Քրեական գործերով վերաքննիչ դատարանում սպանության մեջ մեղադրվող Գոռ Պոլեյանի գորոծով դատական նիստը անցավ լարված մթնոլորտում:
Գոռ Պոլեյանի գործով պաշտպաններ Ա. ՈՒմրշատյանը, Թ. Ալեքսանյանը և մեղադրող կողմ Ա. Բարսեղյանը միաժամանակ բողոք են բերել Քրեական վերաքննիչ դատարան:
Ըստ մեղադրանքի` Գոռ Պոլեյանը 04.03.2008թ. Երևանի Ռոստովյան և Երկաթուղայինների 9-րդ փողոցների հատման վայրում գործող հացի արտադրամասի մոտ Արսեն Գալստյանի հետ վերսկսված վիճաբանության ընթացքում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված, պահված և իր մոտ կրվող հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակից մարդաշատ վայրում կրակոցներ է արձակել ‹‹ՎԱԶ-2107›› մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած Արսեն Գալստյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ձախ ծոծրակային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Գործը քննվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ: Դատաքննության արդյունքում 33-ամյա Գոռը ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով / և 235 հոդ. 1-ին մասով , ՀՀ քր.օր. 66 հոդ. կարգով դատապարտվել է ազատազրկման 9 տարի ժամկետով:
Գոռի պաշտպանները համաձայն չեն դատավճռի հետ բողոք են բերել` պահանջելով, որ բեկանվի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Գոռ Գագիկի Պոլեյանի 27.08.2014թ. դատավճիռը, կայացվի արդարացման դատավճիռ կամ գործն ուղարկվի նույն դատարան` այլ կազմով քննելու համար :
Այլ է մեղադրող կողմի բողոքը: Ա. Բարսեղյանը պահանջում է Բեկանել և փոփոխել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Գոռ Գագիկի Պոլեյանի վերաբերյալ 27.08.2014թ. դատավճիռը` նշանակված պատժի մասով և Գոռ Գագիկի Պոլեյանին դատապարտել առավել խիստ պատժի :
Նշենք նաև, որ ամբաստանյալ Գոռ Պոլեյանը իրեն մեղավոր չի ճանաչել և այսօր էլ, Վերաքննիչ Քրեական դատարանում պնդեց դա:
Դատավարության ընթացքում Գոռի շահերի պաշտպաններ Թ. Ալեքսանյանը, Գ. Սուքիասյանը և Ա. Ումրշատյանն ընդգրկվեցին դատական պրոցես:
Մեղադրող Բարսեղյանը պնդեց իր բողոքը: : Նշենք, որ Ա. Բարսեղյանը միջնորդել էր, որ Գոռ Պոլոյանը դատապարտվի 14 տարի ազատազրկման:
Իսկ պաշտպանների կարծիքով դատարանը մի շարք հոդվածների պահանջների խախտում է գործել (ՀՀ Քր. դատավարության օրենսգրքի 127, 397,398, 104):
Պաշտպաններ Ումրշատյանն ու Ալեքսանյանը պատճառաբանեցին իրենց բողոքը: Բերեցին մասնավոր օրինակներ, որոնց հիման վրա փորձեցին ապացուցել Պոլոյանի անմեղությունը: Օրինակները մասնավորապես վերաբերում էին գործով վկա Հարություն Քլյանի ցուցմունքներին, որոնք, ըստ պաշտպանների, հակասում էին միմյանց. օրինակ՝որ կողմից են կրակել Արսեն Գալստյանին, մեքենան որ կողմից է վնասված եղել, մեքենայում արյուն չի եղել և այլն: Հակասություններ կային նաև կապված պարկուճների քանակի հետ (միայն մեկ փամփուշտ է հայտնաբերվել, այնինչ ցուցմունքներում նշվել է, որ մի քանի կարկոց է եղել):
‹‹Փորձագետը նշել է, որ եղել է գնդակի մեկ ուղղություն: Եթե ընդունենք, որ առկա է 2-րդ կրակոց, ապա ի°նչ հետագծով է ընթացել, որտե°ղ է այն, ինչու° ոչ մի վնաս չկա:
Մահն առաջացել է գնդակից: Գնդակի վրա առկա է ճզմվածք, այդ գնդակը պետք է գոնե մեկ ոսկորի հանդիպեր, սակայն դատաբժշկական հետաաքննության մեջ ասվում է, որ ոչ մի ոսկոր չի վնասվել: Հետևաբար` որտեղի°ց է ճզմվածքը››,- հարցրեց պաշտպանը:
Իսկ գործով պաշտպան Սուքիասյանը չափազանց վրդովված էր և թիրախը դատախազությունն էր. «Ամբողջ խնդիրն այն է, թե դատախազությունն ինչպես է նայում Գոռին››: Սուքիասյանը ասաց նաև, որ բազում դիմումներ է գրել դատախազությանը, սակայն ծիծաղելի պատասխաններ է ստացել, իսկ հիմա դիմում է գրել նաև ՀՀ նախագահին, որտեղ մանրամասն վերլուծել է դեպքը:
Մեղադրողը, ի պատասխան պաշտպանների, ասաց.
‹‹Գտնում եմ, որ առաջին ատյանի դատարանը ապահովել է գործի լրիվ և բազմակողմանի քննությունը, որոշումը հիմնավոր է և բեկանելու կարիք չկա››:
Իսկ դատարանի հարցին, արդյոք կա՞ն հիմնավոր ապացույցներ, որ Գոռն է կատարել սպանությունը, մեղադրողը պատասխանեց, որ դատավճռում ամբողջը նշված է:
Վրդովված ամբաստանյալը չդիմացավ և բացականչեց.
‹‹Մեղադրանքը սուտ ա, լավ գիտեք, որ ոչ մեկի չեմ վնասել, ինչի՞ եք ուզում կործանեք ինձ: Երեք տարի ա մարդասպանի պիտակ եք կպցրել անվանս››:
Հռիփսինե Գալստյան
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.