23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած NewsBook-ի աղբյուրները հաստատեցին շրջանառվող այն տեղեկությունները, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է Հայաստանում ապրող և ժամանակավոր բնակություն հաստատած «օրենքով գողերին» մոտակա մի քանի ժամերի ընթացքում լքել հանրապետությունը: Ի դեպ` Գասպարյանին էլ իր հերթին նման հրահանգ է իջեցվել նախագահականից:
Թե ի՞նչ նպատակ է հետապնդում այս օպերացիայով Սերժ Սարգսյանը` կերևա առաջիկայում: Այս հարցադրման համար կարևոր է հասկանալ, օրինակ, որքա՞ն ժամանակ գողերին կարգելվի մտնել Հայաստան ու իրենց զգալ իշխանության ամենակարևոր օղակներից մեկը: Արդյո՞ք նախընտրական ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը վերստին ստիպված չի լինի վերարատադրության համար ապավինելու գողականների ռեսուրսին: Բոլորն էլ հասկանում են, որ այլ ռեսուրս Սերժ Սարգսյանն այս պահին չունի, բացի այդ էլ Հայաստանի վերջին տարիների պատմության տրամաբանությունը հուշում է, որ ընտրությունները չեն կարող անցկացվել առանց թաղային հեղինակությունների մասնակցության:
Հայաստանը կոսմետիկ վերանորոգման փուլում է, և բացառված չէ, որ այս պոպուլիստական քայլերով Սարգսյանն ընդամենը փորձում է հանրային վստահությունը վերականգնել: Իսկ սա հնարավոր է նաև այսօրինակ քայլերով` Հայաստանը կրմինալ դեմքերից մաքրելով: Կրիմինալ դեմքերը կարող են լքել հանրապետության տարածքը` ժամանակավոր կամ ընդմիշտ, բայց այս գործընթացը դեռ չի նշանակում, որ իշխանությունը որոշել է պայքարել կրիմինալ մտածողության դեմ: Եթե այդպես լիներ, ուրեմն` Սարգսյանն առաջին հերթին ինքն իր վրա, իր ուժայինների ղեկավարների ու ընտանիքի որոշ անդամների վրա էլ ժամ կդներ:
Բոլոր դեպքերում հետաքրքիր զարգացումներ են սպասվում ոչ միայն քաղաքական դաշտում, այլ Սերժ Սարգսյանի կողմից «հարգված» «գողական աշխարհում»:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում Երևանի ավագանին սահմանել է մայրաքաղաքի Փ.Բուզանդի փողոցի հ.1/5 հասցեում գտնվող ցուցահանդես-վաճառքի կենտրոնում (Վերնիսաժ)առևտրային գործընթացի կազմակերպման պայմանները, ինչպես նաև սահմանափակումները:
Որոշմամբ հստակ սահմանվել են նշված տարածքում առևտրային գործունեություն կազմակերպելու և իրականացնելու համար առևտրի իրականացման վայրի կազմակերպչին առաջադրվող պահանջներն ու վերջինիս պարտականությունները:
Որոշմամբ սահմանվել են ոչ միայն ցուցահանդես-վաճառքի կենտրոնի տարածքում վաճառքի թույլատրվող ապրանքների խմբերն ու տեսակները, այլև այն տեսականին, որի վաճառքն արգելվում է տվյալ տարածքում: Համաձայն ավագանու որոշման` վերոնշյալ տարածքում այսուհետ կվաճառվեն միայն դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկար, գրաֆիկա, քանդակ, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործությունների գործեր, արհեստագործական արտադրանք և այլ ապրանքներ հետևյալ տեսականիով՝ փայտից քանդակներ, օբսիդիաններ, արծաթից պատրաստված զարդեղեն և առարկաներ, հուշանվերներ, հուշամեդալներ, մանրադրամներ, շքանշաններ, նկարներ, հնաոճ իրեր, գորգեր, ձեռագործներ, գրքեր, զբոսաշրջությանը վերաբերող տպագիր նյութեր, հուշանվերային բնույթի կենցաղային հնաոճ այլ ապրանքներ, ոսկերչական գործիքներ, որսորդական պարագաներ, կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր, բնական քարեր, աուդիո և վիդեո արտադրանք:
Նույն որոշումով նաև սահմանվում է, որ ցուցահանդես-վաճառքի կենտրոնի տարածքում արգելվում է վաճառել գյուղատնտեսական և պարենային մթերքներ, պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ, ծխախոտային արտադրանք, համակարգչային, կենցաղային տեխնիկա, կենցաղային քիմիայի ապրանքներ, կենդանիներ, բույսեր, ծաղիկներ, դեղեր և բժշկական նշանակության արտադրանք, ոչ հուշանվերային բնույթի հին կենցաղային իրեր, հագուստ, այդ թվում՝ հնամաշ, շինանյութ, ավտոպահեստամասեր, հրավառության կամ հրագործական արտադրանք, հողից պեղված իրերի վաճառքը, որոնք ներկայացնում են հնամենի մշակույթ, ինչպես նաև այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է ՀՀ օրենսդրությամբ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել Արմավիր ՔԿՀ-ում 2016 թ. հունվարի 4-ին մահացած Անզոր Կարապետյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությամբ, տուժող կողմի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:
Գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել էին դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու, և դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյոք Ա. Կարապետյանին բորոշ են այնպիսի անհատական հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին հասցնել ինքնասպանության:
Դիակի դատաբժշկական փորձաքննության եզարակացությամբ հաստատվել էր այն հանգամանքը, որ Ա. Կարապետյանի մահը վրա է հասել կախման հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից:
Ա. Կարապետյանի մահից ինը ամիս անց, ստացվել է դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, որով պարզվել է, որ Ա. Կարապետյանի անհատական հոգեբանական առանձնահատկություները չէին կարող այնպիսի ազդեցություն ունենալ նրա վարքի վրա, որը կհանգեցներ ինքնասպանության:
Միաժամանակ փորձագետը նշել է, որ համապատասխան տեղեկությունների բացակայության պատճառով հնարավոր չէ ախտորոշել Ա. Կարապետյանի հոգեվիճակը՝ ինքնասպանությանը նախորդած ժամանակահատվածում:
Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը հաստատեց այն վարկածը, որը ի սկզբանե առաջ էին բերել Ա. Կարապետյանի հարազատները՝ նշելով, որ նա չէր կարող ինքնասպան լինել, վերջինս ուներ մեծ կամքի ուժ և ազատությունից զրկելը նրան չէր կարող ինքնասպանության դրդել:
Իսկ այն հանգամանքը, թե ինչ պայմաններում է վրա հասել Ա. Կարապետյանի մահը, վարույթն իրականացնող մարմինը դեռ պետք է քննությամբ պարզի:
Տուժող կողմի ներկայացուցիչը պատրաստվում է նոր փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Քահանան «Հետքի» միջոցով դիմում է Մայր Աթոռին
Տեր Արմեն քահանա Մելքոնյանը ապացույցներ է ներկայացրել Մայր Աթոռ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի` Մայր Աթոռի գահակալի հասցեին արած արտահայտությունների վերաբերյալ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Տեր Արմենը՝ նշելով, որ այդ քայլին է դիմել այն ժամանակ, երբ Սրբազանը չի արձագանքել քահանայի՝ իրենից հրապարակային ներողություն խնդրելու կոչին:
Հիշեցնենք, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանն այն հոգևորականն է, որը պաշտոնազուրկ էր արվել Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի կազմակերպված ակցիայի ժամանակ հնչեցրած բացման ու փակման խոսքից հետո: Հենց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանն է ատենապետին նամակ ուղարկել, որում ասված է՝ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Հոլանդիայի հայոց հոգևոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում որևէ հովվական պարտականություն չունի, այլ կմնա որպես ազատ հոգևորական: Այսուհետ Մաաստրիխտի բոլոր եկեղեցական ծխակատարությունների ժամանակ ատենապետը պարտավոր է նախապես դիմել եպիսկոպոսին: Բացի այդ, «Ասպարեզ» թերթին տված իր հարցազրույցում Սրբազանը կասկածի տակ էր դրել Տեր Արմենի քահանայությունը:
«Եվ ասել էի, որ եթե Սրբազանն էդ քրիստոնեական նվազագույն խոնարհությունը չունի իր սխալը սրբագրելու և հրապարակավ ներողություն խնդրելու, ես այնպիսի ապացույցներ կարող եմ ներկայացնել, որոնք կարող են շատ փակագծեր բանալ և իր պաշտոնը վնասել: Սակայն, այդ շաբաթը անցավ, ոչ մի արձագանք չեկավ, մի օր էլ ավել տվեցի, արձագանք չստացա, այնպես որ, ես ստիպված եղա էդ ապացույցները կամ դրանց մի մասը տրամադրել Մայր Աթոռին: Ըստ իմ տեղեկությունների` ապացույցները հասել են Ամենայն հայոց Կաթողիկոսի ձեռքը»,-ընդգծեց քահանան՝ չմանրամասնելով ապացույցների բովանդակությունը: Հարցին, թե ինչի վերաբերյալ են դրանք, նա նշեց միայն, որ չի ցանկանում «խծբծանքի ենթարկել» եկեղեցին՝ դրանց մասին բարձրաձայնելով:
Քահանան «Հետքի» միջոցով դիմում է Մայր Աթոռին. «Նկատի ունենալով բարձրաստիճան հոգևորականի կեցվածքը` հանդեպ Մայր Աթոռին և տեսնելով մի հոգևորականի, որ դեսպանատան առջև իր ժողովրդի կողքին է կանգնել, սպասում եմ արդարադատություն: Սպասում եմ, որ մեր եկեղեցին պիտի արդարությամբ դատի»:
Ինչ վերաբերում է պատարագելուն կամ ծեսեր անելուն, ապա Տեր Արմենը պատասխանեց, որ որոշումը տակավին նույնն է. «Ինձ արգելված է խորհուրդ, ծես կատարել Արևմտյան Եվրոպայի հայկական եկեղեցիներում, սակայն մեր համայնքի հետ խորհրդակցելով` մենք գտանք, որ դա անարդար որոշում է: Եթե մի եպիսկոպոս հրաման է տալիս, դա պիտի պատճառաբանված լինի, պետք է հիմք ունի: Նվազագույնը պիտի հաշվի առնեն, որ եկեղեցին պաշտոնական ծուխ ունի, ստիպված են հայտնել, թե ինչն է պատճառը»:
Ինչպես և հայտարարվել էր վաղօրոք, սեպտեմբերի 4-ին և 11-ին Տեր Արմեն քահանա Մելքոնյանը՝ մի քանի շաբաթվա ընդմիջումից հետո ծես է անցկացրել՝ պատարագել է: Ավելին՝ սեպտեմբերի 4-ին Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաքի սբ. Կարապետ եկեղեցում անցկացվել է բողոքի ակցիա:
Տեր Արմենն ասաց, որ զանգեր են եղել, ոչ թե որպես սպառնալիք, այլ խնդրանքներ, «որ պատարագը տեղ չգտնի, բայց մենք որոշեցինք պատարագը անել: Մինչև որ իրենք հիմնավորեն, թե ինչի չի կարելի պատարագել… որպէս այս ազգի զաւակ ու հոգևորական, իրավունք ունիմ մտահոգվել և զբաղվելու իմ ազգային ու եկեղեցական խնդիրներով»:
Նշենք, որ այս ամիս լրացել է Տեր Արմենի քահանայական ձեռնադրության 26 տարին: «Այսօր ավելի ևս վճռակամութեամբ կը խոստանամ շարունակել իմ առաքելությունս իմ ժողովուրդիս ու Առաքելահիմն իմ Հայ եկեղեցույս ի սփյուռս աշխարհի: Սատարեք ինձ ձեր աղոթքներով»:
Մինչ ՀՀ Ազգային ժողովում կմեկնարկեր աշնանային նստաշրջանը, ԱԺ-ի մուտքի մոտ Դեմիրճյան փողոցի կողմից հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք իրենց համերաշխությունն ու աջակցությունն էին հայտնում «Սասնա Ծռեր» խմբի առաջադրած պահանջներին, նաև դատապարտելու նրանց նկատմամբ բռնաճնշումները և պահանջել ազատ արձակել բոլոր բանտարկյալներին:
Բողոքի ակցիային մասնակցում էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Սասնա Ծռեր»-ի անդամների հարազատները, ինչպես նաև Պավել և Արամ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Պավել Մանուկյանի դիրքորոշումը կառավարության հրաժարականի և նոր ձևավորվող կառավարության նկատմամբ. «Կառավարության հրաժարականը մեզ համար սպասելի էր, սակայն Պավել Մանուկյանի կարծիքով` կառավարության հրաժարականը չի նշանակում, որ նոր կառավարությունը կարող է ձևավորվել որպես ազգային վստահության կառավարություն: Պավել Մանուկյանի համոզմամբ` Հայաստանում իշխանությունը պարզապես միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ, որ գնում է կոսմետիկ փոփոխությունների, քանի որ վարչապետի թեկնածու համարվող Կարեն Կարապետյանն այն անձը չէ, ով կկարողանա Հայաստանի տնտեսությունը վեր հանել ստեղծված իրավիճակից այն պարզ պատճառով, որ Կարեն Կարապետյանը եկել է Գազպրոմից, որի աշխատանքի արդյունքում Հայաստանը կուտակել է միլիոնավոր դոլարների պարտք»:
Հ. Բաղդասարյանի փոխանցմամբ` Պ. Մանուկյանը Կարեն Կարապետյանին դիտում է որպես ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ, որի գործողությունները բխելու են մոսկովյան շրջանակների գործողություններից:
Ըստ նրա` Կ. Կարապետյանի ձևավորած կառավարությունը չի լուծելու «Սասնա Ծռեր» խմբի բարձրացրած խնդիրները:
Անդրադառնալով համաներման մասին շրջանառվող լուրերին` Հարություն Բաղդասարյանը նշեց, որ եթե համաներումը տարածվի «Սասնա Ծռեր»-ի վրա, ապա այն պետք է ունենա կոնկրետ դրույթներ, որոնք կվերաբերեն «Սասնա Ծռեր»-ին և Սարի թաղին, հակառակ դեպքում ընդհանուր համաներման տակ «Սասնա Ծռեր»-ի գործողությունները չեն ընկնի:
Փաստաբանի պնդմամբ` Պավել Մանուկյանի հստակ դիրքորոշումն է՝ նախ ապացուցել իրենց մեղավորությունը, երկրորդ` «Սասնա Ծռեր»-ը չի ընդունելու իր մեղքը և երրորդ` եթե համաներում է կիրառվում, ապա դա նշանակում է, որ երկրում գործող գործադիր և դատական իշխանությունները վատ են աշխատում, իսկ քաղաքական իշխանությունը կամք դրսևորելով, փորձում է որոշակի առումով թեթևացնել այդ ամենը:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հետախուզության գծով պատասխանատու, ոստիկանության մայոր Ալբերտ Վ.-ին ու նույն բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Կամո Բ.-ին՝ պաշտոնեական կեղծիք և անփութություն կատարելու համար:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարբեր նախաքննական մարմիններում քննված քրեական գործերով 15 անձանցից 14-ին մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու, իսկ մեկ անձի՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար, վերջիններս տարբեր ժամանակներում քրեական գործերով ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց հայտնաբերելու նպատակով քննիչների որոշումներով հայտարարվել է հետախուզում: Վերջիններիս կողմից հիշյալ մեղադրյալների հետախուզման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնին, որոնց կապակցությամբ բաժնի աշխատակիցները կազմել են հետախուզական գործեր:
Ալբերտ Վ.-ն, առանց քննիչների կողմից քրեական գործերով վարույթը կարճելու կամ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների առկայության, հետախուզվողներին հայտնաբերելու վերաբերյալ դրական ցուցանիշ ունենալու անձնական դրդումներից ելնելով, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ հետախուզական գործերը կարճելու մասին որոշումների մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Մասնավորապես՝ Ալբերտ Վ.-ն 13 մեղադրյալների վերաբերյալ անձամբ կայացրել է հետախուզական գործերը կարճելու մասին որոշումներ՝ հիմքում նշելով մտացածին, կեղծ տեղեկություններ, իբր, վերջիններիս վերաբերյալ քրեական հետապնդումը քննիչների կողմից դադարեցվել է կամ քրեական գործերով վարույթը կարճվել է:
Բացի այդ, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ հետախուզական գործը կարճելու նպատակով, Ալբերտ Վ.-ն, հիշյալ բաժնի օպերլիազոր Կամո Բ.-ի անունով կազմել է հետախուզական գործը կարճելու մասին որոշման նախագիծ, որի մեջ ևս մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ, թե, իբր, մեղադրյալի վերաբերյալ քրեական հետապնդումը քննիչի կողմից դադարեցվել է, այնուհետև որոշումը ներկայացրել է օպերլիազորի ստորագրմանը՝ հավաստիացնելով դրա կայացման բավարար հիմքերի մասին և չտեղեկացնելով կատարված կեղծիքի մասին, իսկ օպերլիազորը անփութորեն ստորագրել է որոշման տակ:
Հիշյալ բաժնի օպերլիազոր Կամո Բ.-ն, իր հերթին, առանց քննիչի կողմից քրեական գործերով վարույթը կարճելու կամ հետախուզվող մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների առկայության, մեղադրյալի վերաբերյալ անձամբ կայացրել է հետախուզական գործը կարճելու մասին որոշում՝ հիմքում նշելով կեղծ տեղեկություններ, իբր, մեղադրյալի վերաբերյալ քրեական գործով վարույթները քննիչի կողմից կարճվել է, իսկ հայտարարված հետախուզումը՝ դադարեցվել:
Այսպիսով՝ 15 հետախուզական գործերը կարճելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, ինչի արդյունքում հիշյալ անձանց տվյալները հանվել են Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող անձանց հաշվառումից, դադարեցվել են մեղադրյալներին հայտնաբերելու ուղղությամբ փնտրողական գործողությունները:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Լրագրողների հետ զրույցում Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարեց, որ չի կարող ասել, որ Ադրբեջանը Վրաստանի համար առավել կարևոր է, քան Հայաստանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեն:
«Մենք մշտապես Հայաստանի հետ ունեցել ենք լավ հարաբերություններ: Քաղաքական առումով մենք խնդիրներ չունենք, խնդիրներ ունենք տնտեսական համագործակցության առումով: Այնպես որ՝ ես տեսնում եմ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման պոտենցիալ և, կարծում եմ, մեր՝ Եվրամիության հետ կնքած Ասոցացման համաձայնագիրը կնպաստի դրան: Համաձայն եմ, որ մենք այնքան էլ լավ տնտեսական հարաբերություններ չունենք, և դա պետք է զարգացնել», — ասաց Փանջիկիձեն:
Հարցին, թե Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ երկիր լինելն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի և Վրաստանի միջև եղած հարաբերությունների վրա, Մայա Փանջիկիձեն պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա ազդեցություն կունենա, որովհետև մեր միջև հարաբերությունները վաղուցվա են: Դրա համար, կարծում եմ, անկախ այն փաստից, որ Վրաստանը ձգտում է Եվրամիություն և ՆԱՏՕ, իսկ Հայաստանն ունի այլ ծրագրեր, դա չի ազդի Հայաստանի և Վրաստանի միջև եղած հարաբերությունների վրա»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կրինիցայի տնտեսական ֆորումին, ուր հանդես է եկել զեկույցով.
Սեպտեմբերի 6-9 Կրինիցայում էի, Լեհաստանում։ Այս տարվա տնտեսական ֆորումի մասնակիցների ընդհանուր թիվը 7000 մարդ էր։ Ահա ֆորումի հիմնական քաղաքատնտեսական արդյունքները։
1. Ըստ էության ձևավորվում է Կենտրոնական Եվրոպայի երկրների ենթամիություն (Լեհաստան, Չեխիա, Հունգարիա, Սլովակիա և Ուկրաինա)։
2. Արևմտյան Եվրոպայից շատ արտադրություններ տեղափոխվում են այստեղ (այս երկրներում բացակայում է կրոնական ծայրահեղականությունը)։
3. Խոշոր ընկերություններն արագորեն տրոհվում են բազում մանր ու միջին ձեռնարկությունների։
4. Լեհաստանն ու Չեխիան հիմնական տնտեսական ցուցանիշներով արագորեն մոտենում են արևմտաեվրոպական երկրներին։ Ունենալով խնայողությունների ու կուտակումների ավելի բարձր մակարդակ կարելի է ասել, որ նրանք մեծ ապագա ունեն։
Ես ելույթ եմ ունեցել գիտական զեկուցումով. արևելաեվրոպական գործընկերության երկրների համեմատական վերլուծությունը։ Ինչպես հայտնի է, այդ 6 երկրներից 3-ը (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան) ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, 2-ը (Հայաստան և Բելառուս) միացել են ԵԱՏՄ-ին և 1-ը (Ադրբեջան) չեզոք է մնացել։ Առաջին երեքի մակրոտնտեսական ցուցանիշները վատն են (բացի Վրաստանից)։ ԵԱՏՄ երկրների ցուցանիշները շաաատ վատն են։ Հիմնական պատճառը. բլոկներին միացած 5 երկրները դարձել են տնտեսական ծայրամաս. առաջին 3-ը ԵՄ երևելյան ծայրամասն են, իսկ մյուս երկուսը ԵԱՏՄ արևմտյան ծայրամասն են։ Բացի այդ ԵԱՏՄ ունի միտում դառնալու ռուս-թյուրքական տնտեսական տարածք Եվրասիա մայրցամաքում՝ Եվրոպա – Չինաստան (նաև Ճապոնիա և Կորեա) առևտուրը միջնորդելու հավակնությամբ։ Լուծում. հետագա տնտեսական անկումից խուսափելու համար ԵՄ և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն անհրաժեշտություն է։
p.s. Ադրբեջանից մի քանի տասնյակ մարդ կար։ Դրանցից Ազիմ Մոլազադեն և Նազիմ Մամեդովը պահանջում էին, որ ինձ ձերբակալեն (իբրև հայկական միջուկային զենքի կնքահոր) և պատժեն, ինչպես Սադամ Հուսեյնին….
ԱՄՆ-ի Կանզաս նահանգի բնակիչը թալանել է բանկը, որպեսզի իրեն կալանավորեն և ինքը այլևս ստիպված չլինի բնակվել իր կնոջ հետ։
70-ամյա Լոուրենս Րիպպլը զինված մտնելով բանկ, պահանջել է, որ իրեն հանձնեն ամբողջ գումարը։ Աշխատակիցներից մեկը թոշակառուին է տվել մոտ 3000 դոլար։ Ստանալով գումարը, Լոուրենսը նստել է բանկում և սպասել մինչև ոստիկանությունը կգա։
Րիպպլը ոստիկաններին հայտնել է, որ թալանել է բանկը, որպեսզի իրեն նստեցնեն բանտ։ Տղամարդը խոստովանել է, որ շատ է հոգնել իր կնոջից և ցանկանում է հանգստանալ բանտում։ Վերջինիս խոսքերով՝ նա զգուշացրել էր կնոջը ուր և ինչի համար է գնում։
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել զինված կողոպուտի համար։ Սակայն նրան բաց են թողել մինչև քննության ավարտը և Րիպպլը շարունակելու է ժամանակ անցկացնել իր կնոջ հետ։
ՀՀ քաղաքացի Արմեն Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ բանկին ունեցած շուրջ 3 մլն 400 հազ. ՀՀ դրամ պարտքը մարելու համար դատարանի վճռի հիման վրա կատարողական վարույթ հարուցած ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Ն. Գ.-ին 2015 թվականի փետրվարից մինչև նույն թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս վճարել է ընդհանուրը 1 մլն. 500 հազ ՀՀ դրամ գումար, սակայն հիշյալ բաժնի հարկադիր կատարողը գումարը հաշվեհամարին չի վճարել և յուրացրել է այն: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.