23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օգոստոսի 26-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Շահամիրյանների փողոցի 9 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ հիմնարկություններից մեկի անվտանգության աշխատակիցները խմած հարձակվել են մարդկանց վրա, հայհոյել և 3 անգամ կրակել:
Պարզվել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 23.15-ին, 1990 թ. ծնված Գևորգ Մ.-ն Շահամիրյանների փողոցում բարձրաձայն հայհոյանքներ տալու համար դիտողություն է արել մի ընկերության անվտանգության աշխատակիցներից մի քանիսին, որոնք, դիտողությունը չընդունելով, սկսել են ծեծի ենթարկել նրան` պատճառելով վնասվածքներ և բարձրաձայն հայհոյանքներ տվել նրա հասցեին, իսկ երբ միջադեպը կանխելու նպատակով միջամտել են թաղամասի բնակիչները, անվտանգության աշխատակիցները շարունակել են ծեծել Գևորգ Մ.-ին, հայհոյանքներ տվել բնակիչների հասցեին և չպարզված հրազենով 3-4 կրակոց արձակել բնակիչների ուղղությամբ, այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Օգոստոսի 26-ին, ժամը 02.30-ին, Գևորգ Մ.-ից ընդունվել է հաղորդում և նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված աշխատակիցներն են 1978 թ. ծնված Արմեն Ե.-ն, 1988 թ. ծնված Արմեն Թ.-ն, 1985 թ. ծնված Բենիկ Գ.-ն և 1988 թ. ծնված Մովսես Գ.-ն, որոնք նույն օրը, ժամը 03.30-ին, Շահամիրյանների փողոցի թիվ 8 հասցեի մոտից բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ Մովսես Գ.-ն խոստովանել է, որ ինքն է կրակել իրենց անվտանգության ծառայությանը պատկանող հրացանով:
Նույն օրը, ժամը 04.15-ին, նշված ընկերության անվտանգության ծառայության պետը ներկայացրել է «ՍԱՅԳԱ-410/Կ» տիպի հրացան` պահունակով, պահունակում՝ 1 կրակված պարկուճ, և հայտնել է, որ իրենց անվտանգության ծառայությունում միայն նշված հրացանն է ամրակցված:
Ներկայացված հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում 2013 թ. օգոստոսի 21-ին, ժամը 09.20-ին «Լիբեր» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ խոչընդոտում են Երևան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներին: Ահազանգի կապակցությամբ նշված վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներ: Որոշ ակտիվիստներ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, շարժվել են Կոմիտասի պողոտայի երթևեկելի գոտի և խոչընդոտել ճանապարհային երթևեկությունը:
Հասարակական կարգը պահպանելու և հիշյալ ակտիվիստների ոչ պատշաճ վարքագիծը կանխելու նպատակով նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները: Ակցիայի մասնակիցներից քաղաքացի Սեդա Սահակյանը, ով նույնպես խոչընդոտում էր ճանապարհային երթևեկությունը, մոտեցել է նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանին և հետևից ձեռքով հրել: Ոստիկանը տարեց կնոջը հրել է մի կողմ:
Դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:
Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում վերոհիշյալ միջադեպը հաստատվել է «Ասեկոսե.ամ» ինտերնետային կայքում զետեղված «Ոստիկանը գետնին է տապալում 70-ն անց տարեց կնոջը» վերտառությամբ տեսանյութի ուսումնասիրությամբ:
Քաղաքացի Սեդա Սահակյանը տված բացատրությամբ պնդել է վերը նշվածը և հավելել, որ ոստիկանության ծառայողի հրելու հետևանքով ինքը մարմնական վնասվածք չի ստացել: Նշել է, որ հիշյալ ծառայողի նկատմամբ որևէ բողոք, պահանջ չունի, քանի որ նա իր հետ նման կերպ վարվելու դիտավորություն չի ունեցել. այդ ամենը տեղի է ունեցել ստեղծված իրավիճակի հետևանքով` պահի ազդեցության տակ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանը Ներքին անվտանգության վարչությունում տված բացատրությամբ ընդունել է նշված կնոջը հրելու և նրա հետ կոպիտ վարվելու հանգամանքները: Հավելել է, որ ինքը նման դիտավորություն չի ունեցել, ուղղակի, ստեղծված իրավիճակում, պահի ազդեցության տակ է դիմել այդ քայլին: Նշել է, որ իր հրելու հետևանքով կինը վայր չի ընկել, քանի որ հենց ինքն է բռնել նրա ձեռքը, որպեսզի չընկնի: Նաև՝ ինչպես այդ կնոջ, այնպես էլ մյուս քաղաքացիների հասցեին որևէ վիրավորական արտահայտություն չի հնչեցրել:
Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանը, ում լիազորությունները ոստիկանության պետի օգոստոսի 22-ի հրամանով ժամանակավորապես դադարեցվել էին մինչև ծառայողական քննության ավարտը, 2013թ. օգոստոսի 21-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում, դրսևորել է ոստիկանին ոչ վայել վարքագիծ, քաղաքացու հետ հարաբերություններում ցուցաբերել է կոպիտ ու անհարգալից վերաբերմունք և նրա ձեռքից քաշելով՝ հրել մի կողմ, ինչով խախտել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջը:
Ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու` քաղաքացու հետ հարաբերություններում կոպիտ ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Գևորգի Ապերյանը կարգապահական տույժի կենթարկվի:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կողմից ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձը պատվիրելու մեղադրանքը հիմնավորված չէ, ուստի ամբաստանյալ Վ.Սեդրակյանը պետք է արդարացվի: Այս մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, Պ.Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօրվա դատական նիստում իր պաշտպանական ճառում նշեց Վ.Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:
Պաշտպանն ընդգծեց, որ մեղադրող կողմը, մասնավորապես, հիմնվում է ամբաստանյալներ, սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանի ու Սամվել Հարությունյանի նախաքննական ցուցմունքների վրա: Սակայն նույնիսկ դրանցից մեղադրող կողմը վերցրել է իրեն դուրեկան մասերը՝ մասնավորապես, Վ.Սեդրակյանի կողմից սպանության փորձի պատվեր տալու մասին, իսկ նույն ցուցմունքների այն մասը, ըստ որի պատվերը վախեցնելու նպատակ ուներ, մեղադրող կողմը չի ընդունում:
Ըստ պաշտպան Սիրունյանի, գործով չի հիմնավորվել, որ Պ.Հայրիկյանի վրա զինված հարձակումը սպանելու, այլ ոչ թե վախեցնելու նպատակ է ունեցել, չի պարզվել նաև՝ սպանության փորձը տուժողի կյանքը, թե քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակ է ունեցել, քաղաքական գործչի, թե քաղաքացու դեմ է եղել:
Քննությամբ չի պարզվել նաև սպանության փորձի դրդապատճառը՝ Պ.Հայրիկյանն ու Վ.Սեդրակյանը անձնական ու քաղաքական հարթությունում միմյանց հետ չեն շփվել, անձնական թշնամանք չի եղել, իրար չեն խանգարել, նախանձելու բան էլ չի եղել՝ եթե Վ.Սեդրակյանը նախանձելու լիներ, կնախանձեր 45 տոկոս ձայներ հավաքած թեկնածուին, այլ ոչ թե Պ.Հայրիկյանին:Քննությունը չի պարզել, թե ով կարող էր ինչ-ինչ նյութական կամ քաղաքական շահ ունենալ սպանության փորձը կազմակերպելու հարցում, ինչ դրդապատճառ ունենալ՝ օրինակ, հետաձգել կամ չհետաձգել նախագահական ընտրությունները:
Պաշտպանն ընդգծեց, որ մեղադրանքը հիմնված է ենթադրությունների վրա, նա հիշեցրեց, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալների, այլ ոչ թե հօգուտ մեղադրող կողմի: Նա հավելեց, որ Վ.Սեդրակյանը կազմակերպիչ չէ, քանի որ ըստ մեղադրանքի, կազմակերպիչը Սամվել Հարությունյանն է, Վ.Սեդրակյանը նաև դրդիչ չէ՝ չի համոզել, չի շահագրգռել, չի սպառնացել: Եվ ի վերջո պարզ չէ, թե ի՞նչ հոդվածով պետք է որակվի վախեցնելը:
Վարդան Սեդրակյանը միացավ իր պաշտպանի ճառին, հայտարարեց, որ հանդես կգա վերջին խոսքով:
Հիշեցնենք, որ մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդել էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի կազմակերպում և դատապարտել 12 տարվա ազատազրկման: Մեղադրողը միջնորդել էր ամբաստանյալ Սամվել Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով՝ սպանության փորձ, իսկ Խաչատուր Պողոսյանին՝ 34-305-րդ հոդվածից բացի նաև 235-րդ հոդվածով՝ ապօրինի զենք (այդ զենքով երկու կրակոցներ են արձակվել Պ.Հայրիկյանի վրա) և դատապարտել համապատասխանաբար 13 և 14 տարվա ազատազրկման:
Փաստինֆո
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արաբկիրի բաժին 2013 թվականի օգոստոսի 24-ին քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկելիս արձանագրված դեպքի վերաբերյալ նյութերը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ա.Կիվիրյանը ոստիկանության բաժնում նախապատրաստվող նյութերի ժամանակ հայտարարել է, որ բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցներն իրեն ոստիկանության մեքենայի մեջ հայհոյել են եւ բռնություն գործադրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքի կապակցությամբ զեկուցագիր է ներկայացրել, ապա բացատրություն տվել նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վ.Վրթանեսյանը՝ նշելով, որ Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության ընթացքում Ա.Կիվիրյանի և Վ.Վրթանեսյանի մարմնական վնասվածքների աստիճանն որոշելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարում են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն:
Ավարտվեց հերթական շոու-դատական նիստը: Մերժվեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դատակոչելու միջնորդությունը, իսկ դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 10-ը: Ակնհայտ է, որ դատարանը շարունակում է կատարել քաղաքական պատվեր, ինչը դրսևորվում է գործի համար շրջադարձային նշանակություն ունեցող վկաներին դատարան չհրավիրելու և դատական պրոցեսը հնարավորինս ձգձգելու մեջ:
Սա իրականացվում է գործի հանգուցալուծումը` կամ տղաների կալանավորում, կամ արդարացում Սերժ Սարգսյանի համար ավելի նպաստավոր պայմաններում իրականցնելու նպատակով: Բայց, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը վտանգավոր կերպով սխալվում է իր հաշվարկների մեջ: Նա չի հասկանում, որ այժմ ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները` ժողովրդական հաշվեհարդարից խուսափելու նպատակով ոչ միայն ՀԱԿ անդամներին արդարացնելու, այլև ընդհանրապես իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնելու համար:
Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից
Դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործը նոր զարգացումներ է ստանում՝ հավակնելով դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը՝ իր ընդգրկմամբ: Արդեն իսկ, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են գործող կարգադրիչները: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ «կծիկը» գլորվում ու հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ:
Այսպես, գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի նկատմամբ, իսկ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի նկատմամբ առաջաջադրված մեղադրանքն այսօր «թարմացվել է»՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիքը: Ավելի վաղ նրան առաջադրվել էր ավելի մեղմ մեղադրանք։ Ա.Ավագյանի նկատմամբ նախկինում խափանման միջոց էր ընտրվել գրավը, սակայն այսօր քննությունն իրականացնող Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչականը դիմել է դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 314-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Բագրատ Արիկյանի դեմ և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իսկ Աջափնյակ ու Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և 314-րդ հոդվածներով: Ըստ գործակալության ունեցած տեղեկությունների, Արմեն Միրզոյանը մեղադրվում է նրանում, որ 2012թ-ի փետրվարի 1-ից մինչև 2013թ-ի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ավագ դատական կարգադրիչի պաշտոնում նշանակված Հրանտ Դավթյանին չի ներգրավել ծառայության մեջ, ազատել է պարտականությունները կատարելուց: Բայց նրա աշխատանքի չներկայանալու հանգամանքը թաքցրել է, կատատարել պաշտոնեական կեղծիք և, ներկայացնելով կեղծ տեղեկագրեր, հափշտակել նրա աշխատավարձը՝ ավելի քան 1,5 մլն դրամ:
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով այսօր մեղադրանք կառաջադրվի նաև Արաբկիրի դատական կարգադրիչների պետ Սամվել Ալեքսանյանին, ով ներկայումս կասկածյալի կարգավիճակում է։ Եթե վերջինիս մոտ բացահայտվել է հափշտակված աշխատավարձերի 1-2 դրվագ, ապա մյուս տարածքներում խոսքը գնում է տասնյակների մասին։
Ի դեպ, գործակալությունը, տեղեկությունները ճշտելու համար դիմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն, որտեղից գրավոր հարցում պահանջեցին, ինչն ուղարկել ենք։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարվածը ներկայացվում է գլխիվայր շրջված. Արտակ Բուդաղյանին ներկայացնում են որպես ագրեսոր, հարձակվող, իսկ վերջին շրջանում ասվում է, թե իբր Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ, առերեսումների մասնակցել, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը:
«Ապատեղեկատվության առաջին խոշոր ալիքը սկսվեց դեպքից հինգ օր անց՝ զինդատախազության կողմից, Սյունիքի մարզպետարանից, անհայտ անձանցից, ովքեր համացանցում տեղադրել էին կեղծված ժապավեն: Դա հնարավոր եղավ կասեցնել, հասարակությունը կարողացավ ճիշտ տեղեկություն ստանալ: Այժմ սկսվել է երկրորդ խոշոր ալիքը. թողած գործի էությունը, նախկին մարզպետի, նրա ընտանիքի անդամների, նրա թիկնապահի կամ մերձավորի կողմից սադրանքները, ապա նաև սպանությունը՝ զինդատախազությունը և քննչական մարմինն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել են երկրորդական հարցերի վրա»,-նշել է փաստաբանը:
Ըստ նրա, հետագայում ուզում են տուժող կողմին դնել այնպիսի իրավիճակում, որ իր պահանջները թողած ներկայանա պաշտպանվողի կարգավիճակում:
Հայկ Ալումյանի տեղեկացմամբ, Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանն այսօր բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին՝ զարմանք հայտնելով՝ ինչո՞ւ մինչև այժմ Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք չեն ներկայացրել, քանի որ գոնե երկու մեղադրանք կա, որոնք հենց հիմա պիտի ներկայացվեին նրա դեմ, քրեական գործողությունները նրա արարքներում ակնհայտ են:
«Մենք հանրապետության նախագահից ակնկալիքներ ունենք, հակառակ դեպքում՝ բաց նամակով չէինք դիմի նրան»,-նկատել է Ալումյանը:
Վերջինս մեծ հույսեր է կապում այն հանգամանքի հետ, որ կարողացել են հայտնաբերել միջադեպն արձանագրած տեսանյութի չմոնտաժված տարբերակը, փաստաբանի խոսքով, հոգեբանորեն ազդեցիկ և պրոֆեսիոնալ կերպով է կեղծվել համացանցում տարածված տեսանյութը:
Կոմիտաս փողոցում շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր և հետևել իրավիճակին մեր արագ արձագանքման խմբերի ու լրատվամիջոցների շնորհիվ: Այս միջադեպը նոր ցավ և դարձյալ հիասթափություն էր մեզ համար: Հատկապես հիասթափեցնող էր առանձին ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն պահվածքը: Միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Արդեն պատրաստ է և այսօր կուղարկվի մեր պաշտոնական հարցումը Ոստիկանությանը: Ի թիվս այլ հարցերի մենք հատկապես ցանկանում ենք պարզել Արգիշտի Կիվիրյանի և այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության համաչափությունը:
Ինչ վերաբերում է առանձին քաղաքացիների կողմից ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցույց տալու արարքներին, վերջնական գնահատական տալու իրավասությունը տրված է բացառապես դատարանին: Ցավոք, ներկայիս դատական համակարգի վերնախավի պարագայում նմանատիպ գործերով քչերն են ակնկալում արդար դատաքննություններ: Հաճախ դատարանների նկատմամբ արդարացի անվստահությունն է մեր քաղաքացիներին ստիպում դիմել ինքնիրավչության և ապօրինությունների, ինչը մարդկայնորեն հասկանալի է, բայց իրավական տեսանկյունից անթույլատրելի ու դատապարտելի է:
Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիաների մասնակից Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի ծեծի կապակցությամբ և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները կիրականացնեն ոչ խտրական և բազմակողմանի քննություն, որի արդյունքում կբացահայտվեն բոլոր իրական մեղավորներն ու կենթարկվեն պատասխանատվության, այս մասին ասվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ:
Հավելենք նաև, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ստացված մեր բազմաբնույթ բողոքներից հասարակական լայն հնչեղություն են ձեռք բերել միայն այն դիմումները, որոնք վերաբերում են Երևանի քաղաքապետարանի և Ոստիկանության գործունեությանը: Մեր դիմումատուները ակնկալում են մեր գնահատականները հետևյալ հարցերի վերաբերյալ.
1. Որքանո՞վ էր իրավչափ քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացումը:
2. Արդյո՞ք ոտնահարվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող մարդկանց իրավունքները:
3. Իրավակա՞ն է եղել արդյոք մայրաքաղաքում մեքենաների կայանման նոր համակարգի ներդրման որոշումն ու գործընթացը:
4. «Կոմայգու» տարածքում տևական ժամանակ առկա պոռնկությունից և այլասերված դրսևորումներից մարդկանց իրավունքներն ու բարոյականությունը պաշտպանելու բավարար միջոցներ ձեռնարկվե՞լ են, թե՞ ոչ:
5. Օրինակա՞ն է արդյոք Կոմիտաս 5 հասցեում նախատեսվող շինարարությունը:
6. Իրավաչա՞փ էին արդյոք Ոստիկանության գործողությունները օգոստոսի 24-ին Կոմիտաս փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Վերոհիշյալ յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ առաջիկայում առանձին հայտարարություններով հանրությանը կներկայացվեն մեր գնահատականները, հիմնավորումներն ու առաջարկությունները: Հայաստանյան օրենսդրության հստակ արգելքները և Օմբուդսմենների գործունեության միջազգային փորձը ստիպում է որոշակիորեն դանդաղել մեր իրավական և հրապարակային գնահատականներում: Ըստ մեր օրենքի՝ պետք է սպառել համապատասխան պետական մարմնի հետ դիրքորոշումների և հիմնավորումների ճշտման գործընթացը: Բացի այդ, անհրաժեշտ է բազմակողմանի և հավասարակշռված ուսումնասիրել նշված խնդիրներից յուրաքանչյուրը, որպեսզի Օմբուդսմենի գնահատականները զերծ լինեն օրվա զգայականությունից, միակողմանիությունից և մասնագիտական ցանկացած թերացումից: Վերջապես, մինչ գնահատականներ հրապարակելը անհրաժեշտ է գործել կառուցողական դաշտում և համապատասխան պետական մարմինների հետ գտնել մարդկանց իրավունքների պաշտպանության արդյունավետ լուծումներ, և միայն վերջիններիս անտեղի համառության պարագայում հրապարակել մեր գնահատականներն ու լուծումները:
Նախախորհրդարանի քարտուղարության հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Քիչ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը: Նա Նախախորհրդարանի ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խմբի կազմում մասնակցում էր ապօրինի շինարարության դեմ բողոքող բնակիչների ակցիային:
Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին զգալի չափով թվապես գերազանցող ուժեր է բերել և ապօրինի շինարարության ընթացքն ապահովելու նպատակով բացահայտ կերպով ուժ է կիրառում ու ոտնահարում է բնակիչների և նրանց աջակցող ակտիվիստների տարրական իրավունքները»:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Շարբաթյանի սպանության գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 3 բնակչի։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, գործով մեղադրյալ Արտակ Վերանյանը 2012 թվականի սեպտեմբեր ամսից ամուսնության նպատակով ընկերության առաջարկներ է կատարել իրենց թաղամասի մի բնակչուհու, հետևել ու հետապնդել նրան։ Վերջինիս նկատմամբ հետապնդումները Ա.Վերանյանը չի դադարեցրել անգամ մերժումներ ստանալուց հետո ՝ չնայած աղջկա եղբորը տված խոստմանը, որ մեկ անգամ ևս քրոջ կողմից մերժվելու դեպքում Արտակ Վերանյանն այլևս նրան չպետք է անհանգստացնի: Մտավախություն ունենալով, որ նա կարող է փախցնել աղջկան՝ վերջինիս հարազատները դիմել են երևանաբնակ քեռուն՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ոստիկանության համակարգի նախկին ծառայող Սամվել Շարբաթյանին, ով 2012 թվականի նոյեմբերի 17-ին Վանաձորի ռեստորանում հանդիպել է նրան: Հանդիպմանը ներկա են եղել նաև այլ անձինք, նրանց թվում Արտակ Վերանյանի եղբայրը՝ Արեն Վերանյանը եւ վերջիններիս կնքահայր Սամվել Դիլոյանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արտակ Վերանյանը մինչև աղջկա հոր Ռուսաստանից ժամանելը չի անհանգստացնի նրան:
Հաջորդ օրը՝ 2012 թվականի նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել հաջորդ հանդիպումը, որին արդեն ներկա է եղել նաեւ աղջկա եղբայրը, որպեսզի վերջինս չանհանգստանա քրոջ համար և անձամբ համոզվի պայմանավորվածության մեջ:
Քրեական գործով նախաքննությամբ պարզվել է, որ հացկերույթի ավարտին, ռեստորանից դուրս գալուց առաջ Սամվել Շարբաթյանը կրկին խնդրել, պահանջել է, որ Ա.Վերանյանը չանհանգստացնի աղջկան՝ մինչեւ վերջինիս հոր վերադարձը՝ նշելով, որ պայմանավորվածությունը խախտողին կպատժի։ Առաջացել է վիճաբանություն, որը ռեստորանի միջանցքում զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով, ապա շարունակվել բակում։ Քննության տվյալներով, վիճաբանության ժամանակ Ս.Դիլոյանը եւ Վերանյան եղբայրները, բռունցքներով ու ոտքերով բազմակի հարվածներով կոտրելով Սամվել Շարբաթյանի դիմադրությունը, նրան գցել են գետնին և շարունակել ոտքերով հարվածելը նրա մարմնին, այդ թվում՝ գլխին: Հարվածները շարունակվել են նաեւ Սամվել Շարբաթյանի գիտակցությունը կորցնելուց, փաստացի դիմադրելու անընդունակ վիճակում հայտնվելուց հետո:
Բացի այդ, պարզվել է, որ Արտակ Վերանյանը որպես զենք օգտագործվող գործարանային արտադրության օդամղիչ ատրճանակից 6 անգամ կրակել է Սամվել Շարբաթյանի մարմնին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային, առաջակողմնային և հետին մակերեսների, ձախ ազդրի առաջային մակերեսի շրջաններում պատճառելով արյունազեղումներ:
Հավաքված քաղաքացիների միջամտությամբ, ինչպես նաև տեսնելով, որ Սամվել Շարբաթյանը կենդանության նշաններ ցույց չի տալիս, ժամը 22։10-ի սահմաններում Սամվել Դիլոյանը, Արտակ և Արեն Վերանյանները հեռացել են, իսկ Սամվել Շարբաթյանը նշյալ խմբի կողմից գլխի շրջանում հասցված բազմաթիվ հարվածների հետևանքով առաջացած գանգուղեղային փակ-բութ վնասվածքներից մահացել է:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի Գուգարքի քննչական բաժանմունքում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, Ս.Դիլոյանին եւ Վերանյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.