23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանում արձանագրվել է մի շարք անձանց կողմից անձին առևանգելով բազմադրվագ դաժան բռնության հերթական դեպքը:
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ դեպքերի շարանը սկսվել է սեպտեմբերի 8-ին՝ ժ.17.00-ի սահմաններում, երբ ոմն Վարուժը, Ցոլակը և նրանց ընկերները Երևան քաղաքի Բաբայան փողոցի թիվ 6 հասցեի ավտոկայանատեղիում ծեծի են ենթարկել Հովհաննես Թ.-ին:
Դրանից հետո նրա կամքին հակառակ, բռնի ուժով նրան նստեցրել են «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան ու տարել Երևան քաղաքում գտնվող ամայի տարածք, որտեղ կրկին ծեծի են ենթարկել: Այնուհետև, պարկը գլխին հագցնելով, տեղափոխել են Երևան քաղաքի Հարավ-արևմտյան թաղամասում գտնվող ինչ-որ շինություն, կապել ձեռքերն ու ոտքերը և երկաթյա ձողով, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Երեկ, ժամը 23:30-ի ժամանակահատվածում Էջմիածնում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից, որի մեջ գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, որը ևս գտնվել է մեքենայի մեջ:
Ըստ տեղեկությունների՝ Կարեն Գրիգորյանի և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև ավելի ուշ տեղի է ունեցել բախում: Կարեն Գրիգորյանի թիմակիցները մեքենայով հարվածել են այն մեքենային, որից հնչել են կրակոցները և խլել հրազենը: Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները։ Հանգամանքները պարզվում են, տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունների ընթացքում սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք ռազմական շքերթի ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով ՀՀ ոստիկանությունն անցկացնելու է հրապարակ ժամանող անձանց, հյուրերի և նրանց իրերի զննություն՝ հատուկ սարքերի միջոցով։
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են. “Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Բուզանդի, Արամի, Աբովյան, Նալբանդյան փողոցներով և Կառավարական տան հարակից զբոսայգով՝ ոստիկանության 5 հսկիչ անցագրային կետերով:
Զորահանդեսի ընթացքում ռազմական տեխնիկայի շարժի հետ կապված՝ քաղաքացիների մուտք չի լինելու Շահումյան հրապարակի, Տիգրան Մեծի պողոտայի և Ամիրյան փողոցի հատվածներից:
Մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ բացվելու են ժամը 8-ից”։
Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրում է ժամանել փոքր-ինչ շուտ՝ անվտանգության զննումներին բավարար ժամանակ տրամադրելու համար և հավելում, որ արգելվում է միջոցառման վայր գալ
1․ծակող-կտրող գործիքներով,
2․ապակյա տարաներով,
3․դյուրավառ նյութերով և նմանատիպ այլ իրերով ու առարկաներով:
Սեպտեմբերի 13-ին անհայտ կորած և այսօր տուն վերադարձած Ինեսա Սրապիոնյանի հայրը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
“Նեղ ընտանեկան կենցաղային խնդիրների պատճառով երեք օր առաջ դուստրս ինքնակամ հեռացել էր տանից և այսօր առավոտյան ինքնակամ վերադարձել է:
Այս բոլոր երեք օր ու գիշերների ընթացքում ես և իմ ընտանիքը մշտապես զգացել ենք մեր ողջ հասարակության, լրատվամիջոցների և պատկան մարմինների զորակցությունն ու աջակցությունը, ինչի համար մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում բոլորից:
Միևնույն ժամանակ չեմ կարող չնշել որոշ լրատվամիջոցների անմարդկային ստոր վարքագիծը, որոնք մեր ընտանեկան դրաման փորձեցին օգտագործել իրենց չեղած վարկանիշի բարձրացման կամ քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով:
Հիշե՛ք, որ գրիչը զենք է, երբեմն մահացու, և այն օգտագործելուց առաջ մտածեք, թե ինչ եք անում: Խորհին հարգանքով՝ Կարեն Սրապիոնյան”:
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստավել, որ Երեւանի Նուբարաշենի աղբանոցից դեպի գերեզմաններ տանող հատվածում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են թիվ 47 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2601Տ համաարանիշի (վարորդ` 42-ամյա Մխիթար Ա.) եւ «ԶԻԼ 131» մակնիշի 517 LP 61 համարանիշի (վարորդ` 58-ամյա Դավիթ Ս.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան հոսանքազրկել են տեղի ուժերով եւ փակել գազի բալոնի փականը, ուղեւորներ 32-ամյա Ա. Զ.-ն, 29-ամյա Զ. Վ.-ն եւ 46-ամյա Կ. Վ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «ԳԱԶել»-ի վարորդը, ով բախվել է «ԶԻԼ»-ի հետնամասին, իսկ «ԶԻԼ»-ն էլ վարել է ուսանող, ով վարելու պրակտիկ պարապմունքների էր մասնակցում:
Երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ փնտրվում է 23-ամյա Ինես Սրապիոնյանը: Աղջիկը մինչ այս պահը չի գտնվել: Նրա ընկերուհիներն ու հարազատները շարունակում են համացանցում տարածել Ինեսի լուսանկարները՝ խնդրելով որևէ վայրում տեսնելու դեպքում զանգահարել ոստիկանությունը:
Asekose.am-ի հետ զրույցում Ինես Սրապիոնյանի հայրն ասել է. «Տղայի հետ կապված որևէ խնդիր չի եղել»:
Դիտարկմանը, արդյոք Ինեսն այդ քայլին է դիմել ընտանիքի անդամներից մեկի հետ ունեցած վեճի պատճառով, հայրը պատասխանեց. «Ընտանեկան հարց է, պետք չէ մանրանալ: Դիմել ենք ոստիկանություն, դուստրս որոնվում է»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մի քանի օր է՝ լուրեր են տարածվել, թե իշխանությունը հրահանգել է «օրենքով գողերին» անհապաղ լքել հանրապետությունը։
Իսկ մինչ այդ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ սեպտեմբերի 12-ին «Եվրոպա» ռեստորանում մեծ շուքով նշել են «օրենքով գող» Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի տարեդարձը։ Տարեդարձին մասնակցել են մի շարք գողականներ, պաշտոնյաներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հ.Գ. Zham.am-Տեսանյութում ներկայացված է Նորատուսցի Ալիկի 2015 թ. ծննդյան տոնը, որին ներկա էր նաև Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդին:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ օրերս ձերբակալվել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցներ։ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց ձերբակալության լուրը՝ ասելով որ ձերբակալվել է ԲՈՒՀ-ի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը։
Իսկ որևէ մանրամասնություն պարզելու մասին մեր հարցին նա պատասխանեց. «Չգիտեմ, հետաքննություն է գնում, չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ ArmLur-ը 2016 թվականի հուլիսի 8-ին տեղեկացրել էր, որ ԵՊԲՀ– ի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները բողոքել էին իրենց ԲՈՒՀ-ում առկա չարաշահումների դեմ։ Նրանք մասնավորապես բողոքել էին ավարտական քննությունների արդյունքներից։ Մեկ կուրսի 400 ուսանողից շուրջ 150-ն անբավարար գնահատականներ էին ստացել։ Արդյոք վերը նշված ձերբակալությունը կապ ունի՞ ուսանողների բողոքից հետո ԲՈՒՀ-ում սկսված ստուգումների հետ, առայժմ հայտնի չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
Այսօր առավոտից սոցիալական ցանցերում օգտատերերը տարածում են բժշկական համալսարանի ուսանողուհի Ինես Սրապիոնյանի լուսանկարը և հորդորում տեղեկություն հայտնել աղջկա գտնվելու վայրի մասին:
Այօր առավոտից սոցիալական ցանցերում օգտատերերը տարածում են բժշկական համալսարանի ուսանողուհի Ինես Սրապիոնյանի լուսանկարը և հորդորում տեղեկություն հայտնել աղջկա գտնվելու վայրի մասին:
ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ 23-ամյա Ինես Սրապիոնյանը, որպես անհայտ կորած, երեկվանից որոնվում է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից:
Աղջկա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին: Ինեսի ընկերներն էլ խնդրում են նրան տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին` զանգահարել 077200022 հեռախոսահամարով:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սպանության և գույքի դիտավորությամբ վնասման դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թ. Դ.-ն հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից իր վերաբերյալ քննված քրեական գործով ապօրինություններ կատարելու, ապացույցներ կեղծելու վերաբերյալ տվյալներ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:
Մասնավորապես՝ Թ. Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քննիչների կողմից 2013թ. մայիսի 8-ին կազմված՝ դեպքի վայրի զննության մասին արձանագրության համաձայն՝ դեպքի վայրից՝ բնակարանից, ի թիվս այլ առարկաների, հայտնաբերվել եւ առգրավվել են նաև գործով տուժող Մ.Հ.-ին պատկանող 3 բջջային հեռախոսներն ու 3 ծոցատետրերը, որոնք նախաքննության ընթացքում չեն հետազոտվել և դատարան չեն ուղարկվել:
Ըստ ամբաստանյալի հաղորդման՝ չեն հետազոտվել ու դատարան չեն ուղարկվել նաև իր բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված՝ իրեն պատկանող 2 բջջային հեռախոսները:
Բացի այդ, 2013թ. մայիսի 19-ին, իր մայրը քննիչներին է ներկայացրել դեպքի պահին իր հագին եղած հագուստները, սակայն դրանցից ոչ բոլորն են տրվել փորձաքննության, դրանք դատարան չեն ուղարկվել և հարազատներին չեն վերադարձվել:
Բացի այդ, քննիչներից մեկը նույն գործով վկա Տ. Գ.-ի մասնակցությամբ կազմել է դեպքի վայրի զննության մասին արձանագրություն, համաձայն որի՝ կատարվել է ֆոտո-վիդիո լուսանկարահանում և տեսանկարահանում «IPHONE» մոդելի բջջային հեռախոսով, սակայն վերջինս այդ լուսանկարներն ու տեսանյութը քրեական գործի նյութերին չեն կցվել:
Պետական հատուկ ծառայություն իրականացրած առանձին պաշտոնատար անձանց կողմիցպաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀքրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.