23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սասնա Ծռեր» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Շտապ հաղորդագրություն
Ալեք Ենիգոմշյանին երեկվանից անօրինակ կերպով պահում են ԱԱԾ-ում: Նրան ձերբակալել են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով: Նրա փաստաբանը Նիկոլայ Բաղդասարյանն է: Մարդու իրավունքների պաշտպանների, միաջազգային կառույցների և սփյուռքի ուշադրությունն ենք հրավիրում այս անօրինականության վրա: Կարծում ենք Սփյուռքը պետք է հատկապես պահանջ ներակայացնի Հայաստանի հանրապետությանը իր կյանքն ու տեսողությունը հանուն Հայաստանի և հանուն նրա պահանջատիրության զոհաբերած ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկին ազատ արձակելու հարցով»:
Armtimes.com-ին հաջողվեց կապ հաստատել «Շտապօգնության» հերթապահ բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր՝ Հասմիկ Խեչոյանի հետ: Տեղեկացնենք, որ բժիշկն այս պահին ՊՊԾ գնդի տարածքում է, եւ ոստիկանութունը հայտարարում է, որ խումբը պատանդ է վերցրել իրենց աշխատանքը կատարող բուժանձնակազմին: Անահիտ Խեչոյանն ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել որդու հետ.
«Ասաց, որ ամեն ինչ նորմալ է, որ իրենք իրենց աշխատանքն են կատարում»: Բժշկի մոր խոսքով՝ որդին փոխանցել է, որ իրենց բռնի ուժով չեն պահում, իսկ պարտավոր են մնալ, քանի որ այնտեղ վիրավոր մարդիկ կան:
«Երբ վերջացնեն, հուսով եմ, որ իրենք դուրս կգան»,- ասաց բժշկի մայրը եւ հավելեց, որ այս պահին հեռախոսն անջատված է, եւ ինքը որդու հետ խոսել է ավելի վաղ:
Հարցին, թե արդյո՞ք իրենց մասնագիտական պարտքը կատարող բժիշկները վախեցած են, որ գտնվում են այդ տարածքում՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Բոլորվին, շատ նորմալ, հանգիստ, նույնիսկ ինձ հուսադրելով, որ պանիկայի մեջ չընկնեմ, ասաց ամեն ինչ լավ է, բռնի ուժով չեն պահում իրենց, իրենց աշխատանքն են կատարում, որպես բժիշկ պարտավոր են մինչև վերջ մնալ, որովհետեւ այնտեղ կան վիրավոր մարդիկ»,- ասաց Հասմիկ Խեչոյանը:
«Ուղղակի սրբում էին ժողովրդին, դա մշակված տակտիկա է»: Այս մասին Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում նշեց Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, անդրադառնալով երեկ Խորենացի փողոցում ոստիկանության գործողություններին: Նա նշեց, որ տեղեկություններ չունի Լեւոն Բարսեղյանից:
Թամար Հովհաննիսյանը նշեց, որ սխալ էր հավաքված ժողովրդին տուն ուղարկել: «Ես չէի սպասում, որ Պարույր Հայրիկյանը ժողովրդին տուն կուղարկեր, նման պահի այդպես չեն վարվում”,- ասաց Հովհաննիսյանը: Նա չբացառեց, որ հարթակում գտնվողներից մի քանիսը տեղյակ են եղել թե ինչ է կատարվում այդ պահին ՊՊԾ գնդում:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Արդեն տեղեկացրել ենք, ՊՊԾ-ն գրաված զինված խմբի անդամները պատանդ են վերցրել Շտապօգնության բժիշկներին: Yerkir.am-ի տեղեկություններով, Շտապօգնության խումբը ՊՊԾ գունդ է մտել վաղ առավոտյան, քանի որ կանչ են ստացել, որ երկու վիրավորի պետք է տեղափոխեն հիվանդանոց, սակայն բժիշկների հասնելուն պես զինյալները հրաժարվել են տալ վիրավորներին:
Զինված խմբավորման անդամները ներկայացրել են պահանջ, որ առողջապահության նախարարը և բժիշկների անձնակազմը ներկայանա ՊՊԾ գունդ` այնտեղ վիրահատություններ անելու համար, որի դիմաց ազատ կարձակեն շտապօգնության բժիշկներին:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:
Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար:
Այս պահին զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Այսօր՝ հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին 1-03 շտապօգնության բրիգադից ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ շրջանցի թունել, որտեղ ամառանոցային տնակներից մեկի լողավազանի մոտ հայտնաբերել են տղա երեխայի դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տնակի բակում կառուցված լողավազանում ջրահեղձ է եղել 11-ամյա Հակոբ Շաքիլյանը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Սևակ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» խմբի անդամներին այսօր՝ հուլիսի 26-ի վաղ առավոտյան սնունդ տարած քաղաքացին, որը սննդով բեռնված մեքենայով ճեղքել է ոստիկանության պատը, Սարի թաղի բնակիչ է։NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նա վարձով է ապրում։ Նրա անունը Արթուր է, 50 տարեկան։ Այս պահին նա գտնվում է ՊՊԾ գնդի տարածքում։ Ուշագրավ է, որ այս քաղաքացու վերաբերյալ ոստիկանությունից ոչինչ չեն հայտնում։ Անգամ չեն մեկնաբանում, թե ինչպես է նրան հաջողվել ճեղքել շուրջօրյա հսկողություն իրականցնող ոստիկանական պատը եւ սնունդ հացրել սասնա ծռերին։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան «Սասնա ծռերը» հայտարարություն են տարածել, որտեղ նշել են. « «Հուլիսի 26-ի գիշերը եւ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա:
Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»:
Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմանում ոստիկանների եւ «Սասնա ծռերի» միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորված 50-ամյա Աշոտ Պետրոսյանի դուստրը հոր վիրավորվելու մասին տեղեկացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից եւ միանգամից շտապել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գտնվում է հայրը : Լրոգրողների հետ զրույցում այսօր՝ հուլիսի 26-ին, Տաթեւիկը նշեց, որ այս ընթացքում իրենց տուն են այցելել ոստիկաններ եւ փորձել են համոզել, որպեսզի գնան ՊՊԾ գունդ եւ համոզեն Աշոտ Պետրոսյանին վայր դնել զենքը:
Աշոտ Պետրոսյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր վստահորդի իրավունքները խախտվել են. « Վերակենդանացման բաժանմունքի վարիչը թույլ է տվել, որ երեխաները տեսակցեն հոր հետ, սակայն, իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք այդ պահին գտնվել են հիվանդանոցում, արգելել են՝ նշելով, որ միայն լրատվական բաժնից կարող են տեղեկանալ թե ներսում ինչ է կատարվում: Տեսակցության իրավունք նրանք ունեն, վիճակը ծանր չէ եւ իրավունք ունեն ներս մտնելու»,-ասաց պաշտպանը:
Հայարփի Սարգսյանը նշեց, որ պատրաստվում է դիմել ՄԻՊ՝ վստահորդի իրավունքները վերականգնելու նպատակով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջեւ, վիրավորվել են Աշոտ Պետրոսյանը (նկարիչ Աշոտ) ու Հովհաննես Հարությունյանը։
Ըստ «Սասնա ծռեր» խմբավորման հայտարարության ՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը:
Ոստիկանությունն էլ հայտարարել է, որ ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։
Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։ Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։ Ներկայումս երկու վիրավորները՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, գտնվում են հիվանդանոցում եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Սասնա ծռեր խմբավորման անդամները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է. «Այսօր` 26-ի գիշերը և առավոտյան Սասնա Ծռեր խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար:
Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա:
Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել: Բացի այդ գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ ենթադրվում է, որ դրանք պատկանում են գործակալների և պոռնկությամբ զբաղվողներին: Այդ տվյալների համադրությամբ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այս տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները, փաստորեն զբաղվել են կավատությամբ:
Նշված ցուցակներում գրանցված են 146 ենթադրյալ գործակալներ և 35 մարմնավաճառությամբ զբաղվողներ: Կոչ ենք անում շարունակել համախմբման պայքարը: Հաղթանակը շատ մոտ է»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.