23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:
Մասնավորապես, կարևոր նոր փոփոխություններից է միջին ժամային աշխատավարձի հաշվարկման կարգի կիրառական տեսանկյունից առավել պարզեցումը: Ստորև ներկայացնում ենք ՀՀ աշխատանքային օրենսգրքում այդ մասով կատարված փոփոխությունները.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն միջին ժամային աշխատավարձի չափը որոշվում է միջին ամսական աշխատավարձի և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների արտադրյալը բաժանելով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների ընթացքում տվյալ աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակին:
Մեկ ամսից պակաս աշխատած աշխատողների միջին ժամային աշխատավարձը որոշվում է` աշխատած օրերի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով տվյալ աշխատողի համար սահմանված աշխատանքային ժամերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում միջին ժամային աշխատավարձի չափը որոշվում է միջին ամսական աշխատավարձի և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների արտադրյալը բաժանելով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների ընթացքում տվյալ աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակին:
Մեկ ամսից պակաս աշխատած աշխատողների միջին ժամային աշխատավարձը որոշվում է` աշխատած օրերի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով տվյալ աշխատողի համար սահմանված աշխատանքային ժամերի թվի վրա բաժանելու միջոցով:
Միջին աշխատավարձի մասին ավելի ամբողջական կարծիք կազմելու համար, լրացուցիչ տեղեկացնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Սույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից:
2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:
Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:
Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը:
Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը: Եթե միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ սույն մասի երկրորդ պարբերությունով սահմանված կարգով հաշվարկից հանված ամիսներում աշխատողի համար հաշվարկվել են պարգևատրումներ, ապա պարգևատրման գումարը միջին աշխատավարձի մեջ հաշվի է առնվում սույն մասի երրորդ պարբերությունով սահմանված կարգով:
3. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
Մեկ ամսից պակաս աշխատած աշխատողների միջին օրական աշխատավարձը որոշվում է` աշխատած օրերի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը աշխատած օրերի թվի վրա բաժանելու միջոցով:
Աղբյուրը՝ iravaban.net
ՀՀ ոստիկանությունը կարևորում է քաղաքացիների իրավական իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որը մի կողմից զերծ է պահում վարչարարության բնագավառում կազմակերպվող գործընթացում իր համար անորոշությունից կամ բարդություններից, մյուս կողմից նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը: Հաճախ կրկնվող հարցերից են, թե արդյոք մերժվում են անձնագրային գործողությունները, եթե պարտապանը կամ նրա գույքը հետախուզվում են ԴԱՀԿ ծառայության կողմից: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է.
Պարտապանի կամ նրա գույքի հետախուզումը արգելք չէ անձնագրային գործողությունների կատարման համար: Ի համեմատ սովորական պայմաններում իրականացվող անձնագրային գործողությունների, նշված դեպքում առաջանում են որոշ կազմակերպական խնդիրներ:
Հաշվի առնելով այն, որ բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազայում անձի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար սահմանված է լինում տեխնիկական արգելք, հետագա գործողությունները շարունակելու համար անձնագրային ծառայության կողմից զեկուցագիր է ներկայացվում վարչություն, որպեսզի ժամանակավորապես վերացվի արգելքը:
Այնուամենայնիվ հորդորում ենք, խնդիրներ ունենալու դեպքում կատարել առկա պարտավորվածությունը, որպեսզի հանրային ծառայություն մատուցելիս չառաջանան բարդություններ:
Այս մասին Իրավաբան.net–ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանից:
ՌԴ Ստավրոպոլի շրջանի Գեորգիեւսկ քաղաքում ուրբաթ օրը բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի ժամանակ մարդիկ պահանջել են օբյեկտիվ քննություն իրականացնել տեղի բնակչուհի, հայ կնոջ դաժան սպանության վերաբերյալ։
Նախնական տեղեկություններով՝ Լուսինեին անդամահատել եւ սպանել է նրա գործընկերուհին՝ իր բարեկամուհու հետ։ Սպանության պատճառ է դարձել պարտքը։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում։ «Հարյուրից ավելի քաղաքացիներ հավաքվել էին, որպեսզի իրավապահ մարմիններից պահանջեն բազմազավակ մայր Լուսինեի դաժան սպանության օբյեկտիվ քննություն։ Որպեսզի մեղավորները խստորեն պատժվեն»,- պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը։
3 երեխաների մայր Լուսինե Առուստամյանը Ամանորից առաջ անհետ կորել էր։ Հունվարի 11-ին հայտնաբերվել էր նրա մասնատված դին՝ Պոդկումոկ գետի հատակին։ Քննիչների կարծիքով՝ երիտասարդ կնոջ դաժան սպանությունը կազմակերպել է նրա բիզնես-գործընկերուհին։ Կանայք առեւտրով էին զբաղվում։ Աիդա անունով կինը պարտք է եղել Լուսինեին 600 հազար ռուբլի եւ որպեսզի չվերադարձնի այն, սպանել է վերջինիս: Սպանության հարցում Աիդային օգնել է նրա բարեկամուհին՝ Անժելա անունով, ով տեղի կենտրոնական հիվանդանոցի թերապիայի բաժանմունքի վարիչն է։
Ներկայում Անժելան վկայի կարգավիճակում է, ողջ մեղքը իր վրա է վերցրել Աիդան։ Նա ասում է, որ միայնակ է դանակահարել ու անդամահատել Լուսինեին։ Սակայն Գեորգիեւսկի բնակիչները վստահ են, որ Անժելան եւս մասնակից է սպանությանն ու այդ պատճառով էլ բողոքի ակցիաներ են իրականացնում։ «Հանցագործության մեջ նրա մասնակցությունն ակնհայտ է, իսկ նա շարունակում է աշխատել, ասես ոչինչ չի եղել»,- ասում են Լուսինեի բարեկամները, ովքեր պատրաստվում են դիմել Անդրեյ Մալախովի «Թող խոսեն» հաղորդաշարին։
Աղբյուրը http://past.am/?p=41312&l=am
Հայաստանի Միգրացիոն պետական ծառայությունը 2015 թվականին ընդունել է 7 հազար 843 դիմում այն քաղաքացիներից, ովքեր իրենց թույլ տված խախտումների պատճառով ունեցել են Ռուսաստան մուտք գործելու արգելանք: Այս մասին “Արմենպրես”-ի հետ զրույցում նշեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով, ստացված դիմումների մեծ մասը` 7 826-ն, արդեն ներկայացվել է Ռուսաստանի Դաշնություն: Դրանցից 7 հազար 262-ի վերաբերյալ պատասխան է ստացվել: Գագիկ Եգանյանի տեղեկացմամբ, 3 հազար 932 դիմումի հետ կապված մուտքի արգելքը հանվել է:
“Այսինքն` մոտ 4 հազար ընտանիքի համար կարևոր խնդիր է լուծվել: Այլ երկրում մեր քաղաքացու կողմից թույլ տված սխալի համար սահմանված պատժամիջոցը վերացվել է: Պարզ լինելու համար ասեմ, որ ամեն մի գործ ենթադրում է մանրամասն ուսումնասիրություն: Նախ մեր կողմից հսկայական աշխատանք է տարվում, փաստաթղթերի մի մեծ տրցակ ուղարկվում է Ռուսաստան: Նրանք էլ ամեն մի գործի հետ կապված նայում են տվյալ անձի ունեցած պատմությունը: Դրանից հետո նոր մեզ ուղարկվում է դրական կամ բացասական պատասխանը”,- ասաց Գագիկ Եգանյանը:
Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ մերժված դիմումների վերաբերյալ տրվել է հետևյալ պարզաբանումը: 2 հազար 124 դիմումի դեպքում Ռուսաստանից պատասխան է եկել, որ գործը վերանայելու հիմքեր չկան: Այսինքն՝ կամ տվյալ անձը կատարել է անհամեմատ ավելի խիստ խախտումներ, կամ այլ հանգամանքեր են ի հայտ եկել: 713 դիմումի դեպքում նշվել է, որ առկա է դատարանի վճիռ, հետևաբար քաղաքացին միայն դատական ճանապարհով այդ հարցը պետք է լուծի: 392-ի դեպքում էլ նշվել է, որ անձի մուտքի արգելանքի վերաբերյալ տեղեկություն չունեն, որովհետև լինում են դեպքեր, երբ արգելանքն այլ մարմին ն է սահմանում:
“Արդեն զգալի աշխատանք է կատարվել: Այն դեպքերը, որոնք հենց միգրացիոն ծառայության իրավասության մեջ են մտնում, դրանց վերաբերյալ մեր ուղարկած գործերի 64 տոկոսի վերաբերյալ դրական պատասխան է ստացվել: Երբ 2014 թվականին սկսեցինք այս գործընթացը, դրական պատասխանների ցուցանիշը 29 տոկոս էր կազմում”,- ասաց Գագիկ Եգանյանը:
Ընթացիկ տարում Միգրացիոն ծառայությունը մուտքի արգելանք ունեցող քաղաքացիներից ստացել է 297 դիմում, որից 276-ն ուղարկվել է Ռուսաստան: Գագիկ Եգանյանը նկատեց, որ դիմումների ստացման գործում նվազման միտում է նկատվում: Նախ` ընդհանուր առմամբ արդեն մեծ թվով դիմումներ դրական պատասխան են ստացել, դրանից բացի, Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիները ձգտում են խախտումներ թույլ չտալ:
Այսօր արդեն 5-ամյա Էմիլի ծնունդը տարիներ առաջ ընդունել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը. երեխան ծնվել էր կյանքը վտանգող ծանր վնասվածքներով:
Երիտասարդ կնոջ առաջին հղիությունն էր, իսկ հղիության ողջ ընթացքը հսկել է մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը: Երեխան ծնվել է ծայրահեղ ծանր վիճակում, ինչի մեջ հարազատները բժշկուհուն են մեղադրում:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում կինը պատմեց, որ հղիության ընթացքում իր մոտ որևէ առողջական խնդիր մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը չի նկատել, պտուղն է մեծ եղել, որը պարզվել է դեռևս հղիության 35-րդ շաբաթականում՝ ուլտրաձայնային հետազոտության (ЭХО) ենթարկելու արդյունքում: «ЭХО» բժիշկը հղիին ասել է, որ պտղի մեծ չափերի մասին անպայման տեղեկացնի հղիությունը հսկող բժշկին` հայտնելով նաև, որ անհրաժեշտություն կա կեսարյան հատմամբ ծննդալուծել և չսպասել 40 շաբաթը լրանալուն: Խորհուրդը բարկացրել է Շուշանիկ Բախշյանին, ով տեղեկանալով այդ մասին` մեր զրուցակցի ներկայացմամբ, արձագանքել է շատ կոպիտ` տվյալ բժիշկը չէ քո բժիշկը, որ որոշում կայացնի:
Վստահելով Շ. Բախշյանին` հղիին մնում էր սպասել:
38 շաբաթականում Շուշանիկ Բախշյանը որոշում է կնոջը ծննդալուծել՝ այն էլ բնական ճանապարհով, աննկարագրելի դժվարություններով ծնվում է տղա երեխա՝ 5 կիլոգրամ քաշով: Քանի որ պտուղը մեծ էր և չէր կարող ծննդաբերությունը ընթանալ բնականոն, ստիպված են եղել կիրառել բոլոր հնարավոր ու անհնար հնարքները՝ երեխային դուրս բերելու համար: Բազմակի քաշքշոցների ու սեղմումների հետևանքով երեխան ստացել է աջ բազկային բոլոր հյուսվածքների վնասվածք (тотальный акушерский парез правого плечевого сплетения), բոլոր 5 նյարդերը պոկվել էին, որից երկուսը՝ ողնուղեղից:
Երեխայի մոր խոսքով՝ նորածին որդու ամբողջ մարմնի վրա եղել են եղունգների ճանկռած հետքեր, կապտուկներ, որոնց հետքերը մինչև օրս կան նրա մարմնի վրա: «Նա որոշեց, որ ես կարող եմ ինքնուրույն ունենալ երեխայիս, իսկ վերջում ասաց, որ տեղյակ չէր, որ երեխայի քաշը 5 կիլոգրամ էր և որ շատ թիկնեղ է»,- ասաց Էմիլի մայրը՝ հավելելով, որ իր երեխան ծնվելուց շատ ծանր վիճակում է եղել, չի կարողացել դուրս գալ, խեղդվել է, և հաշվել են, որ նորածինը ծնվել է մահացած: Աբգարի սանդղակով գնահատել են – 1:
Էմիլի ծնողների խոսքով՝ 1 շաբաթ երեխան մնացել է «Շենգավիթ» ԲԿ-ում, և նրա ծանր վիճակի մասին իրենց տեղյակ չեն պահել, իսկ երբ մայրը հարցրել է, թե ինչու՞ երեխան ձեռքը ընդհանրապես չի շարժում, Շուշանիկ Բախշյանը ասել է, որ ուսի շրջանում կապտուկի գեմատոմա է առաջացել, ցավի պատճառով երեխան չի կարողանում շարժել ձեռքը, ավելացնելով՝ «հիմա դա է կարևոր, գոհ եղիր, որ դու ողջ ես մնացել», այդպես էլ չընդունելով, որ կեսարյան հատման միջոցով կնոջը ծննդալուծելու դեպքում չէին լինի այդ ծանր խնդիրները:
Միայն 7-րդ օրը ծննդատան բաժանմունքի վարիչը խոստովանել է, որ ծնվելու ժամանակ երեխային տրավմայի են ենթարկել, և որ դա իրենց մեղավորությունն է` հավելելով, որ այս պահին դա չէ կարևորը, կարևորը՝ երեխան ողջ մնա».- ասաց Էմիլի հայրը :
«Շենգավիթ» ԲԿ-ից 7-րդ օրն երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ փոքրիկը գտնվել է 1 ամիս կոմայի մեջ, իսկ արդեն 5 ամսական Էմիլը Գերմանիայում ենթարկվել է բարդագույն վիրահատության, որը տևել է 10-ը ժամ, երեխայի բուժումը շարունակվում է, և դեռ առջևում սպասվում են բազմակի ծանր վիրահատություններ:
Ծնողների խոսքով՝ լինելով բազմակի անգամ Գերմանիայի Դաշնությունում բուժման նպատակով, բժիշկները որևէ երաշխիք չեն տալիս, որ մի օր Էմիլը կկարողանա ձեռքը շարժել և նշում են, որ իրենց պրակտիկայում նյարդերի այդպիսի վնասվածքի չեն հանդիպել:
Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ երեխայի աջ ձեռքը ձախից կարճ է, իսկ շարժումներն ամբողջությամբ բացակայում են: Անասելի մեծ ցավ կար ծնողների աչքերում: Նրանք հոգեբանական ապրումների մասին չեն էլ ցանկանում խոսել:
Երեխայի ծնողներն ուրախ էին միայն նրանով, որ, անցնելով այդ դժվարագույն ճանապարհը, երեխան ունի միայն ձեռքի շարժման խնդիր: Իսկ Էմիլի տված հարցերին պատասխաններ գտնելու համար, թե ինչո՞ւ իր ձեռքը չի շարժվում, մնում է պատկերացնել, թե ծնողը ինչ կարող է զգալ այդ պահին:
Էմիլի ծնողների խոսքով՝ իրենց անասելի ցավ պատճառած բժիշկ Շուշանիկ Բախշյանն այս տարիների ընթացքում որևէ անգամ չի էլ հետաքրքրվել երեխայով:
Երեխայի ծնողներն այս տարիների ընթացքում երբևէ չեն բարձրաձայնել այս մասին: Իրենց ցավը լուռ տանելով, նրանք իրենց ապրած յուրաքանյուր րոպեն ու ժամը նվիրաբերել են իրենց զավակի ապաքինմանը, սակայն այսօր արցունքն աչքերին մայրը նշում է, որ «ոչինչ չի մոռացվել», և հույս հայտնեց, որ Բախշյանն ի վերջո պատասխանատվության է ենթարկվելու իր գործողությունների համար, որպեսզի հետագայում ճակատագրեր չխեղվեն:
Խմբագրությունը պատրաստ է հրապարակել դեպքի վերաբերյալ բոլոր կողմերի դիրքորոշումները:
աղբյուրը `pastinfo.am
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշման՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը կարող է վճարվել նաև Նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կնքած բանկի միջոցով. տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Բանկը ընտրում է քաղաքացին, այդ մասին նշելով տարածքային բաժին ներկայացրած դիմումի մեջ: Դիմումի հիման վրա վճարման ենթակա գումարը և համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է բանկին, իսկ շահառուն կարող է անձնագրով ներկայանալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ գումարը:
Առաջիկայում (որոշումն ուժի մեջ մտնելուց և բանկերի հետ համապատասխան համաձայնագիր կնքելուց հետո) վերը նշված ընթացակարգով թաղման նպաստի գումարը կարող է վճարվել որոշում կայացնելունհաջորդող 5-րդ օրվանից սկսած (անձը կարող է համապատասխան դիմում ներկայացնելուց հետո՝ 5-րդ աշխատանքային օրը այցելել բանկի որևէ մասնաճյուղ և ստանալ գումարը):
Հնարավորինս կկրճատվեն նաև թաղման նպաստը վճարելու որոշում կայացնելու ժամկետները: Թաղման նպաստը վերը նշված ընթացակարգով վճարելու ժամկետների և համաձայնագիր կնքած բանկերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում:
Իրավաբան.net-ը շարունակում է աշխատողներին իրազեկել ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին:
Մասնավորապես, կարևոր նոր փոփոխություններից է աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգի ամբողջականացումը:
Ստորև ներկայացնում ենք աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման փոփոխված կարգը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն.
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
1.1. Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:
2. Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
2.1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իսկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը` դրա արժեքի սահմաններում:
3. Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական սոցիալական ապահովության վճարումների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ:
Աղբյուրը՝ iravaban.net
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ն և Կարեն Օ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ն և Կարեն Օ.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Երևան քաղաքի Նանսենի փողոցից և Նոր Նորքի 9-րդ զանգվածից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվելիս նույն բաժնի ծառայողներն իրենց բաճկոնների գրպանները թմրամիջոց են գցել:
Այնուհետև ոստիկանության հիշյալ բաժնում կատարված անձնական խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են նշված թմրամիջոցները և արձանագրվել, որ դրանք իրենց են պատկանում:
Արմեն Կ.-ի և Կարեն Օ.-ի հաղորդումների հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Վարդենիսում 16-ամյա աղջկա սպանության համար տարիներ առաջ դատապարտված ու պատիժը կրած Բագրատ Նալբանդյանը պնդում է, որ ոստիկանությունում իրեն ուշագնացության աստիճանի ծեծել էին ու ստիպել ստորագրել ինքնախոստովանական ցուցմունքի տակ: Բագրատ Նալբանդյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրեն էլ, նույն գործով 12 տարով ազատազրկված իր կնոջն էլ դատապարտել են միայն ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա:
«Ինձ տարել, պահել են, վեց հոգի դուբինկայով ծեծել են: Ադյալ գցին վրես մինչեւ ուշաթափ լինելս, հաց ու ջուր չտվեցին: Ասում էին՝ երեխեքիդ կբերենք, էս կանենք, էն կանենք, ասա, որ դու ես արել: Հետո մնացել եմ առանձին վարչական կամեռում, դրանից հետո էլ բերդ են բերել ու էդտեղ իմացա, ասեցին՝ ստորագրել ես, որ դու ես արել սպանությունը»,- պատմեց նա:
Բագրատ Նալբանդյանը պատմեց տարիներ առաջ տեղի ունեցածի իրենց վարկածը: Նրա խոսքով՝ իրեն ձերբակալելու օրը ոստիկաններ են եկել, իրենից բահ ուզել, ապա փորել իրենց տնից 100 մետր հեռու գտնվող հորն ու այնտեղից դիակ հանել, իրեն էլ ասել, որ ոչ ոքի չասի այդ մասին:
«Ոստիկաններ եկան, ինձնից բահ ուզեցին, բահը տվեցի իրանց: Գնացին հորը բացեցին, մեկը նայում էր, ասում էր՝ այ, հեսա դիակը, այ, ոնց որ գլուխը երեւում ա: Հետո, էդտեղ մի հատ ձող կար, մոտեցրին, դիակը բարձրացավ: Հանեցին, ինձ ասեցին՝ ոչ մեկի չասես, ես վատացա, եկա տուն, դրանից հինգ րոպե է չանցավ, ինձ ոստիկաններն եկան ու ասեցին՝ պետը կանչում ա, պիտի գնանք բաժին, ու տարան միանգամից Գավառ»,- պատմեց Բագրատ Նալբանդյանը:
Բագրատ Նալբանդյանի խոսքով՝ իրեն ու կնոջը դատապարտել են միայն ծեծով վերցրած ինքնախոստովական ցուցմունքների վրա, իրենց տնից արյան հետք են հայտնաբերել, որը պատկանելլ է իրեն ու խալու վրա է հայտնվել դրանից մեկ տարի առաջ՝ սացած վիրավորումի հետեւանքով:
Բագրատ Նալբանդյանը նշեց, որ մինչեւ հիմա իրենց համար պարզ չէ, թե ինչն է եղել 16-ամյա Սյուզաննայի մահվան պատճառը: Նրա խոսքով՝ ինքը աղջկան իմացել է որպես իր դստեր համադասարանցի: Դեպքից առաջ 10 օր անհետ կորած համարվող աղջկան, ըստ Բագրատ Նալբանդյանի, ականատեսների պատմելով՝ փախցրել են, իսկ մնացածի մասին նա նշեց, որ տեղյակ չի:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015թ. դատավճռով հաստատվել է, որ խախտվել են ամուսինների իրավունքները, եւ Վճռաբեկ դատարանը գործի վերաբացման վարույթ է սկսել, գործը շուտով կվերաբացվի: Բացի այդ՝ ՄԻԵԴ-ը վճռով Հայաստանի հանրապետությանը պարտավորեցրել էր 62 հազար եվրո փոխհատուցում վճարել ամուսիններին: Նալբանդյանների ընտանիքը ստացել է փոխհատուցումը:
Ըստ մեղադրական եզրակացության` 2004թ. անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու տուն, որտեղ, վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ամուսինները մետաղալարով կապել էին ուշագնաց 16-ամյա Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը, 5-6 ժամ թողել էին խոհանոցում, ապա, նրան կեսգիշերին նետել իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր:
2005-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեղադրանքով Նարինե Նալբանդյանին դատապարտել էր 14, Բագրատ Նալբանդյանին՝ 9 տարվա ազատազրկման: Հայաստանի դատական ատյանները նույնն էին թողել վճիռը: Ամուսինների փաստաբանը դիմել էր ՄԻԵԴ 2006 թ.: 2015թ. ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.