23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դեկտեմբերի 9-ին Այգեկ գյուղի մի բնակչուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում տվեց, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հ. Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու ղեպքում կզրկի «Փարոս»-ից։
Նույն օրր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արագածոտնի մարզային վարչության և Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Հրաչյա Ավետիսյանը բռնվեց իր աշխատասենյակում կաշառք ստանալու պահին։
Քննությունը շարունակվում է։
Արդեն մի քանի օր է, Արարատի մարզի Շահումյան գյուղում բնակվող ամուսիններ՝ Վաչիկ և Արմինե Հակոբյանները չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ինչ-որ դատավոր հայր և նրա փաստաբան աղջիկը արգելում են, որպեսզի իրենք Վաչիկի մորաքրոջը ըստ կարգի հուղարկավորեն։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Հակոբյանն ասում էր. «Ամուսնուս մորաքույրը՝ 84-ամյա Թերեզա Հակոբյանը, իր ամուսնու մահից հետո միայնակ էր բնակվում Արտաշատ քաղաքի Հ. Թովմասյան 1-ին շենքի 11-րդ բնակարանում։ Նրա խնամակալությամբ զբաղվել ենք ամուսիններով, առողջական խնդիրներ է ունեցել, ամեն անգամ բժիշկների մոտ մենք ենք տարել, մեր հնարավորության սահմաններում պահել ենք։ Նույնիսկ եղել են մարդիկ, ովքեր մեզ հորդորում էին, որպեսզի Թերեզային տեղափոխենք հոգեբուժարան, քանի որ վերջին տարիներին հոգեկան խնդիրներ է ունեցել, սակայն մենք հրաժարվել ենք այդ մտքից։ Իր անունով տարիներ առաջ բնակարանի սեփականության վկայական ենք հանել։
Նրա ցանկությամբ նաև ամուսնու կողքին մեր միջոցներով նրա գերեզմանի տեղն ենք սարքել։ Դեկտեմբերի 10-ին Արտաշատի հրշեջ-փրկարարները ահազանգ են ստանում, որ Թերեզան չի արձագանքում դռան զանգերին, ու փրկարարները, բացելով տան դուռը, նրան հայտնաբերում են ուղեղի կաթված ստացած վիճակում։ Տեղափոխում են Արտաշատի հիվանդանոց, որից հետո, մինչ մենք հիվանդանոցում կզբաղվենք նրա առողջական խնդիրներով, Արտաշատի տեղամասային տեսուչը տան բանալիները հանձնում է հարևանուհուն՝ Լուսինե Պողոսյանին, ով մասնագիտությամբ փաստաբան է և ոստիկաններին նա հայտնել էր, թե տատիկին ինքն է խնամել և տունը որպես սեփականատեր՝ պատկանում է իրեն։ Մեր խնդրանքներին, որ բժիշկները հիվանդանոցում հագուստ են ուզում Թերեզայի համար, որպեսզի տանից տանենք, փաստաբանն ու նրա հայրը՝ Թաթուլ Պողոսյանը, հրաժարվեցին և արգելեցին։ Կարճ ժամանակ անց Թերեզան մահանում է, ու մենք, ըստ կարգի, որպես նրան երկար տարիներ խնամողի և մեր ազգականի, ցանկանում ենք հուղարկավորել՝ մինչ այդ անելով նաև հոգեհանգիստ։ Սակայն փաստաբանն ու նրա դատավոր հայրը արգելում են ու հիմա փոս են փորել և ասում են՝ առանց «պանիխիդա» մենք կտանենք, կթաղենք։ Մենք կասկածներ ունենք, որ փաստաբանն ու նրա հայրը ինչ-որ «մախինացիաներ» են արել, ինչ համար էլ դիմել ենք Արտաշատի ոստիկանություն և դատախազություն։
Նրանք փորձում են տունը իրենցով անել խարդախության ճանապարհով»։ Ֆոտոլրագրողի ճշտող հարցին, որ՝ դուք նրանց մեղադրում եք լուրջ հանցագործության մեջ, Ա. Հակոբյանն ասում էր. «Մենք խնդրում ենք, որպեսզի իրավապահ մարմինները հետաքննություն սկսեն այս գործով»։ Այս պահին ամուսինները գտնվում են Արտաշատի հիվանդանոցի դիահերձարանի մոտ, սակայն բժիշկները Արտաշատի ոստիկանների հետ թույլ չեն տալիս, որպեսզի ամուսինները իրենց ազգականի դին ստանան և հուղարկավորեն՝ պատճառաբանելով, թե՝ «փաստաբանը փոսը փորել է տվել, հեսա տանում ենք, հանձնենք հողին»։
SHAMSHYN.com-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի՝ Լուսինե և Թաթուլ Պողոսյանների, ինչպես նաև ոստիկանության և դատախազության տեսակետը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված լուսանկարներն ու տեղեկությունն այն մասին, թե իբր ոչնչացվել է հետախուզական թռիչքներ իրականացնող հայկական անօդաչու թռչող սարք, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Լուսանկարում պատկերված իբր հայկական անօդաչու թռչող սարքը ադրբեջանցի երեխաների հերթական խաղալիքն է՝ ադրբեջանական բանակի ոգին բարձրացնելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատի բժշկական կենտրոնում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի, 24-ամյա Հասմիկ Սուքիասյանը աղջիկ է ունեցել, սակայն ծնունդն ընդունող բժշկուհին հարազատներին հայտնել է, որ նորածին աղջիկը մահացած է ծնվել։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարազատներն ասում էին, որ իրենք չեն հավատում բժիշկների հայտնածին, քանի որ Հասմիկը կանոնավոր բուժզննումներ է անցել, մի քանի անգամ ուլտրաձայնային հետազոտություն է անցել նույն հիվանդանոցում և երբևէ չեն հայտնել որ խնդիրներ ունի թե ինքը, թե պտուղը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին նաև, որ նորածնի մահվան մեղավորը բաժնի վարիչ Զեմֆիրան է։
Դեկտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն անդրադարձավ վաղաժամկետ ազատ արձակման խնդիրներին՝ այն դիտարկելով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համատեքստում: Վերջինս նշեց, որ այժմ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա 100 ցմահ ազատազրկված, որոնցից 20-ը այսօր հատել է 20 տարվա շեմը:
«Վաղաժամկետ ազատ արձակման խնդիրները պետք է դիտարկել ոչ միայն ցմահ ազատազրկված անձանց համատեքստում, այլ առհասարակ անազատության մեջ գտնվող: Ցմահ ազատազրկվածներից 20 հոգի հատել են 20 տարվա շեմը, նրանք իրավունք ունեն դիմել վաղաժամկետ ազատ արձակման համար: Սակայն մենք չունենք գոնե մեկ դեպք, երբ ցմահ ազատազրկված անձը, ով հատել է 20 տարվա շեմը, ազատ է արձակվել: Սա ինչի՞ մասին է խոսում: Նախ անձը չի ուղղվել և դա արգելք է հանդիսանում, որ նրան վերադարձնեն հասարակություն: Սա վարկածներից մեկն է: Մյուսը` ՔԿ հիմնարկը, որը կոչված է ուղղման գործընթաց իրականացնել, թերացել է իր գործառույթների մեջ: Այն որ ցմահ ազատազրկված 2 անձանցից որևէ մեկը ազատ չի արձակվում, ինձ մոտ համոզմունք է ձևավորվել, որ սա կոնկրետ քաղաքականություն է, այլ ոչ թե օրինաչափություն»,- ասաց Ռևազյանը:
Վերջինս նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե նման աշխատաոճը ինչ նպատակ է հետապնդում:
«Մենք ուզո՞ւմ ենք անձին պատժել արարքի համար, ցանկանո՞ւմ ենք ուղղել, որ նա վերադառնա հասարակություն, թե հակառակը, որ անձը մինչև կյանքի վերջ մնա փակի տակ»,- ընդգծեց փաստաբանը:
Ռևազյանը նշեց, որ նախ և առաջ պետությունը պետք է անի ամեն ինչ կանխելու հանցագործությունները, ապա հավելեց, որ Հայաստանի բնակչության թվի համեմատ ցմահ դատապարտվածների թիվը բավական մեծ է:
«Օրինակ, Սլովենիան մոտ երկու միլիոն բնակչություն ունի, բայց ցմահ ազատազրկվածների քանակը չի գերազանցում մեկ տասնյակը»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ ՔԿ-ներում վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը չի գործում: «Անկախ կոչեցյալ հանձնաժողովը իրեն վաղուց սպառել է: Հինգ րոպե միայն քննարկում են անձանց պատմությունը, էլ չեմ ասում այն մասին, որ հանձնաժողովում ընդգրկված են բացառապես ուժային կառույցների ներկայացուցիչներ»,- շեշտեց բանախոսը:
«Հայաստան24»-ի հարցին, որ վերջին շրջանում պարբերաբար շրջանառվում է համաներում հայտարարելու մասին տեղեկատվությունը, որն իրականացվելու դեպքում էլ ցմահ ազատազրկվածները երբեք չեն օգտվել համաներումից, Ռևազյանը նշեց, որ համաներում հայտարարելու մասին ինքը որևէ տեղեկատվություն չունի, իսկ ինչ վերաբերում է նրան, որ ցմահ ազատազրկվածները չեն օգտվում համաներումից, փաստաբանը նկատեց.
«Դուք իրավացի եք, երբ նշում եք, որ ցմահ դատապարտյալները չեն օգտվում համաներումներից: Այստեղ խնդիրը կարելի է նաև այլ տեսանկյունից դիտարկել: Կարելի է ոչ միայն քննարկել նրանց ազատ արձակելու հարցը, այլ, օրինակ, ռեժիմների փոփոխման հարցը: Օրինակ` մենք առաջարկում ենք, որ 20 տարի ցմահ դատապարտված անձանց ոչ միայն վաղաժամկետ ազատ արձակման հնարավորություն տալ, այլ քանի որ նրանք պատիժը կրում են փակ ռեժիմով, 20 տարի հետո անցում կատարեն կիսափակ ռեժիմի: Մենք առաջարկել ենք նաև, որ եկեք համակարգը ավելի ճկուն դարձնենք, որ դատապարտյալները այս երկու իրավունքից կարողանան օգտվել ոչ թե 20 տարի հետո, այլ ավելի շուտ: Օրինակ, ռեժիմի փոփոխություն սահմանենք 10-15 տարի հետո: Այս ժամանակ կկարողանան վերահսկել անձի վարքագիծը և պատրաստեն նրա մուտքը հասարակություն: Կարծում եմ, որ այստեղ կոնկրետ քաղաքականություն է գործում, որով ուղղակի այդ անձանց ազատ չեն արձակում և վերջ»,- ընդգծեց Ռոբերտ Ռևազյանը:
Նյութի աղբյուրը`Hayastan24.com
Ոստիկանության 6-րդ վարչությունը Գյումրիում հետաքրքրված է մարմնավաճառներով: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Գյումրիում գտնվող «Աստրալ» հյուրանոցը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Օրերս ոստիկանություն են տարվել հյուրանոցի աշխատակցուհիները: Նախնական տեղեկություններով՝ նրանք մեղադրվում են պոռնկությանը նպաստելու մեջ: Պարզվել է, որ հյուրանոցի սենյակները տրամադրվել են մարմնավաճառներին, որոնք ամիսներ շարունակ բնակվելով այնտեղ՝ սեռական ծառայություն են մատուցել հյուրանոցի հաճախորդներին:
Ադմինիստրատորները հյուրանոց այցելած յուրաքանչյուր հաճախորդին սեռական ծառայություններ մատուցելու դիմաց պահանջել եւ ստացել են 2.000-ից 5.000 դրամ գումար եւ հյուրանոցի առանձնասենյակները մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տրամադրելով նպաստել են վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն: Ոստիկանությունից տեղեկացանք, որ Երեւանից Գյումրի ժամանած 6-րդ վարչութան աշխատակիցները ուսումնասիրություններ են կատարում նաեւ այլ հյուրանոցներում:
Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը շտապօգնության աշխատակիցներին պարտադրում է հեռավոր գյուղերից ստացված կանչերը մերժել. այս մասին ահազանգում է մոտ 35 տարի Թալինի բժշկական կենտրոնում աշխատած մանկաբույժ, շտապօգնության բժշկուհի Կարինե Կուռոյանը, որը վերջերս աշխատանքից ազատման դիմում է գրել: Բժշկական կենտրոնի նախկին աշխատակիցը Arararnews.am-ին պատմում է արդեն ավելի քան 4 տարի հիվանդանոցի տնօրեն նշանակված Արմեն Խաչատրյանի՝ հիվանդանոցում կատարած բազմաթիվ ապօրինությունների մասին:
Ձեզ ենք ներկայացնում Կարինե Կուռոյանի հետ մեր զրույցից մի հատված, որտեղ բժշկուհին անդրադառնում է, իր պնդմամբ, «խայտառակ վիճակում գտնվող» շտապօգնության ծառայությանը:
Կուռոյանը տեղեկացրեց, որ Թալինի ԲԿ-ի շտապօգնության ծառայությունը նախատեսված է ամբողջ տարածաշրջանի համար է՝ 41 համայնք: Նրա խոսքով՝ մինչև Արմեն Խաչատրյանի՝ հիվանդանոցի տնօրեն նշանակվելը շտապօգնության կանչերը սպասարկելու հետ կապված խնդիր չեն ունեցել:
«Որևէ գլխավոր բժիշկ չի ասել. իմացեք` դա իրակա՞ն կանչ է, թե՞ չէ, հետո գնացեք: Հեռախոսով ո՞նց կարող ենք այդպիսի բան իմանալ»,- հայտարարում է հիվանդանոցի շտապօգնության նախկին բժշկուհին:
Կպարզաբանե՞ք՝ ի՞նչ է նշանակում. հիվանդանոցի տնօրենը պարտադրում է մերժել կանչերը:
Դե հա, ասում է՝ բենզին չկա, մեքենաս կջարդվի էդ ճանապարհները գնալու համար և այլն…
Եթե կանչ էր լինում, ի՞նչ էիք պատասխանում:
Ասում էինք՝ չենք կարա, գլխավոր բժշկի համարն էինք տալիս, ինքն էլ ասում էր՝ ինչի՞ եք տալիս, մի տվեք, թող տաքսի ուղարկեն, գնացեք կանչի: Կամ պետք է կեսգիշերին զանգենք իրեն (Արմեն Խաչատրյանի մասին է խոսքը-խմբ.), ասենք՝ էսինչ գյուղը կանչ կա, թույլ կտա՞ք գնալ, թե՞ չէ:
Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ տաքսիով եք գնացել:
Այո´, իհարկե եղել է: Սորիկ գյուղում (Սորիկը եզդիաբնակ գյուղ է) գյուղապետի կինը երկար ժամանակ ծանր հիվանդ էր, և հաճախակի էր կանչ լինում:
Հերթական կանչն իմ հերթապահության ժամանակ եղավ, տաքսիով գնացինք, փողն էլ այդ մարդիկ էին տվել, բայց մինչև հասանք՝ այդ կինը մահացել էր:
Նման մի դեպք էլ գրանցվել է Մաստարայի վերևը գտնվող մի գյուղում: Էդ գյուղից էս տարվա ամռանը թե գարնանը` չեմ հիշում, կանչ եղավ, գոռում-ճչում են՝ շուտ եկեք, չթողեց՝ գնան (խոսքը հիվանդանոցի տնօրեն Արմեմ Խաչտրյանի մասին է-խմբ.): Չթողեց մինչև «չերեզ-չերեզ» իրեն զանգեցին, բժիշկը գնաց, հիվանդն արդեն մահացած էր եղել: Հարցն էն չի` բժիշկն էլ գնար, կարող է և մահանար, բայց բուժքույրն ու բժիշկը դուրս են եկել, էդ պահին հանկարծակի մահացածի տղեն դանակը վերցրել ա՝ հարձակվի բժշկի վրա, բուժքույրը նկատել ա, ասել ա՝ վայ, ինչ ես անում, հետևից հարազատները տղային պահել են:
Մահացածի մոտ ի՞նչ խնդիր է եղել:
Եթե չեմ սխալվում` ինֆարկտ էր, գուցե բժիշկն էլ հասներ՝ չփրկվեր, բայց տղան սպանում էր բժշկին: Գյուղերում մարդիկ մեզ ճանաչում են, գիտեն՝ որոնք են ուշացումների պատճառները, բայց մեկ ա, ահուդողով ենք գնում, վախով, որ կարող է ուշացման համար հարձակվեն մեզ վրա:
Ամբողջությամբ՝ araratnews.am
«2016 թվականի հուլիսի 7-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարան Է մտել արտառոց մի քրեական գործ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քաղաքացի՝ Թերեզա Սարգսյան անունով, հանդիպել է հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի մոր հետ, նրան առաջարկել օգնել՝ որդուն ազատ արձակելու հարցում։ Եվ որպեսզի ամեն ինչ համոզիչ լինի, Թերեզան ասել Է, թե կարող Է օգնել, որպեսզի Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառվի, կամ նրան ներում շնորհեն։ Ահա, այսպես հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակիցներից Է. Գրիգորյանի մայրը Թերեզա Օհանյանին 4 մլն 903 հազար դրամ (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար) գումար Է տվել, որը վերցրել Է փողն ու անհետացել»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները դեկտեմբերի 6-ին, գիշերը ժամը 03.50-ին Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն:
Թեհրան-Երևան ավտոբուսով Հայաստան ժամանած Իրանի երկու քաղաքացիների ուղեբեռները հենց Մեղրիի մաքսակետում զննության են ենթարկվել, բացահայտվել է կասկածելի ուղևորներից մեկի ճամպրուկի իրական պարունակությունը:
Պարզվել է, որ ճամպրուկի կողային հատվածներում առկա կաղապարի անցքերը ծառայեցվել են որպես «մեթամֆետամինի» թաքստոց: ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ:
Իրանի 2 քաղաքացիներ նշված կասկածանքով ձերբակալվել են: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար:
Շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտման, թմրանյութի հնարավոր իրացման կամ Հայաստանի Հանրապետությունից հետագա հնարավոր արտահանման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ամֆետամինների խմբին պատկանող «մեթամֆետամինը» բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում: Այն արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ սինթեզվել է 1919 թվականին:
ՀՀ Քրեական օրենսգրքով «մեթամֆետամինի» առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը, իսկ, ըստ վերլուծությունների, սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է 200-300 ԱՄՆ դոլարի շրջանակում: Փորձը ցույց է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը մեծ մասամբ բացահայտվում են հայ-իրանական սահմանին: Ընդ որում, մաքսանենգներն ամեն անգամ տարբեր մեթոդներով են փորձում շրջանցել մաքսային հսկողությունը՝ նախապես թաքստոցներ պատրաստելով «թանկարժեք բեռի» համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երեկ տեղի ունեցավ ողբերգական մի պատահար, որը լավագույնս է ընդգծում Հայաստանում ամրագոտու հետ կապված խնդիրները: Խոսքը, մասնավորապես, Սյունիքի մարզում ՀՀ պաշտպանության նախարարի մեքենայի վթարի մասին է:
Մասնավորապես, երեկ Ժամը 11։40-ի սահմաններում Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Չնայած որ զրահապատ ամենագնացը էական դեֆորմացիաների չի ենթարկվել, այդուհանդերձ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են… Երկուսն էլ ԱԱԾ ՊՊՎ՝ պաշտպանության նախարարի անվտանգության պատասխանատու աշխատակիցներ էին: Նախարարը մեքենայում չէր: Նա, ըստ ամենայնի, Մեղրի էր ուղեւորվել Սերժ Սարգսյանի հետ՝ ուղղաթիռով: Իսկ ծառայողական մեքենան գնում էր Մեղրի՝ Վիգեն Սարգսյանին դիմավորելու ու սպասարկելու համար:
Մի կողմ թողնելով այն, թե ինչպես են ԱԱԾ-ում վարորդներին սովորեցնում մեքենա վարել, որ հազար ու մի «խելոք» հակավթարային համակարգերով (օրինակ՝ «թրաքշըն քընթրոլ») հանդերձ նախարարի վարորդը հաջողացրել է դուրս թռչել ճանապարհից, քննարկենք վերջինիս ու ուղեւորի մահվան բուն պատճառը:
«Զապադլո»
Բոլորս էլ տեսել ենք եվրոպական ու ամերիկյան առաջնորդների ավտոշարասյունների կադրեր: Տեսել ենք նաեւ պարեկություն անող արեւմտյան ոստիկաններին: Թե պաշտոնյաների ավտոշարասյուններում, թե պարեկություն անող ոստիկանական մեքենաներում գրեթե միշտ բոլորն ամրակապված են լինում… Ու թեեւ ոչ, ասենք, կանցլեր Անգելա Մերկելի, ոչ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, ոչ, առավելեւս, ԱՄՆ պետքարտուղարի անվտանգության աշխատակիցներին որեւէ մեկը չի տուգանի չամրակապվելու համար, բայց, արի ու տես, որ այս մարդիկ ամրակապված են երթեւեկում (չեն ամրակապվում միայն հատուկ դեպքերում, որոշ վտանգավոր իրավիճակներում):
Նույնը նաեւ ճիշտ է ոստիկանների մասին, որոնց չեն տուգանի չամրակապվելու համար, բայց որոնք, բացի օպերատիվ իրավիճակներից, միշտ ամրակապված են: Եվ բոլոր այս անձինք ամրակապվում են, քանի որ դա առավել անվտանգ է դարձնում իրենց երթեւեկությունը: Քանի որ գիտակցում են ամրագոտու կարեւորությունը:
Իսկ Հայաստանում ո՞ր մի ոստիկանը կամ, առավելեւս, պաշտոնյայի անվտանգության աշխատակիցն է ամրակապված երթեւեկում… Դա «զապադլո» է:
Կարող էին փրկվել
1980-ականներից տարբեր երկրներում պարտադիր ամրակապվելու մասին օրենքները սկսեցին գործածվել թե առջեւի, եւ թե ետեւի նստատեղերի ուղեւորների համար:
Գիտնականները հաշվել են, որ մեքենայի շրջման (գլխիվայր) դեպքում, վարորդի եւ բոլոր ուղեւորների մահանալու հավանականությունը նվազում է 5 անգամ, եթե վերջիններս ամրակապված են: … Եվ խոսքը սովորական մեքենաների մասին է, որոնցում անգամ ամրակապված մարդը կարող է մահանալ թափքի դեֆորմացիայի արդյունքում:
Իսկ զրահապատ մեքենայում ընդհանրապես գրեթե հնարավոր չէ մահանալ ավտովթարից (ամրակապված լինելու դեպքում), քանի որ այդպիսի մեքենաների թափքը էլ ավելի պինդ է:
Եվ եթե հաշվի առնենք, որ երեկվա վթարում նախարարի մեքենայի թափքի հատվածը գրեթե չի դեֆորմացվել, ապա կարելի է վստահաբար պնդել, որ պետական պահպանության վարչության երկու սպաները, ամրակապված լինելու դեպքում, իրենք իրենց ոտքով կլքեին դեպքի վայրը: … Բայց ամրակապվելը մեր երկրում «զապադլո» է:
Դանիել Իոաննիսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.