23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր առավոտյան տարածված Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հաղորդագրությունը «հիմարություն» է, որակեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հարուցված քրեական գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ հաղորդագրության մեջ նշվում է, որ Արտակ Բուդաղյանը ծանոթանալով համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությանը, որի համաձայն՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին, ըստ որի տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել, Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ:
«Իրականությունը էապես տարբերվում է տարածված տեղեկությունից»,- նշում է Հայկ Ալումյանն ու հավելում, որ երեկ Արտակ Բուդաղյանը ժամը 13.00-ից սկսած հարցաքննվել է և բավականին ծավալուն ցուցմունք տվել՝ հայտնելով դեպքի հետ կապված շատ մանրամասներ, որից հետո ժամը 17.00-ի սահմաններում իրեն ներկայացվել է տեսաձայնագրային փորձաքննությունը և 3 ժամ նրանք ծանոթացել են փորձաքննությանը և դրան կցված տեսանյութին, որի դիտումը, ըստ փաստաբանի, հնարավորություն տվեց իրենց ևս մեկ անգամ համոզվելու, որ Արտակ Բուդաղյանի ցուցմունքները լիարժեք համապատասխանում են այդ տեսանյութին:
«Այս ամենից հետո երեկոյան ժամը 20.00-ին քննիչը հայտարարում է, որ այդ ժամին պատրաստվում է 4 անձի հետ առերեսում կատարել: Արտակ Բուդաղյանն էլ ասել է, որ այլևս չի կարող, քանի որ իրեն լավ չէր զգում, ջերմում էր, ասել է .«որ այսօր էլ չեմ կարող, մեկ ուրիշ օր նշանակեք կգամ»: Բացի այն Բուդաղյանը պետք է գնար հոսպիտալ, քանի որ հրազենային վիրավորում ստանալուց հետո դեռ լիովին չի ապաքինվել:
Ինչ վերաբերում է տեսանյութին, փաստաբանը նշեց, որ իրենք երբեք էլ չեն հերքել, որ իրականության համապատասխանող տեսանյութը քննիչ մոտ է, իսկ կեղծված տարբերակը հայտնվել է համացանցում, «թող պարզեն, ո՞վ է վերցրել քննիչից և կեղծել ու այնուհետև տեղադրել համացանցում»,- ասաց Հայկ Ալումյանը:
Փաստինֆո
2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստով ՀՀ ՊՆ Քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2013թ. օգոստոսի 14-ին ստացվել է համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը:
Համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել»:
Փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծանոթանալու համար 22.08.2013թ. տրամադրվել է քրեական գործով տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանին, մեղադրյալ Արտակ Բուդաղյանին և նրա պաշտպան Հայկ Ալումյանին:
Եզրակացությանը ծանոթանալուց հետո մեղադրյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ:
23.08.2013թ. ժամը 10:00-ին մեղադրյալ Արտակ Բուդաղյանը կրկին հրավիրվել է հարցաքննության:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը սույն դեպքի և քրեական գործի նկատմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունն այսուհետև պարբերաբար համապատասխան տեղեկատվություն կներկայացնի քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ:
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանը տարիներ առաջ բանտարկվել է սպանություն պատվիրելու համար։
Դեպքը տեղի է ունեցել մոտ երկու տարի առաջ, երբ նա աշխատել է ոստիկանության Արմավիրի մարզի վարչությունում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա պատվերով կրակոցներ են արձակվել ոստիկանության Արմավիր մարզային վարչության պետ Տիգրան Եսայանի տան ուղղությամբ։ Բարեբախտաբար որևէ մեկը չի տուժել կատարվածից, իսկ Ս. Ղուկասյանը որոշ ժամանակ անցկացրել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։
Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել անձամբ Ս. Ղուկասյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր։ Իսկ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե պատմությունն աղավաղված է. «Դրանք հստակորեն պարոն Ղուկասյանին վարկաբեկելու տեղեկություններ են և շահարկվում են հստակ նպատակով»։
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։
ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում է քննվում քաղաքացի Արթուր Անդրեասյանի, ՀՀ ոստիկանության նախկին և գործող մի շարք պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ քաղաքացիների կողմից ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու, կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու, վաշխառությամբ զբաղվելու դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Անդրեասյանը 2013 թվականի մարտ-ապրիլ ամիսներին խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Ա.Շ.-ից հափշտակել է խոշոր, իսկ Ա. Գ.-ից` առանձնապես խոշոր չափերի գումար:
Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Այս պահին՝ Արդարադատության նախարարության մոտ, իրենց բողոքի ակցիան են շարունակում դատապարտյալների հարազատները, որոնք կրակն են ընկել դատարան – ՔԿՀ գործառույթների անհասկանալի թնջուկի ձեռքին: «Հայկական Վարկածը» փորձեց հասկանալ երևույթը.
Ի՞նչ է տեղի ունեցել. մինչև 2004 թվականը նախնական կալանքի տակ գտնված անձանց 1 օրը հաշվվել է օրուկես, դրանից հետո այս դրույթը փոփոխվել է և 2004-ից առաջ նախնական կալանքի տակ եղած կամ հանցանք կատարած դատապարտյալների պատժաչափը հաշվարկելիս՝ առաջացել են մի շարք խնդիրներ:
Գործող օրենսդրության համաձայն՝ պատժաչափի փոփոխությունը պետք է հաշվարկի դատարանը, իսկ քրեակատարողական հիմնարկը կատարի դատարանի որոշումը: Բայց 2003-ից մինչ օրս՝ ոչմի դատարան նման բան չի անում (թեպետ, մեր ունեցած տեղեկություններով, կան դատարաններ, որոնք կատարել են իրենց գործառույթը):
10 տարի է քրեակատարողական հիմնարկների խմբերն են հաշվարկում, համապատասխան տեղեկանքներ են կազմում և կցում գործին:
Մոտ մեկ ամիս է՝ ինչ որոշում է ընդունվել դատարաններին դրդել կատարելու օրենքի պահանջը: ՔԿՀ–ն այլևս լիազորված չէ հաշվակ կատարելու, նա ընդամենը որպես դատապարտյալին պահող կառույց է, կարող է կատարել միայն իր ֆունկցիան: Մնացած բոլոր գործառույթների՝ պատժի սահմանման, վաղաժամկետ ազատման և պատժից վերջնական ազատման հաշվարկների կատարման հարցում՝ որպես լիազորված մարմին, հանդիսանում է դատարանը:
Սակայն սայլը տեղից չի շարժվում, ավելին՝ այն մտել է փակուղի, քանի որ դատարանը հրաժարվում է կատարել օրենքի պահանջը:
Ի՞նչ է ստացվում. քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը դիմում է գրում ընդհանուր իրավասության դատարանին՝ պատժաչափի հաշվարկման խնդրանքով, որին դատարանները բառացի պատասխանում են, թե իրենք գրագիր չեն, որ հաշվարկ անեն՝ նշելով. «Օրենքի կոնկրետ կետ ցույց տուր, որ դա իմ պարտականությունների մեջ է մտնում», որից հետո դիմումն ուղարկվում է հետ՝ քրեակատարողական հիմնարկ:
Արդյունքում, տուժում է դատապարտյալը, քանի որ որևէ կառույց չի միջամտում ստեղծված խնդիրը լուծելու հարցում: Այսօր դատապարտյալները հացադուլ են անում կալանավայրերում՝ չստանալով ազատման համապատասխան տեղեկանքը:
Այս պահի դրությամբ, «Հայկական Վարկած»-ի ունեցած տեղեկություններով, նման խնդրի առջև են կանգնած 25 դատապարտյալ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից, 8–ը՝ «Կոշ» -ից:
Քիչ առաջ զանգահարեց «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Պարույր Ափինյանի եղբայրը՝ Գևորգը, և ասաց, որ իրենք եղել են Արդարադատության նախարարի օգնականի մոտ, որը ասել է, թե՝ «2 օր համբերեք»:
«Մարդը հացադուլի մեջ է, պատկերացնո՞ւմ եք 10 տարվա կալանավոր է, ինչ վիճակում կլինի, դեռ ասում են 2 օր համբերեք. երեկվանից որևէ լուրջ բան չենք լսում իրենցից», — ասաց Գևորգը:
Հ.Գ. «Հայկական Վարկած»-ը փորձեց պարզաբանում ստանալ Վճռաբեկ դատարանի մամլո պատասպանատու Արսեն Բաբայանից, վերջինս արձակուրդում էր, նրան փոխարինող Եվա Հարությունյանը տեղյակ չէր իրավիճակից. երկար լսելուց հետո՝ նա խնդրեց գրավոր ներկայացնել հարցը:
Հուսանք, որ այս հրապարակումը կպարզաբանի, թե ինչ հարցի մասին է խոսքը և Արդարադատության նախարարության դիմաց հավաքված ՀՀ քաղաքացիները 5 աշխատանքային օր չեն սպասի՝ տեղեկանալու Վճռաբեկի դիրքորոշմանը:
Այսօր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով Գորիսում կրկնակի փորձաքննություն կկատարվի, որին կմասնակցի Հայկ Ալումյանը: Փորձաքննությունը վերաբերում է դեպքի վայրում հայտնաբերված գնդակի հետքերին, որը Արտակ Բուդաղյանի փաստաբանին խիստ կասկածելի է թվացել, նա պահանջել է կրկնակի փորձաքննություն և այդ միջնորդությունը բավարարվել է քննիչի կողմից: Այս մասին news.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայկ Ալումյանը:
Փաստաբանն ասել է նաև, որ դեռ նորություն չունի` իր Դատախազություն հասցեագրված և ՀՔԾ վերահասցեագրված նամակներից: Ինչ վերաբերում է Արտակ Բուդաղյանին, ապա, Հայկ Ալումյանն ասել է, որ նա լավ է, փաստաբանը իր պաշտպանյալի հետ խոսել է երեկ, նրան տեսել է երկու շաբաթ առաջ, այժմ գնդապետը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` ծառայության մեջ:
Մինչև այդ Ալումյանն ասել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում հնչած կրակոցների գործով ավարտված որոշ փորձաքննությունների արդյունքներով Արտակ Բուդաղյանի մեղքը հերքվում է: Ինչպես նաև նշել էր, որ պատրաստվում է կրկնակի փորձաքննության միջնորդություն անել փորձաքննություններից առնվազն մեկի վերաբերյալ, որի մասին այդ պահին նախընտրել էր չխոսել:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Բ. Գալստյանի, Ռ. Թադևոսյանի և Ա. Մուրադյանի կողմից ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազոր Հ. Սիլիզյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Բ. Գալստյանը 2013թ. հունիսի 1-ին Աշտարակ քաղաքի իրենց տան օժանդակ շինությունից ապօրինի ձեռք է բերել հանգուցյալ հորը` Գ. Գալստյանին պատկանող, վերջինիս կողմից ապօրինի ձեռք բերված, մարտական ակոսափող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` լիցքավորված մարտական 8 փամփուշտներով ու պահել իր մոտ:
Քրեական գործի նյութերով պարզվել է, որ Բ. Գալստյանը, ապօրինի կրելով ռազմամթերք հանդիսացող վերը նշված ատրճանակը, 2013թ. հունիսի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Քասախ գետի ափամերձ տարածքում էլեկտրական հոսանքի լար անցկացնելու հարցի շուրջ վիճաբանել է Վ. Ամիրյանի հետ:
Այդ պահին նրանց է մոտեցել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ավագ օպերլիազոր Հ. Սիլիզյանը եւ փորձել կարգի հրավիրել Գալստյանին: Ապա՝ վերջինիս գոտկատեղին նկատելով ատրճանակը՝ Հ. Սիլիզյանը, «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, օրենքով իր վրա դրված պարտականությունները կատարելու նպատակով վերցրել է այն։
Ներկայանալով որպես ազգային անվտանգության ծառայության աշխատակից` Հ. Սիլիզյանը պարզաբանել է ատրճանակն իրավապահ մարմիններին հանձնելու նրա պարտականության մասին, սակայն Բ. Գալստյանը հետ է պահանջել ատրճանակը և մերժում ստանալով` կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն կիրառել իր ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Հ. Սիլիզյանի նկատմամբ՝ քաշքշելով ու հարվածելով նրան:
Միջադեպը շարունակվել է Հ. Սիլիզյանի տնամերձ հողամասում։ Քրեական գործի նյութերի համաձայն, տեղեկանալով կատարվածի մասին, Բ. Գալստյանի ազգական Ռ. Թադևոսյանն ու նրա ընկեր Ա. Մուրադյանը գնացել են Հ. Սիլիզյանի հետևից և վիճաբանել նրա հետ՝ այդ ընթացքում կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Հ. Սիլիզյանի եւ վերջինիս հոր նկատմամբ։
Բ. Գալստյանը, Ռ. Թադևոսյանը և Ա. Մուրադյանը հեռացել են միայն այն բանից հետո, երբ Հ. Սիլիզյանին հաջողվել է զանգահարել վերադասին եւ զեկուցել կատարվածի մասին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Բ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ Ռ. Թադևոսյանին և Ա. Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ 1-ին մասով:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2012 թվականի ընթացքում տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախնական քննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:
Ըստ այդմ պարզվել է, որ 2012թ-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակը կազմել է 445023, որից 338655-ը մարդատար, ապա 2013թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 483614 ավտոմեքենա, որից 388043-ը մարդատար: Այսինքն մարդատար ավտոմեքենաների թիվն ավելացել է 49388-ով: Ընդ որում, 2010թ.-ի հունվարի 1-ի համեմատությամբ մարդատար ավտոմեքենաների թիվը հանրապետությունում աճել է 67962-ով (388043-320081):
2012թ.-ին հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել 2731 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 311, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 852 մարդ, որոնցից 212-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոչ միշտ է ապահովվում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ գործերի քննության պատշաճ որակը:
Մասնավորապես, որոշ դեպքերում կատարվում է մակերեսային քննություն. քրեական գործերով վարույթն իրականացնող մարմիններն անհրաժեշտ հետևողականություն չեն դրսևորում, ինչը հանգեցնում է նշված հանցագործությունների բացահայտման բացասական հեռանկարի ձևավորմանը:
Բացի այդ, պարզվել է, որ դատաավտոտեխնիկական փորձաքննությունների ժամանակ կիրառվում են ժամանակի պահանջներին ակնհայտորեն հակասող փորձագիտական մեթոդները:
Այսպես՝ Փորձագետները համապատասխան հետևությունների հանգելիս` որպես կանոն ղեկավարվում են «Մեթոդական ցուցումներ, Մոսկվա 1988», «Դատաավտոտեխնիկական փորձաքննություն, Մոսկվա 1980», «Ինֆորմացիոն նամակ դատական ավտոտեխնիկական փորձաքննությանը ելակետային տվյալներ ներկայացնելու կարգի մասին, Երևան 1986» և այլ նմանատիպ փորձագիտական ձեռնարկներով: Ընդ որում, նշված փաստաթղթերում արտացոլված մի շարք չափանիշներ մշակվել են ավելի վաղ ժամանակահատվածում. օրինակ` հետիոտների շարժման արագությունների աղյուսակը հաստատվել է դեռևս 1966 թ.-ին: Նույնիսկ հրատարակման տարեթվերի պարզ թվարկումն անհերքելիորեն փաստում է, որ կիրառվող փորձագիտական մեթոդները չեն կարող համապատասխանել տեխնոլոգիական ու տեղեկատվական զարգացման և առաջնթացի ներկայիս ժամանակաշրջանի պահանջներին։
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Պարույր Ափինյանի հարազատներն այս պահին բողոքի ցույց են անում Արդարադատության նախարարության շենքի առջև:
Դատապարտյալի եղբայրը՝ Սահակ Ափինյանը զանգահարել էր «Հայկական Վարկած»-ին՝ դժգոհելով, որ արդեն 11 օր է՝ իր եղբոր կալանքի ժամկետը լրացել է, սակայն նրան չեն ազատում. խնդիրը պատժի ժամկետը հաշվարկելու մեջ է:
Դատապարտյալը պատիժը կրել է 10 տարի, և այժմ հարազատները գտնում են, որ նրա վրա պետք է տարածվի նախնական կալանքի՝ օրը օրուկես հաշվելու կարգը, որը գործում էր նախկինում. (տեղեկացնենք, որ կար սահմանված կարգ, ըստ որի՝ նախնական կալանքի տակ գտնվող անձաց կալանավայրում գտնվելու 1 օրը հաշվվում էր օր ու կես):
ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը պարզաբանեց, որ նախնական կալանքի 1 օրն օրուկես հաշվելու կարգը տարածվում է մինչև 2004 թվականը դատապարտված անձանց վրա, իսկ մյուս դատապարտյալների վրա չի տարածվում»:
Դատապարտյալի եղբայրն ասաց, որ իրենք դիմել են Արթիկի ընդհանուր իրավասության դատարան, սակայն այնտեղից կոնկրետ պատասխան դեռ չեն ստացել. «Մենք ապրում ենք Երևանում. օրը մի թուղթ են ուզում՝ տանում –բերում են: Ամեն օր էդ պատճառով գնում — հասնում ենք Արթիկ»:
Սահակ Ափինյանն ասաց, որ քիչ առաջ իրենց է մոտեցել նախարարի մամուլի խոսնակը, լսել բողոքները և նշել, որ ինքն ընդամենը փոխանցող է ու դժգոհությունները կհայտնի նախարարին:
Ակցիայի մասնակիցները մարտական են տրամադրված. նրանք ասում են, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն, վաղը՝ ժամը 12.00-ին, ավելի մեծ խմբով ցույց կկազմակերպեն:
Ա. Սարգսյան
«Նախախորհրդարանը» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ քիչ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման ենթարկված Տիգրան Խզմալյանը դուրս է եկել Ոստիկանությունից: Այս պահին նա նորից Կոմիտաս 5 հասցեում է:
Ոստիկանների մեծ կարգախմբի հսկողությամբ վերսկսվել է մի քանի ժամով դադարեցված ապօրինի շինարարությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.