վիրահատել Վ.Ավետյանին, բժիշկը նկատեց, որ եթե այդպես չվարվեր, ապա ինքը կհայտնվեր «Ձեր կողքին», այսինքն՝ ամբաստանյալի աթոռին: Նա միաժամանակ ընդունեց, որ վիրաբուժական միջամտության շնորհիվ է, որ Վ.Ավետյանը դեպքից հետո 12 օր ապրել է: Այդ 12 օրերի ընթացքում, այդուհանդերձ, բժշկի գնահատմամբ,
Վ.Ավետյանի առողջական վիճակը բացասական պրոգրես էր ապրում:
Արման Հակոբյանը հայտնեց, որ դեպքի մասին լսել է գործով տուժող Արտակ Բայադյանից, սակայն մանրամասներ չի հիշում՝ «գնացել են խնջույքի, Վահե Ավետյանը ծեծվել է, որի հետևանքով մահացել է, այլ բան ասել չեմ կարող ասել»: Սակայն քիչ անց մտաբերեց նաև, որ լսել է, որ «վայրկենական ծեծի» ենթարկողները 20-25 հոգի են եղել:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ Արման Հակոբյանի մասնագիտական կարծիքը չի կարող փոխարինել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին:
Դատարանը ճանաչեց պաշտպան Ե.Սարգսյանի լիազորությունները նաև որպես ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան՝ նա ամբաստանյալի պաշտպանությունը պետք է իրականացնի նրա պաշտպան Միհրան Պողոսյանի հետ համատեղ: Այս պահի դրությամբ ամբաստանյալների շահերի միջև հակասություններ չարձանագրվեցին:
Փաստինֆո
Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանն ապահովված է երկու փորձառու փաստաբանով: Նրանք փորձում են պաշտպանությունը կառուցել այն հանգամանքի վրա, որ պետք է պատասխանատվության ենթարկվի ընկերության ղեկավարությունը, որը հանձնարարել է Հրաչյա Հարությունյանին բեռներ տեղափոխել շահագործման համար ոչ պիտանի բեռնատարով:
Հրաչյա Հարությունյանի բարոյահոգեբանական վիճակի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպան Ալեքսանդր Մալցևի հետ:
—Խնդրում եմ մանրամասներ ներկայացնեք հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքի մասին: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել Հրաչյա Հարությունյանի պաշտպանության հետ կապված:
-Հիմա ամենակարևորն այն կազմակերպության տիրոջը գտնելն է, ուր նա աշխատանքի է անցել, և որը նրան տրամադրել է անվտանգության չափանիշներին չհամապատասխանող փոխադրամիջոց: Մեքենան գործարկումից առաջ փորձաքննության չի ենթարկվել, ինչը կազմակերպության ղեկավարության կողմից կոպիտ օրինախախտում է: Այժմ մենք փորձում ենք պատասխանատվության կանչել կազմակերպության ղեկավարությանը, որին հիմա փնտրում ենք ոչ միայն մենք, այլև քննչական մարմինները: Մեր հիմնական պաշտպանությունը մենք կառուցելու ենք այս վարկածի վրա:
-Մյուս պաշտպան պարոն Չուբաևն իր հայտարարությունների ժամանակ նշել է, որ նոր մեղադրյալներ կարող են ի հայտ գալ: Արդյո՞ք հենց ընկերության ղեկավարությանն է ի նկատի ունեցել:
-Ես կարծում եմ, այո, դրա տակ ի նկատի է ունեցել հենց կազմակերպության ղեկավարությանը:
-Իսկ ի՞նչ շանսեր կան, որ այս վարկածը կաշխատի և Հարությունյանի մեղադրանքը կմեղմացվի:
-Կարծում եմ դեռ վաղ է դրա մասին ասելը, քանզի դեռ մեծ աշխատանք պետք է տարվի, այժմ կարևոր է գտնել մեղավորներին, ովքեր պատասխանատու են մեքենան ճանապարհ թողնելու համար:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիճ են բերել նման նվաստացնող վիճակում` կանացի խալաթով, անմիջապես կոմայից դուրս գալուց հետո:
-Կարող եմ ասել, որ իրավապահ մարմինների կողմից խախտում է թույլ տրվել. նրան բերել են գործնականում կիսամերկ` կարծես ցանկանալով նվաստացնել մարդուն, ինչի կապակցությամբ ես և իմ կոլեգա փաստաբանը համապատասխան արձագանք ենք տվել և մեր դժգոհությունը հայտնել: Անընդունելի է այն, որ նրան հիվանդանոցից բերել են այդ վիճակում` ոչ մի հագուստ չտալով: Բացի դրանից, ԶԼՄ-ները նրան ցույց տվեցին այդ տեսքով` տառացիորեն նվաստացնելով մարդուն: Բանն այն է, որ նա գտնվել է Մոսկվայի 20-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղից էլ պահակախմբի հսկողությամբ բերվել է դատարան, ուստի մենք ոչ մի կերպ չէինք կարող ազդել տեղափոխման ընթացքի վրա: Մենք նրան տեսանք դատարանի դահլիճում, երբ արդեն սկսել էր դատական գործընթացը և քննիչը միջնորդություն էր ներկայացնում կալանքը` որպես խափանման միջոց, կիրառելու վերաբերյալ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Արմենպրես» էլ. կայքում։
Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով:
Օմբուդսմենի նամակում ասավում է հետևյալը.
«Ընդունե՛ք իմ խորին ցավակցությունները հուլիսի 13-ի սարսափելի ճանապարհատրանսպորտային պատահարի և 18 անմեղ մարդկանց վախճանի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, հուլիսի 15-ին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, բերման է ենթարկվել դատարան:
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը նախատեսում է, որ մարդու արժանապատվությունը հարգվում և պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող այն նսեմացնելու հիմք հանդիսանալ: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, որը ոչնչով սահմանափակված չէ:
Օրենսդիրը, սահմանելով «ոչնչով» եզրույթը, ենթադրում է անձի արժանապատվությունը նսեմացնող ցանկացած հանգամանքների բացառում: Անձի արժանապատվության պաշտպանությունը երաշխավորված է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-դ հոդվածով: Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝ անձի պատիվն ու արժանապատվությունը որևէ կերպ նվաստացնող գործողություններն անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից և այլ հանգամանքներից, անթույլատրելի են:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջադեպը տեղի է ունեցել Ձեր իրավասության ներքո գտնվող տարածքում, խնդրում եմ ուսումնասիրել Հ. Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ու վերջինիս` նման տեսքով դատարան բերման ենթարկելու պատճառները, ինչպես նաև, Ձեր լիազորությունների շրջանակներում նախաձեռնել գործողություններ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանին օգնություն տրամադրելուն և տեղեկացնել ինձ արդյունքների մասին:
Կարևորելով ՀՀ և ՌԴ Օմբուդսմենների միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ կանխավ շնորհակալություն եմ հայտնում ցուցաբերած օգնության համար»։
Մեզ հայտնի է դարձել, որ երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանը։ Նրանից, սակայն, մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։
ԱԱԾ մեր աղբյուրները հայտնում են, որ փողերի լվացման աղմկոտ գործի նախաքննությունը, որով Օսկանյանն անցնում է որպես մեղադրյալ, ավարտվել է։ ԱԱԾ մամուլի խոսնակը տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել։ Ըստ «ՀԺ» աղբյուրների, Ազգային անվտանգության ծառայությունն այդ մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկայում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Բակուր Ավետիկյանն իր ծառայողական պարտականությունները կատարելիս տեսել է, որ քաղ. Հ.Մ.-ն թիթեղով ծածկված ցանկապատի հատվածը վերակառուցում է քարե պատով:
Պարզելով, որ վերջինս շինարարական աշխատանքները կատարում է առանց համապատասխան թույլտվության, նշված վարչական իրավախախտման փաստն իր լիազորությունների շրջանակում չարձանագրելու և համապատասխան մարմիններին ըստ ենթակայության չուղարկելու համար, նա միջնորդ Կ.Հ.-ի միջոցով պահանջել և ստացել է կաշառք` գարեջրատանը կազմակերպված հյուրասիրության տեսքով:
Սակայն ոստիկանության աշխատակիցը, չբավարարվելով հյուրասիրությամբ, իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի նույն անգործության համար, դարձյալ նույն Կ. Հ.-ի միջոցով պահանջել է որպես կաշառք իրեն տալ նաև մինչև 100 000 դրամի սահմաններում գումար:
Կաշառքի նոր պահանջ ներկայացնելու հանգամանքն առաջացրել է քաղ. Կ. Հ.-ի զայրույթը, և նա այդ հարցը պարզաբանելու նպատակով գնացել է Բակուր Ավետիկյանի աշխատավայր: Հարցի պարզաբանման կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում Բակուր Ավետիկյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ` ձեռնաշղթաներով կապել է վերջինիս ձեռքերը և ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 և 311 հոդվածների 2-րդ մասերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Առաջին անգամ ռուսաստանյան դատական համակարգի գոյության ընթացքում մարդը մեղավոր է ճանաչվել մահվանից գրեթե չորս տարի անց: Հինգշաբթի Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանը հրապարակել է Hermitage Capital ներդումային հիմնադրամի գործով դատավճիռը` հարկերից խուսափելու մեջ մեղավոր ճանաչելով 2009-ի նոյեմբերին «Մատրոսսկայա տիշինա» բանտում մահացած իրավաբան Սերգեյ Մագնիտսկուն:
Մագնիտսկին իրականում բանտում էր հայտնվել ռուսական վերնախավի կոռուպցիոն մի շարք գործարքներ բացահայտելու համար և կյանքից էլ զրկվել է խոշտանգումների հետևանքով:
Հետագայում Մագնիտսկու անունը խորհրդանիշ դարձավ` Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարումնրի փաստերը մատնանշելու համար:
ԱՄՆ կոնգրեսը նույնիսկ «Մագնիտսկու ակտ» ընդունեց` սահմանափակելով կամ արգելելով երկիր այն ռուս պաշտոնյաների մուտքը, ովքեր մարդու իրավունքների ոտնահարման «առաջատարներ» են:
Ինչևէ, վերադառնանք օրերս արձակված դատավճռին:
Ռուսական արդարադատությունը վաղուց որևէ մեկին չի զարմացնում` իր ցինիզմով, սանձարձակությամբ, վերևներին ծառայելու ստորաքարշությամբ:
Բայց նույնիսկ այս համատեքստում` արտառոց էր մարդուն հետմահու դատելը, մեռած մարդու նկատմամբ հաշվեհարդարի այս վայրենի ակտը:
Այս խնդիրը գուցե ինձ չանհանգստացներ, եթե չունենայի կոնկրետ մտահոգություն:
Բանն այն է, որ մենք, թեև 22-ամյա անկախություն ունենք, այնուամենայնիվ, գտնվում ենք ռուսական քաղաքական-քաղաքակրթական համակարգում և, որպես կանոն, ընդօրինակում ենք բոլոր այն ավտորիտար միտումները, նախադեպերը, որոնք արձանագրվում են Ռուսաստանում:
Մագնիտսկու գործն էլ հիշեցի ակամայից, երբ ևս մեկ անգամ աչքովս ընկավ լրատվություն այն մասին, որ քրեական գործ է հարուցվել Գորիսի արյունոտ միջադեպի ժամանակ սպանված Ավետ Բուդաղյանի դեռևս ապաքինվող եղբոր` Արտակի հանդեպ:
Այստեղ է մտավախությունս:
Չլինի այնպես, որ Գորիսի միջադեպը նախաքննող մարմինը հանկարծ զարգացնի Խաչատրյանների ընտանիքի ինքնապաշտպանվելու վարկածը և որոշի, որ մեղավորները, դատարանում ամբաստանյալի կարգավիճակում հանդես եկողները պետք է լինեն Բուդաղյանները` սպանված ու վիրավոր եղբայրները:
Կասեք` էս ինչ կասկածամիտն ես:
Միգուցե, բայց Արտակի դեմ գործն արդեն հարուցված է…
Սուրեն Սուրենյանց
2013թ. հուլիսի 12-ին Հատուկ քննչական ծառայությունում ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խարդախությամբ քաղաքացի Սոֆա Մարտիրոսյանից խոշոր չափերի` 5.000 ԱՄՆ դոլար հափշտակելու դեպքի առթիվ, այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են:
Նրանք կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ ՀՀ ոստիկանության բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.