23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քրեական հեղինակություն Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի ազատության մեջ հայտնվելը առաջիկայում լուրջ «ռազբորկաների» պատճառ կարող է հանդիսանալ: Բանն այն է, որ վերջերս ազատության մեջ հայտնվեց նաև Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Ասատրյանը:
Թևոսիկը դեռ անազատության մեջ եղած ժամանակ է փորձել պարզել, թե ինչ առնչություն ունի Տիգրանը եղբոր սպանության հետ, ուստի գործով միակ ապացույց հանդիսացող ձայնագրության հետ կապված՝ Տիգրանը Թևոսիկին բացատրելու շատ բան կունենա: Ըստ տարածված լուրերի՝ Թևոսիկի ազատ արձակվելուց հետո ոստիկանության համապատասխան վարչությունը ուժեղացված կարգով հսկում է՝ նշված անձանց հնարավոր վենդետան բացառելու համար:
Ժամանակ
«Արմավիր» նորակառույց քրեակատարողական հիմնարկը, որը գտնվում է Էջմիածին քաղաքին հարակից Չոբանքյարա կոչվող տեղանքում, 2015-ի հունվարին կսկսի ընդունել առաջին դատապարտյալներին, ովքեր այստեղ կտեղափոխվեն այլ ՔԿՀ-ներից:
Ժամանակի ընթացքում «Արմավիր» կտեղավտխվեն նաև ցմահ դատապարտյալներ. ներկայում Հայաստանի բոլոր 104 ցմահ ազատազրկման դատապարտվածները գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
Հայկական Ժամանակ
«Դատապարտյալների հիվանդանոցը քրեակատարողական համակարգում ամենացանկալի կալանավայրն է համարվում: Դատապարտյալներն ամեն ինչ անում են մայրաքաղաքի կենտրոնում հիվանդանոցային թեթև ռեժիմով գործող այս հիմնարկ տեղափոխվելու համար: Հաճախ նույնիսկ տարբեր առարկաներ են կուլ տալիս, որոնք միայն հիվանդանոցային պայմաններում և վիրաբույժի միջամտությամբ է հնարավոր դուրս բերել մարմնից՝ մեխեր, գդալներ, ապակի և այլն: Սա համակարգի նաև ամենայուղոտ հաստատությունն է, ամենամեծ կոռուպցիոն ռիսկ պարունակող: Արդարադատության նախարարների աչքը միշտ այս հաստատության վրա է:
Հրայր Թովմասյանը ծառայողական քննություն նախաձեռնեց հիվանդանոցում, նույնիսկ քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցրեց հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները, նրա տեղակալին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով: Հետագայում, սակայն, Արամ Խաչատրյանին հաջողվեց մնալ իր պաշտոնում: Այժմ կրկին, եթե հավատանք ՔԿՀ-ից հոսող ոչ պաշտոնական տեղեկություններին, «Դատապարտյալների հիվանդանոցի» պետի գլխին ամպեր են կուտակվել: ՔԿՎ նոր պետ Արթուր Օսիկյանը որոշել է զբաղվել այս կալանավայրով, հասկանալ, թե ինչու և ում մեղքով են որոշ «արտոնյալ» դատապարտյալներ տարիներով պահվում այստեղ:
Այս աղբյուրի համաձայն, Արամ Խաչատրյանը նույնիսկ նախազգուշացում է ստացել, որպեսզի վերանայի իր ղեկավարած հիմնարկի ներսը և վերացնի թերությունները: Բացի այս, հիվանդանոցով զբաղվում է նաև Գլխավոր դատախազությունը, որը նոյեմբերին այստեղ ստուգումներ է իրականացրել և հայտնաբերել հոգեմետ նյութերի պակասորդ և ոչ հոգեմետ դեղորայքի ավելցուկ: ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, որոնց վրա դրված է եղել հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման, բացթողնման և հաշվառման պարտականությունը, թույլ են տվել խախտումներ, և ՀՔԾ-ում դեպքի առթիվ գործ է հարուցված Քրօր. համապատասխան հոդվածով (267):
Երեկ ՔԿՎ պետի մամուլի խոսնակն ասաց, որ մեր տեղեկությունը, Արամ Խաչատրյանին աշխատանքից ազատելու Օսիկյանի մտադրության մասին, չի համապատասխանում իրականությանը, ինչին գուցեև հավատայինք: Բայց տեղեկություն է շրջում, թե Արթուր Օսիկյանը փոխոստիկանապետ եղած ժամանակ ինչ-որ կոնֆլիկտ է ունեցել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, իսկ վերջինս էլ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի՝ Արամ Խաչատրյանի հորեղբոր տղան է: Գուցե սա է պատճառը, որ հենց հիվանդանոցից էլ սկսվել է Արթուր Օսիկյանի բարեփոխումը:
Դատախազության ստուգումներն այստեղ սկսվեցին Օսիկյանի ՔԿՎ պետ դառնալուց մեկուկես ամիս հետո: Ի դեպ, դատապարտյալները վատ կարծիքի չեն Արամ Խաչատրյանի վերաբերյալ և, որպես հիվանդանոցի պետի, նրա մասին հարգանքով են խոսում: Մյուս կողմից, նա համարվում է ՔԿՎ պետի անվտանգության գծով տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի մտերիմներից: Իսկ Հովհաննիսյանը համակարգի ամենահին կադրերից է: Ասում են, կալանավայրերում առանց Հովհաննիսյանի գիտության ճանճ էլ չի թռչում:
Սյուզան Սիմոնյան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ խոշոր չափերով ոչ պիտանի խոզի միս իրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Պետրոսյանը 2014թ. դեկտեմբերի 20-ին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից ձեռք է բերել խոզի մսի խմբաքանակ։ Նշված ապրանքի սպառողական հատկանիշների և որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելով՝ մի մասը՝ սատկած, հոգեվարքի շրջանում մորթված, ոչ թարմ, սննդի համար ոչ պիտանի, խոշոր չափերով՝ 235,3 կգ խոզի միսն իրացվել է մսի վաճառքով զբաղվող անձին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գործի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է գրություն ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից առ այն, որ շուկայում իրացվում է սատկած խոզի միս:
Ծառայության աշխատակիցներն անմիջապես ներգրավվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից իրականացված Երևան քաղաքի «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների տարածքներում գործող մսի վաճառքի կետերում ստուգայցերին, որոնց ընթացքում վաճառվող խոզի մսեղիքներից իրականացվել է նմուշառում, նմուշները տեղափոխվել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու նպատակով, ստուգայցերի ընթացքում հայտնաբերված սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը շուկայից դուրս է բերվել և կապարակնքվել:
Հաշվի առնելով, որ ամանորյա տոներին ընդառաջ առևտրի ծավալը նկատելիորեն մեծանում է, իսկ միս-մսամթերքի շուկան դառնում է ավելի ռիսկային՝ Ծառայության պետի դեռևս դեկտեմբերի 20-ի հրամաններով 2014 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 30-ը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացվում են շուկայահանված մսի դիտարկումներ՝ մակնշման և պահման պայմաններին ներկայացվող պահանջների նկատմամբ:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս.թ. դեկտեմբերի 22-ին և 23-ին իրականացված դիտարկումների ընթացքում հայտնաբերված կասկածելի մսեղիքի իրացումը կասեցվել է: Կոչ ենք անում սպառողներին խուճապի չմատնվել՝ մսամթերքի շուկան գտնվում է Ծառայության ամենօրյա վերահսկողության ներքո: Այդուհանդերձ, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, Ամանորին ընդառաջ արձանագրվում են դեպքեր, երբ մսի իրացումն իրականացվում է բակերում, բեռնախցիկներից՝ ոչ հիգիենիկ պայմաններում, ինչի նկատմամբ ամենժամյա վերահսկողությունը գրեթե անհնար է, ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում կասկածելի պայմաններում մսի վաճառքի դեպքերի հանդիպելիս ահազանգել Ծառայության «թեժ գծին»՝ 010 20 60 40 հեռախոսահամարով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանող, ոստիկանության ծառայող Ռուբիկ Ստեփանյանի` տասնչորս տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ռուբիկ Ստեփանյանը, իր ծանոթ Մ. Հ.-ից և նրա հարազատներից հաստատապես տեղյակ լինելով վերջինիս 14 տարին լրացած չլինելու մասին, 2014թ. փետրվար ամսին նրա հետ գնացել է Երևան քաղաքի բարերից մեկը, պատվիրել առանձնասենյակ, որտեղ սեռական հարաբերություն է ունեցել աղջնակի հետ:
Բացի այդ, 2014թ. հունիսի 26-ին Ռ. Ստեփանյանը Մ. Հ.-ի հետ գնացել է հոր ընկերոջը պատկանող, վերանորոգման մեջ գտնվող բնակարան, որտեղ դարձյալ սեռական հարաբերություն է ունեցել տասնչորս տարին չլրացած աղջնակի հետ:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Դեկտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված և վերջինիս ղեկավարությամբ գործող «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողովի» հերթական նիստը: Նիստին քննարկման է դրվել Հանձնաժողովի մշակած «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցման հայեցակարգ»-ի հաստատման հարցը:
Հայեցակարգի նպատակն է մշակել և ներդնել իրավական դաստիարակության և իրավական վարքագծային մշակույթի արմատավորման հանրային համակարգ, իրավաբանական կրթության հետագա զարգացման միջոցառումներ: Հանձնաժողովը հավանության է արժանացրել հայեցակարգը՝ որոշելով այն դնել շրջանառության մեջ:
Նախատեսված է, որ Հայեցակարգն իրականացվելու է կրթության ոլորտի շահառուների լայն ներգրավմամբ և աջակցությամբ, այդ թվում` պետական մարմինների, բուհերի, գործատուների, ուսանողության, իրավաբանների միության, ինչպես նաև կրթության ոլորտում ծրագրեր ֆինանսավորող ներպետական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09.00-ին, Երևանի Գլինկայի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Մերսեդես»-ի:
Վարորդներից մեկը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 14.30-ին, Երևանի Ադոնցի փողոցի թիվ 2 շենքի դիմաց մոտոցիկլետը բախվել է մայթեզրին:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23.00-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», երկու «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 23-ին, ժամը 01.30-ին, Երևանի Աճառյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար բետոնե եզրազարդին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 10.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 05.00-ին, Երևանի Կենտրոն վարչական տարածքում, անհայտ տաքսի ծառայության ավտոմեքենայի սրահում, ընթացքի ժամանակ գլուխը դիպել է դռանը:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ-452» և «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ:
«ՈւԱԶ-452»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 5-րդ կմ-ին «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 07.00-ին, Ստեփանավանի Սուրբ Նշան փողոցի սկզբնամասում «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից՝ բախվել է երկաթյա արգելապատնեշին և ընկել առվակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Ախուրյան գյուղում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց ու ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:
Մեր իշխանական վերնախավի «ուտող-խմող» տղամարդկանց շրջանում մեծ տարածում ունեն իմպոտենտների մասին անեկդոտները: Տղամարդկանց, հավանաբար, դուր է գալիս, որ իմպոտենտն իրենք չեն, այլ՝ անեկդոտների հերոսները: Ասենք, ծերուկը՝ վերջին մոդայիկ անեկդոտից, որը գնում է բժշկի և իր տղամարդկային ուժի քառապատկում է պահանջում՝ առավոտ-ցերեկ-երեկո-գիշեր գրաֆիկով, որովհետև իր 80-ամյա հարևանն ասել է, որ իր մոտ այս գրաֆիկն ստացվում է: Բժիշկն էլ պատասխանում է. «Է՜, դու էլ ասա»:
Երկու օր առաջ, երիտասարդ երկրապահների համագումարի ժամանակ այս անեկդոտը լրագրողների համար պատմեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ի պատասխան նրանց պնդման, թե ասում են, որ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն է ծեծել ազատամարտիկներին: Երանոսյանն է ծեծել, թե նրա թիկնապահները, թե գինովցած ազատամարտիկներն իրենք իրենցով են հայհոյել նախագահին, թե դա եղել է այն բանից հետո, երբ Երանոսյանը փորձել է «վերբովկա» անել իրենց, ի վերջո, այնքան էլ էական չէ:
Իշխանությունը պետք է պատրաստ լինի հայհոյանքի
Էական է ծեծի կրկնությունը և այն, որ «ծեծ-քֆուրի դիմաց» թեման ուղղակի առնչվում է իմպոտենցիա հիվանդության հետ: Այս դեպքում իրենց անկարողությունն ու թուլությունն են հաստատում և ծեծողը, և հայհոյողը: Մարդիկ անօգնական հայհոյում են, երբ այլևս անկարող են որևէ կերպ ստիպել իշխանությանը մտածել ժողովրդի մասին, և նրանց համար «Սերժին քրֆելը» բնական լիցքաթափում է այլևս: Հայհոյողին ծեծողը նույնքան անօգնական է, ինչպես կնոջը ծեծող տղամարդը, որն այլևս անկարող է նրան բավարարել: Նա ի վիճակի չէ խնդիրները լուծելու ավելի արժանապատիվ ձև գտնել: Ուստի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի նման սպառնում է, որ կկտրի իր ներկայությամբ գլխավոր իշխանավորին հայհոյողի ականջը:
Վաղինակ Շուշանյան. «Ժապավենները ֆիքսել են հանցագործների դեմքերը»
«Երանոսյանին էլ եմ հայհոյում, իրա նախագահին էլ, Երանոսյանը թող գա, տեսնեմ ոնց ա ականջներս կտրելու»,- գների թանկացման դեմ ակցիայի ժամանակ ասաց ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը և մեկ օր անց ծեծվեց «Բակալեյա» և «Լայթ սթայլ» խանութների դիմաց: 23-25 տարեկան անծանոթ տղաներ հարձակվեցին ակտիվիստի վրա, երբ նա սիգարետը ձեռքին դուրս էր գալիս խանութից, տապալեցին գետնին և սկսեցին ոտքերով հարվածել: «Ասեցին՝ դու իմ նախագահին ես քրֆում, այ թուլա, դե կեր, ու սկսեցին հարվածել: Ես ռեակցիա չհասցրի տալ, փորձեցի մեկի ոտքը բռնեմ, մյուսը ոտքով հարվածեց շրթունքիս: Եթե ոտքի կանգնեի, հաստատ չէին կարողանա իրենց փոքրամարմին վիճակով իմ հարցերը լուծել: Մարդիկ իմ բղավոցից դուրս թափվեցին:
Նրանք փախան «Լայթ սթայլ» խանութի կողմը: Որ տեսնեմ՝ կճանաչեմ հաստատ»,- պատմեց մեզ Շուշանյանը, պնդելով, որ ինքը հանգիստ տղա է, իրավաբան և ոչ մեկի հետ անձնական խնդիրներ չի ունեցել: «Համոզված եմ, որ ծեծի բոլոր դեպքերը կապակցված են»,- ասաց նա: Ոստիկանությունը խոստանում է անաչառ քննություն, բայց դեպքից 4-5 օր է անցել, իսկ «Բակալեյա» և «Լայթ սթայլ» խանութների տեսաձայնագրող սարքերի ժապավենների վերծանությունը չկա: Բացի այդ, Հանրապետության փողոցի այդ հատվածում կարմիր գծեր են, որոնց տեսախցիկները լավագույն որակն ունեն և ընդարձակ, քառակողմ տեսադաշտ: Բացառվում է, որ դրանք ֆիքսած չլինեին ծեծողների դեմքերը, և եթե մինչ այս պահը ոչ մի հայտարարություն չկա, ուրեմն մեծ է հավանականությունը, որ այդ տղաներն «անտեր» չեն:
Սրա հետ կապված՝ հիշեցինք անցյալ տարվա նոյեմբերի 1-ի դեպքը, երբ ՀԱԿ գրասենյակ էր մտել դանակները ձեռքին քաղաքացին՝ Սպիտակի նախկին քաղաքապետը, և սպառնացել էր Լևոն Զուրաբյանին՝ իշխանությանը քննադատելու համար: Ոստիկանությունը զննեց դրսում տեղադրված տեսախցիկների ժապավենները և երկու օրում բերման ենթարկեց քաղաքացուն: Հետագայում նա անմեղսունակ ճանաչվեց և դատապարտվեց հարկադիր բուժման: Հավանաբար, տեր չուներ: Այս անգամ տեսախցիկները ոչ թե մեկ, այլ չորս կողմից են եղել տեղադրված, բայց հանցագործներին դեռ չեն ճանաչել կամ էլ չեն ցանկանում ճանաչել:
Սվազյանին թեթև մեղադրանք են առաջադրել
Նույն դանդաղկոտությունն ու անհասկանալի պահվածքը իրավապահները դրսևորեցին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքով: Նրան ծեծող անձին՝ Արշակ Սվազյանին, մեղադրանք է առաջադրվել թեթև հոդվածով՝ ՀՀ ՔՕ 117-րդ, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, որը նույնիսկ կալանք չի ենթադրում: Մինչդեռ ակնհայտ էին 113 հոդվածի 2-րդ մասի հատկանիշները՝ «Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» կազմակերպված խմբի կողմից (այս հոդվածը ենթադրում է ոչ թե տուգանք կամ կարճատև կալանք, այլ ազատազրկում առնվազն 5 տարի ժամկետով՝ Ս. Ս.):
Այս կարծիքն է «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել ՀԱԿ իրավական համակարգող, Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Ըստ Խաչատրյանի, ուղեղի ցնցումը, որը հայտնաբերվել է տոմոգրաֆիկ հետազոտության ժամանակ, բերելու է առողջության երկարատև քայքայման, հետևապես գոնե միջին ծանրության հոդվածով մեղադրանք է ենթադրում: «Կարծում եմ, որ գործել է խումբ, քանի որ ծեծողը տեղեկացվել է ինչ-որ մեկի կողմից, որ Արամ Մանուկյանը հասնում է տուն, և մտել է մուտք Արամ Մանուկյանի գալուց 40 վայրկյան առաջ»: Արմեն Խաչատրյանը վստահեցնում է, որ դատավարության ընթացքում պահանջելու է հոդվածի փոփոխություն, մեղադրանքի խստացում:
Ժողովրդին մնում է հայհոյել
ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի ծրագրային ելույթն ԱԱԾ աշխատողի մասնագիտական տոնին բավական էր հասկանալու համար, որ իրավապահները հակված են կամ առաջադրանք ունեն հովանավորելու ծեծող բրիգադները: Ասելով, որ ԱԱԾ-ն «վճռականորեն կանխելու է» սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում, Գորիկ Հակոբյանը ոչ թե Երևանում օրը ցերեկով տեղի ունեցող ահաբեկչությունները նկատի ուներ, այլ հենց «քֆուրը»:
«Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր… Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում վճռականորեն կանխելու համար»,- նախազգուշացրել է ԱԱԾ տնօրենը բոլոր դժգոհներին: Իսկ դժգոհությունը կամ, ավելի պատկերավոր ասած, «քֆուրը» այս օրերին գերիշխող տրամադրությունն է:
Այն արտահայտվում է ազատամարտիկների կերուխումի ժամանակ, ընդդիմադիր պատգամավորների ելույթներում, ակտիվիստների բողոքի ակցիաների ժամանակ, մթերային խանութներում, երբ միջին վիճակագրական հայը ծանոթանում է դեպի վեր թռչող գներին: Եվ ի՞նչ է նրան մնում անել: Միայն հայհոյել: Իրավիճակը փոխելու այլ լծակներ նա չունի:
Սյուզան Սիմոնյան
Այսօր՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ստորագրել է մի շարք օրենքներ:
Մասնավորապես.
. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
. «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,
. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.