23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանը կարող է գրավիչ դառնալ Վրաստանից «օրենքով գողերի» համար: Ըստ crimerussia.com-ի, այդպիսի եզրակացության է եկել իրավունքի դոկտոր, վրացի իրավաբան Գեորգի Կոյավան: Ըստ նրա, Հայաստանի քրեական օրենսգրքում չկա հոդված, որն արգելում է ինքնին «գողական աշխարհին» մասնակցությունը: Մինչդեռ Վրաստանում դու գո՞ղ ես հարցին միայն մեկ դրական պատասխանի համար մարդը կարող է դատապարտվել մինչև 10-ը տարվա, իսկ «գողական աշխարհին» պատկանելության համար՝ 5- 8 տարվա բանտարկության:
Այժմ քրեական առաջնորդները, որոնց մեծ մասը վրացիներ են, վախենում են Թբիլիսի ժամանել: Գեորգի Կոյավան նշել է, որ ինքը Հայաստանի իշխանություններին կոչ չի անում վերանայել երկրի քրեական օրենսգիրքը, սակայն առաջարկում է զգոն լինել: «Ի դեպ, «օրենքով գողերի» թվում շատ են հայկական ծագում ունեցող Վրաստանի քաղաքացիները»,- ասել է Կոյավան:
Նրա դիրքորոշումը պաշտպանում է նաև քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան, նշելով, որ 2017թ. Թբիլիսիի քաղաքային դատարանը 20 քրեական գործ է քննել գողական աշխարհին պատկանելության հատկանիշներով, վեց դեպքում մեղադրյալներն արդարացվել են:
Աղբյուր` Փաստինֆո
Երևան քաղաքի բնակիչ, «Ա.Ա.» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Ա. Ա.-ն ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ներկայացրել, այնուհետև ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հաղորդում և բացատրություն տվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2013 թվականը ՀՀ ՊՆ N վարչության պետի տեղակալ Մ.Խ.-ն, նույն ժամանակահատվածում ընդգրկված լինելով նաև ՀՀ ՊՆ կարիքների համար նշված ընկերության կողմից մատակարարված նյութական միջոցների ընդունող հանձնաժողովի կազմում, որպես հանձնաժողովի նախագահ, իր օգտին գործողություններ կատարելու համար, յուրաքանչյուր տարի կնքված պայմանագրերով մատակարարված ապրանքներն ընդունելուն պես, իրենից պահանջել և որպես կաշառք ստացել է կնքված պայմանագրերի ընդհանուր գումարի 5%-ից 7%-ը, որի արդյունքում վերջինս նրան տվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 29.220.000 ՀՀ դրամ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Խ.-ն 2008թ. քննությամբ չպարզված օրը ներկայացել է «Ա.Ա» ՍՊԸ արտադրամաս և հայտնել, որ այսուհետ ինքն է զբաղվելու ՊՆ-ին կահույքի մատակարարման հարցերով և իրենց հետ աշխատելու համար պահանջել է պայմանագրով նախատեսված ընդհանուր գումարի 7%-ը: Ա. Ա.-ն համաձայնել է, որից հետո, մինչև 2013թ., պայմանագրով վճարման ժամանակացույցով ընկերությանը փոխանցված գումարը ստանալուց հետո հանդիպել է Մ.Խ.-ին և տվել գումարը՝ ըստ պայմանավորվածության:
Դրա դիմաց որպես հանձնման-ընդունման հանձնաժողովի նախագահ, Մ.Խ.-ն իր լիազորությունների շրջանակներում պայմանագրով նախատեսված ապրանքներն ընդունելու ժամանակ անձամբ կամ այլ պաշտոնատար անձանց կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերելով, որ մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում պայմանագրի տեխնիկական բնութագրերին, հայտնաբերված թերությունները վերացնելու համար արտադրանքը մատակարարին հետ հանձնելու փոխարեն ընդունել է այն և փոխանցել տնօրինման:
2018թ. փետրվարի 16-ին Մ.Խ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել:
Նույն օրը վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2018թ. փետրվարի 20-ին նշված որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018թ. մարտի 15-ի որոշմամբ բողոքը բավարարվել է, բեկանվել է ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը և Մ.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ գլխավոր դատախազություն
Մարմնավաճառներին հաշվառելու մասին Շիրակի մարզի դատախազի հանձնարարականը իրականացվել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս պահի դրությամբ Շիրակի մարզում հաշվառված է 61 մարմնավաճառ:
Հիշեցնենք` 2018 թվականի փետրվարի 7-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնել էր, որ մարզում 2017 թվականին արձանագրվել է 5 քրեական գործ: Դրանք հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով, այն է՝անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը. «Նշված քրեական գործերը բոլորն ուղարկվել են դատարան, որոնցից մի մասով արդեն ունենք մեղադրական դատավճիռներ, մյուս մասը գտնվում է դատաքննության փուլում: Իրականում պարզվել է, որ նույն մարմնավաճառներն իրենց, այսպես ասած, գործունեությունը ծավալել են մի շարք օբյեկտներում»,- նշված էր դատախազի գրության մեջ: Արդյունքում` Կարեն Գաբրիելյանը իրավիճակը կարգավորելու համար միջնորդագիր էր հասցեագրել պատկան մարմիններին` նման մարմնավաճառներին հաշվառելու, նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու ու տվյալ հաստատությունների գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=BGhQehy8waQ
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 109 հոդվածի 1-ին մասի (անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով:
Նշված քրգործը հարուցվել է այս տարվա մարտի 6-ին Արմավիր քաղաքի շտապօգնության կայանից ստացված ահազանգի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին տեղեկացրել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են հանկարծամահ եղած մի քաղաքացու:
Ահազանգով նշված հասցե է մեկնել Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական խումբը՝ որտեղ պարզել են, որ մահացածը նույն բնակարանի բնակիչ, 49-ամյա Նունե Դ.-ն է, ով ըստ այդ պահի տեղեկությունների՝ խոհանոցի ջրի ծորակի տակ դրված հում մսի կտորը կուլ է տվել, ինչի հետևանքով շնչահեղձ է եղել և մահացել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Նունե Դ.-ն, երբ մսի կտորը կուլ է տվել ու շնչահեղձ է եղել, այդ ամենը կանխելու նպատակով նրա մայրը՝ 71-ամյա Ռուզաննա Հ.-ն, ձեռքերով սեղմել է աղջկա պարանոցը՝ փորձելով կոկորդից հանել մսի կտորը:
Դատաբժշկական փորձաքննութունից հետո դատաբժշկական կենտրոնից մահվան վկայակայնը փոխանցել են իրավապահներին, որտեղ դատաբժշկական եզրակացության համաձայն գրվել է, որ Նունե Դ.-ի մահվան հիմնական պատճառ է հանդիսացել բութ առարկաներով պարանոցի օրգանների սեղմումը:
«ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ում ղեկավարած կառույցն իր որոշումներով այս տարիներին լեգիտիմացրել է Հայաստանում ընտրակեղծիքներով անցկացված համապետական ընտրությունները, երեկ անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին, ընդ որում, սրտառուչ կերպով:
«Զգում էի` իրավիճակն այդպիսին էր, ավտոմատները պատրաստ էին, կամուֆլյաժները հագած` մարդիկ գնում էին որոշակի գործողությունների, որոնք կարող էին ունենալ շատ ավելի մեծ հետևանքներ: Քննարկումների սկզբունքն այս էր` մեկ կաթիլ արյունն էլ չի կարող արդարացնել ցանկացած նպատակ, վերջում երբ տեսա՝ կոնֆլիկտը չենք հաղթահարում, ես բավականին զայրացա, կյանքում ինձնից որևէ մեկը հայհոյանք չի լսել, այդ օրն այնտեղ լսեցին. ասացի՝ առաջին զոհը ես պիտի լինեմ, եթե դուք գնում եք էդ ճանապարհով»,- մարտի 1-ի օրվա մասին պատմել է նա:
Միայն թե այսօր սրտաճմլիկ խոսքեր է ասում մի անձնավորություն, որը ժամանակին ոչ միայն ճանաչել է 2008թ. այլանդակ ընտրակեղծիքներով անցկացված ընտրությունների արդյունքները (ընդ որում, համառ պնդումներ կան, որ և՛ ինքը, և՛ ՍԴ մյուս անդամներն այդ քայլին գնացել են Բաղրամյան 26-ի ճնշման տակ), այլև մասնակից է եղել հակասահմանադրական գործընթացի:
«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու ՀՀ Սահմանադրության 53.1 հոդվածին, ըստ որի` «Ռազմական և արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում և հանրապետության նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը»։
Նախագահի ընտրություն նշանակում է ընտրական ողջ գործընթացը՝ սկսած առաջադրումից, մինչև բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտը, այն է՝ ՍԴ վճիռը։ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով` 2008թ. մարտի 2-ից Երևանում հայտարարվեց արտակարգ դրություն, որի պայմաններում չէին կարող անցկացվել նաև ՍԴ նիստերը: Բայց չնայած այդ հանգամանքին` ՍԴ-ն այդ օրերին ոչ միայն «աշխատեց», այլև կայացրեց որոշումը՝ ճանաչելով սարսափելի ընտրակեղծիքներով ուղեկցված այդ ընտրությունները»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» թերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՔԾ-ին ուսումնասիրել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» զեկույցը:
Երեկ թերթի հետ զրույցում այդ զեկույցի հեղինակներից Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով դատախազության հանձնարարականին, ասաց.
«Միանշանակ դա առաջընթաց է: Սա նշանակում է, որ անպայման պետք է հարցաքննության կանչեն այն ժամանակ իշխանության մեջ եղած մարդկանց:
Միքայել Հարությունյանից հետո անպայման պետք է հարցաքննության կանչեն նաև Ռոբերտ Քոչարյանին: Ինչ որոշում էլ կայացնի ՀՔԾ-ն, այս մարդիկ պետք է հարցաքննվեն»:
Իսկ Սեդա Սաֆարյանն էլ տեսակետ է հայտնել. «Չեմ կարծում, որ մեզ մոտ գործում է անկախ և անկաշկանդ վարույթ իրականացնող մարմին: Ես կարծում եմ, որ նմանատիպ գործերով պետք է լինի, այսպես ասած, վերևների կամքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները: «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված վարորդը ձերբակալվել է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ), որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում պարզվել է, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվել է ոչ թե այն քաղաքացին, ով 2018թ. մարտի 11-ին ներկայացել էր ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին, այլ՝ մեկ այլ երիտասարդ՝ ծնված 1992թ։Քննչական գործողությունների արդյունքում վերջինս մարտի 13-ին ներկայացել է քննչական վարչություն և հարցաքննվել։ Նույն օրը նա ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:եւ վրաերթի իրական հանգամանքները։
ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր:
Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված մեծածավալ քննչական-դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի շարք ՀՀ քաղաքացիներ Վրաստանից ՀՀ տարածք առանց մաքսային հսկողության և սահմանված վճարումների տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում` ավտոպահեստամասեր, կենցաղային իրեր և միրգ-բանջարեղեն ներկրելու նպատակով Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային տեսուչներին պարբերաբար կաշառք են տվել:
Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիշյալ մաքսային կետում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչը Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել. առանց օրենքով սահմանված կարգով ապրանքները զննելու և հայտարարագրելու, ինչպես նաև առանց մաքսատուրքի վճարման նրանց թույլատրել է ապրանքներ ներկրել ՀՀ տարածք: Դրա դիմաց մաքսային տեսուչն ինչպես անձամբ, այնպես էլ նույն մաքսային կետում ծառայություն իրականացնող ավագ մաքսային տեսուչի օժանդակությամբ վերը նշված քաղաքացիներից պահանջել և ստացել է կաշառք:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ մաքսային տեսուչը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ ավագ տեսուչը` դրան օժանդակելու կասկածանքով:
Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու և դրանում ներգրավված բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Նախաքննությունը շարունակվում է:
Հատուկ քննչական ծառայություն
Մինչ որոշ օգտատերեր ու պատգամավոր հանգանակություն են սկսել բանակի համար լվացքի մեքենա եւ «տուֆ» հավաքելու համար, ՀՀ պաշտպանության նախարարությունում հերթական խոշոր հափշտակության դեպքն է բացահայտվում: Ըստ այդմ՝ բանակից հափշտակվել է ավելի քան 45 միլիոն դրամ, մոտավորապես 100 հազար դոլար (2015-ից 2017 թվականներին). այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաները թալանը շարունակել են անգամ քառօրյա պատերազմից հետո:
45 միլիոն դրամ յուրացնելու մեջ մեղադրվողը կին է, պահեստապետ, որին օժանդակել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալը:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի ընթացիկ բավարարման եւ երկարատեւ պահպանման բաժնի բժշկական սարքավորումների եւ տեխնիկայի բաժնից կատարվել են հափշտակություններ։ Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակությունների եղանակը, դրանց կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, հստակեցվել նրանց դերակատարությունը։ Պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ մտցնելու եղանակով հափշտակվել է ավելի քան 45 մլն. դրամի բժշկական ապրանքատեսականի, դրանց թվում՝ «Հարմոնիկ ուլտրաձայնային էլեկտրադանակի ծայրադիր», «Կավա ֆիլտր» եւ «Թանզիվ բժշկական» անվանումներով նյութական միջոցներ։
Քրեական գործի շրջանակներում կալանավորվել են նույն զորամասի հրամանատարի տեղակալն ու պահեստապետը: Նրանք մեղադրվում են երկու դրվագով հափշտակության մեջ, այսինքն՝ 1 դրվագը վերաբերում է 2015-ին կատարված հափշտակության, մյուսը՝ 2017-ին:
Մեզ հաջողվեց պարզել, որ հափշտակության այս դեպքը բացահայտել է հենց նույն զորամասի հրամանատարը: Մեր տեղեկություններով, հրամանատարը պակասորդ է հայտնաբերել եւ զեկուցագիր է գրել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, վերջինս էլ հանձնարարել է ստուգումներ անցկացնել եւ ահա Ռազմական ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քրեական գործ է հարուցվել:
Նույն այդ տեղեկություններով, սույն գործի շրջանակներում հափշտակությունների մասով նոր բացահայտումներ են սպասվում:
Քրեական գործի շրջանակներում կալանավորվածը հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Լեւոն Աթաբեկյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացման փորձ, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) եւ 375-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, որոնք նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել):
Նրա պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանից հետաքրքրվեցինք, թե հրամանատարի տեղակալն ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ, ինչին ի պատասխան պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքի շուրջ դիրքորոշում դեռ չի հայտնել: «Իր մեղադրանքի մասով խոսքը ոչ թե 45 միլիոնի մասին է, այլ՝ 40 միլիոնի օժանդակության: Որպես կասկածյալ հարցաքննվելիս ցուցմունք տվել է, բայց ինչ բովանդակությամբ, ասել չեմ կարող»,- ասաց պաշտպանը: Սիրեկանյանը նշեց, որ երեկ արդեն Լեւոն Աթաբեկյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել: Մեր հարցին, թե նախաքննական մարմինն ի՞նչ հիմքեր է ներկայացրել նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելիս, պաշտպանը պատասխանեց. «Հիմքում դրել են, որ նա կթաքնվի, անօրինական ազդեցություն կգործադրի այլ անձանց վրա: Քանի որ իմ պաշտպանյալը եղել է պաշտոնատար անձ կարող են գործի շրջանակում հարցաքննվել պաշտպանության նախարարությունից այլ անձինք, որոնց հետ ինքը ծառայության մեջ է գտնվել: Գտել են, որ հնարավոր է անօրինական ազդեցություն գործադրի վկաների վրա: Մենք առաջին ատյանի դատարանում միջնորդել էինք որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառել, սակայն դատարանը գրավի կիրառումը անթույլատրելի է ճանաչել: Հիմա բողոք են բերել եւ կալանավորման դեմ եւ գրավի մասով նույնպես»:
Շարունակությունը՝ armtimes.com
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:
Այսպես, նյութերի համաձայն` փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանն իրեն ավագ լեյտենանտի սպայական կոչում շնորհելու համար իր ընկերոջ` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազորի բարեկամի միջնորդությամբ վերջինիս տվել է 2.500 ԱՄՆ դոլար: Սակայն ՊՊԾ գնդի հիշյալ ոստիկանը մինչ օրս կոչում չի ստացել, իսկ գումարը չի վերադարձվել:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդություն կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ, ուստի Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 313-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ,քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով`դատարանի` օրինականուժիմեջմտածդատավճռով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.