23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքում հրապարակել է ԱԱԾ այն կոչը, որն այսօր հասանելի է եղել նաև ՊՊԾ գնդում գտնվողներին
Հերոսի մայրը կալանավորի կամ ահաբեկչի մայր չի կարող լինել միաժամանակ, դրանք միասին համադրելի չեն. կամ պետք է լինի մեկը, կամ` մյուսը:
USArmenianews.comկայքի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել արդեն 4 օր ապօրինի անազատության մեջ գտնվող Արարատ Խանդոյանի մայրը` Ռիմա Խանդոյանը:
Նա նշել է, որ երեքշաբթի առավոտյան Արարատի կնոջ` Սոնայի հետ Երևան է գալու և հենց Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ շպրտելու է որդու պարգևներն ու վերադառնալու է տուն:
«Մեզ հարկավոր չեն դրանք, եթե իշխանություններն այսօր հերոսին դարձնում են տեռորիստ ու առանց հիմքերի փակի տակ են պահում, ուստի մենք հրաժարվում ենք նույն պետության շնորհներից:
Վերադարձնում եմ նաև ինձ` անձամբ Սեյրան Օհանյանի ձեռքով տրված պարգևը: Ինձ իմ որդին է պետք, ուրիշ ոչինչ»,- ասել է Ռիմա մայրիկը:
76-ամյա կնոջ խոսքով` իր որդին առաջիններից էր, ով Արագածի Ծաղկահովիտ համայնքից մեկնեց մասնակցելու քառօրյա պատերազմին` հաշվի չառնելով բազմաթիվ հիվանդությունները, որոնք ձեռք էր բերել դեռևս Ղարաբաղյան ազատամարտի տարիներից:
«Եթե այսպես են վարվում իրենց հերոսների հետ, ապա այս պետության հետ ուրիշ անելիք չկա», -ասել է մեր զրուցակիցը:
Արարատի կինը` Սոնա Թամարյանն էլ ավելացրել է, որ այսօր փաստաբանն այցելելու է ամուսնուն, ինչից հետո արդեն կորոշեն հետագա անելիքները:
Քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքների նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ընթերցեց համակարգող խմբի հայտարարությունը, որում մասնավորապես նշեց. «Արդեն 8-րդ օրն է, ինչ հայ ազգի մի խումբ նվիրյալներ` «Սասնա ծռեր» խմբի տղաները, ինչպես Հայաստանի ողջ բնակչությունը, զրկված լինելով իր սահմանդրական իրավունքերի իրացման որևէ քաղաքակիրթ, օրինական հնարավորությունից, ստիպված եղան դիմելու մարդու իրավունքների հռչակագրով նախատեսված ժողովրդի ապստամբության իրավունքից բխող գործողությունների:
«Սասնա ծռեր»-ի առաջ քաշած պահանջները բացառապես քաղաքական են և բխում են Հայաստանի հերթական օտարածին, ապօրինի վարչախմբի կողմից բռնի ուժով իշխանությունը զավթած լինելուց, Հայաստանի քաղաքացիների իրավունքերի մշտական խախտումից: Խախտելով բոլոր տեսակի պայմանավորվածությունները` վարչախումբը դիմեց հերթական տմարդի, ստոր քայլերին: Արդեն 3-ոդ օրն է` անջատել են ջրամատակարարումը, հոսանքը, չեն տրամադրում սնունդ, դեղորայք, չեն տրամադրում նաև բուժօգնություն վիրավոր ապստաբին: Խախտումն են միջազգային ու մարդկային բոլոր նորմերը` փորձելով նրանց մատնել սովամահության:
Սերժ Սարգսյանի վարչախումբը, որն ապրիլին թշնամուն հանձնեց 800 հա տարածք՝ տալով 100-ից ավելի զոհ ու բազմաթիվ վիրավորներներ, հայտարարում էր , որ չի ցանկանում հետ բերել տարածքները՝ խուսափելու համար զոհերից: Ստացվում է՝ հայրենիքի տարածքները կարելի է հանձնել թշնամուն, բայց հանուն այդ հայրենիքի արյուն տված և ժողովրդի վստահությունը վայելած «Սասնա ծռեր»-ի կյանքը որևէ արժեք չի ներակայացնում:
Այդ ապստաբությունը ճնշելու համար նա պատրաստ է զոհաբերել ինչպես «Սասնա ծռեր»-ի նվիրյալներին, այնպես էլ հայ երիտասարդ ոստիկանների, խախաղ բնակիչների կյանքը: Կողմ լինելով այս հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու խնդրին, դեմ լինելով բոլոր բախումներին և համոզված լինելով, որ իշխանությունն այս անգամ զսպվածություն կցուցաբերի` համակարգող խորհրդի նախաձեռնող խումբը հայատարարում է. թափված յուրաքանչյուր արյան կաթիլի, յուրաքանչյուր խեղված ճակատագրի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանն անձամբ: Սերժ Սարգյանին առաջարկում ենք, որ այսօր մինչև երեկոյան ժամը 20:00-ն լուծվեն «Սասնա ծռեր» խմբի սննդի, ջրի, դեղորայքի և բուժօգնության հարցերը: ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում հավաքվել Խորենացի փողոցում` քննարկելու մեր հետագա քայլերը: Դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին և Կարմիր խաչին` ակտիվ մասնակցություն ցուցաբերել խնդիր բանակացային լուծելու համար»:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
«Ոստիկանական արգելափակոցի դիմաց մեծ «Կամազ» է կանգնած, որի մեջ հնարավոր է զինվորներ լցված լինեն: Սպասում են մտնելու թույլտվության: Համենայն դեպս, ինչպես գիտեք, տարածքում հայտնվել են ռուսական համարանիշով մեքենաներ»,- կարդում ենք «Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջում:
Երեկ տեղեկություն հրապարակվեց, որ ՀՔԾ է բերման ենթարկվել ակտիվիստ Անի Նավասարդյանի մայրը: Լուրը սակայն Անի Նավասարդյանից ճշտել չհաջողվեց՝ նրա հեռախոսն անհասանելի լինելու պատճառով: Aravot.am-ի հարցին ի պատասխան, սակայն ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենց մոտ նման անձ չի բերվել: Ավելի ուշ լուր հրապարակվեց, որ երեկ ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը: Նա այժմ ժամանակավոր պահման մեկուսարանում է: Իրավաբան.net-ի հետ զրույցում նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը հայտնել է, որ Անի Նավասարդյանը ձերբակալվել է՝ զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով:
Պաշտպանը նաեւ ասել է, որ Անին հրաժարվել է ցուցմունք տալ, միայն ներկայացրել է մարմնի վնասվածքներն ու դրանց պատճառները: Ձախ ուսին ֆիքսված վնասվածքը, նրա պնդմամբ, ստացել է, իրեն բերման ենթարկելու պահին: Ձերբակալության ժամկետը լրանում է վաղը չէր մյուս օրը:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, արդեն քանի օր է կալանավորված է: Նրա մայրը՝ տիկին Ռիման, որը բնակվում Ծաղկահովիտ գյուղում, ոստիկանության դռներն ընկած, չի կարողանում ստույգ տեղեկություն ստանալ՝ թե իրավապահները որդուն ինչի՞ համար են պահում: Արարատ Խանդոյանն ու նրա երեք եղբայրները Արցախյան պատերազմի հերոսներ են:
Ոստիկանական բաժանմունքում տիկին Ռիմային վախեցրել են` ասելով, թե մի որդուն, որն այս օրերին պարեկապահակային գունդը գրավված անձանց թվում է, ցմահ դատելու են, իսկ Արարատին տասը տարի են տալու:
Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տիկին Ռիման, որի ինքնազգացողությունը գնալով վատանում է: Զրույցի ընթացքում նա անդադար լաց էր լինում եւ խնդրում, որ որդուն ազատ արձակեն, քանի որ առողջություն չունի. «Ես Արարատի մայրն եմ, Արայիկի մայրն եմ, ես 4 զավակ եմ տվել հայրենի հողը պաշտպանելու համար, մեկ տղաս զոհվել է, մյուսը հաշմանդամ է, Արարատիս վրա փոր չկա, ավտոմատի հինգ փամփուշտ փորից են հանել: Լյարդ չունի, փայծախ չկա, երիկամի մեկը հեռացված է, հաստաղիքը 30 սանտիմետր պլաստմասե դրած, ինքն առողջություն չունի»:
Տիկին Ռիման անընդհատ կրկնում էր, որ ինքը չի կարող դիմանալ, եւ որ այս պահին ընտանիքի միակ կերակրողը Արարատ որդին է, քանի որ մյուս որդին հաշմանդամություն ունի:
«Ես ո՞նց դիմանամ, ինքն է իմ կյանքը, իմ արեւը, բա որ հանկարծ իմ էրեխին չթողեցին տուն գա, ես կարող ա մեռնեմ: Ինքն իր եղբոր համար է գնացել այնտեղ, Արարատիս աչքերը վիրավորվել են այս օրերին, հետևից ինչ-որ բան է պայթել, մարմինը վառվել է, շորերը պատռվել-վառվել են»:
Տիկին Ռիման համոզված է, որ որդին՝ Արարատը, ոչ մի հակաօրինական բան չի արել. «Ընդհակառակը ինքը խաղաղեցրել է ժողովրդին: Կադրերում էդ ամեն ինչը կա: Ինքը վատ բան չի անի, ինքը հայրենիք է պաշտպանել, իմ որդիների նկարները ամբողջ աշխարհի գրքերում ու թերթերում կան, թող էդ ամենը հանեն արխիվներից ու տեսնեն, թե իմ էրեխեքն ինչ հերոսություններ են արել»,-ասաց Ռիմա մայրիկը:
Հերոսների մորը Ծաղկահովիտում հենց այսպես՝ Ռիմա մայրիկ են կոչում: Նրա խոսքերով, ապրիլյան պատերազմին առաջիններից մեկն իր երկու տղաներն են գնացել. «Իմ երեխաները ո՛չ ազգի դավաճան են, ո՛չ էլ մի բան, նրանք մի բան են միայն ասում՝ եթե հողերը մենք ենք վերցրել, ինչի՞ պիտի ազատագրված տարածքները հետ տանք, կարո՞ղ ա մտածում են, որ Հայաստանն առանց հայերի պիտի հանձնեն թուրքերին: Իմ միակ հույսն են իրենք: Ինսուլտ տարած կին եմ, չգիտեմ ինչ կլինի մեր վիճակը, եթե Արարատին բաց չթողնեն»:
Տիկին Ռիման որդիների սխրագործությունների համար բազմաթիվ պարգեւների է արժանացել: Aravot.am-ի հետ զրույցում Արարատ Խանդոյանի կինը` Սոնա Թամարյանն ասաց, որ, եթե մինչեւ երկուշաբթի Արարատին բաց չթողնեն, ապա Արարատին, նրա մյուս եղբայրներին եւ Ռիմա մայրիկին տված մեդալները, պարգեւները «հետ է շպրտելու»: «Երկու օր առաջ Արարատին ձերբակալել են անհիմն, քանի որ Արայիկի եղբայրն է, նա ցույցերին ներկա է եղել, բայց ոչ մի անօրինական քայլ չի արել, Արայիկի հետ խոսել է, ու հավաքվածներին փոխանցել է Արայիկի խոսքերը՝ թե հողը հանձնողին՝ հողին կհանձնեն: Այդտեղ բոլորը ձայները բարձրացրել եւ ողջունել են: Այդ ժամանակից սկսած ոստիկանությունը մեր տան պատերի տակից չէր գնում, որ Արարատին բռնեին: Սուրճ խմելու տեղից Արարատին տարել են, ասել են՝ 72 ժամը լրանա, նրան բաց կթողնենք: Մայրը մեծահասակ, հիվանդ կին գնացել է ոստիկանություն, ասել են՝ մի տղայիդ ցմահ ենք տալու, մի տղայիդ տաս տարի ենք տալու, հետո իբր խղճացել են ասել՝ լավ տղայիդ կբերենք, բայց խոսք տուր, որ տղայիդ չես թողնի գնա ցույցերին: Արարատի մայրը հույսով գալիս է տուն, որ տղային պիտի բաց թողնեն, հետո զանգում ենք քննիչին, ասում է՝ Արարատի դատը լսվել է, երկու ամսով կալանքի են վերցրել: Մեկ էլ թե՝ բայց կարող է երկու ամիս չպահեն, ինքը լավ տղա է, վատ բան չի արել, կադրերում կա, որ ինքը չի խփել, բաժանել է: Կարող է կրքերը հանդարտվեն՝ իրեն շուտ թողնեն»:
Արարատի կնոջ խոսքերով, «Արարատն առողջություն չունի, Արցախյան պատերազմում վիրավորվել է, մեկ երիկամը չկա, ինքը ինչպե՞ս է նստելու քարին, երկաթին, իրա փորը լրիվ քարտեզ է, եթե շապիկը բարձրացնի, մարդ կվախենա նայի: Մայրը ծեր կին է, չի կարողանում խոսել, անընդհատ ասում է՝ ես կմահանամ, բայց իմ խիղճը բոլորի վրա, թող տղայիս ազատ արձակեն ինձ տան»:
Ամբողջական հոդվածը՝ aravot.am
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված խումբն ազատ է արձակել նաեւ հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Այսպիսով՝ բոլոր պատանդներն ազատ են արձակվել։
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ ավելի վաղ ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ տեղի է ունեցել հանդիպում ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի միջև:
«Այն տղաները, որոնք գտնվում են զորամասում` մեր մարտական ընկերների և երիտասարդ այդ տղաների հետ համատեղ որոշում ենք կայացրել, որպեսզի քայլ անենք, շարքային երկու ոստիկաններին առանց որևէ պայմանավորվածության ազատ ենք արձակել», — ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Շանթ» հեռուստատեսության եթերում քիչ առաջ ասել է Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ այս օրերին բանակցություններ են վարվում ԱԱԾ-ի և զինված խմբի միջև:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 6 անձ վիրավորվել է, որոնց թվում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Մի շարք անձինք զինված խմբի կողմից վերցվել էին որպես պատանդ եւ բանակցությունների արդյունքում հաջողվել է նրանց բոլորին ազատ արձակել եւ խուսափել նոր զոհերից։
Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն»-ի եթերում պատմել է երեկ «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գունդ իր այցելության մասին: «Ամենաբարդ ու ամենալուրջ խնդիրը կայանում է նրանում, որ ոչ մի կաթիլ արյուն չթափվի, համար մեկ խնդիրը դա է»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է սննդի խնդիրների հետ կապված լուրերին, Վիտալի Բալասանյանը նշել է, որ այդ բողոքները իրականությանն այնքան էլ չեն համապատասխանել, որովհետև սնունդը ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը մատակարարում է ինչպես զինծառայողներին: Նա նաև պատմել է, որ ինքն անձամբ է Պավլիկ Մանուկյանին հեռախոս տրամադրել:
«Երեկ առավոտյան մենք մեզ հետ տարել են բժշկական խումբ և պատանդներին այնտեղ բուժզննում են կատարել»,-ասել է և նշել, որ այնտեղ երկու վիրավոր կա, որոնցից մեկը ազդրոսկրից է վիրավորված Սմբատն է, ում ազգանունը Վիտալի Բալասանյանը չէր հիշում, և մյուսը Մխիթար Ավետիսյանն է:
«Բժշկական առումով պատանդների վիճակը նորմալ է, մի քիչ տատանումներ կան, խորը բուժզննում պետք է կատարեն»,-ասել է նա և նշել, որ «Սասնա ծռեր» խմբի տղաներին ևս առաջարկվել է, որ բոլորն անցնեն բուժզննում, բայց մեծամասնությունը հրաժարվել է, սակայն կան նաև այնպիսինները, ովքեր օգտվել են այդ առաջարկից:
Անդրադառնալով բանացկություններին, Վիտալի Բալասանյանը նշել է, որ գտնում է, թե իշխանությունների առաջարկները կոմպետենտ են, սակայն խմբի տղաները դեռևս դրանք քննարկում են և այլ բաներ են առաջարկում:
«Իրենք առաջարկում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, միջանկյալ կառավարության ձևավորում, սակայն ամենակարևորը հարցը դրել են Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումը, որն այս պահի դրությամբ ներկայացված է իշխանություններին և գտնվում է օրակարգային ամենակարևոր հարցերում: Նույնը նրանք ներկայացրել են քաղբանտարկյալների մասին, ճիշտն ասած ես այդ «քաղբանտարկյալ» բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև քաղբանտարկյալ Հայաստանում ընդհանրապես չկա»,- ասել նա և նշել, որ չակերտավոր քաղբանտարկյալ ներկայացվող մարդկանց հարցը ևս օրակարգում է, որպեսզի վերանայվի, թե ում դեպքում մեղմացուցիչ ինչ հանգամանքներ է հնարավոր կիրառել:
«Մի խոսքով՝ այս պահի դրությամբ ես գտնում եմ, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը մի քայլ առաջ է և պետք է ընդունել: Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը և տղաները կընդունեն այդ առաջարկները և կգնան մեկը մյուսին ընդառաջ»,- ասաց նա:
Վիտալի Բալասանյանը նշել է, որ ներկայումս ամեն ինչ հանգիստ է և՛ ուժային կառույցների կողմից, և՛ զինված խմբի տղաների կողմից, երեկ նույնպես հանգիստ է եղել, իսկ նախանցած օրվա երեկոյան, երբ որ եղավ ընդհարում, ըստ նրա, սադրանքների արդյունքում եղան այդքան վիրավորներ:
«Տղաները համոզվել են, որ պրովոկացիաները հրահրում են ոչ թե իրավապահ մարմինները, այլ միտինգից»,-ասել է նա և նշել, որ կա օրենք, որը պետք է պարտադրել և՛ իշխանություններին, և՛ իրավապահ մարմիններին, և՛ ուժային կառույցներին, և՛ զինված խմբերին, և՛ քաղաքական կուսակցության առաջնորդներին, որ պահեն օրենքի տառը:
«Անկախ ամեն ինչից՝ ապստամբել են, չեն ապստամբել, իշխանությունները ճիշտ են արել, սխալ են արել, առ այսօր գտնում եմ, որ պետք է ձեռնպահ մնանք ցանկացած գործողութունից, մանավանդ զինված ընդհարումներից: Իմ կոչը և հանրապետության ղեկավարներին է, և՛ քաղաքացիներին է, և՛ զինված խմբին»,-ասաց նա:
«Ենիգոմշյանին ասեք, որ զոհված գնդապետի հիշատակը ոչ թե հարգել էր պետք, այլ պետք չէր թույլ տալ, որ նա արնաքամ լինելով՝ 3 ժամ՝ մահանա ու պատանդ պահել շտապ օգնության մեքենայի վարորդին, որը եկել էր վիրավորներին հանելու»,-իր ֆեյսբուքյան էջում այսպիսի հրապարակում է արել «Բլոգնյուզի» գլխավոր խմբագիր Կոստանտին Տեր-Նակալյանը:
Aravot.am-ի հարցին, թե արդյոք հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ պարեկապահակային գնդի վրա կատարած հարձակման հետեւանքով սպանված գնդապետ Արթուր Վանոյանը երեք ժամ արնաքամ է եղել, քանի որ շտապօգնության վարորդին պատանդ էլ են պահել, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց՝ դա միայն քննությունը կպարզի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.