23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2016 թ. հուլիսի 29-30-ը Երևան քաղաքի Սարի թաղում, Խորենացի փողոցում և հարակից տարածքներում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու և ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր անձանց վնասվածքներ պատճառելու ու բռնության կիրառմամբ ոստիկանության բաժիններ տանելու հիմքով հարուցված քրեական գործերը միացվեցին: Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցից Մ. Փանոսյանին բերման ենթարկելու և վերջինիս նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն կիրառելու հիմքով հարուցված քրեական գործը ևս միացվեց վերոնշյալ երկու գործերին:
Քրեական գործի շրջանակներում տուժողի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը:
Վերջինս միջնորդություն է ներկայացրել՝ 2016 թ. հուլիսի 17-30-ը Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայություն իրականացրած ոստիկանների օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հնարավոր առկայությունն ստուգելու նպատակով փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Միջնորդությամբ վկայակոչվել է Lragir.am-ի հրապարակումն այն մասին, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ինչ-որ հաբեր են ընդունում, ինչը փաստվում է նաև azatutyun.am-ի տեսագրությամբ:
Քննչական մարմինը, սակայն, միջնորդությունը համարելով անհիմն, մերժել է այն: Հետաքրքիր է, որ որոշման հիմնավորումների մեջ նշվում է, որ ապացույցներ ձեռք չեն բերվել այն մասին, որ տեսագրության մեջ երևացող քաղաքացիական անձինք ոստիկանության ծառայողներ են կամ որ նրանք ինչ-որ հաբեր են ընդունում:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հավելում է, որ պարզված չէ ոստիկանական շղթայից ներս անցնող անձանց ինքնությունը, հետևաբար՝ վերջիններիս նկատմամբ հիշյալ փորձաքննությունն իրականացնել հնարավոր չէ:
Հավելենք, որ azatutyun.am-ը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է վերը նշված իրադարձությունները, և անզեն աչքով էլ պարզ էր, որ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք ամենայն հավանականությամբ հաբեր են ընդունում և անցնում ոստիկանական շղթայից ներս այն դեպքում, երբ հավաքի մասնակիցներն ու լրագրողները ոստիկանական շղթային անգամ մոտենալ չէին կարող: Ավելին՝ տեսագրության մեջ հստակ երևում են վերոնշյալ անձանց դեմքերը, և նրանց նույնականացումը պետք է որ առանձնապես բարդ չլիներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս բացահայտել է Հայաստանում մինչ օրս չարձանագրված անդրազգային նոր բնույթի հանցագործություն:
Իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ, արտերկրում գտնվող իրենց հանցակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, Հայաստան են տեղափոխել ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ ներկերով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամներ: Հանցավոր խմբի անդամները նպատակ են ունեցել նշված թղթադրամները քիմիական մշակմամբ մաքրել հատուկ ներկանյութից, դրանց հաղորդել հնամաշ տեսք և, քողարկելով օրինական շրջանառությունից հանված լինելու հանգամանքը, խաբեությամբ իրացնել Հայաստանի Հանրապետությունում:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված կանխող և խափանող գործողությունների շնորհիվ խմբի անդամները չեն կարողացել ավարտին հասցնել իրենց հանցավոր մտադրությունը, իսկ օրինական շրջանառությունից հանված թղթադրամները հայտնաբերվել և առգրավվել են:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ: Իրականացվող նախաքննության ընթացքում միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբի ենթադրյալ այլ անդամներին պարզելու, ինչպես նաև նախկինում նման թղթադրամներ Հայաստան ներմուծելու և իրացնելու հնարավոր դեպքերը բացահայտելու համար:
Տեղեկացնում է ԱԱԾ-ն
Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել։
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 144-րդ հոդվածի 5-րդ, 148-րդ հոդվածի 6-րդ մասերը եւ Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 9-ի ԱԽ-19-Ո-16 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաեւ հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 9-ի ԱԽ-19-Ե-21 եզրակացությունը` Սարգսյանը որոշում է կայացրել
1. Լիլիթ Թադեւոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները:
2. Արսեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ցուցմունքը ներկայացվել է որպես «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու հիմնավորում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը՝ նշելով, որ Վալերի Օսիպյանը ճանաչվել է գործով տուժող:
«Կալանքը երկարացնելու միայն այդ մի ցուցմունքն էր չակերտների մեջ հիմնավորող, որովհետեւ այդ ցուցմունքի մեջ Պավել Մանուկյանին մեղսագրվող որեւէ կոնկրետ բան չկար: Այդ ապացույցը Պավլիկ Մանուկյանի լուսանկարն էր, որ նա եղել է ՊՊԾ գնդի տարածքում, բոլորն էլ գիտեն, որ եղել է ու դա ապցուցելու որեւէ խնդիր չկար: Մենք երեկվա այդ բաներից ենք իմացել, որ Վալերի Օսիպյանը որպես տուժող է ճանաչվել»,-NEWS.am_ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Պավլիկ Մանուկյանի կալանքի ժամկետը սպետեմբերի 22-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն դատարանը եւս երկու ամսով երկարացրել են:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։
38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։ Այս մասին տեղեկացրինՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2016թ. սեպտեմբերի 19-ին շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Ակնալիճ-Զարթոնք ավտոճանապարհին հայտաբերվել է երիտասարդ կնոջ դի։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված վայրում հայտնաբերել կնոջ դի՝ բռնության հետքերով, իսկ դիակից մոտ 80 մետր հեռավորության վրա գտնվող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի մեջ մի տղամարդու, ով հայտարարել է, որ տուժածն իր կինն է, և ինքն է սպանել նրան։
Նախնական քննության տվյալներով՝ ամուսինները Երևանի բնակիչներ են, ովքեր դեպքի օրը հյուր էին գնացել Արարատի մարզ։ Վերադարձի ճանապարհին նրանց միջև սկսվել է վիճաբանություն՝ ամուսնական անհավատարմության հարցի շուրջ, որի ընթացքում ամուսինը բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ՝ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապա սեղմելով պարանոցը՝ շնչահեղձ արել։
Մահվան վկայականի համաձայն՝ կինը մահացել է մեխանիկական շնչահեղձության հետեւանքով։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա ամուսնուն սեպտեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և հարցաքննվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 6 անձի:
N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել 16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, և տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ժամկետային զինծառայողի մահվան մի շարք հանգամանքներ, նրա նկատմամբ ծառայակիցների կողմից կիրառված բռնարարքի մի շարք դեպքեր, հանցագործությունների տարբեր դրվագներ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ժամկետային զինծառայող Հ. Շահմուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Շորթում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում` մի խումբ անձանց կողմից (2 դրվագ),
Հ.Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը), 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը),
Վ.Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 358-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ), 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 365-րդ հոդվածի 1-ին մասով:
Լեյտենանտ Լ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ), 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ), 375-րդ հոդվածի 1-ին մասով ((Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը (3 դրվագ), և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը),
Գ.Ղուկասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու փորձը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում` մի խումբ անձանց կողմից), 38-358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցակցությունը՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելուն), 365-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Շարքային Գ. Մուսիկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու Արշակ Գրիգորյանի ինքնասպանության հանգամանքները, շարժառիթը։
Նախնական քննության տվյալներով՝ 1990թ. ծնված Արշակ Գրիգորյանը 2016թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան նկուղում ինքնասպանություն է գործել ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և 1 գնդակ։
Որոշում է կայացվել Արշակ Գրիգորյանին տուժող ճանաչելու մասին: Կատարվել է դիակի զննություն, ըստ որի՝ դիակի աջ և ձախ քունքային շրջանում հայտնաբերվել են վերքեր, որոնցից աջ քունքային վնասվածքը, ըստ մասնագետների, մուտքային է, իսկ ձախ քունքային շրջանի վերքը` ելքային: Առգրավվել են տուժածի, ինչպես նաև՝ նրա դիակը հայտնաբերած հարազատի հագուստները, վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց թվում՝ դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական:
Հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում՝ տուժածի մերձավոր ազգականները, հարազատները, ընկերները։ Օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տարածքում առկա են տեսանկարահանող սարքեր, որոնց տեսագրություններն առգրավվել են, և նշանակվել է տեսաձայնագրային փորձաքննություն։
Ա.Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնից այսօր տեղափոխվեց Դատապարտյալների հիվանդանոց: Նա հիվանդանոցում վիրահատության էր ենթարկվել:
Բժշկական կենտրոնից դուրս գալու ժամանակ լրագրողները Մանուկյանից հետաքրքրվեցին՝ ինչպես է իրեն զգում. «Գերազանց, մարտական լիցքավորված»,- պատասխանեց Մանուկյանը:
Պավլիկ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ իրենց պահանջներն իշխանությունները կատարելու են՝ ցանկանան, թե ոչ:
Հարցին էլ, թե արդյոք ափսոսանքի կամ զղջման զգացում չունե՞ն, Մանուկյանը կտրուկ արձագանքեց. «Մյուս անգամ էդ բառերը չկրկնեք՝ դրանք մեզ համար չեն»,- եզրափակեց Մանուկյանը:
Մանրամասները՝ Ազատություն ռադիոկայանի տեսանյութում
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման նախագիծն ու առաջարկները։ Այս նախագիծը վերաբերում է գործուղումների ժամանակ ավիատոմսերի գնմանը։ Դավիթ Հարությունյանն ասաց, որ այսուհետ վերահսկողությունը կիրականացնի հասարակությունը, իսկ ղեկավար մարմինները կներկայացնեն, թե ինչ տոմս է առաջարկել էլեկտրոնային համակարգը:
Կարեն Կարապետյանը նաեւ ասաց, որ տեղյակ է, թե գործուղումների համար ավիատոմսերի գնման գործընթացում ինչ չարաշահումներ են եղել, իրեն պատմել են, թե ինչեր էին անում ավիատոմսերի գնումների ժամանակ, եւ եթե այդ ուղեղը այլ բանի համար օգտագործեին՝ ավելի արդյունավետ կաշխատեին. «Բարդ համակարգ է, թե ինչին է ուղված, բոլորդ հասկանում եք: Հանձարարական` բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի բացառենք պրիմիտիվ գողությունը։Լավ կլիներ, եթե այդ մարդիկ մեկ այլ տեղ իրենց խելքն օգտագործեին»։
Կարեն Կարապետյանը նաեւ խոսելով քաղծառայողների վարձատրության եւ կոռուպցիայի մասին՝ ասաց. «Պետք է ստեղծենք մի համակարգ, որպեսզի մոտիվացնենք քաղծառայողներին: Առաջարկությունս հետեւյալն է՝ ճիշտ կլինի, եթե մեր գործընկերները տան առաջարկներ, թե մոտիվացիայի ինչ գնահատական ունեն իրենց ոլորտի վերաբերյալ՝ այն հնարավորությունների շրջանակներում, որ ունենք»:
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էՀայկական պետականության վերականգնման հռչակագրի դրույթները: Այն ներկայացնում ենք ստորեւ.
«Այսօր մարդկությունը թեւակոխում է պատմական մի շրջափուլ, որը բնորոշվում է աշխարհաքաղաքական նոր կարգի ձեւավորմամբ: Այդ ընթացքում հայ ժողովուրդը չպետք է կորցնի իրեն պատկանող Հայրենի բնօրրանով հանդերձ կարեւոր միավոր ճանաչվելու պատեհությունը եւ հնարավորություն ստեղծի ինքնուրույն վարելու իր ազգային շահը հետապնդող քաղաքականություն` խուսափելով անիմաստ նոր զոհողություններից, հանդես բերելով ինքնիշխան պետության կարգավիճակից բխող հաստատակամություն ու նպատակամետություն: Ժամանակին համընթաց քայլելու եւ համամոլորակային երթից ետ չմնալու բանալին մեզանում կազմավորված բռնակալական, քրեաօլիգարխիկ բուրգի օր առաջ տապալումն է եւ արտաքին կայսերապաշտական, ամբողջատիրական համակարգի հետ ուղղահայաց, վասալային քաղաքական կապի լուծարումն ու ժողովրդական հանրապետության հիմնումը:
Այժմ, երբ համայն հայությունն իր ամբողջական հայրենիքի պատկառելի հատվածին` Հայոց կորուսյալ բնօրրանին վերատիրանալու համար հասել է պայքարի բավական նպաստավոր մի հանգրվանի, սովորականից ավելի մեծ կարեւորություն է ձեռք բերում մեր ազգային համընդհանուր ուժերի լարման եւ միատեղման հրամայականը, որպեսզի կենսակոչվի այնպիսի պետականության հիմնադրումը, որտեղ մարդու կյանքի, ազատության եւ երջանկության բնական ու անօտարելի իրավունքները լինեն կատարելապես երաշխավորված:
Ելնելով այն իրողությունից, որ կառավարման գործող համակարգը` նախագահ, կառավարություն եւ խորհրդարան, կործանարար է վերը թվարկված նպատակների հաջող մարմնավորման համար, ժողովուրդը պետք է անվերապահորեն օգտվի իր իրավունքից` լուծարի անարդյունավետ աշխատող այդ կառույցները եւ կազմավորի նոր կառավարություն` հիմնված քաղաքացիների անվտանգությունն ու բարօրությունը լավագույնս ապահովող սկզբունքների վրա:
Հայկական շուրջ քսանհինգամյա նորագույն պետականության պատմությունը լի է անարդարությունների, բռնությունների, մարդու իրավունքների ոտնահարումների եւ հակոտնյա այլ երեւույթների բազմաթիվ վկայություններով, որոնք վերահաստատում են Հայաստանում անսահմանափակ բռնակալության կայացման տխուր փաստը:
Մասնավորապես` անվիճելի են փաստերը, որ շուրջ քսանհինգ տարի.
• չեն ընդունվել օրենքներ, որոնք օգտակար եւ անհրաժեշտ են ժողովրդի ազգային շահը սպասարկելու, բնակչության կենսամակարդակը բարձրացնելու համար,
• ընդունվել են հատուկ օրենքներ ու օրենսդրական ակտեր, որոնք բխում են բռնակալի եւ նրան սպասարկող խամաճիկների նեղ անձնական շահերից,
• հասարակությունն ապրել է ծայրահեղ բեւեռացվածության պայմաններում, չեն պաշտպանվել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, չեն գործել իշխանության տարանջատման ու հակակշռման կառուցակարգերը,
• խոչընդոտվել է հատկապես խոսքի ազատությունը (փակվել են լրատվամիջոցներ, բռնության են ենթարկվել լրագրողներ),
• թույլ չի տրվել անկախ արդարադատության համակարգի գործունեությունը,
• խորհրդարանը, կառավարությունը, դատարանները եւ ուժային կառույցները հիմնականում գործել են ի շահ մեկ մարդու` բռնակալի, եւ նրա մերձավոր շրջապատի,
• բազմիցս յուրացվել է ժողովրդի իշխանությունը եւ ճնշվել ժողովրդի օրինական ցասումը (ի մասնավորի` 1995, 1996, 1998, 2003, 2008, 2013, 2015 թվականներին),
• հետապնդվել են քաղաքական ընդդիմադիր գործիչները (սպանություններ, ծեծուջարդ, բանտարկություններ, քաղաքականությամբ զբաղվելու արգելք) եւ քաղաքական ընդդիմադիր կազմակերպությունները (կուսակցության գործունեության ապօրինի դադարեցում, կուսակցական գրասենյակների անօրինական փակում, հարձակումներ կուսակցության գրասենյակների վրա եւ այլն):
Բռնակալը եւ բռնակալական կառուցակարգը.
զանգվածաբար զրկել են մարդկանց` օրենքի ուժով պաշտպանել իրենց հիմնարար իրավունքներն ու ազատությունները,
ապօրինաբար ազատազրկել են հազարավոր մարդկանց,
վախի եւ կարիքի մեջ են պահել հասարակությանը,
ապօրինի կերպով օտարել են հանրային եւ մասնավոր սեփականությունը,
իրականացրել են հակաօրինական հարկահավաք,
հարստահարել կամ սնանկացրել են օրինական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գործարարներին,
յուրացրել են սոցիալական, առողջապահության, կրթության եւ պաշտպանության համար նախատեսված հանրային գումարները,
ոչնչացրել են մշակութային ժառանգությունը եւ հայրենի բնությունը,
ռազմավարական նշանակության ազգային սեփականությունը նվիրաբերել են օտարին,
հրաժարվել են գիտելիքահենք, նոր տեխնոլոգիաների վրա խարսխված տնտեսությունից եւ ռազմարդյունաբերությունից,
Հայաստանից ապօրինաբար արտահանել են տասնյակ միլիարդ դոլարի հասնող գումարներ,
կուտակել են շուրջ 6 միլիարդ դոլար պետական պարտք,
ազգային Զինված ուժերն օգտագործել են ճնշելու բռնակալության դեմ ժողովրդի արդարացի ընդվզումը,
ստեղծել են աշխարհում բնակչության թվաքանակի համեմատ ամենամեծ ոստիկանություններից մեկը,
դիտավորյալ չեն բնակեցրել ազատագրված հայրենիքը,
չեն պաշտպանել Հայրենիքի արցախյան սահմանը եւ հրաժարվել են հայրենի տարածքի բռնազավթումը վերացնելու պարտականությունից,
չեն պաշտպանել հայ ժողովրդի ազգային շահը` հանդես բերելով տարածքներ զիջելու պատրաստակամություն,
Հայրենիքը բռնակցել են ծավալապաշտական, ազգային շահին հակասող միությունների,
խոչընդոտել են ներգաղթին եւ խթանել Հայաստանի հայաթափումը,
չեն զինել Ազգային բանակը համապատասխան ժամանակակից զենքով,
ազգային անվտանգության կարեւոր նշանակության գործառույթը` հայրենիքի սահմանի պաշտպանությունը, փոխանցել են օտարին,
առանց ժողովրդի ազգային շահը հաշվի առնելու, օտարին են տրամադրել հայրենի տարածքը (ռազմակայանի համար), ինչպեսեւ` երկինքը (միասնական հակաօդային պաշտպանություն իրականացնելու համար),
հրաժարվել են հայաբնակ վայրերում վտանգի մեջ հայտնված ազգակիցներին պաշտպանելու պարտականությունից,
հրաժարվել են Հայրենի բնօրրանի հիմնական մասի բռնազավթման եւ ազատագրման ճանաչման իրավունքից ու սուրբ պարտականությունից,
ընդունել են այնպիսի որոշումներ, որոնք վտանգում են հայկական պետականության ինքնիշխանությունը,
Հայոց ազգային շահը սպասարկելու եւ ժողովրդի բարեկեցության համար չեն կառուցել ողջամիտ, հավասարակշռված, բովանդակալից հարաբերություններ Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի եւ այլ երկրների ու միջազգային կառույցների հետ:
– Քանի որ ժողովրդի համբերությունը տեւապես չարաշահվում է բռնակալության կողմից.
– Քանի որ բռնաճնշումների դեմ պայքարը սպառում է բոլոր հնարավոր միջոցները.
– Քանի որ շուրջ երկու տասնամյակ ընթացող ահռելի չափերի չարաշահումների եւ բռնությունների շղթան նենգ մտադրությունների նոր դրսեւորումներ է խոստանում, այն է` ստիպել ժողովրդին համակերպվելու անսահման բռնակալության հետ եւ հրաժարվելու հայրենիքից, ինչը ժողովրդին պարտավորեցնում է այլեւս չհանդուրժել կառավարության անգործունակությունը եւ անվտանգության հուսալի երաշխիքներ ստեղծել ապագայի համար.
– Քանի որ իսպառ բացակայում են ազատության, սեփականության, անվտանգության ու ճնշումների դեմ դիմադրության մեր բնական և անօտարելի իրավունքների ապահովման գործիքակազմերը,
մենք` հայ ժողովրդի համասփյուռ ներկայացուցիչներս,
նպատակ ունենալով կյանքի կոչելու ազգային-ազատագրական և ժողովրդական իղձերը,
հանձնառու ենք շարունակելու ազատատենչ նախնիների և ապստամբ նվիրյալների պայքարը
ընդդեմ գաղութատիրության և բռնակալության, հանուն հայ ժողովրդին պատկանող Հայրենի բնօրրանի տարածքային ամբողջականության վերականգնման և ժողովրդավար սահմանադրականության ձևավորման:
Այդ նպատակով`
– լուծարում ենք մեր քաղաքական կապը Հայաստանում գործող բռնակալական համակարգի հետ.
– գիտակցում ենք, որ նախքան նոր օրինական հայկական իշխանության ձևավորումը, անհրաժեշտ է աշխարհի հայահոծ վայրերում ստեղծել քաղաքական կառավարման կառույցներ, որոնք կոչված կլինեն սպասարկել սույն Հռչակագրի դրույթները.
– հռչակում ենք` Հայոց պետականության տարածքային ամբողջականության վերականգնում Հայկական բարձրավանդակի ու հարակից տարածքների ազատագրում, մինչ այդ հիմք ընդունելով հայրենի բնօրրանի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը` Արցախի ու Հայաստանի հանրապետությունների հենքի վրա Հայկական միասնական պետականությունը, որի կառավարման համակարգը հիմնված կլինի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատման, հակակշռման ու զսպումների կառուցակարգերի վրա: Քաղաքական կառավարման համակարգը պետք է զերծ պահվի քաղաքական մենաշնորհից.
– ընդունում ենք, որ Հայոց պետականության կրողը համասփյուռ հայ ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրականացնում է ամիջականորեն` իր իսկ հիմնադրած ներկայացուցչական մարմինների միջոցով: Հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչներն իրավունք ունեն կրելու Հայկական պետականության քաղաքացիությունը և բանեցնելու քաղաքականություն: Բոլոր հայերը գտնվում են Հայոց պետականության պաշտպանության և աջակցության ներքո, իրավունք ունեն ազատագրված հայրենի բնօրրանում ստանալ անհատույց հողակտոր` տուն կառուցելու նպատակով.
– հաստատում ենք, որ Հայոց պետականության անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիության ապահովումը բացառապես հայկական Ազգային բանակի մենաշնորհն են: Այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների զորամիավորումների ներկայությունը Հայոց պետականության սահմանների ողջ երկայնքով արգելվում է: Այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների ռազմական հենակետերն ու շինությունները չեն կարող տեղաբաշխվել Հայոց պետականության տարածքում առանց երկրի ռազմաքաղաքական հայեցակարգի անտեսմամբ և համապատասխան նյութական փոխհատուցման.
– սույն Հռչակագիրը հիմք է ծառայում աշխարհի հայաբնակ վայրերում քաղաքական կառավարման կառույցների հիմնադրման, Հայոց պետականության Սահմանադրության, սահմանադիր օրենքների և հայ ժողովրդի ազգային անվտանգության հայեցակարգի մշակման համար.
– ընդունում ենք սույն Հռչակագրի դրույթները և հավատարմություն հայտնում, որ մեր կամքով, ներուժով, արժանապատվությամբ այն իրականություն ենք դարձնելու:
Առա´ջ, դեպի հաղթանակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.