23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2013թ. հուլիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունը հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ, իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնության մասին:
Աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հայտ են ներկայացրել հինգ կազմակերպություն` «Հայկական լեգեոն» կամավորական հայրենասիրական միությունը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունները և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը:
Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել հասարակական այն կազմակերպություններին, որոնք արձագանքեցին հիշյալ նախաձեռնությանը և իրենց իրավաբան-մասնագետների թեկնածությունները ներկայացրին աշխատանքային խմբում ներգրավվելու համար:
Չնայած վերջին տարիներին մամուլով և զանգվածային լրատվական այլ միջոցներով ՀՀ ԶՈՒ արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ ի հայտ են եկել իրենց մտահոգ համարող բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ցանկացած առիթի դեպքում կարող են անել հրապարակային, շատ դեպքերում անպատասխանատու և որևէ կերպ չհիմնավորված, հայտարարություններ, այնուամենայնիվ, չօգտվեցին իրենց տրված հնարավորությունից` մասնագիտական հարթության մեջ քննարկման առարկա դարձնելու այն բոլոր գործերը, որոնք իրենք, անգամ իրենց հայտարարությունների մեջ, համարել են «կոծկված» կամ «կեղծված»: Միաժամանակ, աշխատանքային խմբում իրենց աշխատանքը իրականում ուղղված կլիներ մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության վերաբերյալ իրենց մտահոգող հիմնախնդիրների լուծումը առավել առարկայական և գործնական դարձնելուն:
02.08.2013թ. ժամը 10-ին ՀՀ զինվորական դատախազությունում կայացավ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Քննարկման ժամանակ ձևավորվեցին աշխատանքային խմբի գործունեության հիմնական ուղղությունները, աշխատանքային ռեժիմը և կանոնակարգվեցին մի շարք այլ կազմակերպչական հարցեր: Ծավալված ակտիվ քննարկումները և խմբի մասնակիցների առաջարկությունները վկայում են, որ աշխատանքային խմբում ներգրավված իրավաբան-մասնագետները նպատակադրված են իրականացնել բեղմնավոր աշխատանք` աջակցելու քննված քրեական գործերով հնարավոր բաղթողումներն ի հայտ բերելու, ի վերջո` արդարադատության արդյունավետության բարձրացմանը:
Աշխատանքային խմբի կողմից ընդունվեց Խմբի աշխատանքների կազմակերպման, որոշումների ընդունման կարգն ու պայմանները և այլ հարցեր, որոնք առավել արդյունավետ կդարձնեն Խմբի գործունեությունը: Ընդ որում, նկատի ունենալով, որ աշխատանքային խմբում քննարկման առարկա կարող են դառնալ միայն այն ավարտված կամ կասեցված գործերը, որոնցով տուժողների իրավահաջորդները ներկայացրել են այդ գործերը վերանայելու դիմում և դիմում ներկայացնելու ժամկետ էր սահմանվել օգոստոսի 26-ը ներառյալ, ուստի աշխատանքային Խումբը իր հաջորդ նիստը կգումարի օգոստոսի 28-ին:
ՀՀ զինվորական դատախազություն
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը:
Ավելի վաղ առաջադրվել էին ևս երեք փաստաբաններ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Աշոտ Թադևոսյանը և Տիգրան Աթանեսյանը: Փաստաբաններից երեքն ինքնառաջադրվել են, իսկ Արա Զոհրաբյանի թեկնածությունը առաջադրել է ՀՀ փաստաբանների պալատի գործող նախագահ Ռուբեն Սահակյանը:
Պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվել է 2013թ. օգոստոսի 17-ից և կավարտվի 2013թ. օգոստոսի 22-ին: Գրանցված թեկնածուները քարոզչությունը կարող են սկսել 2013թ. օգոստոսի 23-ից, որը կավարտվի 2013թ. սեպտեմբերի 13-ին ժամը 18.00-ին:
ՀՀ փաստաբանների պալատի նախագաh Ռուբեն Սահակյանի որոշմամբ, 2013թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 09:00-ից կհրավիրվի Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով` Պալատի նախագահի ընտրության համար. քվեարկությունը կսկսվի 2013 թվականի սեպտեմբերի 14-ին` ժամը 09.00-ին և կավարտվի նույն օրը` ժամը 17.00-ին:
Նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատը ստեղծվել է մինչ այդ Հայաստանում գործող փաստաբանական երեք միությունների հիմքի վրա և 2005թ. գրանցվել իրավաբանական անձանց ռեգիստրում: Այդ ժամանակվանից ի վեր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնում է փաստաբան Ռուբեն Սահակյանը, ով ընտրվել էր, ապա 4 տարի անց նաև վերընտրվել այդ պաշտոնում:
Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի հրավերով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ oգոստոսի 20-ին, քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն:
ԴԱՀԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այցի նպատակը համագործակցության պայմանագրերի կնքումն է կոնկրետ ուղղություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակում, փոխօգնություն՝ պարտապանի և նրա գույքի հետախուզման գործառույթներում: Վերոնշյալը բխում է 2013 թվականի մայիսի 16-ին Երևանում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև ստորագրված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի դրույթներից:
Ըստ օրակարգի՝ օգոստոսի 20-23-ը Տալլինում նախատեսվում են հանդիպումներ Էստոնիայի խորհրդարանի, Գերագույն դատարանի, արդարադատության նախարարության, ինչպես նաև Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի ներկայացուցիչների հետ, որոնց շրջանակում կքննարկվեն համագործակցության խորացման այլ ուղղություններ ևս:
Օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում ձերբակավել է Վրաստանի քաղաքացի, որն ազգությամբ ադրբեջանցի է:
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի քաղաքացի Ալլահվերդի Պելենգովը ձերբակալվել է սահմանն ապօրինի կերպով հատելու համար:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի ՔՕ-ի 329 հոդվածի 1-ին մասի համաձայն:
2013 թ. օգոստոսի 1-ին Արթուր Սաքունցի անձնական էլ. փոստի հասցեին անանուն նամակ էր ստացվել, որում նամակագիրը տեղեկացնում էր, որ Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնում, (որը նոր է ձևավորվում և որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ) ստորադաս աշխատակիցների հանդեպ ավելի բարձրաստիճան անձնակազմի կողմից իրականացվում են ճնշումներ, տեղեկացնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Աշխատակիցները պարտադրված իրենց անձնական միջոցներից գնում են իրենց աշխատասենյակների եվրոլուսամուտները, բացի այդ դեռևս շինարարական աշխատանքները չավարտված յուրաքանչյուր անձից պահանջում են վճարել 100 ԱՄՆ դոլլար՝ աշխատասենյակի նորոգման համար:
Նամակագիրը գրել է, որ շատ ոստիկաններ, գտնվելով սոցիալապես անապահով վիճակում վարկ վերցնելով և տարբեր անձանացից գումար խնդրելով տալիս են պահանջված գումարները, որպեսզի չզրկվեն աշխատանքից:
Նամակագիրը խնդրել է այս մասին տեղյակ պահել ոստիկանության բարձրագույն մարմիններին, մասնավորապես՝ ոստիկանապետին, և օգնել վերականգնելու իրավական արդարությունը: Այս նամակի հիման վրա Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին գրություն է ուղարվել՝ անանուն նամակում ներկայացված փաստերի շուրջ քննություն կատարելու և այս փաստերի իսկությունը պարզելու խնդրանքով:
Օրեր առաջ կազմակերպությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացել է պատասխան գրությունը, որով հայտնվել է, որ քանի որ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսանում, ուստի նամակը որպես ահազանգ ուղարկվել է ՀՀ ոստիկանության պետին ՝ նամակում նշված հանգամանքները օպերատիվ ճանապարհով ստուգելու համար:
2013 թ. փետրվարի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ էր դիմել Հասմիկ Ղազարյանը, ով հայտնել էր իր և իր դստեր՝ Գոհար Ղազարյանի հանդեպ ՀՀ պաշտպանության նախարարության հանցավոր և անօրինական վերաբերմունքի մասին, այս մասին ասվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածածհաղորդագրությունում:
Նա տեղեկացնում էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ ապարատի ղեկավար գեներալ-մայոր Ա. Բրուտյանը իր անձնական օգտագործման հեռախոսահամարից զանգահարել էր իրեն և 2012 թ. նոյեմբերի 5-ին հրավիրել էր իր դստերը՝ ՊՆ որոշ պարզաբանումներ ստանալու համար: «Պարզաբանումները, ինչպես հետո արդեն հասկանում են մայրն ու դուստրը, կապված էին մինչ այդ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յ. Խաչատուրովին Գ. Ղազարյանի կողմից ուղարկված նամակ- դիմումի հետ: Նամակով Գ. Ղազարյանը փորձել էր օգնություն խնդրել Յ. Խաչատուրովից` ակնկալելով, որ գեներալ- գնդապետը արդարացի լուծում կտա իր հարցին, չնայած նրան, որ նամակագիրը գրում էր Յ. Խաչատուրովի սանիկի՝ Համլետ Քեշիշյանի անօրինական, ապօրինի, դատապարտելի, ոչ մարդկային և բոլոր սահմաններն անցնող վարքագծի մասին, և խնդրում էր հետևել իր հովանավորյալի գործողություններին ու կանխել այդ սանձարձակությունը: Նամակ-դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ Համլետ Քեշիշյանի և նրա վարքագծի մասին ավելի բովանդակալից պատկերացում կազմելու համար:
2012 թ. նոյեմբերի 5-ին Հ. Ղազարյանը ուղեկցել է իր դստերը ՊՆ և հեռախոսով նկարահանել է դստեր ՊՆ մուտքն ու անձնագրային ստուգումը, 35-40 րոպե դստերը սպասելուց հետո որոշել է զանգահարել և իմանալ ուշանալու պատճառը, սակայն դուստրը պատասխանել է որ նա կուշանա և որ նրանից որոշ փաստաթղթերի պատճեններն են պահանջում, նրան 10 րոպե անց հրավիրել են առանձնասենյակ, ուր նաև եկել է Գ. Ղազարյանը՝ փոխգնդապետի ուղեկցությամբ: Վերջինս կշտամբել է նրանց օրինազանցության համար, այն է՝ հեռախոսը թաքցնելը, այնինչ Գ. Ղազարյանից, ինչպես տեսագրել է մայրը հեռախոսով, անցագրային կետում ոչ ոք հեռախոս չի պահանջել: Այս ամենից հետո մոր ու աղջկա հեռախոսները մանրակրկիտ զննվել են, որից հետո, պարզելով, որ Գ. Ղազարյանը հեռախոսը չի օգտագործել այլ նպատակներով, սկսել են քննադատել Հ. Ղազարյանին՝ սպառնալով, որ «արձանագրություն կկազմեն և նրա հարցերը կլուծեն»: Այնուհետև, Հ. Ղազարյանին տանելով այլ սենյակ, փոխգնդապետ Ա. Ղուկասյանը և գեներալ-մայոր Ա. Բրուտյանը հարցաքննություն են կազմակերպել: Ա. Բրուտյանը հարցրել է Հ. Ղազարյանին՝ արդյոք նա տղա ունի և Հ. Ղազարյանը, իմանալով, որ մինչ այդ Ա. Բրուտյանը Գ. Ղազարյանին էլ ասել էր թե «այս հարցը արյունով է վերջանալու», հարցրել է «ե°րբ եք մեր տան վրա տանկեր ուղարկելու», որից հետո կազմված արձանագրությունը պատռվել է և, նրանց վերադարձնելով անձնագրերն ու հեռախոսները, ազատ են արձակել:
Հասմիկ և Գոհար Ղազարյաններին ՀՀ ՊՆ-ում ապօրինի անազության մեջ պահելու փաստի առթիվ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից 2013 թ. մարտի 5-ին հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանին, սակայն ուղարկված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, որից հետո մերժման մասին որոշումը բողոքարկվել է վերադասության կարգով: Մերժում ստանալուց հետո կազմակերպությունը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ կայացված որոշումը վերացնելու մասին: Սակայն այս դիմումը ևս մերժել է, որից հետո կազմակերպությունը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ, բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ընդունել նոր դատական ակտ և գործն ուղարկել նախաքննության:
ՀՀ վերաքննիչ դատարանում օգոստոսի 15-ին դատական նիստի ժամանակ դատավորը ցուցաբերեց կողմնակալ վերաբեմունք՝ կայացնելով վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում: Բացի այդ, դատավորին ոչ հարիր պահվածք դրսևորելով, դատավոր Հ. Տեր- Ադամյանը Գոհար Ղազարյանին հարցրեց, թե ինչու է նա իր անձնական գործը հասցրել ՊՆ մակարդակի, հաշվի չառնելով այն փաստը, որ դատարանում բարձրացվում էր ոչ թե Գ. Ղազարյանի անձնական, այլ նրան ՊՆ-ում ապօրինի անազատության մեջ պահելու խնդիրը:
Սա վկայում է այն մասին, որ դատավորն ակնհայտ կողմնակալ վարքագիծ է դրսևորում, որի հիմքով Արթուր Սաքունցի կողմից դատավորին ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն, սակայն դատավորը մերժել է այն: Դատական նիստի ընթացքում Արթուր Սաքունցը դատարանին հայտնեց, որ մինչ այդ առաջին ատյանի դատարանը հրաժարվել էր գործի մասին նյութերը տրամադրել: Վերաքննիչ դատարանը ընդունեց Ա. Սաքունցի միջնորդությունը և հայտարարելով 2 ժամյա ընդմիջում՝ տրամադրեց գործի նյութերը: Նյութերի ուսումնասիրությունից հետո պարզ դարձան և Արթուր Սաքունցի կողմից դատարանին ներկայացվեցին 2 կարևոր հանգամանք. առաջինը այն է, որ գործի նյութերում, անցագրային կետի գրանցամատյանում և ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի իրավաբանական բաժանմունքի պետ Ա. Ղուկասյանի բացատրագրում ժամանակային տվյալները միմյանց չեն համապատասխանում, այն է՝ մի տվյալով Ղազարյանները դուրս են եկել 2030 , իսկ մեկ այլ տվյալով 1820 , մյուս տվյալով՝ 1820 , սակայն, Հասմիկ Ղազարյանը փաստում է, որ նրանք դուրս են եկել միայն ժամը 2300-ի սահմաններում: Այս հանգամանքներին նիստին մասնակցած դատախազը մեկնաբանել է, թե հնարավոր է դա տեխնիկական խնդիր է: Սակայն եթե դա նույնիսկ տեխնիկական խնդիր է, պարզ է դառնում, որ քննիչը չի իրականացրել բազմակողմանի հետաքննություն:
Հաջորդ հանգամանքը կայանում է նրանում, որ երբ Գոհար Ղազարայնը անցագրային կետից զանգահարել է մորը, պատասխանել է ոմն սպա և ասել, որ նա բացատրություն է գրում և հետո կզանգահարի, բացի այդ Գ. Ղազարյանը չի կարողացել դուրս գալ շենքից, քանի որ անձնագիրը իրեն չեն տվել: Այս հանգամանքներն ակնհայտորեն փաստում են, որ Ղազարյանները գտնվել են ապօրինի անազատության մեջ, սակայն, այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանի դատավոր Հ. Տեր-Ադամյանը օրինական և հիմնավորված համարեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը պատրաստվում է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացնել վճռաբեկ բողոք»:
Սեպտեմբերի 14-ին Փաստաբանների պալատը կընտրի իր նոր նախագահին: Պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն այլևս չի կարող առաջադրվել՝ ավարտվում է նրա պաշտոնավարման երկրորդ շրջանը։
Այս պահին թեկնածուներն են Կրոմվել Գրիգորյանը և ՓՊ փոխնախագահ Արա Զոհրաբյանը։
Արա Զոհրաբյանը, միանշանակ, շատ ավելի մեծ շանս ունի հաղթելու: Ավելին՝ դեռևս մարտին, փաստաբանների խորհրդի ընտրություններից հետո, պարզ դարձավ, որ հաջորդ նախագահը Արա Զոհրաբյանն է:
Ի դեպ վերջերս նա փայլուն պաշտպանեց իր թեկնածուական դիստերտացիան:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին Արտաշատի քաղաքային լճի և դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու, ինչպես նաև վերոհիշյալ աշխատանքների նախագծումը, կառուցապատումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացրած առևտրային և այլ կազմակերպությունների ծառայողների կողմից ծանր հետևանքներ առաջացրած լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը նախաքննությունը շարունակելու համար ՀՀ Գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է այլ քննչական մարմին:
Օրաթերթի խմբագրություն են զանգահարել «Կոշ» քրեակատարողական հիմնարկից և ասել են, որ օրենքն իրենց ՔԿՀ-ի տարածքում չի գործում: 13 տարի ազատազրկման վայրում անցկացրած դատապարտյալ Մանուկ Պողոսյանը, ով կալանավորվել է 2003 թ., պետք է արդեն ազատ արձակված լիներ, քանի որ լիովին կրել է պատիժը, և նրա վրա տարածվում է նախնական կալանքի 1 օրն օրուկես հաշվելու կարգը:
Ժամանակին՝ մի կարճ շրջան, այսպիսի օրենք ընդունվեց, որը հետագայում վերացվեց, սակայն այդ շրջանում հանցանք կատարած բոլոր անձանց վրա պետք է տարածվի, քանի որ պատիժը խստացնող օրենքները հետադարձ ուժ չունեն: Ժամանակին Մ. Պողոսյանին անգամ ծանուցել են, որ իր կալանքի մեկ օրը հաշվվելու է օրուկես՝ այդ կարգի տակ ստորագրել են տվել: Հիմա ՔԿՀ ադմինիստրացիան հրաժարվում է կիրառել այդ կարգը, հրաժարվում է կիրառել նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատարանը, ում դիմել է դատապարտյալը: Մարդուն, փաստորեն, ապօրինաբար պահում են անազատության մեջ, ինչը քրեորեն պատժելի արարք է: Եվ Մանուկ Պողոսյանը երեկ, ի նշան բողոքի, հացադուլ է սկսել: Նրան տեղափոխել են պատժախուց:
Հրապարակ
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօր դատարան էին բերվել գործով տուժող, մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի, ինչպես նաև` ամբաստանյալներ Գարիկ Սողոմոնյանի և Արտակ Բայադյանի` առգրաված հագուստների փաթեթները:
Նշված հագուստները քննիչի կողմից զննության են ենթարկվել դեռ 2012թ օգոստոսի 20-ին:
Սկզբում դատարանը հրապարակեց Վահե Ավետյանի հագուստի զննման արձանագրությունը, որտեղ նշված էր, որ փաթեթում առկա է ջինսե տաբատ, որի աջ ոտքի ծնկային հատվածում դեղնակարմրավուն հետքեր կան:
Հաջորդը հրապարակվեց Գարիկ Սողոմոնյանի հագուստի զննման արձանագրությունը: Փաթեթում առկա էր սպիտակ կիսաթև շապիկ, որի օձիքը պատռված է եղել, ինչպես նաև շապիկի վրա առկա են բազմաթիվ շագանակագույն հետքեր, իսկ տաբատի աջ և ձախ ծնկային շրջաններում առկա են շրջանաձև հետքեր:
Ըստ ամբաստանյալ Արտակ Բայադյանի առգրաված հագուստի արձանագրության՝ փաթեթում առկա է սպիտակ կիսաթև շապիկը, որի վրա պատռվածքներ և վնասվածքներ չեն եղել, սակայն տաբատի վրա եղել են կեղտաբծեր:
Դատարանի այն հարցին՝ արդյոք տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ցանկանում է, որպեսզի դատաքննության ընթացքում կրկին անգամ հետազոտվեն վերը նշված առգրավված հագուստները, Եգորյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ նա ցանկանում է, որ այդ հագուստներն իրեղեն ապացույց ճանաչվեն:
Միջնորդության քննարկումը հետաձգվեց մինչև վերջնական դատական ակտի կայանալը:
Փաստինֆո
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.