23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրերս Օմբուդսմենին դիմած քաղաքացին ահազանգել է, որ իր ուսանող որդուն զանգել են Գավառի զինկոմիսարիատից և ահաբեկելով պահանջել զինակոչի ներկայանալ ժամանակից շուտ: Միաժամանակ, զինկոմիսարիատից զանգել են նաև ԲՈւՀ-ի դեկանատ՝ արգելելով տվյալ ուսանողից քննություն վերցնել:
Պաշտպան Կարեն Անդրեասյանի միջամտությամբ և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության արդյունքում ուսանողն ազատվել է վաղաժամ զինակոչից:
Օմբուդսմենը բարձր է գնահատում հայրենիքի պաշտպանությունն ու սահմանների անվտանգությունն ապահովող զինվորների խիզախ, նվիրված և հայրենանվեր ծառայությունը, միևնույն ժամանակ հետևողական է նրանց իրավունքների խախտման յուրաքանչյուր հարցում՝ զինակոչի առաջին իսկ պահից:
Բոլոր այն դեպքերում, երբ ձեր նկատմամբ գրանցվում են օրենքի խախտումով զորակոչ իրականացնելու դեպքեր, երբ զորակոչից առաջ անտեսվում են ձեր առողջական խնդիրները, երբ զինծառայության ընթացքում գրանցվում են բռնության ու խոշտանգումների դեպքեր կամ նշանակվում են կարգապահական տույժեր, որոնց կիրառումն ուղեկցվել է մարդու իրավունքների խախտումներով, կարող եք դիմել Պաշտպանի 116 թեժ գծին: Օմբուդսմենն անարձագանք չի թողնի զինծառայողի որևէ ահազանգ:
ՄԻՊ գրասենյակ
Քաղաքացի Զադա Ն.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով`ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Զադա Ն.-ի հաղորդման` իր և Տոնական Ղ.-ի միջև ծագած վիճաբանության փաստով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության հիշյալ բաժնի քննիչները, համոզելու և հարկադրելու միջոցով, իրենից կորզել են դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:
Կատարվում է նախաքննություն:
Միայնակ թոշակառու, առաջին կարգի հաշմանդամ, բռնադատված քաղաքացին դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել, որ վերացվի քննիչի անարդար որոշումը:
Թոշակառուն գալով տուն նկատել է, որ ամբողջ գույքը հանել են դուրս, իսկ բաճկոնի գրպանից գողացել 400 հազար դրամն ու 100 եվրոն, որոնք պահել էր իր հուղարկավորության ծախսերը հոգալու համար: Սակայն քննիչը որոշել է մերժել քրեական գործի հարուցումը՝ պատճառաբանելով, որ քննությամբ գողության մասին տվյալներ ձեռք չեն բերվել:
Պաշտպանը միայնակ թոշակառուի խնդրի մասին գրություն է ուղարկել գլխավոր դատախազին: Ի պատասխան՝ Պաշտպանին հայտնել են, որ թոշակառուի դիմումով Երևանի դատախազը վերացրել է քննիչի որոշումը և հարուցել է քրգործ: Թոշակառուին նաև պարզաբանել են, որ քննիչի անաչառությանը կասկածելու դեպքում կարող է բացարկ հայտնել վերջինին:
ՄԻՊ գրասենյակ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության 8 և յուրացման 1 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 19-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ինչպես տեղեկացրել էինք` հունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել էին փորձաքննություններ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 10-ին, ժամը 23.10-ին, բաժին էր ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն և ներկայացրել առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակը` հայտարարելով, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ:
Սամվել Ք.-ն ձերբակալվել էր, ատրճանակը` ուղարկվել փորձաքննության:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությանը մասնակցել են նաև 1988 թ. ծնված Հովհաննես Կ.-ն, 1987 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն, 1974 թ. ծնված Սեդրակ Փ.-ն և 1993 թ. ծնված Գոռ Հ.-ն: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` Հովհաննես Կ.-ն, Սեդրակ Փ.-ն և Ռաֆայել Մ.-ն ներկայացել են բաժին և տվել խոստովանական ցուցմունքներ:
Սեդրակ Փ.-ն ձերբակալվել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 16-ին Գոռ Հ.-ն ներկայացել է բաժին:
ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով Գոռ Հ.-ն ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Այսօր Աֆրիկյանների շենքի մոտից, գույքը դիտավորությամբ վնասելու և սառը զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ասատրյանը:
Ոստիկանությունը փորձում է ներկայացնել, որ աղջիկը սառը զենքը ձեռքին փորձել է խոչընդոտել շենքի ապամոնտաժման աշխատանքները:
«Հայկական Վարկած» -ը փորձեց պարզել՝ ինչ ընթացքում է հարցը. Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը հայտնեց, որ ակտիվիստ Սոնա Ասատրյանը դեռևս գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում և մոտ մեկ ժամից պարզ կլինի, թե երբ նրան բաց կթողնեն:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը, դիմելով Օմբուդսմենին, հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն խաբեության ու շանտաժի միջոցով ստիպել են ստորագրել քննիչի կողմից գրված ցուցմունքի տակ:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջամտությամբ դատապարտյալի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Պաշտպանը բարձր է գնահատում գործին ընթացք տալու Ոստիկանության պատրաստակամությունն ու նախաքննական մարմնի հետևողական գործողությունները, ինչպես նաև ակնկալում է գործի անաչառ քննություն:
Նմանատիպ խախտումների դեպքում քաղաքացիները կարող են ահազանգել Պաշտպանի 116 թեժ գծին:
ՄԻՊ գրասենյակ
Հունիսի 6-ի գիշերը Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի որդին՝ Սամվել Քոթանջյանը, Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի:
Ըստ ոստիկանության հաղորդագրության, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ: Հարուցվել էր քրեական գործ, Սամվել Քոթանջյանին կալանավորել էին:
Հունիսի 12-ին՝ (ժամը 12:10-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կյուրեղյանը, ըստ ոստիկանության հաղորդագրության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել էր կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Դրանից հետո Հայկ Կյուրեղյանր իր մոտ եղած օդամղիչ ատրճանակից, կրկնում ենք՝ օդամղիչ ատրճանակից, կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ, որոնցից հինգը վնասվածքներ էին ստացել, նշվել էր ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Այսքանով այս երկու միջադեպերի միջև որոշակի նմանությունն ավարտվում է: Հայաստանյան իրականության մեջ դրանք բոլորովին այլ ընթացք պիտի ստանային:
Բնականաբար, Սամվել Քոթանջյանին երաշխավորությամբ ազատ են արձակել: Ազգային ժողովի պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանն ու Գագիկ Մելիքյանը երաշխավորագիր են ներկայացրել, որից քաղաքապետի խորհրդականի որդին մինչև նախաքննության փուլի ավարտը ազատ է արձակվել: Ստորագրությամբ ազատ են արձակվել նաև միջադեպի մյուս մասնակիցները:
Իսկ ահա Տիգրան Կյուրեղյանի բախտը չբերեց: Նա որևէ պաշտոնյայի բարեկամ չէ, խորհրդարանում «ախպերությունից» զրկված է, հետևաբար, երեկ նույն ոստիկանությունը հաղորդել է, որ Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է՝ հունիսի 12-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի ժամանակ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում տեղի ունեցած միջադեպի համար:
Մենք չենք ասում, որ Կյուրեղյանը անմեղ է կամ նրան անհապաղ պետք է ազատ արձակել, մենք պարզապես արձանագրում ենք, թե օրենքը ինչպես է գործում Հայաստանում:
Չորրորդ ինքնիշխանություն
Հունիսի 16-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում մի մարդ մտել է խանութ և շտապ անհրաժեշտ է ոստիկանության օգնությունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ 1966 թ. ծնված Մարտուն Մ.-ն կատարել է ավազակային հարձակում: 1957 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն ժամը 02.35-ին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Մարտուն Մ.-ն ատրճանակի սպառնալիքով իրենից փորձել է հափշտակել գումար, որի ժամանակ կատարել է մեկ կրակոց:
Դեպքի վայրից հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով, ինչպես նաև 5.6 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, Մարտուն Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հունիսի 15-ից դադարեցվել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր Ասլանյանի լիազորությունները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.