23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արարատի մարզի գյուղերից մեկում երիտասարդ աղջիկն իր սիրեցյալի դեմ սուտ հաղորդում է տվել՝ նրան մեղադրելով իրեն առևանգելու մեջ:
Հետաքրքրական է, որ աղջկա հաղորդման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի հունվարի 10-ին աղջիկը համաձայնել է ամուսնանալ համագյուղացի տղայի հետ ու փախել նրա հետ: Բայց հաջորդ օրը, ծնողներից վախենալով, վերադարձել է ու նրանցից ճշմարտությունը թաքցնելով` հայտնել, թե տղան իր կամքին հակառակ փախցրել է իրեն:
Նույնն աղջիկը պնդել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնում՝ ըստ էության սուտ մատնություն կատարելով ու գրավոր հաղորդում տալով այն մասին, որ հունվարի 10-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան քաղաքից ավտոբուսով տուն վերադառնալիս, ճանապարհին համագյուղացի տղան կանգնեցրել է ավտոբուսը, իրեն ուժով իջեցրել ավտոբուսից, նստեցրել ավտոմեքենան և ամուսնության նպատակով առևանգել ու տարել է Չարենցավան քաղաքում բնակվող իր ազգականի տուն:
Նախաքննության արդյունքում, սակայն, իրականությունը պարզվել է, ու աղջիկը հայտնվել է դատարանում՝ ամբաստանյալի աթոռին:
«Փաստինֆո»
Քաղաքացի Արմենուհի Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2007 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2010 թվականի ամառն ընկած ժամանակահատվածում դստեր` «Արմենտել» ՓԲԸ-ին ունեցած պարտքի բռնագանձման համար հարուցված կատարողական վարույթի հաշվեհամարին վճարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության մարզային բաժնի հարկադիր կատարողին մաս-մաս փոխանցել և առձեռն հանձնել է 600 հազ. ՀՀ դրամ, որից զգալի չափերի՝ շուրջ 152 հազ. ՀՀ դրամը հարկադիր կատարողը, չվճարելով վարույթի հաշվեհամարին, հափշտակել է:
Քաղաքացի Արմենուհի Ա.-ի հաղորդման հիման վրա հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացմամբ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարության մարզային հարկային տեսչության պաշտոնատար անձինք, այցելել են իրեն պատկանող խանութ և հարկային ստուգումներ չիրականացնելու համար պահանջել ու ստացել են խոշոր չափերի կաշառք:
Մեկ այլ քաղաքացի էլ հաղորդում է տվել այն մասին, որ վերոհիշյալ պաշտոնատար անձինք և վերջիններիս գործընկերը 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում իր կողմից իրականացվող ապօրինի ձեռնարկատիրական գործունեության փաստը չարձանագրելու և հիշյալ գործունեությունը չդադարեցնելու համար իրենից պարբերաբար պահանջել և ստացել են կաշառք:
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանության աշխատակիցները, տեղեկացված լինելով, որ 2013 թվականի փետրվարի 25-ին քաղաքացի Հովհաննես Ղ.-ի նկատմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դեպքը սահմանված կարգով չեն հաշվառել, քննչական բաժին չեն ուղարկել, ավտոմեքենայի զննության արձանագրությունում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ, այն է` զննության ընթացքում չեն արձանագրել ավտոմեքենայի թափքին առկա ակնհայտ հրազենային վնասվածքների հետքերը, խմբային շահերից ելնելով՝ թաքցրել են առանձնապես ծանր հանցագործության դեպքը և նախապատրաստված նյութերը թողել են անհետևանք:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
Այսօր կառավարության նիստի օրակարգում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կարգավորման ոլորտի հետ կապված քննարկում էր:
Այն վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին:
Վերջինս ներկայացվել է ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից:
Նախագծի փաթեթն առաջարկում է վերացնել տարընթերցումները, փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի, խիստ ներգործող նյութերի, թունավոր նյութերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերի, մշակումն արգելված թմրամիջոցների, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերի ցանկերում, փոփոխություններ և լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափերում:
Նշենք, որ ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրենսդրական կարգավորման լրացումներ և փոփոխություններ կատարելը պայմանավորված է ներպետական օրենսդրությունը ՄԱԿ-ի 1961, 1971 և 1988թթ. միջազգային կոնվենցիաներով հաստատված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ցուցակներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, փորձաքրեագիտական վարչության և ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:
Մարիաննա Եղիազարյան
44-ամյա տղամարդու` Կ.Մնեյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական եւ դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
«Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ապրիլի 5-ին՝ ժամը 21:40-ին, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սևան-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին կից ցեմենտի առաքման կետի պահակատուն և հայտնաբերել 1971թ. ծնված Կ.Մնեյանի դիակն ու տեղափոխել հիվանդանոցի դիահերձարան:
Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։
Կ.Մնեյանի սպանության դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Մնեյանը դեպքի օրը՝ 2015 թվականի ապրիլի 5-ին, մասնակցել է Սևան քաղաքում գտնվող ռեստորաններից մեկում կազմակերպված մատաղի արարողությանը։ Միջոցառման ավարտից հետո վերջինս մի քանի այլ անձանց հետո տուն գնալու նպատակով նստել է քաղաքացի Հ.Թադեւոսյանի ավտոմեքենան, որը վարել է Ա.Ալեքսանյանը։ Ավտոմեքենայի մեջ առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Արդյունքում՝ ղեկին գտնվող Ա.Ալեքսանյանը փոխել է ավտոմեքենայի ուղղությունը եւ գնացել ռեստորանային համալիրին կից գտնվող ցեմենտի առաքման կետի տարածք, Մնեյանին իջեցրել ավտոմեքենայից եւ երկու հոգով ծեծել։ Ստացած մարմնական վնասվածքներից Կ.Մնեյանը տեղում մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշումներ է կայացրել Ա.Ալեքսանյանին և Հ.Թադևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու միջոցներ են ձեռնարկվում։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2015 թվականի մարտի 31-ին իր ծանոթից ստացել և դատապարտյալին փոխանցելու նպատակով քրեակատարողական հիմնարկ է փոխադրել փաթեթավորված 3 բջջային հեռախոս՝ լիցքավորիչներով, որոնք թաքցրել է հիշյալ հիմնարկի տարածքում:
Նույն օրը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է հեռախոսներով և լիցքավորիչներով փաթեթը, որոնցից երկուսում թաքցված է եղել խոշոր չափերի հասնող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրացնելու նպատակով ազատազրկման վայր թմրամիջոց փոխադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող 4 զինծառայողների արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ: Այդ մասին է փաստում կատարված տոքսիկաքիմիական և դատանյութագիտական համալրի փորձաքննության եզրակացությունը:
Այս մասին կայքի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Գարիկ Գալիկյանը:
Մինչ այս շրջանառվող այն տեղեկությունները, որ 4 զինծառայողները չեն գտնվել ալկոհոլի ազդեցության տակ, հերքվեցին:
Նշենք, որ գործի շրջանակներում նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները դեռևս հայտնի չեն:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար:
Զինծառայողների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ժիրայր Սեֆիլյանը եւ իր ընկերներն ամուր են եւ չեն կոտրվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որն այցելել էր ապրիլի 7-ին ձերբակալված՝ «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամներին:
«Ռեժիմն ինքը վախեր ունի եւ պարզ է՝ երբ մարդը վախենում է, ապա նա դիմում է ծայրահեղ քայլերի, եւ սա այդ ծայրահեղ քայլերից մեկն է: Ես հորդորում եմ, որ այս պահին ազատ արձակեն Ժիրայր Սեֆիլյանին եւ իր ընկերներին, քանի որ որեւէ իրավական հիմք չեմ տեսնում ձերբակալության հիմքում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները մարմնական վնասվածքներ չունեն եւ փոխանցում են, որ ապրիլի 24-ի իրենց օրակարգը ուժի մեջ է մնում:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ երկրորդ անգամ է Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալված տեսնում: Նա հիշեց, որ Սեֆիլյանն առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի օրոք է կալանավորվել եւ բավականին երկար ժամանակ կալանքի տակ պահվել:
«Այս պահին Սերժ Սարգսյանի հրամանով է, որ Սեֆիլյանը եւ նրա ընկերները գտնվում են կալանքի տակ: Այսօր մեր հանրապետությունում կարծես Օսմանյան կարգեր են տիրում, հավաքում են հայ ժողովրդի նվիրյալ զավակներին եւ բերում, գցում են այս բանտախցերը»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
news.am
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված սոցիալական ներառականության թեմայով ազգային պատանեկան վեհաժողովին: Միջոցառմանըմասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, հաշմանդամություն ունեցող անձինք, ՀՀ դպրոցականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է, որ կրթության իրավունքի և կարիքների իրացման համար բոլոր երեխաների համար, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ստեղծվեն հավասար նպատակային հնարավորություններ. «Ես համոզված եմ, որ կրթությունը ոչ թե կարիք է, այլ իրավունք: Անչափ կարևոր է, որ մեր պետությունը կարողանա բոլոր երեխաների համար ստեղծել մեկնարկային հավասար պայմաններ, որպեսզի մենք Հայաստանում հնարավորություն ունենան նպատակային կրթություն ապահովել յուրաքանչյուր երեխայի համար »,- իր խոսքում ընդգծել է նախարար Ա. Աշոտյանը և հավելել, որ ներառական կրթության ուղղությամբ Հայաստանում լուրջ բարեփոխումներ են կատարվել: «Հայաստանն ընդունել է տոտալ ներառականություն սահմանող օրենք՝ հանրակրթության ոլորտում, որը հնարավորություն է տալիս Հայաստանի ցանկացած դպրոցում կազմակերպել ներառական կրթություն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Մեր բոլորի համատեղ ջանքերով պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ օրենքը լիովին կիրառվի»,- նշել է Ա. Աշոտյանը և առիթն օգտագործելով՝ շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին՝ կրթության հարցերում նախանձախնդիր և հետևողական լինելու համար:
Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ ՀՀ ԿԳՆ-ն առանձնահատուկ աջակցություն և շահագրգռվածություն է ցուցաբերել Հայաստանի 1000 դպրոցականների մասնակցությամբ սոցիալական ներականության թեմայով երկամսյա ծրագրի իրագործմանը, որի ավարտը ազդարարվել է ազգային պատանեկան վեհաժողովով: Ծրագրի շրջանակում հայ պատանիներն անդրադարձ են կատարել սոցիալական ներառման և հաշմանդամության հարցերին, իսկ ավագ դպրոցի 50 ուսուցիչներ մասնակցել են վերապատրաստումների և քննարկել Նյու Յորք Թայմսի բեսթսելեր «Հրաշք» վեպը դասապլաներում ընդգրկելու հարցը: Գիրքը դեսպանության աջակցությամբ թարգմանվել է հայերեն:
Միջացառման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել Հայաստանում ներառական կրթության կազմակարպման խնդիրներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.