23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսական PrimeCrime.ru կայքը պարբերաբար թարմացնում է աշխարհում ապրող «օրենքով գողերի» ցանկը: Իրավապահ մարմինների ունեցած տվյալներով՝ ներկայումս ողջ աշխարհում հաշվվում է 451 «օրենքով գող», որոնց մեծ մասը հետխորհրդային երկրների քաղաքացիներ են: «Օրենքով գողերից» 115-ը գտնվում էն անազատության մեջ, իսկ 12-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում:
Հայտնի է, որ «օրենքով գողերի» թվում գերակշռում են ազգությամբ վրացիները, որոնց թիվը ներկայումս 258 է: Թվաքանակի առումով հաջորդը ռուսներն են՝ 53: Այդ դասկարգման աղյուսակում 3-րդը հայերն են:
Ներկայումս ողջ աշխարհում կա 27 հայ «օրենքով գող», որոնցից ամենատարեցը՝ 80-ամյա Վանիկ Տեր-Պողոսյանն է (լուսանկարում): Նա «օրենքով գող» է թագադրվել 1960 թ-ին՝ 23 տարեկանում: Քրեական ողջ կյանքի ընթացքում Տեր-Պողոսյանը ազատազրկման է դատապարտվել է 9 անգամ, ընդ որում երկու անգամ՝ 12 տարվա ազատազրկման: Նրա ամենամեղմ պատժաչափը եղել է 3 ամիսը: Վերջին անգամ «օրենքով գողը» ձերբակալվել է 2008թ-ին՝ Մոսկվայում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Երևանում մահացել էր մեկ այլ տարեց «օրենքով գող» Վազգեն Ներսեսյանը:
Հայազգի «օրենքով գողերից» ամենաերիտաարդն էլ Սերգեյ Ասատրյանն է, ով քրեական աշխարհում առավել հայտնի է «Օսետրինա կրտսեր» կամ «Սերյոժա Բենթլի» մականուններով: Նա ծնվել է 1986 թ. դեկտեմբերի 12-ին Թբիլիսում: Նրա հայրը հայտնի «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանն է, ով քրեական աշխարհում առավել հայտնի է «Էդիկ Օսետրինա» մականունով: Սերգեյ Ասատրյանը թագադրվել է 22 տարեկան հասակում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի տիտղոսից զրկվեցին երեք հայ հայտնի «օրենքով գողեր»՝ Անդրանիկ Սողոյանը (Զապ), Սուրեն Ավետիսյանը (Լենինականսկի Սուրո) և Ժիրայր Բրուտյանը (Ժիրո):
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է ՔՕ–ում փոփոխությունների նախագիծը։ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ եթե մինչև այժմ հարկերից խուսափելու դեպքում պատասխանատվություն էր ենթադրվում 2 մլն և ավելի դրամի չափ, ապա հիմա այդ շեմը դառնում է 4 մլն դրամ:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանի դիտարկմամբ, սրանով համաներում է հայտարարվում և մինչև 4 մլն դրամ հարկային խախտումներն ապաքրեականացվում են:
Առաջարկվող իրավակարգավորմամբ, վերանայվել են նաև «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, որոնք, մի շարք խնդիրներ են առաջացրել և դժվարացրել ապացուցելը, թե՝ օրինակ, որ դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում:
ՀՀ պաշտպանության նախարարությունում հետևողականորեն ուսումնասիրվում են «Թեժ գծով» ստացված՝ զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական հերթապահություն իրականացնելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումների առկայության կամ դրանց վավերականության վերաբերյալ ահազանգերը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Խնդիրը հանրային հնչեղություն է ստացել, հատկապես՝ հանրապետության բուհերում ուսման վարձի մասնակի փոխհատուցման արտոնությունից օգտվողների շրջանակը պարզելու առումով:
Ձեռնարկվում են միջոցներ թերությունները շտկելու, սխալների կրկնվելը բացառելու ուղղությամբ՝ զինգրքույկներում ապահովելով զորացրված յուրաքանչյուր զինծառայողի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքները հավաստող գրառումներ:
«Թեժ գծով» հնչած յուրաքանչյուր ահազանգ մանրակրկիտ ուսումնասիրվել է և առ այսօր ստացված դիմում-բողոքների վիճակագրական պատկերը հետևյալն է. զորացրված զինծառայողների կողմից զինվորական գրքույկներում 2016թ. ապրիլի 2-ից 6-ը տեղի ունեցած մարտերին մասնակցելու մասին համապատասխան գրառումների վերաբերյալ ներկայացվել է ընդամենը 75 դիմում-բողոք, որից՝
70 դիմում-բողոքներում ներկայացված հարցերը չեն հիմնավորվել, քանի որ տվյալ զորամասերի ստորաբաժանումները նշված ժամանակահատվածում մարտերին չեն ընդգրկվել, զորամասերի պաշտպանության տեղամասերում հակառակորդի կողմից գրոհներ (հարձակողական գործողություններ) չեն իրականացվել:
Տվյալ զորամասերն իրականացրել են մարտական հերթապահություն, հետևաբար զինվորական գրքույկներում կատարվել են գրառումներ միայն մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ,
1 զինծառայողի վերաբերյալ, ով մասնակցել է մարտերին և պարգևատրվել է «Արիություն» մեդալով` զինվորական գրքույկում համապատասխան գրառում կատարված չի եղել,
4 զինծառայողների վերաբերյալ փաստաթղթերում հաշվառված տվյալները ճշգրտման կարիք ունեն:
Դիմում-բողոքներում արտացոլված խնդիրների ուսումնասիրման, թերությունների վերացման, մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ և որոշ պաշտոնատարներ արդեն ենթարկվել են պատասխանատվության:
Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը համագործակցում է ՀՀ ԿԳ նախարարության, պետական բուհերի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ՝ ապրիլյան գործողությունների ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողների ուսման վարձի՝ օրենքով սահմանված մասնակի փոխհատուցման չափը հնարավորինս ավելացնելու նպատակով:
Դիմում ենք բոլոր զորացրված զինծառայողներին՝ զինգրքույկներում գրառումների անհամապատասխանության դեպքում դիմել ՀՀ ՊՆ «Թեժ գծի» 1-28 անվճար հեռախոսահամարով, հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր խախտման դեպք անհատապես կուսումնասիրվի և կստանա համապատասխան ընթացք, իսկ մինչ օրս դիմողները ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ կստանան գրավոր պատասխաններ:
Փետրվարի 4-ին` ժամը 07:00-ի սահմաններում “Արմենիա” բժշկական կենտրոն վիրահատության տեղափոխված ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ կալանավորված անձ Ս. Գրիորյանը դիմել է փախուստի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
«Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ կալանավորը փախուստի է դիմել հիվանդանոցի զուգարանի պատուհանից: Նա գտնվում էր վնասվածքաբանական բաժանմունքում, ուներ 2 հսկողներ:
Փախուստի դիմած կալանավորի գործով քիչ առաջ Մաշտոցի բաժին անձ է բերման ենթարկվել, որը վերջին անգամ տեսել է կալանավորին։
Մոտ կես ժամ է՝ փաստաբանին թույլ չեն տալիս նրան տեսակցել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց բերման ենթարկվածի փաստաբան Հակոբ Ճառոյանը. «Մի ժամ ուզում եմ հանդիպել, չեն թողնում, ասում են՝ օպերատիվ խոսակցություններ ենք իր հետ տանում։ Եթե անձը ասում է՝ ուզում եմ փաստաբան ունենալ, իմ անունն էլ տվել է, չեն թողնում ուղիղ մեկ ժամ։ Համարում են՝ կարող է տեղյակ լինի՝ ինչու է փախել»։
Փաստաբանի խոսքով՝ ՔԿ նախագահին և ոստիկանապետին բողոք է գրելու՝ իր աշխատանքը խոչընդոտելու համար։
Ոստիկանության լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները, տարվում են որոնողական աշխատանքներ։ ՔԿՀ-ից խոստացան ավելի ուշ մեկնաբանություն փոխանցել:
Մեր տեղեկություններով՝ հսկողների ուտելիքի մեջ կալանավորը դեղահաբ է լցրել:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարության կողմից անօրինական մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել են օտարեկրացի 84 կանանց։
Թուրքական Yazete կայքի փոխանցմամբ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ մեղադրվող կանայք եղել են Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիներ։
Կանանց մի մասի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ, հեպատիտ Ց եւ տարբեր տեսակի սեռավարակներ։
Փաստաթղթային որոշ գործընթացից հետո կանանց արտաքսելու են Թուրքիայից։
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի երեկվա դատավճռով հուլիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սոսո Մարգարյանը, Գագիկ Միքայելյանն ու Արսեն Մկրտումյանը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման:
Նրանք մեղավոր ճանաչվեցին Խորենացի-Քրիստափորի փողոցների խաչմերուկում` ՊՊԾ գնդի մոտակայքում զանգվածային անկարգություններ կատարելու մեջ: Ավելի կոնկրետ՝ նրանք քարեր են նետել այդ օրը ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ, քաշել նրանց ոստիկանական վահանները: Գործով կա 46 տուժող, որոնց դատարանն այդպես էլ չլսեց, քանի որ ամբաստանյալներն ընդունել էին իրեն առաջադրված մեղադրանքները եւ խնդրել արագացված կարգ կիրառել:
Մեղադրյալ Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանն անդրադառնալով դատախազի՝ իր պաշտպանյալի հանդեպ երեք տարվա ազատազրկում պահանջելու փաստին, ասաց, որ այն հիմնավորումներ չունի: Ըստ նրա՝ քաղաքացիները, մասնակցելով ցույցի, փորձել են այդպես կանխել իրավապահների կողմից ՊՊԾ գունդը գրավածների հանդեպ ուժի կիրառումը, որի դեպքում երկու կողմից լինելու էին զոհեր եւ վիրավորներ. «Եթե հասարակությունն այդ օրերին պասիվ լիներ եւ դեմ չարտահայտվեր ուժի կիրառմանը, մեծ էր հավանականությունը, որ իշխանությունն ուժ կկիրառեր ՊՊԾ գնդի տարածքը գրավելու համար…Իմ պաշտպանյալը քար է նետել այն բանից հետո, երբ ոստիկանների նետած լուսաձայնային նռնակը պայթել է նրա ոտքի մոտ: Այդ դեպքով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով պաշտպանյալս տուժող է ճանաչվել: Ըստ տեսանյութի՝ նրա նետած քարը մի քանի մետր թռել է ու ընկել գետնին՝ ոստիկաններից շատ հեռու»,-հավելեց Արա Զաքարյանը:
Սոսո Մարգարյանն էլ իր վերջին խոսքում ասաց՝ ընդունում է իր մեղքն առ այն, որ քար է նետել, սակայն չի կարծում, թե իր կատարածը հանցագործություն է: «Այսինքն՝ ես մեղավոր եմ, բայց մեղավոր չեմ»,- արձագանքեց դատավորը: Մեղադրյալն ի պատասխան նշեց, որ իրենք ցանկացել են իրենց մասնակցությամբ կանխել արյունահեղությունը. «Եթե իշխանություններն ուզում են մեր պես հայրենասեր, ջահել տղերքին հանցագործ սարքե՞լ…տարօրինակ է»:
Պաշտպանն ուշադրության հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ, առանց հավաքը ցրելու համար ժամանակ տրամադրելու։
Ամբաստանյալ Գագիկ Միքայելյանի պաշտպան Անի Չատինյանը դատարան ներկայացրեց իր պաշտպանյալին վերաբերող դրական բնութագրեր, որտեղ նշվում էր, որ Միքայելյանն աշխատում է 142 դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, աշխատել է նաեւ ԳԱԱ-ում։ Ամբաստանյալն իր խնամքի տակ ունի երկու տարեկան երեխա։ Իր վերջին խոսքում Գագիկ Միքայելյանն ասաց. «Նպատակ չենք ունեցել բռնություն կիրառել: Լուսաձայնային նռնակների նետումն անսպասելի սկսվեց, սկսեցինք պաշտպանվել: Խնդրում եմ հաշվի առնել, որ խնամակալության ներքո ունեմ կին եւ երեխա»:
Ամբաստանյալ Արսեն Մկրտումյանը նույնպես հանդես եկավ վերջին խոսքով․«Ես ընդունում եմ իմ մեղքը, զղջում եմ արարքիս համար, խնդրում եմ հնարավորություն տալ ապացուցել, որ այդ արարքն ինքնաբերաբար է կատարվել»:
Բոլոր երեք ամբաստանյալների համար փաստաբանները խնդրեցին կիրառել մեղմ պատիժ կամ պատժի պայմանական չկիրառում։
Դատախազ Հայկ Պետրոսյանը, անդրադառնելով պաշտպանական կողմի ճառերին, նշեց, որ դրանց մեջ առկա են այլընտրանքային տարրեր, իսկ պաշտպան Ա․ Զաքարյանի ելույթում քաղաքական ենթատեքստ տեսավ․
«Ո՞վ է ասել, որ իշխանությունը փորձել է հաշվեհարդար տեսնել այդ մարդկանց հետ, իսկ զանգվածային անկարգությունների մասնակիցները կարողացել են կանխել այն՝ քար նետելով կամ այլ ձեւով։ Այդ օրը ոստիկանության աշխատակիցները դրսեւորել են ծայրահեղ զսպվածություն»։ Նշենք, որ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը դատարանից խնդրել էր ամբաստանյալներին դատապարտել երեք տարվա ազատազրկման, ինչն էլ դատարանն արեց:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակից զորացրված ուսանողները, ովքեր 2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ: Վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը:
2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը: Որպես կանոն՝ բուհերը ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաև միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ ապահովելու պահանջ: Այս պահանջը, սակայն, ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա չի տարածվել և վերջիններս ուսման վարձի զեղչից օգտվել են: Տեղեկացնենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարի զեղչերն արվում են ըստ կիսամյակների:
Երկրորդ կիսամյակի արդյունքները կամփոփվեն մինչև ապրիլ: Միաժամանակ հավելենք նաև, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն ուսանողները, ովքեր իրականացրել են մարտական հերթապահություն /նրանք զինգրքույկում պետք է ունենան մարտական հերթապահության մասին գրառում և համապատախան կնիք/ ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ՝ ըստ ՄՈԳ-ի:
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից և ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է դիմեն բարձրագույն ուսումնական հաստատություն:
Զանգվածային անկարգությունների հերթական գործով այսօր դատարանը կայացրեց մեղադրական դատավճիռ:
Ամբաստանյալներ Սոսո Մարգարյանը, Գագիկ Միքայելյանը և Արսեն Մկրտումյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվեցին 3-ական տարվա ազատազրկման:
Գործով մեղադրողը նույնպես միջնորդել էր ամբաստանյալներին դատապարտել 3 տարվա ազատազրկման:
Նշենք, որ գործը դատարանում քննվել է արագացված կարգով:
Ըստ մեղադրանքի՝ Արսեն Մկրտումյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ`ոտքերով հարվածել և քար է նետել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների վրա:
Ըստ Գագիկ Միքայելյանին առաջադրված մեղադրանքի՝ 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` քար է նետել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների վրա:
Սոսո Մարգարյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` քարեր է նետել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների վրա:
Նրանք բոլորը գտնվում էին կալանքի տակ:
Փետրվարի 1-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայ-ամերիկյան առևտրային պալատի ծրագրերի ներկայացման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդես եկավ ելույթով: Իր խոսքում դեսպան Միլսը անդրադարձ կատարեց Հայաստանում առկա կոռուպցիոն ռիսկերին ու դրա հետևենանքերին:
Դեսպանը իր խոսքում մասնավորապես ասել է.«Երբ հետադարձ հայացք եմ նետում վերջին 15 ամիսներին, այսինքն՝ այսօրվա և 2015թ. նոյեմբերին ՀԱԱՊ-ում իմ առաջին ելույթի միջև անցած ժամանակահատվածին, գիտակցում եմ, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք ականատես ենք եղել այնպիսի իրադարձությունների, որոնք փոխել են Հայաստանի քաղաքական և տնտեսական համայնապատկերը, ինչպես նաև ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակներում: Այս 15 ամիսների ընթացքում և, առավելապես, ապրիլյան ողբերգական բախումներից հետո ինձ համար պարզ դարձավ, թե Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, թանկարժեք ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե՛ հայերի, և թե՛ Հայաստանի միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում մեր ընդհանուր նպատակներին, և այն գերակա ուղղություններին, որ ես և դեսպանատունը սահմանել ենք մեզ համար: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բացակայությունը սնուցում է կոռուպցիան, քանի որ դրա պատճառով փակ են մնում Հայաստանի սահմանները, իսկ երբ սահմանները փակ են, ազդեցիկ գործարարների և մյուսների համար հեշտ է վերահսկել տնտեսական շուկաներն ու թույլ չտալ մրցակցություն»,-հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը:
Խոսելով խնդրի մասին դեսպան Միլսը նաև առաջարկներ է արել ՀՀ կառավարությանը.«Նախ՝ առաջարկում եմ կառավարությանն ամրապնդել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունները՝ որպես անկախ կառույց: Ես ողջունում եմ այս ուղղությամբ կառավարության վերջերս ձեռնարկած քայլը: Նշանակալի փոփոխություններ են եղել Վարչական իրավախախտումների օրենսգրքում և Քրեական օրենսգրքում՝ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնողների համար սահմանելով պատժամիջոցներ տուգանքի, ազատազրկման և մինչև 3 տարի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու տեսքով: Սակայն դեռ ավելին պետք է արվի: Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի: Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վերհանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանք հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան»,-ասել է դեսպանը:
ԱՄՆ դեսպանի մտահոգություններն իսկապես տեղին են: Նա նաև արդարացիորեն նկատում է, որ կոռումպացված պաշտոնյաների դեմ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում: Այս տարիներին ուսումնասիրելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարգրերը հասկանում ես, որ հետևելով դեսպան Միլսի հորդորին դատախազությունը քննություն պետք է սկսի կառավարության և պետական այլ մարմիններում պաշտոնավարող գրեթե բոլոր անձանց կարողության վերաբերյալ: Այդ քննության արդյունքում շատ նախարարներ, պատգամավորներ ու դատավորներ կարող են արդարացիորեն հայտնվել ճաղերի հետևում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.