23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱԱԾ-ն երեկ կատարված դեպքերի առնչությամբ հայտարարություն էտարածել, որում ասված է. «2016թ. հուլիսի 29-ին, ժամը 21-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից, մասնավորապես, գնդի եռահարկ շենքի տանիքի պատուհաններից, ինչպես նաև գնդի հսկիչ անցագրային կետից զինված խմբի անդամները տարբեր զինատեսակներից պարբերաբար կրակ են արձակել Սարի թաղի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների, նշված բնակավայրի տների, ինչպես նաև Խորենացի փողոցի արգելափակված հատվածը վերահսկող իրավապահ մարմինների ծառայողների ուղղությամբ, իսկ Խորենացի փողոցի բեռնատար ավտոմեքենաներով պատնեշի վրա նետել են ձայնալուսային նռնակներ:
Բացի այդ, զինված խումբը գնդի տարածքում նռնակ է պայթեցրել, որից հետո փորձել է այրել իրենց կողմից գնդի հսկիչ անցագրային կետի մոտակայքում կայանած ավտոբուսը՝ դրա տակ այրվող առարկաներ նետելով: Իրավապահների պատասխան համարժեք գործողություններով կրակի բոլոր օջախները լռեցվել են, իսկ զինված խմբի անդամների նախահարձակ բոլոր գործողությունները՝ խափանվել:
Ըստ նախնական տվյալների՝ փոխհրաձգության հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել ինչպես Սարի թաղում ծառայություն իրականացնող ոստիկաններ, այնպես էլ զինված խմբի անդամներ: Ստեղծված պայմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի կողմից շարունակական ահաբեկչական գործողություններով իրավիճակի կտրուկ սրումը, իրավապահ մարմինների աշխատակիցների, ինչպես նաև արգելափակված գոտուց դուրս գտնվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության ուղղությամբ արձակված կրակահերթերն այլևս չեն կարող որևէ կերպ հանդուրժվել:
Հայտնում ենք, որ հուլիսի 29-ի ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձություններից հետո սպառվել են ահաբեկիչների հետ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր ողջամիտ հնարավորությունները:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և առկա պայմաններով արդարացված ուժի գործադրումը բացարձակապես անհրաժեշտ է քաղաքացիներին՝ նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելու, իրավապահ մարմինների ծառայողների կյանքին և առողջությանը սպառնացող զինված հարձակումը հետ մղելու, նրանց զենքին տիրանալու փորձերը կանխելու, պատանդներին ու զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտներն ազատելու, ինչպես նաև զինված խմբի դիմադրությունը ճնշելու համար:
Ուստի զինված խմբի անդամներին զենքը վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձնվելու համար ժամանակ է տրվում մինչև այսօր ժամը 17.00-ն: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի:
Զգուշացնում ենք նաև, որ առանց թույլտվության արգելափակված գոտի մուտք գործելու յուրաքանչյուր փորձ գնահատվել և գնահատվելու է որպես ահաբեկչության հանցակցություն, այն կատարած բոլոր անձինք, անկախ իրենց կարգավիճակից, ենթարկվելու են քրեական պատասխանատվության, իսկ ոստիկանական արգելապատնեշները բռնությամբ ճեղքելու բոլոր փորձերը կասեցվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցների օգտագործմամբ»:
«Ա1+» լրատվամիջոցի լրագրող Ռոբերտ Անանյանն այս պահին շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Երեկ երեկոյան քաղաքացիների բողոքի ցույցը լուսաբանելու ժամանակ «Սարի թաղում» լրագրողը վնասվածքներ է ստացել: Ոստիկանների նետած պայթուցիկներից վնասվել են Ռոբերտի երկու ոտքերը: Աջ ոտքին ստացել է երկու բեկորային պատռվածք, ձախ ոտքին՝ մեկ նմանատիպ վնասվածք, ձեռքը նույնպես վնասվել է: Իսկ գլխավերևում պայթող նյութերից, ձայներից ուժեղ գլխացավ ունի:
Ռոբերտը նշեց, որ ոստիկանական գործողությունից առաջ ոստիկանները լրագրողներին զգուշացրել են հեռանալ տարածքից և առանձնանալ: Լրագրողները հիմնականում կատարել են պահանջը, սակայն ոստիկանների կողմից նետված առաջին պայթուցիկները նետվել են հենց լրագրողների ուղղությամբ:
«Իմ տպավորությամբ, թիրախավորված էին լրագրողները, հատկապես տեսախցիկ ունեցողները: Կարծում եմ՝ ոստիկանները գործողություններից առաջ միտումնավոր էին լրագրողներին առանձնացնում մեկ վայրում, որպեսզի ավելի հեշտ նրանց չեզոքացնեն»,-ասում է լրագրողը:
Ռոբերտը պատմեց, որ երեկ, ժամը 22.30-ից սկսած, անընդհատ լսվել են պայթյունի ձայներ, կրակոցներ, և ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Նրա խոսքով՝ քաղաքացիների շրջանում շփոթմունք կար, քանի որ նրանք ընդհանրապես քար չեն նետել, ոչ մի միջոց չեն կրառել ոստիկանների դեմ, պարզապես պաշտպանվողի դերում էին:
Ռոբերտ Անանյանն ասաց, որ ինքն ու օպերատոր Տիգրան Բադալյանը ևս թիրախում են հայտնվել: Տիգրանը թեթև մարմնական վնասվածք է ստացել և, Ռոբերտի տեղեկություններով, չի դիմել հիվանդանոց:
«Լուսաձայնային նռնակներ էին նետում: Պայթում էին մեր գլխավերևում, ոտքերի տակ և չէինք կարողանում հաշվել, թե ինչքան նռնակ պայթեց մեր կողքին: Այնուամենայնիվ, շարունակում էինք մեր աշխատանքը, զգում էինք, որ վնասվածքներ ունենք, բայց ապահովում էինք ուղիղ եթերը»,-պատմում է լրագրողը:
Ռոբերտին առաջին բուժօգնությունը ցուցաբերել են «Սարի թաղի» բնակիչները, մշակել են վերքերը: Իսկ նրանցից մեկն առաջարկել է իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Ճանապարհին՝ դեռ «Սարի թաղից» դուրս չեկած, համազգեստով ոստիկանները, Ռոբերտի հիշելով՝ «կարմիր բերետավորներ», կանգնացրել են ավտոմեքենան: Հարցրել են, թե ովքեր են և լրագրողները ներկայանալով ցույց են տվել լրագրողական վկայականները: Ոստիկանները քաշելով պոկել են «Ա1+»-ի օպերատորի «բեյջը»:
«Մեզ ուղղակի դուրս շպրտեցին ավտոմեքենայից: Մահակների ձայներ էր լսվում: Չգիտեմ Տիգրանը դրանից հարվածներ ստացել է, թե ոչ, ես էլ արդեն չէի հասկանում, ինձ խփում են, թե ընկնում եմ գետնին: Շատ շոկային իրավիճակ էր: Տեղաշարժման այլ միջոց չունեինք, ստիված այդ վիճակով սկսեցինք ոտքով քայլել»,-ասում է Ռոբերտ Անանյանը:
Դրանից հետո ճանապարհին հանդիպել են «Առաջին լրատվականի» խմբագրին, ով փնտրել է իր լրագրողներին: Ռոբերտի խոսքերով՝ մոտ 40 րոպե այդ վնասվածքներով քայլել է «Սարի թաղի» փողոցներով, մինչև ճանապարհին հանդիպել են շտապօգնության ավտոմեքենայի:
Բժիշկները օգնություն են ցույց տվել Ռոբերտին և տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ռոբերտն ասում է, որ չի կարողանում ոտքի վրա կանգնել, վերքերը ոտքի ծալվող հատվածում են:
Լրագրողը նշեց, որ դեռ չի խորհրդակցել իր լրատվամիջոցի ղեկավարության հետ, սակայն մտադրված է պաշտպանել իր իրավունքները:
«Ես ուզում եմ ստանալ իրավական գնահատական, թե ինչու նման իրավիճակում հայտնվեցինք, ինչու թիրախավորվեցինք, ինչու նման վնասվածքներ ստացանք, ինչու ես ստիպված պետք է չաշխատեմ նաև նյութական վնասներ կրեմ և այլն»,-ավելացրեց Ռ. Անանյանը:
Հետք
Araratnews.am-ը գրում է, որ azatutyun.am-ի տեսանյութում պարզ երեւում է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները ժողովրդի վրա գրոհելուց առաջ ստանում են իրենց բաժին հաբը եւ անցնում առաջ։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով:
Նրան բերման են ենթարկել ոստիկանության Նորքի բաժանմունք, հետո առավոտյան քրեական գործ են հարուցել եւ ձերբակալել:
Արմեն Մարտիրոսյանն այժմ գտնվում է ժամանակավոր ձերբակալվածների պահման վայրում:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք:Այս մաիսն տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից:
Մասնավորապես, պարզվել է, որ ներկայումս կալանավորված Մ.Մ.-ն, կապի մեջ գտնվելով զինված խմբի անդամներ Արմեն Լամբարյանի և Մարտին Հակոբյանի հետ, 2016թ. հուլիսի 24-ին պլանավորել է Խորենացի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով հավաքի մասնակիցներին դրդել ճեղքելու արգելապատնեշները, միանալու հանցավոր խմբին և վերցնելու նրանց կողմից հափշտակված հրազենը: Ընդ որում, հաշվարկվել է, որ այդ ընթացքում քաղաքացիների մեջ կարող են և պետք է լինեն մեծաթիվ զոհեր:
Նկատի ունենալով վերոնշյալը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս հորդորում է քաղաքացիներին հանուն այլոց հանցավոր նպատակների չենթարկվել առանձին անձանց սադրանքներին, չխոչընդոտել իրավապահ մարմինների կողմից իրենց լիազորությունների իրականացմանը և չվտանգել սեփական կյանքն ու առողջությունը: Հիշեցնում և նախազգուցնում ենք, որ հատուկ միջոցառումների անցկացման նպատակով արգելափակված տարածք առանց թույլտվության մտնելու ցանկացած փորձ կանխվելու է օրենքով թույլատրելի և հասանելի բոլոր միջոցներով:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը պահանջում է նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել քաղաքային հիվանդանոց: Ֆեյսբուքյան իր էջում պաշտպանը գրել է, որ Արամ Մանուկյանը պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում, իր պաշտպանյալը կարող այրան վարակ ստանալ:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանին, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանին ուղղված դիմում-պահանջում Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ վիրահատությունից մեկ օր չանցած Արամ Մանուկյանը, ում առողջական վիճակը գնահավում է ծանր, պատգարակով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
«28.07.2016թ» այցելել եմ «Դատապարտյալների հիվանդանոց»՝ տեսակցելու իմ պաշտպանյալին: Աշխատակիցներն ինձ ոիղեկցեցին, իմ պաշտպանյալի, այսպես կոչված, «հիվանդասենյակ», որևէ որևէ կապ չի կարող ունենալ հիվանդասենյակի հետ, քանի որ այդ սենյակում չկար ոչ մի պայման հիվանդի բուժօգնությունը իրականացնելու համար:
Նախ՝ այդ սենյակում ի սպառ բացակայում են սանիտարահիգիենիկ պայմանները, պատերը ամբողջությամբ բորբոսբնած են: Սենյակում իմ պաշտպանյալը միայնակ անօգնական պառկած էր և որևէ բուժաշխատող առկա չէր: Սենյակի հակահիգիենիկ, անմխիթար վիճակը այն աստիճան ծյրահեղ վատ էր, որ իմ պաշտպանյալը կարող է անգամ արյան վարակ ստանալ: Նոր վիրահատված և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովված չէր ոչ միայն տարրական հիվանդասենյակի պայմանները, այլ նաև սնունդը, քանի որ իմ պաշտպանյալի մոտ դրել էին ընդամենը մեկ կտոր սև հաց, պանիր և կարագ այն դեպքում, երբ հետվիրահատական շրջանում իմ պաշտպանյալին անհրաժեշտ է ապահովվել հատուկ սննդակարգով»,- նշել է Ինեսա Պետրոսյանը:
ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի առնչությամբ հայտարարություն արեց:
Նա նշեց, որ հենց նոր են գալիս Երևան քաղաքի ՁՊՎ-ից, որտեղ այս պահին գտնվում են Լևոն Բարսեղյանը և Արամ Հակոբյանը: «Նոր` մինչ ասուլիսլը սկսվելը, առանձնազրույց ենք ունեցել Երևան քաղաքի ՁՊՎ –ում գտնվող Արամ Հակոբյանի հետ: Նա մարմնական վնասվածքներ ուներ ու շատ դժվարությամբ էր շարժվում»,-ասց Հասմիկ Սահակյանը:
Նա նախ ընդգծեց, որ լրատվամիջոցներով հայտարարություն էր տարածվել, որ Հակոբյանն ինքնակամ է հանձնվել:
«Քիչ առաջ առանձնազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ երբ Պավել Մանուկյանին և իր որդուն վիրավորել էին, ինքը պատգարակով գնացել էր և վիրավորներին տեղափոխում էր ՊՊԾ տարածքից դուրս, որպեսզի նրանց տեղափոխեն հիվանդանոց: Այդ ընթացքում նա անզեն է եղել: Տեղափոխելու ընթացքում 7 ոստիկաններ հարձակվել են իր վրա, ՊՊԾ-ի տարածքում 7 հոգով ծեծել են: Ապա նրան նստացրել են ավտոմեքենան, Խորենացու փողոցից մինչև Նալբանդյան՝ ԱԱԾ շենքի երրորդ հարկ բարձրացնելն անգամ իրեն ծեծել են»,-հայտարարեց Հասմիկ Սահակյանը՝ հավելելով, որ թեև մարմնական վնասվածքներ ուներ, ՁՊՎ-ում հրաժարվել է շտապօգնությունից :
«Ինքը պաշտոնապես հայտարարում է, որ իրենք քրեական հանցագործներ չեն: Փոխանցել է, որ դա մեր ազգի համար է, մեր ապահովության համար: Ու անպայման ցանկանում էր նշել, մեր միջոցով հայտարարել. ասաց` «Ես ինքնակամ չեմ հանձնվել, այլ 7 հոգով հարձակվել են, ծեծել»: Նրան այն աստիճան են ծեծել, որ անգամ գլխին են հարվածել, մեջքին, այն դեպքում երբ ողնաշարի խնդիր ուներ: Հնարավոր է, որ կողոսկրի կոտրվածք ունենա»,- նշեց բանախոսը:
Դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանն էլ նշեց, որ Հակոբյանն անգամ կանգնելու խնդիր ուներ, իրենց օգնությամբ է կանգնել:
«ԳԱԼԱ» կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին ձերբակալելն ու նրա մոտ եղած ծալովի դանակը՝ որպես սառը զենք դիտարկելով, քրեական գործ հարուցելը համարում է անլուրջ: «Լուրջ չէ մարդուն զրկել ազատությունից, պահել անազատության մեջ առանց իրավական հիմքերի կամ բերման ենթարկել առանց հիմքերի, այնուհետ մտածել, թե ինչ կարող են գտնել մարդու մոտ, որովհետև իրականում չեն եղել հիմքեր, չեն եղել կասկածանքներ նրան բերման ենթարկելու:
Պարզապես նրան ոստիկանություն տարել են տանելու համար, մեկուսացնելու համար, որպեսզի թույլ չտան, որ ինքը մասնակցի, կոորդինացնի ցույցերը: Հետո ընթացքում փորձել են գործ սարքել, տեսնեն ինչ կգտնեն և ահա հրաշքով գտել են այն կարևոր գործիքը, որը կօգներ քրեական գործ հարուցել, գործն առաջ տանել, նրան մեկուսացնել: Ասում են սառը զենք, իրականում խորհրդանշական նշանակություն ունի, գրիչ է մի ծայրով, մյուս ծայրով՝ դանակ՝ շատ փոքրիկ և միշտ Լևոնի մոտ է եղել: Անցած անգամ էլ՝ 2015 թվականի Բաղրամյանի ցույցերի ժամանակ, երբ նրան բերման են ենթարկել, այդ դանակը նորից իր մոտ է եղել: Ոստիկանները տեսել են, արձանագրել են, սակայն որևէ գործ չեն հարուցել, անմիջապես ազատ են արձակել: Այստեղ հարց է առաջանում՝ եթե սառը զենք է ու հասարակության համար վտանգ է ներկայացնում, ինչո՞ւ են 2015-ին այդ դեպքում դուրս թողել:
Սա անլուրջ քայլ է իշխանության կողմից, փորձում են կրակի վրա յուղ լցնել, հատկապես Գյումրիում, հատկապես ներքաղաքական այս իրավիճակում, երբ բոլորն են ջղաձգված: Մենք գիտենք, որ գյումրեցիները լավ չեն ապրում. սոցիալական շատ վատ վիճակում են, և տեսնելով կյանքի անարդարությունները՝ ինչքա՞ն կարող են դիմանալ.. Ինչի՞ համար են իշխանությունները դիմում նման քայլերի, մի՞թե չեն հաշվարկում, թե ինչի կարող են հանգեցնել իրենց քայլերը, ինչո՞ւ են այնպիսի քյալեր անում, որոնք ավելի կլարեն իրավիճակը, նոր օջախներ կստեղծեն բողոքի, անհասկանալի է»:
Ըստ մեր զրուցակցի, իշխանությունների այս քայլը հանգեցրեց նրան, որ Գյումրիում արդեն իսկ երեկվանից սկսվել են բազմամարդ միտինգներ. Լևոն Բարսեղյանը ոչ միայն գյումրեցի է, լրագրող է, այլ Գյումրու ավագանու միակ անդամն է, որն աշխատում է իր ընտրազանգվածի հետ: Իշխանությունների նման վերաբերմունքը, ըստ Քրիստինե Մկրտչյանի, ճնշում է ազատ խոսքի նկատմամբ:
«Ես մտածում եմ, որ Սերժ Սարգսյանը փորձում է հետ չմնալ Ալիևից, որովհետև վերջին շրջանում հատկապես և իշխանական լրատվամիջոցները, և Հանրապետական կուսակցության պատգամավորները հպարտորեն էին կրկնում Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, խոշտանգումները: Նույնը հիմա անում են մեզ մոտ, ի՞նչ տարբերություն, մենք հիշում ենք անցած տարի Բաղրամյանի վրա քանի լրագրողի ծեծի ենթարկեցին, բերման ենթարկեցին ոստիկանություն, նաև տեսախցիկներ կոտրեցին:
Հիմա սա արդեն վերջին քայլն էր. մարդուն խոշտանգում են, միջազգային չափորոշիչներով՝ եթե անգամ մարդը ծանր հանցագործ է, երբ նրան զրկում ես սննդից, ջրից, առաջին բուժօգնությունից, սա խոշտանգում է: Լևոն Բարսեղյանին 16 ժամ ջուր չեն տվել խմելու, սննդից զրկել են, անգամ նրան արգելել են զուգարան գնալ, երբ ինքն է խնդրել, այս ամենը Երևանի Շենգավիթի ոստիկանությունում: Ես չգիտեմ ՝ ինչ պետք է արած լինի մարդը, որ այդքան դաժան են վարվում նրա հետ:
Եվ մենք զարմանում էինք, որ «Սասնա ծռերին» սնունդ չեն տալիս, և զարմանում էինք, որ ապրիլից հետո իշխանությունները հետևություն չեն անում: Ինչ հետևության մասին է խոսքը, իրենք պարզապես ադեկվատ չեն, իրենք այնքան հեռու են քաղաքացիներից, հասարակությունից, որ չեն պատկերացնում ներքին իրավիճակի լարվածությունը, նույնիսկ քայլեր չեն անում փոքր-ինչ մեղմելու, զսպելու ժողովրդի ցասումը, ճիշտ հակառակ գործողություններն են անում»,- ասում է Քրիստինե Մկրչտյանը:
Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ այսօր «Գալա» հեռուստաընկերությանն էին դիմել ապրիլյան պատերազմին զոհված հերոսների ծնողները՝ ասելով, որ հրաժարվում են Սերժ Սարգսյանի հատկացրած գումարից: «Ասում էին՝ սա ի՞նչ վերաբերմունք է. մեր զավակների գերեզմաններն արդեն դարձել են փողոց: Շատ են վրդովվել, երբ այցելել են գերեզման, տեսել են հողաթմբերն արդեն հարթեցված են, այսինքն ավտոմեքենաներն են անցել-դարձել: Պետք էլ չէ զարմանալ, եթե իշխանություններն անպետք են համարում այն հողակտորը, որը զիջեցին թշնամուն, ուրեմն անպետք կարող են համարել այն հերոսների շիրմները, որոնք իրենց արյունը տվեցին, զոհվեցին այդ հողը հետ բերելու համար: Սրանք տարրական քայլեր են, որոնք ավելի են սրում երկրի վիճակը ու կարելի է միայն զարմանալ երկրի իշխանությունների վրա», -ասում է մեր զրուցակիցը:
ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան) բերման է ենթարկվել կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով եւ կասկածվում է օժանդակելու մեջ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից։
«Կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքերը և շինությունները 17.07.2016թ. զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2016թ. հուլիսի 27-ին, ժամը 19.50-ին ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել և ժամը 22.30-ին, դատավարական պատշաճ ընթացակագով ձերբակալվել ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան):
Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության՝ կազմակերպված խմբի վերոգրյալ հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:
Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմանդամությունը, նրա իրավունքների ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»,- ի պատասխան մեր հարցման նշեցին ԱԱԾ-ից:
Նախօրեի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո իրավապահներին «հանձնված» Սասնա ծռեր խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի եւ Արամ Հակոբյանի մոտ մարմնական վնասվածքներ կան:
Այս մասին քիչ առաջ մեր զրույցում հայտարարեց նրանց փաստաբան Լուսինե Հակոբյանը: «Թե՛ Գագիկ Եղիազարյանի, եւ թե՛ Արամ Հակոբյանի մոտ առկա են մարմնական վնասվածքներ, որոնք նրանք ստացել են բերման ենթարկվելիս: Ինձ մոտ հարց է առաջանում, եթե պաշտոնական վարկածը ճիշտ է եւ նրանք հանձնվել են, ապա ինչո՞ւ են նրանք վնասվածքներ ստացել: Արամ Հակոբյանը դեմքի, մեջքի, գոտկատեղի շրջանում ցավեր ունի, հավանական է նաեւ՝ քթի կոտրվածք: Գագիկ Եղիազարյանը պարանոցի շրջանում է վնասվածքներ ստացել: Եթե իրենք հանձնվել են, ապա ինչո՞ւ են վնասվածքներ ստացել: Նրանց նկատմամբ իրավապահաները բռնություն են գործադրել»,-մանրամասնեց փաստաբանը: Մեր հարցին ի պատասխան վերջինս ասաց, որ միջնորդելու է, որպեսզի Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության: Նա ասաց, որ առայժմ խմբի անդամներն ունեն կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված են, գտնվում են ԱԱԾ մեկուսարանում:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Երեկ, սակայն «Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ իրականում ոստիկաններն առեւանգել են Գագիկ Եզիազարյանին, Արամ Հակոբյանին եւ խմբի եւս մեկ անդամի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.