23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան դեպքից հետո ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված է, որ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով:
«Չէր կարող աջլիկ մարդը ձախ ձեռքով ինքն իրեն կրակել»,- այս կարևոր հանագամանքի վրա ուշադրություն հրավիրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«26-ամյա երիտասարդը, ով առողջական խնդիր չունի, սոցիալապես ամեն ինչով ապահովված է, փայլուն ապագա ունի, ընտանիքի անդամները հարգված մարդիկ են… և հանակարծ ինքնասպանության քայլի է գնում: Ի՞նչ տրամաբանություն կա այստեղ: Սովորաբար ինքնասպանության դեպքում հաղորդագրություն են թողնում դրդապատճառի վերաբերյալ, իսկ նա ընկերների հետ օրեր առաջ քննարկել է առաջիկա նախընտրական ժամանակահատվածում իր և իր ընկերների անելիքների մասին,-«Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ իրավապահ մարմինների կողմից պաշտոնական հայտարարությունը հապճեպ էր տրված:
«Քաղաքում պաստառներ են տեղադրվել, որը մեծ զայրույթ է առաջացրել Վարդևան Գրիգորյանի կողմնակիցների մոտ և վիճաբանություն է տեղի ունեցել»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը՝ ընդգծելով, որ եթե հանցագործություն է տեղի ունեցել, բնականաբար հերքելու են և փորձելու են ապակողմնորոշել:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616–րդ հոդվաթի համաձայն` « Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը):
Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով: Եթե պայմանագրով դրանք որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները և ժամկետները:
2. Վարձավճարը սահմանվում է վարձակալության հանձնված ամբողջ գույքի կամ դրա յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի վերաբերյալ`
1) պարբերաբար կամ միաժամանակ վճարվող որոշակի կայուն գումարով.
2) վարձակալված գույքն օգտագործելու արդյունքում ստացված արտադրանքի, պտուղների կամ եկամուտների համար սահմանված բաժնով.
3) վարձակալի կողմից որոշակի ծառայություններ մատուցելով. 4) վարձակալի կողմից պայմանագրով պայմանավորված գույքը վարձատուի սեփականությանը կամ վարձակալությանը հանձնելով. 5) վարձակալված գույքը բարելավելու համար պայմանագրով նախատեսված ծախսերը վարձակալի վրա դնելով:
Կողմերը վարձակալության պայմանագրով կարող են նախատեսել վարձավճարի մատնանշված ձևերի համակցություն կամ դրա այլ ձևեր:
3. Վարձավճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Օրենքով կարող են նախատեսվել վարձակալության առանձին տեսակների, ինչպես նաև գույքի առանձին տեսակների վարձակալության համար վարձավճարի չափի վերանայման նվազագույն ժամկետներ:
4. Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, վարձակալն իրավունք ունի պահանջել նվազեցնելու վարձավճարի չափը, եթե, հանգամանքների ուժով, որոնց համար ինքը պատասխանատվություն չի կրում, վարձակալության պայմանագրով նախատեսված օգտագործման պայմանները կամ գույքի վիճակը վատթարացել են:
5. Վարձակալի կողմից վարձը վճարելու ժամկետների էական խախտման դեպքում վարձատուն իրավունք ունի նրանից պահանջել վաղաժամկետ մուծելու վարձավճարը, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով»:
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի մաքսակետում զննման ենթարկելով ՀՀ քաղաքացի Մ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 47 հատ “Samsung” ապրանքանիշի բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
“Ընթացիկ տարում սա բջջային հեռախոսների հետ կապված միակ դեպքը չէ. Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են տարբեր տեսակի շուրջ 700 բջջային հեռախոս՝ հիմնականում ավտոմեքենաների սրահներում պատրաստված թաքստոցներից”,-ասված է հաղորդագրությունում:
Գյումրիում կրակել են ԲՀԿ թեկնածուի՝ Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդու՝ Արշակ Գրիգորյանի վրա: Նա հրազենայինվնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդուն՝ Արշակ Գրիգորյանին, գտել են իրենց բնակարանի նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքներով:
Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկ Արմեն Խաչատրյանի խոսքով գլխի թափանցող միջանցիկ հրազենային վնասվածք է եղել:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Արշակ Գրիգորյանին հիվանդանոց են տեղափոխել մահացած:
Մանրամասները ճշտվում են:
Լրացված՝ 14:08
Քիչ առաջ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդուն՝ Արշակ Գրիգորյանին:
Ըստ տեղեկությունների՝ Արշակ Գրիգորյանը հրազենային վնասվածքներ է ստացել գլխից եւ արդեն հիվանդանոց են տեղափոխել նրան մահացած:
Մանրամասները ճշտվում են:
Պետական նպաստների տեսակներից են՝
- ծերության նպաստ
- հաշմանդամության նպաստ
- կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:
Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացի) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին պետական նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է իր բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` տարածքային բաժին):
Դիմողը տարածքային բաժնում հայտարարագրում է պետական նպաստի տվյալ տեսակի համար անհրաժեշտ տվյալները և ներկայացնում պահանջվող փաստաթղթերը:
Պետական նպաստը տրամադրում (նշանակում և դրա վճարումը կազմակերպում) է տարածքային բաժինը՝ սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
Պետական նպաստների չափերը, դրանց նշանակման և վճարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ չի նշանակվում և չի վճարվում, բացառությամբ երեխաներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Ինչպես նախկինում հայտնել ենք՝ ՊՊԾ գնդի շենքերն ու տարածքը զավթած զինյալների խմբում ընդգրկված են եղել 31 անձինք:
Պարզվել է, որ վերջիններս զինված են եղել ապօրինաբար ձեռք բերված 14 ինքնաձիգներով և այլ զենք-զինամթերքով: Գնդի տարածքում գտնվող զինված խմբին օժանդակել են ևս 18 անձինք, ովքեր տարբեր եղանակներով փորձել են շրջանցել իրավապահ մարմինների պատնեշը, միանալ զինված խմբին, ինչպես նաև գնդի տարածքից դուրս տարբեր միջոցներով աջակցել զինված խմբի գործողություններին՝ պատանդներին և զավթված շինությունները պահելուն:
Օժանդակողներից Արթուր Սարգսյանին 2016 թվականի հուլիսի 26-ին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը և միանալ զինված խմբի անդամներին:
Չնայած հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե օժանդակող Արթուր Սարգսյանի գործողություններն արտահայտվել են ընդամենը զինյալներին սնունդ հասցնելով, այնուամենայնիվ, կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերջինս կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժ աշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ: Մասնավորապես՝ Ա.Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժ սարքավորումների, բուժաշխատողների բեռների ստուգում՝ իրավապահների կողմից ենթադրաբար տեղադրված գաղտնալսող սարքերի հայտնաբերման նպատակով, նորոգել է զինյալների կապի միջոցները, բացի այդ, անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը:
Օժանդակողներից 15-ը կալանավորված են: Երեքի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:
Քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են ՊՊԾ գունդը զավթած զինյալների կողմից ոստիկանության 3 ծառայողներին՝ Ա. Վանոյանին, Յու. Տեփանոսյանին, Գ. Մկրտչյանին, ապօրինաբար կյանքից զրկելու հանգամանքները պարզելու, սպանությունները կատարած անձանց բացահայտելու, այդ հանցանքները կատարելու համար վերջիններիս որպես մեղադրյալ ներգրավելու նպատակով բավարար ապացույցների համակցություն ձեռք բերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է նաև ՀՀ ոստիկանության 10 աշխատակիցների (այդ թվում երկու բարձրաստիճան պաշտոնյաների և 7 քաղաքացիական անձանց պատանդառման, ոստիկանության 7 ծառայողների տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ պատճառելու, ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը կոտրելու և դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 մլն ՀՀ դրամ գումարը հափշտակելու, ՊՊԾ գնդի տարածքում պահվող զենք-զինամթերքը, գնդի ծառայողների և քաղաքացիական անձի անձնական գույքն ու գումարները հափշտակելու, ինչպես գնդին պատկանող ոստիկանական, այնպես էլ քաղաքացիական անձանց պատկանող ավտոմեքենաները, այլ գույք հրկիզելու և դիտավորությամբ վնասելու հանգամանքները պարզելու, այդ հանցագործությունները կատարելու մեջ զինված անձանցից յուրաքանչյուրի մասնակցությունը բացահայտելու և հիմնավորելու ուղղությամբ:
Քննությամբ պարզվել է, որ սույն թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի Թաղ թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցներով վիրավորվել ու կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի հրաձիգ Փ. Մնացականյանի առողջությանը, հրազենային վնասվածքներ են պատճառվել նաև ոստիկանության ծառայող Տ. Գևորգյանին, ինչպես նաև դիտավորությամբ վնասվել են ոստիկանության մի շարք տրանսպորտային միջոցներ:
Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 42-ամյա Հարություն Գալստյանի սպանության դեպքի առթիվ։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23.30-ին, «Արամյանց» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հարություն Աշոտի Գալստյանը (ծնված 1974թ), ով րոպեներ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախնական քննության տվյալներով՝ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառվել են բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 42-ամյա Հարություն Գալստյանի սպանության դեպքի առթիվ։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23.30-ին, «Արամյանց» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հարություն Աշոտի Գալստյանը (ծնված 1974թ), ով րոպեներ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախնական քննության տվյալներով՝ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառվել են բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ shamshyan.com-ի տեղեկություններով՝ սպանվածը հայտնի Կոնդեցի Հարութն է եղել։
Մոտ 20 օր առաջ Վանաձորում 5-ամյա երեխա է մահացել դժբախտ պատահարից:NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հաղորդում է, որ 5-ամյա երեխան մահացել է եղբոր հետ խաղալու ընթացքում եռման ջուրը վրան լցնելու հետեւանքով: Դեպքը գրանցվել է օգոստոսի 31-ին:
Մայրը վերադառանալով տուն, տեսել է երեխային այրված վիճակում, սակայն հիվանդանոց չի տեղափոխել, այլ փորձել է ինքնաբուժությամբ զբաղվել: Դեպքից 4 օր անց փոքրիկը մահացել է այդպես էլ չստանալով որեւէ բժշկական միջամտություն:
Լոռու մարզի քննչական բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ ընտանիքը Վանաձոր է տեղափոխվել մեկ տարի առաջ՝ Արարատի մարզից: Ընտանիքի մյուս երեք երեխաներին ոստիկանությունը տեղափոխել է Վանաձորի մանկատուն:
NEWS.am-ի հետ զրույցում Վանաձորի շտապօգնության բաժանմունքի վարիչ Սամվել Սահակյանը հայտնեց, որ կանչով նշված բնակարան ժամանած շտապօգնության բրիգադը ֆիքսել է երեխայի կենսաբանական մահը: Սահակյանը մեկ անգամ եւս հորդորում է՝ առողջության հետ կապված ցանկացած իրավիճակում, հատկապես, եթե դա կյանքին վտանգ սպառնացող է, անհապաղ զանգահարել շտապօգնություն եւ ինքնաբուժությամբ չզբաղվել:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 29 ՍՕ 653 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արտաքին լուսավորման սյանը եւ շրջվել. 47-ամյա Ա. Ա.-ն եւ մեկ անձը չպարզված քաղաքացի տեղում մահացել են:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 56-ամյա Գ. Ք.-ն, 61-ամյա Ս. Գ.-ն եւ 46-ամյա Ա. Ա.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ս. Գ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Ա. Ա.-ի առողջական վիճակը՝ ծանր, իսկ Գ. Ք.-ն ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, շրջված ավտոմեքենան դուրս բերել երթեւեկելի հատվածից եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածներն ու վիրավորները վերադառնում էին հարսանեկան արարողությունից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.