23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ:
Քաղաքացիներին կոչ ենք անում հիշյալ անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12—32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
ՀՀ ոստիկանություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով՝ «Արմավիր» ՔԿՀ պետ Արսեն Խշտոյանը փոխադրման կարգով նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:
Նախարարի մեկ այլ հրամանով՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Սարգսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից: «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2015 թվականի մարտի 10-ից հանձնարարվել է նույն ՔԿՀ պետի տեղակալ Լեոնիդ Մկրտչյանին, իսկ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը փոխադրման կարգով նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի և Միքայել Մելքումյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:
Հարկադիր պահման վայրերում մարդու իրավունքների պաշտպանությունը վերահսկող հասարարակական դիտորդական կազմակերպության անդամների՝ «Լեֆորտովո» քննչական մեկուսարան այցելության ժամանակ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Զաուր Դադաևը հայտարարել է իր անմեղության մասին: Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
«Ես մտածում էի, որ ինձ կբերեն Մոսկվա և ես դատարանում կասեմ ողջ ճշմարտությունն այն մասին, որ ես մեղավոր չեմ: Դատավորը, սակայն, ինձ անգամ խոսելու հնարավորություն չտվեց»,-ասել է Դադաևը:
Ավելի վաղ Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանի դատավորը հայտնել էր, որ Զաուր Դադաևն ընդունել է հանցագործությանն իր մեղսակցությունը:
«Փաստինֆո»
«ՎՏԲ-Հայաստան» բանկի Էջմիածնում գտնվող մասնաճյուղի վրա այսօր՝ մարտի 11-ին, հարձակում գործած տղամարդը Էջմիածնի բնակիչ, 1977թ. ծնված Աշոտ Հ.-ն է: Այս մասին մեզ հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:
Մեր տեղեկություններով՝ տղամարդը եղել է խաղալիք ատրճանակով, գումար է պահանջել: Անվտանգության աշխատակիցը անմիջապես վնասազերծել է տղամարդուն, ահազանգել ոստիկանություն:
Աշոտ Հ.-ն ձերբակալված է:
news.am
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդման քննարկմամբ տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցները մեղադրյալ Գևորգ Մ.-ի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով սպառնալիքներ և ճնշումներ են գործադրել վկա Գայանե Խ.-ի նկատմամբ, իսկ հետագայում վերջինիս մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ընթացքում քննիչն արձանագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Բացի այդ, ոստիկանության աշխատակիցներն առանց թույլտվության խուզարկել են Արմեն Թ.-ի ավտոմեքենան և թմրամիջոց հայտնաբերելուց հետո առանց արձանագրելու նրան ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հայտնաբերված թմրամիջոցը դրել են ավտոմեքենայի մեջ ու այդ մասին տեղեկացրել վերջինիս: Այնուհետև հրավիրված երկու ընթերակաների ներկայությամբ Արմեն Թ.-ն թմրամիջոցը դուրս է բերել ավտոմեքենայի միջից և հայտարարել, որ այն իրեն է տվել ոմն Գևորգը:
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ու համալսարանի շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանում, ծանոթացել ուսանողների համար ստեղծված պայմաններին, զրուցել դասախոսների հետ: Համալսարանի ռեկտորը քաղաքապետին է ներկայացրել բուհում գործող Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնը, որի առաքելությունն է նպաստել դպրոցներում շախմատի դասավանդման շարունակական բարելավմանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև համալսարանի թանգարան, ծանոթացել բուհի ստեղծման պատմությանն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:
Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Ըստ այդմ, կողմերը պարտավորվել են ամրապնդել փոխգործակցությունն ու իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն համալսարանի ուսանողների, մագիստրոսների, շրջանավարտների, ասպիրանտների, ինչպես նաև հայցորդների աշխատանքային ու մասնագիտական առաջընթացին:
Կարևորելով համալսարանի հետ ակտիվ փոխգործակցության ձևավորումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ստորագրված հուշագրի շրջանակում այն կլինի երկուստեք շահավետ:
«Համաձայնագրի ստորագրումն իսկապես կարևոր քայլ է, քանի որ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում պրակտիկան անցկացնել ինչպես Երևանի քաղաքապետարանում, այնպես էլ մեր ենթակայության կրթական ու մշակութային հաստատություններում: Սա նաև լավ հնարավորություն է ընտրել լավագույն մասնագետներին, ովքեր հետագայում աշխատանքի կանցնեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, մանկապարտեզներում, թանգարաններում ու գրադարաններում: Նաև համոզված եմ, որ այս համագործակցության շրջանակում կձևավորվի հրաշալի թիմ, որն իր աշխատանքով կնպաստի մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի զարգացմանը: Համոզված եղեք, որ առաջիկա տարիներին մենք կարձանագրենք այն շոշափելի հաջողությունները, որ կունենանք այս համագործակցության շրջանակում», — ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ իր հերթին նկատել է, որ քաղաքապետարանի հետ համագործակցության հաստատումը հնարավորություն կտա համալսարանին գրանցելու նոր ձեռքբերումներ ու հաջողություններ տարբեր ուղղություններով:
«Մանկավարժականը տարիներ ի վեր գտնվել է քաղաքամայր Երևանում և շատ որոշակի լումա է ներդրել մայրաքաղաքի կրթության ու մշակույթի զարգացման գործում: Բոլորի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, Ձեր պատրաստակամության համար և վստահեցնում եմ, որ նախանշված բոլոր ուղղություններով մենք կապահովենք զգալի արդյունքներ»,- նշել է Ռուբեն Միրզախանյանը:
Ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է համալսարանի բարձրագույն պարգևով՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալով:
Նույն պարգևին է արժանացել նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Կրթության և գիտության ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, Երևան քաղաքի հանրային կյանքում նշանակալի վաստակի համար համալսարանի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն ու համալսարանի շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Նշենք նաև, որ ստորագրված հուշագրի շրջանակում կկազմակերպվեն և կանցկացվեն կոնֆերանսներ, սեմինարներ, հանդիպումներ, մրցույթներ ու խորհրդակցություններ, որոնք կնպաստեն ժամանակակից կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ուսուցման որակի շարունակական բարելավմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով կասկածյալ Արտաշես Ա.-ն ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հատուկ ծառայություն իրականացնող անձինք հայհոյել են, բռնություն են գործադրել իր նկատմամբ. ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Արդյունքում խոստովանել է իր կողմից չկատարված գողության հանգամանքը:
Արտաշես Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատական ատյանն այսօր մերժել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Շահբազ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանի ու Դիլհամ Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքները: Այս մասին կայքին հայտնեց փաստաբան Էրիկ Բեգլարյանը:
Այդպիսով անփոփոխ է թողնվել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Գուլիևը դատապարտվել է 22 տարվա, իսկ Ասկերովը՝ ցմահ ազատազրկման:
Էրիկ Բեգլարյանը հայտնեց նաև, որ ավելի ուշ իր պաշտպանյալի հետ քննարկումից հետո կորոշվի վճռաբեկ բողոք ներկայացնելո՞ւ են, թե ոչ:
Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էր այն հոդվածներով, որոնցով իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում՝ արդարացնել, իսկ մեղադրանքի մնացյալ մասով՝ նշանակել ավելի մեղմ պատիժ:
Իսկ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանը միջնորդում էր կայացնել արդարացի դատավճիռ՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով։
Հանցախմբի մյուս անդամ Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելով՝ զենքի գործադրմամբ, ինչպես նաև ուրիշին պատկանող գույքի գաղտնի հափշտակման մեջ։
Մեզ հասած տեղեկություններով՝ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց
քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության դեպքից 1 օր առաջ՝ գիշերը, Էրեբունի համայնքում գտնվող՝ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում բավական մեծամասշտաբ հավաք է եղել:
Թե ի՞նչ հարցեր են քննարկել «գողականները»՝ դժվար է ասել, սակայն հաջորդ օրը՝ կեսօրին, տեղի է ունեցել Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունը:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.