23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մարտի 7-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի տներից մեկում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, 1987 թ. ծնված Արսեն Ս.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, ոտքով հարվածել է եղբոր կնոջ` 1991 թ. ծնված Անժելա Գ.-ի որովայնին, որից հետո խոհանոցային դանակով սպառնացել է, որ կսպանի, իսկ մարտի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, ձեռքով ապտակել է վերջինիս դեմքին` պատճառելով վնասվածք:
Անժելա Գ.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արսեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Արմեն Մելքոնյանի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախկին ավագ քննիչ Արմեն Մելքոնյանը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործով վկա Հակոբ Աղաջանյանից գումար շորթելու դիտավորությամբ՝ ապաքրեականացված արարքի՝ թմրամիջոցներ գործածելու համար քրեական հետապնդում չիրականացնելու պատրվակով 2012 թվականի հոկտեմբեր ամսին նրանից պահանջել է 200 հազ. ՀՀ դրամ կաշառք:
Տևական ժամանակ Արմեն Մելքոնյանը գտնվել է հետախուզման մեջ, հայտնաբերվելուց հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ:
2015 թվականի մարտի 09-ին՝ ժամը 03:05-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Ա.Քոչարյանը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Տարոնի բաժին առ այն, որ նշված օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի եւս 4 աշխատակցի հետ ծառայություն են իրականացրել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում։ Ծառայության ժամանակ իրենց մոտ կայանել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա, որից իջել է 5 անձ, ովքեր, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, անհիմն վիճաբանել են իրենց հետ, ապա նշված անձանցից Ս. Նավասարդյանը ձեռքով երկու անգամ հարվածել է իրեն և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 09-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նույն օրը Ս. Նավասարդյանը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Հնդկաստանի Դիմափուր քաղաքի իշխանությունները պարետային ժամ են մտցրել քաղաքում այն բանից հետո, երբ մարդկանց ամբոխը ինքնադատաստան էր տեսել 20-ամյա աղջկան բռնաբարած բանտարկյալի նկատմամբ։ Այս մասին գրում է Times of India-ն։
Նագալենդ նահանգի իշխանությունները ստիպված են եղել դիմել այդ քայլին այն բանից հետո, երբ հարյուրավոր տեղաբնակներ ներխուժել էին բանտ եւ իրենց ձեռքով դատաստան տեսել բռնաբարության մեջ մեղադրվող բանտարկյալի նկատմամբ։ Կատաղած բնակիչները ներխուժել էին բանտ, ենթադրյալ բռնաբարողին դուրս հանել դուրս եւ մերկացնելով քարշ տվել քաղաքի փողոցներով։ Դրանից հետո մարդիկ ջարդել էին խանութների ցուցափեղկերը ու բախումների մեջ մտել ոստիկանության հետ, ինչի հետեւանքով 4 մարդ հոսպիտալացվել էր, տեղեկացնում է Gazeta-ն։
«Բռնաբարության մեջ մեղադրվող տղամարդը ենթադրաբար Բանգլադեշից ժամանած ապօրինի ներգաղթյալ է»,- հայտարարել է նահանգի ոստիկանապետը։
Զոհված տղամարդը մեղադրվում էր փետրվարի 23-ին նագա ազգության 20-ամյա աղջկա բռնաբարության մեջ։
news.am
Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել Նորք Մարաշում զույգ 8-ամսական երեխաներին, նրանց մորը և մի մեծահասակ կնոջ վրաերթ արած վարորդի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Այս մասին կայքիի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Լուսինե Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ դեռ չեն որոշել՝ կդիմեն Վճռաբեկ դատարան, թե ոչ, բայց երևի թե չդիմեն: Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ չէ, նրան կամ պետք է տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» , կամ էլ բուժումներ անեն: Գործի շրջանակներում որևէ փորձաքննության պատասխան առայժմ չի ստացվել, մի քանիսը նշանակվել են, և փաստաբանի փոխանցմամբ, մի քանիսն էլ դեռ կնշանակվեն:
Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ ինքը չիցանկանում անդրադառնալ այս գործին:
Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ զույգ երեխաներին կարցրած կնոջ առողջական վիճակը նորմալ է, նա արդեն դւորս է գրվել հիվանդանոցից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ընթացել է Մարաշի Արմենակյան փողոցով Հերացու փողոցի ուղղությամբ, շուրջ 40կմ/ժ արագությամբ: Հասնելով Արմենակյան փողոցի թիվ 122 հասցեի դիմաց՝ վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա՝ դուրս եկել երթևեկելու գոտուց և բարձրանալով մայթին վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետև բախվել ցանկապատին: Վրաերթի հետևանքով մանկահասակ երեխաներից մեկը տեղում մահացել էր, մյուս երեք քաղաքացիներին տեղափոխել էին հիվանդանոց։ Օրեր անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում մահացել է նաև զույգ եղբայրներից ողջ մնացածը: Վթարի հետեւանքով վնասվածքներ է ստացել նաև ավտոմեքենայի ուղևորը՝ վարորդի կինը, ով ամբուլատոր բուժօգնություն է ստացել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է, ապա նաև կալանավորվել: Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է 2 մարդու մահ:
news.am
2015 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 00:40-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել քաղաքացի Նարինե Շ.-ն:
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ օրը Նարինե Շ.-ի բնակարանում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող Հայկ Ն.-ն: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը՝ Մոսկվա):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Պետեր Պրիպուտենն իր փորձն ու մասնագիտական հմտություններն առավելագույնս կներդնի ի նպաստ հայ-սլովակյան կապերի ամրապնդման, նրա պաշտոնավարման ընթացքը կառանձնանա բարձրաստիճան փոխայցելությունների ու երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմամբ:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ընդգծել հատկապես տնտեսական, մշակութային, կրթական և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու, առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանին՝ 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար և դեսպան Պետեր Պրիպուտենին ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ. անցկացվելիք միջոցառումներն ու դրանց խորհուրդը:
Դեսպան Պետեր Պրիպուտենը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ հայ-սլովակյան հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ:
2015 թվականի մարտի 5-ին՝ ժամը 03:15-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ բռնկվել է «Քաջարան» հյուրանոցի բակում կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մարտի 5-ին՝ ժամը 03։03-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ հրկիզել է «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, որն ամրակցված է եղել նշված ընկերության ներքին անվտանգության աշխատակցին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն։
Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Ասատուր Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով Երևանի Կոմիտաս-Տիգրանյան փողոցների խաչմերուկից ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի բաժին, որի ընթացքում հայհոյել են, բռնություն են գործադրել իր նկատմամբ, ապա վնասել են իր ավտոմեքենայի ապակին:
Ասատուր Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Քննությունը կպատասխանի Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) սպանության հետ կապված հարցերին: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ մեկնաբանելով երեկ՝ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ Լեւան Ղազարյանի եւ նրա եւկու ծանոթների՝ Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Մելիքյանի սպանությունը:
Հարցին՝ ինչո՞ւ գործին չեն միջամտել «Նուբարաշեն» ՔՅՀ-ի անվտանգության աշխատակիցները, որի դարպասների մոտ գնդակահարել էին այդ մարդկանց, նախարարը պատասխանել է, որ սպանությունը տեղի չի ունեցել հենց ՔԿՀ-ի տարածքում, իսկ ՔԿՀ աշխատակիցներն իրավունք չունեն ոստիկանության կամ քննչական ծառայության գործառույթներ իրականացնել:
News.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.