23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Մխիթար Ա.-ին:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 4-ին օգտվելով իր պապի տնից բացակայելու հանգամանքից՝ ննջասենյակի պահարանից գողացել է 210 ԱՄՆ դոլար և 15.000 դրամ գումար:
Գողոնը մասամբ առգրավված է:
Պապը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Մխիթար Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:
Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ս. Համբարձումյանի գլխավորությամբ, կայացավ ամբաստանյալ Վռամ Գյոզալյանի դատավարությունը:
Վռամին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիսի 8-ին ժամը 12.00-ի սահմաններում իր հոր` Վարազդատ Գյոզալյանի հետ հանդիպելու պատրվակով, խաբեությամբ առևանգել է Գևորգ Կարապետյանին, վերջինիս ‹‹Նիսան Պատֆայնդեր›› մակնիշի մեքենայով Երևան քաղաքի Ավան թաղամասից տեղափոխել է Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան 74-րդ շենքի հարևանությամբ գտնվող ստորգետնյա ավտոտնակների մոտ, որտեղ շահադիտական դրդումներով` տոկոսով վերցրած 8000 ԱՄՆ դոլարը Գևորգ Կարապետյանին չվերադարձնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեքենայի մեջ հարձակվել և դանակով բազմաթիվ անգամ հարվածել է Գևորգ Կնյազի Կարապետյանի կենսական կարևոր օրգանների շրջանում գլխին, կրծքավանդակին և պարանոցին, վերջինիս պատճառել կյանքի համար վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից Վռամ Գյոզալյանը չի հասցրել հանցագործությունն ավարտին հասցնել սպանել Գևորգ Կարապետյանին, քանի որ վերջինս մեքենայից իջել է ու դիմել է փախուստի:
Վռամ Գյոզալյանի գործը քննվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա.Մկրտչյանի նախագահությամբ և վճռվել է Վռամին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 8-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 12 տարի ժամկետով:
Վերաքննիչ դատարան բողոք է բերել Վռամի պաշտպան Արտակ Քոչարյանը` պահանջելով բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Ըստ պաշտպանի` դատարանի մեկնաբանությունները անհիմն են և պատճառաբանված չեն օրենքով.
‹‹Տեսագրություն կա, որտեղ տուժողը հարցրել է. ‹‹ուզում ես սպանե՞ս››, իսկ Վռամը պատասխանել է.‹‹չէ, չեմ ուզում››:
Դատարանը բավարարվել է դիտարկելով միայն հանցանքի մի մասը, այնինչ գործը պետք է ամբողջական ուսումնասիրեր, որովհետև վնասելուց հետո տուժողն ու ամբաստանյալը դրսում խոսել են իրար հետ››:
Պաշտպանը ավելացրեց նաև, որ տուժող Կարապետյանն իր ցանկությամբ է գնացել Վռամի հետ, հետևաբար արարքը առևանգում չի կարելի որակել.
‹‹Իմ պաշտպանյալը որևէ շահ չի ունեցալ, այլ տուժել է: Իսկ հանցագործության շարժառիթը եղել է տուժողի վիրավորանքը (տուժողը հայհոյել է): Դատարանը սա հաշվի չի առել: Բժիշկը նույնպես հայտնել է, որ վնասվածքները թեթև են և նպատակ չեն հետապնդել սպանել››:
Դատավոր Մանուշակ Պետրոսյանի հարցին, թե քրեական գործում առկա խոսակցության ձայնագրությունից երևում է, որ ձեր հանդիպումը նախապես պլանավորված չի եղել, դուք եք գնացել իր մոտ, ի՞նչ կասեք այս մասին, ամբաստանյալը պատասխանեց.‹‹Եկել- ասել ա իջնենք պապայիդ տենանք, ասել եմ` իջնենք››: Պաշտպան Քոչարյանն այդ հանգամանքը բացատրեց նրանով, որ ձայնագրությունն ամբողջական չէ. սկիզբը չկա:
Իսկ մեղադրող կողմն այսպես արտահայտվեց.
‹‹Առաջին ատյանի դատարանը ճիշտ որակում է տվել արարքին և ճիշտ վճիռ կայացրել: Եթե տուժողին գցում են մոլորության մեջ, թե գնում են հանդիպելու ինչ-որ մեկին, բայց մարդն այդտեղ չի լինում, նշանակում է, որ ամբաստանյալը խեղաթյուրել է ճշմարտությունը››:
Մեղադրողը նշեց նաև, որ տեսագրությունը դիտելիս պարզ է դառնում, որ հարվածները դադարում են այն ժամանակ, երբ Գևորգը մի կերպ կարողանում է դուրս գալ մեքենայից:
Իսկ երբ մեղադրողն ասաց, որ դա ոչ միայն իր, այլ նաև դատախազության կարծիքն է, դահլիճում մի իսկական խառնաշփոթ տիրեց: Ամբաստանյալի հարազատները վրդովված սկսեցին բղավել մեղադրողի վրա: Իրենց հերթին դատավորները վրդովվեցին.
‹‹Դուք Ձեզ նսեմացնում եք, չգիտեմ ում անունը բարձրացնու՞մ››,- ասաց դատավոր Համբարձումյանը:
Դատավարությանը ներկա էր նաև տուժող Գևորգ Կարապետյանը, ում կարծիքով եթե ամբաստանյալը նպատակ ունենար իրեն սպանելու, կարող էր սպանել, որովհետև ինքն անօգնական էր:
Դատավարությունից հետո ամբաստանյալի պաշտպան Արտակ Քոչարյան` մեզ հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանը օբյեկտիվ հարցեր է տալիս և ինքը գտնում է, որ օբյեկտիվ ու ճիշտ որոշում կկայացնի:
Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց ոստիկան Էդգար Վարագյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Էդգար Վարագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ տուժող կնոջ բռնաբարության, նրա ու նրա անչափահաս դստերը առևանգելու և ավազակային հարձակման մեջ:
Դատավարության ընթացքում ամբաստանյալ Վարագյանը ներկայացրեց իր պաշտպանական ճառը`շեշտելով, որ իրեն առաջադրված մեղադրանքը սուտ է:
Վարագյանը, որ բազմիցս փորձել է արդարացնել իրեն, այս անգամ ավելի հանգամանորեն և մանրամասն անդրադարձավ տուժող Քարոլին Բաղումյանին: Վերջինս չէր ներկայացել:
Ամբաստանյալը պահանջել էր, որ տուժողը ներկա գտնվեր դատավարությանը, որպեսզի, իր խոսքով` իմանա նրա կողմնորոշումը և հասկանա, թե ինչպես է պատժելու Քարոլինին:
Դատավոր Մակյանը ընդհատեց խոսքը` պահանջելով, որ ամբաստանյալը բացատրի ասածը, քանի որ վերջինս խոսքը գուցե հանցագործության սպառնալիք է:
Վարագյանը շարունակեց իր ճառը` պատմելով, որ տուժող Քարոլինը բազմաթիվ մարդկանց է խաբել, այժմ էլ մեծ պարտքեր ունի և իր տունը հանված է աճուրդի:
Ըստ ամբաստանյալի` սխալ են նաև քննիչի գործողությունները, որովհետև Քարոլինն ասել է, որ իերնց իջեցրել են Ջրվեժի գերեզմանոցում, այնինչ առաջինը ստուգել են Ձորաղբյուրի առանձնատունը:
Վարագյանի խոսքով` հակասում են նաև Քարոլինի ցուցմունքները.
<<Մի ցուցմունքում ասում է, որ մեքենայի մոտ ծառեր կային, որտեղ մարդիկ բերք էին հավաքում, իսկ մեկ այլ ցուցմունքում ասում ա ինքը գոռացել ա, բայց ոչ ոք չի լսել>>:
Վարագյանը անդրադարձավ նաև տուժողի աղջկան, նշելով, որ եթե աղջիկը մեկ ժամ մնար <<Մերսեդես>> մակնիշի մեքենայի բեռնախցիկում, ապա կխեղդվեր, որովհետև բեռնախցիկները հերմետիկ են լինում.
<<Քարոլինն ասել է, որ հանցագործները եղել են մի քանիսը, սակայն միայն ես եմ այստեղ, այս վիճակում: Պարզապես դարձել եմ <<ամեն տարի բռնաբարվող>> Քարոլինի, դատախազ Գևորգյանի ու քննիչ Տոնոյանի զոհը>>,- ասաց ամբաստանյալը և ավելացրեց.<<Ես շատ կուզենայի իմանալ, թե էդ ո՞ր մի անասունը դրան կբռնաբարի>>:
Հռիփսիմե Գալստյան
Գործարար Սիլվա Համբարձումյանը, ում հանրությունը ճանաչում է Լիսկայի հետ տեղի ունեցած միջադեպից, ՎՏԲ բանկի նկատմամբ ֆինանսական պարտավորություն է ունեցել, և դատարանը հօգուտ բանկի վճիռ է կայացրել՝ 40 մլն դրամի արգելանք դնելով նրա սեփականություն հանդիսացող գույքի վրա: Ապա այդ գույքը հանվել է աճուրդի, և գործարար տիկինը որոշել է «խաբել» պետությանը՝ կեղծել է աճուրդի փաստաթղթերը, որոնց արտաքին տեսքը ԴԱՀԿ աշխատակիցներին կասկածի տեղիք է տվել, և գլխավոր հարկադիր կատարողը նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե: Եթե հաստատվի կեղծիքի փաստը, ապա տիկին Համբարձումյանը կենթարկվի քրեական պատասխանատվության:
Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի, աճուրդով գույքը «գնողը» գործարարի ազգականներից մեկն է:
Հրապարակ
Վարդան Պետրոսյանն այսօր դատարանին խնդրեց հատկապես ուշադրություն դարձնել իր փաստաբանի ներկայացրած միջնորդության մեջ նշված երկու հանգամանքների վրա:
«Առաջինը՝ երբ ընթերական արձանագրությունը ստորագրել է առանց կարդալու և զարմացավ, թե պիտի կարդայի՞, և երկրորդը` որ ոստիկանության մայորը, բարձրագույն կրթություն ստացած, այն հարցին, թե արդյոք նա գիտի՞ իր պարտականությունները այս գործողությունների ժամանակ, երկար մտածելուց հետո ասաց` ո՛չ»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Նշենք, որ ամբստանյալի այս խոսքը վերաբերում էր այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստում նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի կատարած միջնորդությանը, որով նա դատարանին միջնոդեց անթույլատրելի ապացույց ճանաչել ավագ քննիչ Հայկարամ Հակոբյանի կազմած դեպքի վայրի զննության արձանագրույթունը:
«Հայկարամ Հակոբյանը դեպքի վայրի զննության արձանագրությանը կցված սխեման սխալ է գծել,- հայտարարեց Բաղդասարյանը՝ հավելելով,- գծվել են հետքեր, որոնք դեպքի վայրում չեն եղել, և չեն գծվել հետքեր, որոնք առկա են եղել»:
Ի դեպ, ըստ փաստաբանի, դեպքի վայրի լուսանկարներում երևում է, թե ինչպես է քննիչը մետրով չափում վթարի հետքերից մեկը, որը, սակայն, գծագրում բացակայում է:
«Բա ինչի էր չափում, եթե չէր նկատել այդ հետքը: Ա՛յ, այստեղ է, որ լուրջ կասկած է առաջանում»,- հայտարարեց փաստաբանը` այս հիմքով դատարանին միջնորդելով հիշյալ արձանագրությունը ճանաչել անթույլատրելի ապացույց: Իր միջնորդությունը Նիկոլայ Բաղդասարյանը հիմնավորեց նաև նրանով, որ դատաքննության ընթացքում հնարավոր չեղավ պարզել, թե ով է եղել քննչական գործողությանը մասնակցած և արձանագրության տակ ստորագրած 2-րդ ընթերական և արդյոք նա իրավունք ունեցե՞լ է ստորագրելու արձանագրության տակ և ընթերակա լինելու:
Իսկ երկրորդ ընթերական դատարանում ցուցմունք տալիս հայտարարեց, որ չի ընթերցել արձանագրությունը, ծանոթ չէ դրա բովանդակությանը, այլ ստորագրել է, որովհետև իրեն խնդրել են, ինչը նույնպես, Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, Քրեական դատավարության օրենսգրքի պահանջի խախտում է:
Միաժամանակ, Նիկոլայ Բաղդասարյանը հիշեցրեց, որ քննչական գործողությանը մասնակցած և որպես մասնագետ ներկայացված Թորգոմ Եգորյանը, ով դեպքի վայրի քննությանը մասնակցել է որպես մասնագետ և դեպքի վայրի ուսանկարահանում կատարել, դատարանում ցուցմունք է տվել, որ ունի բարձրագույն կրթություն, բայց չունի հատուկ որակավորումը հաստատող փաստաթուղթ:
Մինչդեռ, ըստ պաշտպաի, նրա կողմից ներկայացվող հիշյալ փաստաթուղթը միայն կարող էր հիմք ընդունվել, որպեսզի նա իրավունք ունենար որպես մասնագետ մասնակցել դեպքի վայրի զննության արձանագրության կազմմանը:
«Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բացարկման ենթակա անձի մասնակցությամբ»,- հայտարարեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Այսպիսով, ըստ փաստաբանի, քննիչ Հայկարամ Հակոբյանը, քննչական գործողությանը ներգրավելով բացարկման ենթակա մասնագետին, հիշյալ ապացույցը դարձրել է օգտագործման համար անթույլատրելի: Բացի այդ, զննության արձանագրության մեջ քննիչը ուղղումներ է կատարել, որոնք կատարվել են ոչ քննչական գործողության մասնակիցների ներկայությամբ, ինչպես պահանջում է Քրեական դատավարության օրենսգիրքը:
«Փաստինֆո»
Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ փաստաթղթերն այսօր՝ նոյեմբերի 7-ին, վերջապես հասել են Արդարադատության նախարարություն: Այս մասին հայտնել են նախարարությունից:
Նրանք այժմ ուսումնասիրում են փաստաթղթերը, որոնցից հետո պարզ կլինի ընթացակարգը:
Նշենք, որ Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանը՝ օրենքով գող Զապը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում և, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով և տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ: ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ եւ 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթը նոյեմբերի 2-3-ին ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝համապատասխան ընթացքը լուծելու համար:
NEWS.am
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, Շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տան մոտ հայտնաբերվել է մոտ 45 տարեկան տղամարդու դիակ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը և դատաբժիշկը։ Դիակի զննությամբ՝ նրա վրա հայտնաբերվել է կտրած-ծակած վերք կրծքավանդակի ձախ ստորին հատվածի կողային մակերեսի վրա։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Մասնավորապես՝ պարզվել է, որ նշված թիվ 1 տանը վիճաբանություն է տեղի ունեցել Ա.Պարսամյանի, Ս.Հարությունյանի և Ա.Ազատյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Ա.Պարսամյանին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առերևույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կալանավորվել է Գյումրիում 26-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող Արթուր Մարտիրոսյանը։
Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ խնջույքի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում 26-ամյա Արտյոմ Ադանալյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեղադրանքով:
Քրեական գործերով վերաքննիչ դատարանում սպանության մեջ մեղադրվող Գոռ Պոլեյանի գորոծով դատական նիստը անցավ լարված մթնոլորտում:
Գոռ Պոլեյանի գործով պաշտպաններ Ա. ՈՒմրշատյանը, Թ. Ալեքսանյանը և մեղադրող կողմ Ա. Բարսեղյանը միաժամանակ բողոք են բերել Քրեական վերաքննիչ դատարան:
Ըստ մեղադրանքի` Գոռ Պոլեյանը 04.03.2008թ. Երևանի Ռոստովյան և Երկաթուղայինների 9-րդ փողոցների հատման վայրում գործող հացի արտադրամասի մոտ Արսեն Գալստյանի հետ վերսկսված վիճաբանության ընթացքում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված, պահված և իր մոտ կրվող հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակից մարդաշատ վայրում կրակոցներ է արձակել ‹‹ՎԱԶ-2107›› մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած Արսեն Գալստյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ձախ ծոծրակային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Գործը քննվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ: Դատաքննության արդյունքում 33-ամյա Գոռը ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով / և 235 հոդ. 1-ին մասով , ՀՀ քր.օր. 66 հոդ. կարգով դատապարտվել է ազատազրկման 9 տարի ժամկետով:
Գոռի պաշտպանները համաձայն չեն դատավճռի հետ բողոք են բերել` պահանջելով, որ բեկանվի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Գոռ Գագիկի Պոլեյանի 27.08.2014թ. դատավճիռը, կայացվի արդարացման դատավճիռ կամ գործն ուղարկվի նույն դատարան` այլ կազմով քննելու համար :
Այլ է մեղադրող կողմի բողոքը: Ա. Բարսեղյանը պահանջում է Բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Գոռ Գագիկի Պոլեյանի վերաբերյալ 27.08.2014թ. դատավճիռը` նշանակված պատժի մասով և Գոռ Գագիկի Պոլեյանին դատապարտել առավել խիստ պատժի :
Նշենք նաև, որ ամբաստանյալ Գոռ Պոլեյանը իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ, Վերաքննիչ Քրեական դատարանում պնդեց դա:
Դատավարության ընթացքում Գոռի շահերի պաշտպաններ Թ. Ալեքսանյանը, Գ. Սուքիասյանը և Ա. Ումրշատյանն ընդգրկվեցին դատական պրոցես:
Մեղադրող Բարսեղյանը պնդեց իր բողոքը: : Նշենք, որ Ա. Բարսեղյանը միջնորդել էր, որ Գոռ Պոլոյանը դատապարտվի 14 տարի ազատազրկման:
Իսկ պաշտպանների կարծիքով դատարանը մի շարք հոդվածների պահանջների խախտում է գործել (ՀՀ Քր. դատավարության օրենսգրքի 127, 397,398, 104):
Պաշտպաններ Ումրշատյանն ու Ալեքսանյանը պատճառաբանեցին իրենց բողոքը: Բերեցին մասնավոր օրինակներ, որոնց հիման վրա փորձեցին ապացուցել Պոլոյանի անմեղությունը: Օրինակները մասնավորապես վերաբերում էին գործով վկա Հարություն Քլյանի ցուցմունքներին, որոնք, ըստ պաշտպանների, հակասում էին միմյանց. օրինակ՝որ կողմից են կրակել Արսեն Գալստյանին, մեքենան որ կողմից է վնասված եղել, մեքենայում արյուն չի եղել և այլն: Հակասություններ կային նաև կապված պարկուճների քանակի հետ (միայն մեկ փամփուշտ է հայտնաբերվել, այնինչ ցուցմունքներում նշվել է, որ մի քանի կարկոց է եղել):
‹‹Փորձագետը նշել է, որ եղել է գնդակի մեկ ուղղություն: Եթե ընդունենք, որ առկա է 2-րդ կրակոց, ապա ի°նչ հետագծով է ընթացել, որտե°ղ է այն, ինչու° ոչ մի վնաս չկա:
Մահն առաջացել է գնդակից: Գնդակի վրա առկա է ճզմվածք, այդ գնդակը պետք է գոնե մեկ ոսկորի հանդիպեր, սակայն դատաբժշկական հետաաքննության մեջ ասվում է, որ ոչ մի ոսկոր չի վնասվել: Հետևաբար` որտեղի°ց է ճզմվածքը››,- հարցրեց պաշտպանը:
Իսկ գործով պաշտպան Սուքիասյանը չափազանց վրդովված էր և թիրախը դատախազությունն էր. «Ամբողջ խնդիրն այն է, թե դատախազությունն ինչպես է նայում Գոռին››: Սուքիասյանը ասաց նաև, որ բազում դիմումներ է գրել դատախազությանը, սակայն ծիծաղելի պատասխաններ է ստացել, իսկ հիմա դիմում է գրել նաև ՀՀ նախագահին, որտեղ մանրամասն վերլուծել է դեպքը:
Մեղադրողը, ի պատասխան պաշտպանների, ասաց.
‹‹Գտնում եմ, որ առաջին ատյանի դատարանը ապահովել է գործի լրիվ և բազմակողմանի քննությունը, որոշումը հիմնավոր է և բեկանելու կարիք չկա››:
Իսկ դատարանի հարցին, արդյոք կա՞ն հիմնավոր ապացույցներ, որ Գոռն է կատարել սպանությունը, մեղադրողը պատասխանեց, որ դատավճռում ամբողջը նշված է:
Վրդովված ամբաստանյալը չդիմացավ և բացականչեց.
‹‹Մեղադրանքը սուտ ա, լավ գիտեք, որ ոչ մեկի չեմ վնասել, ինչի՞ եք ուզում կործանեք ինձ: Երեք տարի ա մարդասպանի պիտակ եք կպցրել անվանս››:
Հռիփսինե Գալստյան
Դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ բաժինները համալրելու նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննությանը մասնակցած հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցնում.
քաղաքացիական մասնագիտացմամբ ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած առաջին 8 հավակնորդները.
քրեական մասնագիտացմամբ ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած առաջին 15 հավակնորդները:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գրավոր քննությանը մասնակցած յուրաքանչյուր հավակնորդ գրավոր քննության հանրագումարային արդյունքների հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննության անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը:
ՀՀ դատական դեպարտամենտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.