23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկանի կողմից ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) բջջային հեռախոսներ և լիցքավորող սարքեր փոխադրելու ժամանակ դրանց միջից հայտնաբերված «Բուպրենորֆին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հաստատվել է, որ 2013թ-ի հունիսի 12-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Ա.-ն, «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակից Ա. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Երևան քաղաքի խորտկարաններից մեկի հարևանությամբ գործող մթերային խանութի մոտ, քաղաքացու կողմից իրեն հանձնված երկու բջջային հեռախոսը և մեկ լիցքավորիչ սարքը նույն հիմնարկի կրտսեր մասնագետ Ա.Կ.-ին գաղտնի փոխանցելու համար ստացել է կանխիկ գումար:
Նույն օրը Տ. Ա.-ն, հեռախոսներն ու լիցքավորիչ սարքը հագուստի գրպաններում, մուտք է գործել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում նրա մոտից հայտնաբերվել են հեռախոսներն ու լիցքավորիչ սարքը: Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտնաբերվել են «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից` «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հրազենն անփութորեն պահպանելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով’ ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2014թ. հունվարի 15-ին’ ժամը 00:30-ին, քաղաքացի Ա. Ա.-ն Երևան քաղաքի փողոցներից մեկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի օրինական տիրապետության տակ գտնվող հրազենից կրակել և անզգուշաբար իր առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունվարի 31-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երևան քաղաքի բնակիչ, 1953թ. ծնված Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը:
ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ. Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, առաջարկելով իր ծառայությունները:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, Խ. Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ. Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում Խ. Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում` փետրվարի 4-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն է կատարվել Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գործող կարատեի ֆեդերացիայի կողմից օգտագործվող տարածքում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մոտ 800 գ «ՏՆՏ» տեսակի պայթուցիկ նյութ /Տրոտիլ/, «ԴԵՇԱ» տեսակի պայթուցիկ մալուխ, 43 ծխագլանակ, 3 տուփ գործարանային արտադրության «ԿԴ-8» տեսակի պայթուցիչ, 13 սմ երկարությամբ ծխալար, 27 ծխալար, պայթուցիչի 2 լար, «Պիռոպատրոնիի ՊՊ-9» տեսակի 3 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 84 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 156 փամփուշտ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 86 փամփուշտ, «ՏՕԶ-8» տիպի 41 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ, տարբեր տրամաչափի 2 փամփուշտ, 1 լուսային փամփուշտ, 1 պահունակ, ինքնաձիգի 2 դետալ, 2 զրահաբաճկոն, 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 19 պարկուճ, 7.62 մմ տրամաչափի 9 ուսումնական փամփուշտր, «Ֆ-1» տիպի ուսումնական 2 նռնակ, տարբեր տեսակի մարտական և ուսումնական 9 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 7 պարկուճ, «ՏՕԶ-8» տիպի ոչ մարտական 2 փամփուշտ, 1 հատ գնդակ, 5.45 մմ տրամաչափի ուսումնական 77 փամփուշտ և տարբեր 15 տեսակի կնիք:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ ֆեդերացիայի նախագահը Գոռ Վարդանյանն է:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանձնման մասին միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Ռաֆիկի Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Փետրվարի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկից, հունվարի 27-ին Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1969 թ. ծնված Իսրայել Սարգսյանին: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Իսրայել Սարգսյանը մարզաշխարհում հայտնի Իսոն է:
Թերթի թղթակիցը երեկ ականատես է եղել մի օպերացիայի, որն իրականացվել է ՀՀ ոստիկանության քրեականի աշխատակիցների կողմից։ Երեկ՝ կեսօրին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի և Մարքսի փողոցների խաչմերուկում մի պահ իսկական իրարանցում էր. մի խումբ ոստիկաններ «մեծ շուքով» և օպերատիվությամբ ձերբակալում էին մարզաշխարհում հայտնի Իսոյին։
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան բերման են ենթարկել հանցաշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի՝ Թևոսիկի եղբոր սպանության գործով։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, սպանվեց Թևոսի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը, ավազակային հարձակման 2 դեպքից` 1-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը, խարդախության` 10, սպանության փորձի և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 20 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և խարդախության` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 4-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ ՊՆ NՆ զորամասի ավագ ենթասպա Արթուր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել՝ զինվորներին հատկացված սննդամթերքների յուրացման համար:
Մեղադրանքի համաձայն՝ 2013 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 1-ը զորամասի անձնակազմը գործուղման մեջ է գտնվել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Սանասարավան բնակավայրի տարածքում տեղակայված ճամբարային հավաքներում:
Այդ ընթացքում ենթասպա Ա.Գրիգորյանը կատարել է ճաշարանի պետի պարտականությունները և, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, շուրջ մեկ ամիս շարունակ հափշտակել զորամասի պարենի պահեստից ստացված, իրեն վստահված, անձնակազմին տրամադրվող օրական սննդամթերքի չափաբաժինների որոշակի մասը:
Յուրացված ապրանքը զորամասի տարածքից աննկատ դուրս բերելու նպատակով Արթուր Գասպարյանը դրանք տեղավորել է նույն զորամասի պահեստի պետ ավագ ենթասպա Կ.Աթայանի ավտոմեքենայի բեռնախցիկում: Հենց այդտեղ էլ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին ԼՂՀ ոստիկանության ՃՊԾ տեսուչները հայտնաբերել էին 8.15 կգ մսի պահածո, 2.75 կգ ձկան պահածո, 30 շիշ ձեթ, 1.9 կգ ոլոռ, 2.4 կգ հնդկաձավար և 1.4 կգ մակարոն:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության ընթացքում Արթուր Գասպարյանն իրեն մեղավոր էր՝ ճանաչել կատարված հանցանքի համար և միջնորդել արագացված դատաքննություն իրականացնել:
Դատարանը ենթասպային դատապարտել է 500 000 դրամ տուգանքի:
Փաստինֆո
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.