23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Facebook սոցցանցը փորձարկում է կեղծ` «ֆեյքային», նորությունների հայտնաբերման ու տարածման կասեցման նոր հնարավորությունները: Սոցցանցը փաստերի ստուգմամբ զբաղվող fact-checking ընկերության հետ համատեղ կփորձի ազդել խաբեության ամենաակնհայտ փորձերի վրա, գրում է Deutsche Welle-ն Financial Times-ի վրա հղումով:
Facebook-ն առավել մատչելի կդարձնի ենթադրյալ կեղծ նորության դեմ բողոքելու հնարավորությունը` մենյուի համապատասխան կետի ակտիվացման միջոցով, որը կլինի յուրաքանչյուր նորությունից հետո; Երբ ինչ-որ հաղորդագրություն օգտատերերի կողմից կեղծ հայտարարվի, այն կուղարկվի ստուգման համապատասխան կազմակերպությանը: Եթե փորձագետները հավաստիացնեն, որ հաղորդագրությունը «ֆեյքային» է, այն կստանա «վիճահարույց» կարգավիճակ, կտրամադրվի հղում երրորդ կազմակերպության հայտարարության վրա: «Վիճահարույց» հաղորդագրություններն ավելի հազվադեպ կհայտնվեն սոցցանցի օգտատերերի լրահոսում:
Facebook-ի փոխնախագահ Ադամ Մոսերին հայտարարել է, որ ընկերությունը պարտավոր է իր ավանդն ունենալ կեղծ նորությունների խնդրի լուծման հարցում:
«Մենք մարդկանց տալիս ենք արտահայտվելու հնարավորություն: Մենք չենք կարող ինքներս ի հայտ բերել ճշմարտությունը, ուստի զգուշավոր ենք այդ հարցում»,-ասել է նա: Նա հայտարարել է, որ նոր գործիքները մշակվել են «ամենավատ, բացահայտ ստի դրսևորումների դեմ պայքարելու համար, որոնք սփամերները տարծում են անձնական շահից ելնելով»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 06:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան 8 և Սարյան 10 հասցների միջնամասում ձայներ են լսվում, փախչող մարդիկ են նկատվում:
Ըստ ահազանգի՝ հանցագործները փորձել են պայթեցման եղանակով ձեռք բերել բանկոմատում գտնվող գումարը:
ենթադրվում է, որ մեծ գումար է հափշտակվել, քանի որ տեղում հայտնաբերվել են թափված փողեր, որոնք հանցագործը կամ հանցագործները չեն հասցրել տանել:
Իսկ լուսադեմին Արաբկիր վարչական շրջանի տարածքում ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատը պայթեցրել են, սակայն չեն հասցրել գումար հափշտակել:
Այս պահին պողոտայում վտանգավոր և լարված իրավիճակ է: Տեղում են գտնվում Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը, Երևան քաղաքի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, ինչպես նաև մեծ թվով քննիչներ և քրեագետներ:
Քիչ առաջ ժամանեցին Արտակարգ իրավիճակների նախարարաության աշխատակիցները և մեկ հրշեջ մեքենա:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, բացահայտվել են դեպքի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, 2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանը՝ «կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ: Վերջինս «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15:55-ի սահմաններում, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները, շարժառիթը առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սերժանտը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, N զորամասի ճաշարանում հնչեցրած դիտողության պատճառով առաջացած վիճաբանության արդյունքում։ Դիտողության շուրջ վիճաբանությունն ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի՝ մի շարք այլ զինծառայողների մասնակցությամբ, որի ժամանակ էլ ձեռքերով և ոստքերով տարբեր հարվածներ են հասցվել Հակոբ Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, ապա նաև՝ դանակով՝ նրա կրծքավանդակի ձախ հատվածին։
Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել է, որ նույն միջադեպի ժամանակ մարմնական վնասվածքներ են պատճառվել նաև այլ զինծառայողների։ Քննությամբ հստակեցվել է մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի.
Գևորգ Կոսոբոգլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Պ.Վարդիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին,
Ս.Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Յու.Սերոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և Վ. Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրը՝ Ռոբերտ Հարությունյանը, ինքնասպան է եղել։ Այս մասին մեզ հայտնեց քննությանը մոտ կանգնած աղբյուրը։ Ռոբերտ Հարությունյանի մահվան մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան։ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Հարությունյանի մարմինը հայտնաբերվել է գիշերը, Նկարիչների միության շենքում գտնվող հյուրանոցում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքի հետքով։ «Զննությամբ վերջինիս աջ ձեռքում հայտնաբերվել է «ԳԼՕՔ 19, ՄԱՅ 289» տեսակի ատրճանակ, իսկ հատակին՝ մեկ պարկուճ եւ գնդակ»: Մեր տեղեկություններով, կրակոցի ձայնը լսել է հյուրանոցի անվտանգության աշխատակիցը եւ ահազանգել իրավապահներին։ Ատրճանակը պատկանում էր հենց Ռոբերտ Հարությունյանին։ Ըստ նախնական վարկածի, նա փակվել է հյուրանոցի սենյակներից մեկում եւ ինքնասպանություն գործել։ Ռոբերտ Հարությունյանը մութ պատմությունների հերոս էր։ Նա «քցել» էր սփյուռքահայ Էդմոն Խուդյանին՝ խլելով նրանից Մաշտոցի պողոտայում կառուցված բնակելի շենքը։ Այդ շենքի կառուցման համար Խուդյանը ներդրել էր 1,5 մլն․ դոլար, սակայն շենքի սեփականատերը դարձել էր Ռոբերտ Հարությունյանը։ Սփյուռքահայը դիմել էր իրավապահներին, բայց անգամ տուժող չէր ճանաչվել։
Խուդյանը բողոքում էր տարբեր ատյաններ եւ ԶԼՄ-ներին՝ վստահեցնելով, որ ԱԱԾ պետի տեղակալն է փրկում եղբորը պատասխանատվությունից։ Ի դեպ, հետագայում Ռոբերտ Հարությունյանին պատկանող այդ շենքը՝ Մաշտոց 33 հասցեում, գրավադրվել էր «Հայբիզնեսբանկում»։ Նշենք, որ այդ նույն Էդմոն Խուդյանը նաեւ մեկ այլ անհաջողակ կառուցապատողի՝ Վլադ Մանգասարյանի գործընկերն էր։ 2013 թվականին նա հայտարարություն էր տվել իրավապահներին, որ Մանգասարյանը խաբեությամբ տիրացել է իր շահույթին։ Վլադ Մանգասարյանին հետագայում դատապարտեցին մեկ այլ գործով խարդախության համար։ Հետաքրքիր է, որ Վլադ Մանգասարյանին կեղծ վարկեր տվողը «Հայբիզնեսբանկն» էր, եւ, որպես այդ գործարքի հովանավոր, մամուլում հնչում էր ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի անունը։ Նրա եղբայրը՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մահացավ անցնած գիշեր, պաշտոնապես ոչ մի տեղ չէր աշխատում։ Նա 56 տարեկան էր։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդն մտահոգություն է հայտնել արցախցի գրող, հրապարակախոս եւ քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Ներսիսյանի ձերբակալության փաստի առթիվ:
«Արցախպրես»-ի հարցմանը ի պատասխան՝ ԼՂՀ ոստիկանության տեղեկատվության բաժնից հայտնեցին, որ Լուսինե Ներսիսյանի ձերբակալության մասին լուրը ապատեղեկատվություն է, և այն իրականությանը չի համապատասխանում: «Տեղեկությունն ակնհայտ սուտ է. և Լուսինե Ներսիսյանը չի ձերբակալվել»,- հայտնել են ԼՂՀ ոստիկանության տեղեկատվության բաժնից:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր գիշեր հայտնաբերվել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբոր՝ Ռոբերտ Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Վերջինիս մահվան մասին ահազանգել է «Նկարիչների միության» շենքի անվտանգության աշխատակիցը, իսկ դիակը հայտնաբերվել է «Նկարիչների միության» շենքում գտնվող հյուրանոցում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Ռ.Հարությունյանի դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքի հետքով: Նրա ձեռքին հայտնաբերվել է «GLOCK 19» MAY289 տիպի ատրճանակ։
Նշենք, որ Ռ.Հարությունյանն ազատվել է աշխատանքից 2014 թվականի հունվարին։
ՀՀ ոստիկանությունը փոփոխություններ է կատարում ՀՀ քաղաքացիության մասին օրենքում, որպեսզի այն համապատասխանեցնի 2015-ի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության 47-րդ հոդվածի պահանջներին:
Նախատեսված փոփոխությունները վերաբերում են մինչև 16 տարեկան անչափահասների համար որպես ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր ներառված ծննդյան վկայականի կամ քաղաքացիությունը հավաստող վկայականին:
Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ ՀՀ քաղաքացիությունը հավաստող վկայական և այն տրամադրելու ընթացակարգ նախատեսված չէ, իսկ ծննդյան վկայականը չի կարող քաղաքացիության հավաստման հիմք հանդիսանալ, քանի որ ՀՀ-ում ծնված ցանկացած երեխայի (այդ թվում նաև՝ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող) տրամադրվում է նույն ծննդյան վկայականը:
ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաներին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչն էլ նրա համար օտարերկրյա պետությունում կարող է հանդիսանալ ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ:
Իսկ դրա բացակայության պայմաններում քաղաքացիությունը կարող է հավաստվել ծննդյան վկայականի և ծնողների` ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:
Նախատեսվող լրացումը նպատակ ունի հստակեցնել, որ ՀՀ քաղաքացի կարող են ճանաչվել նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, եթե մշտապես բնակվում են ՀՀ-ում, քանի որ 10-րդ հոդվածի 2-րդ կետի ներկայիս խմբագրությունը տարընկալումների տեղիք է տալիս և երբեմն մեկնաբանվում որպես առանձին պայման` նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներին ՀՀ քաղաքացի ճանաչելու ժամանակ:
Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Այս նորմի կիրառումը պրակտիկայում տարընկալումների տեղիք է տալիս երեխայի ՀՀ քաղաքացիության որոշման ժամանակ` այն դեպքում, երբ երեխան ունի այլ պետության քաղաքացիություն: Հետևաբար օրինագծով նախատեսվում է 11-րդ հոդվածի 3-րդ մասը հստակեցնել, համաձայն որի երեխայի այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ նրա ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու Սահմանադրական իրավունքի իրացման համար:
Կատարվող փոփոխությունները արվում են՝ ելնելով այն հանգամանքից, որ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ երեխան ծնվում է օտարերկրյա պետությունում, ձեռք է բերում տվյալ երկրի քաղաքացիություն, սակայն ծնողների անհաշտության կամ այլ պատճառով ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի հետ վերադառնում և մշտապես բնակվում է ՀՀ-ում: Տվյալ պարագայում ՀՀ քաղաքացի չհանդիսանալու հանգամանքը խոչընդոտ է ստեղծում երեխայի իրավունքները ՀՀ-ում մ լիարժեք իրացնելու ընթացքում:
Մասնավորապես, երեխան, չհանդիսանալով ՀՀ քաղաքացի, չի կարողանում օգտվել անվճար բուժ.օգնության կամ սոցիալական որևէ այլ ծառայությունից, ժամանակի ընթացքում լրանում է նաև օտարերկրյա պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը, իսկ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողը, սոցիալական կամ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում երեխայի համար ձեռք բերել անձնագիր։
«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ՝ ուշ երեկոյան, թերթն ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ վիճաբանություն է եղել: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` ՔԿՀ 22 խցի երկու դատապարտյալ, ըստ նախնական տվյալների, դանակահարել են իրար: Երկուսի վիճակն էլ երեկ ծանր էր: Թե ինչն է եղել պատճառը, դեռևս պարզել չի հաջողվել:
Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վաղ առավոտից տեսակցությունները ևս սահմանափակ են եղել: Շատերին, այդ թվում միջադեպի մասնակից դատապարտյալներին, ընդհանրապես արգելել են որևէ մեկի հետ խոսել: Ըստ երևույթին, ՔԿՀ-ում լարված մթնոլորտը վաղ առավոտից է տիրել, և օրն ավարտվել է դանակահարությամբ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շտապ կանչով ՔԿՀ են ժամանել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները, որոնք կալանավայրերի նկատմամբ վերահսկողական գործառույթ ունեն, և իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներ: Նրանք տեղում քննչական աշխատանքներ են իրականացրել:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից ի պատասխան լրատվամիջոցի հարցի` ի՞նչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ասել են. «Այո՛, հաստատում ենք, որ եղել է միջխցային միջադեպ։ Նյութեր են նախապատրաստվում։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվա համարում:
Երեկ երգիչ-երգահան Վահան Արծրունուն հրավիրել են ԱԱԾ հարցաքննության, ճշտելու, թե ի՞նչ կապեր ունի Հիմնադիր խորհրդարանի հետ, եղե՞լ է Խորենացի փողոցում և այլն: Այս մասին տեղեկացրել է երգիչը` ֆեյսբուքյան իր էջում գրելով հետևյալը. «Հարգելի ՖԲ ընկերներ, այս մտավորական արվեստագետներին երեկ հրավիրել էին Արցախ՝ հանդիպելու նախագահի հետ, իսկ ինձ երեկ հրավիրել էին անվտանգության կոմիտե՝ ԿԳԲ… Էլի հանդիպման ու «ռազռաբոտկայի» համար երևի: Հետաքրքիր է, չէ՞, երկու հանդիպման տեսակ նույն իրականության մեջ, թերթեք լուսանկարները և ճանաչեք մեր ազգի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ և ԼԵԳԻՏԻՄ մտավորականներին՝ պորտրետների զարմանահրաշ համարդություն է: Զրույցի թեման էլ, կարծում եմ, նույնն էր երկու հանդիպումների պարագայում՝ Քաղաքական դիրքորոշումը երկրի ապագա զարգացումների համատեքստում»:
Երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանն էլ` անդրադառնալով Վահան Արծրունուն ԱԱԾ-ում հարցաքննությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վահան Արծրունուն կանչել ԱԱԾ: Հայ երգահանի կիթառն է՞ մտահոգել ,հայեցի զուլալ երգը, թե մտավորական -քաղաքացու տեսակետը ձեր տեսակետից տարբեր: Կեցցե անբառբառ , իներտ, միշտ համաձայն միջակությունը, որը պահպանում է ճահիճի անդորրը:
Հայ ակտիվիստ Արմեն Վիրաբյանը ի նշան ապացույցի, որ նա Ադրբեջանում չէ և չի պատրաստվում մեկնել կամ քաղաքական ապաստան խնդրել Ադրբեջանից, այսօր տեսանյութ է տեղադրել համացանցում, որտեղ վերջինս նշում է, որ գտնվում է Գերմանիայում և ավելին պատրաստվում է դատի տալ Haqqin.az-ին ստելու և իր անվան հետ խաղալու համար:
Մանրամասները տեսանյութում`
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.