03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Հայկական կարմիր խաչի ընկերության շենքի դիմաց այս պահին հավաքվել է մեկ տասնյակ մարդ։ Հիշեցնենք՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը նախաձեռնություն է ցուցաբերել դիմել այս կառույցին՝ միջամտելու «Սասնա ծռերի» տղաներին սնունդ փոխանցելու հարցում:
«Ա1+»-ի թղթակիցն ակցիայի վայրից հայտնում է, որ Կենտրոնի գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ասել է, թե իրենք տեղյակ չեն եղել, որ տղաները սնունդի խնդիր ունեն ու նման հարցով դեռևս բողոք չեն ստացել։
Հավելյալ պատասխան ստանալու համար Դավիթ Սանասարյանը որոշել է դիմել Կարմիր խաչի միջազգային գրասենյակ և ՄԻՊ:
Ակցիայի մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի ՄԻՊ գրասենյակ։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը արդեն 5 օր գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկված են սնունդից:
Երեկ երեկոյան Երևանի կենտրոնական ավտոկայանի տարածքում ոտքից հրազենային վիրավորում է ստացել Սամվել Ալեքսանյանի մտերիմ, թաղային հեղինակություն Բոգոն՝ Ռուբեն Կոստանյանը: Վերջինս այժմ գտնվում է հիվանդանոցում:
Մեր ունեցած տեղեկություններով՝ հիվանդանոցում է գտնվում նաև կրակողը, ոմն Ռոբերտ, որը ըստ մեզ հասած լուրերի՝ ևս լուրջ վնասվածքներ է ստացել:
Վեճը ծագել է գումարային հարցի շուրջ:
Երեկ կեսգիշերին քաղաքացիների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ: Ոստիկանները կրակ բացեցին քաղաքացիների ուղղությամբ, ինչին ի պատասխան քաղաքացիները քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ:
Իրավիճակի փոքր հանդարտեցումից հետո ոստիկանները սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել: Այդ պահին ոստիկաններին հրահանգներ էր տալիս ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը: Երբ քաղաքացիներից մեկին տանում էին իր մոտով նա սեռական բնույթի հայհոյանք տվեց քաղաքացուն: Այս ամենը ֆիքսել էր «A1+» հեռուստաընկերության տեսախցիկը: Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու է նա հայհոյում քաղաքացուն` Երանոսյան Լյովան ուղղակի հեռացավ տարածքից:
Այնուհետև քիչ ուշ. դերասան Հովհաննես Ազոյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե այս գիշեր իրեն բերման են ենթարկել:
Ֆեյսբուքի իր էջում նա գրել է.
«Ինձ բերման չեն ենթարկել»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են ահազանգել քաղաքական ակտիվիստներ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ռազմիկ Էվոյանը և Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Քոթանջյանը՝ հայտնելով, որ Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցած հանրային քննարկման մասնակիցների նկատմամբ հետապնդումներ են սկսվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից:
Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցչի պնդմամբ՝ հետապնդումներ են իրականացվում, մասնավորապես, այն անձանց նկատմամբ, ովքեր տարվել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին: Հիշեցնենք՝ ոստիկանության բաժին տարված անձինք, ժամեր շարունակ պահվելով այնտեղ, բաց են թողնվել միայն կեսգիշերն անց: Ռազմիկ Էվոյանը լուսանկարել է հետապնդող ոստիկանին (տես լուսանկարը):
Գևորգ Քոթանջյանի նկատմամբ հետապնդումներն սկսվել են դեռևս կիրակի օրվանից: Նա հայտնեց, որ տնից մինչև ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրեն հետապնդել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ նախ ավտոմեքենայով, ապա՝ ոտքով:
Ակտիվիստը ֆիքսել է նաև հետապնդող մեքենան՝ կապույտ գույնի Opel ավտոմեքենա՝ 34 vn 930 պետհամարանիշով: Նա նաև մտավախություն հայտնեց, որ հետապնդող անձինք կարող են վնասել իրեն:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Նոր Հայաստան» հանրայինփրկությանճակատ «Ընդդիմության միասնականշտաբ»–ի հաղորդագրությունը
Այս պահին մենք հեռախոսազանգ ստացանք, որ ՀՀԿ-ն և թաղային խուժանը զբաղված են ցույցերի տեսագրություններն ուսումնասիրելով, ցուցարարներին գտնելով, նրանց տներ այցելելով, զանգելով, ահաբեկելով:
Հորդորում ենք ոստիկանությանը հայտնաբերել և գտնել ժողովրդին ահաբեկող անձանց և միջոցներ ձեռնարկել, քանի որ դա հղի է վտանգով, որ քաղաքի տարբեր մասերում հնարավոր դառնան բռնությունները քաղաքացիների նկատմամբ և միջև:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի դադարում իր դավադրական գործունեությունը ժողովրդի նկատմամբ: Ոստիկանությունը պարտավոր է կանխել նման ապօրինի գործունեությունը։
azatutyun.am — Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին աջակցելու մեղադրանքով այսօր 2 ամսով կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանը։
Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու և ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու և տեղափոխելու հոդվածներով։ Փաստաբանը պարզաբանեց, որ Գիչյանը, ըստ մեղադրանքի, իր սեփական բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին։ Գիչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Իրենց «Սասնա ծռեր» կոչող զինված խումբը, հուլիսի 17-ին բեռնատար մեքենայով կոտրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի երկաթե դարպասը, գրավել է տարածքը և պատանդ վերցրել ոստիկանների: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր անցած ամիս` զինված խմբավորումների միջոցով շենքեր գրավելու ծրագրեր ունենալու կասկածանքով: Զինված խումբը, որի հարձակման ժամանակ զոհվել է 1 ոստիկան, պահանջում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Իրավապահները փակել են ՊՊԾ գունդ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է զինված խմբի անդամների հետ:
Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՊՊԾ գնդում գտնվող Էդգար Սողոմոնյանի ծնողները ներկայացրեցին, որ իրենց որդուն հավանաբար խաբեությամբ են տարել՝ մասնակցելու Էրեբունի ՊՊԾ գնդի գրավմանը, քանի որ իրենց որդին բանակ չի ծառայել, անգամ զենք չի կարող վերցնել, բացի այդ Էդգարն ասել է, որ գնում է հանրահավաքի:
ԳԱԼԱ-ն զրուցել է ՊՊԾ գնդի տարածքում գտնվող Էդգար Սողոմոնյանի հետ.
-Էդգար Ձեր ծնողները ասուլիս են տալիս ոստիկանությունում ու հայտարարում են, որ Ձեզ խաբեությամբ են տարել ՊՊԾ գնդի տարածք.
-Ես չգիտեմ ով ինչ է ասել, ես իմ ցանկությամբ եմ եկել, որեւէ մեկն ինձ չի ստիպել, առեւանգություն էլ չկա:
-Ձեր ծնողներն ասում են, որ տանը չեք ասել՝ ուր եք գնում, եւ որ ասել եք, թե հանրահավաքի եք մասնակցելու:
-Դե դա տանն ասելու հարց չէ, դա իմ անձնական հարցն է, գալիս եմ իմ հայրենիքը պաշտպանելու համար, ու պարտադիր չի, որ ասեմ, հետո ես ոնց կարող եմ տանն ասել ուր եմ գնում:
-Ի՞նչ եք կարծում Ձեր ծնողները հոգեբանական ճնշմա՞ն են ենթարկվե՞լ, ինչու են նման բան հայտարարում:
-Ես չեմ կարող ասել. ծնող է, կարող է անհանգստանում է, բայց փոխանցեք, որ սաղ լավ է նորմալ է, ոչ մի ստիպողական բան չկա, ինձ չեն առեւանգել, ես եմ եկել իմ կամքով:
-Ինչու՞ որոշեցիք միանալ Սասնա ծռեր խմբին, ձեր ծնողներն ասում են, որ դուք ՌԴ-ում էիք ու դարձյալ պատրաստվում էիք առաջիկայում մեկնել երկրից:
-Ես իմացա, որ մեր արյուն թափած հողերը հետ են տալիս, ես էլ եկել եմ, որ օգտակար լինեմ, ոչ մի պարտադրանք չի եղել, ոչ մի ստիպողաբար բան, մեր հողերը տալիս են, ես հայ մարդ եմ, հայրենասեր տղա:
-Դուք միանու՞մ եք Սասնա ծռեր խմբի ներկայացուցիչների պահանջին, օրինակ Սերժ Սարգսյանի հրաժարականին:
-Այո։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արդեն 3 օր է Էրեբունու ՊՊԾ տարածքը գտնվում է «Սասնա ծռեր» խմբի հսկողության ներքո:Armtimes.com-ի հարցերին պատասխանում է խմբի անդամ Պավել Մանուկյանը:
Պարոն Մանուկյան, գիշերը խաղա՞ղ է եղել:
-Մեզ մոտ գիշերները խաղաղ են լինում:
Ոստիկանության հետ բախումներ, տարածք մուտք գործելու փորձեր չե՞ն եղել:
-Ո՞նց է հնարավոր ոստիկանությունը խելագարների հետ բախում ունենա:
Երեկ ձեր շարժան համակիրները հայտարարում էին, որ ջրի խնդիր ունեք, կա՞ նման բան:
-Մեզ մոտ ջրի խնդիր չկա, սնունդի խնդիր ունենք իհարկե, բայց ոչինչ, էստեղ մի քանի հատ չաղ շուն ենք տեսել (ծիծաղում է):
Իսկ պատանդներն ի՞նչ վիճակում են:
-Էդ պատանդ բառը մի օգտագործեք, երեւի որ բաց թողնենք նրանց, էլ չգնան:
Այդքան լավ հարաբերություններ ունե՞ք:
-Այո, նրանք լավ վերաբերմունք երբեւիցե չեն տեսել, մենք երբեք նրանց պատանդի կարգավիճակով չենք պահել, ե՛ւ սնունդով, ե՛ւ ջրով ապահովում ենք, ոչ մի վայրկյան նրանց հանգիստը չի խաթարվում: Ո՞նց կարող է մենք պատանդի կարգավիճակով պահենք իրենց, դուք կարո՞ղ է իսկական տեռորիստի տեղ եք դրել մեզ:
Մեզ երեկ ԱԱԾ-ից առաջարկեցին պատանդներից մեկին բաց թողնել գնդապետի հոգեհանգստի հետ կապված, մենք էլ ասացինք, եթե տենց մտահոգ եք՝ չորսին էլ բաց ենք թողնում, դուք Գասպարյան Վովային բերեք ստեղ… այ դա պատանդ կլիներ:
Իսկ կարելի՞ է հեռախոսը փոխանցեք Վալերի Օսիպյանին:
-Չի խոսում:
Իսկ փոխոստիկանապե՞տը:
-Չեն վեցնում, աղջիկս, ասում եմ քեզ:
Իսկ ձեզ հետ խոսո՞ւմ են:
-Ինչի մենք վայրենի՞ ենք, որ մեզ հետ չշփվեն:
Պարոն Մանուկյան, երեկվա կրակոցներից հետո Խորենացու փողոցում խուճապ ստեղծվեց, կրակոցներն իսկապես օ՞դ էին ուղղված:
-Մենք օդ ենք կրակել, այսօր էլ ենք կրակելու, եթե մարդկանց բռնության ենթարկեն:
Չե՞ք վախենում, որ այսօր էլ կլինի երեկվա նման խուճապ:
-Ինչի երեկ խուճա՞պ է եղել:
Ցուցարարները մտածում էին, որ փոխհրաձգություն է սկսվել:
-Չէ, դրանք այդ կրակոցները չէին, դրանով զգուշացնում էինք, որ մյուս անգամ ժողովրդի վրա ձեռք չբարձրացնեք:
Նոր վիրավորված ոստիկաններ կան, նրանց թիվը, ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների՝ չորսն է: Քիչ առաջ ոստիկանությունն ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանին եւ երկու լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք ինտերնետային ուղիղ հեռարձակում են ապահովում, թույլ տվեց, որ մտնեն ՊՊԾ գնդի մոտ գտնվող անվտանգության գոտի, որը դարձյալ փակ է քաղաքացիների համար: Նպատակն այն է, որ քաղաքացիները համոզվեն, որ իրականում ՊՊԾ գնդի մոտ հանգիստ է, եւ ոստիկանությունն ինչ-որ գործողությունների չի պատրաստվում:
Սակայն անվտանգության գոտի մտնելուն պես ոստիկանները հրահանգեցին լրատվամիջոցներին դադարեցնել ուղիղ եթերի հեռարձակումը եւ լրագրողներին կես ճանապարհին թողեցին: Ոստիկանները Փաշինյանի հետ գնացին մինչեւ ՊՊԾ գնդի հետեւի կողմը, որտեղ հետո պարզվեց, որ մեկ ու կես ժամ առաջ բախում է տեղի ունեցել: Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ լրագրողներին ներկայացրեց այն, ինչ պատմել էին իրերն ոստիկանները.
«Երբ որ ես խոսել եմ Ավետիսյանի հետ մի ժամ առաջ ու ինքն ինձ ասաց, որ մենք կրակելով ողջունել ենք ժողովրդին, պարզվեց, որ ինքն այստեղ հավաքված ժողովրդի մասին չէր խոսում:
Նոր օջախ է եղել: Սարի թաղի մի խումբ բնակիչներ երթով իջել են պահպանվող տարածք՝ մյուս կողմից եւ փորձել են ներս մտնել: Ոստիկանները թույլ չեն տվել, որ նրանք անցնեն տարածքը, որից հետո փորձել են ճեղքել ու անցել: Այդ ընթացքում քարեր կամ այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, չորս ոստիկան վնասվածք է ստացել: Փաստորեն ճիշտ էին որոշ մարդիկ տեսել, որ վիրավոր ոստիկաններ են տեղափոխել շտապ օգնության մեքենաներով»:
Փաշինյանն ասաց, որ ոստիկանները հավաստիացրել են իրեն, որ քաղաքացիական անձինք չկան վիրավորների մեջ, չկան նաեւ բերման ենթարկվածներ: Սակայն արդեն իսկ լրագրողներին անուններ էին հայտի, որոնք բերման են ենթարկվել ոստիկանություն:
Տեսանյութը armlur.am
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է տեղեկատվություն տրամադրել 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության /ՊՊԾ/ գնդի տարածքի վրա կատաված զինված հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Այս պահի դրությամբ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով:
ՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, և ունեն բավարար ներուժ և կարողություններ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլորին չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը, չխոչընդոտել նրանց գործողությունների պատշաճ և արդյունավետ իրականացմանը, դրանով իսկ աջակցելով ցանկալի վերջնարդյունքի նվաճմանը:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.