23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Տուգանքները կանխամտածված չվճարելու համար Հայաստանում ավելացվելու է հանրային աշխատանքների ժամկետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության փետրվարի 9-ի նիստում:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ներկայում տուգանքը փոխարինվում է հանրային աշխատանքներով, եթե դատարանը որոշում է, որ տուգանքներից խուսափողն ունակ չէ վճարել: Տուգանքները կանխամտածված չվճարելու համար, սակայն, ավելի խիստ պատիժ չի նախատեսվում:
«Այդ պատճառով այն իրավախախտին, որն իսկապես չի կարող վճարել, առաջարկվում է պատժել յուրաքանչյուր 3 հազար դրամ տուգանքի դիմաց 3 ժամ հանրային աշխատանքով, իսկ նրանց, ովքեր կարող են, բայց չեն ցանկանում վճարել՝ 5 հազար դրամով: Առավելագույն պատիժը կարող է կազմել 2 հազար 200 ժամ»,- ասաց նախարարը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանում գործող օծանելիքի խանութներից մեկից առանձնապես խոշոր չափերի օծանելիքի հափշտակությունն իրականացվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորի կողմից։
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, 2017 թվականի հունվարի 31-ին ահազանգ է ստացվել, որ ՍՊ ընկերությանը պատկանող օծանելիքի խանութներից մեկից, վճարման կեղծ անդորրագիր ներկայացնելով, հափշտակվել է ավելի քան 5 մլն դրամի արժողության տարբեր տեսակի օծանելիք։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ–որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է օծանելիքի հափշտակության մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հայտնաբերվել գողոնը։
Նախնական քննության տվյալներով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով կալանավորված մեղադրյալը, գտնվելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 2017 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, զանգել է օծանելիքի խանութ և ներկայանալով որպես մարզպետարանի աշխատակից՝ ցանկություն հայտնել բանկային փոխանցման միջոցով օծանելիք ձեռք բերել՝ մարզպետարանի նախաձեռնած միջոցառման մասնակիցներին նվիրելու համար:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունվարի 31-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տաքսի ծառայություն մատուցող վարորդը մոտեցել է խանութի աշխատակցին, փոխանցել պատվիրատուի մատնանշած մարդուց ստացած փակ ծրարը, վերցրել փաթեթավորված 100 հատ օծանելիքը և հեռացել։ Վարորդի հեռանալուց կարճ ժամանակ անց պարզվել է, որ ներկայացված վճարման անդորրագիրը կեղծ է։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է օծանելիքը, պարզվել օծանելիքի տեղափոխմանը մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը։ Քննություն է տարվում՝ նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, վճարման կեղծ անդորրագիր պատրաստած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուր` Փաստինֆո
Քիչ առաջ կառավարության շենքի ետնամուտքի մոտ ոստիկանները թքել են խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների վրա: Այս մասին Aravot.am-ին պատմեց ծնողներից մեկը՝ Իրինա Ղազարյանը: Նրա ներկայացմամբ՝ երբ հինգ ծնողներով ետնամուտքում սպասում էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ոստիկանները, փորձել են ուժով նրանց հեռացնել: Իրինա Ղազարյանի պատմելով՝ «ոստիկաններից մեկը թքեց Նանա Մուրադյանի վրա, հետո էլ երկրորդ ոստիկանը թքեց, հետո իմ վրա թքեցին»:
Կառավարության շենքի մոտ զոհված զինվորների ծնողներին մոտեցավ Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցը. նա լսելով կանանց դժգոհությունները, վերցրեց հեռախոսահամարները եւ խոստացավ զեկուցել նախարարին, սակայն ծնողները պնդեցին, որ իրենք հանդիպում են պահանջում նախարարի հետ:
Նանա Մուրադյանի առողջական վիճակն այդ պահին վատացավ, ոստիկանությունը նրանց խնդրանքով շտապօգնություն կանչեց:
Տիկին Ղազարյանը մեզ հետ զրույցում մատնացույց արեց ոստիկաններից մեկին՝ վստահեցնելով, որ այդ ամենը կատարվել է տվյալ ոստիկանի հրահանգով: «Տեսեք, մեծ գլխով այն ակնոցավորն ա: Պատկերացնո՞ւմ եք՝ մեր ձեռքերը ոլորում էին, տանում էին գցեին ոստիկանական մեքենան»: Մանրամասները՝ տեսանյութում:
ՊԵԿ նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները մաքսային կանոնների խախտման խոշոր դեպք են բացահայտել:
Փետրվարի 1-ին Մեղրիի մաքսակետով «Կուպելյան եղբայրներ» ՍՊԸ-ն փորձել է Հայաստան ներմուծել ավելի քան 13 տոննա տարբեր տեսակի առանցքակալ, որոնց ուղեկցող փաստաթղթերում որպես արտահանող երկիր նշված է եղել Արաբական Միացյալ Էմիրությունները:
«Այս փաստը հենց սահմանին կասկածի տեղիք է տվել, քանի որ ԱԷՄ-ում նմանատիպ առանցքակալների արտադրություն գոյություն չունի, և համապատասխան զննության արդյունքում պարզվել է, որ բեռի ծագման երկիրը Չինաստանն է, իսկ չինական առանցքակալները հանդիսանում են դեմպինգային ապրանքատեսակ»,-փաստել է ավագ մաքսային տեսուչ Սամվել Հովեսյանը:
Նշենք, որ ԵՏՄ անդամ երկրներ չինական ծագման առանցքակալներ ներմուծելիս կիրառվում են հակադեմպինգային միջոցառումներ, որոնք կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի թիվ 197 որոշմամբ, այսինքն` այս դեպքում մաքսային վճարներին ավելանում է նաև մաքսային արժեքի 41,5%-ը: Ի դեպ, զննության արդյունքում հայտնաբերվել է նաև, որ առանցքակալների շուրջ 60%-ը հայտարարագրվել է սխալ ծածկագրով, ինչն էլ մաքսատուրքի թերի գանձում է առաջացրել:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պնդեց` Հանրապետական կանայք համերաշխ են, նրանց մեջ վեճ չկա` կապված ընտրացուցակներում տեղ գտնելու հետ: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, թե ռեյտինգային ցուցակները մոտ օրերս պատրաստ կլինեն, սակայն հրաժարվեց անվանական խոսել: «Կանանց վեճերի մասին որևէ բան ո՛չ լսել ենք, ո՛չ տեսել ենք, պարզապես ստահոդ տեղեկատվություն է, որը բացարձակապես գոյություն չունի:
Եթե խոսքը ՀՀԿ կանանց մասին է, լինի խորհրդարանական խմբակցություն կկազմի, թե ավելի լայն, կարող եմ բոլորի անունից վստահաբար հայտարարել, որ բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում: Կա համերաշխ աշխատանք, ամեն մեկը հասկանում է, որ իր աշխատանքով պետք է հանդես գա, նաև շատ կարևոր է, որ մեր կուսակցության ղեկավար մարմիններն արդարամիտ են և գիտեն բոլորի պոտենցիալը, և այդ որոշումները լինելու են հիմնված հենց այդ կատարած աշխատանքի հիման վրա»,- ասաց նա:
Միջազգային լրատվամիջոցները բուռն քննադատությունների են եթարկում այս օրերին թուրքական մեդիայում օրերս հայտնված մի լուսանկար, որում ներկայացվում է, թե ինչպես են երկու թուրք երիտասարդ ականջները կտրած, խեղճացած շատ կողքին լուսանկարվել՝ ձեռքում պահելով նրանց ականջները: Լրատվամիջոցները նշում են, որ թուրքական օրենսդրությամբ կենդանիների հետ այսպես վարվելու համար սահմանվում է պատիժ 1000 ԱՄՆ դոլարի չափով: Իսկ լուսանկարում ակնհայտ երևում է, թե ինչ հոգեբանական վիճակում է գտնվում շունը, և հղում անելով գիտնականներին՝ լրատվամիջոցները նշում են, որ շների հոգեբանությունը համեմատվում է երեխաների հոգեբանության հետ:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ մասնագետները խնդիր են բարձրացրել, որ պետք է օրենքը վերանայվի, խստացվի և կենդանիների պաշտպանությունը Թուրքիայում ավելի լուրջ հարթակ տարվի: Կենդանիների հետ նման պահվածքը միջազգային ատյաններում անթույլատրելի են համարում: Ի դեպ, աղբյուրները նշում են նաև, որ լուսանկարում պատկերված երիտասարդները շուն կռվացնողներ են, և շան ականջները կտրելով ու ստորացնելով նրանք պատժել են պարտված կենդանուն:
Այսպիսով՝ մասնագետները եկել են եզրահանգման, որ պետք է վերացնել նաև շուն կռվացնելու երևույթը: Եվ համեմատություն է տարվում նաև Թուրքիայից սնվող Իսլամական պետության հետ՝ նշելով, որ ԻԼԻՊ-ը մարդկանց հետ է նման կերպ վարվում, իսկ թուրք երիտասարդները՝ կենդանիների:
Ըստ երևույթին՝ նման դաժան դաստիարակություն թուրք հասարակությունում տրվում է վաղ տարիքից:
Հայաստանում հիփոթեքային վարկավորման վերաֆինանսավորումը էականորեն կպարզեցվի: Այս մասին փետրվարի 7-ին՝ խորհրդարանում «Բնակարանային հիփոթեքային վարկավորման մասին» օրինագիծը ներկայացնելիս հայտարարեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Օրինագիծը քննում է վարկառուների իրավունքները եւ սահմանափակում բանկերի պահանջները: Մասնավորապես՝ հիփոթեքը կարելի է մի բանկից մեկ այլ բանկ տեղափոխել: Դրա համար տույժերը պետք է չնչին լինեն, իսկ եթե վարկը 3 տարուց ավելի ժամկետով է, այն ընդհանրապես չպետք է լինի: «Այսինքն՝ եթե հաճախորդը հիփեթոքի համար մի բանկում է վճարում, բայց մեկ այլ բանկից լավ առաջարկ է ստանում, նա կարող է նոր վարկ վերցնել, վաղաժամկետ մարել հինը եւ լավ պայմաններով անցնել նոր բանկ: Հիմա էլ դա կարելի է անել, սակայն մեծ սահմանափակումներով: Հենց դրանք էլ նվազագույնի կհասցնենք, իսկ եթե վարկը 3 տարուց ավելի է, ապա ընդհանրապես կհանենք»,- ասաց Երիցյանը:
Նրա խոսքով՝ ԿԲ-ն սրանով փորձում է բանկերի միջեւ հաճախորդի համար մրցակցությունն աշխուժացնել:
Ձերբակալվել է «Ալյանս» կուսակցությունից հեռացված, առանձնապես խոշոր չափի խարդախության համար դատապարտված Սարգիս Հարությունյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փետրվարի 7-ին, ժամը 8.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի մի բնակարանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Հարությունյանին, որը հունվարի 24-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր որպես ազատազրկումից խուսափող դատապարտյալ, խափանման միջոցը՝ կալանք (Հարությունյանը դատապարտվել էր 4 տարի ազատազրկման՝ խարդախության համար):
Վերջին շրջանում մամուլում լուրեր էին տարածվում, որ Ս. Հարությունյանի նկատմամբ կայացվելէ չորս տարվա ազատազրկման դատավճիռ, սակայն նա գտնվում է ազատության մեջ: «Ալյանս» կուսակցության վարչությունը Սարգսին կուսակցությունից հեռացնելու որոշում է կայացրել, միևնույն ժամանակ որոշում է կայացրել ՀՀ դատական դեպարտամենտից հրատապպատասխան ստանալու, թե որ հիմքով է ազատազրկման դատապարտված այդ անձը գտնվում ազատության մեջ՝ օրինական վճռի ուժի մեջ մտնելուց հետո:
Պատգամավոր Տ.Ուրիխանյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ Անի Հովհաննիսյանի դատական գործի վերաբերյալ:
հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
Լրատվամիջոցների անսահման հետաքրքրության պատճառով առաջին ու վերջին անգամ անդրադառնում ենք շորթման մեղադրանքով ձերբակալված ամբաստանյալ “Անալիտիկ” կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դատական գործին:
Չնայած այն հանգամանքին, որ ամբաստանյալի փաստաբանը շարունակաբար սուտ տեղեկություններ է հնարում ու տրամադրում լրատվամիջոցներին, իրականությունը շարադրված է մեղադրական եզրակացության մեջ, և եթե որևէ մեկը հարց ունի այդ թեմայի շուրջ, կարող է դիմել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, կամ դատախազություն:
Այն լրատվամիջոցին, որն ամեն նախընտրական շրջանում փորձում է պղտորել Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող միավորումները և փորձեց շահարկել նաև այս թեման,միայն անհրաժշտ է հիշեցնել,որ հենց դրա գլխավոր խմբագիրն է դասալքության համար դատապարտվել ու դատարանում սեփական մոր դեմ ցուցմունք տվել:
Ուստի՝ այս հանգամանքը նրանց հիշեցնելու ենք ամեն անգամ, երբ կփորձեն “գողական գաղափարախոսություն” տարածել լրատվական ու քաղաքական հարթակներում: Պատգամավոր Ուրիխանյանի դիրքորոշումը մեկն Է` հանցագործը պիտի կրի օրենքով սահմանված պատիժ անկախ նրանից, թե ում բարեկամն է, ինչ հովանավոր ունի, ինչ սեռի, ռասայի կամ կրոնի է պատկանում:
Մենք պիտի ապրենք օրենքի երկրում, և օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար:Ոչինչ ու ոչ ոք չի կարող փոխել այդ սկզբունքը: Ինչ վերաբերում է ամբաստանյալ Անի Հովհաննիսյանին, անհրաժեշտ է նշել,որ ՀՀ Սահմանադրության և գործող ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների շրջանակներում պատգամավորը չի ներկայանալու դատական նիստերին տուժող կողմի դիրքից հանդես գալու ցանկության բացակայության պատճառով:
Պատգամավորը ներողամտությամբ է վերաբերվում տեղի ունեցածին, բավարար է համարում ամբաստանյալի ութ ամսվա ազատազրկումը կատարված արարքի պարագայում և հույս է հայտնում, որ միջազգային հարթակներում ադրբեջանական պատվիրակությունների դեմ պայքարելիս այլևս չի նկատի “պատերազմի ու պատգամավորական կապրիզների մասին”, ինչպես նաև ընտանիքի անդամների վերաբերյալ շարադրություններ “Անալիտիկի” տիրույթում և չի առարկելու ամբաստանյալի նկատմամբ պատժի մեղմացմանը:
Միևնույն ժամանակ նշենք,որ նույն անձին ներկայացված է մեկ այլ ավելի ծանր մեղադրանք “ՎՏԲ” բանկի ցուցմունքների հիման վրա, ինչը մեզ հետաքրքրող տիրույթում չէ, ավելին`բազմաթիվ մութ պատմությունների մեջ թաթախված և մեր երկրի հանրությանը բազմաթիվ բացատրություններ տալու կարիք ունեցող այդ բանկին, որպես տուժողի, և մեղադրյալի փաստաբանին խորհուրդ ենք տալիս միմյանց հետ հաշիվները պարզել առանց պատգամավոր Ուրիխանյանի անունը շոշափելու: Հակառակ պարագայում դատավարության ընթացքում կարող են ի հայտ գալ նոր ու չափազանց հետաքրքիր այլ տեղեկություններ:
Որոշվել է ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար, հանցավոր համագործակցության վերաբերյալ գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում այս մասին ասաց Վ.Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:
Այս որոշումը պատճառաբանվում է նրանով, որ լոգանք ընդունելու պայմաններն այնտեղ ավելի լավն են. Վ.Շիրխանյանը օգոստոս ամսից չի կարողանում լոգանք ընդունել տեղաշարժվելու հետ կապված խնդիրների պատճառով:
Հայկ Ալումյանը հայտարարեց, որ սա էլ խոշտանգման նոր ձև է մի մարդու համար, ով ողնաշարի անտանելի ցավերի պատճառով չի կարողանում մեքենա նստել: Փաստաբանը հայտնեց, որ Վահան Շիրխանյանն օրերս հրաժարվել է իր համար խիստ անհրաժեշտ արյան անալիզ հանձնելու համար բժշկական կենտրոն գնալուց, քանի որ անգամ կարճ ճանապարհահատված անցնելիս մեքենայի ամեն թափահարությունից նրա մոտ անտանելի ցավեր են սկսվում ողնաշարի հատվածում:
«Նոր ձև են գտել՝ Վահան Շիրխանյանի դատարան գալը թույլ չտալու համար: Շուտ թե ուշ պրն. Շիրխանյանը դատարան գալու էր՝ պատգարակով, թե ձեռքերի վրա, սակայն ավելի հեռավոր քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հետևանքով նոր խնդիր են ստեղծում: Ճանապարհն ամեն անգամ խոշտանգում է դառնալու: Իսկ եթե պրն Շիրխանյանը հրաժարվի խոշտանգման ենթարկվել, սլաքը նորից մեր կողմն են ուղղելու»,- ասաց Հայկ Ալումյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.