23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ:





Ճամպրուկում հայտնաբերված օղու ապակյա տարան օգտագործվել է որպես թաքստոց: Թմրանյութն առգրավվել է և ուղարկվել փորձաքննության, ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ: Վլադիմիր Հովսեփյանը նշված կասկածանքով ձերբակալվել է, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով: ՊԵԿ քննչական վարչության հետ համատեղ շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի ամբողջական բացահայտման, թմրանյութի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեն նախատոնական օրերին շարունակում է խստորեն հետևել և բացահայտել հարկային օրենսդրությունը խախտողներին: ՊԵԿ ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության վարչությունների համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է առանց պետական գրանցման՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 3 դեպք: Այսպես, պարզվել է, որ Գյումրիի բնակիչ Ժորա Խուրշուդյանը, շրջանցելով հարկային դաշտը, փորձել է շուրջ 1 տոննա 200կգ պարենային ապրանք իրացնել, որը նա ձեռք է բերել Գյումրիում տեղակայված պահեստներից, որոնք պատկանում են նույն քաղաքի բնակիչներ՝ Ժորա Ասլանյանին և Արթուր Գրիգորյանին, ովքեր առանց համապատասխան պետական գրանցման զբաղվել են առևտրային գործունեությամբ: Պահեստներում հայտնաբերվել է շուրջ 4 տոննա պարենային և տնտեսական ապրանք: Ուսումնասիրությամբ միաժամանակ բացահայտվել է, որ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների մի մասը վաճառվել է առանց դրոշմապիտակների: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը պարզելու համար:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պ.-ն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: Մասնավորապես, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետև, ապօրինի և համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջև, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին:
Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2.547.000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։ Պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երևան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև վերափորձաքննության բաժնի պետը: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը):
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն սխեմային ենթադրյալ առնչություն ունեցող այլ անձանց բացահայտելու և նրանց գործողություններին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Անտառային փողոցի 134 տանը կից սանդուղքների վրա տղամարդու մոխրացած դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև դատական բժիշկը։ Դեպքի մասին Արաբկիրի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այրվածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներից մի տղամարդ ասում էր, որ այդ վառված քաղաքացին թափառաշրջիկ էր, չուներ մշտական բնակության վայր և ինքը խղճալով՝ որպես կացարան տվել է նրան, որպեսզի ժամանակավոր բնակվի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Մահացած 26-ամյա ծննդկանը մեր հիվանդանոց է տեղափոխվել արդեն պտղի ներարգանդային մահով, հետևաբար` երեխայի կյանքը փրկելու մասին խոսք անգամ լինել չէր կարող»,-Asekose.am-ին ասաց Կապանի ծննդատան վարիչ Սամվել Միկոյանը, ով նաև կնոջ ծնունդն ընդունողն է եղել:
Բժշկի խոսքով` 26-ամյա կինը հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի ունեցել.
«Հղիության ընթացքում նրան բուժող բժիշկը որևէ խնդիր չի նկատել: Նա մեզ մոտ տեղափոխվել է 38 շաբաթական հղիությամբ՝ արյան սիստեմի մակարդելիության խանգարումով: Ես ցանկանում էի նրան տեղափոխել Երևան, սակայն ռիսկային էր: Կինն անդադար արնահոսում էր:Մենք արել ենք ամեն ինչ, ցանկացած բան, ինչ մեզնից էր կախված: Բայց, ցավոք, կնոջ կյանքը փրկել չհաջողվեց, իսկ մենք՝ բժիշկներս Աստված չենք: Թե ինչն է իրականում պատճառը եղել, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը»:
Ըստ բժշկի` իրենք մինչեւ վերջ պայքարել են, որ կնոջ արգանդը չհեռացնեն, քանի որ ծննդկանը երեխաներ չուներ եւ հետագայում կրկին մայրանալու հնարավորություն կունենար:
Հիշեցնենք, որ երեկ Սյունքի մարզի Կապան քաղաքում 26-ամյա ծննդկան և նորածին է մահացել: Հավելենք, որ կինը սպասում էր իր առաջնեկին:
Բանանի ներկրման թեման վերջին շրջանում դարձել է ամենաքննարկվող եւ ակտուալ հարցերից մեկը: Մամուլում ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ մի քանի տնտեսվարողներ արդեն իսկ պատվիրել են, իսկ մեկը օրեր առաջ տասը տոննա ներկրել է:
Իհարկե, այս զարգացումները խոստումնալից են, սակայն առաջիկայում հնարավոր խոչընդոտները բացառել պետք չէ: Համենայն դեպս, պաշտոնապես արձանագրված խոչընդոտների մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած նոր տեղեկություններն այլ բան են հուշում:
Նախ հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի այս հայտարարությանն անմիջապես հաջորդեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ խիստ եւ հետեւողական լինել գործընթացի նկատմամբ` բիզնեսի համար ապահովելով արդար եւ ազատ մրցակցային միջավայր: Իսկ արդեն նոյեմբերի 21-ին նման հայտարարությամբ հանդես եկավ ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը: «ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ հայտարարությունից անմիջապես հետո ներկրման ոլորտում նոր տնտեսվարողներ են հայտնվել: ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես, ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, սակայն, որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է պետական եկամուտների կոմիտե: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը»,- նշված է ՊԵԿ հաղորդագրությունում:
Մանրամասն` այստեղ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 25-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 12։10-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնում մահացել է Կապան քաղաքի Շինարարների փողոցի 7-րդ շենքի բնակչուհի, 26-ամյա Մարինե Իվանյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ ժամը 12։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքում մինչև Մ. Իվանյանի մահանալը նա ծննդաբերել է մահացած աղջիկ երեխա, և մինչ բժիշկները զբաղվել են երեխայով, մահանում է նաև մայրը։
Արդեն հիվանդանոցում մահացած կնոջ ամուսինը «մի քանի մուշտի է տալիս» բաժանմունքի վարիչ, 71-ամյա Սամվել Միկոյանին, վերջինս էլ այդ մասին ահազանգում է Կապանի ոստիկանություն։
Փաստի առթիվ քննիչ Հ. Մ.-Քարամյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով, իսկ բաժանմունքի վարիչի ահազանգի հիման վրա Կապանի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա Մհեր Հովհաննիսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 22-ին Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 18 հասցեի մոտից նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել Մ. Հովհաննիսյանն ու 31-ամյա Ահարոն Ասիրյանը։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Թումաղայանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով իրավապահները որոնում են 28-ամյա Ալեք Յաղուբյանին, ով նախկինում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվել էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ մահացածը, ով մասնագիտությամբ ոսկերիչ էր, Viber-ով SMS հաղորդագրություն է ուղարկել կասկածյալ Ա. Յաղուբյանի մորը։ Վերջինս տեսել է այդ հաղորդագրութունը և հանդիպման է կանչել սպանվածին ու վիրավորին, որից հետո եղել է այն, ինչ եղել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժինը այսօր դիմելու է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզման մեջ գտնվող Ա. Յաղուբյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի, ու եթե դատարանը բավարարի քննչական բաժնի միջնորդությունը, նրան հայտնաբերելուց հետո տեղափոխելու են Նուբարաշենի բանտ։
Նախօրին Սոթքում ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա Արծվիկ Գևորգյանի 1,5-ամյա տղա երեխան «մահամերձ է», քանի որ ընտանիքը չի կարողանում ջեռուցել տունը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 25-ամյա Արծվիկի սկեսուրը՝ տիկին Լենան:
Ժամանակին Կիրովաբադից Հայաստան տեղափոխված 31-ամյա Արտյոմ Օսիպովի ու նրա 25-ամյա կնոջ Արծվիկ Գևորգյանի ընտանիքը վարձով է ապրում, քանի որ տուն չունի: Երիտասարդ ընտանիքը 5 և 1,5 տարեկան 2 որդի ունի: Ամուսինները աշխատանք չունեն:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում դեկտեմբերի 21-ին ամուսինն ու հարևանները կանխել են 25-ամյա կնոջ` Ա.Գ-ի ինքնասպանությունը՝ կախվելու միջոցով։
Սկեսուրը Tert.am-ին պատմեց, որ ամուսինը գնացել է ցախ հավաքելու, եկել, տեսել է կինը սեղանին գրություն է թողել:
«Քանի որ տղաս տառաճանաչ չէ, գնացել է հարևանի տուն, որ գրությունը կարդան, հարևաններով եկել են, տեսել գոմի դուռը փակ, լույսը՝ վառը, պատուհանից տեսել են, որ կինը կախված է: Նոր դուռը բացել են ու մտել, պարանը կտրել, իրեն իջեցրել են, արդեն աչքերը փակ էր: Մի քիչ էլ որ ուշ մտած լինեին, արդեն մահացած կլիներ»,-պատմեց երիտասարդ կնոջ սկեսուրը:
Երկտողի մեջ կինը գրել է, որ ամուսնուն չնեղացնեն, որ ինքն է դիմել այդ քայլին՝ սոցիալական պայմանների ու վատ ապրելու պատճառով էլ չի ուզում ապրել:
Իսկ թե ինչն է պատճառը, որ տղան կամ հարսը չեն աշխատում, տիկին Լենան ասաց. «Դե աշխատանք չկա: Անասնապահությամբ է զբաղվել տղաս, հիմա գնում, երկու կով ա կթում գյուղում, 30 հազար դրամ փող են տալիս: Որտեղ գնաց, էնքան քիչ փող տվեցին, որ չեն կարողացել ապրել: Երեխու փողն են ստանում, էդ ա, բայց չեն կարողանում տուն տաքացնել ու նորմալ ապրել, չգիտեն՝ դրանով երեխու ուտելի՞ք առնեն, վարձը տան, թե տունքը տաքացնեն, ես էլ չեմ կարողանում օգնել շատ, երկու տղա էլ ունեմ»:
Ընտանիքի 1,5 -ամյա տղան տևական ժամանակ է՝ թոքաբորբ է տանում, սակայն սոցիալական վատ պայմանների պատճառով ծնողները չեն կարողանում բուժել երեխային:
«Փոքր երեխեն լավ չի, թոքաբորբով հիվանդ է, մրսացրել է, մահամերձ է, քանի անգամ տարել են հիվանդանոց բերել, նորից կրկնվել է: Երևան տարանք, տեղ չկար հիվանդանոցում: Բերում են, մի քիչ լավ է լինում, հետո էլի նույնը կրկնվում է: Տունը ցուրտ է, վառելիք չունեն»,-պատմեց սկեսուրը:
Սոթքի գյուղապետն ասել է, որ կարող է միջնորդել՝ երիտասարդ ընտանիքին զորամասում աշխատանքի տեղավորելու համար:
Ամբողջությամբ կարդացեք tert.am-ում։
Բոլորին է հայտնի, որ մեր բանակի սպաները տարիներով հերթ են կանգնում` իրենց երիտասարդ ընտանիքների համար բնակարան ստանալու հույսով:
Բայց, ահա, «շուստրիներն» ու արտոնյալները միշտ խառնում են «թիկունք» չունեցողների հաշիվները:
Այդպիսի սուպերարտոնյալներից է Պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Վյաչեսլավի Հայրապետյանը: Նորքի երկրորդ զանգվածում, Գյուրջյան 58/1 հասցեի շենքը ամբողջությամբ ՊՆ աշխատակիցներն են զբաղեցրել: Մարդիկ տարիներով հերթ են պահել ու ստացել իրոք հարմարավետ բնակարաններ:
Բայց հաստատ յոթ զինվորականների ընտանիքներ ժամանակին այստեղ բնակարաններ չստացան, որովհետև ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը իրենով արեց մի ամբողջ հարկ: Յուրաքանչյուր հարկում ութ բնակարան կա: Պատկերացնո՞ւմ եք, ինչ թափով տղա է: Նա զբաղեցրել է վերջին հարկը: Տանիքի տարածքն էլ է իրենը, որտեղ ասում են, լողավազան էլ է կառուցել: Գուցե օրենքով իրեն հասնո՞ւմ է: Չգիտենք: Դե, իր կինն էլ է իր մոտ աշխատում, ու նաև ծառայողական ավտոմեքենա ունի: Գուցե երկուսին հասնո՞ւմ է ութ բնակարան:
Իսկ էն յոթ երիտասարդ սպաների «հերն էլ անիծած»: Զոռբաների դար է:
«Փաստ»
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.