23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ, այսօր վերաորակվել է Արթիկ քաղաքի բնակիչ, 38-ամյա Արտյոմ Ղազարյանին առաջադրված՝ իր կնոջ դիտավորյալ սպանության հոդվածով մեղադրանքը՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության:
Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, և նրան դատապարտել երեք տարվա ազատազրկման՝ հոդվածը նախատեսում է ազատազրկում առավելագույնը չորս տարի ժամկետով: Միաժամանակ նրա նկատմամբ կիրառվել է համաներման մասին որոշումը՝ Արտյոմ Ղազարյանը ազատվել է պատժի կրումից, կալանավորումը վերացվել է, և նա ազատ է արձակվել դատարանի դահլիճում:
Դատարանի համար վերաորակման համար հիմք են հանդիսացել երկրորդ դատաքննության ընթացքում կատարված լրացուցիչ փորձաքննությունների արդյունքները՝ գործի քննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կատարվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, մասնավորապես, հաստատվել է, որ սպանվածն անբարո կյանք է վարել, դեպքի օրն էլ ամուսնուն դանակի հարվածներ է հասցրել:
Մեղադրողը միջնորդել է դատապարտել Ղազարյանին երեքուկես տարվա ազատազրկման, իսկ պաշտպանական կողմը՝ բավարարվել նրանով, որ Արտյոմ Ղազարյանը մեկ տարի ինն ամիս անազատության մեջ է գտնվում:
Արտյոմ Ղազարյանն, ըստ մեղադրանքի, կասկածելով կնոջը՝ Ցողիկ Այվազյանին իրեն դավաճանելու մեջ 2013թ հունիսի 1-ին ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում, իրենց վարձակալած բնակարանի խոհանոցում այդ հարցով վիճաբանության մեջ է մտել Ցողիկ Այվազյանի հետ, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով բռնել է Ցողիկ Այվազյանի պարանոցից, գցել է հատակից և շուրջ 10-15 րոպե տեվողությամբ կոկորդը սեղմելով խեղդամահ է արել նրան:
Նշենք, որ գործով սա երկրորդ դատաքննությունն է: Առաջին դատաքննության արդյունքներով ամբաստանյալը մեղավոր էր ճանաչվել սպանության համար և դատապարտվել տասը տարվա ազատազրկման՝ Վերաքննիչ դատարանը բեկանել էր դատավճիռն ու գործն ուղարկել նույն՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի քննչական բաժնի ավագ քննիչը դադարեցրել է առանձնապես խոշոր չափերի գողության մեջ մեղադրվող Մամիկոն Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով, հետևապես՝ վերացրել նաև նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ գրավը։ Այս մասին կայքի թղթակցին հայտնեց Մամիկոն Դավթյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
2014թ. մայիսի 21-ին Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ Արամայիս Հայրապետյանը հաղորդում էր տվել ՀՀ ոստիկանության Արարատի բաժին այն մասին, որ մայիսի լույս 21-ի գիշերը, ժամը 02-ից մինչև 07-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մեխանիկական միջոցների գործադրմամբ մուտքի մետաղապլաստե դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Սուրենավան գյուղում գտնվող իրեն պատկանող առևտրի սրահ և այնտեղից գաղտնի հափշտակել տարատեսակ ապրանքներ, դեղորայք և «նոթբուք» տեսակի համակարգիչ:
Դեպքի առթիվ նույն օրը ոստիկանության Արարատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի հատկանիշներով՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերի գողություն, հարուցվել էր քրեական գործ:
Հաջորդ օրը ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնից Արարատի քննչական բաժանմունք ստացված գրություն համաձայն, «պարզվել է, որ Սուրենավան գյուղում գտնվող դեղատնից գողությունը կատարել են Երևանի բնակիչներ Համլետ Ասլանյանը և Մամիկոն Դավթյանը: Ավտոմեքենայի վայրում իրականացված զննության ընթացքում զննության մասնակից վկան հայտարարել է, որ հենց այդ մեքենան է տեսել մայիսի 21-ին Ա.Հայրապետյանի խանութի դիմաց և մեքենայի ղեկին եղել է Մամիկոն Դավթյանը»:
Նույն օրը Համլետ Ասլանյանը և Մամիկոն Դավթյանը ձերբակալվել են՝ գողություն կատարելու կասկածանքով, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով խոշոր չափերի գողություն, խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Հետագայում նախաքննությունը շարունակվեց ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում։ Քննիչը, սակայն, վերանայելով գործի նյութերը՝ հանգել էր եզրակացության, որ չի հիմնավորվել Մամիկոն Դավթյանի կողմից Համլետ Ասլանյանի, Սուրեն Սիմոնյանի հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ պահեստարան ապօրինի մուտք գործելու առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու կամ խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ գործիքներ, միջոցներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով Սուրեն Սիմոնյանի և Համլետ Ասլանյանի կողմից կատարված հանցագործությանն օժանդակելու հանգամանքը, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, հետևաբար՝ Մամիկոն Դավթյանի գործողություններում բացակայում է 177-րդ հոդվածի հանցակազմը:
Նշենք, որ քննիչը վերանայել էր գործի նյութերը՝ քանի որ պաշտպանական կողմը՝ ի դեմս Երվանդ Վարոսյանի, քննությանը ներկայացրել էր մեղադրանքը հերքող ապացույցներ: Պաշտպանը ներկայացրել է Մ.Դավթյանի Երևանի բնակարանի հեռախոսի ելքային զանգերի վերծանումները, դրանց հիման վրա անձնական հարցման ենթարկել իր պաշտպանյալի ծանոթ աղջկան։ Արդյունքում պարզվել է, որ դեպքի ժամանակ Մամիկոնը եղել է տանը, Երևանում, և այդ աղջկա հետ զրուցել է տան հեռախոսից: Այսինքն՝ ըստ պաշտպանի, ինքը քննությանն է ներկայացրել իր պաշտպանյալի այլուրեքությունը հաստատող այդ անհերքելի ապացույցները:
«Կարևոր է այն հանգամանքը, որ ականատես վկա կար գործով, որը պնդում էր, թե տեսել է Դավթյանին դեպքի վայրում, ու եթե չլինեին այլուրեքությունը հաստատող այս ապացույցները, անհայտ է, թե ինչ կլիներ», — ասաց Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ նման գործեր շատ կան, որտեղ անձը չի կարողանում ապացուցել իր անմեղությունը, որի պարտականությունը չունի էլ, ու դատապարտվում է:
Բայկալում տարբեր ատյանների 52 աշխատակիցների պատասխանատվության կենթարկեն Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչելու պատճառով։ Նշենք, որ Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ և ընդունել է իր մեղքը։
Ինչպես ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի շուրջ հայտնել է 29-րդ համազորային բանակի բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելևը, «պատասխանատվության կենթարկվեն բոլորը՝ սկսած նրանցից, ովքեր Պերմյակովին պիտանի են ճանաչել բանակային ծառայության համար»,- մեջբերում է «Զաբմեդիա»-ն։
Նրա խոսքով՝ Չիտայում արդեն 3 քրեական գործ է հարուցվել 321-րդ ռազմական հոսպիտալի բժիշկների դեմ, որոնք Վալերի Պերմյակովի մոտ ոչ մի շեղում չեն հայտնաբերել և պիտանի են ճանաչել ծառայության համար։ Բարոյահոգեբանական ծառայության բաժանմունքի պետը վստահեցրել է, որ բոլոր մեղավորները պատասխան են տալու։
Ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը բանակ էր զորակոչվել Բալեյ քաղաքից։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Չիտայում ծառայության ժամանակ նա մեկ ամսից ավել բուժվել է ռազմական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում վարքագծի լուրջ շեղումների պատճառով, սակայն այդուհանդերձ պիտանի էր ճանաչվել զինվորական ծառայությանը և ուղարկվել արտասահման ծառայության։
news.am
Զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող փաստաբան Կարեն Մարգարյանի դեմ գործով այսօր հարցաքննված տուժող Խաչիկին դատարանը բացատրեց նրա իրավունքները, ճշտեց անձնական տվյալները, տուժողը նախազգուշացվեց՝ սուտ ցուցմունք տալու դեպքում քրեական պատասխանատվության մասին, և համապատասխան փաստաթուղթը ստորագրելուց հետո տուժողը ժամանակից շուտ թեթևացած շունչ քաշեց՝ հարցնելով՝ վե՞րջ: Պարզվեց, սակայն, որ դա միայն սկիզբն է:
Տուժողը հայտնեց, որ իր դուստրն օրենքի հետ խնդիրներ է ունեցել՝ իր կայքում տեղադրելով սեռական բնույթի տեսանյութ, ինչը չի թույլատրվում օրենքով: Ինքը ազգականի միջոցով հազար դոլար է փոխանցել փաստաբան Կարեն Մարգարյանին, որպեսզի գործը «մի քանի օրվա մեջ» կարճվի:
«Գումարն ինչի՞ համար էր նախատեսված» հարցին տուժողը պատասխանեց՝ փաստաբանական ծառայություններ մատուցելու համար: Տուժողը հերքեց, ինչպես պարզվեց ավելի ուշ, իր իսկ նախաքննական ցուցմունքներն առ այն, որ գումարը քննիչին ու դատախազին որպես կաշառք տալու համար էր նախատեսված:
Հրապարակումից հետո էլ տուժողը հայտարարեց, որ չի հիշում, տեղյակ չէ, սակայն, ի վերջո, տեղի տվեց՝ «եթե գրել եմ, ուրեմն եղել է»:
Նշենք, որ տուժողի դստեր դեմ հարուցված գործը չի կարճվել, այն հասել է դատարան, և դուստրը դատապարտվել է տուգանքի, ի դեպ, այդ գործով, ինչպես փաստաբանի դեմ ներկայումս ընթացող գործով, քննությունը կատարվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Տուժողի ազգական Գեղամն, ով գործով վկա է, հայտնեց, որ տուժողը խնդրել էր, որ ինքը փաստաբանի հետ իր դստեր հարցերը կարգավորի: Ըստ վկայի, Կարենը նախատեսում էր գումարը տալ որոշակի մարդկանց՝ շահագրգռելով, որպեսզի ուզած ձևով որոշում կայացվի՝ «ոչ օրենքի հիման վրա»:
Երբ Կարենը լրացուցիչ 200 դոլար ուզեց, վկայի կասկածները հաստատվել են՝ «Կարենն ինձ խաբել է ու գումար շորթել, նույն ճակատագրին էր արժանացել և 200 դոլարը»: Հազար և երկու հարյուր դոլարն ինքն է տվել Կարենին՝ նրա նշանակած ժամանակ ու տեղում:
Վկան հայտնեց նաև, որ իր ազգականի դստեր գործով քննիչը չի շփվել Կարեն Մարգարյանի հետ՝ քանի որ Կարենը փաստաբանական արտոնագրից զրկվել էր, կամ նրա լիազորությունները կասեցվել էին, քննիչի մոտ ներկայանում էր Կարենի ընկեր փաստաբանը՝ պատշաճ արտոնագրով, նրանից էլ իրենք տեղեկացել են, որ ազգականի դստեր գործը գնում է դատարան:
Ըստ մեղադրանքի՝ Կարեն Մարգարյանը Գեղամ Սարգսյանից և Ռիմա Միրզիկյանից խարդախությամբ շարունակաբար հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 4 233 060 ՀՀ դրամին համարժեք 11 250 ԱՄՆ դոլար գումար, Ռիմա Միրզիկյանից խարդախությամբ հափշտակել է զգալի չափերի 379 876 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար, «Քրաուն-Քեմիքալ» ՍՊԸ-ից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի 2 154 799 ՀՀ դրամի շինարարական ապրանքներ, Ջուլիետա Կարապետյանից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերի` ընդհանուր 1 103 000 ՀՀ դրամ և 773 028 ՀՀ դրամին համարժեք 1900 ԱՄՆ դոլար, Գեղամ Խաչատրյանից խարդախությամբ հափշտակել է զգալի չափերի 491 896 ՀՀ դրամին համարժեք 1200 ԱՄՆ դոլար:
ՀՀ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով մի խումբ անձանց կողմից ոսկու հանքավայրից հանքանյութի գողություն կատարելու մեջ մեղադրվող Նվեր Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարին Վարդենիսի իրենց տանը խուզարկություն կատարելուց հետո ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել բաժին, որտեղ 6 ժամ պահել են, այդ ընթացքում ինչպես հատուկ ծառայություն իրականացնող անձը, այնպես էլ` քրեական գործը քննող քննիչը ճնշումներ են գործադրել իր նկատմամբ, և ինքը ստիպված է եղել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ թե´ իր, թե´ հանցագործության կազմակերպչի ու թե´ խմբի մյուս անդամների վերաբերյալ:
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ըստ հավաստի աղբյուրների՝ մշակույթի մի շարք գործիչների շրջանում քննարկվում է հինգ տարվա ազատազրկման դատապարտված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին ներում շնորհելու խնդրագրով Սերժ Սարգսյանին դիմելու հարցը:
Դերասանի դատավճռից հետո նրա փաստաբաններից Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ 5 տարի ազատազրկման դատապարտվելու դեպքում, անզգույշ հանցագործության պայմաններում, համաներման ակտով Վ. Պետրոսյանի գործը կկարճվի: Արդեն տևական ժամանակ է ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում ևս սպասումներ կան, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի: Իշխանության վերին օղակներում, սակայն, պնդում են, որ այս պահին նման պատրաստություններ չկան և մինչև ապրիլի 24-ը նման բան չի սպասվում: Ուստի. մշակույթի գործիչների շրջանում, որոնց թերևս կմիանան նաև մի շարք հայտնի հանրային դեմքեր, քննարկվում է դերասանի հարցով Սերժ Սարգսյանին խնդրագրով դիմելու տարբերակը: Իշխանության վերին օղակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, մի քանի այլ անձանց ևս առաջիկայում ներումներ կշնորհի։
Հայկական Ժամանակ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանության սերժանտի զենքը հափշտակելու և պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Իսպիրյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին մուտք է գործել Ապարան-Երևան ջրագծի վրա տեղակայված պահակակետ, որտեղ ծառայությունն իրականացնում են ոստիկանության աշխատակիցները, և պատանդ վերցրել ոստիկանության սերժանտին։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն, ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Իսպիրյանը հափշտակել է ոստիկանին ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, ապա նախապես իր հետ վերցրած պարանով կապել նրա ձեռքերը և վերցրել որպես պատանդ։ Վերջինիս ազատ արձակելու դիմաց պահանջել է կալանքից ազատ արձակել նախնական կալանքի տակ գտնվող իր եղբորը, ով մեղադրվում է ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ։
Բանակցությունների ընթացքում տեսնելով, որ իր հանցավոր մտադրությունը ձախողվում է, և ոստիկանության աշխատակիցներն արդեն իսկ շրջապատում են՝ պատանդ վերցրած ոստիկանին թողնելով պահակետում՝ Իսպիրյանը դիմել է փախուստի։ Բացատրական աշխատանքների արդյունքում՝ ժամեր անց նա հանձնել է հափշտակած հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 218-րդ հոդվածի մասի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան։
Ռուսաստանի Դաշնության խորհուրդն այսօր՝ փետրվարի 25-ին վավերացրել է համաձայնագիրը, որով ՀՀ քաղաքացիներին թույլ է տրվում առանց գրանցման 30 օր գտնվել Ռուսաստանի տարածքում:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների և ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացինբերի գտնվելու կարգին, ստորագրվել է 2014-ի հուլիսի 11-ին Սոչիում:
Համաձայնագրի համաձայն՝ Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները և Ռուսաստանում գտնվողն ՀՀ քաղաքացիները ազատվում են գրանցվելու պարտականությունից 30 օրվա ընթացքում:
Նույն օրենքն այժմ գործում է Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար։
news.am
Վերջին շրջանում օտարերկրացիներն սկսել են առավել հաճախ կոկային ներմուծել Հայաստան:
Փետրվարի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցներն, օրինակ, կոկայինի բավական խոշոր քանակ են հայտնաբերել Արգենտինայի Հանրապետության քաղաքացի Ալեխանդրո Ջոել Տորեսի մոտ:
2.600 գր կոկայինը նա Հայաստան է բերել Սան-Պաուլո-Աբու-Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռով` ճամպրուկներում պատրաստված հատուկ գաղտնարանում թաքցրած:
Իսկ Բուլղարիայի Հանրապետության քաղաքացիներ Ղարիբ Մալեկի Աբասը և Ալի-Շահեր Հասան Աբգարը, հակառակը` փորձել են 4.847.49 գր կոկայինը Հայայստանից դուրս տանել:
Նրանք փետրվարի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանով փորձել են թմրամիջոցը Երևան-Ստամբուլ չվերթի ինքնաթիռով փոխադրել Թուրքիա: Բայց այն դարձյալ հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Իսկ թե ինչպես և որտեղից էր այդ խմբաքանակը ՀՀ հասել, թերևս կպարզվի արդեն քննության արդյունքում:
ՀՀ քննչական պետական կոմիտեից տեղեկացրել են, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության արդյունքները ստացվել են և առաջիկայում կհրապարակվեն։
Այս փորձաքննությունը առանցքային նշանակություն ունի գործի հետագա քննության համար, որովհետև դրա արդյունքները գրեթե հարյուր տոկոսանոց պատասխան կտան հարցին միայնա՞կ է եղել մարդասպանը, թե՞ ոճիրը գործել են մի քանի հոգով:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.