23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել և հարուցված քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ և դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ:
2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը` սկսած ժամը 19.30-ից տևական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը` դրանով իսկ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը;
Նկատի ունենալով, որ նկարագրվածի պայմաններում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը և հիմքը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության` խուլիգանության հանցակազմի հատկանիշների առերևույթ առկայության մասին բավարար տվյալներ, ուստի 22.06.2015թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
22.06.2015թ. քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե` նախաքննություն կատարելու համար:
Դեպքերի մասնակիցների ստացած մարմնական վնասվածքների հանգամանքները պարզելու նպատակով, զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել և քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ և դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ:
Քննչական կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ` բաղկացած 20 քննիչներից:
Կատարվել է դեպքի վայրի զննություն: Ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանցից ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից հարցաքննվել է շուրջ 40 անձ, մի շարք անձանց հարցաքննություններ ընթացքի մեջ են:
Նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական և քրեագիտական փորձաքննություններ:
Կատարվել է հարցում Երևանի քաղաքապետարան, օպերատիվ հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության բաժիններին և Երևան քաղաքի վարչությանը:
Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Կոնստանտին Հայրապետյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և ծանր հանցագործության դեպքը թաքցրել է հաշվառումից:
Մասնավորապես՝ Կ. Հայրապետյանը իր ծանոթ Հարություն Պ.-ից բանավոր տեղեկություններ է ստացել անհայտ անձի կողմից նրա վարձակալած բնակարանից կատարված գողության և դրանում վերջինիս ընկերոջ դուստր Սրբուհի Հ.-ի առնչություն ունենալու կասկածի մասին: Այնուհետև Հարություն Պ.-ն խնդրել է առանց հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու փորձել պարզել կատարվածի մեջ Սրբուհի Հ.-ի առնչությունը:
Ընկերոջ խնդրանքը չմերժելու, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշ չարձանագրելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ոստիկանության աշխատակիցը Հարություն Պ.-ից հանցագործության մասին հաղորդում վերցնելու վերաբերյալ գրավոր արձանագրություն չի կազմել, նրա հայտնած՝ հանցագործության դեպքի մասին տեղեկությունը չի հաշվառել, քննիչին և դատախազին հայտնաբերված ծանր հանցագործության մասին տեղյակ չի պահել, դեպքի վայրը չի զննել և ձեռնամուխ չի եղել հանցագործության հետքերի հայտնաբերման և հանցագործություն կատարած անձի բացահայտման միջոցառումների կատարմանը: Այս կերպ՝ Հարություն Պ.-ի մոտ հանցագործության բացահայտման միջոցառումների պատրանք ստեղծելու նպատակով, վերջինիս հայտնած բանավոր կասկածի հիման վրա, ավագ օպերլիազորը 3-4 անգամ անօրինական բաժին է հրավիրել Սրբուհի Հ.-ին: Վերջինիս հետ յուրաքանչյուր անգամ դեպքի հանգամանքների շուրջ զրուցել է, սակայն համապատասխան արձանագրություն չի կազմել:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության աշխատակից Կ. Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Կոնստանտին Հայրապետյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Տաշիր քաղաքի բնակչուհու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
1952թ. ծնված բնակչուհու դին հայտնաբերվել է 2014 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Տաշիր քաղաքում գտնվող իր բնակարանում՝ բռնության հետքերով։
Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2014թ. հունվարի 27-ին՝ ժամը 13:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, նրան է այցելել Լոռու մարզի բնակիչ Ա. Խանաղյանը՝ պարտքով գումար խնդրելու։
Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ կինը մերժել է պարտքով գումար տրամադրել և վիրավորական որոշ խոսքեր ասել՝ Ա.Խանաղյանի մերձավորների վերաբերյալ, որից հետո վերջինս, խոհանոցի դռան մոտից վերցնելով մետաղյա կացնանման գործիքը, 8 անգամ անկանոն հարվածներ է հասցրել կնոջ գլխի և ծոծրակային հատվածների շրջաններում՝ պատճառելով գլխուղեղի կենսական կաևորագույն ֆունկցիաների սուր խանգարման հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող մարմնական վնասվածքներ։ Ստացած մարմնական վնասվածքներից կինը մահացել է։
Նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունից հետո, հյուրասենյակի սեղանի վրայից հափշտակելով տան տիրուհուն պատկանող բջջային հեռախոսը, Ա.Խանաղյանը բանալիով փակել է մուտքի դուռը ու հեռացել՝ իր հետ վերցնելով հանցագործության գործիքը։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է 2015 թվականի փետրվարին և ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ փետրվարին Ա.Խանաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2015 թվականի հունիսի 18-ին ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Քաղաքացի Արտյոմ Մ.-ն ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ բաժնի ծառայողը 2015 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 03:35-ի սահմաններում, իրեն բերել է ոստիկանության բաժին, որի մուտքի դիմաց բռունցքով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Քաղաքացի Արտյոմ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Հունիսի 19-ին ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել Թևոս Սաֆարյանը՝ «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցող Կարեն Բագրատունյանը, որն առավել հայտնի է «Սամբիստ Կարեն» մականվամբ, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է «Քանաքեռցի Հարութ» մականվամբ, ինչպես նաև Սաֆարյանին երեք այլ ավտոմեքենաներով ուղեկցող ևս յոթ անձ:
Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում՝ «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով:
Նույն ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է ևս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով:
Ուղեկցող անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է շագանակագույն չորացված զանգված:
Կատարվում է հետաքննություն:
https://www.youtube.com/watch?v=5aEj10b7DbE
Դերասան Վարդան Պետրոսյանի նկատամբ քրեական գործը հունիսի 17-ին ընդունվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից: Դատական նիստի օրը, սակայն, առայժմ չի նշանակվել: Վճռաբեկ դատարանում վարույթ է հարուցվել՝ տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա:
Հիշեցնենք՝ շուրջ 1 ամիս առաջ` մայիսի 5-ին, Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է 5 տարի ժամկետով ազատազրկում և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ 2 տարի ժամկետով:
Բացի այդ, դատարանն առանց քննության էր թողել տուժող կողմի ներկայացրած դրամական փոխհատուցման պահանջները` բավարարելով միայն ՀՀ Գյուղնախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի1.200.000 դրամ վնասի հատուցման պահանջը:
Մինչդեռ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը պահանջում է նշանակել պատիժ`6 տարի ազատազրկման ժամկետով և 3 տարի ժամկետով զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Տուժող կողմը պահանջում է նաև բավարարել կրած նյութական վնասի վերաբերյալ հայցապահանջը: Հիշեցնենք՝ տուժողները պահանջում են տուժող Տաթևիկ Հակոբյանի Վարդան Պետրոսյանից բռնագանձել 9 798 213, տուժող` Ա.Հակոբյանի` 145 800 դրամ` որպես հանցագործության հետևանքով նրանց առողջությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցում:
Բացի այդ, տուժող կողմը պահանջում է փոխհատուցել փաստաբանին վճարվող հետևյալ գումարները. Տ. Հակոբյանի կողմից` 250.00 ՀՀ դրամ, Ա. Հակոբյանի կողմից` 1.000.000 ՀՀ դրամ, տուժող Հ. Հակոբյանի կողմից` 250.000 ՀՀ դրամ, տուժող Է. Հակոբյանի` 250.000 ՀՀ դրամ, հօգուտ տուժողի իրավահաջորդ Ն. Հայրապետյանի` 400.000 ՀՀ դրամ և տուժողի իրավահաջորդ Ա. Կարապետյանի կողմից` 400.000 ՀՀ դրամ:
Վճռաբեկ դատարանում նիստը կնախագահի դատավոր Դավիթ Ավետիսյանը, դատավորը կլինի Համլետ Ասատրյանը: Նիստի օրն առայժմ չի նշանակվել:
«Փաստինֆո»
Քաղաքացի Արամ Ծ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում իր ավտոմեքենայով քարշակել է իր ծանոթ Ն. Խ.-ի խափանված ավտոմեքենան: Այդ ընթացքում իրենց են կանգնեցրել ոստիկանության աշխատակիցները, ապա վիճաբանել, հայհոյել և հարվածներ են հասցրել Ն. Խ.-ին, իսկ երբ ինքը միջամտել է, ոստիկանության աշխատակիցները իր նկատմամբ ևս կիրառել են բռնություն՝ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Քաղաքացի Արամ Ծ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքում կատարված ստուգումներով պարզվել է, որ փորձաշրջանի մեջ գտնվող երկու դատապարտյալների՝ առանձին օրերին բաժանմունք ներկայանալու մասին անձնական գործերին կցված ժամանակացույցերում առկա տեղեկությունները չեն համապատասխանում ստուգումներով ձեռք բերված տվյալներին, քանի որ տվյալ ժամանակահատվածում նրանք գտնվել են արտերկրում:
Բացի այդ, դատախազի հաղորդմամբ` դատապարտյալներից մեկի՝ Հայաստանի Հանրապետությունից ավելի քան 30 օր բացակայելու պայմաններում, նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը միջնորդություն չի ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կատարելու վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն արդեն իր նիստերում քննարկել է կառավարման համակարգին, այսինքն՝ Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին ու կառավարությանը վերաբերող գլուխները: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը՝ հավելելով, որ քննարկվել է նաև Սահմանադրության նախագծի յոթերորդ գլուխը, որը վերաբերվում է դատական իշխանությանը:
«Արդեն կա նախնական նախագիծ, որը մենք մոտակա ժամանակներս նորից կուղարկենք Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբին: Մենք նախատեսում ենք, որ հուլիսի 1-2-ին Վիեննայում տեղի կունենան քննարկումներ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Քննարկումների ժամանակ մենք անդրադարձ կկատարենք առաջինն այն փոքր փոփոխություններին, որոնք արվել են առաջին երեք գլուխներում և հետո արդեն ավելի մանրամասն կանդրադառնանք կառավարման համակարգին վերաբերվող երեք և դատական իշխանության գլուխներին»,- ասաց Վ.Պողոսյանը:
Մասնագիտական հանձնաժողովի անդամ սահմանադրագետը հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովի հետ Փարիզում մայիս ամսին քննարկվել են Սահմանադրության նախագծի առաջին երեք գլուխները՝ «Սահմանադրական կարգի հիմունքները», «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները», «Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակները»:
Ըստ Վ.Պողոսյանի, Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի ընդհանուր եզրակացությունը շատ դրական էր, սակայն կային նաև որոշակի հարցեր, որոնք որ հետագա լրամշակման կարիք ունեն: «Մենք դրա վրա աշխատել ենք, հիմա որոշակի փոփոխություններ ենք առաջարկում այդ նախագծում, և դրանք ուղարկվելու են էլի նույն Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբին»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Մինչ այդ՝ հունիսի 24-27-ը, Սահմանադրական հանձնաժողովի որոշ անդամներ մասնակցելու են Գերմանիայում գերմանացի սահմանադրագետների հետ Սահմանադրության նախագծի քննարկումներին: Վ.Պողոսյանն ընդգծեց, որ գերմանացի սահմանադրագետներն ի սկզբանե մասնակցություն են ունեցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին որպես խորհրդատուներ՝ սկսած Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման փուլից, և նրանք նույնպես արժեքավոր նկատառումներ կարտահայտեն Սահմանադրության նախագծի առաջին յոթ գլուխների վերաբերյալ:
Վարդան Պողոսյանը նշեց, որ բացի այդ յոթ գլուխներից բնականաբար աշխատանքներ են տարվում նաև Սահմանադրության փոփոխությունների նախագծի մյուս գլուխների վրա:
Մասնավորապես, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում որոշակի քննարկումներ են եղել Մարդու իրավունքների պաշտպանի, Դատախազության գլուխների հետ կապված: Առաջին մոտեցման քննարկումներ են եղել նաև Վերահսկիչ պալատի վերաբերյալ: «Այնպես որ ապագա բարեփոխումների նախագծի գերակշռող մասն արդեն որոշակի փուլ անցել է
Սահմանադրական հանձնաժողովում: Այդ պատճառով կարծում եմ, որ հուլիս ամսին կկարողանանք ունենալ ամբողջական նախագիծ»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Շիրակի մարզի դատախազի տեղակալի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի Մուշի բաժին է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով Հ. Ս.-ի հաշվառման և փաստացի բնակության վայրերում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունները բավարարելու մասին դատարանի որոշումները կատարելու և վերջինիս հարցաքննության կանչելու մասին ծանուցագրերը հանձնելու վերաբերյալ հանձնարարությունները:
Ոստիկանության աշխատակիցները հիշյալ հանձնարարությունների կատարման տվյալները տևական ժամանակ Շիրակի մարզային վարչությանը չեն հայտնել և խուզարկության արդյունքները քննիչին չեն տրամադրել: Այս կերպ՝ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները քննիչի վարույթում քննվող քրեական գործով հանձնարարությունները չկատարելով՝ առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը, ինչի պատճառով քննիչը զրկվել է սահմանված կարգով քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական և ժամանակին կատարելու հնարավորությունից:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.