23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ի պատասխան նամակը ոստիկանության կողմից բարձրացրած հարցերին:
«Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ն բարձր է գնահատում ոստիկանության հետաքրքրությունը՝ կառուցել երկխոսություն հասարակական սեկտորի և ոստիկանների միջև: Ձեր պատասխանը մեր կողմից դիտվում է որպես նպատակ շարունակել կոնստրուկտիվ երկխոսություն ոստիկանության և հասարակական սեկտորի միջև՝ մեր երկրի բոլոր քաղաքացիների մարդու իրավունքների պաշտանության բնագավառում, և տեսնում է հետքարքրություն երկկողմանի վստահություն և համնագործակցություն ստեղծելու հարցում:
Հավատցե’ք, մենք ցավում ենք երկու ոստիկանների մահը և պնդում ենք, որ յուրաքանչյուր մարդու կյանք թանկ է, և որպես մեծագույն արժեք այն պետք է պաշտպանվի: Նույն կերպ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը և արժանապատվությունը պետք է պաշտպանվի, և իրավունքներն էլ պետք է հարգվեն: Այս առումով մեր կառուցողական երկխոսությունը չափազանց կարևոր է:
Ձեր նամակում դուք կասկածի տակ եք դնում բռնության այն դեպքերը, որոնք իրականացվել են կանանց և աղջիկների նկատմամբ: Մեր բաց նամակում մենք ներկայացրել էինք նյութեր և հիմա ներկայացնում ենք հավելյալ նյութեր՝ դեպքերի օրինակները բերելով: Որպես մի կազմակերպությունը, որը սերտորեն աշխատում է կանանց իրավունքների խախտման ոլորտում, մենք հատկապես զգայուն և զգոն ենք նման դեպքերի հետ կապված: Այն տարեց կնոջ նկարը, ով բռնի կերպով բերման ենթարկվեց կին ոստիկանի կողմից, տարածվեց շատ լրատվամիջոցներով:
Մեկ այլ հարց էր Սարի թաղի բնակիչներին վախեցնելը: Կան բազմաթիվ հոդվածներ և տեսանյութեր youtube-ում, որոնք շատ լավ ցույց են տալիս, թե ինչ է կատարվել: Մենք կցում են մի քանիսը այս նամակին:
Նորից ենք ուզում նշել, որ մենք մեր բաց նամակը հղել ենք կանանց՝ Ձեր ընտանիքի անդամներին, քանի որ մեր կազմակերպությունը զբաղվում է կանանց հարցերով՝ նպատակ ունենալով հրավիրել ոստիակնների մայրերին քույրերին և կականց համագործակցելու, որպեսզի համատեղ կառուցենք ավելի բարեկեցիկ և պաշտպանված Հայաստան: Բայց հավասարապես գնահատում ենք Ձեր պատասխանը և ակնկալում ենք՝ արդյունավետ համագործակցություն կլինի հանուն մեր երկրի:
Ահա լրացուցիչ լինքերը, որոնք կարող են ծառայել որպես պատասխան Ձեր բարձրացրած կասկածներին:
Սերգեյ և Արեգ Կյուրեղյանների մայրը՝ տիկին Նվարդը:
http://www.1in.am/1974878.html
Անի Նավասարդյան՝ բռնություններ, ձերբակալություն
http://www.aravot.am/2016/07/23/719065/
https://www.youtube.com/watch?v=ZKk10-QlMxA
Անուշ Տերտերյանը այրվածքներ է ստացել ոստիկանական գործողությունների արդյունքում:
Մարիաննա Մկրտչյանը ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից բերման ենթարկվելուց
Ծեր կնոջը բերման ենթարկելը
https://www.youtube.com/watch?v=qrtNQb1aISE
https://www.youtube.com/watch?v=2VhGYMTLdwI
Ինչու՞ էին ոստիկանները բերման ենթարկում կանանց
http://168.am/2016/07/27/667574.html
Խորենացի փողոցից բերման է ենթարկվել հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը
https://www.youtube.com/watch?v=lh868Y23Xi0
Թամարա Մանուկյան՝ այրվածքներ ոստիկանական գործողություններից
http://www.panorama.am/am/news/2016/08/09/%D5%8A%D5%8A%D4%BE-%D5%BF%D5%B8%D6%82%D5%AA%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80/1624993
Սարի Թաղ՝ ահաբեկված կանայք և երեխաներ՝ տուժած երեխներ
https://www.youtube.com/watch?v=96PcdvV7_KY
Եղնուկյանի դուստրը նշեց, որ իրեն ևս այդ օրը բերման են ենթարկել
http://www.1in.am/1979728.html
Սարի թաղի կանայք, երեխաներ
http://www.7or.am/am/news/view/110773/
Բախումների պատճառով 17-ամյա պատանին կորցրել է իր աչքը:
Ոստիկանությունը օգտագործեց հատուկ միջոցներ Սարի թաղում
https://www.youtube.com/watch?v=SRwUMK-fTPI
https://web.facebook.com/azatutyun/videos/vb.141126305932755/1224891334222908/?type=2&theater
Մոսկվայում առանց խնամքի մնացած նորածինը նախօրեին տեղափոխվել է Հայաստան:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի մի քաղաքացի դիմել էր ՌԴ պատկան մարմիններին եւ հրաժարվել իր երեխայի հետագա խնամքից:
Օգոստոսի 12-ին նորածինը տեղափոխվել է Հայաստան:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:
Երեկ՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի 50 շենքի բակում Mercedes մակնիշի 17 DR 700 համարանիշի ավտոմեքնայի վրա քաղաքացի կա և նրան հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը վիրավոր քաղաքացուն՝ 36-ամյա Կարեն Միքայելյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Կ. Միքայելյանը 9-րդ հարկից վայր է ընկել, սակայն ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որի ընթացքում էլ պարզվելու է՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, ինքնասպանություն, թե սպանության փորձ։ Տեղում աշխատել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արամ Մանասյանի գլխավորությամբ։
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին պետական մեղադրող Գևորգ Գևորգյանը պահանջեց ցմահ ազատազրկում:
Ինչպես դատական նիստերի դահլիճից հայտնում է “Արմենպրես”-ի թղթակիցը, դատախազը, ներկայացնելով մեղադրանքը, համադրելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին,5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) նախատեսված պատժաչափերը, պահանջեց ցմահ ազատազրկել Պերմյակովին:
Դատապաշտպանը Էդուարդ Աղաջանյանը միջնորդություն ներկայացրեց` դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու համար` պաշտպանական ճառին պատրաստվելու նպատակով: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Վերաքննիչ դատարանը մերժեց Սասնա ծռեր խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը։
Փաստաբանը նշեց, որ հետագայում կներկայացնեն խափանման միջոց կալանավորումը գրավի դիմաց փոխարինելու միջնորդությունը։ Ղարագյոզյանը նշեց նաև, որ պատրաստվում են որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում: Այնուհետև գործը կուղարկվի Եվրոպական դատարան:
Խանդոյանի եղբայրների մայրը՝ Ռիմա մայրիկը լսելով վճռի մասին, ասաց. «Թող Աստված անի իրանց դատը: Եթե իրանք իրանց հերսոներին մեջտեղից հանում են, որ իրանց թալանածները պարտակեն, մի օր իրանց դատը Աստված կանի: Աստծու դատն ու դատաստանը հասնի իրանց»:
Նշենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել զանգվածային անկարգություններ հրահրելու համար։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Մ.-ի և Սեյրան Կ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության հետագա ընթացքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին ընթանում է Արցախի հերոսամարտի մասնակից, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլ»-ի եղբոր՝ Արարատ Խանդոյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունը։
Դատարանի դիմաց հավաքվել են Խանդոյանների մայրը, հարազատները, ընկերները, ովքեր անհամբեր սպասում են դատարանի որոշմանը։ Հավաքվածներն իրենց հետ բերել են «Կեցցե Սասնա ծռերը», «Ազատություն քաղբանտարկյալ Արարատ Խանդոյանին» և նմանատիպ գրություններով պաստառներ։
Նաև հավելենք, որ Արարատ Խանդոյանի ազատ արձակման պահանջով սկսվել է ստորագրահավաք։
Ուղիղ միացումը՝ 1in.am-ի
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:
Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին
Մեծարգո պարոն Նախագահ
2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման են ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) և Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի):
Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք մեզ դասում ենք քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ ներման ինստիտուտը մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության և մարդասիրության մասին, ուստի խնդրում եմ Ձեզ կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին:
Ոխը, չարությունը բոլորիս հաճախ հոգսերի և ալեկոծումների, երկյուղի և տարակուսանքների են մատնում, և բոլոր անկարգություններն աշխարհում տիրում են ոխակալությունից և չներելուց, իսկ մեկին ներելիս մենք ունենում ենք թեթևություն, ինքնավստահության զգացողություն, և յուրաքանչյուրի մոտ տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ բարձրացում:
Կոչս է համայն հայ ժողովրդին՝ ուժեղ, կայուն, ամուր պետության հիմքում դրված է մեկս մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականությունը և ներողամտությունը:
Հարգանքով՝ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան »:
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր էլ մարդաշատ էր: Դատարանի բակում էին հավաքվել մեկ տասնյակից ավելի մարդիկ: Նրանք այստեղ էին եկել Խորենացի փողոցի դեպքերի ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար կալանավորված Հայկ Հովհաննիսյանի կալանքի բողոքարկման դատական նիստին: Հայկ Հովհաննիսյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց: Նրա մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ իր որդին մեղավոր չէ, նա ընդհանրապես ցույցերի, հանրահավաքների չի մասնակցել, և իր որդուն ապօրինի, անհիմն կերպով են այնտեղ պահում: Այստեղ էր նաև Ազատության հրապարակի հարթակից մշտապես ելույթ ունեցող, «Հայ մայրեր» կոմիտեի նախագահ Գայանե Գասպարյանը: Այստեղից որևէ պատասխան չստանալուց հետո նա իր թիմակիցների հետ ուղևորվեց ՀՀ Քննչական կոմիտե: Նրանց պահանջը մեկն է՝ թույլ տալ տեսակցել «Սասնա ծռեր»-ի տղաներից յուրաքանչյուրին, ներկա գտնվել դատավարություններին:
«Այստեղ նրանց ընդունեց քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժնի պետ Կարապետյանը, վերջինս ասաց, որ տղաների գործերով զբաղվում է ՀՔԾ-ն:
Կանանց ՀՔԾ-ում նույնպես ընդունեցին քաղաքացիների ընդունելության բաժնից, որտեղ տիկին Գայանեն դիմում գրեց՝ թույլ տալու իրենց մասնակցել բոլոր դատավարություններին և տեսակցել «Սասնա ծռեր»-ի տղաներին: Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի քրեական գործին միացվել են երկու այլ քրգործեր: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեցին զինված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի և Պավել Մանուկյանի պաշտպանները։
Վարուժան Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի փոխանցմամբ, ՊՊԾ գնդի տարածքի գրավման քրեական գործին են միացվել նաև 2015 թ․ «Հիմնադիր խորհրդարանի» մի քանի անդամների, ինչպես նաև ամիսներ առաջ Ժիրայր Աեֆիլայնի հետ կապված քրեական գործերը:
Հիշեցնենք՝ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «զանգվածային անկարգություններ նախապատրաստելու» մեղադրանք առաջադրվեց «Հիմնադիր խորհրդարանի» մի քանի անդամների, այդ թվում՝ Գարեգին Չուգասզյանին և ժիրայր Սեֆիլյանին․ վերջիններս կալանավորվեցին, սակայն, որոշ ժամանակ անց ազատ արձակվեցին:
Ամիսներ առաջ էլ մեկ այլ քրգործ հարուցվեց, որի շրջանակում «մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենքի շրջանառություն կազմակերպելու» մեղադրանքով կալանավորվեց «Հիմնադիր Խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ այդմ, Վարուժան Ավետիսյանին արդեն առաջադրված երկու մեղադրանքներին (պատանդ վերցնելը, շենք-շինություններ գրավելը) ավելացել է երրորդ՝ 2015-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքը։
Նույնը տեղի է ունեցել նաև Պավլիկ Մանուկյանի պարագայում՝ նա ևս այժմ մեղադրվում է ապօրինի զենք պահելու և փոխադրելու, շենքեր և շինություններ զավթելու, ինչպես նաև 2015-ին զանգավածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.