23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Գ.Սիմոնյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նախաքննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ Լ.Նասլյանը, 2014թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրեն հայհոյելու հանգամանքը պարզաբանելու պատճառով վիճաբանել է համագյուղացի Գ.Սիմոնյանի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին։ Հարվածների հետեւանքով Սիմոնյանին պատճառվել են գանգուղեղային բաց բութ վնասվածքներ, աջից ճակատային շրջանի և ձախից ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր, աջից ճակատոսկրի և քունքոսկրի կոտրվածքներ, սեպոսկրի կոտրվածք, ձախից ծոծրակոսկրի կոտրվածք, ձախ քունքոսկրի բրգի և պտկաձև ելունի կոտրվածք և այլ վնասվածքներ, որոնք դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ գնահատվել են կյանքի համար վտանգավոր:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լ.Նասլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի հունվարի 26-ի ԱԽ-2-Ո-4 որոշումը և ԱԽ-2-Ե-1 եզրակացությունը` որոշում եմ.
1. Ռուզաննա Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
2. Մխիթար Պապոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:
Քիչ առաջ դատարանը հրապարակեց իր որոշումը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, կալանավորորելու մասին: Այսպիսով, դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հ.Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը, պաշտպանական կողմը համաձայն չի որոշման հետ՝ նշելով, որ կալանքն անհիմն է և բողոքարկելու են Վերաքննիչ դատարան:
Պաշտպանը հայտնեց նաև, որ Հակոբ Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, համաձայն չէ կալանվորման որոշման հետ:
Նշենք, որ Հակոբ Հակոբյանն ունի երկու պաշտպան, նրանք են՝ Կարեն Սարդարյանը և Աշոտ Ղազարյանը:Վերջինս հայտնեց, որ մեղադրանքի ծավալը նույն էՙ ինչ որ նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։
Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին՝ ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:
Այլ խոսքով՝ ԱԺ նախկին պատգամավորը կասկածվում է մի քանի դրվագով ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու եւ հարկերից խուսափելը կազմակերպելու համար։
Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ՀՀ-ում համաներում հայտարարելու սպասումները կարող են և չարդարանալ. իրավապահ համակարգում շատերը դեմ են նման որոշմանը:
Խնդիրն այն է, որ նախորդ համաներումներից հետո Հայաստանում քրեածին վիճակը էապես լարվել է, և բանտից ազատ արձակված բազմաթիվ մարդիկ մեկ շաբաթ, մեկ ամիս անց կրկին կալանավորվել են։ Ներկայում, երբ տնտեսական վիճակը բավականին բարդ է, ըստ որոշ մասնազետների, ազատ արձակվածների ադապտացման հնարավորությունները ավելի են նվազել և այս պայմաններում համաներման կիրառումը կարող է լրջորեն սրել քրեածին վիճակը ՀՀ-ում և բերել անցանկալի հետևանքների: ԱԺ միջանցքներում խոսում են, սակայն, որ Սերժ Սարգսյանը այս հարցում դեռ վերջնական որոշում չունի:
Հայկական Ժամանակ
Պերմյակովը ձերբակալվել է՝ որպես սահմանախախտ, բայց, հակառակ ՀՀ օրենսդրության և ՀՀ և ՌԴ 1992թ. պայմանագրի, չի հանձնվել ՀՀ-ին:
Այսօր ԱԺ-ում հայտարարեց Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հարց ուղղելով Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, թե ինչ է արվել և արվում ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի նա վերադարձվի ՀՀ-ին:
Նախարարը նշեց, որ ՀՀ և ՌԴ քննչական մարմինները տարբեր քննչական գործեր են քննում:
Ավելի լայն բացատրություններ նախարարը չտվեց` դա մեկնաբանելով նախաքննության գաղտնիքը չբացահայտելու անհրաժեշտությամբ: Նախարարը նաև հիշեցրեց, որ ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների ղեկավարների միջև պայամանվորվածություն է ձեռք բերվել՝ գործի բազմակողմանի քննությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ:
«ՀՀ կառավարությունն անում է հնարավորը, որ գործի հանգուցալուծումը լինի իրավական տեսակետից ճիշտ և բավարարի հանրությանը»,- ասաց նախարարը:
Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ կասկածվող՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում: Այս մասին խոսել է Հակոբյանի փաստաբան Աշոտ Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Ճոյտին դեռ մեղադրանք չի առաջադրվել, նա կասկածյալի կարգավիճակում է և գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:
«Այս պահին մեկուսարանում եմ, հանդիպելու եմ պաշտպանյալիս հետ»,- ավելացրեց նա:
news.am
«Անկարգությունն ու ծառայակիցների ահաբեկումը չպետք է տեղ ունենան ՀՀ զինված ուժերում: Զինված ուժերի անձնակազմը լինելու է առավել կրթված ու արհեստավարժ: Կարգապահությունը հիմնված է լինելու զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրում կատարելու գիտակցումով հրամանների անվերապահ կատարման վրա: Այս ամենում օրինակելիության կատարյալ տիպար են լինելու հրամանատարները՝ ղեկավարելով անձնական օրինակով» և այլն:
ՀՀԿ նախընտրական ծրագրի այս դրվագը հիշեցինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած զարհուրելի սպանությունից հետո: Արդեն 6 օր է անցել դեպքից, սակայն ՊՆ-ն մինչ օրս չի հայտնում ձերբակալվածներից մեկի հոր՝ ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի անունը: Նրա որդին՝ Գնել Թևոսյանը, կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար կալանավորված 4 ուսանողներից մեկն է: Հենց նա է, իրավիճակին ծանոթ մեր աղբյուրի համաձայն, հրեշավոր հանցագործության գլխավոր մեղավորը, որն իր՝ գնդապետի որդու «ավտարիտետով» իշխել է մյուսներին: Հայր ու տղա, փաստորեն, տարբեր ազգանուններ են կրում:
Տեղյակ աղբյուրը հայտնում է, որ ազգանունը փոխել է Գնելը, իր և գնդապետի միջև ազգակցական կապն արտաքուստ քողարկելու համար: Երեկ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին ընդամենը մեկ հարց տվեցինք՝ ինչպե՞ս է Ռազմական ինստիտուտի պետի տեղակալ Մարկոսյանի անունը: «Ես նման մարդ չեմ ճանաչում»,- ասաց Հովհաննիսյանը, ինչը, իհարկե, անհավանական էր: Սա ընդամենը նշանակում է, որ ՊՆ-ն արդեն փորձում է պարտակել կատարվածը, փրկել հանցագործին խայտառակությունից, պահպանել նրան դաստիարակողի «բարի համբավը»: Թեպետ գնդապետ Զարմիկ Մարկոսյանին, ինչպես նաև ինստիտուտի պետի մյուս տեղակալ Արմեն Մզիկյանին պաշտոնանկ էին արել: Ինչու են այս մարդիկ ազատվում աշխատանքից, պաշտոնապես չի բացատրվում:
Հանրությունն ընդամենը կարող է ենթադրել, որ նրանց, ինչպես նաև մեր գլխավոր սպայական բուհի պետի՝ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի աշխատանքից ազատման պատճառն այնտեղ կատարված խայտառակ միջադեպն էր: Առհասարակ, սա Պնախարար Սեյրան Օհանյանի ձեռագիրն է՝ պատժել իր ենթականերին, բայց այնպես, որ ոչ ոք չիմանա, թե ինչու: Բանակում տեղի ունեցող հանցագործություններից հետո սովորաբար միշտ էլ մարդիկ են ազատվում, սակայն այնպես, որ այս մասին ոչ ոք չիմանա, իբր որ «հայ սպայի» անունը չարատավորվի: Գուցե սա է պատճառը, որ զինծառայողների խոշտանգումների, սպանության հետ կապված հանցագործությունները մեր բանակում կրկնվելու միտում ունեն:
Մինչ Քննչական կոմիտեն զբաղվում է այս զարհուրելի սպանությամբ, ԶԼՄ-ներում դեպքի մանրամասներն են շրջանառվում՝ մեկը մյուսից սարսափելի: Համակուրսեցիները փորձել են իրենց ենթարկել Հայկազին, վերջինս դիմադրել է, բանը հասել է գիշերային ծեծկռտուքի, որի ընթացքում Հայկազին խեղդել են բարձով: Նրա մարմնին ծեծի հետքեր են հայտնաբերվել, իսկ երակներին՝ կտրվածքներ: Մի աղբյուրի համաձայն, կալանավորվածներից մյուսը նույնպես պետական ծառայողի որդի է, սակայն այնքան էլ «հաբռգած» չէ: Հայրն ԱԱԾ աշխատող է:
Հիշենք դեպքով կալանավորված ապագա սպաներին հայրանուններով՝ Վաչե Արմենի Սահակյան, Մովսես Ռոմիկի Ազարյան, Գնել Զարմիկի Թևոսյան, Նորիկ Սահակի Սահակյան: Նրանք բոլորը մեղադրվում են մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության մեջ:
Սյուզան Սիմոնյան
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
Այսօր ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը։
Նրան ձերբակալել են ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության վարույթով քննվող քրեական գործի շրջանակներում։ Քիչ առաջ՝ Ֆիննախից տեղեկացրեցին, որ նա կասկածվում է քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։
«Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է»: Այս մասին նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Այլ խոսքով՝ ԱԺ նախկին պատգամավորը կասկածվում է մի քանի դրվագով ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու եւ հարկերից խուսափելը կազմակերպելու համար։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից խմբով, նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի հերթապահ մասի պետական հատուկ ծառայություն իրականացնող երկու աշխատակիցները 2015 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով, խմբով պատուհանից ապօրինի մուտք են գործել հիշյալ բաժնի հետնամասում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Բաղրամյանի մասնաճյուղի չգործող վարչական շենք և այնտեղից գաղտնի հափշտակել են մետաղյա պահարաններ:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.