23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է նոտարի կողմից յուրացման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նոտարը յուրացրել է իրեն վստահված 64 հազար ԱՄՆ դոլարը։
Այսպես՝ ըստ քննության տվյալների՝ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված առքուվաճառքի պայմանագրով քաղաքացին 81 հազար դոլարով վաճառել է իր բնակարանը։ Գնորդը վճարել է 16.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 65.000 ԱՄՆ դոլարը պարտավորվել վճարել մինչև 2015 թվականի մարտի 15-ը, սակայն պայմանավորվածությունը խախտվել է, և մարտի 20-ին փոխանցվել է ընդամենը 1000 ԱՄՆ դոլար։
Ամիսներ անց՝ 2015 թ. հուլիսի 8-ին, բնակարանի նոր սեփականատերը գրավոր դիմել է «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտարին՝ խնդրելով 64.000 ԱՄՆ դոլարն ընդունել դեպոզիտ՝ բնակարանի նախկին սեփականատերերին հանձնելու համար։ Նոտարը գրանցամատյանում կատարել է համապատասխան գրանցումը՝ գումարն իրեն հանձնելու վերաբերյալ, սակայն, խախտելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 73-75-րդ հոդվածների պահանջները, այն չի ընդունել դեպոզիտ հաշիվ և չի հանձնել նախկին սեփականատերերին։ Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ նոտարը յուրացման եղանակով հափշտակել է նշված 64.000 ԱՄՆ դոլարը։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա, օրենքով սահմանված կարգով, նոտարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նոտարն ընդունել է առաջադրված մեղադրանքը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոր կառավարության ձևավորումից հետո, երբ իր պաշտոնը կորցրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ նա փորձելու է քաղաքականությամբ զբաղվել և ղեկավարելու է ընդդիմադիր կուսակցություն: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների նա ղեկավարելու էր Վիկտոր Դալաքյանի կողմից հիմնվելիք կուսակցությունը:
Օհանյանի քաղաքական ապագայի մասին խոսակցությունների սկսելուն պես մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ իշխանությունները կոմպրոմատներ ունեն Սեյրան Օհանյանի հետ կապված և պատրաստվում են դրանք գործի դնել, եթե իհարկե նա չհրաժարվի իր քաղաքական պլաններից: Կարճ ժամանակ անց մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Նորք Մարաշում վնասազերծված հանցախմբի գործով ձերբակալված հայր Անտոնը ցուցմունք է տվել, որ իր տեղեկություններով խմբավորման ղեկավարը եղել է Սեյրան Օհանյանը:
Այս հրապարակումից հետո Օհանյանին աջակցող մամուլը և նրա մերձավոր մի քանի զինվորականներ շտապեցին հայտարարել, որ նախկին նախարարը չի ունեցել քաղաքական պլաններ և ավելին նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու պատրաստվում է պատգամավոր դառնալ ՀՀԿ ցուցակով:
Փաստորեն Սեյրան Օհանյանին անուղղակի կերպով զգուշացրել են, որ իր անունը կարող են կապել հանցախմբի հետ, որից հետո կարող են ձերբակալել: Իսկ Օհանյանի կողմնակիցների հայտարարությունները գալիս են վկայելու, որ նա վախեցել և շտապել է հավատարմության երդում տալ Սերժ Սարգսյանին, որպեսզի խուսափի հետագա բարդացումներից:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՊԾ գնդի ոստիկանության հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար:
Մեր տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Արմինե Ֆանյանը:
Բացի սպանության հոդվածից Արմեն Բիլյանի մեղադրանքը լրացվել է ՀՀ ՔՕ 238 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շարթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով): Այսպիսով Արմեն Բիլյանը մեղադրվում է 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը), եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով:
Առաջարդված մեղադրանքներում Բիլյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Ավելին նրա պաշտպանի խոսքով՝ Բիլյանը պնդում է, որ ՊՊԾ գնդի այն տարածքում որտեղ սպանվել է Գագիկ Մկրտչյանը այնտեղ չի եղել. «Հետագայում մենք նոր ապացույցներ կներկայացնենք, ուղղակի այս պահին նախաքննության գաղտնիությունից ելնելով չեմ կարող շատ բան ասել: Իմ պաշտպանյալը ոստիկանին կյանքից զրկելու հետ որեւէ առնչություն չունի, նա այդ հատվածում, որտեղ նշված ոստիկանը կյանքից զրկվել է չի եղել»,-ասաց Ֆանյանը եւ հավելեց. «Մենք միջնորդել ենք, որպեսզի եղած մեղադրանքը լրացնելու եւ փոփոխելու հիմքում դրված բոլոր ապացույցները մեզ ներկայացնեն: Սպասում ենք, վարույթն իրականացնող մարմնի միջնորդությանը, որպեսզի մեղադրյալ ներգարվելու նոր որոշումը բողոքարկենք հսկողություն իրականացնող դատախազին»:
Նա նաեւ ասաց, որ այսօր ժամը 14:00-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Բիլյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ 45-ամյա ոստիկան Գագիկ Մկրտչյանը ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ին ստացել էր կրծքային-որովայնային հրազենային վիրավորում, նա մի քանի օր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Մկրտչյանը մահացել է օգոստոսի 13-ին:
Այս գործով կալանավորված Սմբատ Բարսեղյանին էլ մեղադրանք է առաջադրվել ոստիկան Յուրի Տեփանոսյնաի սպանության համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով կողմի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, փաստաբան Է. Զաքարյանի միջոցով, պահանջել և 2016 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացի Հ. Դ.-ից Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Է. Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Ի. Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Մեկ անձ ձերբակալվել է։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, իսկ մեկը՝ Արամ Պետրոսյանը, կրծքավանդակի աջ հատվածում ստացել հրազենային վնասվածք, ում պատճառված վնասվածքը գնահատվում է ծանր:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, նոյեմբերի 14-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ կատարված ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ՝ դեպքի վայր հանդիսացող գեղեցկության սրահի սեփականատիրոջ կինը։
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։
«Սասնա ծռեր» խմբավորման անդամի մեղադրանքներին ավելացավ ևս մեկը՝ 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է: 2016 թվականի նոյեմբերի 11-ին Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից եւ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքոs) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Սպանություն):
Վերջինս այժմ մեղադրվում է նաեւ սպանության հատկանիշներով: Տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ առաջադրված մեղադրանքներում իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:
Ոստիկանությունը մեղադրում է «Սասնա ծռեր» խմբին, ավելին, լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Սմբատ Բարսեղյանը: Լուսանկարը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ շատերը սկսեցին ասել, որ այն ստեղծվել է ֆոտոշոփի միջոցով:
https://www.youtube.com/watch?v=WfrA573Xt8I
Նոյեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վարդան Նիկողոսյանին ոստիկանություն բերման ենթարկելու դեպքը լրատվամիջոցներով տարածվելուց հետո լայն, սակայն միակողմանի արձագանք է ստացել:
Ոստիկանության ծառայողներին են վերագրվում ծառայողական էթիկայի և իրավունքի տեսանկյունից անընդունելի արտահայտություններ ու գործողություններ: Ըստ տարածված տեղեկությունների, իբր թե ոստիկանները բերման ենթարկվածի ներկայությամբ ասել են, որ թքած ունեն Սահմանադրության վրա, մինչև ժամը 4-ն անձին անհիմն պահել են ոստիկանության բաժնում, թույլ չեն տվել Վ.Նիկողոսյանի փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին և այլն:
Այլ դեպքում ոստիկանությունը, ՀՀ փաստաբանների պալատի հետ կնքած փոխըմբռնման հուշագրի շրջանակում, պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ հայտարարություն տարածելու նախաձեռնություն կդրսևորեր, սակայն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի գործունեության նկատմամբ կանխակալ հանրային արձագանքի իրողությունը ոչինչ չի թողնում անելու, քան կատարվածի մասին ոստիկանության տվյալները հանրությանը ներկայացնելը:
Այսպես. քաղաքացին ժամը 23.05-ին զանգահարել է ոստիկանության բաժին՝ նշելով, որ «Շամպայն» ակումբից հնչող բարձր երաժշտությունը խանգարում է իրենց հանգիստը: Համայնքային ոստիկանության տեսուչները ներկայացել են ակումբ և խնջույքի մասնակիցներից մի քանիսին ներկայացրել լռությունը պահպանելու վերաբերյալ օրինական պահանջ: Ոստիկանության օրինական գործողություններն ակնհայտորեն դուր չեն եկել Վարդան Նիկողոսյանին, և վերջինս ոստիկանների հետ մտել է բանավեճի մեջ, խոչընդոտել նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, գետին է գցել ոստիկանության ծառայողներից մեկի գլխարկը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում Վարդան Նիկողոսյանն ունեցել է բերման ենթարկվածի կարգավիճակ՝ խուլիգանության կասկածանքով:
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Վարդան Նիկողոսյանը հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, սակայն բռնարարի, ոչ թե զոհի կարգավիճակով: «Առավոտ» օրաթերթի կայքում 2012 թվականի մարտի 16-ին հրապարակվել է հոդված՝ «Փաստաբանը ծեծել է իր վստահորդին» վերտառությամբ: Հոդվածում նշվել էր, որ փաստաբան Վ.Նիկողոսյանը փաստաբանական իր գրասենյակում պատռել է թոշակառու վստահորդի փաստաթղթերը, բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ: Տուժած կինը բռնության հետևանքով մեկ շաբաթ գտնվել է հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքում:
Այս անգամ էլ Վարդան Նիկողոսյանի ինքնասիրությունը, չգիտես ինչու, այն աստիճանի է խոցվել, որ մոռացել է իրավաբանի մասնագիտության, իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների նկատմամբ հարգանքի պարտականության և փաստաբանի հասարակական կոչման մասին: Պարտականություններ, որոնք նախատեսված են փաստաբանի վարքագծի կանոնագրքով:
Իհարկե, ոստիկանության ծառայողների գործողությունների օրինականությունը կստուգվի, խուլիգանության կասկածով նախապատրաստված նյութերին կտրվի քրեաիրավական գնահատական, սակայն իրավաբանական հանրույթի ներկայացուցչի կողմից դրսևորվող անպարկեշտ վարքագծի դատապարտումը պարտադիր է թե փաստաբանության և թե ոստիկանության նկատմամբ հանրության վստահությունը չսասանելու անհրաժեշտությունից ելնելով:
Ոստիկանությունը փաստաբանների պալատի հետ ունի արդյունավետ համագործակցության պատմություն, հարգանքով է վերաբերվում նրա օրինավոր ներկայացուցիչներին և նրանց գործունեությանը: Հույս ունենք, որ նման անցանկալի դեպքերը կրկնություն չեն ունենա: Ի դեպ, առաջին անգամ չէ, որ իրավախախտները փորձում են սեփական արարքների անօրինականությունը քողարկել կեղծ գերատեսչականության կամ կեղծ կորպորատիվության քողով՝ հակաիրավական վարքի խափանումը ներկայացնելով որպես մասնագիտական գործունեությամբ պայմանավորված խտրական վերաբերմունք: Բոլոր նման փորձերը դատապարտված են ձախողման:
Օրենքի առջև հավասար ենք բոլորս, իսկ իրավաբաններն անձնական վարքով այս սկզբունքի ընկալումը հանրային կյանքում ամրապնդելու համար կրում են բացառիկ պատասխանատվություն:
Ներկայացնում ենք ոստիկանության բաժնում իբր «ոստիկանական բռնությունների ու կամայականությունների զոհ» դարձած Վարդան Նիկողոսյանի իրական վարքագծի տեսագրությունից հատված:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գործում է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի թելադրանքով: Նման եզրահանգման կարելի է գալ երեկ տարածված հաղորդագրության բառապաշարից. «…նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել Սարի թաղում զանգվածային անկարգություններ իրականացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել ոստիկանական պատնեշը, անկարգության մասնակիցներին հասցնել ՊՊԾ գունդ, օժանդակել 2016 թվականի հուլիսի 17-ից հիշյալ գունդը զավթած անձանց հանցավոր գործողություններին»:
Ճիշտ և ճիշտ 2008 թվականի մարտի 1-ի գործի բառապաշարն է: Այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր, ում ջանքերով նման հիմնավորումներով 100-ից ավել քաղաքացիներ լցվեցին բանտերը: և հիմա ՊՊԾ գնդի գրավման ու Սարի թաղում հուլիսի 29-ի բախումների դեպքերը միացվել են 1 վարույթում: Իսկ ինչով է պայմանավորված այս որոշումը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ սպասվող համաներմանն ընդառաջ՝ հրահանգվել է խստացնել քաղաքական հնչերանգ ունեցող գործերի մեղադրանքները, որպեսզի անցանկալիները «չհամաներվեն»:
«Ժողովուրդ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Analitik.am -ի գործով նոր իրավաբանական անձ է ներգրավվել
ԱՆի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը «Հայկական Վարկածին» տեղեկացրեց, որ առաջադրված մեղադրանքներից 182-րդ հոդվածի 3-րդ մասը հանվել է: Այսինքն՝ կարճվել է առանձանապես խոշոր չափերի մի խումբ անձանց կողմից շորթման դրվագը, որը վերաբերվում էր Կարեն Բաբակեխյանին, Վանոյի Արտակին և այլն:
ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասը, որը վերաբերում էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի բողոքին, դարձել է 1-ին մաս (Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու…) ։
Գործում կրկին ավելացվել է ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասը (առանձանապես խոշոր չափերի մի խումբ անձանց կողմից շորթման դրվագ), որի հասցեատերը իրավաբանական այլ անձ է:
Լիպարիտ Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Անի Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու հայցի քննությունը: Այն կլսվի վաղը:
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ, (որին հետո ավելացել են այլ դրվագներ): Ըստ նախաքննության Ուրիխանյանը հաղորդում է տվել, որ analitik.am լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ: Կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նաև նրա ներկայացուցիչը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված վայրում, յուրաքանչյուր ամսվա 1- 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:
Ռ.Ա.
ՀՀ դատախազության հաղորդագրությունը
2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի «Սարի թաղ» թաղամասում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Ազատության հրապարակից քաղաքացիների երթը մեկնարկելուց առաջ նախապես ծրագրվել, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել «Սարի թաղ» թաղամասում զանգվածային անկարգություններ իրականացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել ոստիկանական պատնեշը, անկարգության մասնակիցներին հասցնել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ, օժանդակել 2016 թվականի հուլիսի 17-ից հիշյալ գունդը զավթած անձանց հանցավոր գործողություններին:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված քրեական գործը պահանջվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունից և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և պատանդ վերցնելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.