23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայում ձերբակալվել է ներկայաումս ամենաազդեցիկը համարող օրենքով գող Շաքրո Մալադոյը։ Շաքրո Մոլոդոյը կամ Զախարի Կալաշովը: Նա մեղադրվում է կրկնակի սպանության եւ շորթման մեջ եւ նաեւ 18 տարվա ազատազրկման է դատապարտված Վրաստանում՝ հեռակա կարգով:
https://www.youtube.com/watch?time_continue=219&v=eeDmg7FSh9I
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին. տեղեկացնում է artsakhpress.am-ը։
Բաց նամակն ամբողջությամբ՝ ստորև։
“Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին
Մեծարգո պարոն Նախագահ
2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման են ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) և Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի):
Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք մեզ դասում ենք քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ ներման ինստիտուտը մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության և մարդասիրության մասին, ուստի խնդրում եմ Ձեզ կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին:
Ոխը, չարությունը բոլորիս հաճախ հոգսերի և ալեկոծումների, երկյուղի և տարակուսանքների են մատնում, և բոլոր անկարգություններն աշխարհում տիրում են ոխակալությունից և չներելուց, իսկ մեկին ներելիս մենք ունենում ենք թեթևություն, ինքնավստահության զգացողություն, և յուրաքանչյուրի մոտ տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ բարձրացում:
Կոչս է համայն հայ ժողովրդին՝ ուժեղ, կայուն, ամուր պետության հիմքում դրված է մեկս մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականությունը և ներողամտությունը:
Հարգանքով՝ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան”:
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը Tert.am–ի խնդրանքով մեկնաբանել է սոցիալական ցանցերում և որոշ լրատվական կայքերում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե 500 դրամանոց մետաղադրամները և 1000 դրամանոց թղթադրամները Կենտրոնական բանկի կողմից հանվելու են դրամաշրջանառությունից։
«Նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը, կրում են սպեկուլյատիվ շահարկումների բնույթ: Կենտրոնական բանկը նման գործողության անհրաժեշտությունը չի էլ քննարկել»,– Tert.am–ին տեղեկացրեցին ԿԲ հասարակայնության հետ ծառայությունից:
Բաց նամակ զինակից ընկերոջս` Գարեգին Չուգասզյանին:
Սիրելի՛ Գարեգին
Տեղյակ եմ, որ դու մեր ընկերների հետ միասին շարունակում ես Ազգային դիմադրության շարժում ձևավորելու գործը, որ միասին նախաձեռնել էինք:
Ապրիլյան քառօրյան արթնացրեց ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը: Ակնհայտ դարձավ, որ գոյություն ունի պայմանավորված պատերազմով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավադիր ծրագիր: Բացահայտվեց նաև, որ Սերժ Սարգսյանը աթոռը պահելու դիմաց մասնակցում է այդ ծրագիրն: Ուստի նրա հիմնական խնդիրը պետք է լինի կանխել հանուն մեր երկրի տարածքային ամբողջականության հասունացող ընդվզումը:
Ըստ այդմ` մեր հիմնական խնդիրը պետք է լինի օր առաջ ձևավորել Ազգային դիմադրության շարժման համակարգող մարմին, որպեսզի հնարավոր լինի ժողովրդական ընդվզումը պահել քաղաքակիրթ հունի մեջ և հասցնել պետականաշինության նավահանգիստ: Հակառակ պարագայում ընդվզումը կարող է լինել հախուռն և ցնցումներով:
Կուսակցական դաշտի վրա չենք կարող հույս դնել: Վարչախումբը քաղաքական ու տնտեսական մենաշնորհացման, կուսակցությունների սնանկացման և ավտորիտար համակարգի հաստատման միջոցով վաղուց արդեն փոշիացրել է կուսակցական դաշտը, իսկ դրա մնացորդներն օգտագործում է իր ապազգային նպատակների համար: Այդ պատճառով նշված մարմինը կարող է ձևավորվել միայն մաքուր կենսագրություն և հասարակական հեղինակություն ունեցող այնպիսի անհատներից, ովքեր «ոչ մի թիզ հող հակառակորդին» գաղափարի ջատագով են և կարող են դրա շուրջ համախմբել ու ոտքի հանել ժողովրդին:
Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ այս անգամ Սերժ Սարգսյանի ցուցումով ինձ մեկուսացնելու գլխավոր նպատակն էր ձախողել մեր այդ նախաձեռնությունը:
Տարիներ շարունակ միասին ենք նախագծել և իրականացրել հայկական պետականության վերակերտման ծրագրերն ու նախաձեռնությունները: Քո խորը և բազմակողմանի գիտելիքները, լայն մտահորիզոնը և թիմային աշխատանքի կարողությունը դարձան այն քարշակը, առանց որի չէինք հասնելու այսօրվա հանգրվանին:
Տարիների համատեղ պայքարի բովում մենք վերածվեցինք անբաժանելի և փոխլրացնող մի ներդաշնակ զույգի, ինչի համար շնորհակալ եմ ճակատագրին և քեզ:
Մինչ օրս առավելապես ինձ էր վիճակված տանելու մեր համատեղ աշխատանքի հանրային բեռը: Այժմ ես բանտում եմ, ուստի դու պետք է ստանձնես նաև մեր տանդեմի այդ գործառույթը:
Համոզված եմ, որ հաջողելու ես: Համոզված եմ նաև, որ շատ մոտ ապագայում դեռ առիթ ու հնարավորություն կունենանք միասին ծառայելու մեր ազգին և Հայրենիքին:
Մեր ընկերներին այս ամենը հայտնի է: Իսկ մեր ժողովրդին ու ապագա գործընկերներին տեղեկացնում եմ, որ անվերապահորեն վստահում եմ քեզ:
Այսօր առավել, քան երբևէ, մենք ունենք քո խորը ու կանխատես մտքի, ամուր կամքի և հաստատ ձեռքի կարիքը:
Ի գո՛րծ, սիրելի՛ Գարեգին: Մե՛նք ենք տերը մեր երկրի:
Ժիրայր Սեֆիլյան, Վարդաշեն ՔԿՀ
2016 թվականի հուլիսի 11-ին, քաղաքացի Ս.Խ.-ի հաղորդման հիման վրա, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ խարդախությամբ գումար հափշտակելու պահին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել՝ Երևան քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Արտակ Գևորգի Նազարյանը:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ որևէ առնչություն չունեցող Արտակ Նազարյանը, ներկայանալով որպես նշված ծառայության աշխատակից, Ս.Խ.-ից պահանջել և փորձել է ստանալ 330.000 ՀՀ դրամ՝ իբր որպես վերջինիս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված վարչական տուգանքի գումար, ինչպես նաև խոստացել հետագայում նշված գործունեության հովանավորչություն իրականացնել: Խարդախության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ա. Նազարյանի նմանօրինակ գործողություններից տուժած այլ անձանց խնդրում ենք դիմել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ զանգահարելով 010-56-35-15 կամ 011-54-81-19 հեռախոսահամարներով: Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 21-ամյա Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության պատճառները։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Հաշվի առնելով երիտասարդ աղջկա ինքնասպանության հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, քննության առարկա են դարձվել նաև հնարավոր շարժառիթների վերաբերյալ մամուլի հրապարակումները։
Հարգելով ՀՀ Սահմանադրության 31-րդ և 34-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար յուրաքանչյուր անձի մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունքը՝ ՀՀ քննչական կոմիտեն ձեռնպահ է մնում մշակված վարկածների մասին մանրամասն տեղեկություններ հրապարակելուց: Սակայն, միաժամանակ, կարևորելով հասարակական պահանջը՝ տեղեկացնում ենք, որ քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ երիտասարդ աղջիկն ինքնասպանությունից առաջ նամակ է գրել իր ծանոթներից մեկին՝ տեղեկացնելով իր մտադրության ու պատճառների մասին։ Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ երիտասարդը, վերջինիս մայրը, տուժած աղջկա հարազատները, դասախոսներ։ Առգրավվել է նրա բջջային հեռախոսը, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ստանալու վերաբերյալ։ Քննիչը որոշում է կայացրել հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:
Կոչ ենք անում լրատվամիջոցներին՝ հարգել անձի մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը և զերծ մնալ երիտասարդ աղջկա մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելուց՝ առանց նրա ծնողների համաձայնության:
«Անալիտիկ» կայքի հիմնադիր, այժմ շորթման գործով կալանքի տակ գտնվող Անի Հովհաննիսյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգարժան պարոն Սարգսյան, Ձեզ է դիմում ՀՀ քաղաքացի, մամուլի ներկայացուցիչ, ՀՀ ՊԿԱ ասպիրանտ և ուղղակի հայ երիտասարդ կին, ով արդեն երկու ամսից ավել է պայքարում է իր դեմ իրականացվող ապօրինի հետապնդման դեմ: 2013թ-ին, երբ հիմնադրեցի Analitik.am լրատվական կայքը, նույնանուն մամուլի ակումբը, այնուհետև շաբաթաթերթը և «ԱՍ» հասարակական-քաղաքական մրցանակաբաշխությունը, վստահ էի, որ կարող եմ որևէ դրական փոփոխություն մտցնել լրատվական ոլորտում: Իմ գործունեության ողջ ընթացքում հանդես եմ եկել որպես պետականամետության վառ ջատագով, քանզի, կարծում եմ, որ մեր փոքր պետությունը, ունենալով բազմաթիվ մարտահրավերներ և աշխարհաքաղաքական իրավիճակների ազդեցությամբ ստեղծված, ինչպես նաև՝ փոխանցված հին և նոր խնդիրներ, զարգանալու և գլոբալ քաղաքականության շախմատի տախտակի վրա հաղթական քայլեր կատարելու համար պետք է ունենա հենց պետականամետ մտածողությամբ հասարակություն՝ մասնավորապես երիտասարդություն: Քաջ գիտակցելով լրատվության ազդեցությունը հասարակության գիտակցության և ենթագիտակցության վրա՝ ես երբևէ չեմ անդրադարձել և իմ ղեկավարության ներքո աշխատող լրագրողներին էլ թույլ չեմ տվել անդրադառնալ այնպիսի թեմաների, որոնք կարող էին վնասել մեր պետության վարկանիշին, փաստազուրկ, սուտ, զրպարտիչ կամ վիրավորական լինել: Պահպանել եմ լրագրողական էթիկան, մարդկային և բարոյական նորմերը, ինչպես նաև՝ ՀՀ օրենքները: Ուշադիր հետևել եմ Ձեր ներքին և արտաքին քաղաքական գործունեությանը, չեմ թաքցրել իմ հիացմունքը Ձեր վարած քաղաքականության նկատմամբ, ինչի պատճառով նաև հաճախ քննադատվել եմ: Նշեմ, որ անգամ կալանավայրում չեմ դադարել վստահ լինել, որ իմ նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումը տեղի է ունենում առանց Ձեր գիտության, քանզի պատճառ չունեմ չհավատալու Ձեր խոսքին, որ չեք հանդուրժում ազատ մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումներ, հետապնդումներ և լռեցնելու տարաբնույթ փորձեր, կարևորելով ժողովրդական արժեքների հաստատումը Հայաստանի Հանրապետությունում: Ձեր վարած քաղաքականությամբ փաստել եք, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է ձեռքբերումներ ունենալ ժողովրդականության կայացման հարցում: Հ արգելի պարոն Սարգսյան, կիսելով Ձեր տեսակետները դիմում եմ Ձեզ, քանզի, կարծում եմ՝ Հայաստանում կատարվող յուրաքանչյուր դեպքի, երևույթի, գործողության կամ անգործության արդյունքում տեղի ունեցող անարդարությունն առաջինը հենց Դուք պետք է գիտենաք, այլ ոչ թե միջազգային կազմակերպությունները կամ այլ պետություններ, որոնք կարող են օգտագործել տեղեկատվությունն ի վնաս մեր պետության վարկանիշի:
Բացի այդ, ես վստահ եմ, որ Դուք նույնպես չեք հանդուրժում անարդարությունը և մարդու իրավունքների ոտնահարումները՝ անկախ նրանից, թե ինչ ազդեցություն ունի, ինչ ռեսուրսների է տիրապետում և ինչ ազդեցիկ բարեկամական կապեր ունի անարդարություն սերմանող, տարածող և իրագործող սուբյեկտը: Երբ 2015թ-ին ես սկսեցի անդրադառնալ ՎՏԲ բանկում առկա ադրբեջանական կապիտալին և օբյեկտիվորեն ու փաստերով հիմնավորելով քննադատել այդ բանկի գործունեությունը Հայաստանում՝ առավել ևս այն փաստը, որ ՎՏԲ բանկը փակել էր Արցախի մասնաճյուղը՝ Ադրբեջանական պետական նաֆթային ֆոնդի կողմից բաժնեմասը գնելուց առաջ, նույնիսկ ենթադրել չէի կարող, որ մի օր այդ անդրադարձների պատճառով հետապնդում կսկսվի իմ նկատմամբ, և ես ապօրինաբար կհայտնվեմ բանտում: Երբ սույն թվականի ապրիլին նորից ականատես եղանք Ադրբեջանական ագրեսիային, ՎՏԲ բանկում առկա ադրբեջանական կապիտալն էլ ավելի էր անհանգստացնում ինձ՝ առավել ևս, որ պատերազմի սկսվելու օրերին ես Արցախում էի և վերապրել էի պատերազմի վտանգի զգացումն ամբողջությամբ, ուստի նախաձեռնեցի ստորագրահավաք, որի նախնական պահանջն էր ՎՏԲ բանկին արտոնագրից զրկելը: Գիտակցելով, որ ներկայիս միջազգային տնտեսական փոխհարաբերությունների պայմաններում պահանջն իրատեսական չէ, որոշեցի համախոհներ ձեռք բերել ՀՀ ԱԺ պատգամավորների շրջանում և նրանց հետ միասին օրենսդրական նախաձեռնություն մշակել, որը կսահմանափակեր Ադրբեջանի ուղղակի կամ անուղղակի մուտքը Հայաստանի տնտեսություն: Հենց այդ փուլում էլ հայտնվեց Տ.Ուրիխանյանը, ով այնուհետև պարզվեց, որ ՎՏԲ բանկի կողմից էր ուղորդված՝ ինձ վարկաբեկել փորձելու և իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման հիմքը դնելու համար: Իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն այնքան է ծավալվել, որ ինձ կապում են մարդկանց և գործողությունների հետ, որոնց հետ ես ֆիզիկապես չէի կարող կապ ունենալ, քանզի նշված գործողության կատարման ժամանակահատվածում ուղղակի չեմ ճանաչել այդ մարդկանց: Ինձ վերագրում են արարքներ, որոնք ոչ միայն չեն կատարվել իմ կողմից, այլ չկատարված լինելու ապացույցներն են առկա:
Այս գործով շահարկվում է նաև այն փաստը, որ Տիգրան Ուրիխանյանը ՀՀ ԱԱԾ պետի հետ բարեկամական կապեր ունի, ինչն էլ կաշկանդում է նախաքննությունը իրականացնող հատուկ քննչական ծառայությանը: Հարգելի պարոն Սարգսյան, ինձ համար ցավալի է գիտակցել, որ մեր պետությունում աշխատում են բարձաստիճան պաշտոնյաններ, ովքեր ունակ չեն ընդունել այն փաստը, որ Ձեզ հաջողվել է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք աշխատասեր և նպատակասլաց մարդուն ինքնուրույն կայանալու և հաջողության հասնելու հնարավորություն են տալիս: Նման մարդիկ չընդունելով ազատ մամուլի գոյությունը, յուրաքանչյուր օբյեկտիվ քննադատություն դիտում են որպես պատվեր կամ իրենց դեմ ուղղված արշավ, անօրինական ճանապարհներով փորձելով այն լռեցնել: Ես շարունակում եմ վստահ լինել, որ յուրաքանչյուր աշխատասեր մարդ կարող է հաջողության հասնել Հայաստանում՝ առանց հովանավորների և արտոնյալ պայմանների: Ես այժմ գտնվում եմ կալանավայրում, իմ կոմից հիմնադրած Analitik.am կայքը զրկված է այն առաջխաղացան հնարավորությունից, որը կլիներ, եթե չլիներ իմ անձի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումը, սակայն նույնիսկ այս պայմաններում շարունակում եմ վստահ լինել, որ Դուք տեղյակ չեք այս անօրինականությունից, այլապես այն տեղի չէր ունենա:
Ես խնդրում եմ ուշադրություն դարձնեք և կանխեք իմ անձի նկատմամբ իրականացվող ապօրինի, բարոյազուրկ և մարդուն ոչ վայել գործողությունները՝ թույլ չտալով, որ անպատժելիության զգացումից արբած որոշ սուբյեկտներ նմանօրինակ օրինազանցություններ թույլ տան մամուլի ներկայացուցչի, ՀՀ քաղաքացու և ուղղակի հայ կնոջ նկատմամբ: Հարգելի պարոն Սարգսյան, ես վստահ եմ, որ ապրում եմ ինքնիշխան պետության մեջ, որն ունի լայնախոհ, իմաստուն և արդար որոշումներ կայացնող ղեկավար, ուստի համոզված եմ, որ վերջապես կավարտվեն իմ նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումները՝ հնարավորություն տալով ինձ շարունակել ապրել և գործել հանուն մեր պետության բարօրության: Ի վերջո, մենք արդարություն ենք պահանջում ամբողջ աշխարհից և իրավունք չունենք մեր պետության ներսում անարդարություն սահմանել: Հարգելի Նախագահ, սույն դիմումս ուղարկում եմ պաշտպանիս միջոցով, քանի որ համոզված չեմ, որ այն այլ կերպ կարող է հասնել Ձեզ:
Հարգանքով Անի Հովհաննիսյան»
Երեւանում հուլիսի 8-ին կացնահարված 37-ամյա Թագուհու ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանների վիճակը կայունացել է, նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Նրանք արդեն կարողանում են խոսել։
Ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված` աննախադեպ աճել է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը: Հերթերից խուսափելու, ինչպես և մատուցվող ծառայությունների որակը պահպանելու նպատակով 2016 թվականի հուլիսի 11-ից /երկուշաբթի/ մինչև հուլիսի 15-ը /ուրբաթ/ ՀՀ ոստիկանության բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են մինչև ժամը 19-ը՝ 18-ի փոխարեն:
Անձնագրային ստորաբաժանումները քաղաքացիներին ծառայություններ են մատուցելու նաև հուլիսի 16-ին, շաբաթ, ոչ աշխատանքային օրը, ժամը 9-13-ը:
Վրաստանի հարավային Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչները սպանված են գտել նույն գյուղի բնակչուհի 37-ամյա հայազգի կնոջն ու իր երեք երեխաներին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։ Երեխաները 5, 16 և 18 տարեկան էին, նրանցի երկուսը՝ աղջիկ։ Լրատվամիջոցի համաձայն՝ ընտանիքի հայրը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի ։
Ջավախքի Վաչիանի գյուղից նոր մանրամասներ են հայտնի դարձել սպանության վերաբերյալ: Մասնավորապես՝ նշվում է, որ զոհերի մարմինները ենթարկվել են խոշտանգումների: Տանը կտրված է եղել գազատար խողովակը, ինչը կարող է նշանակել, որ ոճրագործները ցանկացել են հրդեհել տունը: Դրդապատճառների վերաբերյալ տեղեկություններ չկան: apsny.ge-ն հայտնում է, որ Վաչիանում սպանությունից հետ վախի եւ անհանգստության մթնոլորտ է տիրում:
Նշվում է, որ ընտանիքի մոր ու երկու երեխաների մահը վրա է հասել բութ գործիքով ստացված հարվածի հետևանքով, իսկ 5-ամյա տղային խեղդամահ են արել։ Սարսափելի այդ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, դեռևս հայտնի չեն մարդասպանների դրդապատճառները։
Տեղեկացնենք նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձեռնպահ է մնում մեկնաբանել կատարվածը և նշել, թե որ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել հանցագործությունը կատարողներին։
tert.am-ի փոխանցմամբ՝ Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում հայ ընտանիքի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել 23-ամյա հայ երիտասարդ, որը ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.