23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, ներս է մտել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութ և կրակոցներ արձակել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը, ով եղել է դիմակավորված, ավտոմատն ուղղել է խանութի ներսում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա և գումար պահանջել։ Տեսնելով, որ աշխատակցուհին դիմադրում է, նա գործի է դրել ավտոմատը. կրակոցներ է արձակել, որից հետ իր սև գործը չավարտելով՝ դիմել է փախուստի։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի և օպեգրծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։
Ոստիկանները խանութի ներսում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 3 կրակված պարկուճ, ինչպես նաև կրակոցի արդյունքում վնասված հետքեր։
Այս պահին դեպքի վայր պետք է ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվելու է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, ինչպես նաև կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոչինչ չեն կարողացել տանել։
Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի, տեղակալներ Արսեն Վարդանյանի և Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագետները։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ օպերատիվորեն ժամանել են նաև վարչական շրջանի դատախազներ Արթուր Մելիքյանն ու Սմբատ Մովսիսյանը։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրեն սպասարկող վթարված ծառայողական մեքենայում չի եղել:
Քիչ առաջ armtimes.com-ը կապ հաստատեց նախարարի հետ. նա, սակայն չպատասխանեց. հարցերը դեռ չլսած ասաց. «Ես մամուլի քարտուղար ունեմ»: Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են: Ավելի ուշ նա գրառում կատարեց նշելով. «Հարգելի լրագրողներ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել, նա այս պահին կատարում է իր պարտականությունները, լրացուցիչ ոչինչ հայտնել առայժմ չենք կարող։ Իմ հեռախոսները կարող են ժամանակավոր անհասանելի լինել, քանի որ ճանապարհներին եմ»:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ալթունյանն ասաց, որ նախարարը վթարի պահին մեքենայում չի եղել: Հարցին, թե վթարից ինչ տեղեկություններ ունի, ինչ վարկածներ են քննվում, Ալթունյանն ասաց, որ լուսանկարներ են ստացել, որից երեւում է, որ ճանապարհները վատ վիճակում են, բայց դա նախնական վարկածն է:
Խոսելով զոհերի մասին, Ալթունյանն ասաց, որ երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են, իսկ ուղեւորը՝ պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցը: Նրանք են լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդն է) եւ անվտանգության աշխատակից` կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։
***
hraparak.am-ն էլ հայտնում է, որ վաղ առավոտյան ՊՆախարարը և նախագահ Սերժ Սարգսյանը ուղղաթիռով մեկնել են Խնձորեսկի N զորամաս՝ մասնակցելու միջոցառման:
Խնձորեսկի համայնքապետ Սերյոժա Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զորամասը վերանորոգվել է, և Վիգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը այդ պատճառով այցելել են այնտեղ՝ հանդիպելու զինվորների հետ: Համայնքապետը լսել է տեղի ունեցած վթարի մասին, սակայն այլ մանրամասները չի տիրապետում: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն մանրամասները, որոնք մենք գիտենք, բավարար է, իսկ թե որտեղ է սլացել մեքենան, այժմ Վիգեն Սարգսյանը որտեղ է գտնվում, Արծրուն Հովհաննիսյանը չմանրամասնեց՝ նշելով, որ ճիշտ չի լինի այդ մասին ասել:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ սկզբում եղան հրապարկումներ այն մասին, որ ճանապարհը մաքուր է եղել, որևէ խնդիր չի եղել, բայց դեպքի վայրից լուսանկարները երբ տեսնում ենք, ճանապարհը ամբողջովին սառցակալված է:
«Դատապարտյալների հիվանդանոցում» մարմնավաճառուհիներ բերելու գործով քննության շրջանակն ընդլայնվում է։ Չի բացառվում, որ շուտով նոր անուններ ներգրավվեն։ Այս մասին տեղեկացանք իրավապահ մարմինների մեր աղբյուրից։ Այս գործը վերաբերում է աղմկահարույց մի բացահայտման, որն արվեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։
Նոյեմբերի 30-ին ձերբակալվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը եւ տվյալ օրվա հերթապահության պատասխանատուն։ ՀՔԾ քննիչները նրանց մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նրանք դատապարտյալների հիվանդանոցում պահվող երեք անձանց մոտ երեք մարմնավաճառուհիների էին բերել երկարատեւ տեսակցության։ Ընդ որում, դատապարտյալներից մեկը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով էր տառապում, եւ այդ հիվանդությունը նա փոխանցել է նաեւ խեղճ կնոջը։
Ինչպե՞ս են նա եւ մյուս կանայք հայտնվել դատապարտյալների հիվանդանոցում, ինչպե՞ս են ստացել երկարատեւ տեսակցության թույլտվություն, երբ դրա համար առնվազն զագսի վկայական է պետք ներկայացնել։
Մենք որոշ մանրամասներ պարզեցինք։ Գիշերային թիթեռնիկների մուտքը փաստաթղթավորվել է, սակայն չի նշվել, թե հատկապես որ դատապարտյալի մոտ են նրանք գնում։ Այդ տողը թողել են, որ վերջում լրացնեն, աղջիկների դուրս գալուց հետո։ Բայց չնախատեսված ստուգում է իրականացվել, եւ ստուգողները հայտնաբերել են կիսատ լրացրած բլանկը։ Գրանցվել է աշխատանքային կանոնների խախտում, ինչից էլ բացվել է շղթան։ Նյութեր են նախապատրաստվել աշխատանքային կանոնների խախտման վերաբերյալ, ապա պարզվել է, որ կանայք ընդհանրապես իրավունք չեն ունեցել մուտք գործելու հիմնարկի տարածք։
ՔԿ համակարգին ծանոթ անձինք վստահեցնում են, որ մարմնավաճառների միշտ էլ տանում-բերում են։ Անգամ պարուհիների են որոշ հիմնարկների պետեր հրավիրել իրենց աշխատասենյակ։ Իսկ «Դատապարտյալների հիվանդանոցը» մյուս հիմնարկներից ավելի «բաց» է համարվում։ Մուտքն այստեղ ավելի հեշտացված է, ավելի մեղմ է հսկողությունը։ Կարապետ Մկրտչյանի մասին համակարգի աշխատողներն ասում են, որ նա վատ տղա չէ, ուղղակի բախտը չի բերել։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողներ, շարքային Ալբերտ Պոստոլոկյանի մահվան եւ Գառնիկ Տերտերյանի՝ բեկորային վիրավորում ստանալու հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողներ՝ շարքային Ալբերտ Պոստոլոկյանի հրազենային մահացու վիրավորում և շարքային Գառնիկ Տերտերյանի բեկորային վիրավորում ստանալու դեպքի առթիվ Զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի 1-ին մասով եւ ուղարկվել Երրորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու։
Նախնական տվյալներով՝ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի, առույգ հերթափոխի դիտորդ, նռնակաձիգի օգնական, ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը 2016 թվականի դեկտեմբերի 08-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ծառայողական նպատակով իրեն տրամադրված նռնակը նետել է գետնատնակի մուտքի ուղղությամբ, որի պայթյունից բեկորային վիրավորում է ստացել հերթափոխի՝ հանգստացող ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Հայկի Տերտերյանը, որից հետո իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր ծնոտի շրջանում և ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:
Գ.Տերտերյանը տեղափոխվել է զինհոսպիտալ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231.300 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։
Մահացածների անուններն են՝ Ալիկ և Արմեն, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են։
Այս պահին դեպքի վայր են ժամանում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, Ռազմական ոստիկանության ծառայողներեն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ա.Ա.-ն բնակելի տան, առևտրի սրահի և հասարակական սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով գումարներ:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի և նրա կողմից ներկայացրած անձանց օգտին գործողություն կատարելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալը): Նախաքննությունը շարունակվում է:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 04,20-ին տեղեկատվություն է ստացվել որ, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volksvagen Passat» մակնիշի 34 NU 515 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել Թումանյանի այգում՝ աստիճանահարթակի վրա. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդ Մ. Կ.-ի դին (1987 թ. ծնված), իսկ ուղևոր Գ. Կ.-ը (1989 թ. ծնված) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա ռիսկերը, նոյեմբերից սկսած՝ պետական վերահսկողություն է իրականացնում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 50 տնտեսավարող սուբյեկտների մոտ:
«Դիլի» ՍՊԸ | «Իգիթ» ՍՊԸ | «Կաթնամթերք Վան» ՍՊԸ |
«Էկոտավուշ» ՍՊԸ | «Արարատ պանիր» ԲԲԸ | «Բանդիվան կաթ» ՍՊԸ |
Գուրգեն Աբովյան Ա/Ձ | «Ոսկե սեր» ՍՊԸ | Վիլեն Ներսեսյան Ա/Ձ |
Անահիտ Զալինյան Ա/Ձ | «Դուստր Մարիաննա» ՍՊԸ | «Նորմա Կաթ» ՍՊԸ |
Տիգրան Շահնազարյան Ա/Ձ | «Գայ-Ապայդո» ՍՊԸ | Կարինե Շահինյան Ա/Ձ |
Սուրիկ Զարբաբյան Ա/Ձ | «Ալեքպոլ» ՍՊԸ | Մուրադ Պետրոսյան Ա/Ձ |
Գայանե Մարտիրոսյան Ա/Ձ | «Էկո կաթ» ՍՊԸ | Արտավազդ Գրիգորյան Ա/Ձ |
Աշոտ Հակոբյան Ա/Ձ | «Վանատուն» ՍՊԸ | Արարատ Բաբաջանյան Ա/Ձ |
Լևոն Ղազարյան Ա/Ձ | «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ | Անդրանիկ Առաքելյան Ա/Ձ |
«Արագած- ԱԼՊ» ՍՊԸ | Գագիկ Մանուկյան Ա/Ձ | Քարաշենի պանրի գործարան» ԲԲԸ |
«Մշո բաթնոց» ՍՊԸ | Գարեգին Քոչինյան Ա/Ձ | «Դիետ» ՍՊԸ |
Արմեն Սուքիասյանի Ա/Ձ | Նարինե Խուդոյան Ա/Ձ | «Դուստր Մելանյա» ՍՊԸ |
Գեղամ Մխիթարյան Ա/Ձ | «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ | Ա. Գ. Գրիգորյան Ա/Ձ |
Արամայիս Նիկողոսյան Ա/Ձ | «Բլեք -օքս» ՍՊԸ | Դիաննա Ներսիսյան Ա/Ձ |
Վահե Կոստանյան Ա/Ձ | «Լուլա» ՍՊԸ | Նորայր Արսենյան Ա/Ձ |
«Խաք» ՍՊԸ | Արտակ Մանվելյան Ա/Ձ | Ահարոն Ղարիբյան Ա/Ձ |
«Գնթունիկ» ՍՊԸ | «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ |
Պետական վերահսկողության ընթացքում որոշ տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են կաթնամթերքի արտադրության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ՝ հումքի ու պատրաստի արտադրանքի որակին և անվտանգությանը, սննդամթերքի պահմանը և մակնշմանը, հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունների վերացման նպատակով` տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ: Միաժամանակ, տնտեսավարող սուբյեկտներն պահովվել են անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությամբ, որի արդյունքում մի շարք տնտեսավարողների արտադրական գործընթացը համապատասխանեցվել է օրենսդրության պահանջներին: Ավելի քան 20 տնտեսավարող սուբյեկտների տրվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար. բացահայտված անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ տնտեսավարող սուբյեկտների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, իսկ տրված հանձնարարականների կատարումը գտնվում է ՍԱՊԾ մասնագետների հսկողության տակ:
Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով կասեցվել է 20 տնտեսավարողների արտադրանքի իրացումը, իսկ առկա արտադրանքից կատարվել են նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով:
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրվել են տարբեր բնույթի անհամապատասխանություններ, մասնավորապես՝ հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ (ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր), 4 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքում արձանագրվել է հակաբիոտիկների (տետրացիկլին, ստրեպտոմիցին և պենիցիլին խմբերի) անթույլատրելի քանակ, գրանցվել են նաև կաթնայուղի փոխարեն բուսական յուղի օգտագործման դեպքեր:
Կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող օրենսդրության պահանջների կոպիտ խախտումների, ինչպես նաև պատրաստի արտադրանքի լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա մի շարք տնտեսավարող սուբյեկտների (Ա/Ձ Անահիտ Զալինյան, Ա/Ձ Արտակ Մանվելյան, Ա/Ձ Սուրիկ Զարբաբյան, Ա/Ձ Գայանե Մարտիրոսյան, «Բանդիվան Կաթ» ՍՊԸ, Ա/Ձ Մուրադ Պետրոսյան, Ա/Ձ Գեղամ Մխիթարյան, Ա/Ձ Դիանա Ներսիսյան, Ա/Ձ Գագիկ Մանուկյան, Ա/Ձ Գարեգին Քոչինյան, Ա/Ձ Արտավազդ Գրիգորյան, Ա/Ձ Արմեն Սուքիասյան, «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ, Ա/Ձ Անդրանիկ Առաքելյան) հանձնարարվել է կասեցնել արտադրական գործընթացը և, առկա խախտումների վերացման նպատակով, ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված խմբաքանակները Ծառայության մասնագետների կողմից կասեցված են և, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:
Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ, Ծառայությունը հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը՝ հանրությանը պարբերաբար ներկայացնելով ստացված արդյունքները:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Արսեն Աֆրիկյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Ինչպես հայտնի է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում կալանավորվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը։ Հենց նա է քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի կազմակերպել մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տեսակցությունը դատապարտյալների հետ։ Ընդ որում, այդ դատապարտյալները իրավունք չունեին տեսակցություն ունենալու որևէ մեկի հետ։ Ուշագրավն այն է, որ մարմնավաճառները կալանավայրում հանդիպել են ՄԻԱՎ/ԶԻԱՀ ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ բացի վերոնշյալ պաշտոնատար անձանցից, որոնց թվում է և հերթափոխի պետ, փոխգնդապետ Խաչիկը, առաջիկայում այլ պաշտոնատար անձանց ևս մեղադրանք կառաջադրվի։
Չի բացառվում, որ փոխգնդապետը և ՔԿՀ պետի նախկին տեղակալը միայնակ չեն գործել։ Ու թերևս հենց այդ պարզելու համար քրգործի քննության շրջանակներում հարցաքննվել է նաև ՔԿՀ պետ, գնդապետ Արսեն Աֆրիկյանը։ Իսկ թե ինչով կավարտվի այս աղմկալի դեպքի բացահայտումը, սպասենք զարգացումներին»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ “Ֆրիտյոֆ Նանսենի” անվան թիվ 150 հիմնական դպրոցի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։
2016 թվականի դեկտեմբերի 5-ին դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել առ այն, որ դպրոցի մոտ արձակվել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել են ապակիները:
Կատարված դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ “Ֆրիտյոֆ Նանսենի” անվան թիվ 150 հիմնական դպրոցի դիմային պատուհանի և դպրոցի մարզադահլիճի հանդերձարանի պատուհանի վրա առկա են կրակոցի միջանցիկ անցքեր: Անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ պարզելու դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, դպրոցի շենքին մոտեցող “BMW X5” մակնիշի ավտոմեքենային հետապնդել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքան, որի մեջ գտնվող անձն ինքնաձիգից կրակոցներ է արձակել “BMW X5”-ի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի ապակին։ Բացի այդ, կրակոցները դիպել են նաև դպրոցի պատուհաններին։
Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, ականատես վկաներ։ Նշանակվել է դատահետքաբանական, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություն:
Գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայություն` դեպքի վայրին մոտակա տեսախցիկների տեսաձայնագրույթուններն ստանալու նպատակով: Հանձնարարություն է տրվել ոստիկանության Նոր Նորքի բաժնին` ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց), հնարավոր տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.