23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդին՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Դավիթ Վարդանյանին ազատ են արձակել:
Մեր տեղեկություններով՝ դատարանը նրան պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել:
Նշենք, որ Դավիթ Վարդանյանը սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 4 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ, և 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժների մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակվել է 4 տարի 6 ամիս ազատազրկումը` հաշվի առնելով նաև անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։
Հիշեցնենք, որ 30-ամյա Դավիթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հոկտեմբերին Իրանում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, մնացածը պահել ձեռքի պայուսակում և մաքսանենգ ճանապարհով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան:
Ամբաստանյալն այսօր ևս երկու ագամ նախազգուշացվեց՝ դատարանին չհարգելու և ոտքի չկանգնելու համար, իսկ դատարանի կողմից պարզաբանվելուց հետո հայտարարեց, որ ինքը մնում է իր դիրքորոշմանը և ոտքի չի կանգնի, քանի որ չի հարգում դատարանին նրա համար, որ «համարում է խաղալիք, գրպանի դատարան և եթե լիներ Հայաստանի դատարան, ապա նա ոտքի կկանգներ»:
Դատական նիստերի դահլիճը լքեցին նաև նրա համախոհները:
Նշենք նաև, որ այսօր ևս ամբաստանյալի պաշտպան Արա Զաքարյանը պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել նիստին, իսկ ամբաստանյալը կրկին հայտարարեց, որ հրաժարվում է պաշտպանից:
Դատարանը որոշեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ Կյուրեղյանին պաշտպանով ապահովելու նպատակով, քանի որ եթե ամբաստանյալը հեռացվում է դատական նիստերի դահլիճից, ապա պաշտպանի ներկայությունը պարտադիր է:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2015թ հունվարի 14-ին:
«Փաստինֆո»
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի բնակիչ Կ.Տոնոյանի բնակարանից գողության կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնից ստացվել է դեպքի վայրում տեղադրված տեսագրող սարքավորման տեսագրությունը, որը պարունակում է նաև դեպքի օրը տվյալ բնակարանի մուտքի դիմաց կատարված իրադարձությունների տեսաշարը։
Քննության տվյալներով՝ բնակարանից հափշտակվել են արծաթյա զարդեր և բիժուտերիա՝ սեփականատիրոջը պատճառելով մի քանի հարյուր հազար դրամի գույքային վնաս:
Տեսագրությունում մասնավորապես երևում է, թե ինչպես անհայտ անձը մոտենում բնակարանի մուտքի դռանը, ապա րոպեներ անց հեռանում պոլիէթիլենային տոպրակը ձեռքին:
Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսագրության մեջ պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
Դեկտեմբերի 16-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Արտաշատից Վերին Արտաշատ տանող գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1972 թ. ծնված Արմեն Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը և «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ս.թ դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի <<Նախազորակոչային պատրաստության և ֆիզիկական դաստիրակություն>> ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը:
Պարզվել է, որ Տ. Մադոյանը նույն ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի <<N>> զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուբեն Գևորգյանից՝ ստուգարք ստանալու դիմաց, պահանջել և ստացել է 60 հազար դրամ գումար:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակում գործած Արշակ Սվազյանը 2011 թվականին Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարի ազատազրկման՝ մաքսանենգության մեղադրանքով:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Սվազյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2010 թվականին փորձել է Դուբայ-Երևան չվերթով մաքսանենգ ճանպպարհով ՀՀ ներմուծել ադամանդներ՝ 68 միլիոն 859 հազար ՀՀ դրամ արժողությամբ: ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին 2011 թվականի մայիսի 26-ի ԱԺ որոշմամբ Արշակ Սվազյանը ազատվել է պատժի կրումից:
Հետաքրքիր է, որ նախաքննության և դատաքննության ընթացքում Սվազյանը կալանքի տակ չի եղել և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը: Հիմա էլ, Արամ Մանուկյանի դեմ հարձակման գործով, Սվազյանը գտնվում է ազատության մեջ, որովհետև նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կրկին ստորագրությունը՝ բնակավայրից չբացակայելու մասին: Պատճառն այն է, որ պատգամավորի դեմ հարձակման դեպքով գործ է հարուցվել մի հոդվածով, որով առավելագույն պատժաչափը երկամսյա կալանքն է:
Հայկական Ժամանակ
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քաղաքացի Ա.Սվազյանը դեկտեմբերի 14-ին ներգրավվել է որպես կասկածյալ։
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ա.Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ 2185/հ եզրակացությամբ լիարժեք գնահատական չի տրվել նրան պատճառված մարմնական վնասվածքների աստիճանին։ Ըստ եզրակացության՝ գլխուղեղի ցնցման ելքի ոչ պարզ լինելու հետ կապված առողջությանը պատճառած վնասի աստիճանը կորոշվի դեպքի օրվանից երեք շաբաթ հետո` 31.12.2014 թվականին, որի համար անհրաժեշտ է ապահովել փորձաքննվողի ներկայությունը ԴԲԳԳԿ ամբուլատոր քարտով:
Ա.Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը պարզելու համար բացատրություն է վերցվել դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետից, ով հայտնել է, որ փորձաքննության պահին Ա.Մանուկյանի մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը տատանվել է թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքների սահմաններում: Մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի դեպքի օրվանից 21 օր հետո։
Պարզաբանում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է՝ «Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի»։ Հետեւապես՝ անձը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու, այն է՝ Ա.Մանուկյանի առողջությանը թեթեւ վնասվածք պատճառելու համար, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Երեւանի քննչական վարչությունում նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար։ Դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունն ստանալուց հետո, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ա.Սվազյանի գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Քաղաքացի Գեղամ Գ.-ն 2014թ. օգոստոսին չպարզված անձից իր օգտագործման և իրացնելու նպատակով 1 մլն. 400 հազ. ՀՀ դրամով ապօրինի ձեռք է բերել և իր ավտոտնակում ապօրինի պահել 300 փաթեթով, յուրաքանչյուրը 0.7 գրամ քաշով, խոշոր չափերով ընդհանուր` 210 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխելու միջոցով օգտագործել է, իսկ 147 գրամը` 210 փաթեթով, 2014թ. օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում` տարբեր օրերի, յուրաքանչյուր փաթեթը 10 հազ. ՀՀ դրամով վաճառելու եղանակով իրացրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողին, որն էլ իր հերթին դրանք 15 հազ. ՀՀ դրամով ապօրինի իրացրել է այլ անձանց:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի մարտական դիրքերից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը 2014թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Ջողազի ջրամբարի ափին ձուկ որսալու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության` ջրամբարի հակառակ ափին տեղակայված մարտական դիրքից կրակոցներ են արձակվել նրա ուղղությամբ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։
Ա.Թամրազյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.