23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ եւ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ:
«Երեկոյան լրացուցիչ քննարկելով, որոշեցինք որպես բարի կամքի լրացուցիչ դրսեւորում առաջ քայլ կատարել եւ նախապես, մինչ մամուլի կետի ստեղծումը ազատ արձակել երկու երիտասարդ ոստիկաններին: Հիմա այդ արարաողությունը կատարվում է պարոն Բալասանյանի ներկայությամբ: Որոշվել է, որ կետի տեղակայման հարցը թողնում ենք պարոն Բալասանյանի իրավասությանը: Մամուլին կանչում ենք հետեւյալ սկզբունքով. մենք պայմանավորվում ենք մամուլի միջոցների հետ, իրենք գալիս են, վարչախմբի կողմը ապահովում է նրանց ազատ ելումուտը:
Հերթապահությունը առաջարկում ենք շուրջօրյա: Օգտվելով առիթից, առաջինը ԳԱԼԱ-ին ենք առաջարկում, որ այստեղ այդ կետը ստեղծեն:
Երկու ոստիկաններին, հիմա ենք ազատ արձակում, մյուս երկուսին՝ գեներալին եւ գնդապետին՝մամուլի կետը բացելու պահին»,-ԳԱԼԱ-ին փոխանցեց Վարուժան Ավետիսյանը:
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք է մուտք գործել սնունդով բեռնված ավտոմեքենա: Առաքումն իրականցվել է «KFC» ընկերության առաքման մեքենայով: Ընկերության տնօրեն Աննա Ավետիսյանը Armtimes.com-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց սննդի փոխանցման գործընթացից:
—Տիկին Ավետիսյան, տեղյա՞կ եք, որ այսօր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք է մուտք գործել «KFC»-ի առաքման մեքենան:
-Այո, տեղյակ եմ:
-Սա առաջի՞ն դեպքն է, որ վերջին 6 օրում այդ տարածք առաքում է լինում:
-Այո:
-Ո՞վ է եղել պատվիրատուն:
-Իրավասու չեմ պատասխանել, գաղտնիք է:
-ՀՀ ԱԱԾ-ից կամ ոստիկանությունից տվյալ տարածք առաքում իրականացնելու վերաբերյալ բանակցություններ վարվե՞լ է ձեր կամ ձեր ընկերության այլ ներկայացուցչի հետ:
-Եղել է հեռախոսով պատվեր, այլ մանրամասներ չեմ կարող տրամադրել:
-Կարող ե՞ք հիմա առաքում իրականցնել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ, եթե զանգահարենք:
-Եթե մեքենան ներս թողեն, կարող ենք:
-Ո՞ր մասնաճյուղից է առաքումը եղել:
-Առաքում ունեցող:
-Որքա՞ն սնունդ է տեղափոխվել:
-Գաղտնի ինֆորմացիա է:
—Կնկարագրե՞ք, թե ինչ են պատվիրել:
-Գաղտնի ինֆորմացիա է:
-Վաղվա համար պատվեր եղե՞լ է:
-Դեռ՝ ոչ:
-Առաքիչի անվտանգությունն ո՞վ է երաշխավորել:
-Վտանգ չենք տեսել:
-Ո՞վ է վճարել առաքման համար եւ որքա՞ն (առաքումը ներառյալ):
-Գաղտնի ինֆորմացիա է:
Armtimes.com-ն հայտնի դարձավ, որ սնունդը փոխանցվել է խմբավորման անդամներին:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով պետք է լուծում գտնի եւ արյունահեղություն չլինի:
«Իր կողմից պատրաստ է անել հնարավորինս, որպեսզի իրավիճակի հանգուցալուծումը գտնվի: Ժիրայր Սեֆիլյանն ամեն ինչ փորձում է անել, որ իրեն դարձնեն բանակցությունների մասնակից»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:
Իր պաշտպանյալի հետ երեկ տեսակցած Արա Զաքարյանը փոխանցում է Ժիրայր Սեֆիլյանի խոսքերը, ըստ որի՝ իր մասնակցությունը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ եւ հարցը խաղաղ ձեւով լուծում կգտնի:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին բեռնատար մեքենայով մտել էր ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ եւ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը ու Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը:
Ժիրայր Սեֆիլյանը հունիսի 20-ից կալանավորված է: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Պաշտպան Արա Զաքարյանը նշում է, որ գործի հետ կապված որեւէ նորություն չկա եւ որեւէ գործողություն չի կատարվում Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ:
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների հետ կապն ընդհատվել է, այսօրվանից արդեն չի սպասարկվում այն միակ հեռախոսահամարը, որով լրատվամիջոցները կապ էին հաստատում «Սասնա ծռեր»-ի անդամների հետ:
Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները կարծում են, որ այդպիսով ԱԱԾ-ն փորձում է սահմանափակել լրատվամիջոցների հետ «Սասնա ծռեր»-ի անդամների կապը, որպեսզի վերջիններիս խոսքը հանրությանը հասանելի չդառնա:
ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ գիշերը ՊՊԾ գնդի տարածքում հանգիստ է անցել: Ենիգոմշյանն ասաց նաեւ, որ իրեն եւս այսօր չի հաջողվել կապ հաստատել տղաների հետ:
Ինչ վերաբերում է բանակցություններին, որին որպես միջնորդ ինքն էր մասնակցում, ապա նշեց.
«Այն բանակցությունները, որոնց ես մասնակցում էի, հիմա արդեն երկու օր անցել է, ու դրանք արդյունքի չեն հասել, հիմա արդեն բոլորը գիտեն՝ երեկ Վ. Բալասանյանը գնաց հանդիպեց, եւ հիմա այդ ընթացքը, ճիշտ է, տեղեկացված եմ բանակցություններից, այս պահին դեռեւս չեմ մասնակցում այդ բանակցություններին, բայց տեղեկացվում եմ այդ մասին»,- փոխանցեց Ալեք Ենիգոմշյանը:
Ինչ վերաբերում է Արցախի հերոս Վ. Բալասանյանի կողմից տարվող բանակցություններին, ապա Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչն ասաց. «Ցանկացած բանակցող պետք է երկու կողմերից էլ ընդունելի լինի, այսինքն երկու կողմերն էլ պետք է ընդունեն, որ տվյալ անձը երկու կողմի հետ բանակցի: Եթե ինքը հնարավորություն ունեցել է մտնել տղաների մոտ, նշանակում է ուժային կառույցների պատասխանատուները համաձայնվել են, անկախ նրանից՝ նախաձեռնությունն ում կողմից է եղել, արդյոք իրեն հանձնարարել են, թե ինքն է ինքնառաջադրվել, դա երկրորդական է այս դեպքում, իրեն թույլատրել են, ներսի տղաներն էլ համաձայնվել են իրեն ընդունել»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների սննդի հարցը կարգավորված է.
«Դա եւս կապված է Վ. Բալասանյանի հետ, երեկ ուշ երեկոյան Վ. Բալասանյանը որ հանդիպեց, սնունդով մտավ ներս, եւ կարգադրություններ արվել են, որպեսզի այս առավոտ եւս ավելի նորմալ չափաբաժնով սնունդ տարվի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հայկական կարմիր խաչի ընկերության շենքի դիմաց այս պահին հավաքվել է մեկ տասնյակ մարդ։ Հիշեցնենք՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը նախաձեռնություն է ցուցաբերել դիմել այս կառույցին՝ միջամտելու «Սասնա ծռերի» տղաներին սնունդ փոխանցելու հարցում:
«Ա1+»-ի թղթակիցն ակցիայի վայրից հայտնում է, որ Կենտրոնի գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ասել է, թե իրենք տեղյակ չեն եղել, որ տղաները սնունդի խնդիր ունեն ու նման հարցով դեռևս բողոք չեն ստացել։
Հավելյալ պատասխան ստանալու համար Դավիթ Սանասարյանը որոշել է դիմել Կարմիր խաչի միջազգային գրասենյակ և ՄԻՊ:
Ակցիայի մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի ՄԻՊ գրասենյակ։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը արդեն 5 օր գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկված են սնունդից:
Երեկ երեկոյան Երևանի կենտրոնական ավտոկայանի տարածքում ոտքից հրազենային վիրավորում է ստացել Սամվել Ալեքսանյանի մտերիմ, թաղային հեղինակություն Բոգոն՝ Ռուբեն Կոստանյանը: Վերջինս այժմ գտնվում է հիվանդանոցում:
Մեր ունեցած տեղեկություններով՝ հիվանդանոցում է գտնվում նաև կրակողը, ոմն Ռոբերտ, որը ըստ մեզ հասած լուրերի՝ ևս լուրջ վնասվածքներ է ստացել:
Վեճը ծագել է գումարային հարցի շուրջ:
Երեկ կեսգիշերին քաղաքացիների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ: Ոստիկանները կրակ բացեցին քաղաքացիների ուղղությամբ, ինչին ի պատասխան քաղաքացիները քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ:
Իրավիճակի փոքր հանդարտեցումից հետո ոստիկանները սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել: Այդ պահին ոստիկաններին հրահանգներ էր տալիս ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը: Երբ քաղաքացիներից մեկին տանում էին իր մոտով նա սեռական բնույթի հայհոյանք տվեց քաղաքացուն: Այս ամենը ֆիքսել էր «A1+» հեռուստաընկերության տեսախցիկը: Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու է նա հայհոյում քաղաքացուն` Երանոսյան Լյովան ուղղակի հեռացավ տարածքից:
Այնուհետև քիչ ուշ. դերասան Հովհաննես Ազոյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե այս գիշեր իրեն բերման են ենթարկել:
Ֆեյսբուքի իր էջում նա գրել է.
«Ինձ բերման չեն ենթարկել»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են ահազանգել քաղաքական ակտիվիստներ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ռազմիկ Էվոյանը և Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Քոթանջյանը՝ հայտնելով, որ Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցած հանրային քննարկման մասնակիցների նկատմամբ հետապնդումներ են սկսվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից:
Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցչի պնդմամբ՝ հետապնդումներ են իրականացվում, մասնավորապես, այն անձանց նկատմամբ, ովքեր տարվել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին: Հիշեցնենք՝ ոստիկանության բաժին տարված անձինք, ժամեր շարունակ պահվելով այնտեղ, բաց են թողնվել միայն կեսգիշերն անց: Ռազմիկ Էվոյանը լուսանկարել է հետապնդող ոստիկանին (տես լուսանկարը):
Գևորգ Քոթանջյանի նկատմամբ հետապնդումներն սկսվել են դեռևս կիրակի օրվանից: Նա հայտնեց, որ տնից մինչև ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրեն հետապնդել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ նախ ավտոմեքենայով, ապա՝ ոտքով:
Ակտիվիստը ֆիքսել է նաև հետապնդող մեքենան՝ կապույտ գույնի Opel ավտոմեքենա՝ 34 vn 930 պետհամարանիշով: Նա նաև մտավախություն հայտնեց, որ հետապնդող անձինք կարող են վնասել իրեն:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Նոր Հայաստան» հանրայինփրկությանճակատ «Ընդդիմության միասնականշտաբ»–ի հաղորդագրությունը
Այս պահին մենք հեռախոսազանգ ստացանք, որ ՀՀԿ-ն և թաղային խուժանը զբաղված են ցույցերի տեսագրություններն ուսումնասիրելով, ցուցարարներին գտնելով, նրանց տներ այցելելով, զանգելով, ահաբեկելով:
Հորդորում ենք ոստիկանությանը հայտնաբերել և գտնել ժողովրդին ահաբեկող անձանց և միջոցներ ձեռնարկել, քանի որ դա հղի է վտանգով, որ քաղաքի տարբեր մասերում հնարավոր դառնան բռնությունները քաղաքացիների նկատմամբ և միջև:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի դադարում իր դավադրական գործունեությունը ժողովրդի նկատմամբ: Ոստիկանությունը պարտավոր է կանխել նման ապօրինի գործունեությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.